23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Երգիչ Մարտ Բաբայանը դատի կտա Սաբիր Ահմեդով անունով ադրբեջանցի երգչին, որը Մարտի “Выходи за меня» երգը վերագրել է իրեն եւ «Предложение» վերնագրով տարածել է համացանցում:
Դատական գործը կսկսվի Մոսկվայում: «Չնայած Աիմեդովը արդեն փոխել է նկարագրությունը, մենք ապացույց տեսանյութ ունենք, երգի հեղինակային իրավունքները գրանցված են։ Քանի որ Ռուսաստանի քաղաքացի ենք, այստեղ կդիմենք դատարան։ Այդ երգն առաջին անգամ Մարտը կատարել է մի հրաշալի հարսանիքին, իսկ գործիքավորումն արել են Կարենն ու Սեւակը», — նշում է Մարտ Բաբայանի պրոդյուսեր Սոֆիա Գուլյանը:
Նրա փոխանցմամբ, ադրբեջանցու գրառումը նկատել են իր ընկերները. «Սկզբում չհավատացի՝ մտածելով, որ հնարավոր է՝ ուղղակի երգը որոշել է երգել, բայց հետո տեսնում ենք, որ հայտարարել է, թե երաժշտության ու խոսքերի հեղինակն ինքն է: Փոխել է միայն վերնագիրը, մեր տարբերակը երեւի չէր հավանել:)»,-ասել է նա:
Պրոդյուսերի խոսքով` միանշանակ պայքարելու են իրենց իրավունքների համար.«Ասացի, որ ստոր քայլ է արել, այդ երգն արդեն տեսահոլովակով ներկայացված է, իսկ նա ջնջեց գրառումս։ Ես էլ տեղադրեցի իմ էջում, եւ մեր ծանոթների ու անծանոթների կողմից աղմուկ բարձրացվեց։ Նա հետո, իհարկե, փոխեց երգի նկարագրությունը, այնուհետեւ ինձ նամակ գրեց. ամեն կերպ ուզում է իրեն արդարացնել»։
2017-ի ապրիլի 1-ից 30-ը հայկական զինված ուժերում (ներառյալ Պաշտպանության բանակում) հայտարարվել է մահվան 5 դեպքի մասին։ Կորուստներից երկուսը մարտական են: Դրանից բացի, վիրավորվել է 1 զինծառայող։ Այս մասին գրում է Razm.info-ն։
Մարտական կորուստներ
• Ապրիլի 24-ին ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կրակոցից զոհվել է ՊԲ ժամկետային զինծառայող, 1997թ. ծնված Նարեկ Հմայակի Հարությունյանը:
• Ապրիլի 28-ին ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի արձակված կրակոցից զոհվել է ՊԲ ժամկետային զինծառայող, շարքային, 1998թ. ծնված Մհեր Ֆելիքսի Արզումանյանը:
Ոչ մարտական կորուստներ
• Ապրիլի 21-ին Վայոց ձորում անցկացված ճամբարային հավաքի ժամանակ ծառայակցի՝ անվտանգության կանոնները խախտելու հետևանքով արձակած կրակոցից մահացել է պայմանագրային զինծառայող, շարքային Նարեկ Զավենի Հակոբյանը (ծնված` 30.08.1986թ.): Պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտը կրակոցն արձակել է ինքնաձիգը մաքրելիս՝ մինչ այդ չհավաստիանալով՝ զենքի մեջ փամփուշտ կա, թե ոչ:
• Ապրիլի 25-ին ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում չպարզված հանգամանքներում մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Կարեն Արմենի Ավետիսյանը: ՀՀ Քննչական կոմիտեն փոխանցում է, որ նախնական տվյալներով՝ մահացու վնասվածքն Ավետիսյանը հասցրել է ինքն իրեն՝ իրեն ամրակցված գնդացրով: Ավելի ուշ պարզվել են զինծառայողի արժանապատվությունն առանձին ծառայակիցների կողմից վիրավորելու, նրա նկատմամբ բռնություն կիրառելու դեպքեր: Մեղադրանք է առաջադրվել 3 ծառայակիցների:
• Ապրիլի 26-ին ոստիկանության Նոր Նորքի 5-րդ զանգվածում ավտոմեքենայում տղամարդու դի է հայտնաբերվել։ ՀՀ Ոստիկանության մամուլի ծառայությունից Razm.info-ի հետ զրույցում հաստատել են, որ մահացածը ՀՀ ՊՆ զորամասերից մեկի ինժեներական ծառայության պետ, մայոր, 31-ամյա Արմեն Ծատուրյանն էր: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ Ծատուրյանը մահացել է սրտի կաթվածից։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
Միացյալ Նահանգներում Թուրքիայի դեսպանի նստավայրի մոտակայքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ այցի դեմ բողոքող խաղաղ ցուցարարների խումբը հարձակման է ենթարկվել էրդողանամետ խմբերի կողմից, գրում է Armenian Weekly-ն:
The Washington Post-ի հաղորդմամբ՝ տեղի ունեցած բախումների հետևանքով ինը մարդ է վիրավորվել, նրանք տեղափոխվել են հիվանդանոց: Նրանցից առնվազն մեկը ծանր վիճակում է: Վաշինգտոնի ոստիկանության խոսնակ Դասթին Սթերնբեքը նշել է, որ երկու մարդ է ձերբակալվել:
Ոստիկանության խոսնակը նշել է, որ վեճը բռնկվել է երկու խմբերի միջև, բայց այլ հանգամանքներ չի ներկայացրել:
USA Today-ը, վկայակոչելով Վաշինգտոնի հրշեջ և արտակարգ բժշկական ծառայությունների դեպարտամենտի խոսնակին, նշել է, որ վիրավորներից երկուսն են ծանր վնասվածքներ ստացել: Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ ոստիկանությունը շրջափակել է դեսպանատան հարակից տարածքը և հետաքննում է միջադեպը:
Սպիտակ տանն Էրդողանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման ընթացքում անցկացված ցույցը կազմակերպել էին մի շարք կազմակերպություններ, որոնց թվում են եղել նաև Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը և Ամերիկյան հելենական խորհուրդը: Ցույցին մասնակցել են մի շարք այլ խմբեր, որոնց թվում են եղել հայկական, հունական, քրդական և ասորական համայնքների ներկայացուցիչներ:
Ինչպես Facebook-ի իր էջում գրել է Հայ դատի ամերիկյան հանձնախումբը, քուրդ, եզդի և հայ ցուցարարների վրա հարձակված Էրդողանի աջակիցները, դեպքի վայրից տեղեկությունների համաձայն, պարզապես ցուցարարներ չէին, այլ հատուկ պատրաստություն անցած անձինք, որոնք հավանաբար եղել են Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգության ծառայությունից:
The Daily Mail-ը, անդրադառնալով միջադեպին, գրել է, որ ցնցող տեսանյութ է հայտնվել, որտեղ երևում են Թուրքիայի նախագահի այցի դեմ բողոքող ցուցարարների և նրա կոստյումով թիկնապահների միջև կատաղի բախումները: Լրատվամիջոցը գրում է, որ կոստյումներով տղամարդիկ ցուցարարներին հարվածում են և գցում գետնին, այնուհետև ոտքերով հարվածներ հասցնում, երբեմն՝ գլխին: Միջադեպի տեսանյութում երևում է երկու տարեց տղամարդ՝ արյունոտ հագուստներով և վնասված գլուխներով:
The Guardian-ը, նույնպես անդրադառնալով միջադեպին, գրել է, որ Էրդողանի թիկնապահները կատաղի բախման մեջ են մտել ցուցարարների հետ: Լրատվամիջոցը գրում է, որ ականատեսների համաձայն` բախումը սկսվել է, երբ Թուրքիայի նախագահի անվտանգության աշխատակիցների թիմը հարձակվել է քրդական «Դեմոկրատական միություն» կուսակցության դրոշը պահած ցուցարարների վրա:
«Սա այնպիսի բռնություն էր, որ երբեք չեք սպասի տեսնել ԱՄՆ մայրաքաղաքում: Սա այնպիսի բռնություն էր, որ կարելի է տեսնել Էրդողանի Թուրքիայում և այլ բռնապետություններում»,- ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, որը նկարահանել է հարձակման մի մասը և ուղիղ հեռարձակել Facebook-ում կազմակերպության էջում:
Արամ Համբարյանը տեսանյութում պատմել է, որ Թուրքիայի դեսպանի նստավայրի մոտակայքում գտնվող կանաչ տարածքում ցուցարարները խաղաղ ցույց են անցկացրել, երբ փողոցի մյուս կողմից մի խումբ էրդողանամետ ցուցարարներ ճեղքել են ոստիկանական պատնեշը և հարձակվել ցուցարարների վրա: Նրա խոսքով՝ Էրդողանի աջակիցների խումբը փորձել է ծեծի ենթարկել հնարավորինս շատ մարդկանց:
«Սա այն բռնությունն է, որ տեսնում ենք Անկարայում, և նրանք այն բերում են այստեղ: Մի բան է Թուրքիայի իշխանությունների համար դա անել իր սեփական քաղաքացիների նկատմամբ, դա սարսափելի է: Մեկ այլ բան է մեզ՝ ամերիկաբնակներիս համար, տեսնել, թե ինչպես է դա տեղափոխվում Միացյալ Նահանգներ»,- ասել է Համբարյանը։
Մայիսի 19-ի երեկոյան ժամերին Հայաստանին Միջերկրական ծովի շրջաններից ցիկլոն է մոտենալու: Մայիսի 19-ի երեկոյան, իսկ մայիսի 20-21-ին օրվա ընթացքում ժամանակ առ ժամանակ բոլոր շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ:
Մայիսի 17-19-ին Հայաստանը կգտնվի հարավային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչ արդյունքում օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով, իսկ մայիսի 20-21-ին ցուրտ մթնոլորտային ճակատի ներխուժման հետևանքով ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով:
Այսօր հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ վաղը, երեկոյան ժամերին, հատկապես հանրապետության հյուսիսային կեսում, մասնավորապես՝ Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային գոտիներում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Մայիսի 11–ին նախագահական նստավայրում ստորագրվեց ՀՀԿ–ՀՅԴ կոալիցիոն նոր հուշագիրը: Լրագրողների հարցին, թե ինչո՞վ է նախորդից տարբերվում այս նոր հուշագիրը, Աղվան Վարդանյանը լրագրողներին ասել էր. «Այս կոալիցիոն հուշագրի էական տարբերությունը նախորդից կտեսնեք նաև հրապարակվելիք լուսանկարներում, որտեղ ներկա էին տարբեր վարչապետներ: Սա, կարծում եմ, շատ էական է»: Այսինքն` իրենք հավերժ են, վարչապետները փոփոխական:
«Փաստի» աղբյուրների վկայությամբ` ՀՀ նախագահը խիստ զայրացել է այս ու նմանատիպ այլ հայտարարությունների առիթով ու կոալիցիոն գործընկերոջ ներկայացուցիչներից մեկին ուղղակի ասել է. «Ձեր ստացած տոկոսնե՜րը, ձեր մեծ–մեծ խոսե՜լը»:
«Փաստ»
Շարունակությունը` օրաթերթի այսօրվա համարում ։
Սիրելինե՛ր, մի նոր պատվիրան չեմ գրում ձեզ, այլ այն հին պատվիրանը, որ ունեցաք հենց սկզբից։ Այդ հին պատվիրանը այն պատգամն է, որ լսել եք արդեն։ Սակայն դարձյալ իբրև նոր պատվիրան եմ գրում ձեզ հետևյալը, որի ճշմարիտ լինելը տեսաք Քրիստոսի և ձեր կյանքի մեջ, թե ահա խավարն անցնում է, և արդեն իսկ երևում է ճշմարիտ լույսը։
