23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք, առաջադրվել մեղադրանքներ:
2017թ. մարտի 27-ին Քանաքեռ-Զեյթունի վարչական շրջանի մի բնակչուհուց ահազանգ է ստացվել ընտանեկան բռնության վերաբերյալ. կինն ահազանգել է, որ գումարային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում ամուսինը բռնություն է գործադրել իր նկատմամբ՝ ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցնելով իր մարմնի տարբեր մասերին:
Ահազանգում մատնանշված հանգամանքները պարզելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել է կնոջ օտարազգի ամուսնու կողմից թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք։
Բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են տարբեր դեղահաբեր, որոնք, նշանակված դատանյութագիտական փորձաքննության եզրակացության համաձայն, պարունակել են մեթադոն տեսակի թմրամիջոց: Բացի այդ, նախնական քննության տվյալներով՝ տղամարդն ապօրինի ձեռք բերած և պահած մեթադոն տեսակի թմրամիջոցից 2017թ. հունվար և փետրվար ամիսներին իրացրել է նաև օտարազգի իր ծանոթին:
Քննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասի և 268-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը պարզելու, ինչպես նաև՝ իր նկատմամբ կիրառված բռնության վերաբերյալ կնոջ ներկայացրած ահազանգի օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի հետազոտումն ապահովելու ուղղությամբ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Մայիսի 11-ին, 12-ին և 14-ին, 15-ին` հատկապես գիշերը և կեսօրից հետո, շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ: 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանը 11-12-ը կնվազի 4-5, արևելյան շրջաններում՝ 7-9 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա:
Դանիացի քաղաքական գործիչը մեղադրվում է հոմոֆոբիայի մեջ՝ հեռուստաբանավեճի ժամանակ Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնին «փոքրիկ արվամոլ տղա» անվանեու համար:
2001-2011 թթ ընթացքում Դանիայի ժողովրդական կուսակցության պատգամավոր Սյորեն Կրարուփը ասել է, որ ինքը Ֆրանսիայի նախագահական ընտրություններում կքվեարկեր Մարին Լը Պենի օգտին: «Եթե այլ տարբերակ չլիներ, ես ձայնս կտայի Լը Պենին»,-ասել է դանիացի գործիչը: «Ես երբեք չէի քվեարկի այդ գեղեցիկ փոքրիկ արվամոլ տղայի օգտին»: Այդ արտահայտությունն անելուց հետո Կրարուփը փորձել է անմիջապես մեղմացնել իր ասածները, բայց ապարդյուն: Դանիացի գործիչները նրան մեղադրել են և պահանջել ներողություն խնդրել: Կրարուփը պնդել է, որ ինքը Ֆրանսիայի նախագահին նկարագրելու համար պարզապես «հիմար բառ է օգտագործել»: Նա նշել է, որ Մակրոնը «խելացի տղա» է՝ ավելացնելով, սակայն, որ ինքը չի սիրում «միասեռականներին»:
ankakh.com
Երգչուհի Արմինկան Ինստագրամի իր էջում անսպասելի գրառում է արել, որում, ըստ երևույթին, արտահայտել է իր վերաբերմունքը բոլոր նրանց հանդեպ, ովքեր իրեն քննադատում են երկիրը լքելու և «Առանց պսակվել երեխա բերելու» հետ կապված: Ստորև՝ Արմինկայի գրառումն ամբողջությամբ.
« Իմ ընտանիքը Մայրս է, քույրս, ես ու տղաս!!!
