23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում` պարզելու նորածնի մահվան հանգամանքները։
2017թ. մայիսի 15-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 10 հասցեում գտնվող կանաչապատ հատվածում՝ խոտերի վրա՝ թղթե արկղի մեջ, հայտնաբերվել է արական սեռի նորածին երեխայի դիակ՝ պոլիէթիլենային պարկով փաթաթված:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը, կատարվել է դեպքի վայրի զննություն։
Նորածնի մահվան հանգամանքները պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի կատարման ընթացքում դատաբժիշկների կողմից բռնության հետքեր երեխայի վրա չեն հայտնաբերվել։
Հանձնարարություն է տրվել ոստիկանության ստորաբաժանումներին ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ՝ նորածնի մոր, ինչպես նաև փոքրիկի մարմինը նշված տարածք տեղափոխած անձի (անձանց) ինքնությունը պարզելու ուղղությամբ։
ՀՀ քննչական կոմիտե
Սուպեր Սաքոյի և Սպիտակցի Հայկոյի «Մի գնա» երգն իրական հիթ է դարձել Թուրքիայում։ Իստագրամյան բազմաթիվ վիդեոներ վկայում են, որ թուրքերը հաճույքով լսում են այս երգը։ Որոշ հայերի այս փաստն ուրախացրել է, շատերն էլ նկատում են, որ ուրախալի ոչինչ չկա։ Ճիշտ հակառակը` ամոթալի է. թուրքական երգ է, թուրքերը լսում են։
Այսպիսի տեսակետային բախում է եղել նաև շոու բիզնեսի ներկայացուցիչների միջև։ Երգչուհի Շպռոտը հրապարակել է «Մի գնա» երգը և մակագրել.
«Չեմ ջոկում` էս թուրքերը ուզում են բարիշեն ու մեր հողերը հե՞տ տան։ Սրանք հենց նենց սենց չէին լսի մեր երգերը»։
Դիզայներ Վահան Խաչատրյանը Շպռոտի գրառումը շեյր է արել իր էջին և մակագրել.
«Չգիտեմ՝ ինչի վրա ենք ուրախանում։ Գարշելի ա։ Թուրքական երգ ա երգում, թուրքերն էլ երգում, պարում, ուրախանում են։ Մենք պիտի գետինը մտնենք, որ իրանց մակարդակի ենք իջել։ Մտածելու տեղ ա տալիս։ Թե չէ, երևի, պիտի էս երգով մեր հողերը հետ գրավե՞նք։ Հողերը կորցրել ենք, մշակույթը` նույնպես, հիմա էլ արժանապատվությունն ենք կորցնում։ Լավ ա էլի։ Դե շարունակի կլկլացնել, հայ ազգ»։
Նշենք, որ Շպռոտն արդեն հեռացրել է այս գրառումը։
Ադրբեջանի զինուժը կառավարվող հրթիռով հարված է հասցրել հայկական զենիթային կայանին, ինչը բարեբախտաբար չի հանգեցրել մարդկային կորստի:
Ուշագրավ է, որ ադրբեջանցիները իսրայելական Սպայկ տիպի կառավարվող հրթիռ արձակել են մի քանի անգամ, բայց վրիպել եւ նպատակին հասել է միայն մեկ հրթիռ:
Արդյոք ադրբեջանցիները փորձարկել են նոր ձեռք բերած զինատեսակը, թե՞ այստեղ կա ավելի լայն քաղաքական ենթատեքստ, եւ ադրբեջանցիները Արցախի հետ սահմանին կիրառելով փաստացի նոր զինատեսակ, դիմում են քաղաքական շանտաժի:
Ապրիլից հետո Ադրբեջանին ոչ մի կերպ չի հաջողվում դուրս գալ այն փակուղուց, որում հայտնվեց տապալված գրոհից հետո: Ռուսաստանին նախաապրիլյան գործակցության դաշտ բերելու փորձերը չեն ունենում հաջողություն, մի շարք թե օբյեկտիվ, թե սուբյեկտիվ պատճառներով: Դրան զուգահեռ, նկատելի է հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմի ներդրման հարցում Բաքվի վրա ճնշման ուժգնացում: Դրա մասին է վկայում այն, որ Ադրբեջանը ստիպված էր ԵԱՀԿ իր ներկայացուցչի շուրթերով ուղղակի հայտարարել, որ այդ մեխանիզմին դեմ է, քանի որ դա ստատուս-քվոյի ամրագրման միջոց է, եթե ներդրվում է մինչեւ հայկական զինուժի հետքաշումը, Լրագիր.ամ-ի փոխանցմամբ՝ մեկնաբանել է Հակոբ Բադալյանը:
Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը օրերս հայտարարեց, թե Մոսկվայում ապրիլի վերջին տեղի ունեցած Լավրով-Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը հույս է ներշնչել, հիմք է տվել մտածելու, որ հնարավոր է խաղաղություն տարածքների դիմաց բանաձեւի կիրառում: Ինչու՞ է Մամեդյարովը հայտարարում այդ մասին: Երեւանի վրա հոգեբանական ճնշում գործադրելու՞, թե՞ Ադրբեջանի հանրության համար:
Չէ՞ որ եթե կա այդպիսի իրական «հույս», ապա դրա առարկայացումը ավելի շուտ պահանջում է լռություն, քան բարձրաձայնում: Ուրեմն ինչու՞ է Մամեդյարովը բարձրաձայնում այդ հույսի մասին, ու՞մ համար: Արդյոք նրա հայտարարությունն արդարացում չէ Ադրբեջանի հանրության առաջ, ցույց տալու համար, թե հանդիպում են ոչ թե հրադադարի մեխանիզմի ներդրման հարցը քննարկելու համար, այլ տարածքներից հայկական զինուժի դուրսբերման:
Մամեդյարովի այդ հայտարարությանը հաջորդում է սահմանին կառավարվող հրթիռի կիրառումը հայկական զենիթահրիթռային կայանի դեմ: Եթե Բաքուն իրապես ունի տարածքներ խաղաղության դիմաց բանաձեւի հույս, ինչպես նշում է Մամեդյարովը, ապա տրամաբանությունը հուշում է, որ շփման գծում պետք է պահի հարաբերական կայունություն՝ գործընթացը չփչացնելու համար:
Մինչդեռ Բաքուն մի կողմից խոսում է «հույսի» մասին, մյուս կողմից արձակում կառավարվող հրթիռ, ինչը վկայում է, որ Բաքուն իրականում չունի այն հույսը, որի մասին խոսում է Մամեդյարովը: Ավելին, Բաքուն ունի մտահոգության մի շարք առիթներ, ընդ որում ոչ միայն քաղաքական, այլ նաեւ տնտեսական:
Քաղաքական առումով Ադրբեջանի համար մտահոգիչ էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հարցազրույցը Ամերիկայի Ձայնին, որտեղ Հոգլանդը գործնականում տողատակով մատնանշում էր, որ չկա ստատուս-քվոն պահելու այլընտրանք, եւ խնդիրը պահելու նոր մեխանիզմի ձեւավորումն է:
Դրան զուգահեռ, Ադրբեջանում ակնառու են տնտեսական խնդիրները: Այդ երկրի խոշորագույն բանկը գործնականում անվճարունակ է: Կանխատեսվում է նաեւ նավթի արդյունահանման նվազում:
Միեւնույն ժամանակ, Ադրբեջանին պատերազմի անթույլատրելիության մասին զգուշացնում են թե ամերիկացի համանախագահը, թե Իրանի պաշտպանության նախարարը:
Բաքվին մնում է շանտաժը:
Ինչ կպատասխանի Երեւանը: Արագ պատասխան չկա, դժբախտաբար, եւ լոկալ բնույթի շանտաժն ու սադրանքը Ադրբեջանը կշարունակի դեռ երկար:
Պատասխանի մասով խոսքն իհարկե կարող է լինել երկու ուղղության մասին. անվտանգության հետեւողական բարձրացում առաջնագծում՝ առաջանցիկ թե տեմպով, թե բովանդակությամբ, եւ պետական քաղաքականության սկզբունքային փոփոխություն ներքին եւ արտաքին առումով, ինչի շնորհիվ պետք է փոխել ընդհանրապես խնդրի շեշտադրումներն ու տրամաբանությունը:
Հայաստանում ներկայում իշխանությունը զբաղված է 2018-ի խնդրով, ինչը հիմք է տալիս ենթադրության, որ առնվազն առաջիկա տարում Արցախի խնդրում պաշտոնական Երեւանը չի գնա որեւէ սկզբունքային փոփոխության՝ եթե միայն դա անհրաժեշտ չլինի հենց 2018-ի ապրիլի համար:
Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ եթե չվերանշանակվի, ապա ապահովագրության ոլորտ ևս չի վերադառնա. «Իմ կոլեգաների հետ միասին պետք է հրաժարական տանք, ինչը և կանեմ։ Ինչ վերաբերում է աշխատելուն, եթե որոշվի, որ աշխատելու ենք, մենք ձեռնամուխ կլինենք, որպեսզի ծրագրերը կյանքի կոչվեն, եթե չէ, ապահովագրություն երևի չվերադառնամ, բայց ունեմ նախագծեր, որոնցով կզբաղվեմ»։
Ալթունյանը տեղեկացրել է նաև, որ նախատեսվում է որոշ բուժհաստատությունների միացում զինվորական հոսպիտալների հետ, ինչը կբարելավի մարզերում բուժման և առողջապահության որակը․ «Որոշ հիվանդանոցներ և բուժհաստատություններ ուղղակի կվերանան, դրանց փոխարեն կվերապատրաստենք մեր բուժաշխատողներին և Հայաստանում կզարգացնենք պոլիատիվ բուժօգնությունն ու ինտերնատները մեծահասակների համար»,- ասել է նախարարը:
Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովին «սև ցուցակում» ներառելու Վրաստանի մտադրության առնչությամբ Ռուսաստանի ԱԳՆ-ն նախազգուշացրել է քաղաքացիներին այդ երկիր այցելելու վտանգների մասին, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ինչպես տեսնում ենք՝ պաշտոնական Թբիլիսին շարունակում է պարբերական սադրանքները, որոնք հարված են հասցնում Ռուսաստանի հետ հարաբերությունների առողջացման գործընթացին: Դժվար է ռացիոնալ կերպով բացատրել նման պահվածքը, քանի որ ռուս-վրացական կարգավորումը նկատելի օգուտ է տալիս Վրաստանի տնտեսությանը և քաղաքացիներին»,- ասված է Ռուսաստանի ԱԳՆ-ի կայքում հրապարակված հաղորդագրությունում:
Այդ առնչությամբ ԱԳՆ-ն նախազգուշացրել է Ռուսաստանի քաղաքացիներին «վերլուծել Վրաստան ուղևորությունների հետ կապված վտանգները»: Գերատեսչությունում նշել են, որ տեղական իշխանությունները Լուժկովի «դատավճիռը» հայտարարել են միայն այն բանից հետո, երբ նա հեռացել է Վրաստանից, սակայն վերջին տարիներին եղել են նաև այլ դեպքեր, երբ ՌԴ քաղաքացիները նմանատիպ իրավիճակներում «բազմիցս ենթարկվել են տուգանքների և անգամ՝ ազատազրկման»:
Ավելի վաղ Վրաստանի ներքին գործերի նախարարի տեղակալ Շալվա Խուցիշվիլին հայտնել է լրագրողներին, որ Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը Վրաստանում կընդգրկվի «սև ցուցակում», և նրան կարգելվի մուտքը երկիր՝ Աբխազիա և Հարավային Օսիա այցելությունների համար:
Քաղաքագետ Գագիկ Համբարյանի Facebook-յան գրառումը.
