23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հեղինակավոր Time պարբերականը հրապարակել է հոդված՝ «Հայոց ցեղասպանությունը միայն մի՛ հիշեք. կանխե՛ք դրա կրկնությունը» վերտառությամբ:
Հոդվածի հեղինակն է Մարդու իրավունքների համալսարանական ցանցի ավագ ղեկավար Թոմաս Բեքերը: Ստորև մասնակի կրճատումներով ներկայացնում ենք հոդվածը.
«Ամեն տարի ապրիլի 24-ին մենք հիշում ենք 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, որի ժամանակ օսմանցիների ձեռքով զոհվել է մինչև 1,5 միլիոն հայ։ Բայց այս տարի մենք պետք է նաև անդրադառնանք այսօրվան, քանի որ հայերը կրկին բախվում են վայրագությունների մի նոր շարքի, որին աշխարհը հետևում է անտարբերությամբ: Անցած տարվա ընթացքում էթնիկ հայերը ենթարկվել են սպանությունների, սեռական խեղման, մշակութային ոչնչացման, իշխանությունների կողմից անմարդկային հայտարարությունների և հարձակումների մշտական սպառնալիքի. այդ ամենը եկել է Ադրբեջանից՝ Օսմանյան կայսրության իրավահաջորդ պետության՝ Թուրքիայի անմիջական ռազմական և տնտեսական աջակցությամբ։ Իրավիճակը հասել է հումանիտար ճգնաժամի, քանի որ Ադրբեջանը խոչընդոտել է ընտանիքների, սննդի և բժշկական պարագաների տեղաշարժը Հայաստանի սահմանով. քայլ, որը դատապարտել է Արդարադատության միջազգային դատարանը և հենց երեկ՝ ԱՄՆ Պետդեպարտամենտը։
Այսօրվա հայերի համար այս վտանգը կրկին հայտնվել է 2020 թվականի սեպտեմբերին, երբ Ադրբեջանը հարձակում սկսեց Լեռնային Ղարաբաղի վրա», — գրում է հեղինակը՝ հիշեցնելով 44-օրյա պատերազմի և դրա հետևանքների մասին։
Բեքերը նկատում է, որ աշխարհի համար պատերազմն ավարտվել է, բայց գետնի վրա հայերի նկատմամբ դաժանությունը շարունակվում է։
«Բայց այն, ինչ ինձ ամենաշատն է հուզել Հայաստան կատարած իմ վերջին փաստահավաք այցի ժամանակ, որն իմ երրորդն է վերջին տարում, այն է, որ իրավունքների խախտումները, որոնց ես նախկինում ականատես էի Լեռնային Ղարաբաղում՝ ներառյալ առանց խտրականության սպանությունները, խոշտանգումները և կամայական կալանավորումները, այժմ Ադրբեջանի կողմից անպատժելիորեն իրականացվում են ինքնիշխան հայկական տարածքում»,- շարունակում է Բեքերը՝ մանրամասնելով, որ մարտին ինքը և իմ թիմը Հայաստանում փաստագրել են Ադրբեջանի կողմից վերջին ռմբակոծումների դեպքերը:
«Ամենից անհանգստացնողը, թերևս, այն տեսանյութերն էին, որոնք մեզ ցույց տվեց իր գյուղից փախած մի կին. դրանցում ներկայացված էր՝ ինչպես են ադրբեջանցի զինվորները գլխատում և անդամահատում կնոջ հարևանների մարմինները:Եվ երբ մենք հանդիպում էինք խոշտանգումների զոհերի և տեղահանված ընտանիքների հետ, զգոն էինք, քանի որ ադրբեջանցի զինվորները, որոնք դիրքեր էին տեղադրել մոտակայքում հայկական տարածքում, կրակում էին իրենց տեսադաշտում գտնվող մարդկանց վրա:
Ադրբեջանի նախապատրաստումը, հալածանքները, ապամարդկայնացումն ու ժխտումը, որոնցից յուրաքանչյուրը համարվում է ցեղասպանության «փուլ», Genocide Watch-ին դրդել է ցեղասպանության նախազգուշացում հրապարակել Ադրբեջանի կողմից հարձակման ենթարկված հայերի համար: Միջազգային հանրության մյուս անդամները, ներառյալ Միացյալ Նահանգները, նույնպես տագնապ են հայտնել։ Անցյալ տարվա սեպտեմբերին հայկական գյուղերի գնդակոծումից հետո Ներկայացուցիչների պալատի այն ժամանակվա խոսնակ Նենսի Փելոսին և կոնգրեսական Ադամ Շիֆը դատապարտեցին Ադրբեջանի հարձակումները, իսկ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը կոչ արեց անհապաղ դադարեցնել Ադրբեջանին տնտեսական օգնությունը։ Վրդովմունքը, սակայն, անցողիկ էր, և Ադրբեջանը դեռևս պատասխանատվության չի ենթարկվել:
Երկու տարի առաջ այս օրը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատմություն կերտեց, երբ պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ խոստանալով «զգոն մնալ ատելության՝ իր բոլոր դրսևորումներով քայքայիչ ազդեցության դեմ» և «վերահաստատելով հանձնառությունը բարձրաձայնելու և դադարեցնելու վայրագությունները, որոնք տևական սպիեր են թողնում աշխարհի վրա»։ Որպեսզի Բայդենի հայտարարությունները լինեն ավելին, քան պարզապես խոսքեր, ԱՄՆ կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի զսպելու Ադրբեջանի հարձակումներն էթնիկ հայերի դեմ և ցանկացած հետագա ներխուժում ինքնիշխան հայկական տարածք: Նրանք, ովքեր հայերի նկատմամբ կոպիտ ոտնձգություններ են իրականացրել, պետք է պատասխանատվության ենթարկվեն:
Մեր փաստահավաք ճամփորդության ընթացքում արված գրեթե յուրաքանչյուր հարցազրույցում գերակա էր մի թեմա. հայերը և Լեռնային Ղարաբաղի բնակիչները պնդում էին, որ ոտնձգությունները, որոնց մենք ականատես ենք եղել, տարածաշրջանից հայերին արմատախիլ անելու ավելի մեծ արշավի մի մասն են: Թեև ոմանք կարող են այս պնդումները որակել որպես խուճապային, Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններն այլ բան են հուշում: Վերջին տասնամյակի ընթացքում ադրբեջանցի պաշտոնյաները կիրառել են Ռուանդայի ցեղասպանության և Հոլոքոստի ժամանակ օգտագործված լեզուն՝ հայերին անվանելով «քաղցկեղային ուռուցք» և «հիվանդություն», որը պետք է «բուժվի»: Վերջերս երկրի ավտորիտար առաջնորդ Իլհամ Ալիևը սպառնացել է «հայերին շների պես վտարել» և հայերին վերաբերվել որպես վիրուսով վարակված «հիվանդի»։ Բաքվի կառավարությունը նույնիսկ թողարկել է 2020 թվականի հատուկ նամականիշ, որում պատկերված է հատուկ հանդերձանքով անձ, որը «ախտահանում է» Լեռնային Ղարաբաղը։
Նույնչափ մտահոգիչ են Ադրբեջանի հայտարարությունները Հայաստանը նվաճելու մասին. Ալիևի իշխանության գալուց ի վեր պաշտոնյաները հայտարարել են, որ «մեր նպատակը հայերի լիակատար ոչնչացումն է», և պնդում են, որ հայերը «իրավունք չունեն ապրելու այս տարածաշրջանում»:
Ալիևը պնդել է, որ «Երևանն իրենց պատմական հողն է, և ադրբեջանցիները պետք է վերադառնան ադրբեջանական հողեր… Դա մեր քաղաքական և ռազմավարական նպատակն է»։
Անցյալ շաբաթ նա հայտարարեց. «Մի օր հայերը կարող են արթնանալ և տեսնել Ադրբեջանի դրոշը իրենց գլխավերևում»:
Երբ բռնակալներն ու կռվարարները խոսում են, խելամիտ է ուշադրություն դարձնել նրանց ասածներին: Բառերը կարող են չսպանել, բայց դրանք հաճախ ուղղակիորեն հանգեցնում են գործողությունների, որոնք սպանում են», — եզրափակել է հոդվածագիրը:
«Ոչ միայն Հայաստանի պետությունն, այլև հայ ժողովուրդը որպես ամբողջություն 1960թ.-երի կեսից լծվեց Հայոց ցեղասպանության ճանաչման արշավի մեջ, որովհետև համարվում էր, որ առաջին քայլը, որը մենք պետք է անեինք՝ աշխարհին ապացուցեինք, ցույց տայինք, որ այն, ինչ տեղի ունեցավ 1915-20 թթ. ցեղասպանություն էր»-ասաց, ցեղասպանագետ, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի բաժնի վարիչ Սուրեն Մանուկյանը:
Նրա խոսքով՝ 1965 թվականից, երբ Ուրուգվայն առաջինը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, առաջընթացը շատ մեծ է եղել, եթե նախկինում Ցեղասպանության վերաբերյալ չէին խոսում, չէին քննարկում, ապա այսօր այն հանրորեն ճանաչելի է և փաստի մասին բազմաթիվ գիտական ուսումնասիրություններ կան:
«Շատ երկրների խորհրդարաններ ընդունել են Հայոց ցեղասպանությունը և գիտական դաշտում չկա ոչ մի կասկած, որ կատարվածը ցեղասպալնություն է, այլ կա համընդհանուր կոնսենսուս»,- ասաց Թանգարան-ինստիտուտի աշխատակիցը և նշեց, որ չնայած այն կարևոր է, բայց բավարարա քայլ չէ:
Մանուկյանն ասաց, որ 1965 թվականին սկսված արշավի նպատակը նաև Թուրքիայի վրա ճնշում գործադրելն էր, քանի որ համարվում էր, որ վերջինս կարող է Հայոց ցեղասպանության փաստն ընդունել երկու ձևով, կա՛մ ներսից ճնշման, երբ երկիրը ներսից դառնալով ժողովրդավար, ցանկանում է առերեսվել իր պատմության հետ, կամ արտաքին ճնշման միջոցով:
«Սակայն սա այդ դեպքը չէ, մենք տեսնում ենք, որ Թուրքիան Էրդողանի գլխավորությամբ գնալով ավելի բռնապետական պետություն է դառնում»,-հայտարարեց ցեղասպանագետը:
Նա կարծիք հայտնեց, որ Արցախյան հակամարտության մեջ մինչև 2020թ.-ն Թուրքիայի անմիջական ներգրավվելը զսպվում էր Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային արշավով:
Պատասխանելով հայ-թուրքական բանակցային գործընթացին վերաբերյալ լրագրողի հարցին՝ Սուրեն Մանուկյանն ասաց. «Շատ դժվարանում եմ խոսել մի թեմայից, որից ոչ մի տեղեկություն չունեմ: Հայ-թուրքական գործընթացը, որը սկսվել է, գաղտնի է ընթանում: Պարզ է, որ մանրամասներին չէինք կարող տեղյակ լինել, բայց ես հիշում եմ Սերժ Սարգսյանի ժամանակ առաջ քաշված «ֆուտբոլային դիվանագիտությունը», այն ժամանակ գոնե կային իշխանամերձ փորձագետներ, որոնք որոշակի մեսիջներ էին տալիս հասարակությանը, որից ելնելով կարելի էր գնահատականներ տալ: Այս գործընթացը լրիվ փակ է: Իրականում ոչ մի տեղեկություն մենք չունենք: Դրա փոխարեն պարբերական արտահոսքեր են տեղի ունենում, որոնց հավաստիությունը մեծ կասկածներ է հարուցում:
Իմ փորձը ցույց է տալիս, որ Թուրքիան այնքան էլ անկենծ չէ իր գործողություններում, համենայն դեպս, ես Անկարայի կողմից գործընթացն արագացնելու, սահմանը բացելու և բանակցություններն սահուն հունով անցկացնելու ցանկությունը չեմ տեսնում: Կարծում եմ, որ ամենայն հավանականությամբ, Թուրքիան Հայոց ցեղասպանության ճանաչումը կասեցնելու հարց դրել է, որովհետև երկու շաբաթ առաջ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը ժխտողական ելույթ ունեցավ համալսարաններից մեկու և բաց հայտարարեց, որ հայ-թուրքական հաշտեցումը կարող է հանգուցալուծվել միայն Հայաստանի կողմից, իր խոսքերով, «սուտ և անհիմն պահանջներին» վերջ տալու դեպքում»:
Նկատելով, որ Աքարը Թուրքիայի նախագահին մոտ կանգնած անձնավորություն է՝ Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի աշխատակիցը ենթադրեց, որ նա ուզենալով, թե չուզենալով գաղտնազերծել է հայ-թուրքական բանակցությունների կետերից մեկը:
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ։
