23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Երեկ՝ մայիսի 17-ին, ադրբեջանական բանակի՝ ՊԲ կայքի հրապարակած տեսանյութում երևացող ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) և կապի հանգույցն ադրբեջանական բնակավայրերից ընդամենը 400-500 մետր հեռավորության վրա է: Razm.info-ն սա պարզել է ՌԷՊ հանգույցի դիրքը քարտեզի վրա ուսումնասիրելու արդյունքում:
Ադրբեջանի բանակի ՌԷՊ և կապի հանգույցի հեռավորությունը ադրբեջանական մոտակա բնակելի տներից՝ 450 մետր
Օրվա ընթացքում Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե իբր հայկական ուժերը թիրախավորում են իրենց բնակավայրերը: Սակայն քարտեզից պարզ է դառնում, որ հենց Ադրբեջանի բանակն է իր ՌԷՊ հանգույցը տեղակայել իր իսկ բնակավայրի մոտ, դրա անմիջական հարևանությամբ:
ՊԲ հրապարակած տեսանյութի հիման վրա պարզել ենք, որ դիրքը տեղակայված է Արցախի Մարտակերտ քաղաքից արևելք՝ Ադրբեջանի Թեզեքենդ գյուղի մոտ: ՊԲ առաջապահ դիրքերից դրա հեռավորությունը մոտ 3,5 կիլոմետր է, ադրբեջանական բնակավայրի մոտակա տներից՝ 450 մետր:
Ադրբեջանի բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի կայան – կապի հանգույցի դիրքը ստորև կարող եք տեսնել նաև առցանց քարտեզի վրա (շագանակագույն): Ավելի հարավ ցույց ենք տվել նաև թիրախավորված «Օսա» ԶՀՀ լիցքավորման մեքենայի տեղը (նարնջագույն. այս տարածքի համար Գուգլի ամենաթարմ արբանյակային լուսանկարը 2011 թվականի է, և դրանում մեքենան չի երևում):
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը Lragir.am-ի հետ զրույցում անդրադարձել է վերջին օրերին հակառակորդի դրսևորած ակտիվությանն ու բարձրաստիճան պաշտոնյաների երեխաների ծառայելու մասին զույցներին:
Պարոն Բաբայան, Արցախի ՊՆ-ն պատժիչ գործողությունների տեսանյութ է հրապարակել։ Սա նախորդ օրը հակառակորդի դրսևորած ակտիվության պատասխա՞նն է։
Մենք համարժեք պատասխան ենք տալիս ցանկացած ահաբեկչական ոտնձգության։ Մենք երբևէ առաջինը չենք խախտում զինադադարի ռեժիմը, ընդհակառակը, միշտ կոչ ենք անում, որ հակամարտությունը չունի լուծման ռազմական ճանապարհ, ոչ թե նրա համար, որ մենք ի վիճակի չենք պաշտպանել, մեր անվտանգությունն ապահովել, այլ նրա համար, որ դա ճիշտ չէ և փակուղի է տանում։ Բայց Ադրբեջանը միշտ դիմում է արկածախնդրության։ Սա գալիս է Ադրբեջանի ղեկավարության յուրահատկությունից։
Ի տարբերություն Արցախի՝ Ադրբեջանի ղեկավարությունից և ոչ մեկը չի մասնակցել պատերազմական գործողությունների, իր կաշվի վրա չի զգացել՝ ինչ է պատերազմը, դրա համար նրանք պատերազմը դիտում են որպես մի ֆիլմ, բլոկբաստեր։ Իսկ Արցախի ողջ ժողովուրդն անցել է պատերազմով, դրա համար մենք չենք ուզում դրա կրկնությունը։ Բայց դա չի նշանակում, որ մենք ի վիճակի չենք, առավել ևս հաստատակամ չենք, որպեսզի պաշտպանենք մեր անկախությունն ու արժանապատվությունը։
Ադրբեջանը դիմել է սադրիչ գործողությունների և ստացել է համարժեք պատասխան։ Սա փաստորեն ահաբեկչության դեմ հակահարված էր, և կարծում եմ, որ նման հակահարվածի հիմնական մեղավորը նույն Ադրբեջանի հանցավոր իշխանություններն են, որոնք ստիպում են մեզ դիմել նման քայլերի։
Իսկ մեր բարձրաստիճան պաշտոնյաների երեխաները ծառայո՞ւմ են բանակում, արդյոք նրանց համար է՞լ այս ամենը հոլիվուդյան ֆիլմ չէ։
Իհարկե ծառայում են, ոնց կարելի է համեմատել դա ադրբեջանցիների հետ։ Մեր բնակչության մեծ մասը, հատկապես Արցախի, շատ լավ գիտի՝ ինչ է պատերազմը. Մեկը կորցրել է իր հարազատին, մեկը՝ ծնողին, մեկը՝ որդուն, մեկը՝ ընկերոջը։ Այսինքն՝ Արցախում որևէ մեկը չկա, որի համար պատերազմն անցած լինի առանց հետևանքի։
