Ազգային Ժողովի պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի ամբողջ բիզնես գործունեությունը կապված է խաբեության հետ: Պարբերաբար ի հայտ են գալիս սկանդալային փաստեր, որոնք բացահայտում են նրա կողմից գործի դրված մոլորությունները:
Ալեքսանյանը հմտացած է սպառողներին մոլորեցնելու մեջ: Այս անգամ սպառողները բացահայտել են հերթական մոլորության դեպքը Ալեքսանյանին պատկանող «ԿԱՅԶԵՐ» սուպերմարկետում: Սուպերմարկետում տարբեր ապրանքների գներ ներկայացվել են, որպես զեղջված, որը իրականությանը չի համապատասխանել: Գինը նույն է մնացել, միայն նոր փակցված գնապիտակի վրա ավելի բարձր գին են գրել, որն էլ զեղջել են ու ապրանքի գինը հետևաբար նույնն է մնացել:
Լուսանկարների աղբյուրը այստեղ
Աղբյուրը՝politik.am