«Այսօր մենք դադար ենք վերցնում՝ հիշելու Մեծ եղեռնի` Հայոց ցեղասպանության զոհերին և թարմացնում ենք մեր խոստումը՝ երբեք չմոռանալ:
1915 թվականի ապրիլի 24-ին օսմանյան իշխանությունները ձերբակալեցին Կոստանդնուպոլսի հայ մտավորականներին և համայնքի ղեկավարներին, որով սկիզբ դրվեց հայ համայնքի դեմ բռնության համակարգված արշավին: Դրան հաջորդող տարիներին մեկուկես միլիոն հայերի տեղահանեցին, կոտորեցին կամ երթի տարան դեպի մահ՝ ողբերգություն, որն ընդմիշտ ազդեց հայ ընտանիքների սերունդների վրա:
Այս ցավալի պատմությունը հիշելիս միանալով աշխարհի տարբեր երկրներին՝ մենք նաև անդրադառնում ենք հայ ժողովրդի տոկունությանը և վճռականությանը: Ողջ մնացածներից շատերը ստիպված եղան նոր կյանք սկսել նոր երկրներում, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում։ Այստեղ և ամբողջ աշխարհում հայ ժողովուրդը հույսով է դիմավորել ատելության չարիքին։ Նրանք վերակառուցեցին իրենց համայնքները: Նրանք դաստիարակեցին իրենց ընտանիքները և պահպանեցին իրենց մշակույթը: Նրանք հզորացրին մեր ազգը։ Նրանք նաև պատմեցին իրենց և իրենց նախնիների պատմությունները՝ հիշելու և համոզվելու, որ 108 տարի առաջ տեղի ունեցած Ցեղասպանությունն այլևս երբեք չկրկնվի:
Այսօր եկեք թարմացնենք այս խոստումը։ Եկեք կրկին պարտավորվենք դեմ արտահայտվել ատելությանը, պաշտպանել մարդու իրավունքները և կանխել վայրագությունները: Եվ միասին եկեք կրկնապատկենք մեր ջանքերը՝ կերտելու ավելի լավ ապագա, որտեղ բոլոր մարդիկ կարող են ապրել արժանապատվությամբ, ապահով և հարգանքով», — «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ նշել է Ջո Բայդենը:
Թուրքիայի և Ադրբեջանի առջև Հայաստանի դռները բացելը կարող է վտանգել մեր երկրի ամբողջականությունը, անվտանգությունն ու անկախությունը, և Արցախը կարող է անհետանալ հայության քարտեզից։ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն Հայոց ցեղասպանության 108-ամյակի կապակցությամբ համազգային համախմբման կոչ է արել:«Ընդունելի չէ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը՝ ի հեճուկս Արցախի ինքնորոշման իրավունքի։ Ընդունելի չէ Թուրքիայի հետ դիվանագիտական և տնտեսական հարաբերությունների հաստատումը՝ ի հեճուկս մեր պատմական իրավունքների»,-ասել է նա:
Կաթողիկոսի խոսքով՝ Հայաստանին, Արցախին և հայ ազգին սպառնացող վտանգներին միայն մեկ ուժ կարող է դիմակայել՝ համազգային միավորումը:
«Անորոշ է Հայաստանի ու Արցախի առջև բացված հորիզոնը: Ապրիլի 24-ը այսօր առավել քան երբեք ազգային միասնության, ամրապնդման մարտահրավեր է: Ադրբեջանը կշարունակի իր սուրը ազատորեն ճոճել Հայաստանի ու Արցախի ուղղությամբ: Արցախը տակավին շրջափակված է ու հայաթափման վտանգի առջև»,-նշել է կաթողիկոսը։
Նրա խոսքով` բարոյական աջակցությունից բացի, որևէ պետություն չի ցանկանում միջամտել՝ վերջ տալու այս ցեղասպանությանը:«Վտանգված են Հայաստանի սահմանները և նույնիսկ գերիշխանությունը: Ադրբեջանի հողային ինքնիշխանության ճանաչումը ոչ միայն ինքնիշխան Արցախի վրա շիրմաքարի զետեղում պիտի լինի, այլ նաև Հայաստանի հանդեպ Ադրբեջանի ռազմատենչ ախորժակի առավել սրում»,-ասել է նա:
Արամ Ա-ի խոսքով՝ Հայաստան-Արցախ-սփյուռք եռամիասնությունը հետզհետե իրարից հեռանում է, փոխադարձ մեղադրանքներ են հնչում, մինչդեռ Հայաստանն ու Արցախը գտնվում են ճակատագրական խաչմերուկում:
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Հայաստանի և Արցախի միջև հաղորդակցությունն ամբողջովին կտրված է։
Բաքվի բարբարոսսկան վարչախմբի բաշիբոզուկները ամբողջությամբ փակել են Բերձորի միջանցքի կամուրջն՝ այդպիսով 120 հազար հայությանը մատնելով լիակատար թշնամական շրջափակման։
Խաղաղության դարաշրջան, ցավոք, չի լինելու։ Եթե մենք ուզում ենք շարունակել ապրել ու զարգանալ, ապա հայության ողջ միտքն ու ռեսուրսը պետք է ուղղված լինի մի բանի՝ մեր ազգի և պետության համար անընդմեջ գոյաբանական վտանգ ներկայացնող Ադրբեջան հորջորջվող քաղցկեղային գոյացությունից մեր տարածաշրջանն ազատելուն։
Ոչ մի միջանցք մեզ չի փրկելու, քանզի թշնամու նպատակը մեկն է՝ հայության և Հայաստան պետության ոչնչացումը։ Հետևաբար պատրանքն առ այն, թե բարբարոսների հետ հնարավոր է, իբր, խաղաղ գոյակցություն, փաստացի կործանման տանող փակուղի է»։
Հիշեցնենք՝ Արցախի տեղեկատվական շտաբն ավելի վաղ հայտնել էր. «Ադրբեջանական կողմը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները և շարունակաբար ապատեղեկատվություն տալով Հայաստանից Արցախ զենքի տեղափոխության վերաբերյալ, քիչ առաջ փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ «Լաչինի միջանցք»-ում»։
Այնուհետև Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։
Ադրբեջանի զինված ուժերի կողմից այսօր իրականացված այս քայլը չի կարելի համարել Ադրբեջանի հերթական սադրանք անգամ: «Փաստինֆո»-ի տեղեկացմամբ՝ այս մասին ասվում է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում ապօրինի անցակետի տեղադրման վերաբերյալ:
Հայտարարության մեջ ասվում է.
2023թ. ապրիլի 23-ին Ադրբեջանի իշխանությունները, կոպտորեն խախտելով 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետը, արդեն պաշտոնապես արգելափակել են Լաչինի միջանցքը՝ քայլեր ձեռնարկելով միջանցքում՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում անցակետ տեղադրելու ուղղությամբ:
Ադրբեջանի զինված ուժերի կողմից այսօր իրականացված այս քայլը չի կարելի համարել Ադրբեջանի հերթական սադրանք անգամ․ այն իրապես 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիմնարար դրույթներից մեկի աղաղակող խախտում է՝ միտված Լեռնային
Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու և Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ հայաթափելու իր քաղաքականության հետևողական իրագործմանը։ Նախորդ տարվա դեկտեմբերի 12-ից շինծու բնապահպանական պատրվակներով Լաչինի միջանցքի շարունակական ապօրինի արգելափակումը և այսօր արդեն ակնհայտ կեղծ և անհիմն պատրվակներով անցակետի տեղադրումը հենց այս ծրագրված քաղաքականության հետևողական իրականացման հերթական քայլերն են։
Կոչ ենք անում Ռուսաստանի Դաշնությանն ի վերջո կատարել եռակողմ հայտարարության 6-րդ կետով ստանձնած իրենց պարտավորությունը՝ վերացնելով միջանցքի ապօրինի արգելափակումը և ապահովելով ադրբեջանական ուժերի դուրսբերումը Լաչինի միջանցքի ողջ անվտանգության գոտուց, իսկ միջազգային անվտանգության մանդատով օժտված ՄԱԿ-ի անդամ պետություններին հստակորեն արձանագրել Ադրբեջանի կողմից տարածաշրջանային անվտանգությունը խարխլող գործողությունները և գործուն քայլեր ձեռնարկել միջազգային բարձրագույն դատական ատյանի վճռի անվերապահ կատարման ուղղությամբ:
ՀՀ ԱԳՆ-ն պարզապես ձեռ է առնում ռուսներին։ Չ՞է որ Ադրբեջանն անցակետը դրեց 2 օր առաջ Նիկոլ փաշինյանի այն հայտարարությունից հետո, երբ նա Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
«Ադրբեջանն անցակետ է դրել Լաչինի միջանցքի սկզբնամասում։Այս պահի դրությամբ միջանցքի 2 հատվածներում ադբեջանցիներ են։ ՀՀ ԱԳՆ-ն ՌԴ-ին կոչ է արել վերջապես ապաշրջափակել Լաչինի միջանցքը։ Կոչ է արել նաև հարգել 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարաությունը։ ՀՀ ԱԳՆ-ն պարզապես ձեռ է առնում ռուսներին։ Չ՞է որ Ադրբեջանն անցակետը դրեց 2 օր առաջ Նիկոլ փաշինյանի այն հայտարարությունից հետո, երբ նա Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս։ Ավելին, շառ արեց. թե բա չեք ասի, մադրիդյան սկզբունքներով այդպես էր։ (իհարկե ստեց, նման թուղթ չկա)։ Այդ հայտարարությամբ Փաշինյանն ինքն է խախտում նոյեմբերի 9-ի հայտարարությունը։ Ինչքան էլ այդ փաստաթուղթը դավաճանական ու կապիտուլյանտական լինի, այնտեղ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչված չէ։ Եթե Արցախն Ադբեջան է, ուրեմն ի՞նչ գործ ունի այնտեղ ռուսը։ Այս նոր շրջափակման կնքահայրը փաշինյանն է։ Հիմա, ՀՀ ԱԳՆ այդ ու՞մ ես խաբում։ Նիկոլի մոտ պարբերաբար խորհրդակցող քաղաքական երկերեսանիներ այդ ու՞մ եք ֆռռացնում։ Մարուքյան ի՞նչ ես քեզ ճղում. երբ շեֆդ ճանաչում էր Արցախն ադրբեջանի կազմում, չէ՞իք հասկանում հետևանքները։
ԱՅսօր ապրիլի 24-ն է։ Ժողովուրդը ծաղիկները ձեռքին գնալու է Ծիծեռնակաբերդ։ Բայց կարճ ժամանակ հետո լինելու է Արցախի ցեղասպաությունը։ Է գուցե այդ ծաղիկները մի ուրիշ տեղ տանեք, գուցե հասկանաք, որ քանի դեռ ձեր եկւրի ղեկավարն Արցախն Արդբեջան է համարում, ապա նոր ցեղասպնություններն անխուսափելի են»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարի կամուրջը եւ պաշտոնապես հայտարարել է Լաչին (Բերձոր)-Ստեփանակերտ ճանապարհին ստուգիչ անցագրային կետի տեղակայման մասին։
ՌԴ խաղաղապահ զորախումբը շարունակում է իր խնդիրների կատարումը Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Այս մասին հաղորդվում է Արցախում ՌԴ խաղաղապահ զորախմբի ապրիլի 23-ի ամենամյա տեղեկագրում։
«Երեսուն դիտարկվող դիրքերում ռուսաստանյան խաղաղապահների կողմից իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման հսկողություն է իրականացվում։ Անցած օրվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտում չի արձանագրվել։
Պարեկություն է իրականացվել Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջանների երեք ուղղություններով։
Ապահովվել է Գորիս-Ստեփանակերտ երթուղով ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի հումանիտար բեռներով ավտոշարասյան ուղեկցումը։
2020 թ․ նոյեմբերի 23-ից ՌԴ խաղաղապահ զորախմբի ինժեներասակրավորական խմբերի կողմից չպայթած ականներից ու արկերից մաքրվել է ընդհանուր հաշվով 2532,2 հա տարածք, 689,5 կմ ճանապարհ, 1940 շինություն, հայտնաբերվել և վնասազերծվել է 26790 պայթյունավտանգ առարկա։
Ռուսաստանյան խաղաղապահների անվտանգության ապահովման և հնարավոր միջադեպերի կանխման համար մշտական կապ է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբերի հետ»,- ասվում է հաղորդման մեջ։
Տեր Տիգրան քահանա Բադիրյանը գրում է.
