23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Մայիսի 11-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան Իջևան-Երևան ճանապարհի 92-րդ կմ-ին բախվել է «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի, այնուհետև դուրս է եկել հանդիպակաց ուղեմաս և բախվել «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2107»-ի ուղևորուհին՝ 1961 թ. ծնված Աիդա Ջառահյանը, տեղում մահացել է, իսկ «ՎԱԶ-2107»-ի վարորդը և մյուս 2 ուղևորը՝ 1993 թ. ծնված Սերգեյ Բադալյանը և 1932 թ. ծնված Էմմա Դավթյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ Է. Դավթյանը և Ս. Բադալյանը մահացել են:
«ԶԻԼ»-ի վարորդը թողել է դեպքի վայրը և դիմել փախուստի:
Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատաների շնորհիվ, մայիսի 11-ին, ժամը 23.45-ին, «ԶԻԼ»-ի 64-ամյա վարորդը մեղայականով ներկայացել է Սևանի քննչական բաժին:
Կատարվում է քննություն:
Այս խորագրով հոդված է տպագրել Forbes-ը, նշելով, որ Ադրբեջանի խոշորագույն՝ Միջազգային բանկը հայտնվել է փլուզման եզրին՝ երկրում արժույթի դեֆիցիտի ու արժութային ճգնաժամի հետեւանքով, եւ դադարեցրել արտաքին պարտքի սպասարկումը:
Բանկի արտարժութային պարտքի մի մասը փոխարինվելու է Ադրբեջանի պարտատոմսերով, իսկ առաջարկվող պարտքի ռեկոնստրուկցիայի ծրագիրը պարտադիր կդառնա, եթե դրան հավանություն տան վարկատուները:
«Էրեբունի» բժշկական կենտրոնում լույս աշխարհ եկած հնգյակից ողջ մնացած 3 երեխաներից աղջիկների մոտ դրական դինամիկա է արձանագրվում, փոքրիկների քաշը ավելացել է և նրանց տրվող կաթի չափաբաժինը ևս ավելացել է:
Այդ մասին ասել է Առողջապահության նախարարության մամլո խոսնակ Անահիտ Հայթայանը:
Ինչ վերաբերում է տղա երեխային, ապա նրա առողջական վիճակը դեռևս շարունակում է ծայրահեղ ծանր է մնալ, սակայն դրական միտումով:
Հիշեցնենք, որ փոքրիկները ծնվել են մայիսի 3-ին, տղա երեխան գտնվում է «Մուրացան» հիվանդանոցային համալիրի վերակենդանացման բաժանմունքում, աղջիկներից մեկը գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում, իսկ մյուսը՝ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի նորածնային վերակենդանացման բաժանմունքում:
2016 թվականին Հայաստանի Հանրապետության նախագահին ներման խնդրագրով դիմել է 362 դատապարտյալ, որոնցից 30-ին նախագահը ներում է շնորհել։ Այս մասին, Yerkir.am–ի գրավոր հարցմանն ի պատասխան, հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Մեզ տեղեկացրեցին, որ հիշյալ 30 անձինք դատապարտված են եղել հիմնականում ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործությունների կատարման համար։ Իսկ 2017 թվականի հունվարի 1-ից առ այսօր Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրերով ներում է շնորհվել 11 դատապարտյալի։ Նրանք դատապարտված են եղել հիմնականում միջին ծանրության հանցագործությունների կատարման համար։
Ենթադրվում է, որ հիշյալ 11 դատապարտյալների թվում է նաև «Վերնիսաժ»-ում կրակոցների գործով 6,5 տարվա ազատազրկման դատապարտված` ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) փեսան՝ Գոռ Առաքելյանը: Նրա վերաբերյալ տեղեկատվություն պաշտոնական աղբյուրից հնարավոր չեղավ ստանալ: «Հայաստանի Հանրապետության նախագահի ներման խնդրագրերի վերաբերյալ հրամանագրերն անհատական իրավական ակտեր են և ենթակա չեն պարտադիր հրապարակման, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի: Դրանք պարունակում են անձնական կյանքի վերաբերյալ տվյալներ, որոնք 2015 թվականի փոփոխություններով` ՀՀ Սահմանադրության 34-րդ հոդվածի 1-ին մասի և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Անձնական տվյալների պաշտպանության մասին» մասին ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1 կետի համաձայն, չի կարելի օգտագործել կամ տարածել՝ առանց տվյալ անձանց համաձայնության: Հրամանագրերի վերաբերյալ պատշաճ կարգով իրազեկվում են ներման խնդրագրերով դիմած դատապարտյալները, ինչպես նաև միջնորդություններով հանդես եկած անձինք»,- ասված է մեզ ուղարկված պատասխանում:
Նշենք, որ հանրության շրջանում բուռն քննարկումների առիթ էր դարձել Գոռ Առաքելյանի ազատ արձակումը: Նա 5 անձի հրազենային վիրավորում հասցնելու համար դատապարտվել էր 6,5 տարվա ազատազրկման և ազատ էր արձակվել պատժի կեսը կրելուց հետո, մինչդեռ` ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործությունների կատարման համար դատապարտված շատ անձինք տարիներ շարունակ դիմում են պայմանական վաղաժամկետ ազատման կամ ներման խնդրագրերով, սակայն դրանք մնում են անարձագանք:
Հիշեցնենք, որ Առաքելյանն արգելանքի տակ էր 2014թ. մայիսի 18-ից: Նա Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի՝ 2015թ. հոկտեմբերի 21-ի դատավճռով մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ կետերով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով ու 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշերով ու դատապարտվել ազատազրկման 6 տարի 6 ամիս ժամկետով:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացնում է առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումը.