Ու այնքանով է հայկական իմ ընտանիքը, որ հայկական ոգին է առաջին տեղում:
Իրար մեջքի կանգնած լինելով ու իրար ձեռք բռնելով է հայկական: Աշխարհի յուրաքանչյուր կետում լինելիս հայի ու Հայաստանի անունը չփնովելով է հայկական: Ընտանիքում իսկական Մարդ մեծացնելով է հայկական:
Ուրիշին մշտապես օգնելով է հայկական:
Մոխրանալով ու կրկին վերածնվելով է հայկական:
Ոչ մեկի ու ոչնչի Չծախվելով է հայկական…….ոչ թե «Առանց պսակվել երեխա բերելով» ( ցիտում եմ):
Ու էլի շաաաատ երկար կարող եմ գրել……»:
Գրառումը երգչուհին եզրափակել է #Որոշ Պսակված Տխմարների Համար հեշթեգով
Սամվել Բաբայանը կալանավորված է Արմեն Պողոսյանի ցուցմունքի հիման վրա
Այդ մասին այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը, պնդելով, որ Սամվել Բաբայանը նշված անձին չի ճանաչում:
«Սամվել Բաբայանին մեղադրում են նրանում, որ իբր նա պատվիրել է՝ ձեռք բերել այդ զենքը, խոստացել է դրա համար դրամական գումար: Խմբի կողմից այն մաքսանենգ ճանապարհով Վրաստանից բերվել է Հայաստան: [Բաբայանը] խոստացել է մի քանի օր հետո վճարել խոստացած 50 հազար ամերիկյան դոլարը: Մեղադրանքում տեղ գտած այդ գործողություններից ոչ մեկը Սամվել Բաբայանի կողմից չեն կատարվել: Գործում առկա է ընդամենը մեկ անձի ցուցմունք, որն ասում է, որ ենթադրում եմ, որ այդ զենքը Սամվել Բաբայանը կարող էր պատվիրած լինել»,- «Ազատությանն» ասաց Ավետիս Քալաշյանը, մանրամասնելով․
«Այդ ենթադրությունն արած անձն ավելի վաղ Բաբայանի հետ միաժամանակ ձերբակալված ապա կալանավորված Արմեն Պողոսյանն է: Այդ անձին Սամվել Բաբայանը չի ճանաչում, այդ անձը նույնպես Սամվել Բաբայանին չի ճանաչում, մեղադրանքի առաջադրման հիմք է հանդիսացել ինչ-որ անձի ենթադրություն»,- ասաց Քալաշյանը:
Կարեն Կարապետյանն ավստրիական ռադիոյին տված հարցազրույցում հայտարարել է, որ պատրաստ է վարչապետ մնալ 2018 թվականին: Այդ թեմայով իր պատրաստակամության մասին Կարապետյանն առաջին անգամ չէ, որ հայտարարում է, և այդ իմաստով նրա հավակնությունը, հետևաբար նաև Սերժ Սարգսյանի ծրագրերի հետ մրցակցությունը այլևս նորություն չէ:
Կարապետյանի հարցազրույցում ուշագրավ է մեկ այլ բան՝ Իսրայելի օրինակի մատնանշումը պատերազմական, չկարգավորված հակամարտության պայմաններում Հայաստանի զարգացման հեռանկարի վերաբերյալ համատեքստում: Կարեն Կարապետյանը բերում է Իսրայելի օրինակն ու մատնանշում, որ Իսրայելն էլ ուներ ծանր պայմաններում զարգացման խնդիր և լուծեց այն:
Ինչո՞վ է հետաքրքրական օրինակը: Ինքնին, որպես մոդել, անշուշտ: Բայց այստեղ կա նաև ներքաղաքական հետաքրքրությունը կամ՝ ներիշխանական: Ի՞նչ է Իսրայելի օրինակը, զարգացման մոդելը: Այո՝ ազգ-բանակ: Այդ արձանագրումը թերևս բավարար է՝ պատկերացնելու համար, թե ինչ է ակնարկում Կարեն Կարապետյանն Իսրայելի զարգացման օրինակը մատնանշելով:
Ազգ-բանակ մոդելը առաջ է քաշել պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Նրա այդ հայեցակարգային նախաձեռնությունը վայելում է Սերժ Սարգսյանի ակնառու հովանավորությունը: Հատկապես վերջին շրջանում Սարգսյանին ավելի ու ավելի շատ է հնարավոր տեսնել Վիգեն Սարգսյանի կողքին: Սարգսյանին ավելի շատ հնարավոր է տեսնել պաշտպանության նախարարի, քան վարչապետի կողքին: Այդ հանգամանքը հետաքրքրական է 2018-ի համատեքստում, և եթե հաշվի առնենք նաև այն, որ Սերժ Սարգսյանն իր հետնախագահական կարգավիճակի առանցքում դրել է հենց անվտանգության խնդիրը, ապա ակնհայտ է դառնում, որ ազգ-բանակ հայեցակարգը իրականում քաղաքական իմաստով Սերժ Սարգսյանի հետնախագահական «ծրագրային» հայեցակարգն է, որը այդ համատեքստում հակադրվում է Կարեն Կարապետյանի «ներդրումային» հայեցակարգին:
Ակնհայտ է, որ 2018-ին ընդառաջ՝ Սարգսյանը փորձելու է խաղարկել հենց այդ հայեցակարգը, էական չէ՝ ի՞ր, թե՞ Վիգեն Սարգսյանի վարչապետության համար: Ավելի կոնկրետ՝ Կարեն Կարապետյանի վարչապետության դեմ: Եվ այդ իմաստով Իսրայելի օրինակի մատնանշումը Կարապետյանի պատասխանն է Սերժ և Վիգեն Սարգսյանների «ազգ-բանակ» քաղաքական ծրագրին: Կարեն Կարապետյանը դրանով ակնարկում է, որ պատրաստ է պայքարել Սարգսյանների դեմ, այսպես ասած, նրանց իսկ զենքով: Այդ առումով ի՞նչ գաղափար է առաջ քաշելու Կարապետյանը՝ իհարկե դժվար է ասել:
Իրավիճակը իսկապես բազմիմաստ է: Եթե Կարապետյանը միանա ազգ-բանակին, ապա նա ըստ էության հայտնվում է երկրորդական դերում, քանի որ առաջնայինում կլինի, այսպես ասած, հեղինակը կամ նախաձեռնողը: Հետևաբար Կարապետյանը կա՛մ պետք է ինչ-որ կերպ վերցնի նախաձեռնությունն իր ձեռքը, կա՛մ անվտանգության հարթության վրա առաջ քաշի ծրագրային կամ հայեցակարգային նոր մոտեցում, որը ուղիղ չհակադրվելով ազգ-բանակին՝ այդուհանդերձ, հանրային ընկալումներում կդառնա դրա հանդեպ գերակա:
Նովոստի-Արմենիա / Նույնիսկ բարենպաստ ժամանակներում ոչ ոք ապահովագրված չէ ֆինանսական դժվարություններից: Իսկ ճգնաժամային շրջանում եկամուտը կրճատվում է գրեթե բոլորի մոտ: Եվ վարկի ամսական վճարները ծանր բեռ են դառնում ընտանեկան բյուջեի համար, իսկ երբեմն կարողություններից բոլորովին վեր են դառնում:
Ի՞նչ անել
Առաջին հերթին հարկավոր է հասկանալ, որ բանկը բարեգործական կազմակերպություն չէ, և վարկը դուք ստիպված կլինեք մարել` անկախ այն իրավիճակից, որում հայտնվել եք։ Այդ պատճառով եթե անգամ դուք վարկի մարման հետ կապված խնդիրներ ունեք, ապա շատ կարևոր է լավ հարաբերություններ պահպանել բանկի հետ։ Պետք չէ «անհետանալ», անջատել հեռախոսը կամ կոնֆլիկտի մեջ մտնել բանկի հետ։ Նման պահվածքը միայն կվատացնի իրավիճակը։ Ձեզ կվերաբերվեն ինչպես մի խաբեբայի, ով ուզում է խաբել բանկին։
Այդ պատճառով հենց դուք հասկանում եք, որ վարկի մարման հետ կապված կարող են խնդիրներ ծագել, դրանք նախօրոք քննարկեք բանկի հետ։ Հենց նախօրոք, այլ ոչ թե հերթական վճարումը բաց թողնելուց հետո։ Հավատացեք, բանկերը գնահատում են բարեխիղճ և կարգապահ փոխառուների և պատրաստ են ընդառաջել հաճախորդին և քննարկել բարդ իրավիճակից դուրս գալու հնարավոր տարբերակները։
Ընդմիջում ենք վերցնում
Եթե խոսքը կարճաժամկետ ֆինանսական դժվարությունների մասին է, ապա բանկը կարող է վճարումների տարկետում տալ: Տարկետումը ձեզ չի ազատի տույժերից և տուգանքներից, սակայն կօգնի բանկի հետ լավ հարաբերություններ պահպանել, ինչպես նաև ընդմիջում կտրամադրի, որի ժամանակ դուք կկարողանաք հանգիստ զբաղվել ձեր ֆինանսական խնդիրների լուծմամբ: Յուրաքանչյուր բանկ ունի տարկետման իր առավելագույն ժամկետը, և բարեխիղճ հաճախորդները կարող են հուսալ, որ բանկն ըմբռնումով կմոտենա: Սակայն վեց ամսից ավել տարկետում չի տա և ոչ մի բանկ: Երկարաժամկետ ֆինանսական խնդիրներ ունեցողների համար տարկետման տարբերակը հարմար չէ: Դուք միայն կհետաձգեք խնդրի լուծումը և տուգանքներ կկուտակեք: Իսկ դրանք հաշվեգրվում են ամեն օր` պարտքի գումարի չափին համապատասխան: Այդ իսկ պատճառով սեփական ֆինանսական վիճակը հարկավոր է ռեալ գնահատել, և եթե դուք հասկանում եք, որ դժվարությունները երկու-երեք ամսում չեն լուծվի, ավելի լավ է փորձել պայմանավորվել բանկի հետ և վերակազմավորել վարկը։
