23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Նախօրեին Արցախի պաշտպանության բանակը տեղեկություն էր հրապարակել, որ ադրբեջանական կողմը Սպայկ կառավարվող հրթիռ էր արձակել հայկական զինուժին պատկանող օբյեկտի ուղղությամբ եւ մասնակի վնասել այն: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ խոսքը զենիթային կայանի մասին է:Պաշտպանական բանակի մեր աղբյուրը մանրամասներ է հայտնել տեղի ունեցածի վերաբերյալ, ասելով, որ ադրբեջանցիները հայկական զինուժին պատկանող զենիթային կայանի ուղղությամբ արձակել են ոչ թե մեկ, այլ մի քանի կառավարվող հրթիռ: Բայց ադրբեջանցիները արձակելով մի քանի կառավարվող հրթիռ, վրիպել են, եւ միայն մեկն է խոցել հայկական կայանը, այն էլ մասնակի՝ կայանի լիցքավորման մեքենան:
Ինչպես նշել էր պաշտպանական բանակը պաշտոնական հաղորդագրության մեջ, հայկական կողմը մարդկային կորուստ չունի:
Ադրբեջանի նախահարձակ ակտիվության մեջ որևէ տարօրինակ բան տեղի չի ունեցել:
Հակառակորդը սովորաբար հանցագործ գործողությունների է դիմում, այս անգամ ևս նույն քայլերն է իրականացրել: Այս մասին ասել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
«Բարեբախտաբար չունենք զոհեր և վիրավորներ, չի եղել նաև ռազմական կարևոր տեխնիկայի կորուստ: Ադրբեջանի գործողությունը ոչ միայն ագրեսիայի դրսևորում է Արցախի նկատմամբ, այլև ամբողջ քաղաքակիրթ աշխարհի: Նման ագրեսիվ պահվածքը Ադրբեջանը վարում է միջազգային հանրության նկատմամբ: Օրինակ` ԵԱՀԿ գրասենյակի փակումը: Միջազգային հանրությունը պետք է համապատասխան քայլերով պատասխանի, այլ ոչ թե համաեվրոպական նշանակության միջոցառումներ կազմակերպի Բաքվում: Համտեսելով ադրբեջանական խավիարը` բազմաթիվ միջազգային կազմակերպություններ կորցրել են իրենց իմունային համակարգը: Դրա համար այսպիսի իրավիճակ է »,-ասաց Դավիթ Բաբայանը:
Հակառակորդի ակտիվությունը Դավիթ Բաբայանը կապում է Ադրբեջանի տնտեսական լուրջ խնդիրների հետ: Երկրում ֆինանսական ճգնաժամի դրսևորումներ են: Դրանք հարվածում են բազմաթիվ մարդկանց շահերին, երկրում սոցիալապես ծանր իրավիճակ է ստեղծվում: Ի՞նչ պետք է անել, իհարկե, կլանը չի ուզում իր ամենօրյա թալանած միլիարդները կորցնել, հետևաբար, որպեսզի շեղի ազգաբնակչությանը սոցիալական հարցերից, անպայման պետք է դիմի ահաբեկչական քայլերի: Դրանից բացի, Թուրքիայի հետ սերտ համագործակցության գործոնը կա, ըստ Դավիթ Բաբայանի, Թուրքիայի կողմից ևս հորդորներ կան, որ Ադրբեջանը դիմի նման քայլերի:
Դավիթ Բաբայանն ընդգծեց, որ հայկական կողմն անում է ամեն ինչ՝ ագրեսորին զսպելու համար: Նման ահաբեկչությունները չեն փոխում ռազմաքաղաքական հավասարակշռությունը տարածաշրջանում, Արցախի պաշտպանական բանակը շարունակում է իր ձեռքերում ամուր պահել ռազմավարական նախաձեռնողականությունը:
Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում մայիսի 15-ին և լույս 16-ի գիշերը հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 55 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1200 կրակոց: Բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը շփման գծի տարբեր հատվածներում կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (3 արկ) և հաստոցավոր հակատանկային նռնականետ (9 արկ): Իսկ ՊԲ արևելյան ուղղությամբ հակառակորդը կիրառել է «ՍՊԱՅԿ» տիպի կառավարվող հրթիռ, ինչի արդյունքում մասնակի վնասվել է մեկ ռազմական տեխնիկա: Ադրբեջանական զինուժի սադրանքի արդյունքում պաշտպանության բանակը մարդկային կորուստ չի ունեցել:
Չեխիայի իրավապահ մարմիններին հաջողվել է մայիսի 13-ին երկրի տարածքում կանխել «գողերի» հերթական հավաքը: Մի քանի «օրենքով գողերի» հետ միասին ձերբակալվել է Սոչիում հայտնի հայ գործարար Ռուբեն Թաթուլյանը, ով ավելի շատ հայտնի է «Ռոբսոն» մականունով: Նա, ըստ չեխական և ռուսական ԶԼՄ-ների, եղել է այս ձախողված միջոցառման ֆինանսական հովանավորը և, ի դեպ, Չեխիա մուտք է գործել իր անունով տրված հայկական դիվանագիտական անձնագրով:
Այն, որ կրիմինալները մեր իշխանությունների, տվյալ դեպքում՝ «ցիվիլ» Կարեն Կարապետյանի սիրելիներն են՝ հաստատված և անհերքելի փաստ է: Սակայն այդ մասին՝ քիչ հետո, իսկ այժմ արձանագրենք, որ Ռոբսոնը երկու տարի առաջ Կրասնայա Պոլյանայում «օրենքով գողերի» հավաքը ցրելու ժամանակ Զախարի Կալաշովի՝ Շաքրո Մոլոդոյի հետ միասին նույնպես ձերբակալվել է: Այս թեման գուցե հիշատակության արժանի չլիներ, կամ դրան անդրադառնայինք մեկ տողով՝ որպես լրատվություն, եթե չլիներ ուշագրավ մի հանգամանք:
Բանն այն է, որ Ռոբսոնը վարչապետ Կարեն Կարապետյանի և ռուսաստանցի մեծահարուստ հայ գործարար Սամվել Կարապետյանի հիմնադրած «Հայաստանի ներդրողների ակումբի» անդամ է, այսինքն` մեկն է այն մարդկանցից, ում փողերին անհամբեր սպասում ենք մեր տնտեսությունը զարգացնելու, Հայաստանը Սինգապուր դարձնելու համար:
Այս ակումբում նման «բյուրեղյա» կենսագրությունը բնավ էլ Ռոբսոնի «մենաշնորհը» չէ: Կարեն Կարապետյանին իր աջակցությունն է հայտնում նաև նմանատիպ մեկ այլ գործարար՝ Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, ով ժամանակին Հայաստանից հեռացել է գեներալ Մանվելի հետ ունեցած ինչ-որ խնդիրների պատճառով: Այս «մտքի տիտանը» այսպես է արտահայտվել Կարեն Կարապետյանի մասին. «Էկել ա մի տղա, որին ճանաչում եմ դեռ 1993 թվականից, որի արած գործերը ինքս գիտեմ, գիտեմ՝ ինչի է ընդունակ և ինչ է անելու մեր երկրի համար: Մենք նրա հետ բոլորով»: Ու այդ «մի տղուն» և նրա խիստ «բարեկիրթ» ներդրողներին մենք պատրաստվում ենք վստահել Հայաստանի իշխանությունը:
Հիմա գանք բուն թեմային և կատարենք մի քանի՝ բնավ էլ ոչ հռետորական հարցադրումներ: Արդյո՞ք հավատում ենք, որ նման մարդիկ կարող են ռացիոնալ մղումներ ունենալ և ներդրումներ կատարել Հայաստանում: Եթե, այնուամենայնիվ, նման հրաշք տեղի ունենա, դրա դիմաց ի՞նչ ենք վճարելու նրանց կամ ավելի ստույգ՝ սրանց թիկունքին կանգնած Ռուսաստանին:
Ակնհայտ է, որ որևէ երկիր «կեղտոտ փողերով» հարստանալ չի կարող: Ռոբսոններն ու դոնպիպոները Հայաստանն առավելագույնը կարող են օգտագործել «փողերի լվացման» նպատակով՝ երկիրը ներքաշելով միջազգային տհաճ սկանդալների մեջ:
Անիմաստ է խոսել Կարեն Կարապետյանի կողմից թմբկահարվող համակարգային փոփոխությունների և տնտեսական նոր մշակույթի մասին, որովհետև վարչապետի «ներդրողները» նույն քրեաօլիգարխիան են՝ ռուսական ծագմամբ: Երևի մի բան գիտեր Հովիկ Աբրահամյանը, երբ խոսում էր «օտար վտակների» մասին: Սկզբունքորեն որակական որևէ տարբերություն չկա Լֆիկ Սամոյի և Ռոբսոնի միջև՝ թերևս բացառությամբ այն հանգամանքի, որ վերջինս տիրապետում է ռուսերենին:
Ահա թե ինչ է թաքնված Կարեն Կարապետյանի մեղմ ժպիտի ու նոր իմիջի ստվերում:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի նախաքննություն կատարելու նպատակով` գյուղատնտեսական տարբեր ապրանքների, այդ թվում` ադրբեջանական ծագման խնձորի ապօրինի ներկրումների և ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակիցների կողմից կաշառք ստանալու դեպքերի վերաբերյալ ծառայությունում քննվող երկու քրեական գործերը միացվել և քննվում են մեկ վարույթում: Քննությամբ պարզվել է, որ մի շարք ձեռնարկատերեր առանց անհրաժեշտ մաքսային ձևակերպումների ապօրինի ճանապարհով ներկրել են առևտրային քանակի միրգ-բանջարեղեն, ինչին նպաստել են ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները, ովքեր դրա դիմաց հիշյալ անձանցից պարբերաբար տարբեր չափերի կաշառքներ են ստացել: Նշված հանցավոր արարքները կատարելու համար 4 քաղաքացիների և ՊԵԿ 4 պաշտոնյաների մեղադրանքներ են առաջադրվել:
Մասնավորապես, քննությամբ պարզվել է, որ Երևանի բնակիչներ Հ. Ֆ.-ն ու Ա. Ե.-ն ՀՀ Տավուշի մարզի Բագրատաշեն համայնքի բնակիչներ Ա. Խ.-ի ու Գ. Թ.-ի օժանդակությամբ առանց հայտարարագրելու պարբերաբար Բագրատաշենի մաքսակետով հանրապետություն են ներկրել մեծ քանակությամբ գյուղմթերք և դրա հետևանքով չեն վճարել օրենքով սահմանված խոշոր չափերով` 7.341.312 ՀՀ դրամի հարկերն ու տուրքերը: Բացի այդ, հիշյալ անձինք զբաղվել են նաև ապօրինի ձեռնարկատիրությամբ. ներկրված ապրանքները վաճառել են Մալաթիա գյուղմթերքների շուկայում` առանց պետական գրանցման և հարկային մարմիններում հաշվառման, որի հետևանքով չի վճարվել նաև զգալի չափերով` 907.680 ՀՀ դրամի շրջանառության հարկ:
Քննությամբ պարզվել է նաև, որ գյուղմթերքն առանց հայտարարագրման ներկրելու և օրենքով սահմանված խոշոր չափերով հարկերից խուսափելու նպատակով` Հ. Ֆ.-ն ու Ա. Ե.-ն նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել Բագրատաշենի բնակիչներ Ա. Խ.-ի և Գ. Թ.-ի հետ, ովքեր համապատասխան վարձատրության դիմաց համաձայնվել են օժանդակել նրանց. այսպես, տեղափոխվող ապրանքի ամբողջական ծավալը քողարկելու և առանց հայտարարագրման ներկրվող ապրանքների` օրենքով թույլատրելի չափաքանակ ապահովելու համար, Ա. Խ.-ն ու Գ. Թ.-ն Վրաստանի Հանրապետության սահմանամերձ տարածքում գյուղմթերքը բաշխել են իրենց, իսկ որոշ դեպքերում` նաև այլ անձանց կողմից շահագործվող տարբեր մարդատար ավտոմեքենաների մեջ, այնուհետև` ՀՀ տարածք տեղափոխելուց հետո, դրանք վերաբարձել են Հ. Ֆ.-ի և Ա. Ե.-ի բեռնատար ավտոմեքենան: Հիշյալ անձանց անօրինական գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է ավելի քան 8 մլն ՀՀ դրամի վնաս:
Մի շարք դեպքերում էլ, գյուղմթերքն առանց խոչընդոտների հանրապետություն ներկրելու համար, Բագրատաշենի բնակիչ Ա. Խ.-ն նախնական պայմանավորվածությամբ տարբեր չափերի կաշառքներ է տվել ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության Բագրատաշենի բաժանմունքի մաքսային ծառայողներին:
Բացի այդ, ՊԵԿ Բագրատաշենի բաժանմունքի աշխատակիցները կաշառքներ են ստացել նաև մի շարք այլ տնտեսվարողներից` նրանց օգտին անօրինական գործողություններ կատարելու և Բագրատաշենի մաքսակետով ներկրվող գյուղմթերքը մաքսային ձևակերպումների չենթարկելու համար: Քննությամբ պարզվել է, որ ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության Բագրատաշենի բաժանմունքի մաքսային տեսուչներ Ա. Վ.-ն, Կ. Ն.-ն, Դ. Ա.-ն և նույն բաժանմունքի հերթափոխի պետի պարտականությունները կատարող Վ. Մ.-ն խմբի կազմում` նախնական համաձայնությամբ, անհատ ձեռնարկատերեր Գ. Ա.-ից և Լ. Ս.-ից կաշառքներ են ստացել` վերջիններիս թույլ տալով առանց մաքսային ձևակերպումների և անհրաժեշտ լաբորատոր հետազոտությունների Բագրատաշենի մաքսակետով ներկրել տարբեր տեսակի միրգ-բանջարեղեն, այդ թվում` ադրբեջանական խնձոր:
Այսպիսով, խմբի կազմում` նախնական համաձայնությամբ կաշառք ստանալու համար տեսուչ Ա. Վ.-ին, Դ. Ա.-ին և Վ. Մ.-ին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3–րդ մասի 2-րդ կետով, Կ. Ն.-ին` 311-րդ հոդվածի 2-րդ մասով: Պաշտոնյաներից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Հարկերից խուսափելու և ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու համար Հ. Ֆ.-ին և Ա. Ե.-ին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ և 205-րդ հոդվածների 1–ին մասերով, իսկ վերջիններիս օժանդակելու համար` Ա. Խ.-ին և Գ. Թ.-ին` 38-188-րդ և 38-205-րդ հոդվածների 1-ին մասերով:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հակառակորդը կրկին շարունակում է իր սադրանքները, որոնցով փորձում է տարածաշրջանում խախտել ռազմաքաղաքական հավասարակշռությունը, բայց ինչ-որ օբյեկտի խոցմամբ դա իր մոտ չի ստացվում. Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ակտիվությանը և նրա կողմից կառավարվող հրթիռ կիրառելուն:
«Սա այն ապակառուցողական պահվածքն է, որը միշտ Ադրբեջանը ցուցաբերում է ահաբեկչության, հանցագործություն տեսքով ոչ միայն սահմանի երկայնքով, այլ նաև քաղաքական դաշտում է. տեսաք՝ հասավ նրան, որ ողջ տարածաշրջանում փակվեն ԵԱՀԿ Երևանյան գրասենյակները, Ադրբեջանի ահաբեկչությունը ոչ միայն ԱՀ-ի, ՀՀ-ի դեմ է այլ միջազգային հանրության, ԵԱՀԿ Մինսկի խմբի դեմ»,-շեշտեց նա:
Դավիթ Բաբայանի դիտարկմամբ՝ հայկական կողմն ունի ակտիվ պաշտպանության ռազմավարություն:
«Եթե լինում է որևէ վտանգ, հակառակորդը սադրանքներ է կազմակերպում մեր դեմ, ապա անպատիժ չի մնում, չի մնա: Այսինքն՝ պասիվ չենք կանգնելու և սպասենք, ակտիվ պաշտպանություն հենց դա է նշանակում, ագրեսորին, ահաբեկչին, լռեցնելու, զսպելու բոլոր մեխանիզմները գործի են դրվում, հենց այդպես էլ եղել, ամբողջ աշխարհում ահաբեկիչների դեմ պայքարում են, 99,9 տոկոսով հաջողության են հասնում»,-ընդգծեց նա:
«Կիրակի օրը կայացած Երեւանի ավագանու ընտրություններով, ըստ էության, ավարտվեց մի կարեւորագույն քաղաքական ցիկլ, որը կանխորոշելու է առաջիկա տարիներին, առաջին հերթին՝ 2018 թվականին, տեղի ունենալիք փոփոխությունները։
Առաջիկա չորս տարիներին Հայաստանում այլեւս համապետական ընտրություններ տեղի չեն ունենալու։ Դա, իհարկե, ամենեւին չի նշանակում, թե ընտրությունների հիմնական նպատակը՝ իշխանության համար պայքարը, դադարելու է լինել քաղաքական կյանքի շարժիչ ուժը։
Ճիշտ հակառակը. առաջիկա մեկ տարվա ընթացքում այն ավելի սրվելու է։ Առանձնահատկությունը, սակայն, այն է, որ գոնե այս պահին տեսանելի իրողությունների պայմաններում, առաջիկա մեկ տարում իշխանության համար պայքարն ընթանալու է գործող իշխանական համակարգի ներսում՝ այդ համակարգի մի քանի թեւերի, շերտերի ու բեւեռների միջեւ։