Հանրապետության տարածքում մայիսի 13-ին և 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 14-ին՝ երեկոյան ժամերին, 15-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 16-ին հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 13-14-ը կբարձրանա 2-3, 15-ին կնվազի 5-7 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա:
Երևան քաղաքում մայիսի 13-ին, 16-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 14-ին՝ երեկոյան ժամերին, 15-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ:
Թուրքիայում ռասիստական այրահեղ դրսեւորումներով հայտնի իշխանամետ Yeni Akit պարբերականի սյունակագիր Աբդուռահման Դիլփաքի հրապարակումը մեծ արձագանք է գտել Թուրքիայում։
Թուրք սյունակագիրն իր հրապարակման մեջ նշել է, թե հույն ազգ, հունարեն լեզու կամ հունական քաղաքակրթություն չկա։ Աբդուռահման Դիլփաքը նույնիսկ պնդել է, թե հունական դիցաբանությունն էլ հունական չէ, այլ բաբելոնական ու կովկասյան։
«Հույն անունը լրիվ արհեստական է ու Արեւմուտքի երեւակայությունն է»,–գրել է թուրք լրագրողը։
Ադրբեջանի ընդդիմության հասցեին Իլհամ Ալիեւի վերջին հայտարարություններն արդեն մի քանի տարի քարոզվող ստի կրկնությունն են, հայտարարել է Ազգային ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին՝ մեկնաբանելով Հեյդար Ալիեւի 90-ամյակի առիթով ընդունելության ժամանակ Ադրբեջանի նախագահի վիրավորական հայտարարությունները երկրի ընդդիմության հասցեին, գրում է contact.az-ը:
«Ալիևը կարծում է, որ եթե սուտն անընդհատ կրկնի՝ իրականություն կդառնա: Միլիոնավոր մարդիկ ականատեսն են, թե ինչպես է հենց Հեյդար Ալիեւը հայերին հանձնել 6 շրջաններ: Շուշին եւ Լաչինն օկուպացված էին Ազգային ճակատի իշխանության գալուց առաջ: Մեր կուսակցության կառավարման տարիներին ազատագրվել է Ղարաբաղի տարածքի 40 տոկոսը: Կորցրել ենք միայն մեկ շրջան՝ Քելբաջարը: Եվ դա կատարվել է Ռուսաստանի ջանքերով ու մեր կուսակցությանն իշխանությունից հեռացնելու նպատակով»,- ասել է Քերիմլին:
Քերիմլին մեկնաբանել է նաեւ Ալիեւի հայտարարությունը, թե ընդդիմությունը հինգերորդ շարասյան գործառույթ է իրականացնում, ուղղորդվում է արտասահմանից եւ Ադրբեջանի թշնամին է: «Սեփական քաղաքացիների նկատմամբ նման աննորմալ վերաբերմունքը Ադրբեջանի ղեկավարության գիտակցված քաղաքականություն է, որն իրականացվում է հենց երկրի առաջին դեմքի հրահանգով:
Նա խոսում է այնպիսի բաների մասին, որոնք չունի: Ո´չ Իլհամ Ալիեւը, ո´չ նրա հայրը, ո´չ էլ այժմյան կառավարության անդամներից որեւէ մեկը չեն մասնակցել Ադրբեջանի անկախության հաստատմանը: Դա արել են հենց նրանք, ում Ալիեւը այսօր ժողովրդի թշնամի է կոչում: Նա իշխանությունը ժառանգաբար է ստացել եւ հիմա փորձում է դրական լույսի տակ երեւալ՝ մեզ թշնամի ներկայացնելով», — եզրակացրել է Քերեմլին:
-ի
Իսրայելը լավա անում Ադրբեջանին զենքա վաճառում։
Իսրայելը լավա անում Երուսաղեմի հայկական կալվածքների միջով պատա շարում։