Վերանայում ենք վարկային պայմանագիրը
Բանկերը դժկամությամբ են վերաբերվում վարկի պայմանների վերանայմանը։ Սակայն եթե վարկառուն օբյեկտիվ պայմաններով ֆինանսական խնդիրների առաջ է կանգնել, ապա բանկը կարող է վերակազմավորել վարկը, այսինքն` փոխել վարկի տրամադրման պայմանները` օրինակ`ավելացնել վարկի ժամկետը, նվազեցնել տոկոսները, դուրս գրել տուգանքները և այլն: Դա տեսականորեն: Գործնականում հայկական բանկերը պատրաստ են միայն երկարացնել վարկի ժամկետը: Այդ պարագայում վարկի ամսավճարը փոքրանում է, սակայն ընդհանուր գումարը, որ դուք արդյունքում վժարելու եք բանկին, զգալիորեն ավելանալու է: Սակայն այստեղ ևս հարկավոր է իրատեսական լինեն: Շատ բան կախված է նաև վարկի տեսակից: Սպառողական վարկը ոչ ոք 10 տարով չի երկարացնի:
Մեկ այլ որոշում է այլ բանկում վարկի վերաֆինանսավորումը: Որոշ դեպքերում վերաֆինանսավորումը կարող է բավական շահավետ որոշում լինել: Օրինակ, եթե դուք վարկը վերցրել եք բարձր տոկոսադրույքով, մեկ-երկու տարուց այլ բանկում կարող եք վերաֆինանսավորել վարկն ավելի ցածր տոկոսադրույքով: Այս դեպքում ամսավճարները կնվազեն ինչպես վարկի ժամկետի ավելացման, այնպես էլ ցածր տոկոսադրույքի շնորհիվ: Սակայն այստեղ կարևոր մի պահ կա. դվար թե դուք գտնեք բանկ, որը կցանականա գործ ունենալ խնդրահարույց հաճախորդի և ժամկետանց վարկի հետ: Բացի այդ, Կենտրոնական բանկը հավանություն չի տալիս նման գործառնություններին. հակառակ դեպքում բոլոր անբարեխիղճ փոխառուներն անդադար կվերաֆինանսավորեն իրենց վարկերը: Սակայն եթե դուք նախապես հոգաք այդ մասին` մինչև խնդրահարույց վարկառուների ցանկում հայտնվելը, և կարողանաք հաստատել ձեր եկամտի կայունությունը (թեկուզ և այն կրճատվել է), ապա այդ պարագայում կունենանք վարկը վերաֆինանսավորելու հնարավորություն: Բանկերը ոչ միայն տրամադրում են վերաֆինանսավորման ծառայություններ, այլ նաև երբեմն ակցիաներ են կազմակերպում բավական գրավիչ պայմաններով:
Ուշադրություն, խոսքը հենց ավելի շահավետ պայմանների մասին է: Ոչ մի դեպքում մի’ փորձեք ցանկացած գնով վարկ վերցնել` վարկը մարելու համար: Շուկայում շատ են «արագ» վարկերի առաջարկները, որոնք տրամադրվում են բացառապես անձնագրով: Այդպիսի վարկերի փաստացի տոկոսադրույքները կարող են սնանկացնել անգամ բավականին բարեկեցիկ մարդու: Իսկ ֆինանսական խնդիրների լուծման համար դա, բոլորովին, տարբերակ չէ: Դուք միայն ավելի կվատացնեք ձեր վիճակը:
Եթե հանգույցը հնարավոր չէ քանդել, այն կարելի է կտրել
Երբեմն ֆինանսական դրությունն այնքան է վատանում, որ դուք ոչ մի պայմանով ի վիճակի չեք մարել վարկը։ Եվ այդ դեպքում, հնարավոր է լավագույն որոշումը կլինի գրավադրված կամ այլ ունեցվածքի վաճառքը: Եվ այստեղ ևս կարևոր է չփչացնել հարաբերությունները բանկի հետ և գործը չհասցնել դատարան, ունեցվածքն աճուրդի հանելուն: Առավել ևս, որ բանկերը ևս ցանկանում են իրենց գումարը վերադարձնել, այլ ոչ թե դատարաններով վազել: Այդ իսկ պատճառով ավելի լավ է համագործակցել բանկի հետ, այլ ոչ թե փորձել խաբել կամ ժամանակ ձգձգել: Մի’ մոռացեք, որ բանկը կարող է աճուրդով վաճառել ձեր սեփականությունը ցանկացած գնով, որը կմարի ձեր պարտքը և բանկի վերադիր ծախսերը: Այդ պարագայում բոլոր պարտքերի վճարումներից հետո դուք կարող եք ոչինչ չստանալ: Իսկ եթե դուք ինքներդ, բանկի հետ համաձայնության գալով, զբաղվեք