Ով ասում է, թե ինքը լույսի մեջ է և ատում է իր եղբորը, նա խավարի մեջ է տակավին։ Մինչդեռ իր եղբորը սիրողը լույսի մեջ է մնում և գայթակղության պատճառ չի դառնում։ Իր եղբորն ատողը, ընդհակառակը, խավարի մեջ է, խավարի մեջ է քայլում և չգիտի, թե ո՛ւր է գնում, որովհետև խավարը կուրացրել է նրա աչքերը…
Մի՛ սիրեք աշխարհը, ոչ էլ աշխարհին հատուկ որևէ բան։ Ով սիրում է աշխարհը, Հայր Աստծու հանդեպ սեր չունի իր մեջ, որովհետև աշխարհին հատուկ բաներ են մարմնի ցանկությունը, աչքի տեսածն ունենալու ցանկությունը և երկրային հարստությամբ հպարտանալը, որոնք Հորից չեն գալիս, այլ այս աշխարհից։ Իմացե՛ք սակայն, որ այս աշխարհն էլ կանցնի, աշխարհային ցանկություններն էլ, բայց ով կատարում է Աստծու կամքը, մնում է հավիտյան։
(Հովհաննես առաքյալի առաջին նամակը 2:7-11, 15-17)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Հանրապետության տարածքում`
Մայիսի 16-ին հյուսիսային առանձին շրջաններում, 18-ին՝ երեկոյան ժամերին, 19-ին և 20-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 17-19-ը կբարձրանա 3-4 աստիճանով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից:
Երևան քաղաքում՝
Մայիսի 16-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 18-ին՝ երեկոյան ժամերին, 19-ին և 20-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ:
Հայաստանում շուտով հայտնի կլինի բժշկության ծառայության արժեքը. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:
Նախարարի խոսքով՝ Հայաստանը սուղ միջոցներ ունի և դրա մեջ փորձ է արվում տրամադրել մաքսիմալ լավ որակ, սակայն իրականում այդպես չէ. «Կա ստվերային շրջանառություն և խնդիր՝ շրջանառությունը հանել ստվերից: Առողջապահության նախարարությունը նախատեսում է հայտարարել Հայաստանում իրական բուժման գինը: Մենք այսօր վերագնահատում ենք գնագոյացման մեթոդները և նախատեսում ենք մոտակա ժամանակները հայտարարել, թե ինչ արժե բժշկությունը Հայաստանում` նկատի ունենալով և՛ պետպատվերը, և՛ դրամարկղի մուտքերը, և՛ ստվերը, և՛ այն գումարները, որոնք պետք է ծախսվեին , բայց դրանց բացակայության պատճառով բնակչությունը չի բուժվում: Դա կլինի մեր ռեալ բյուջեն, որին մենք պետք է ձգտենք»:
Բացի այդ, Ալթունյանն ասաց, որ նախարարության հաջորդ ծրագիրը վերաբերում է բժշկական հաշտարարի համակարգի ներդրմանը. «Երևի բոլորը հանդիպել են այն խնդրին, երբ բարեկամ, ծանոթ տարակուսանքների մեջ են՝ արդյո՞ք ճիշտ բուժում են ստացել, թե ոչ, սակայն չկա մի փորձագիտական ինստիտուտ, որը կարող է վերջնական պատասխան տալ»:
Ալթունյանն ասաց, որ հենց այդ ֆունկցիայի իրականացմանն է կոչված այդ ինստիտուտը, որն արդեն ներդրված է 40 երկրում, իսկ ՀՀ ԱՆ-ն ուսումնասիրում է նրանց փորձը:
Ադրբեջանում վիրավորվել են «Համառուսական ադրբեջանական կոնգրեսի» գործունեությունը դադարեցնելու ռուսական կողմի որոշումից։
Մեկնաբանելով նման որոշումը՝ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիեւը թվել է կազմակերպության «ծառայությունները», ապա հայտարարել, որ Ադրբեջանում «Կոնգրեսի դեմ նման խտրականությունը որպես ոչ բարեկամական քայլ» են ընկալում։