Երևի նկատի ունեք Արցախի իշխանություններին, ոչ թե Հայաստանի։
Ես նկատի ունեմ առհասարակ մեր իշխանություններին, առհասարակ մեր հասարակությանը, եկեք չտարանջատենք իշխանություններին հասարակությունից։ Դա Ադրբեջանի իշխանությունների յուրահատկությունն է, մանավանդ, որ առաջին արցախյան պատերազմում միայն Ադրբեջանի սահմանամերձ շրջաններն են զգացել՝ ինչ է պատերազմը, այն էլ ոչ լիարժեք ձևով, որովհետև պատերազմը հիմնականում ընթանում էր Արցախի ներսում և սահմանամերձ որոշ շրջաններում, որոնք մենք ստիպված ազատագրել ենք։ Ադրբեջանի այլ քաղաքներ չեն իմացել՝ ինչ է պատերազմը։ Նրանք չունեին խնդիր շրջափակման հետ, նրանք չգիտեին՝ ինչ են զրկանքները, դրա համար այսպես ասած վիրտուալ իրականության հետ գործ ունեին։ Բայց նրանք պետք է չսխալվեն, որովհետև այս անգամ, եթե Աստված մի արասցե, նման բան լինի, պատերազմը լոկալ կամ վիրտուալ բնույթ չի կրելու։ Դրա համար մենք ասում ենք, որ դեմ ենք պատերազմին, որովհետև միայն աննորմալը կարող է ուրախանալ նույնիսկ հակառակորդի երեխաների, անմեղ բնակչության մահվամբ։ Դրա համար մեր պետության ռազմավարությունն ակտիվ պաշտպանությունն է, մենք երբեք չենք դիմում ագրեսիայի, բայց կանխելու ենք ցանկացած ագրեսիայի փորձ։
Շատերը նշում են, որ «ազգ-բանակ» հայեցակարգի հիմքում պետք է առաջին հերթին հավասարության սկզբունքը դնել, որ բոլորի երեխաները պետք է ծառայեն բանակում՝ անկախ պաշտոնից ու դիրքից։ Չե՞ք կարծում, որ միայն այդ հավասարության դեպքում բանակն ընկալելի կլինի հասարակության համար։
Իհարկե, քանի որ մեր բանակը դեռևս պրոֆեսիոնալ չէ, այսինքն ունենք համընդհանուր զորակոչ, ապա դեմ ենք, որ մտածենք, թե կան կատեգորիաներ, որոնք չպետք է ծառայեն։ Բայց մարդիկ կան, որոնք ֆիզիկապես ի վիճակի չեն ծառայել, մարդիկ կան, որոնք կարող են ազատվել ծառայությունից իրենց մասնագիտության հետ կապված։ Չեմ ասում, որ դա կրի զանգվածային բնույթ, բայց ցանկացած նորմալ երկրում կան կատեգորիաներ, որոնք չեն ծառայում։ Պարտադիր չէ, որ բոլորը գնան բանակ, առավել ևս կանայք, ես անձամբ դեմ եմ դրան։ Կանայք կարող են կամավոր բանակ գնալ, բայց պարտադիր չպետք է լինի։ Ի վերջո, հայ կինը մեր օջախի պահապանն է։ Իսկ մնացած մասով, հիմա մենք ունենք համընդհանուր զորակոչ, մեր բանակը պրոֆեսիոնալ չէ։ Գուցե ինչ-որ ժամանակ դառնա պրոֆեսիոնալ, թեև կան պրոֆեսիոնալ կատեգորիաներ, ասենք սպայական անձնակազմի մի մասը, պայմանագրային զինծառայողներ։
Մոսկվայում ԱԳ նախարարների մակարդակով եռակողմ հանդիպումից հետո Մամեդյարովը հայտարարել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է «խաղաղություն տարածքների դիմաց» սկզբունքով։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը և ձեր կարծիքով ինչու է նա նորից հնչեցնում այն։
Մենք բազմիցս անդրադարձել ենք կարգավորման փիլիսոփայությանը։ Այստեղ կա մի կարևոր նրբություն։ Ընդհանրապես դա տրամաբանական բան է, մենք այստեղ չպետք է հայտնագործություն անենք։ Երբ խոսվում է այս կամ այն քայլերի մասին, երբ կողմերից մեկը ինչ-որ պատրաստակամություն է հայտնում ինչ-որ քայլ կատարել հակամարտության կարգավորման ուղղությամբ, նա առնվազն պետք է ակնկալի, որ մյուս կողմը պետք է համարժեք քայլ կատարի։ Հիմա տեսեք, երբ Ադրբեջանը նման հայտարարություն է անում, ինձ թվում է՝ սա ահաբեկչության ևս մեկ ձև է։ Սա ցույց է տալիս, որ պաշտոնական Բաքուն պարզապես չի ուզում կարգավորում և քողարկված ձևով բանաձևեր է ներկայացնում, որ հետո ասի՝ դե ես ներկայացրել եմ, եթե ստացվի համաձայնել, դուք եք մեղավոր, որ ձեր ճակատագիրն այնպես է, որ նոր ցեղասպանություն տեղի ունեցավ։ Այսինքն՝ ի՞նչ է նշանակում «տարածքներ խաղաղության դիմաց»։ Այդ կատեգորիաները համարժե՞ք են իրար հետ։ Ես սա հարցնում եմ որպես տրամաբանություն ունեցող մարդ։ Խաղաղության դիմաց կարող է լինել միայն խաղաղությունը։ Երբ Ադրբեջանն ասում է՝ տվեք մեզ տարածքներ, մենք ձեզ խաղաղություն ենք տալիս, այսինքն՝ խաղաղության խոստում։ Ասենք թե տեսականորեն համաձայնում ենք, ու վաղը իրենք իրենց խոստումը չեն պահում, Արցախը դառնում է անկլավ, ինչպես եղել է 1988-91 թվականներին։ Իմիջիայլոց, այդ սահմանները կենսունակ չէին, և դա ցույց տվեց պատերազմը, այդ սահմանները հակառակորդի համար գայթակղիչ է, որ կարող են շրջափակել և ոչնչացնել Արցախը, որովհետև երբ դու պաշարված ես, անհնար է երկար դիմադրել։ Այսինքն՝ մենք հրաժարվում ենք մեր անվտանգության համակարգից, մեր սահմաններից, ինչը մեր անվտանգության կարևորագույն երաշխիքներից մեկն է, ու Ադրբեջանը վաղը իր խոստումը չի պահում։ Ինչպես բազմիցս խախտել է բազմաթիվ պայմանավորվածություններ առաջին արցախյան պատերազմի ժամանակ, երբ մի քանի զինադադար է կնքվել։
Ադրբեջանը խախտում է իր սեփական օրենքներն ու սահմանադրությունը, երկրի փոխանախագահ է նշանակում առաջին տիկնոջը, ինչը հակասում է հենց իրենց օրենքներին։ Կամ մի պետություն, որ հերոսացնում է Ռամիլ Սաֆարովին, մի մոլագարի, որը գլխատել է քնած հայ սպային, մի պետություն, որտեղ նախագահը բարձր պարգևների է արժանացնում մի անձի, որը գլխատել է պաշտպանության բանակի զինծառայող Քյարամ Սլոյանին, մի պետություն, որ հայտարարում է՝ խոցելու է Ստեփանակերտ-Երևան չվերթ իրականացնող քաղաքացիական օդանավերը, նման պետությունը կարող է վաղն իր խոստումը պահե՞լ։ Եվ Մամեդյարովի նման հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան Բաքվի՝ բանակցություններին պատրաստ չլինելը, և սա ժուլիկություն է, որը պարզապես լուրջ չէ։
Խաղաղությունը կարող է լինել միայն խաղաղության դիմաց։ Ուզում են հստակեցնել սահմանների՞ հարցը, թող գան հստակեցնեն։ Կա Շահումյան շրջանի խնդիր, Գետաշենի, Մարտունաշենի, կա Հյուսիսային Արցախ, և եթե ուզում ես քննարկել, պետք է համապարփակ ձևով քննարկել, բայց ասել՝ տարածքներ խաղաղության դիմաց կամ նավթատարի բացում տարածքների դիմաց, պարզապես լուրջ չէ։ Եվ իրենք մեկ բան շատ լավ պետք է հասկանան՝ չի կարող վերադարձ լինել անցյալին, այդ թվում նաև սահմանների առումով։ Տեսեք՝ Ադրբեջանի ներկայիս տարածքները քանի տոկոս են ավելանալու, եթե նա ստանա այն տարածքները, որոնք ուզում է՝ հինգ տոկոսով, մեր դեպքում նշանակում է զիջել 65 տոկոսով, արդյոք սա համարժե՞ք է: Սա ամբիցիաների խնդիր չէ, սա անվտանգության խնդիր է, որից կախված է մեր պետության և ժողովրդի ապագան։
ԱՄՆ-ի Կալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունը խոչընդոտել է 1982-ին Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսին գնդակահարած ու ցմահ ազատազրկման դատապարտված Համբիկ Սասունյանին պայմանական ազատ արձակմանը:
Միջանկյալ նշենք, որ 2016թ. դեկտեմբերի 14-ին Կալիֆորնիայում տեղի ունեցած դատական նիստի ժամանակ որոշվել էր բավարարել Համբիկ Սասունյանին ներում շնորհելու դիմումը: Որոշումը պետք է ուժի մեջ մտներ Կալիֆորնիայի նահանգապետի վավերացնելու դեպքում միայն:
Թուրքական «Habersitesi» լրատվական կայքը, հղում անելով ամերիկյան «SFGate sitesince» լրատվակայքին, նշում է, որ նահանգապետը Սասունյանի ազատ արձակման գործընթացը կանխելու համար կիրառել է վետոյի իրավունք:
Նահանգապետի կողմից գործընթացը կանխելուն նպաստել են թուրք-ամերիկյան միությունների բազմաթիվ կոչերը, ինչպես նաև անձամբ ԱՄՆ-ի նոր պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնին և ԱՄՆ-ի արդարադատության նախարարի մարտի 28-ին Կալիֆորնիայի նահանգապետարանին հղված նամակները:
Սասունյանին ներում շնորհելու հարցին ավելի վաղ արձագանքել էր նաև Թուրքիայի արտգործնախարարությունը: Վերջինիս հայտարարությունում մասնավորապես ասված է եղել. «Մենք արդարացիորեն սպասում ունենք, որ ԱՄՆ-ի իշխանությունները դեմ դուրս կգան այդ որոշմանն ու կխոչընդոտեն Սասունյանի ազատ արձակմանը»:
Հիշեցնենք, որ Համբիկ Սասունյան (ծնվել է 1963թ. Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում), եղել է «Հայկական Ցեղասպանության Արդարության մարտիկներ» գաղտնի կազմակերպության անդամ։1982թ. հունվարի 28-ի առավոտյան 19-ամյա Համբիկը Լոս Անջելեսում, Ուիլշիր Բուլվարի և Կոմստոկ փողոցի խաչմերուկում գնդակահարել է Թուրքիայի հյուպատոս Քեմալ Արըքանին, երբ նրա ավտոմեքենան կանգնած էր կարմիր լույսի տակ։ Ձերբակալությունից հետո ԱՄՆ դատարանը նրան դատապարտում է ցմահ ազատազրկման, առանց բողոքարկման իրավունքի։ Համբիկ Սասունյանը պատիժը կրում է ԱՄՆ Սեն Լուիս Օբիսպո բանտում։ Երկու անգամ՝ 2006 և 2010 թվականներին ԱՄՆ դատարանը մերժել էր Սասունյանի ներում ստանալու խնդրանքը:
168.am-ի զրուցակիցն է ՌԴ 1-ին կարգի պետական խորհրդական, REX գործակալության ղեկավար, քաղաքագետ Մոդեստ Կոլերովը։
– Ադրբեջանը փորձում է առաջ մղել Արցախի հակամարտության կարգավորման նոր կոնցեպցիա՝ տարածքներ կամ զորքի դուրսբերում՝ խաղաղության դիմաց։ Ինչպե՞ս կմեկնաբանեք սա, ո՞րն է այս կոնցեպտի իրական նպատակը՝ ճնշում գործադրել Հայաստանի՞ վրա, թե՞ սեփական հասարակության։
– Այդ կոնցեպտում ոչ մի նոր բան չկա, դա նոր փորձ է բանակցությունների սեղանի շուրջ Հայաստանից, և ոչ թե՝ Արցախից, ստանալ Արցախի տարածքների մի մասը։ Ինքնին այդ ցանկությունը խախտում է հրադադարի հիմքերը, որ կնքվել էր Ադրբեջանի, Հայաստանի և Ղարաբաղի միջև 1994թ.։ Եվ այդ պատճառով որևէ զիջում տարածքների, կամ զորք դուրս բերելու դիմաց, նախկին դիրքորոշման հերթական նոր տարբերակն է՝ տվեք մեզ անվտանգություն, մենք ձեզ կներենք։ Իսկ անվտանգությունը տալ չի կարելի։ Յուրաքանչյուր նորմալ մարդ, որը Ղարաբաղում Գանձասարից հյուսիսային ճանապարհով գնա Մարտունի, նա կտեսնի, որ, օրինակ, նախկին Քելբաջարի՝ ներկայիս Շահումյանի շրջանի վերադարձն Ադրբեջանին ինքնասպանություն է Արցախի համար։ Այսինքն՝ այդ շրջանների հանձնումը Ղարաբաղի գոյատևումը կդարձնի ռազմական, աշխարհագրական, կամ աշխարհաքաղաքական տեսակետից անհնար։ Շահումյանի կամ նախկին Քելբաջարի հիմնական հարստությունը ջուրն է, որն ապահովում է Արցախի ջրային պաշարների 55%-ը։ Այդ փորձերի նպատակն Արցախի ոչնչացումն է։ Դա պետք է հենց այդպես հասկանալ։
– Ադրբեջանը սրում է իրադրությունը սահմանին՝ մեծացնելով կիրառվող զենքի տրամաչափը, իսկ օրերս գործածվել է նաև իսրայելական արտադրության «ՍՊԱՅԿ» կառավարվող հրթիռներ։ Ձեր կարծիքով՝ Ադրբեջանը փորձարկո՞ւմ էր նոր զինատեսակը, թե՞ քաղաքական շանտաժի ավելի խորքային ենթատեքստ կա այդտեղ։