«Մայիսի 15-ին ադրբեջանական ԶԼՄ-ները տեսանյութ և լուսանկարներ տարածեցին, թե ինչպես են ոչնչացնում «Օսա-ԱԿ» զենիթահրթիռային համալիրը և դրա փոխադրող-լիցքավորող մեքենան… Արցախի ՊՆ-ն հաստատեց, որ իրոք մայիսի 15-ին հակառակորդը դիմել է հերթական սադրանքի՝ կառավարվող հրթիռից կրակ վարելով ՊԲ ռազմական օբյեկտի ուղղությամբ, ինչի արդյունքում մասնակի վնասվել է մեկ ռազմական տեխնիկա՝չնշելով, թե կոնկրետ ինչ ռազմական տեխնիկայի մասին է խոսքը… Հայկական կողմը նաև հայտարարել է, որ ադրբեջանական զինուժի սադրանքն անպատասխան չի մնալու…
Այս ամենի համար մեղավոր ենք մենք… Ադրբեջանը վերջին 3-4 տարիների ընթացքում իրեն պահում է ահաբեկչի պես… Իսկ մենք անընդհատ դիմում ենք միջազգային հանրություն կոչվածին և նոր անցնում պատժիչ գործողությունների, որոնք շատ դեպքերում գաղտնի է պահվում… Զարմանալի է, թե ինչո՞ւ… Իլհամ ահաբեկչի իշխանությո՞ւնն ենք պաշտպանում… Սա սխալ ռազմավարություն է… Թուրքերի հետ այսպիսի մեթոդներով «խոսելը» ավելի մեծ վնաս է տալիս մեզ… Հայկական կողմերը պետք է իրենք նախահարձակ լինեն և չսպասեն, թե Բաքուն հերթական անգամ ինչ նոր սադրանք է պատրաստելու… Ադրբեջանական կողմը ահաբեկչին բնորոշ վարքագծով փորձում է ճնշում գործադրել Երևանի, Ստեփանակերտի և միջնորդների վրա… Սակայն այդ նույն Մինսկի խումբը տեսնելով հայկական կողմերի պաշտպանողական և թույլ տակտիկան գերադասում է լռել կամ անհասցե հայտարարություններ անել՝ ակամայից պաշտպանելով հարձակողական՝ ուժեղ դիրքից հանդես եկող Բաքվին… Այս ամենից կա մեկ ելք… Հայկական կողմերը պետք է ոչ միայն պատժիչ գործողություններ ձեռնարկեն ազերիների սադրանքներին ի պատասխան, այլ իրենք պետք է նախահարձակ լինեն և մեծ վնաս հասցնեն ազերի-թուրքերին… Ու այդ ամենը պետք է ներկայացնեն հայ և ազերի հասարակություններին, քանի որ 2016 թ-ի ապրիլյան կարճատև պատերազմից հետո Բաքուն մեծ ջանքեր է գործադրում ձերբազատվելու պարտվածի բարդույթից, որով տառապել է 1994 թ-ից ի վեր… Թուրքը միշտ պետք է վախենա հայից, քանզի այդ վախից ձերբազատումը մեծ վտանգներ է պարունակելու մեզ համար…
Մեր իշխանությունները պետք է հասկանան, որ թուրքի հետ պաշտպանվողի դիրքից հանդես գալու արդյունքը՝ պարտությունն է… Դրանց նախնիները 11-12-րդ դդ-ում այստեղ հայտնվեցին և կործանեցին Բյուզանդիան, իսկ մեզ թողել են մեր պատմական Հայրենիքի ընդամենը 10 %-ը…
Հուսով եմ, Հայաստանի և Արցախի ղեկավարությունները կտրուկ կփոխեն իրենց ռազմավարությունն ազերիների հետ հարաբերություններում… Այդ մենք պետք է պարտադրենք Բաքվին, որ ամեն անգամ ինքը դիմի միջազգային հանրություն կոչվածին և միջնորդներին, որոնք հարգում են ուժեղներին և նողկանք են ապրում լացկաններից…
