23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Թուրքական մամուլում մեծ իրարանցում է առաջացրել մայրերի միջազգային օրվա՝ մայիսի 14-ի առթիվ Facebook սոցիալական ցանցում կատարված նորամուծությունը: Այս օրերին ցանցի օգտատերերը կարող են արձագանքել գրառումներին «Երախտապարտ եմ» սիմվոլիկ նշանակությամբ մանուշակագույն ծաղկի միջոցով, որը թուրքական շրջանակներում նույնացվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշը դարձած անմոռուկի հետ:
«Facebook»-ը ձեզ խաբել է», «Facebook-ի ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ծաղիկը Հայոց ցեղասպանության խորհրդանի՞շն է», «Ի՞նչ է թաքնված Facebook-ի ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ նշանի ետևում», «Facebook-ի հայկական խաղը՝ ընդդեմ թուրքերի», «Արդյո՞ք մենք երախտապարտ ենք Facebook-ին» և նմանատիպ վերնագրերով բազմաթիվ հոդվածներ են հայտնվել թուրքական լրատվակայքերում՝ միաբերան պնդելով, որ այս քայլով հռչակավոր համաշխարհային ցանցը ակնհայտ աջակցություն է ցուցաբերել հայերին և Հայոց ցեղասպանության հիշատակին:
Թուրքական մեդիան պնդում է, որ «Facebook»-ը չէր կարող Մայրերի տոնի համար պատահաբար ընտրած լինել հենց այդ խորհրդանիշը, քանի որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի միջոցառումների ընթացքում անմոռուկը չափազանց լայնորեն պրոպագանդվել էր և գրեթե ողջ աշխարհում արդեն կապվում, նույնացվում է Ցեղասպանության հետ:
Թուրքական աղբյուրները հիշեցնում են, որ անմոռուկը ընտրվել էր որպես Հայոց ցեղասպանության հշատակի խորհրդանիշ, քանի որ աշխարհի գրեթե բոլոր երկրներում այն ասոցացվում է «չմոռանալու», «հիշելու» գաղափարի հետ:
Ռեփեր Super Sako-ի եւ Հայկոյի «Մի գնա» փոփ երգը Թուրքիայում վիրուսի պես է տարածվում,- գրում է peopleofar.com-ը:
«Երգը Թուրքիայում ռեմիքս են անում, նույնիսկ cover-ներ կան: Հայաստանում ռաբիզ երաժշտություն հաճախ խնջույքների եւ տոների ժամանակ են լսում: Որոշ մարդիկ ընդունում են՝ այն անճաշակ է, բայց հումորով է եւ պետք չէ լուրջ ընդունել: Այն, այսպես ասած, մեղավոր հաճույքներից է, որ բոլոր մշակույթներում կա: Եվրոպական երաժշտության համարժեքը շլագերն է, որը Վիկիպեդիայում բացատրվում է որպես «փոփ երաժշտության տեսակ, որն ուշադրություն գրավող գործիքավորում ունի եւ սենտիմենտալ տեքստ» եւ սա այդ դեպքերից է»,- գրում է կայքը եւ շարունակում.