Այդ բեւեռներից մեկն էլ, ի դեպ, քաղաքապետ Տարոն Մարգարյանն է, ով վերընտրվեց իր պաշտոնում։ Խոսքը Տարոն Մարգարյանի՝ իշխանության համար պայքարում առանձին հանդես գալու մասին չէ, այլ՝ այդ պայքարի բեւեռներից որեւէ մեկին նրա աջակցության։ Ի վերջո, նա գրեթե առաջնային մանդատ ունեցող երկրորդ ազդեցիկ պաշտոնյան է՝ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանից հետո, ում էլ, ամենայն հավանականությամբ, կաջակցի Տարոն Մարգարյանը ներիշխանական պայքարում։
Ինչ վերաբերում է մայիսի 14-ի ընտրությունների արդյունքներին, ապա դրանք եւս մեկ անգամ ապացուցեցին, որ Հայաստանը հաստատուն քայլերով գնում է դեպի վիտրաժային ժողովրդավարությամբ փաթեթավորված միահեծան համակարգ։ Երեւանի ավագանու ընտրությունները խորհրդարանական ընտրությունների օրգանական շարունակությունն էին, որոնցով էլ ավելի ամրապնդվեց Հանրապետական կուսակցության միահեծան իշխանությունը՝ արդեն նաեւ մայրաքաղաքի մասշտաբով։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջիկա չորս տարիներին ընտրություններ չեն լինելու, դա շատ վտանգավոր կարող է լինել պետության համար, քանի որ չափազանց մեծ է առանց այդ էլ ճահճացած իշխանության էլ ավելի ճահճացումն ու դեգրադացումը։ Դա էլ իր հերթին՝ հղի է այլ վտանգավոր հետեւանքներով, քանի որ հասարակության սոցիալական վիճակը շարունակում է վատթարանալ, մեծանալու է հանրային դժգոհությունը, ինչն արտահայտելու մեխանիզմ՝ ի դեմս ընտրության, չի լինելու։ Խորհրդարանական ու Երեւանի ավագանու ընտրությունները Հայաստանում տարիներ, տասնամյակներ շարունակ ձեւախեղված ժողովրդավարության, իսկ ավելի ճիշտ՝ դրա իմիտացիայի արտահայտություն էր՝ ձեւով՝ գրեթե կատարյալ ժողովրդավարական, բովանդակությամբ՝ ավտորիտար համակարգի արտահայտությունը։
Ժողովրդավարության ամենագլխավոր գործիքը՝ ընտրությունների միջոցով իշխանության փոփոխությունը, Հայաստանում շարունակում է մնալ փչացած՝ բառի ուղիղ եւ փոխաբերական իմաստներով։
Ապրիլի 2-ի ու մայիսի 14-ի ընտրությունների արդյունքները դրա թվաբանական ապացույցներն են»:
«168 ժամ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Որդյակնե՛ր իմ, այս բաները գրում եմ ձեզ, որպեսզի մեղքի մեջ չընկնեք։ Իսկ եթե մեկը մեղքի մեջ ընկնի, Հոր մոտ բարեխոս ունենք միակ Արդարին՝ Հիսուս Քրիստոսին։ Նա՛ է մեր մեղքերը քավող Զոհը, որ իր անձը մատուցեց մեր մեղքերը սրբելու համար, և ոչ միայն մեր, այլ նաև ամբողջ աշխարհի մեղքերը սրբելու համար։
Եթե գործադրենք Աստծու պատվիրանները, այն ժամանակ միայն կիմանանք՝ ճանաչո՞ւմ ենք նրան, թե՞ ոչ։ Ով ասում է՝ «Ես ճանաչում եմ նրան», բայց չի կատարում նրա պատվիրանները, սուտ է խոսում, և նրա մեջ ճշմարտություն չկա։ Իսկ ով կատարում է նրա խոսքը, դրանով իսկ ցույց է տալիս, որ իր մեջ իսկապես կատարյալ է սերն Աստծու հանդեպ։ Ահա այսպե՛ս կարող ենք իմանալ, որ Քրիստոսին միացած ենք մնում։ Ով ասում է, թե ինքը միացած է մնում Քրիստոսին, պետք է ապրի այնպես, ինչպես Քրիստոսն ինքը ապրեց։
(Հովհաննես առաքյալի առաջին նամակը 2:1-6)
Ռուբան աբեղա Զարգարյան
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացնում է առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումը.