Շիրազի «Էքսպրոմտը» գրեթե ներկայացնում է մեր իրականությունը. «Մենք խաղաղ էինք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես խուժեցիք վայրագ…»:
Իսկ մենք պետք է ի կատար ածենք մեծն գյումրեցու ստեղծագործության վերջին նախադասությունը՝ «Բայց մենք հավերժ ենք մեր լեռների պես, Դուք հողմերի պես կկորչեք վայրագ»: …Հայրենիքում հավերժ մնալու համար պետք է գործել… Գործել եկվոր, մարդասպան ու ստոր բարբարոսի դեմ…
Ժամանակն է պատժելու «Էքսպրոմտըբեսպրեդելշիկ» Իլհամ Ալիևին և նրա բանդային և բավական կոպիտ արձագանքել մեզ քննադատողներին կամ նույնիսկ անտեսել մեզ մեղադրողների բարբաջանքները…
Հ.Գ. Հայկական կողմերի պատժիչ գործողությունն ազերիների այս սադրևանքին պետք է ներկայացնել հանրությանը և տարածել ԶԼՄ-ներով…»:
Այսօր ԱՀ Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որում հայտնում էր, որ ՊԲ արևելյան ուղղությամբ հակառակորդը կիրառել է «ՍՊԱՅԿ» տիպի կառավարվող հրթիռ, ինչի արդյունքում մասնակի վնասվել է մեկ ռազմական տեխնիկա: Ադրբեջանական զինուժի սադրանքի արդյունքում պաշտպանության բանակը մարդկային կորուստ չի ունեցել:
Իր հերթին Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է հայկական կողմին պատկանող «ՕՍԱ» զենիթահրթիռային համալիրի ոչնչացման մասին: Բացի այդ ադրբեջանական կողմը կադրեր է հրապարակել հայկական զինտեխնիկայի ենթադրյալ ոչնչացումից:
Եթե ուզում ես անկախ տնտեսական քաղաքականություն վարել, ապա պետք է ունենաս նաև անկախ դրամավարկային քաղաքականություն: Այս մասին Politik.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը՝ անդրադառնալով ռուբլու գոտուն Հայաստանի հնարավոր միացմանը։
«Եթե մենք միանում ենք ռուբլու գոտուն կամ ինչպես կուզեք այն կոչեք, ապա մենք կորցնում ենք մեր անկախությունը»,-նշեց նա: Տնտեսագետի կարծիքով՝ ԵԱՏՄ-ին միանալուց հետո Հայաստանն իսկապես խնդիրների առաջ է կանգնել, միության շրջանակում Հայաստանը ստորագրում է տարբեր պարտավորություններ, որոնք մոտ ժամանակներս կյանքի են կոչվելու, սակայն իշխանությունները տնտեսական ծրագրեր քննարկելիս հաշվի չեն առնում ստորագրած պարտավորությունները.«Ինձ անհանգստացնում է նման անլուրջ մոտեցումը ստորագրված պարտավորություններին: Տեսե՛ք, Հայաստանը միանալով ԵԱՏՄ-ին, պարտավորվել է բարձրացնել մաքսատուրքերը երրորդ երկրներից ներկրվող ապրանքների համար: Նման սահմանափակումը ձեռնտու է Ռուսաստանին, քանի որ ՌԴ-ն հարուստ երկիր է և կարող է բավարարել իր պահանջները, իսկ ի՞նչ ունի Հայաստանը: Եվ սա այն դեպքում, երբ ամենաանհրաժեշտ ապրանքները գալիս են երրորդ երկրներից»,-ասաց տնտեսագետը Politik.am-ի հետ զրույցում:
«Ցանկացած փոքր երկրի համար դժվար է սեփական արժույթ պահելը, սակայն Հայաստանի համար դա անհրաժեշտ է, որպեսզի անկախ տնտեսական քաղաքականություն ունենա: Եվ եթե մենք միանում ենք ՌԴ-ի հետ ռուբլու գոտուն, ապա չենք կարող բացառել, որ Հայաստանի նկատմամբ ևս կտարածվեն այն պատժամիջոցները, որոնք կան Ռուսաստանի նկատմամբ,-մտահոգություն հայտնեց տնտեսագետը:
Վահագն Խաչատրյանը վստահ է, որ ԵԱՏՄ անդամ երկրներն առանց վարանելու կմիանան ռուբլու գոտուն, եթե դա ցանկանա Ռուսաստանը։ «Եկեք ձևականությունների հետևից չընկնենք և հստակ փաստենք, որ մեկ միասնական ֆինանսական գոտի կստեղծվի այն ժամանակ, երբ ցանկանա Ռուսաստանի Դաշնությունը,-ասաց տնտեսագետը:
Թիֆլիսից Երևան ճանապարհին` Մարնեուլի շրջանում, ճամփեզրին տասնյակ ադրբեջանական խանութներ կան։ Հիմնականում լվացքի փոշիներ, քիմմաքրման նյութեր ու կենցաղային խնամքի պարագաներ են վաճառում։ Հայաստան վերադարձող մեր հայրենակիցները սովորաբար կանգ են առնում այդ խանութներում և ով որքան կարող է՝ լվացքի փոշի կամ մանկական տակդիր է գնում։ Չնայած՝ ոչ մի երաշխիք չկա, թե այդ խանութներում վաճառվող ապրանքը կեղծիք չէ, այնուամենայնիվ, ընդունված է համարել, որ այն որակյալ է և մատչելի։
Նման երկու-երեք խանութներում լինելու առիթ ես էլ եմ ունեցել։ Գներն իսկապես թանկ չեն։ Բայց միակ զարմանալի բանը, որ տեսել եմ այնտեղ, հայերեն խոսացող ադրբջանցիներն էին։
— Բարև, ցավդ տանեմ։ Ինչ պետք ա, կտամ, մեծ ախպեր։ Էժանով կտամ, լավը կտամ, — դիմում էր ինձ ադրբեջանցի վաճառականը։
«Շները քեզ ախպեր», — մտածում եմ ես, հարցերով ու պահանջներով մի քիջ տանջում վաճառողին, լսում նրա քծնանքն ու դուրս գալիս խանուից։ Հաջորդ ադրբեջանցու հետ` նույն պատմությունը։ Հետո երրորդը… Հասկանում ես, որ այդտեղ բոլորն են այդպիսին։
Պարզ է, չէ՞, ինչու էր պետք վրաստանաբնակ ադրբեջանցիներին հայերեն սովորել։ Մեզ սիրելուց չէ։ Ոչ էլ քաղաքակրթվելու, մեկ լեզու ավել իմանալու ցանկությունից։ Անգամ թշնամություն անելու համար չէ պետք հայերենը ադրբեջնցիներին։ Ընդամենը գումար աշխատելու համար են լեզու սովորել։ Քծնանքն էլ է դրա համար պետք։ Վստահ եմ` ուրիշ` ավելի նվաստացուցիչ բաների էլ են պատրաստ հանուն այդ երկու կոպեկի…
Բայց դա չէ ամենակարևորը։ Մի քանի օր առաջ հանդիպեցի երիտասարդ մի տղայի, ով վերջերս եղել է նման մի խանութում։ Երբ իմացել է, որ վաճառողն ադրբեջանցի է, զարհուրել է։ «Արա, սրանք կտան ինձ կսպքնեն ստեղ», — մտածել ու խանութից դուրս է գնացել։ Իսկ շատերն էլ հանգիստ առևտուր են անում, հետո գալիս և պատմում. «Ախպեր, հարգանքով մարդիկ են` էժան ու որակով ապրանք են տալիս։ Չէ բա մեր քցող հայերի նման, որ սատկած էշ են մանգալիս` նալերը հանեն…»։
Գիտե՞ք ով կհաղթի հայ-ադրբեջանական հակամարտությունում։ Ճիշտ է` ում ազգային ինքնագիտակցությունն ու հարգանքը ավելի բարձր մակարդակում լինի։ Այլ կերպ չի ստացվի…
Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.