սեփականության վաճառքով, ապա կկարողանաք անել դա ձեզ համար շահավետ պայմաններով:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ ապօրինի պահվող հրազենով զինված, կազմակերպված խմբի կողմից 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության /ՊՊԾ/ գնդի վարչական շենքերն ու հարակից տարածքը զավթելու և պահելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ և 235-րդ հոդվածներով հարուցված քրեական գործից 14 մեղադրյալների վերաբերյալ անջատված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Այս մասին հայտնում են ՀՔԾ լրատվական ծառայությունից:
Կատարված օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննության ընթացքում իրականացվել են 500-ից ավելի հարցաքննություններ, քննչական փորձարարություն և դեպքի վայրի դետալային զննություններ, նշանակվել են 100-ից ավելի փորձաքննություններ (դատաբժշկական, դատաձգաբանական, դատահետքաբանական, դատաապրանքագիտական, դատակենսաբանական և այլն), դատարանի համապատասխան որոշումների հիման վրա ստացվել են հեռախոսային զանգերի վերծանումներ, պահանջվել բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ, կատարվել են նաև բազմաթիվ քննչական և այլ դատավարական գործողություններ:
Արդյունքում, հավաքված բավարար ապացույցների համակցության հիման վրա պարզվել է, որ վերը նշված շինությունները, տրանսպորտային միջոցները զավթելուց անմիջապես հետո կազմակերպված խմբի անդամները նույն եղանակով` իրենց մոտ ապօրինի պահվող հրազենի գործադրմամբ, պատանդ են վերցրել և պահել գնդում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցներին ու օգնություն ցուցաբերելու նպատակով գնդի տարածք այցելած բուժաշխատողներին, գնդի հերթապահ մասում գտնվող զինանոցից հափշտակել են հրազեն հանդիսացող ինքնաձիգներ և ատրճանակներ: Հարձակման ընթացքում զինված խմբի անդամ Արմեն Բիլյանի կողմից հրազենային վիրավորումից սպանվել է գնդում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակից՝ ՊՊԾ գնդի հերթապահի օգնական, ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանը, իսկ խմբի մյուս անդամ Սմբատ Բարսեղյանի կողմից սպանվել է ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը: 2016 թվականի հուլիսի 30-ին Սմբատ Բարսեղյանի կողմից սպանվել է նաև ՀՀ ՈԶ թիվ 1033 զորամասի ծառայող, ոստիկանության ենթասպա Յուրի Տեփանոսյանը:
Մխիթար Ավետիսյանը Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արամ Մանուկյանի, Սեդրակ Նազարյանի, Էդվարդ Գրիգորյանի, Հովհաննես Հարությունյանի, Աշոտ Պետրոսյանի, Արմեն Լամբարյանի, Գառնիկ Հովակիմյանի և կազմակերպված խմբի այլ անդամների հետ 2016 թվականի հուլիսի 24-ին գնդի տարածքից դուրս են բերել հարակից Մ. Խորենացու փողոց և հրկիզման միջոցով ոչնչացրել ՀՀ ոստիկանության հաշվեկշռում հաշվառված 4 և քաղաքացիական 1 տրանսպորտային միջոց:
Բացի այդ, Արմեն Բիլյանը կազմակերպված խմբի այլ անդամների հետ կոտրել է ՊՊԾ գնդի վարչական շենքում տեղադրված «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲ ընկերության բանկոմատը և հափշտակել դրանում առկա առանձնապես խոշոր չափերի հասնող` ավելի քան 14 մլն ՀՀ դրամի գումարը:
Քննությամբ պարզվել է նաև, որ Վարուժան Ավետիսյանն ու Պավել Մանուկյանը մի խումբ այլ անձանց հետ նախապատրաստել են 2015 թվականի ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների կազմակերպումը:
Այսպիսով, քննությամբ հիմնավորված հանցավոր արարքների կատարման համար`