– «Ռեգնումի» ռազմական մեկնաբան Լեոնիդ Ներսիսյանը շատ համոզիչ կերպով գրել է, որ այսօր Ադրբեջանի կողմից զենքի կուտակման և ավելացման տեխնոլոգիան ինքնին կրկնում է այն տեխնոլոգիան, որ կար նախքան ապրիլյան պատերազմը։ Ադրբեջանը գործը տանում է դեպի նոր կարճ, կամ ոչ այնքան կարճ պատերազմի։ Դա ակնհայտ է։ Նա չի փորձարկում զինատեսակի մոդելները, նա փորձում է հայկական կողմի ռեակցիան այդ հարձակումներին։ Եթե ես չեմ սխալվում, անցած գիշեր հայկական կողմն ընդունել է այդ կրակահերթերին համարժեք պատասխան տալու մասին որոշում, և հուսանք, որ դա զսպիչ գործոն կլինի Ադրբեջանի համար։
– ԱՄՆ ազգային հետախուզությունն իր տարեկան զեկույցում նշել էր, որ այս տարի պահպանվում է լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը։
– Գիտեք, ես չեմ աշխատում ԱՄՆ ազգային հետախուզությունում, բայց որ իրադրությունը կարող այդ աստիճան սրվել, այդ մասին ես խոսում եմ այս ամբողջ տարվա ընթացքում։
– Բայց Ադրբեջանն ունի՞ այդ ռեսուրսները՝ նոր պատերազմ սկսելու համար։
– Այո, ունի։
– Հունիսին տարածաշրջան են այցելելու ԵԱՀԿ ՄԽ համանախագահները։ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ դրանից հետո կարող է արտաքին գործերի նախարարների հանդիպման անհրաժեշտություն ծագել: Ըստ Ձեզ՝ ո՞րն է լինելու այդ հանդիպման օրակարգը։
– Այժմ Ադրբեջանի կողմից իրադրության սրացումից հետո, պետք է մտածել՝ տեղի կունենա՞ արդյոք այդ այցը և տեղի կունենա՞ հանդիպում։ Եթե հայկական կողմն աչք փակի այդ սրացման վրա, նա կպարտվի։
– Իսկ Ձեր կարծիքով՝ ի՞նչ կանի հայկական կողմը։ Մեր ղեկավարներն առայժմ ավելի շատ զբաղված են 2018թ. իշխանության ձևավորման խնդիրներով։
– Ես նկատի ունեմ՝ ճակատում եթե չլինի համարժեք պատասխան, և եթե դիվանագիտական առումով հայկական կողմը համաձայնի նախարարների հանդիպմանը սրացման ֆոնի վրա, դա պարտություն կլինի։
– Ինչպե՞ս կմեկնաբանեք Բաքվի պահանջով Երևանում ԵԱՀԿ գրասենյակի փակումը։
– Ես այդ մասին չեմ լսել, չեմ հետևել։ Կարևոր չեն պատճառները, այդ հարցն ընդհանրապես կապ չունի հակամարտության կարգավորվան հետ։
– Մայիսյան տոների ժամանակ ես Ձեզ տեսել եմ Արցախում։ Ի՞նչ տպավորություն ունեք, նկատելի՞ են փոփոխություններ ապրիլյան պատերազմից հետո։
Ամբողջությամբ կարդացեք՝ 168.am
Կատարական հայտնի Al Jazeera լրատվամիջոցն անդրադարձել է մայիսի 15-ին արցախաադրբեջանական շփման գծում հայկական տեխնիկա վնասելու մասին տեղեկությանը՝ ներկայացնելով Ադրբեջանի ՊՆ մեկնաբանությունը AFP-ին և Արցախի ՊԲ հաղորդագրությունից մի հատված:
Ադրբեջանը հայտարարել է, որ ԼՂ-ում հայկական հակաօդային պաշտպանական հրթիռային համակարգ է խոցել, ինչից հետո հայկական կողմը հայտարարել է՝ պատասխան կհետևի:
«Ադրբեջանի զինուժը Ղարաբաղի առաջնագծի Ֆիզուլի-Խոջավենդ հատվածում շարքից հանել են հայկական «Օսա» հակաօդային համակարգ՝ կանխելու ադրբեջանական ավիացիային սպառնացող վտանգը», AFP-ին տեղի ունեցածը մեկնաբանել է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը:
ԼՂ իշխանությունն ընդունել է, որ Ադրբեջանը տեխնիկա է վնասել, սակայն նշել է, որ կորուստներ չկան: Եվ զգուշացրել է, որ Ադրբեջանի «սադրանքն անպատասխան չի մնա»:
Լրատվամիջոցը հիշեցնում է, որ այս միջադեպից առաջ՝ փետրվարին, Ղարաբաղի զինուժը մի քանի ադրբեջանցի զինծառայողների էր սպանել, սակայն չի նշել, որ Ադրբեջանի հինգ զինծառայողները սպանվել են Մարտունու և Ակնայի ուղղությամբ միջդիրքային հատվածում, երբ փորձում էին անցնել ականապատ չեզոք գոտին՝ մոտենալով հայկական դիրքերին:
Այսօր, մայիսի 18-ին տեղի ունեցավ ՀՀ ազգային Ժողովի անդրանիկ նիստը: ԱԺ առաջին նիստին ծավալուն ելույթով հանդես եկավ նաև Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Նախագահ Սերժ Սարգսյանը անդրադարձավ երկրի համար կարևորագույն մի շարք խնդիրների:
Նախագահ Սերժ Սարգսյանը խոսեց նաև ղարաբաղյան խնդրի մասին: Նա հայտարարեց, որ իր ղեկավարած իշխանությունը կողմ է ստատուս քվոյի փոփոխությանը.«Ստատուս-քվոյի փոփոխությունը մեզ համար ընդունելի է, բայց միայն ու միայն հիմնահարցի համապարփակ կարգավորման դեպքում: Հայաստանը բազմիցս է կողմ արտահայտվել փոխզիջման հիման վրա հանգուցալուծման գնալու օգտին, որի էությունը Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու իրացումն է։ Այս մոտեցումն էր արտացոլված Կազանի փաստաթղթում։ Թեև այն մերժվեց Ադրբեջանի կողմից, բայց նախորդ փաստաթղթերի նման ի պահ չհանձնվեց ԵԱՀԿ քարտուղարություն, այսինքն` շարունակում է մնալ որպես վերջին աշխատանքային փաստաթուղթ»,-իր խոսքում ասաց Սերժ Սարգսյանը։
Այն որ Կազանի փոստաթուղը չի բխում հայկական կողմի շահերից՝ բացահայտում է ռուսական «Коммерсантъ» պարբերականը: Պարբերականը ամիսներ առաջ հրապարակել էր մի հոդված, որում մանրամասներ է ներկայացնում նշված փաստաթղթից: Ռուսական պարբերականը իր անդրադարձում հիշում է Կազանում կայացած բանակցությունների առարկան: Կազանում տապալված, այսպես կոչված, ճանապարհային քարտեզը նախատեսում էր Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքների հանձնումը Ադրբեջանին, որոնք թերթը, ի դեպ, որակել է «Հայաստանի կողմից զավթված ադրբեջանական շրջաններ»: Խոսքը ամբողջությամբ Ջեբրայիլի, Զանգելանի, Ղուբաթլուի և Քելբաջարի, ինչպես նաև մասամբ՝ Ֆիզուլիի, Աղդամի և Լաչինի շրջանների մասին է:
Եվ հիմա, երբ Ազգային Ժողովի իր ելույթում, Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ Կազանյան փաստաթղթի ընդունումը տապալվել է միայն Ադրբեջանի ապակառուցողական մոտեցման պատճառով ու նշված փասթաթուղթը շարունակում է մնալ միակ աշխատանքային փաստաթուղթը՝ նշանակում է նա կողմ է խնդրի լուծման Կազանյան տարբերակին և վերահաստատում է իր պատրաստակամությունը կյանքի կոչել այն:
Հ.Գ. Ի դեպ, պետք է նկատել, որ ըստ Արցախի սահմանադրության, բանակցային փաստաթղթերում նշվող յոթ շրջանները երկրի տարածքային ամբողջականության մաս են կազմում: ԵՎ եթե քննարկվում է Սահմանադրությամբ Արցախի տարածք համարվող հողերի հանձնումը Ադրբեջանին, ապա խախտվում է երկրի Սահմանադրությունը:
Jamestown Foundation ամերիկյան ոչ կառավարական հետազոտական կազմակերպությունը հոդված է հրապարակել Հայաստանում ռուսական 102-րդ ռազմական բազայի շուրջ վերջին զարգացումների վերաբերյալ: Հոդվածագիրը քաղաքագետ Արմեն Գրիգորյանն է:
Հոդվածում, մասնավորապես, հիշատակվում է Գյումրիում ռուս զինծառայողի կողմից ամբողջ ընտանիքի սպանությունը: Հոդվածագիրն ուշադրություն է
հրավիրում այն հանգամանքի վրա, որ ԶԼՄ-ներում տեղեկություններն այն մասին,որ յոթ մարդու սպանած անձը՝ Վալերի Պերմյակովը, ով ցմահ ազատազրկման է
դատապարտվել Հայաստանում, պատիժը կկրի Ռուսաստանում, անտարբերությամբ են ընդունվել, այն դեպքում, երբ երկու տարի առաջ այս գործի պատճառով Հայաստանում զանգվածային բողոքի ակցիաներ էին:
Jamestown Foundation-ն անդրադառնում է նաև ռուսական ռազմաբազայի
աշխատակիցների չվճարված աշխատավարձերին, երբ շուրջ 200 մարդ բողոքի դուրս
