23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Թուրքիան կլինի 5-րդ սերնդի կործանիչներ արտադրող 5 երկրներից մեկն աշխարհում՝ արտադրելով «KAAN» ազգային մարտական ինքնաթիռ, մենք այսօր ականատեսն ենք պաշտպանության և ավիացիայի ոլորտում պատմական օրերից մեկին։ Հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Ապագայի հարյուրամյակ» միջոցառման ժամանակ, որը կազմակերպել էր թուրքական օդատիեզերական արդյունաբերությունը (TAI) մայրաքաղաք Անկարայում՝ իր ինքնաթիռները ներկայացնելու նպատակով, ներառյալ KAAN-ը, գրել է «Անադոլու» գործակալությունը։

«Թուրքիան այժմ ամենուր է՝ ցամաքում, ծովում ու սուզանավում, օդում ու տիեզերքում»,- ասել է Էրդողանը։
Նրա խոսքով՝ այս ինքնաթիռը կփոխարինի նաեւ Թուրքիայի զինված ուժերում առկա ամերիկյան F-16 կործանիչներին։ «KAAN»-ը կհամալրվի տեղական զինամթերքով։
Ինքնաթիռը, որի համար նախագիծը սկսվել է 2016 թվականին, գործարկվել է մարտին:
21 մետրանոց ինքնաթիռը կարող է զարգացնել 1,8 մախ առավելագույն արագություն՝ շնորհիվ իր երկվորյակ շարժիչների, որոնք կարող են արտադրել 29,000 ֆունտ (13,000 կիլոգրամ) մղում:
Ըստ թուրքական լրատվամիջոցի՝ KAAN-ն ունի մի քանի առանձնահատկություններ, ինչպիսիք են իրավիճակային իրազեկվածությունը, օդաչուի օպտիմիզացված ծանրաբեռնվածությունը, մարտական վնասների հայտնաբերումը, նոր սերնդի առաքելության համակարգերը, ցածր դիտելիությունը, ճշգրիտ հարվածն ու զենքի ներքին պահոցը:
Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Սուվորովն ասում էր՝ ավելի լավ է վտանգին ընդառաջ գնալ, քան սպասել տեղում:
ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնությանը ագրեսոր ճանաչելու մասին բանաձևին կողմ քվեարկելով Հայաստանը վճռական քայլ արեց դեպի վտանգը: Հիշեցնեմ, որ զուգահեռաբար Վաշինգտոնում մեկնարկում են Միրզոյան-Բլինքեն-Բայրամով եռակողմ և Միրզոյան-Բայրամով երկկողմ բանակցությունները, որոնք, ըստ ամենայնի, պետք է տևեն մի քանի օր: Այս զարգացումներին ընդառաջ Ալիևը Լաչինի միջանցքում տեղակայում է հսկիչ անցակետ, ռուսները փոխում են խաղաղապահ զորակազմի հրամանատարին, Իսրայելը ակտիվացնում է Հարավային Ադրբեջանի խաղաքարտը, Թուրքիայում իշխանության համար պայքարը թևակոխում է վճռական փուլ…
Ձեռնպահ կմնամ իշխանության արտաքին քաղաքական գործողություններին որևէ գնահատական տալուց, քանի որ օբյեկտիվորեն չեմ տիրապետում ամբողջական տեղակատվության: Հուսով եմ, իրավասու պաշտոնյաները լիարժեք գիտակցում են իրենց քայլերի նշանակությունը և հաշվարկել հնարավոր զարգացումները: Բոլոր պարագաներում հստակ է մեկ բան՝ ներկա իրավիճակում մենք չենք կարողանալու լինել շահողների մեջ, առավելագույնը, որին կարող ենք հավակնել՝ հանգուցալուծումից հնարավորինս քիչ տուժել:
Հետգրություն. անվտանգային սպառնալիքները՝ ընդհուպ նոր ռազմական էսկալացիայի, էապես աճում են»:
Ապրիլի 30-ին ադրբեջանական աղբյուրները սկսեցին շրջանառել մի տեսանյութ՝ ներկայացնելով, թե հայ բնակիչներն արդեն ազատ օգտվում են Արցախ-Հայաստան ճանապարհից և անցում Հակարիի կամրջին տեղադրված ադրբեջանական անցակետով։
Դրանից հետո պաշտանական Արցախը վերահաստատեցին, որ Արցախ-Հայաստան երկկողմանի տեղաշարժը կազմակերպվում է բացառապես Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի կողմից և ուղեկցությամբ։
Արցախի հանրային հեռուստաընկերությունը ներկայացրել է, թե ինչպես է նկարահանվել ադրբեջանական քարոզչական տեսանյութը։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Ադրբեջանը Շուշիի հարակից հատվածով անցնող միջպետական ճանապարհի «բնապահպաններին» հանել է, սակայն նույն տեղում ծառայություն են իրականացնում ադրբեջանցի զինծառայողները:
Մեծ առումով, «բնապահպանները» շարունակում են ծառայությունը, ուղղակի իրենց իրական` զինվորական համազգեստով ու զենքով:
Փաստացի այս պահին Ադրբեջանը ՀՀ-ն կապող միջանցքի 2 հատվածներում անցագրային ռեժիմ է սահմանել` Հակարի գետի կամուրջին` անմիջապես Կոռնիձոր գյուղի մատույցներում և Շուշիի հարակից հատվածում, որտեղ վերջին 4 ամիսներին էկոակտիվիստների անվան տակ տարբեր ուժային կառույցների ներկայացուցիչներ էին:
Արցախից պաշտոնապես տեղեկացնում են, որ Շուշիի հատվածում ադրբեջանցիները երեկ կանգնեցրել և երկար ժամանակ արգելել են ՀՀ-ից Արցախ հումանիտար բեռի տեղափոխումը, որն իրականացվում էր ռուս խաղաղապահների միջոցով:
Ժամանակը գնում է, ճնշումն Արցախի նկատմամբ երկրաչափական պրոգրեսիայով աճում, սակայն իրավիճակային հանգուցալուծում դեռևս չկա:
Մինչև ՀՀ իշխանությունը միջանցքը որպես ՌԴ պատկանելիության տարածք է որակում, իսկ ՌԴ-ից հորդորում են ՀՀ իշխանութանը գործընթացի պատասխանատվությունից չխուսափել, արցախցիների վիճակը շարունակում է վատթարանալ»։
Թուրքիայի ավիացիոն իշխանություններն առանց նախօրոք տեղեկացնելու չեղարկել են Flyone Armenia ավիաընկերությանը նախօրոք տրամադրված թույլտվությունը Թուրքիայի օդային տարածքով դեպի Եվրոպա չվերթեր իրականացնելու համար։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Flyone Armenia ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանը։
«Մեզ համար անհասկանալի պատճառներով և առանց որևէ տեսանելի հիմքի Թուրքիայի ավիացիոն իշխանությունները չեղարկել են Թուրքիայի օդային տարածքով դեպի Եվրոպա չվերթեր իրականացնելու՝ Flyone Armenia ավիաընկերությանը նախօրոք տրամադրված թույլտվությունը։ Թուրքիայի ավիացիոն իշխանությունները չեղարկումը իրականացրել են առանց նախօրոք իրազեկման՝ մեր ավիաընկերությանն ու մեր ուղևորներին կանգնեցնելով փաստի առաջ։
Flyone Armenia ընկերությունը աշխատանք է տանում չեղարկված չվերթերի ուղևորների հետ և առաջիկայում կիրազեկի ընթացող զարգացումների վերաբերյալ։ Հայցում ենք մեր ուղևորների ըմբռնումը մեզնից անկախ պատճառով ստեղծված անհարմարության համար»,-նշեց Անանյանը։