Աշոտ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,
Արայիկ Խանդոյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, Արեգ Կյուրեղյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով,
Արմեն Բիլյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ և 11-րդ կետերով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով,
Արմեն Լամբարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,
Գագիկ Եղիազարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով,
Էդվարդ Գրիգորյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,
Մխիթար Ավետիսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,
Պավել Մանուկյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,
Սեդրակ Նազարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,
Սմբատ Բարսեղյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 11-րդ կետերով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, և 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետով,
Վարուժան Ավետիսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,
Կարո Եղնուկյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Խաչատուր Գիչյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Վարույթն իրականացնող մարմինը վերը նշված մեղադրյալների վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտել է:
Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Մոսկվայի հայկական թանգարանի առցանց հարթակը նոր մանրամասներ է ներկայացրել երեկ՝ մայիսի 9-ին, «Անմահ զորագնդի» երթի ժամանակ հայերի և ադրբեջանցիների բախման մասին:
Տեղեկությունները տրամադրել է ակցիայի մասնակից Վիկտոր Ալեքսանդրովը: ««Անմահ զորագնդի» հայ մասնակիցները երթին մասնակցում էին խաղաղ և հանգիստ՝ առանց որևէ վիրավորական կամ սադրիչ գործողությունների: Նրանք գնում են Հայաստանի և Արցախի դրոշների ներքո: Մարդիկ պարզապես քայլում էին և հպարտանում իրենց ազգականներով, որոնք մասնակցել էին պատերազմին:
Այն, որ ի վերջո Ադրբեջանի կողմից սադրանքներ են լինելու պարզ էր հենց սկզբից: Հայերին զուգահեռ 5 ադրբեջանցիներ էին ընթանում: Նրանք բջջային հեռախոսներով նկարահանում էին Արցախի դրոշը և քայլող մարդկանց: Ապահովության համար ես սկսեցի ուշադիր լինել նրանց: Կանանց և աղջիկներին առաջարկվեց շարասյան մեջտեղի մասով ընթանալ, իսկ տղամարդիկ սկսեցին եզրով քայլել: Հայերի՝ Անիչկովի կամրջին մոտենալիս առաջին բախումը տեղի ունեցավ: 4 ադրբեջանցիներ վազեցին դեպի հայկական շարասյունը: Տարեց հայ կնոջ ձեռքին խլեցին Արցախի դրոշը, կինն ընկավ: Մյուս ադրբեջանցիները հայերից մեկի ձեռքից խլեցին նրա վետերան ազգականի լուսանկարը:
Հայերի արձագանքը հետևյալն էր՝ տարեց հայ տղամարդկանցից մեկը, որը շարասյան վերջում էր քայլում, պարզապես հրեց ադրբեջանցիներից մեկի ոտքին, վերջինս ընկավ: Ես իմ ազգականի լուսանկարն ու ձեռքիս դրոշը տվեցի կողքիս հայ աղջկան, և վազեցի այն ադրբեջանցու հետևից, ով խլել էր Արցախի դրոշը: Երբ հասա, նրան ցանկանում էին հարվածել նաև ռուս մարդիկ, ովքեր հավաքվել էին վերջինիս շուրջ և ասում էին՝ տականք: Վերջինս վախից սկսեց արագ կրկնել, որ արդեն հետ է վերադարձրել դրոշը և այլևս նման բան չի անի: Դրանից հետո մոտեցան ոստիկաններ և ձերբակալեցին նրան: Երկրորդ բախումը տեղի ունեցավ կես ժամ անց: Հայկական շարասյան դիմաց ադրբեջանցի երիտասարդներ հայտվեցին:
Նրանց կողմից Արցախի դրոշի հասցեին հնչող վիրավորանքներ հնչեցին, հենց նրանք էլ հրահրեցին ծեծկռտուքը: Արդյունքում հայերը նրանց ծեծի ենթարկելով վռնդեցին այդտեղից: Հավաքաված պետերբուրգցիները կանգնեցին ի պաշտանություն հայերի և ոստիկաններին ասացին, որ ադրբեջանցիներն են հրաահրել վիճաբանությունը: Դրանցի հետո ադրբեջանցիները ոստիկաններին հորդորում էին թույլ չտալ երթին մասնակցել Արցախի դրոշով, սակայն, բնականաբար, մերժվեցին: Ադրբեջանցիներից մի քանիսին արդյուքնում ձերբակալեցին, խուլիգանների մյուս մասը փախուստի դիմեց»,- պատմել է Ալեքսանդրովը:
Ականատեսների խոսքով՝ ադրբեջանցիները փախչում էին այնպես, որ անգամ իրենց վետերան ազգականների լուսանկարներն էին ձեռքներից գցել: Ակցիայի հայ մասնակիցները քայլերթով հասան մինչև վերջ, տեղի ունեցավ լուսանկարվելու գեղեցիկ արարողությունը, որի ժամանակ հայերը ձեռքներին պահում էին նաև ապրիլյան պատերազմի հերոսների լուսանկարները: Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ՝ Մոսկվայում «Անմահ զորագունդ» քայլերթի ժամանակ ադրբեջանցիները կրկինս ադրանքի էին դիմել, ինչի արդյունքում կրկին ծեծված լքել էին քայլերթը: Ավելի ուշ նմանատիպ միջադեպ տեղի էր ունեցել նաև Սանկտ Պետերբուրգում:
https://www.youtube.com/watch?v=DzytTF3mso0
Նյութի աղբյուրը ` Newsbook.am
Մայիսի 10-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ ընդլայնված խորհրդակցություն, որը վարեց նախարար Դավիթ Տոնոյանը:
Խորհրդակցության սկզբում նախարար Դ. Տոնոյանն աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ փոխնախարար Էնրիկո Ապրիամովին, նախանշեց նրա համակարգման ոլորտները, ինչպես նաև՝ անդրադարձավ վերջերս արված նոր նշանակումներին:
ՀՀ ԱԻ փոխնախարար Է. Ապրիամովը համակարգելու և վերահսկելու է քաղաքացիական պաշտպանության ոլորտը, «Աղետների բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը, Հայ-ռուսական հումանիտար կենտրոնի աշխատանքները՝ Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցությունն էլ ավելի խորացնելու նպատակով, ինչպես նաև՝ փոխնախարարը մասնագիտական խորհուրդներով կաջակցի Փրկարար ծառայությանը:
— Նշանակալի է Ձեր մեծ վաստակը Զինված ուժերում: Շնորհավորում ենք և հավատով ենք, որ երկար զինվորական ծառայության ընթացքում ձեռքբերված փորձն ու գիտելիքներն այսուհետ կներդրվեն արտակարգ իրավիճակների համակարգում,- եզրափակեց նախարարը:
Նախարար Դ. Տոնոյանն անդրադարձավ նաև համակարգում վերջերս կատարված նոր նշանակումներին և ներկայացրեց ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Կարապետ Մարգարյանին, Քաղաքացիական պաշտպանության վարչության պետ, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանին, «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ տնօրեն Վարդան Գևորգյանին: Նախարարը հաջող և արդյունավետ ծառայություն մաղթեց նորանշանակ պաշտոնյաներին:
Աշխատանքային խորհրդակցությանը նախարարը հանձնարարականներ ուղղեց տարբեր ոլորտների պատասխանատուներին: ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանին հանձնարարվեց նշանակել մարզային փրկարարական վարչությունների աշխատանքի վերահսկման համակարգողներ և մշտապես ուշադրության կենտրոնում պահել մարզկենտրոնները:
Խորհրդակցությանը նախարար Դ. Տոնոյանը նախանշեց նաև Արտակարգ իրավիճակների նախարարության առաջիկա անելիքները, այն ուղղությունները, որոնք առաջնային լուծում և ուշադրություն են պահանջում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.