Իսրայելը լավա անում Ադրբեջանի հակահետախուզությանը տեղեկատվությունա տալիս մեր դեմ։
Իսրայելը լավա անում Բաքվին Վաշինգտոնում օգնումա։
Քանի ռեզիդենտ դեսպան չունենք՝ գնա տեղում կռիվ տա, սենցա լինելու։ Մենք ենք թույլ, իրանք չեն հակահայ։
Մեզ պե՞տք է Իսրայելում դեսպան ունենալ՝ ԱՅՈ։
Իսրայելին պե՞տք է Հայաստանում դեսպան ունենալ, առանձնապես՝ ոչ։
Էլ ի՞նչ դու բաց, ես կբացեմ ենք խաղում։ Իրանք ստեղ 15.000 համայնք չունեն, եկեղեցապատկան հողեր չունեն, մենք էլ իրա թշնամուն դռոններով չենք զինում։ Բացեն, ի՞նչ անեն։ Թել-Ավիվում դեսպան նստացնենք, թող Մոսսադից, պաշտպանության բանակից ու ԱԳՆ-ից տուն չգա, սաղ օր միտինգ անի, բան պահանջի։
Սուրեն Սարգսյան -ի ֆեյսբուքյան էջ
«Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը երեկ ուշ երեկոյան ահազանգել է, որ Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) քաղաքապետի թեկնածու, գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ Մալաթիա-Սեբաստիա համայնքի Արարատյան մասիվի շտաբերից մեկում 20 հազար դրամ ընտրակաշառաք է բաժանվում։
Դաշինքը ոստիկանություն է կանչել, սական, «Ելք»-ի քաղաքապետի թեկնածուի պնդմամբ, իրավապահները ոչինչ չեն ձեռնարկել։
«Ելք»-ի շտաբի պետ Էդմոն Մարուքյանը փոխանցեց, որ միջնորդություն են ներկայացրել զննությանը մասնակցելու վերաբերյալ, սակայն քննիչը տեղում մերժել է միջնորդությունը։
«Հետո դիմեցինք դատախազին՝ այստեղ դատախազ կար հսկող, որն ասեց՝ «դիմեք մեր մամուլի ծառայությանը, ես այստեղ չեմ կարող որևէ բան խոսել», որից հետո մենք ստիպված եղանք նոր հաղորդում տալ՝ պարոն Փաշինյանը նոր հաղորդում տվեց տեղում, և մինչ այդ պահը այստեղ էր գտնվում այս տարածքի սեփականատերը, որի մոտ կար բանալի՝ տարածքը բացելու համար, սեփականատերը տարածքի ոստիկանապետի ներկայությամբ հայտարարեց, որ ինքը հոգնել է և գնում է քնելու, և գնաց քնելու, ոստիկանությունը չխոչընդոտեց այդ մարդուն, որ նա չգնա քնի։ Ըստ էության, նա իր քնելով խոչընդոտեց հետաքննական մարմնի գործողություններին, ինչը, ըստ էության, անօրինական է և, բնականաբար, պետք է իրավական հետևանքներ ունենար, բայց չեղավ», — ասաց Մարուքյանը։
Նա նշեց, որ ոստիկանությունը ստիպված կապարակնքել է ՀՀԿ-ի շտաբի առջևի և հետնամուտքի դռները։
«Մենք առաջնամուտքի և հետնամուտքի դուռը կապարակնքեցինք նաև մեր կնիքով և ստորագրություններով՝ հույս ունենալով, որ կպահպանվի։ Ավելին՝ տարածքում եղած մարդիկ՝ քաղաքացիական հագուստով անձինք, ինչ-որ սափրագլուխներ, փորձում են պրովոկացիաներ հրահրել, ոստիկանության ներկայացուցիչների ներկայությամբ ասում են՝ «այստեղ ասում են՝ կապտակենք կընկնես» և այլն», — պատմեց Մարուքյանը։
Մալաթի-Սեբաստիայի ոստիկանություն իրականում գոյություն չունի, ընդգծեց Փաշինյան։ «Մալթիա-Սեբաստիայի ոստիկանության հետ մեր շփումները ինչ են ցույց տալիս վերջին տարիներին, նաև այդ հայտնի ձկնկուլ դեպքերը, որ Մալաթի-Սեբաստիայի ոստիկանություն չկա, դա Սամվել Ալեքսանյանին կից ոստիկանության բաժին է, ու այստեղ ուրիշ թեմա չկա», — եզրափակեց Փաշինյանը։