«Կարծում ենք, որ նման մոտեցումը ոչ միայն չի ծառայում Ռուսաստանի միջազգային ուժերի հավասարակշռությանը, երկրում անցկացվող բարեփոխումների կոնցեպցիային, միջմշակութային երկխոսության ամրապնդմանը, այլեւ ադրբեջանա-ռուսական հարաբերություններում քաղաքական ռեզոնանսի պատճառ չի դառնա։ Այս քայլը մենք գնահատում ենք որպես Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ հանդիսացող անձանց նկատմամբ խտրականություն եւ կողմնակալ վերաբերմունք՝ ըստ նրանց ազգային պատկանելության։ Իհարկե, եթե եզրակացնենք, որ հայկական սփյուռքի շրջանակը ուժեղ ազդեցություն ունի Ռուսաստանի ներքին եւ արտաքին քաղաքականության վրա, ապա, անկասկած, ռուս-ադրբեջանական միջպետական հարաբերությունների զարգացման հեռանկարին նման սպառնալիքը ափսոսանքի պատճառ կդառա», — News.am-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Հաջիեւը։
Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը ուղղակիորեն շանտաժի անցնելով՝ ասել է. «Ռուսաստանի Դաշնությունը, որպես երկար տարիներ հայ-ադրբեջանական, արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների գործընթացում հիմնական միջնորդներից մեկը, իր վրա կարեւոր պարտականություններ է վերցրել։ Այդ պարտականությունների բարեխղճորեն կատարումը նաեւ պահանջում է, որ միջազգային հարաբերությունների կարգավորման հարցում հավասարակշռություն պահպանվի, չխախտվի արդարության սկզբունքը։
«Համառուսական ադրբեջանական կոնգրեսը» փակելը եւ Ռուսաստանում հայերի միությանը լիակատար աջակցությունն ընկալվում է որպես անհավասար վերաբերմունք ՌԴ հայազգի եւ ադրբեջանցի քաղաքացիների միջեւ, ինչը բացասական կարող է ազդել հայ-արդբեջանական, արցախյան հակամարտության կարգավորման ՌԴ միջնորդական դերի վրա»։
ՍՊԱՅԿ տիպի կառավարվող հրթիռը իսրայելական բազմաֆուկցիոնալ հակատանկային հրթիռային համակարգի զենք է։ Այն արժի ավելի քան 200 հազար դոլար։ Հրթիռի առջեւի մասում գտնվում է ինքնաթիրախավորման գլխիկը, որին հաջորդում է էլեկտրոնիկայի եւ լիցքավորման կուտակիչ սարքը։ Հրթիռի կենտրոնում գտնվում է ինքնակառավարվող հոլակը եւ կուտակիչային մարտկոցը, այնուհետեւ կենտրոնական հատվածին՝ հագեցած ծալովի թեւերով, հաջորդում է հրթիռի հիմնական կուտակիչ մարտական մասը՝ բարձրացման (քաշման) ավտոմատիկայով եւ պայթուցիչով։ Շարժաբերներով ծալվող ղեկը, մեկնարկային շարժիչը եւ օպտիկամանրաթելային կոճը տեղադրված են հրթիռի պոչային հատվածամասում։
Տեսանյութում ցուցադրված է, թե ինչպես է գործում հրթիռը։
Հիշեցնենք, որ մայիսի 15-ին և լույս 16-ի գիշերը Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը պաշտպանության բանակի արևելյան ուղղությամբ կիրառել է ՍՊԱՅԿ տիպի կառավարվող հրթիռ, ինչի արդյունքում մասնակի վնասվել է մեկ ռազմական տեխնիկա: Ադրբեջանական զինուժի սադրանքի արդյունքում պաշտպանության բանակը մարդկային կորուստ չի ունեցել:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.