23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Տարոն Մարգարյանի շտաբում այսօր տեղի ունեցած միջադեպից մոտ մեկ ժամ անց «Երկիր Ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի դուստրը՝ Լիլիթ Դրամփյանը, տեղափոխվել է Հանրապետական հիվանդանոց:
Ինչպես «Ազատությանը» փոխանցեցին «Երկիր Ծիրանի» կուսակցության շտաբից, Փոստանջյանի դստեր մոտ ախտորոշվել է ուղեղի ցնցում:
Հիշեցնենք՝ այն բանից հետո, երբ Զարուհի Փոստանջյանը ընտրակաշառքի ցուցակների առկայության մասին ահազանգի հետքերով դստեր հետ մտել էր իշխող Հանրապետական կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի Ավան վարչական շրջանի շտաբ, նրանց նկատմամբ բռնություն էր գործադրվել նախ՝ Փոստանջյանի պնդմամբ, ՀՀԿ ներկայացուցիչների, այնուհետև՝ ոստիկանների կողմից, ովքեր «Երկիր Ծիրանի» կուսակցության թեկնածուին և նրա դստերը հրելով, քարշ տալով դուրս էին բերել այնտեղից, իսկ այնուհետև կարճ ժամանակով բերման ենթարկել Լիլիթ Դրամփյանին:
Նար-Դոս փողոցում տեղակայված Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) շտաբերից մեկում հարձակվել են «Ազատության» լրագրող Սիսակ Գաբրիելյանի վրա, խոչընդոտել նրա աշխատանքը, քաշքշել ու հարվածել նրան։
Լրագրողը նկատել է, որ շտաբ են բերում մի շարք քաղաքացիների, մի քանի րոպե հետո նրանք դուրս են գալիս, առանձնանում շտաբի մոտակայքում։ Լրագրողը տեսել է, թե ինչպես է շտաբից դուրս եկած քաղաքացիներից մեկը պայուսակից գումար հանում և բաժանում նրանցից մի քանիսին։ Այդ քաղաքացիներին ուղեկցող մի մարդ նրանց հարցնում է. — «Ընտրեցի՞ք Տարոնին»։ Տարեց մի կին պատասխանում է. — «Այո, ընտրել ենք», — հավելելով. — «Վերև Աստված կա»։
Նկատելով, որ նոր մարդիկ են մտնում շտաբ, լրագրողը նույնպես մտնել է ներս։ Շտաբում իրարանցում է սկսվել։ Սեղանի շուրջ նստած մարդիկ հավաքել են թղթերը։ Լրագրողի ճշտող հարցին, թե ի՞նչ թղթեր էին, ներկաները պատասխանել են, որ քաղաքացիներին խմորեղենի` բեզեի բաղադրատոմս են տալիս։
Քիչ անց շտաբում գտնվող տղամարդկանցից մի քանիսը սկսել են վիրավորել լրագրողին, քաշքշել ու փորձել խլել նրանից հեռախոսը և ի վերջո ընդհատել են նկարահանումը։
Տղաներից մեկը գլխարկով հարվածել է Սիսակ Գաբրիելյանի ճակատին։ Քիչ անց շտաբ է եկել մի տղամարդ, որը ներկայացել է որպես «ՀՀԿ գործող ավագանի»։ Սկզբում նա նույնպես սպառնալիքներ է հնչեցրել, քիչ անց արդեն դուրս է հրավիրել բոլորին ու վերջիններիս անունից ներողություն խնդրել Սիսակ Գաբրիելյանից։
Երևանի քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի Ավան վարչական շրջանի շտաբում քիչ առաջ միջադեպ տեղի ունեցավ:
«Երկիր Ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի պնդմամբ, երբ ինքը, շտաբում ցուցակների առկայության ահազանգի հետքերով, դստեր հետ մտել է ներս, իրենց նկատմամբ բռնություն է գործադրվել:
«Ազատության» թղթակիցը շտաբ է մտել այն պահին, երբ Փոստանջյանն ու իր դուստրը ուզում էր բացել գրասեղաններից մեկի դարակները, իսկ շտաբի աշխատակիցները թույլ չէին տալիս դա անել:
Դեպի վայր եկած մի քանի տասնյակ ոստիկանները, ուժի գործադրմամբ, հրելով, քարշ տալով, շտաբից դուրս բերեցին թեկնածուին և նրա դստերը: Փոստանջյանի ինքնազգացողությունը վատացավ, երբ ոստիկանները փորձում էին նրան նստեցնել ոստիկանության մեքենան: Մինչդեռ նրա դստերը ոստիկանները բերման ենթարկեցին, սակայն կարճ ժամանակ անց ազատ արձակեցին:
Բաժնի պետը բոլորին լսելի ասաց՝ «էս դիշովկին տարեք»։
Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբը միջադեպի առնչությամբ հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է․ — «Հորդորում ենք մեր մրցակիցներին զերծ մնալ ՀՀԿ շտաբերի բնականոն գործունեությունը խոչընդոտելու քայլերից, խստորեն դատապարտում ենք բանսարկությունների, ցուցադրական ակցիաների միջոցով ընտրական գործընթացը ստվերելու փորձերը, իրավապահ մարմիններին կոչ ենք անում շարունակական ջանքեր գործադրել ընտրությունների օրինական ընթացքը ապահովելու համար, իսկ լրատվական միջոցների ներկայացուցիչներին խնդրում ենք ցուցաբերել անաչառ և անկողմնակալ վերաբերմունք»:
Ք
Մայիսի 3-ին Երևանում ծնված հնգյակից տղան մայիսի 14-ին մահացել է։ «Ծանր խնդիրներ ուներ, անցած գիշեր հնարավոր եղավ կայունացնել վիճակը, բայց այս անգամ՝ ոչ։ Սրտային անբավարարությունը դարձավ մահվան պատճառը»,- PanARMENIAN.Net-ին հայտնեց «Մուրացան» հիվանդանոցային համալիրի գլխավոր բժիշկ Բագրատ Բավեյանը
Մայիսի 10-ից տղայի վիճակում որոշակի կայունացման միտումներ կային, սակայն նշվում էր, որ նրա վիճակը դեռ ծանր է: Հիշեցնենք, որ մայիսի 6-ին հնգյակից մահացել էր «Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժվող նորածին աղջիկը, իսկ մայիսի 7-ին Երևանի «Մուրացան» հիվանդանոցային համալիրի վերակենդանացման բաժանմունքում մահացել է հնգյակից ևս մեկ նորածին՝ ամենափոքր քաշով աղջիկը:
Եվրատեսիլ 2017» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Արծվիկը զբաղեցրեց 18-րդ հորիզոնականը՝ վաստակելով 79 միավոր: Հաղթեց Պորտուգալիայի ներկայացուցիչ Սալվադոր Սոբրալը:
Հեռուստադիտողների քվեարկությամբ Հայաստանին տրվեց 21 միավոր: Բացի հեռուստադիտողի քվեարկությունից, մրցույթի մասնակիցների օգտին քվեարկում էր նաև 42 երկրի պրոֆեսիոնալ ժյուրին: Ահա, թե որ երկները Հայաստանին որքան միավոր տվեցին․
Սան Մարինո-4
Մոնտենեգրո-4
Ալբանիա-7
Մալթա-1
Դանիա-1
Հունաստան-8
Լիտվա-3Մոլդովա-6
Սերբիա-5
Ավստրալիա-1
Բուլղարիա-4
Իտալիա-4
Հունգարիա-2
Սլովենիա-3
Վրաստան-3
Լեհաստան-2
Տիրոջ օրն անակնկալ կերպով կգա, գողի նման, երբ երկինքը կչքանա մեծ շառաչյունով, երկնային մարմինները կվառվեն ու կհալվեն, և երկիրը կանհետանա իր ամբողջ բովանդակությամբ։
Արդ, քանի որ այս բոլորն այսպես պիտի չքանան, ինչպիսի՜ մարդիկ պետք է լինեք դուք։ Պետք է ապրեք մաքուր և աստվածապաշտ կյանքով՝ սպասելով և ջանալով արագացնել Տիրոջ օրվա գալուստը, երբ երկինքը կրակով կայրվի ու կչքանա, և երկնային մարմինները կվառվեն ու կհալվեն։ Բայց մենք Աստծու խոստման համաձայն սպասում ենք մի նոր երկնքի ու նոր երկրի, որտեղ արդարությունն է իշխելու։