Flyone Armenia ավիաընկերության Փարիզ-Երևան չվերթի ուղևորները, որոնք Թուրքիայի օդային տարածքն անսպասելիորեն փակվելու պատճառով ստիպված վայրէջք էին կատարել Քիշնևում, վերադարձել են Հայաստան։ Այդ մասին «Փաստինֆո»-ին հայտնեց Flyone Armenia ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանը։
«Ապահովվել է Քիշնևից մեր ուղևորների վերադարձը։ Հիմա նրանց հետ իրազեկման աշխատանքեր ենք իրականացնում և աշխատելու ենք ապահովել նրանց բոլորի ճամփորդական ծրագրերը»,-նշեց Անանյանը։
Մեր ճշտող հարցին՝ ի՞նչ է նշանակում «աշխատելու ենք ապահովել ճամփորդական ծրագրերը», ենթադրվում է, որ ա՞յլ երկրների տարածքով են դրանք իրականացվելու, Անանյանն այսպես պատասխանեց․«Այս պահին կսահմանափակվեմ այսքանով»։
Արամ Անանյանի խոսքով՝ Flyone Armenia ավիաընկերության այսօրվա չվերթներից ոչ մեկը չի չեղարկվել։ Նշենք, որ Զվարթնոց օդանավակայանի կայքում տեղադրված մեկնումների ցանկի համաձայն՝ այսօր դեպի Եվրոպա չվերթ նշված ավիաընկերությունը չունի։ Flightradar24-ի համաձայն ևս՝ Flyone Armenia-ին պատկանող որևէ ինքնաթիռ երկնքում այս պահին չկա։
Թուրքիայի ավիացիոն իշխանություններն առ այս պահը չեն պարզաբանել, թե ինչու են հայկական Flyone Armenia ավիաընկերության օդանավերի համար՝ առանց նախազգուշացման փակել իրենց օդային տարածքը՝ այն դեպքում, երբ նշված ավիաընկերությանը տվել էին դեպի Եվրոպա Թուրքիայի օդային տարածքով չվերթներ իրականացնելու թույլտվություն։
Արամ Անանյանը նշեց, որ տեղեկություն չունի, թե ինչու են Թուրքիայի ավիացիոն իշխանությունները փակել իրենց երկրի օդային տարածքը Flyone Armenia ավիաընկերության օդանավերի համար։ Նրա խոսքով՝ իր ունեցած տեղեկությունը փոխանցել է հանրությանը՝ երեկ երեկոյան։
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան «Արմենպրես» գործակալության հետ զրույցում Արամ Անանյանն ասել էր հետևյալը․ «Մեզ համար անհասկանալի պատճառներով և առանց
որևէ տեսանելի հիմքի Թուրքիայի ավիացիոն իշխանությունները չեղարկել են Թուրքիայի օդային տարածքով դեպի Եվրոպա չվերթեր իրականացնելու՝ Flyone Armenia ավիաընկերությանը նախօրոք տրամադրված թույլտվությունը։ Թուրքիայի ավիացիոն իշխանությունները չեղարկումը իրականացրել են առանց նախօրոք իրազեկման՝ մեր ավիաընկերությանն ու մեր ուղևորներին կանգնեցնելով փաստի առաջ»։
ՀՀ-ն, որը պատերազմում պարտված կողմն է, ամենազիջողն է և աշխատում է Արցախը տալու հաշվին հնարավորինս քիչ կորուստներ ունենալ բուն Հայաստանի տարածքների առումով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյան:
«Այսօր հաղորդագրություն տարածվեց Է.Բլինկենի և Ն.Փաշինյանի հեռախոսազրույցի մասին։ Ասված է. “Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ Լաչինի միջանցքում ադրբեջանական կողմի քայլերը միտված են Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու և Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ հայաթափելու իր քաղաքականության հետևողական իրագործմանը”։ Ու ոչ մի խոսք Արցախի կարգավիճակի, ինքնորոշման իրավունքի մասին։