Մարուքյանն էլ նշեց, որ արձանագրել են՝ իրենց ներկայությամբ նման արարքներ են արվել, այդ մարդիկ տեսանյութերում կան և որևէ հետևանք չկա։ «Ելք»-ը որոշել է այս հարցով դիմել Կենտրոնական ընտրական հանձնաժողով։
Նշենք, որ Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախընտրական շտաբն այսօր արձագանքել է «Ելք» դաշինքի հայտարարությանը։
«Քիչ առաջ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում մի գրառում է կատարել՝ նշելով, որ Արարատյան մասիվում գտնվող Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբներից մեկում բաժանում են քվեարկած քվեաթերթիկներ և 20 հազարանոց դրամներ: Պաշտոնապես հայտարարում ենք, որ սույն գրառումը բացարձակ ապատեղեկատվություն է և չի՛ համապատասխանում իրականությանը: Ազգային ժողովի պատգամավորին կոչ ենք անում զե՛րծ մնալ բացահայտ ապատեղեկատվություն տարածելու գայթակղությունից», — ասված է ՀՀԿ նախընտրական շտաբի հաղորդագրությունում:
2003թ. սկսած՝ զինծառայությունից խուսափած և հետախուզման մեջ գտնվող 27 տարին լրացած քաղաքացիները օրենքով սահմանված կարգով, բավականին կլորիկ գումարներ վճարելու դիմաց կարող են ազատվել քրեական պատասխանատվությունից և հաշվառվել պահեստազորում, իսկ այդ ընթացքում ծառայությունից խուսափելու վերաբերյալ նույն անձանց նկատմամբ հարուցված քրեական գործերը կարճվում են:
Այսինքն` «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքը ծառայությունից խուսափածներին հնարավորություն է տալիս ազատվել պարտադիր զիծառայությունից և վերադառնալ հայրենիք։
Օրենքի կիրառման արդյունքում 2004-2015թթ. և 2016թ. 9 ամիսների ընթացքում շուրջ 9.090.1 միլիոն դրամ գումար է մուտքագրվել ՊՆ-ի կողմից այդ նպատակով բացված հատուկ հաշվին: Ինչպես Պաշտպանության նախարարությունից մեզ փոխանցեցին՝ մուտքագրված գումարները ողղվում են ռազմական կարիքների բարելավմանը ՝ ռազմական արտադրանքի ձեռքբերմանն ու սպասարկմանը:
Արդյունքում շուրջ 17 հազար ՀՀ քաղաքացիների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:
Նշենք նաև, որ օրենքը պարբերաբար փոփոխվում է՝ կապված զինվորական ծառայություն չանցած անձանց տարիքի հետ: Մատչելի լեզվով ասած, գոնե այս պահի դրությամբ՝ օրենքի հիմնական նպատակն այն է, որ 1992թ. աշնանային զորակոչից մինչև 2015թ․ մայիս 1-ի դրությամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած և 27 տարին լրացած քաղաքացիները ազատվեն քրեական հետապնդումից՝ պարտադիր վճար մուծելու դիմաց, ապա ստանալով զինվորական գրքույկը՝ հաշվառվեն պահեստազորում:
Սահմանված կարգը
Քաղաքացին առաջին իսկ զորակոչից սկսած մինչև 27 տարին լրանալը, օրենքի խախտմամբ չներկայանալու դեպքում պարտավորվում է յուրաքանչյուր զորակոչի դիմաց մուծել պարտադիր վճար ` հետևյալ դրույքաչափերով.