Ուստի, սիրելինե՛ր, դուք, որ սպասում եք այս բաներին, ջանացե՛ք անբիծ և անարատ լինել Աստծու աչքին և ապրել խաղաղությամբ։ Եվ Տիրոջ համբերատարությունը փրկությո՛ւն համարեք ձեզ համար, ինչպես որ մեր սիրելի եղբայր Պողոսն էլ գրեց ձեզ՝ Աստծուց իրեն շնորհված իմաստությամբ։ Նա իր բոլոր նամակներում էլ խոսել էր այս բաների մասին։ Այդ նամակներում կան մի շարք դժվարհասկանալի մասեր, որոնց իմաստը չարափոխում են տգետ և փոփոխամիտ մարդիկ։ Նրանք չարափոխում են նաև մյուս Սուրբ գրքերը՝ իրենց սեփական կորուստը պատրաստելով։
Ուստի դուք, սիրելինե՛ր, սկզբից այս բաներն իմանալով՝ զգո՛ւյշ եղեք, որ չլինի թե անբարո մարդկանց մոլորությանը հետևեք և կորցնեք ձեր վստահությունը։ Այլ աճեցե՛ք մեր Տիրոջ և Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի շնորհով և գիտությամբ։ Նրան փա՜ռք թե՛ այժմ և թե՛ հավիտենական օրը։ Ամեն։
(Պետրոս առաքյալի երկրորդ նամակը 3:10-18)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Հանրապետության տարածքում`
Մայիսի 14-ին՝ երեկոյան ժամերին, 15-ին՝ ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 16-ին, 18-ին՝ հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Մայիսի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 14-ին կբարձրանա 2-3 աստիճանով, 15-ին կնվազի 5-7 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա:
Երևան քաղաքում`
Մայիսի 14-ին երեկոյան ժամերին, 15-ին՝ ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վ: Մայիսի 16-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Արդեն մեկ ամիս է՝ հայկական արտադրության պանիրը դժվարությամբ է ՌԴ տարածք մտնում: Ռուսական կողմը կասկածում է, որ Հայաստանից տարվող պանիրը ծագումով հայկական չէ և անցակետում ստուգումներ են անցկացնում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Պանրագործների միության նախագահ Արմեն Գիգոյանը:
«Մեքենաները մի շաբաթ, տաս օր կանգնեցրել են: Խնդիրը նաև նախորդ տարի է եղել: Դրա հետևանքով գործընկերոջ հետ պայմանավորվածությունը տուժում է: Գլխացավանք է ստեղծում դա արտադրողների համար: Եթե սահմանված ժամը մեքենաների կանգնեցման համար անցնում է՝ թող բարի լինեն դրա համար վճարել: Սիրուն չի դա, ոնց որ պետության նկատմամբ անհարգալից վերաբերմունք լինի: Ուրիշ երկրների մոտ էլ կան այդ խնդիրները, բայց մենակ խեղճ ու կրակ մեզ են գտել»,- ասաց նա: Չնայած այս խնդրին՝ հայկական պանրի արտահանման ծավալներն ավելացել են` փաստեց Գյուղատնտեսության նախարարության Ագրովերամշակման զարգացման վարչության պետ Գևորգ Ղազարյանը:
Արտահանման առույծի բաժինը «Չանախ» և «Լոռի» տեսակի պանիրներինն է: Պանրի ոլորտում ներկրումներ նույնպես կան:
Գևորգ Ղազարյանի խոսքով՝ պանրի ոլորտում վերջին տարիներին լուրջ բարեփոխումներ են կատարվել:
Ղազարյանը նաև ներկայացրեց պանրագործների խնդիրները, որոնք կապված են ներդրումների, վերազինման և շուկայավարման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների սղություն, իրացման հնարավոր շուկաների վերաբերյալ պահանջվող տեղեկատվության անհասանելիություն, գործարար կապերի լայն շրջանակի բացակայություն, կաթի մթերման սառնարանային տարողությունների ցանցի անբավարարություն հետ:
Պանրագործների միության նախագահի կարծիքով՝ պանրի արտահանման աճը նաև մտահոգության տեղիք է տալիս: Ի՞նչ կլինի, եթե Ռուսասատանն այլևս այդքան քանակությամբ պանիր չունի:
Գրիգորյանը նշեց, որ այստեղ լուրջ անելիքներ կան նոր շուկաներ գրավելու ուղղությամբ: Գրիգորյանն ընդգծեց, որ պանրագործությունը զարգացնելու համար հիմնական խնդիրը կաթնարատադրության ծավալներն ավելացնելն է: «Կաթնաարտադրության ոլորտում տաս տարի է նույն վիճակն է: Սայլը տեղից չի շարժվում: Տաշտակն ամեն դեպքում ճաք է, հումքի խնդիր կա, դրա համար էլ կաթի փոշի է ներմուծվում ր արտահանման ծավալներն ավելի քիչ են: Այս խնդիրը պետք է կարգավորել,- ասաց նա:
«Իրավունք»-ը գրել էր, որ Մոսկվայում եւ ՍանկտՊետերբուրգում ադրբեջանցիները մայիսի 9-ին խոչընդոտել են հայերի խաղաղ երթը եւ փորձել խլել Արցախի դրոշը: Տեղի ունեցածի պատճառով ծեծկռտուք էր եղել հայերի եւ ադրբեջանցիների միջեւ: Ռուսաստանի իրավապահները Սանկտ Պետերբուրգում ձերբակալել էին վեց ադրբեջանցու: «Իրավուն ք»-ը վերոնշյալ դեպքի առնչությամբ գրավոր հարցեր էր ուղարկել ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մամլո ծառայությանը:
-Ի՞նչ գնահատական կտա ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգումադրբեջանցիների` հայերի խաղաղ երթը խոչընդոտելու փաստին:
— «Անմահության գնդի» նախաձեռնությունն ուղղված է Հայրենական մեծ պատերազմում մեր հերոսների հիշատակի ոգեկոչմանը։ Մոսկվայի և Սանկտ-Պետերբուրգի երթերի ժամանակ տեղի ունեցածը հարիր չէ այդ նախաձեռնության ոգուն։
Ստեղծված իրավիճակն առաջին իսկ պահից եղել է դեսպանության ուշադրության կենտրոնում։ Կապ է հաստատվել երթին մասնակցող Ռուսաստանում հայերի միության և այլ համայնքային կառույցների ներկայացուցիչների, անհատ հայազգի մասնակիցների, ՌԴ իրավապահ մարմինների ու այլ կառույցների հետ։
Տեղի ունեցածի շուրջ Սանկտ-Պետերբուրգի ոստիկանության բաժանմունք դիմում է ներկայացվել հայազգի ՌԴ քաղաքացու կողմից։ Այլ դեպքերի առնչությամբ այս պահի դրությամբ իրավապահ մարմիններից տեղեկատվություն չի ստացվել։
— Արդյո՞ք օրինական է ադրբեջանցիների պահանջը, թե Ռուսաստանում չպետք է բարձրացվի չճանաչվածերկրի` Արցախի դրոշը:
— Արցախի Հանրապետության դրոշը բարձրացնելը ՌԴ-ում արգելված չէ։ Երթին հայկական երկու հանրապետությունների դրոշներով մասնակցելը եղել է հայազգի ՌԴ քաղաքացիների կամարտահայտության դրսևորումը։
— ՌԴ—ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին դիմել է ՌԴ—իԱԳՆ` բացատրություն պահանջելու:Եթեհարցին Ադրբեջանը միջամտում է այս մակարդակով, ՌԴ-ում ՀՀ դեսպանը ի՞նչ քայլեր է արել եւի՞նչ է անելու:
— ՌԴ-ում ՀՀ ուժային գերատեսչությունների ներկայացուցիչներն այս հարցի առնչությամբ մշտական կապի մեջ են իրենց ռուսաստանցի գործընկերների, իսկ դեսպանությունը՝ ՌԴ ԱԳ նախարարության և այլ կառույցների հետ։
https://www.youtube.com/watch?v=mDaV4bmuTew
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.