Ի՞նչ է կատարվում։ Կողմերը տարբեր խնդիրներ են լուծում։ ՀՀ-ն, որը պատերազմում պարտված կողմն է, ամենազիջողն է և աշխատում է Արցախը տալու հաշվին հնարավորինս քիչ կորուստներ ունենալ բուն Հայաստանի տարածքների առումով։ ՀՀ-ն նաև սարսափում է Սյունիքով միջանցքից, որը թեթևամտորեն, ոմանք ասում են դավաճանաբար, ստորագրել է Ն.Փաշինյանը 2020թ նոյեմբերի 9-ին։ ՆՓ-ն հասկանում է, որ եթե Սյունիքով առանց “խոչընդոտի” (այսինքն, հայկական հսկողություն չկա) ճանապարհ տա Ադրբեջանին, ապա մի օր էլ Ադրբեջանն արդեն ՀՀ տարածքում կփակի դեպի Գորիս, Կապան ու Մեղրի գնացող ճանապարհը (Հս-Հարավ)։ Բացի դա այս բացահայտ դավաճանության տակից պետք է դուրս գալ։ Ադրբեջանը, ի պատասխան ՀՀ կողմից նոդեմբերի 9-ի խոստացած “անխոչընդոտ” ճանապարհի Լաչինի միջանցքի վրա 2 կետում ըստ իս հսկողական անցակետեր է դնում։ Միաժամանակ պահանջելով առնվազն 2 ճանապարհ Սյունիքով դեպի Նախիջևան։ Դրանով Ադրբեջանը նաև ասում է. միայն Արցախով չի բավարարվելու։
Ադրբեջանը, ենթադրում եմ, մտածում է, որ միշտ էլ առիթ կունենա ներխուժել Սյունիք ու փակել Հս-Հարավ ճանապարհը։ Ի վերջո վերջնական նպատակը Սյունիքն է ու ոչ միայն Արցախը։ ՌԴ-ն դժգոհ է երկուստեք։ Թե եթե ձեր անցակետերն էիք դնելու, ապա ի՞նչու էիք ՌԴ-ին ներքաշում նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ։ Իրոք, ՌԴ խաղաղապահները պարզապես անգործ են մնում։ Արևմուտքին հետաքրքրում է, նախևառաջ, ՌԴ դուրս մղումը տարածաշրջանից։ Ռուսները չպետք է լինեն ոչ Լաչինի, ոչ էլ Փաշինյանի կողմից ստորագրած Սյունիքի միջանցքներում։ Իրանը դեմ է Սյունիքով ցանկացած միջանցքի կամ ճանապարհի Արևելքից (Ադրբեջանից) դեպի Արևմուտք (Նախիջևան)։ Դեռ պարզ չի, ի՞նչի է պատրաստ Իրանն այդ նպատակին հասնելու համար։ Այսպիսով, ՀՀ վարքագիծը քաղաքական սվոպն է. մենք ձեզ տալիս ենք խժռելու Արցախը, միայն թե Սյունիքով դեպի Նախիջևան գնացող ճանապարհը լինի մեր վերահսկողության տակ։
ՀՀ-ն նաև հասկացնում է Արևմուտքին, որ երբ պետք լինի պատրաստ եմ ռոոսներին դուրս հրավիրելու երկրից։ Վեջիններիս հետ արցախցիները հույսներ են կապում. ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի պարագայում նրանք հույս ունեն սերտորեն առանց ՀՀ-ի և Ադրբեջանի ինտեգրվելու ՌԴ հետ։ Այս պարագայում ՀՀ-ն արտաքին քաաքականության մանևրներ չունի։ Խնդիրը պարզապես քիչ կամ շատ դավաճանություն անելու մեջ է»,- գրել է նա։
Մեր քաղաքացիները խաղաղապահների աջակցությամբ միակողմանի ու անխափան կերպով անցել են ճանապարհը, սակայն անցակետի տեղադրման պատճառով Գորիսում մնացած հայրենակիցների հետ իրենց բնակավայր վերադարձի ճանապարհին անցակետում նրանք հանդիպել են ադրբեջանցիների: Վերջիններս, մեր քաղաքացիներին դնելով անելանելի վիճակում, ստիպել են կատարել իրենց պահանջները, տեսանկարահանել այդ գործընթացը` հերթական բեմականացումը ցուցադրելու համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:
«2023 թվականի ապրիլի 23-ից Ադրբեջանը ապօրինի անցակետ է տեղադրել Արցախ-Հայաստան սահմանագծին (Լաչինի միջանցքում), որի հետևանքով Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի համայնքները մնացել են լիակատար շրջափակման մեջ` կտրվելով ինչպես Ստեփանակերտից, այնպես էլ ՀՀ-ից:
Ապրիլի 23-ից Շուշիի շրջանի Մեծ Շեն, Հին Շեն, Եղցահող և Լիսագոր համայնքների բնակիչների հումանիտար վիճակն օր-օրի վատթարացել է, փորձ է արվել Կարմիր խաչի արցախյան գրասենյակի միջոցով այդ համայնքներին սնունդ և դեղորայք մատակարարել, սակայն այդ ջանքերը արդյունք չեն տվել: Ռուս խաղաղապահների աջակցությամբ սկզբնական օրերին ծնողների մոտ են վերադարձվել Գորիս քաղաքում մնացած երեք անչափահաս երեխաները, իսկ մնացածների վերադարձն Ադրբեջանը արգելել էր:
Լիակատար ու երկկողմանի շրջափակման մեջ գտնվող գյուղերի բնակիչների հրատապ հումանիտար խնդիրները լուծելու համար մի խումբ բնակիչներ դիմել են տեղում ծառայություն իրականացնող ռուս խաղաղապահներին, որոնց կողմից թույլատրվել է առանց զննության մասնավոր մեքենաներով անցնել Հակարիի կամրջի մոտ տեղադրված անցակետով` նախապես հավաստիացնելով, որ ադրբեջանցիների կողմից որևէ հսկողական միջամտություն չի լինելու: Մեր քաղաքացիները խաղաղապահների աջակցությամբ միակողմանի ու անխափան կերպով անցել են ճանապարհը, սակայն անցակետի տեղադրման պատճառով Գորիսում մնացած հայրենակիցների հետ իրենց բնակավայր վերադարձի ճանապարհին անցակետում նրանք հանդիպել են ադրբեջանցիների: Վերջիններս, մեր քաղաքացիներին դնելով անելանելի վիճակում, ստիպել են կատարել իրենց պահանջները, տեսանկարահանել այդ գործընթացը` հերթական բեմականացումը ցուցադրելու համար:
Սա հերթական ապացույցն է, որ ադրբեջանական ապօրինի անցակետը խոչընդոտում է Արցախի քաղաքացիների, մեքենաների ու բեռների անխափան տեղաշարժը՝ խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը: Արցախի Հանրապետության ժողովուրդը սպասում է Լաչինի միջանցքի` Եռակողմ հայտարարությամբ սահմանված ռեժիմի վերականգնմանը` 5 կմ լայնությամբ միջանցք բացառապես ռուսական խաղաղապահ ուժերի վերահսկողությամբ»:Հիշեցնենք, որ ավելի վաղ ադրբեջանական լրատվամկջոցները մի տեսանյութ էին տարածել, որում երեւում է, որ Արցախի բնակիչները ազատ երթեւեկում են Հակարիի կամրջի վրա տեղադրված անցակետով: Տեսանյութն առաջացրել էր արցախցիների վրդովմունքը:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ադրբեջանը Շուշիի հարակից հատվածով անցնող միջպետական ճանապարհի «բնապահպաններին» հանել է, սակայն նույն տեղում ծառայություն են իրականացնում ադրբեջանցի զինծառայողները:
Մեծ առումով, «բնապահպանները» շարունակում են ծառայությունը, ուղղակի իրենց իրական` զինվորական համազգեստով ու զենքով:
Փաստացի այս պահին Ադրբեջանը ՀՀ-ն կապող միջանցքի 2 հատվածներում անցագրային ռեժիմ է սահմանել` Հակարի գետի կամուրջին` անմիջապես Կոռնիձոր գյուղի մատույցներում և Շուշիի հարակից հատվածում, որտեղ վերջին 4 ամիսներին էկոակտիվիստների անվան տակ տարբեր ուժային կառույցների ներկայացուցիչներ էին:
Արցախից պաշտոնապես տեղեկացնում են, որ Շուշիի հատվածում ադրբեջանցիները երեկ կանգնեցրել և երկար ժամանակ արգելել են ՀՀ-ից Արցախ հումանիտար բեռի տեղափոխումը, որն իրականացվում էր ռուս խաղաղապահների միջոցով:
Ժամանակը գնում է, ճնշումն Արցախի նկատմամբ երկրաչափական պրոգրեսիայով աճում, սակայն իրավիճակային հանգուցալուծում դեռևս չկա:
Մինչև ՀՀ իշխանությունը միջանցքը որպես ՌԴ պատկանելիության տարածք է որակում, իսկ ՌԴ-ից հորդորում են ՀՀ իշխանութանը գործընթացի պատասխանատվությունից չխուսափել, արցախցիների վիճակը շարունակում է վատթարանալ»:
«Եթե, այնուամենայնիվ, Տիգրանաշենը հանձնվի, Վեդիով շրջանցող ճանապարհ կարող են կառուցել, սակայն, սա բավականին ծախսատար աշխատանք է»,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասում է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանն, անդրադառնալով լուրերին, թե Կապանի օդանավակայանի շահագործումը ոչ միայն ստեղծված լրջագույն իրավիճակից մարդկանց շեղելու նպատակով է, այլև՝ Տիգրանաշենի հնարավոր հանձնումը մեղմելու համար։
Ռազմական փորձագետը հիշեցնում է՝ Կապանի օդանավակայանը 2017-ին՝ նախորդ իշխանությունների օրոք, ևս շահագործվել է. «Կարծում եմ, այս երկու թռիչքներն իրարից ոչ մի բանով չեն տարբերվում, բացի նրանից, որ այս անգամ օրվա իշխանությունները շոու են կազմակերպում, իբր իրենց, այսպես կոչված, Խաղաղության ապագան իր հետ բերում է նաև բավականին դրական քայլեր՝ մասնավորապես, Կապան քաղաք կարելի է այլևս ավելի արագ հասնել՝ ինքնաթիռով։ Առայժմ միայն սա եմ տեսնում»,- ասում է պարոն Նահապետյանը։
Դիտարկման, թե Կապանի օդանավակայանի հենց հարևանությամբ՝ մոտ 200 մետր հեռավորության վրա, ադրբեջանական դիրքն է, որտեղ ծածանվում է Ադրբեջանի դրոշը, հետևաբար, արդյո՞ք այս հանգամանքով պայմանավորված, օդանավակայանի շահագործումը լուրջ անվտանգային խնդիրներ չի՞ առաջացնում, ռազմական փորձագետը նկատում է՝ օդանավակայանի շահագործումն այս պահին և այս պայմաններով 100 տոկոսով վտանգավոր է, հատկապես քանի դեռ ռեալ մեխանիզմներ չեն գործել, ինչն էլ՝ մեկ անգամ ևս հաստատում է, որ այդ օդանավակայանի, իբր, շահագործումը բացառապես միայն շոու նպատակ է հետապնդում։
Հիշեցնենք, որ ապրլի 26-ին հայտարարվեց, որ Կապանի օդանավակայանում բարեհաջող վայրէջք կատարեց փորձնական թռիչք իրականացնող L410 տեսակի օդանավը։ «Այս թռիչքը հիրավի պատմական էր, քանի որ 90-ականներից Կապանի օդանավակայանում թռիչքներ չեն իրականացվել՝ բացառությամբ 2017 թվականին մեկ մասնավոր թռիչքի»,- նշել էր Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.