1. Յուրաքանչյուր զորակոչի համար 100.000 ՀՀ դրամ ( Սա նշանակում է, որ վճարի առավելագույն գումարը կազմում է 1 մլն 800 հազար դրամ: 18x 100.00) :
2. Պարտադիր զինվորական ծառայություն չանցած եւ հետագայում պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հիմքեր ձեռք բերած հետևյալ զինապարտ այն քաղաքացիները՝
- ովքեր առողջական վիճակի պատճառով զինծառայության համար ճանաչվել են ոչ պիտանի ՝ 30.000 ՀՀ դրամ
- ովքեր ունեն գիտական աստիճան եւ զբաղվում են մասնագիտական, գիտական կամ մանկավարժական գործունեությամբ՝ 50․000 ՀՀ դրամ
- ուսումը շարունակելու համար տարկետում ստացած զինապարտները` 50.000 ՀՀ դրամ:
3․Ընտանեկան դրության բերումով տարկետման իրավունք ձեռք բերած այն քաղաքացիները , ովքեր համապատասխանում են ներքոհիշյալ կարգավիճակներից որևէ մեկին՝
- ունեն ծերության կենսաթոշակի տարիքի հասած կամ առաջին, երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ դատարանի վճռով անգործունակ ճանաչված հայր եւ մայր
- ունեն երկու երեխա կամ առանց մոր մեծացող երեխա.
- ունեն առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ կին
- ունեն առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ կամ դատարանի վճռով անգործունակ ճանաչված հարազատ քույր կամ եղբայր, եթե չկա նրա հետ բնակվող ընտանիքի անդամ համարվող աշխատունակ այլ անձ.
- ունեն երկրորդ երեխայով կամ զույգ երեխայով վեցամսյա հղիության շրջանում գտնվող կին.
- ունեն օրենքով չնախատեսված դեպքերում ընտանեկան դրության բերմամբ տարկետում ստանալու իրավունք՝ վճարում են 30․000 ՀՀ դրամ
Հիշեք, անկախ 27տարին լրանալու հանգամանքից՝ պարտադիր վճարներից ազատվում են այն քաղաքացիները, ովքեր ունեն 3 և ավել երեխա, առանց մոր մեծացող 2 և ավել երեխա։
Ուշադրություն.
Պարտադիր զինվորական ծառայության չզորակոչված (զորակոչից խուսափած) և 35 տարին լրացած պահեստազորի սպաների համար յուրաքանչյուր խուսափած զորակոչի դիմաց վճարը կազմում է 200.000 դրամ, իսկ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու այլ հիմքեր ձեռք բերելու պարագայում՝ 100.000 դրամ:
Քաղաքացու դիմումը ներկայացնելու կարգը և ժամանակացույցը
Պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացին դիմում է ներկայացնում այն զինվորական կոմիսարիատ, որտեղ նա հաշվառված է:
Օտարերկրյա պետություններում գտնվող պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացին դիմումը կարող է ներկայացնել օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության, հյուպատոսական հիմնարկի կամ լիազորված անձի միջոցով:
Անձի դիմումը ներկայացվում է հատուկ հանձնաժողովին, որը ստեղծված է զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների դիմումները քննարկելու նպատակով։
Դիմումը պարտադիր պետք է ստորագրված լինի և կից ներկայացվի ծննդյան վկայականի և անձնագրի պատճեները, բնակության (հաշվառման) մասին տեղեկանք, ընտանիքի կազմի մասին տեղեկանք, պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ տարկետում ստանալու իրավունք տվող հիմքերը:
Լրացուցիչ ուսումնասիրման կամ ստուգման նպատակով կարող են պահանջվել նաև այլ փաստաթղթեր: Պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների դիմումը քննարկվում է, և քաղաքացուն պատասխանը տրվում է մեկ ամսվա ընթացքում:
Ուշադրություն
Լրացուցիչ ուսումնասիրության և ստուգման պարագայում դիմումները քննարկվում եմ երկամսյա ժամկետում:
Ինչպե՞ս է դադարեցվում զինակոչիկի նկատմամբ հետապնդումը
Հարգելի քաղաքացի դիմումը բավարարելու դեպքում՝ սահմանված գումարը Ձեր կողմից մուծվում է ցանկացած բանկային կազմակերպությունում՝ 10 օրվա ընթացքում։
Այնուհետև անդորագիրը Ձեր կողմից միջգերատեսչական հանձնաժողովին ներկայացնելուց հետո այն ուղարկվում է դատախազություն և վերջինս պարտավոր է 1 շաբաթվա ընթացքում քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը ուղարկել համապատասխան զինկոմիսարիատ:
Իսկ եթե հանձնաժողովը մերժել է դիմումը, ապա կարող եք բողոքարկել այն դատական կարգով։
Պատրաստեց՝ Լաուրա Մամյանը
dialogue.am
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.