Հանրապետության տարածքում մայիսի 16-ին հյուսիսային առանձին շրջաններում, 18-ին՝ երեկոյան ժամերին, 19-ին և 20-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ:
Երևան քաղաքում մայիսի 16-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 18-ին՝ երեկոյան ժամերին, 19-ին և 20-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ:
Հայաստանում նախատեսվում է կառուցել «Նոյյան տապան» պատմամշակութային, գիտակրթական համալիր: Այդ նպատակով ստեղծվել է հիմնադրամ, որը կրում է «Կառուցենք ազգովի» խորագիրը: Առաջարկվում է մեկտեղել հայության հնարավորությունները համաշխարհային նշանակության այս ձեռնարկն իրականություն դարձնելու համար:
Տապանը կառուցվելու է Արարատին դիմահայաց բարձունքի վրա: Ունենալու է այն տեսքն ու այն չափսերը, ինչ նկարագրված է Աստվածաշնչում: Այն է` երկարությունը 300 կանգուն` 132 մետր, լայնությունը 50 կանգուն` 22 մետր, բարձրությունը 30 կանգուն` 13,2 մետր: Կառուցվելու է երկաթբետոնից, երեսպատվելու է փայտով:
Տապանը հիշեցնելու է, որ մարդկության նախահայրենիքը Հայաստանն է: Համաշխարհային ջրհեղեղից հետո հայոց աշխարհից սկիզբ առավ նրա փրկությունը:
Ուստի պատմամշակութային, գիտակրթական այս համալիրն ունենալու է համամարդկային նշանակություն: Այն փաստացի լինելու է մարդկության` իր տեսակի մեջ աշխարհում եղած միակ սրբավայրը, որը չի ենթադրի կրոնական խտրականություն, որտեղ կիշխի խաղաղությունն ու հանդուրժողականությունը: Գտնվելով Հայաստանում, որպես համամարդկային արժեք, կպատկանի ողջ մարդկությանը, կդառնա ուխտատեղի բոլոր ազգությունների համար:
Տապանում կկառուցվեն 200 տաղավարներ, որոնցից յուրաքանչյուրում կտեղադրվեն առանձին ազգերի, ժողովուրդների կամ պետությունների դրոշներն ու զինանշանները, նրանց ազգային մշակույթն արժեվորող տարբեր ցուցանմուշներ:
Համալիրը կունենա նաև գործառնական նշանակություն. իր 40 առանձնասենյակները կառաջարկի ուխտավորներին ու զբոսաշրջիկներին: Նրանում կլինեն թանգարան, պատկերասրահ, գրադարան: Միաժամանակ կապահովի պետական-պաշտոնական գործառույթ. կունենա կոնֆերանս դահլիճներ, կառավարության ընդունելությունների, ինչպես նաև պետական նշանակության հանդիսությունների սրահներ:
Արդեն ձևավորվել է հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը: Հիմնադրամի գործադիր տնօրեն է հաստատվել «Գեղարվեստի կոմբինատ»-ի տնօրեն Մարտուն Հարությունյանը:
Ծրագիրը ներկայացվելու է կառավարություն: Համապատասխան հողատարածքը հատկացվելուց հետո կսկսվեն կառույցի նախագծման և շինարարական աշխատանքները:
Հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժին
Ադրբեջանում շարունակվում է լուծարված Ազգային անվտանգության նախարարության շուրջ սկանդալային գործը։
Վերջին օրերում որոշ լրատվական կայքերում տեղեկություն է տարածվել մի շարք անձանց մասին, որոնք իբր թե համագործակցել են կազմալուծված Ազգային անվտանգության նախարարության հետ։
Ինչպես գերատեսչության մամուլի ծառայությունում հայտնել են haqqin.az-ին՝ փաստի առթիվ Պետական անվտանգության ծառայությունում հետաքննություն է սկսվել։ Քրեական գործի շրջանակում հետաքննվում է տարածված տեղեկության արժանահավատությունը, դրա տարածման աղբյուրը։
Պետական անվտանգության ծառայությունը հայտարարում է, որ պետանվտանգության հետ գաղտնի համագործակցող անձանց մասին տեղեկությունը պետական գաղտնիք է, եւ դրա գաղտնազերծումը քրեական պատասխանատվություն է ենթադրում։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.