«Ցավոք, ունկնդիր եղա Նիկոլ Փաշինյանի ելույթին, որտեղ նա նորից անդրադարձավ Հայ Եկեղեցուն: Ափսոս, որ Նիկոլ Փաշինյանը դպրոցում Հայ Եկեղեցու պատմություն առարկան չի անցել և Սուրբ Գիրքը ընկալում է աղանդավորական մեկնություններով` իր օրինակով ևս մեկ անգամ հաստատելով այս առարկայի գերանհրաժեշտությունը հասարակության բարոյակրթման գործում։
Կարծում եմ` Վեհափառ Հայրապետի խոսքից ակնհայտ էր, որ Եկեղեցին որևէ խնդիր չունի կառավարության հետ, կառավարությունն է փորձում խնդիրներ ունենալ Եկեղեցու հետ.
1. Կեղծ ու պոպուլիստական հոգևորություն քարոզելով։
2. Այլոց զրպարտելով սեփական ապիկարությունն ու ձախողումները քողարկելու համար։
3. Ձևը բովանդակությունից գերադասելով։
4. Ատելով ճշմարտությունը։
5. Կուռք դարձնելով սուտը։
6. Անձապաշտություն քարոզելով։
7. Հայհոյանքը, բռնությունը իր իսկ գործողություններով ու պահելաձևով խրախուսելով։
8. Այլոց վաստակը սեփականելով։
9. Մոլորեցնելով։
10. Անպատասխանտվությամբ։
11. Քինախնդրությամբ։
12. Ծուլությամբ։
13. Ագահությամբ…
Այս շարքը շատ երկար կարելի է շարունակել, սակայն ցավոք աչքեր ունեն բայց չեն տեսնում, ականջներ ունեն, բայց չեն լսում»։
Նախագծի նպատակն է նախատեսել պետության ինքնիշխանության պաշտպանությանն ուղղված քրեաիրավական միջոցներ. ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանը` ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` ապրիլի 21-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Փոխնախարարը նշել է, որ նախագծի ընդունման արդյունքում քրեորեն պատժելի արարքներ կհամարվեն ինքիշխանությունից հրաժարվելու, բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով ՀՀ ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողություներ կատարելը եւ դրան ուղղված կոչ անելը:
Հիմնական զեկուցողի խոսքով գործող Քրեական օրենսգրքով քրեական պատասխանատվություն է նախատեսված սահմանադրական կարգը տապալելու, ներառյալ սահմանադրական առաջին հոդվածի գործողությունը փաստացի դադարեցնելու եւ դրան ուղղված բռնի կոչերի համար: Նա նշել է, որ գործող Քրեական օրենսգրքով ինքնիշխանությունից բռնի հրաժարվելուն ուղղված գործողությունների կամ հրապարակային կոչերի համար քրեական պատասխանատվություն նախատեսված չէ, իսկ նախագծի ընդունման արդյունքում այդ արարքները կհամարվեն քրեորեն պատժելի. նախատեսվում է պատիժ` 10-15 տարի ազատազրկում, իսկ դրանց ուղղված հրապարակային կոչերի դեպքում` տարբեր պատժատեսակներ. տուգանք, կարճաժամկետ ազատազրկում, առավելագույնը 2 ամիս ժամկետով կամ ազատազրկում` առավելը 3 տարի ժամկետով: Նախատեսվել են նաեւ այլ պատիժներ:
Նրա խոսքով ինքիշխանությունից հրաժարվելուն ուղղված կարող են բնորոշվել այն կոչերը, որոնք զուգորդված են բռնության սպառնալիքով եւ հետապնդում են նպատակ բռնություն գործադրելու սպառնալիքով անձին կամ անձանց որոշակի շրջանակի մղելու կոնկրետ գործողությունների կատարմանը:
Լեւոն Բալյանը նշել է, որ նախագիծը մշակելիս ուսումնասիրվել է նաեւ այլ երկրների փորձը:
Հարակից զեկուցող Արփինե Դավոյանը տեղեկացրել է, որ նախագիծը մանրամասն քննարկվել է եւ նպատակը պետության ինքնիշխանությանն ուղղված քրեաիրավական միջոցների նախատեսումն է:
Հանձնաժողովն օրենքի նախագծին տվել է դրական եզրակացություն:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.