«Նույնիսկ հայտնի թուրք երգիչ Օզջան Դենիզն է դիմահարդարման սենյակում լսում այս երգը»,- գրում է կայքը՝ տարածելով տեսանյութ, որում այլ թուրքերի հետ նաեւ երգիչն է:
Թուրքիայում շատերը նույնիսկ չգիտեն, որ երգը հայերեն է եւ հավանաբար սա էլ հենց հայերի նկատմամբ թշնամության անտրամաբանական լինելու վկայությունն է: Թուրքերը կարողանում են հաճույքով լսել երգը, հայկական մշակույթը, որն իրականում, շատ ընդհանրություններ ունի թուրքականի հետ՝ Օսմանյան տիրապետությամբ պայմանավորված: Կայսրության զարգացմանն մեջ հայերի ներդրումը, մեղմ ասած, ուշագրավ է: Հայերը բոլոր ոլորտներում են գործել՝ ճարտարապետությունից մինչեւ այբուբեն:
Թուրքական երաժշտության մեջ հայերի մասնակցությունը նույնպես հետաքրքիր է: Օրինակ, Համբարձում Լիմոնջյանը «Համբարձում» նոտագրության համակարգի հեղինակն է, որը Օսմանյան դասական երաժշտության հիմնական նոտայական համակարգն էր: Գառնիկ Գարիմյանն էլ Օսմանյան կայսրությունում հայտնի 135 երգ է հեղինակել:
Եվ ինչպես հաճախ է պատահում, երբ թուրքերը հայկական որեւէ բանի ուշադրություն են դարձնում, այս անգամ էլ ադրբեջանցիները աղմուկ են բարձրացրել: Եվ սա այն դեպքում, երբ վստահորեն կարող ենք ասել՝ թուրքերը հայերի հետ ավելի շատ պատմական ընդհանրություններ ունեն, քան ադրբեջանցիների:
Թուրքիայի եւ Հայաստանի հակասություններն անվերջանալի են եւ մի երգը ոչինչ չի փոխի: Այնուամենայնիվ, երկու երկրները պետք է հաշտվեն անցյալի ողբերգությունների հետ եւ հարաբերություններ կառուցեն: Որովհետեւ հայեր եւ թուրքերն ավելի շատ պատմական ընդհանրություններ ունեն, քան, հավանաբար, կցանկանային ընդունել:
Առաջին դիվերսիոն-հետախուզական ջոկատի հրամանատար Վովա Վարդանովն այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսելով Արցախյան հիմնախնդրից՝ նշեց. «1993 թվականից սկսած՝ միշտ եղել է այսպես. թուրքը հարձակվել է, սա է արել, նա է արել, իսկ մենք պատասխան գործողություն ենք արել ու անում, ուժգին հարված, դաժան պատիժ, ինչ ասես՝ անում ենք: Բայց մենք պետք է լինենք նախաձեռնող, պահանջող: Պետք է մեր հասարակությանը պատրաստենք գրոհող գործողությունների, մենք պիտի նախաձեռնող դառնանք, բանակը պիտի սկսի պատրաստվել, վարժանքների 99%-ը պետք է լինի Ադրբեջանի տարածքների նման համապատասխան տարածքներում, լեզուներ պիտի սովորեն բանակում: Երբ հասարակությունն ու բանակն ավելի պատրաստ լինի, թուրքն ավելի խելոք կսկսի պահել իրեն»:
Հարցին, թե ինչո՞ւ հայկական հողերը հետ չեն վերադարձվում, Վովա Վարդանովն ասաց. «Երբ արտաքին քաղաքականությունով զբաղվող մարդիկ մեկ-մեկ խոսում են հողերի վերադարձնելուց, չգիտես ինչու, բոլոր իրենց ստորադասները, անգամ՝ հավաքարարները, սկսում են խոսել վերադարձնելուց: Բայց, նախ և առաջ, այս ցանկություն ունենալն անգամ նշանակում է հիմարություն: Երկրորդ՝ պետք է տեսնել՝ ի՞նչ է կատարվում Քարվաճառում, Ջրականում: Չէ՞ որ հսկայական գումարներ են ծախսվում, հետևաբար՝ վերադարձնելու ցանկություն անգամ չպիտի լինի, և սա նորմալ է, որովհետև պետք է հասկանալ, որ վերադարձնելուց Հայաստանը կպրծնի, հետևաբար՝այն, ինչ ասվում է արտաքինի համար, ներքինի հետ կապ չունի: Հիշեք մի բան, որ վերադարձնել չկա: Մեր հասարակությունը չպիտի լսի վերադարձնելու մասին ոչ մի նախադասություն»:
Ապրիլյան պատերազմի ժամանակ 800 հեկտար հողատարածքի կորստի մասին հարցին էլ այսպես պատասխանեց. «Ես անձամբ դեմ կլինեի, եթե մենք ճակատային հարձակումներով այդ դիրքերը հետ վերցնելու փորձ անեինք, որովհետև թուրքն առաջին բանը, որ սկսեց անել այդ դիրքերը վերցնելուց՝ անմիջապես խոշորամասշտաբ շինարարական աշխատանքներ սկսելն էր: Եթե մենք փորձեինք հետ վերցնել, մենք կունենային 1000-ների կորուստ:
«Ադրբեջանի հետ մենք համարժեք զենք չենք ունեցել մոտավորապես 1993 թվականից սկսած, դրանից առաջ ընդհանրապես չունեինք: Անհավասարության հարաբերությունը ցայտուն երևում է, երբ հաշվի ես առնում՝ քանի վագոն զինամթերք կար Սովետական Հայաստանի և Սովետական Ադրբեջանի տարածքներում: 20.000-ի չափ վագոն կար իրենց տարածքում, մերում կար 500 վագոն: Մենք միշտ իրենցից վատ ենք զինված եղել: Դիսբալանսը միշտ է լինելու, քանի որ թուրքն ավելի հարուստ է»,- հավելեց Վովա Վարդանովը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում պաշտոնեական դիրքի չարաշահման և խարդախության դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակներում կալանավորվել է ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի նախկին պետը, ով, չարաշահելով պաշտոնեական դիրքը, Գյումրի քաղաքի բնակիչ Ա. Ղ.-ից խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով զգալի չափերով գումար է հափշտակել:
Այսպես, հիշյալ քրեական գործի քննությամբ պարզվել է, որ նոր անձնագիր ստանալու համար Գյումրի քաղաքի բնակիչ Ա. Ղ.-ին անհրաժեշտ է եղել վերականգնել կորցրած զինվորական գրքույկը, որի համար դիմել է ՀՀ ՊՆ Գյումրու զինվորական կոմիսարիատի աշխատակցին, ով տարբեր պատճառաբանություններով ձգձգել է փաստաթղթի տրամադրումը և, իբր, գործընթացն արագացնելու համար Ա. Ղ.-ից կաշառք է պահանջել: Ընդ որում, ՊՆ աշխատակցի կողմից կաշառք ստանալու պահանջը ներկայացվել է ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի պետ Հ. Վ.-ի ներկայությամբ, ով, ի պաշտոնե պարտավոր լինելով կանխել հանցանքն ու բացահայտել հանցագործության դեպքը, ոչինչ չի ձեռնարկել այդ ուղղությամբ. մասնավորապես, չի կանխել Ա. Ղ.-ի կողմից կաշառք տալը և թաքցրել է իր ներկայությամբ կատարված հանցագործությունը` այդ մասին չտեղեկացնելով իր վերադասին կամ պետական այլ իրավասու մարմնի: Ավելին, չարաշահելով Ա. Ղ.-ի վստահությունը և օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, արագ անձնագրավորելու պատրվակով նրանից պարբերաբար տարբեր չափերի գումարներ է պահանջել և ստացած 121.000 ՀՀ դրամը խաբեությամբ հափշտակել: Սակայն խոստումը կատարելու ուղղությամբ ոստիկանության հիշյալ պաշտոնյան ոչ մի գործողություն և վճարում չի կատարել` հափշտակած գումարը ծախսելով իր անձնական կարիքների համար:
Հաշվի առնելով վերոգրյալը` Հ. Վ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1-րդ կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Քայլում եմ Երևանի կենտրոնական փողոցներով, տեսնում եմ հողակույտեր և պաստառներ՝ ԱՎԵԼԻ ԲԱՐԵԿԱՐԳ ԵՐԵՎԱՆ: Ի հակառակ պաստառի բովանդակությանը իմ սիրուն, փոքրիկ վարդագույն Երևանը պատվել է կանաչ-կապույտ պլպլան ապակեպատ երկնաքերներով: Մարդիկ, ովքեր իրենց կյանքում միայն Դուբայը տեսան, որպես քաղաքակրթության կենտրոն, փորձում են իրենց խելքով «բարեկարգել» Երևանը: Արդեն տասնհինգ տարի Քաղաքապետարանը գործում է՝ փողի վրա նստած լինելու բանաձևով: Ներկա քաղաքապետը տարին տարվա վրա շատ ուտելուց գիրանում է, բայց չգիտես ինչու՞ բոլոր մարդկանց պես չի կլորանում, այլ քառակուսի է դառնում, սա էլ ուղեղից է: Եվ ահա մարդիկ, ովքեր չգիտեն ինչ է քաղաքը, քաղաքային մշակույթը և հատկապես չգիտեն ինչ էր Երևանը, որն էր գույնը, բույրը այս քաղաքի պարտադրում են այս կեղտոտ առուծախի արդյունքում առաջացող մի օտար քաղաք: Առուծախ, որից լցնում են իրենց գրպանները, իսկ իմ սրտից արյուն է գնում:
Քաղաքի լավագույն ճարտարապետական կառույցները հողին են հավասարեցնում և ասում, թե մենք ավանդապաշտ ենք: Նախ ավանդույթը չեն պաշտում, պահպանում են, ուրեմն ավանդապահ, բայց չե՛նք, ավանդույթները հողին ենք հավասարեցնում: Քաղաքը կենդանի, պատմություն, հիշողություն ունեցող օրգանիզմ է: Քաղաքը յուրաքանչյուրիս հետ ապրած մարմին է: Քաղաքը սիրտ ունի, շնչառություն: Այս ամենը այլևս ետ բերել չենք կարող, անդառնալի կորուստներ են սրանք:
Այս ամենի համար պատասխան պիտի տան, մարդիկ, ովքեր իրավունք չունեն և անում են, ովքեր զավթել ու չեն հեռանում, ովքեր մխտռում են ամեն քայլափոխի, ովքեր իրավունք չունեն ապրելու այս քաղաքում, այս երկրում և ընդհանրապես որևէ երկրում, նրանց տեղը բանտախուցն է:
Ո՞ր մի տապալված կառույցը այսօր կարող ենք ետ բերել: ՈՒ դեռ շարունակում են, լկտիաբար:
Չեն սիրում, քաղաքը չեն սիրում, հայրենիքը չեն սիրում, նույնիսկ իրենց կնոջն ու երեխաներին չեն սիրում, այ թե ինչ է նշանակում քաղաքի հետ այսպես վարվելը: Եվ մեղավոր ենք մենք, որ մինչ այսօր հանդուրժում ենք: Ինչքան անկամ պիտի լինենք, որ թույլ տանք մեր տունը քանդել, մեր դեմքին թքել, այո, Երևանի մայթին թքողն անգամ պիտի ծանր պատիժ կրի, էլ ուր մնաց քար ու քանդ անողը: Այսօրվա քանդված շենքը ետ չեն բերի, բայց վաղվա քանդվելիքը կարող ենք փրկել: ՈՒշացել ենք, թուլացել ենք ու լկտիները ավելի են լկտիացել:
Վերջին ամիսներին կարծեմ փնտրում էին ահաբեկիչնե՞ր, շենք շինություն գրավողնե՞ր: Շնորհավորում եմ, պարզվեց՝ բռնակալն էլ, դիկտատորն էլ, ահաբեկիչներն էլ: Այսինքն վաղուց են պարզ: Երկրի իսկական տերերը, քաղաքի իսկական պահապանները բանտերում են:
Հայկական կողմը մշտապես արձագանքում է ադրբեջանցիների ակտիվությանը, տանկերին, զորավարժություններին, այսինքն՝ ռեֆլեքսորեն շարժումներ է անում։ Առաջին դիվերսիոն-հետախուզական ջոկատի հրամանատար Վովա Վարդանովն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայկական կողմի արձագանքը ադրբեջանական գործողություններին համեմատեց գլխատված գորտի շարժումների հետ. «Երբ գորտի թաթին ծծմբաթթու են լցնում, նա նույնիսկ առանց գլխի շարժում է այն՝ արձագանքելով ցավին։ Մենք մեծ սխալ թույլ տվեցինք 1993 թվականի աշնանը եւ շարունակում ենք կրկնել նույն սխալը։ Դա նշանակում է նախաձեռնությունը տալ թշնամուն»։