եկան՝ պահանջելով վճարել երեք ամսվա աշխատավարձը:
Հոդվածագիրն առանձնակի ուշադրություն է դարձնում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ
Լավրովի հարցազրույցի վրա, որը նա տվել էր «Միր» հեռուստաընկերությանը:
Լավրովը հայտարարել էր, որ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազան կարող է կիրառվել ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու համար՝ այնպես, ինչպես Ղրղըզստանում և Տաջիկստանում տեղակայված ռուսական ռազմաբազաները:
Հոդվածում ասվում է, որ ի տարբերություն Միջին Ասիայի երկրների՝ Հայաստանն
իսլամիստական ահաբեկչության հետ խնդիրներ չունի, իսկ Ռուսաստանն այդպիսի
սադրիչ գործողություններով Հայաստանը դարձնում է իսլամիստների թիրախը:
Քանի դեռ տեսականորեն հնարավոր է Գյումրիի ռազմաբաազան օգտագործել
ԴԱԻՇ-ի դեմ, նման հավանականությունը չի կարելի բացառել՝ կարծում է
հոդվածագիրը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանում հերթական ընտրություններից
առաջ բախվել է տնտեսության վատ վիճակի հետ, այլևս չի հաջողվում
հայրենասիրություն արթնացնել Ուկրաինայում և Սիրիայում պատերազմների
միջոցով: Որպես հետևանք՝ Պուտինը կարող է ռազմական նոր գործողություն
սկսել, իսկ հայկական քաղաքական էլիտան թույլ կամք ունի, որպեսզի դիմադրի
Մոսկվայի ծրագրերին: Ապրիլին Հայաստանի խորհրդարանական ընտրությունների
ժամանակ քաղաքական ուժերի զգալի մասը փորձում էր ստանալ Ռուսաստանի
աջակցությունը, և այժմ նորընտիր Ազգային ժողովը պակաս լոյալ չէ Կրեմլին,
քան նախորդը՝ ասվում է հոդվածում:
Այսօր ԱԺ 6-երորդ գումարման նիստը մեկնարկեց։ Նիստին ներկա էին նախագահ Սերժ Սարգսյանը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն։ Նիստը վարում է խորհրդարանի ամենատարեց պատգամավորը՝ Հայաստանի քրդական ազգային խորհրդի նախագահ, ազգությամբ քուրդ Կնյազ Հասանովը։
Կնյազ Հասանովը հայտարարեց, որ ՀՀԿ-ՀՅԴ իշխանական կոալիցիան կգործի մինչեւ այս գումարման ավարտ։
Այնուհետև, նա սկսեց մեկ առ մեկ ընթերցել բոլոր պատգամավորների անունները։ Ում անունը ընթերցում էր, պատգամավորները ոտքի էին կանգնում։
Ելք դաշինքը նիստերի դահլիճ մտավ այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը հեռացավ։
Կնյազ Հասանովը սխալ ընթերցեց ԵԼՔ դաշինքի անդամ Գեւորգ Գորգիսյանի ազգանունը։
Ազգային ժողովի 6-րդ գումարման անդրանիկ նիստի ընթացքում արձանագրվեց նորընտիրների առաջին թեժ վեճը:
Առաջին կիքսը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Կնյազ Հասանովի հայտարարությունից հետո, որ պետք է պատգամավորները գրանցվեն, որևէ պատգամավորի դա իրականացնել չհաջողվեց:
Նիստը վարողը երկրորդ անգամ պատգամավորնրից պահանջեց քարտերը տեղադրել և գրանցվել: Երկրորդ անգամ նույնպես նորընտիրները չկարողացան հաղթահարել տեխնիկական խնդիրները և նրանց փոխարեն դա արեց Ազգային ժողովի աշխատակազմը:
Հաջորդ կիքսը, որը վեճի վերածվեց, արձանագրվեց պատգամավորների երդումից հետո, երբ համաձայն ԱԺ կանոնակարգ-օրենքի 33-րդ հոդվածի՝ նիստը նախագահողը հայտարարեց առաջին նստաշրջանի օրակարգը, որը վերաբերում էր հաշվիչ հանձնախմբի ստեղծմանը, Ազգային ժողովի նախագահի ընտրությանը, Ազգային ժողովի նախագահի երեք տեղակալների ընտրություններին, մշտական հանձնաժողովների ստեղծմանը:
Կնյազ Հասանովը հայտարարեց, որ հաշվիչ հանձնաժողվում ՀՀԿ-ն կունենա 5 անդամ, «Ծառուկյան կուսակցությունների դաշինք» խմբակցությունը՝ 2 , իսկ «ԵԼՔ կուսակցությունների դաշինք» և ՀՅԴ խմբակցությունները՝ 1-ական:
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ համաձայն չեն հաշվիչ հանձնաժողովում ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների բաշխմանը և առաջարկում են, որ յուրաքանչյուր խմբակցությունից ներկայացված լինեն հավասար թվով պատգամավորներ, այսինքն՝ 2-ական պատգամավոր՝ յուրաքանչյուր խմբակցությունից:
Գյումրիում այսօր դաժան սպանություն է տեղի ունեցել։ Բնակարաններից մեկի խոհանոցում հայտնաբերվել է երիտասարդ դի` բռնության հետքերով։
Ինչպես հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը, ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ շահադիտական դրդումներով, ավազակությամբ զուգորդված սպանության դեպքի առթիվ։
2017 թվականի մայիսի 18-ին ժամը 01.10-ին ՀՀ ԱԻՆ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի հրշեջ փրկարար ջոկատից ոստիկանությունում ահազանգ է ստացվել առ այն, որ Գյումրի քաղաքի Կամոյի փողոցի 71 ա շենքի բնակարաններից մեկում արձանագրվել է փակ դուռ:
Մեկնած օպերատիվ խումբը նշված բնակարանի խոհանոցում հայտնաբերել է նույն տան բնակիչ Արթուր Աշոտի Հարությունյանի դին՝ բռնության հետքերով:
Դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ բնակարանի գույքը տեղաշարժված է, խառնված, դարակների և պահարանների մեջ գտնվող իրերը՝ գետնին թափված:
Խոհանոցի հատակին բերանքսիվայր հայտնաբերվել է Արթուր Հարությունյանի դին՝ գլխի շրջանում վնասվածքներով:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով (սպանություն)։ Կատարվում է նախաքննություն: Նշանակվել են դիակի դատաբժշկական և դատագենետիկական փորձաքննություններ:
Ինչպես նշվում է ՀՀ ՔԿ հաղորդագրության մեջ, Արթուր Հարությունյանը ճանաչվել է տուժող, օպերատիվ հանձնարարություն է տրվել ոստիկանության Մուշի բաժնին ձեռնարկելու համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, հնարավոր ականատես վկաներին հայտնաբերելու նպատակով:
Որոշումներ են կայացվել՝ Արթուր Հարությունյանի դիակից մազի, արյան, եղունգների կտրվածքների, մատնահետքերի նմուշներ ստանալու մասին, հարցաքննվել են մի շարք անձինք, նրանց թվում՝ դեպքի վայրի հարևանությամբ բնակվող անձինք:
Նախաքննությունը շարունակվում է:
Մայիսի 16-ին Վոլգոգրադում բնակելի տանը կենցաղային գազի պայթյունի գործով բերման են ենթարկվել երեք կասկածյալ՝ գործարար Յուրասլավ Բաբայանը, նրա հայրը՝ Յուրի Բաբայանը և աշխատակից Վլադիմիր Լեկսունկինը: Այս մասին հաղորդվում է ՌԴ Քննչական կոմիտեում:
«Զննություն է իրականացվեն նրանց բնակության վայրում, որի ընթացքում քննիչները առգրավել են գործարարությամբ զբաղվելու մասին վկայող փաստաթղթեր, ինչպես նաև նոթբուք և աշխատակցի սևագիր գրառումներ, որոնցում տեղեկատվություն կար ավելի վաղ նման աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ», — ասվում է հաղորդագրությունում:
Նշվում է, որ աշխատանքներ կատարող Վլադիմիր Լեկսունկինի ծառայություններից օգտվելու համար փնտրել է համացանցում մայիսի 14-ին: Նշվում է, որ գործարարի խանութի միացումը ջրամատակարարման և ջրահեռացման ցանցերին արվել է ապօրինաբար, առանց համապատասխան թույլտվության տարածքի վարչակազմի հետ:
Հիշեցնենք՝ մայիսի 16-ին Վոլգոգրադի 4 հարկանի բազմաբնակարան շենքում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով շենքը մասնակի փլուզվել է: Ողբերգական պատահարը չորս մարդու կյանք է խլել, 10 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.