Ըստ նրա՝ հայկական կողմը պետք է վերադարձնի ղարաբաղյան կարգավորման նախաձեռնությունը։ «Հայկական կողմի առաջխաղացումը թուրքը չի կասեցրել։ Մենք ինքներս ենք կանգնեցրել։ Հայտարարում ենք, որ կոշտ պատասխան ենք տվել, պատժել ենք։ Միեւնույնն է, ամեն ինչ այդ գորտի ոճով է։ Մենք պետք է նախաձեռնող ու պահանջկոտ դառնանք»։
Անդրադառնալով տարածքներ վերադարձնելու մասին հրապարակային հայտարարություններին՝ նա նշեց, որ նման խոսակցություններն անթույլատրելի են։ Ըստ նրա՝ լուրջ գումարներ են ծախսվում որոշ տարածքների վերականգնման համար։ Դա նշանակում է, որ ոչ ոք նման բան չի նախատեսում։ «Նայեք Վարդենիսից Մարտակերտ ճանապարհին, Քարվաճառի ճանապարհին, այնտեղ ամենուր շինարարություն է ընթանում։ Դուք հասկանո՞ւմ եք՝ ինչ է դա նշանակում, եթե ղեկավարությունը պատրաստվում է տարածքներ հանձնել, ապա ինչպե՞ս կարող է այդ հատվածներում շինարարություն անել։ Նման խոսակցությունները դրսի համար են, սակայն դրսի լսարանի համար արվող արտահայտությունները չի կարելի անընդհատ ներսում շրջանառել։ Կամ ինչ «կապիկություն» է Հայաստանի եւ Արցախի միջեւ ռոումինգ եւ մաքսակետ դնելը»։
Ըստ նրա՝ ժամանակն է, որ Հայաստանն ինքը «վայրենի պետության» կեցվածք ընդունի եւ պահանջի այն հողերը, որոնք զանազան պայմանագրերով ու թղթերով Հայաստանից խլվել են։ «Մեր առավելությունը մեր մոտիվացիան է։ Թուրքերն էլ պակաս կռվող չեն, սակայն մենք ունենք մոտիվացիա, մենք փախնելու տեղ չունենք, ստիպված մինչեւ վերջ կռվում ենք, որովհետեւ եթե ձեռքերս իջեցնենք՝ կկոտորվենք։ Դրա համար էլ հերոսանում ենք»։
Շանթ Հ/Ը «Դիրքերում» հաղորդաշարի օպերատոր Դավիթ Աթոյանի առողջական վիճակը լավ է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց հաղորդման հեղինակ Արշակ Զաքարյանը:
«Ոտքերը կտրելու վտանգը, փառք Աստծո, հետևում է. ոտքերը կպահպանվեն: Վիճակը գնալով լավանում է: Հույս ունենք, որ ամբողջովին կվերականգնվի, կքայլի»,- ասաց նա:
Ա. Զաքարյանի խոսքով՝ մենք գործ ունենք այնպիսի հակառակորդի հետ, որը թիրախավորված կրակ է բացել լրագրողների ուղղությամբ:
«Անցած շաբաթ նույն իրավիճակում հայտնվեցինք, բայց վիրավորներ չունեցանք: Մեր մեքենայի վրա կրկին կրակել էին, բայց չէր կպել: Ուստի, ես չեմ կարծում, թե հակառակորդը որևէ կանոնի կհետևի, նա միշտ էլ եղել է ուխտադրուժ: Երբ մեքենան սպիտակ է եղել, ավելի շատ են կրակել, դրա համար որոշել ենք քողարկել մեքենան, մեր շորերը, որ քիչ կրակեն: Այս մեքենան երեք սև ապակի է ունեցել, երեք չքողարկված տեղ, որի վրա էլ հակառակորդը կրակել է, դիպուկահարը կրակել է ապակուն: Կրակել են այն ժամանակ, երբ տեսախցիկն է շարժվել և այլն»,- ասաց Արշակ Զաքարյանը:
Վերջինս շեշտեց, որ ժամանակին ԶԼՄ-ները վտանգավոր չէին մարտի դաշտում, բայց այսօր հենց ԶԼՄ-ներն են ֆիքսում ռազմական հանցագործությունները, զինադադարի ռեժիմի խախտումները, ուստի թիրախավորվում են:
«Երբ տեսնում են ԶԼՄ, ուզում են վերացնեն այդ վտանգը, որ չգրանցվի այդ ամենը: Լրագրողներն են, որ ֆիքսում են այդ ամենը, հանցագործությունները… Իմ կյանքը փրկել է պաշտպանված լինելը, քողարկված շորեր հագնելը, քողարկված մեքենա ունենալը: Մենք այնտեղ ապրում ենք, քնում ենք զինվորների հետ, կանգնում ենք զինվորների հետ հերթապահության… Դնել ստանդարտների մեջ մեզ, կարծում եմ, որ ճիշտ չէ: Դավիթը հիվանդանոցում պառկած, ոտքերը կտրել-չկտրելու հարցը դրած, վեց ամսական կինը այնտեղ, մեկ էլ կարդում եմ, թե հերիք ա կինո նկարեք… Ես վաղուց թքած ունեմ նման կարծիքների վրա, բայց իմ ընկերն է, ոտքերը կտրելու հարցն է դրված, մեկ էլ մեկն ասում է, թե չի եղել նման բան, սուտ է: Ես էդ մեկին հրավիրում եմ վիրակապարան, գան նայեն էդ մարդու երեխաների աչքերի մեջ ու ասեն, թե հեսա ձեր պապայի ոտքերից գրիմը կմաքրեն ու ինքը կվազի… Ի՞նչ է, որ ասում ենք, թե զինվորի վրա են կրակել, լա՞վ է, հա՞, ասենք, թե լավ է, որ զինվորների վրա կրակո՞ւմ են: Գրիչը թղթին դնելուց առաջ խորը մտածել է պետք»,- ասաց Զաքարյանը:
Հարցին՝ ինչո՞ւ են պատասխան կրակ բացել, արդյոք կրակելը չի՞ նշանակում, որ ստվերվել է Ադրբեջանի կողմից լրագրողների ուղղությամբ կրակելու հանգամանքը, հաղորդման հեղինակը պատասխանեց. «Ես ներողություն եմ խնդրում, որ մենք չզոհվեցինք, որ լավ առիթ լիներ Ադրբեջանին քննադատելու»:
1in.am-ը գրում է.
ԿԸՀ-ն ամփոփել է Երևանի քաղաքապետի ընտրության նախնական արդյունքը, ըստ որի՝ առաջատարը ՀՀԿ-ն է 71 տոկոսով: Հաշվի առնելով Հայաստանի ընտրական գործընթացի առանձնահատկությունները՝ այդ արդյունքը ամենևին անսպասելի համարել չի կարելի:
Այստեղ ուշագրավ է այլ բան: Մեկուկես ամիս առաջ տեղի ունեցած խորհրդարանի ընտրությանը ՀՀԿ-ն հավաքեց կամ հավաքագրեց 49 տոկոս ձայն: Երևանի քաղաքապետի ընտրությանը այդ ցուցանիշը փաստացի կրկնապատկվել է: Ընդ որում, այն գործնականում կրկնապատկվել է ոչ միայն խորհրդարանի ընտրության համեմատությամբ, այլ նաև Երևանի քաղաքապետի նախորդ ընտրությունների: Այդպիսով, վիճակագրական այդ ցուցանիշների ներքո ստացվում է քաղաքական կամ ավելի շուտ՝ ներիշխանական, ներկուսակցական բավական հետաքրքրական շերտ:
Խորհրդարանի ընտրությանը ՀՀԿ դեմքն, այսպես ասած, Կարեն Կարապետյանն էր՝ այդ կուսակցության և ընդհանրապես իշխանության համար աննախադեպ բարձր վարկանիշով: Խոսվում էր նույնիսկ 80 տոկոսի մասին: Հետաքրքրական է, որ նույն ժամանակահատվածում Տարոն Մարգարյանին վերագրվում էր 60 տոկոս: Այժմ ստացվում է, որ Մարգարյանի ցուցանիշը մեկուկես ամիս անց աճել է մոտ 10 տոկոսով:
Հետաքրքիր է, թե ինչպիսի վիճակում է մեկուկես ամիս անց Կարեն Կարապետյանի անձնական վարկանիշը: Զուտ կուսակցական արդյունքի առումով Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կամ «դիմանկարով» անցկացված ընտրական գործընթացում ՀՀԿ-ն հավաքեց կրկնակի պակաս, քան Տարոն Մարգարյանի «դիմանկարով» գործընթացում: Ինչ խոսք, ընտրական տրամադրության և մթնոլորտի առանձնահատկությունների էական տարբերություններ կան խորհրդարանի համապետական և ավագանու ՏԻՄ մակարդակներում, եթե անգամ խոսքը Երևանի ավագանու մասին է, սակայն ընդհանուր առմամբ ակնհայտ է, որ ՀՀԿ-ում Կարեն Կարապետյանը ստանում է «վարկանիշային ուժեղ» մրցակից: Ինչպե՞ս է այդ մրցակիցը գործելու կամ, ավելի ճիշտ կլինի ասել, օգտագործվելու Կարեն Կարապետյանի դեմ 2018-ի խնդրում: Այդ հարցի պատասխանը կիմանա միայն Սերժ Սարգսյանը:
Երևանի քաղաքապետի ընտրությամբ Սերժ Սարգսյանն ինքն իրեն առնվազն ազատեց Կարեն Կարապետյանի «վարկանիշային կախվածությունից» և առնվազն այդքանով թուլացրեց Կարապետյանի դիրքերը մեկ տարի անց նոր կառավարության կազմավորման գործընթացում: Իհարկե, կասկածից վեր է, որ վճռորոշ գործոններն այստեղ բազմազան են, և ներքին մրցակցությունն ու պայքարը դեռևս նոր են միայն մոտենում, այսպես ասած, գագաթնակետին, ընտրական գործընթացների ավարտից հետո, երբ իշխանության ձեռքերն այլևս ազատ կլինեն ընտրական «կապանքներից»:
Մանրամասն` այստեղ
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը 2017 թվականի ամառային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին հրամանագիր է ստորագրել:
Նախագահի ստորագրած հրամանագրի տեքստում նշվում է.
«Հիմք ընդունելով «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ և «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածները` ո ր ո շ ու մ ե մ.
1. 2017 թվականի մայիս-հուլիս ամիսներին անցկացնել Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2017 թվականի հունիսի 30-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց նախկինում տրված՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը դադարել է մինչև 2017 թվականի հունիսի 30-ը ներառյալ:
2. Ապահովել այլընտրանքային աշխատանքային ծառայության կազմակերպումը և իրականացումը:
3. 2017 թվականի հունիս-հուլիս ամիսներին զորացրել սահմանված ժամկետում պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայություն անցած զինծառայողներին:
4. Այլընտրանքային աշխատանքային ծառայությունից արձակել սահմանված ժամկետում այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցած ծառայողներին:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` սույն հրամանագիրն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում ընդունել սույն հրամանագրի կիրարկումն ապահովող համապատասխան որոշում:
6. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»:
Երեւանի ավագանու ընտրություններին ավելի քան 70 հազար ձայն ստացած «Ելք» դաշինքի ավագանու ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը որպես Երեւանի ավագանի չի աշխատի, այլ կգնա խորհրդարան՝ պատգամավորական գործունեություն իրականացնելու: Այս մասին Նիկոլ Փաշինյանն ասաց «Ելք» դաշինքի շտաբում հրավիրված ասուլիսի ժամանակ:
«Ես գնում եմ ԱԺ, մյուսները, ով համապատասխան հավաքած ձայներով ավագանի է գնում, որեւէ ինքանբացարկի մասին մենք տեղեկություններ չունենք, չեմ կարծում՝ այդպիսի բան լինի, որովհետեւ ավագանու անդամ դարձածներն ակտիվ մասնակցել են նախընտրական գործընթացներին: Երեւանի ավագանու խմբակցության ղեկավարի, քարտուղար հարցերը չեն քննարկվել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
«Մենք ունենք վստահության կայուն հենարան Երեւան քաղաքում եւ Հայաստանի հանրապետությունում: Մեր խնդիրն է համախոհների բազմությունը բազմապատկել: Սխալի խնդիր չկա: Երեւանում 100 հազարավոր մարդիկ քվեարկում են ըստ ընտրակաշառքի, այո՛, մենք չենք կարողացել մարդկանց համոզել, որ չքվեարկեն առանց ընտրակաշառքի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով քարոզարշավի ընթացքում «Ելք» դաշինքի հնարավոր սխալների մասին:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.