23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն անիրատեսական է համարում այս փուլում կողմերի միջև վերջնական համաձայնությունը: Առկա են բազմաթիվ չկարգավորված խնդիրներ, ներառյալ՝ կոմունիկացիայի, փախստականների, սահմանների, բնական ռեսուրսների կառավարման և այլ հարցեր։ Այս մասին գրել է «Ամերիկայի ձայնը»։
Ըստ նրա, մինչ օրս շատ բարդ հարց է եղել Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը, որը նշանակում է ընդունել, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է։ Նախկին դեսպանի խոսքով՝ այսօր Հայաստանը շարժվում է այդ ուղղությամբ, իսկ ինչպիսի ձևակերպում դա կստանա փաստաթղթում, դեռևս անհայտ է: Ըստ նրա՝ Բաքուն էլ պետք է ցույց տա, որ Լեռնային Ղարաբաղում լինելու է ինքնորոշման որոշակի մակարդակ, որպեսզի դա ընդունելի լինի Հայաստանի համար: Ուորլիքը նաև կարևոր հիմնախնդիր է համարում Լաչինի միջանցքի հարցը, որը պետք է Լեռնային Ղարաբաղը կապի Հայաստանի հետ:
168.am-ի հետ զրույցում Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ Վահրամ Բալայանն ասաց, որ բազմիցս Նիկոլ Փաշինյանն ասել է, որ իրենք տեր են 29.800 քկմ տարածքին, հետևաբար՝ եթե ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ուրեմն՝ Արցախը ճանաչում են Ադրբեջանի մաս։
«Հայաստանի իշխանությունների կողմից խոսվում է «Արցախում բնակվող հայերի իրավունքներից և անվտանգությունից», ի սկզբանե նրանք այս թեզն էին առաջ տանում։ Այսինքն՝ խոսվում է ոչ թե Արցախի Հանրապետության ինքնորոշման գոյությունը միջազգային հանրության կողմից ճանաչելու, այլ «իրավունքների ու անվտանգության» մասին։ Իսկ սա նշանակում է, որ Հայաստանի իշխանությունները խոսում են Արցախն Ադրբեջանի կազմ տանելու և այդ իրավունքները ճանաչելու մասին, ինչն անընդունելի է։
Ինչպես իր մի քանի հայտարարություններով արդեն նշել է Արցախի ԱԺ-ն, Արցախի պետականության ու անկախության գոյությունը մեզ համար «կարմիր գծեր» են, և այսօր արցախահայությունը պայքարում է իր իրավունքներն իրացնելու համար։
ՀՀ իշխանություններն ամենաբարձ մակարդակով հայտարարել են, որ իրենք տեր են 29.800 քկմ տարածքին, և այդ խորապատկերի վրա էլ նրանք կճանաչեն նաև Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Կարծում եմ՝ սա ակնհայտ է, և որևէ բան քննարկելու անհրաժեշտություն չկա, քանի որ Հայաստանի իշխանությունն այս մասին բացահայտ ասում է»,- նշեց Վահրամ Բալայանը։
Ինչ վերաբերում է նման իրավիճակում Արցախի անելիքներին, Վահրամ Բալայանն ասաց, որ բարդ է պատասխանել, թե ինչ պետք է անել, քանի որ Արցախը ռեալ կարող է հաջողել, եթե Հայաստանից կարողանան օժանդակություն ունենալ, ինչը, ցավոք, չկա։
«Մեզ մնում է եղած ռեսուրսներով ու հնարավորություններով, ինչո՞ւ չէ՝ փորձելով օգտագործել նաև սփյուռքի հնարավորությունները՝ փորձել մեր ձայնը հասցնել աշխարհին և եղած հնարավորություններով պայքարել»,- եզրափակեց Վահրամ Բալայանը։
Արցախը Հայաստանին կապող մայրուղու՝ ՀՀ հետ սահմանին (Լաչինի (Քաշաթաղի) միջանցքում) Ադրբեջանի կողմից ապրիլի 23-ին ապօրինի անցակետ տեղադրելուց հետո Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի չորս համայնքները (Հին շեն, Մեծ շեն, Եղցահող և Լիսագոր) հայտնվել են երկկողմանի արգելափակման ներքո՝ զրկված թե՛ Արցախի մնացած հատվածի և թե՛ Հայաստանի հետ կապի բոլոր հնարավորություններից: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը՝ հղում կատարելով Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանին։
«Ադրբեջանական խոչընդոտների պատճառով դադարել էին նաև բոլոր տեսակի հումանիտար մատակարարումներն այդ գյուղերի բնակիչներին, և վերջին օրերին սուր հումանիտար ճգնաժամ էր առաջացել այնտեղ՝ առանց առաջին անհրաժեշտության պարագաների որևէ պաշարի:
Այսօր վերջապես կարողացել ենք ԱՀ կառավարության կողմից ՌԴ խաղաղապահների միջոցով մեկ բեռնատար սնունդ, դեղորայք և առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ ուղարկել նշյալ համայնքների բնակիչներին:
Ադրբեջանը շարունակում է Արցախի լիակատար շրջափակումը և՛ Արցախ-Հայաստան սահմանին տեղադրված ապօրինի անցակետի, և՛ Շուշիի մոտ ճանապարհի՝ արդեն բացահայտորեն ադրբեջանական պետության կողմից ապօրինի արգելափակման միջոցով: Իսկ Արցախի հումանիտար մատակարարումները կատարվում են ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից՝ խիստ սահմանափակ ծավալներով:
Լրացուցիչ ջանքեր ենք գործադրում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից փոխադրումների վերականգնման ուղղությամբ»:
Հայաստանի իշխանությունները հիմա պայքարում են միայն Հայաստանի մի մասը չհանձնելու համար։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
Նա նկատեց, որ երբ Հայաստանի ներկայիս վարչակազմը իշխանության էր գալիս, Ադրբեջանը հույս ուներ գոնե մի քանի շրջան ստանալ, ապա այժմ Հայաստանը պայքարում է միայն իր տարածքը չզիջելու համար:
«Շուտով Նիկոլ Փաշինյանը կարող է հանդես գալ «Հայաստանը Հայաստան է, եւ վերջ» կարգախոսով՝ համապատասխան հետեւանքներով, որոնք տեղի են ունեցել «Արցախը Հայաստան է, եւ վերջ» հայտարարությունից հետո: Հայաստանի ղեկին մի իշխանություն է, որը պատրաստ է անվերջ զիջումների։ Դրան ի պատասխան Բաքուն նորանոր զիջումներ է պահանջելու։ Ադրբեջանն այլեւս երբեք Հայաստանում չի ունենա այնպիսի գործընկեր, ինչպիսին հիմա է։ Եվ այդ պատմական հնարավորությունից Բաքուն կձգտի օգտվել եւ վերցնել առավելագույնը»,-հավելեց Դանիելյանը։
Երբ որ Գերմանիան հարձակվել է Ռուսաստանի վրա, երկար ժամանակ ԽՍՀՄ առաջնորդ Իոսիֆ Ստալինի գտնվելու վայրը չեն իմացել։ Այս մասին այսօր Չեխիայում հայ համայնքի հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով պատերազմի պատրաստ լինելու մասին։
«Եվ երբ որ փնտրում են, իրեն գտնում են կեցավայրում, հատակին բերանքսիվայր պառկած։ Սկզբում թվում է, մտածում են, թե վատացել է, մահացել է․ անշարժ վիճակում պառկած»,- ասաց Փաշինյանը։
Ըստ նրա՝ պարզվել է, որ Ստալինը ողջ-առողջ է․ «Բայց պատերազմը սկսելու լուրը քանդել է իրեն, որովհետև նոր պայմանագիր (Նացիսատական Գերմանիայի հետ Չհարձակման պայմանագիրը — Tert.am) էր ստորագրել և իր ամբողջ հաշվարկն այն էր, որ պատերազմ Գերմանիայի հետ չի լինելու»։
Կառավարության ղեկավարը նշեց, որ ըստ վկայությունների՝ 3 օր Ստալինը բերանքսիվայր պառկած է մնացել։ «Մինչև համոզել են՝ «լավ որ դու ես այդ վիճակում, բա հիմա մենք ի՞նչ վիճակում ենք, վե՛ր կաց, ինչ-որ մի բան պետք է անեն»»,- ասաց Փաշինյանը։
***
Անվտանգության միայն մի երաշխիք կա․ դա խաղաղությունն է։ Այս մասին Չեխիայում հայ համայնքի հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Աշխարի 70 տոկոս երկրները, որոնք ինքնուրույն իրենց անվտանգությունը չեն կարող ապահովել։ Ո՞նց են ապահովում իրենց անվտանգությունը, խաղաղության շնորհիվ։ Որ պահին պատերազմ սկսի այդ երկրները չեն կարող դիմակայել»,- նշեց Փաշինյանը։
Ըստ գործադիր իշխանության ղեկավարի՝ կան երկրների ղեկավարներ, որոնք խոստովանում են, որ չեն կարող դիմակայել։
«Ինչո՞ւ չկարողացանք կառավարել պատերազմի հետ կապված իրադրությունը։ Որովհետև պատարազմի հետ կապված իրադրությունը կառավելու համար մենք պետք է անենք մի շարք արձանագրումներ, որոնք որևէ կերպ չէինք կարող անել»,- ասաց Փաշինյանը՝ խոսելով 44-օրյա պատերազմի մասին։
«Մենք ինքներս մեզ հետ պետք է առերեսվենք՝ մեր ընկալումների, մեր պատկերացումների, անվտանգային մեր համակարգերի հետ։ Օրինակ՝ մենք տեսանք ՀԱՊԿ-ի անգործությունը 2021 թվականին, 2022 թվականին։ Մենք պետք է առերեսվենք այս իրականության հետ»,- ընդգծեց Փաշինյանը։
«Միայն 2020 թ. 44-օրյա պատերազմի և հայտարարված ռազմական դրության ժամանահատվածում զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելու (ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 3-րդ մաս), զորամասը կամ ծառայության վայրը ինքնակամ թողնելու (ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 7-րդ մաս), դասալքության (ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 3-րդ մաս) և դրանց համակցությամբ այլ հանցագործությունների առթիվ նախաձեռնվել է 1786 քրեական վարույթ, որոնք առնչվում են 10690 անձի։
ՀՀ նախկին քրեական օրենսգրքի վերոնշյալ հոդվածներոց քննված վարույթներով քրեական հետապնդում է հարուցվել ընդհանուր առմամբ 756 անձի նկատմամբ»։ Այսօր Panorama.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Քննչական կոմիտեից։
Ըստ ՔԿ-ի, նշված երեք հոդվածներով հարուցված 118 վարույթ՝ 143 անձի վերաբերյալ, ավարտվել է մեղադրական եզրակացությամբ։
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին Տավուշի մարզում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը մասնավորապես հայտարարել է. «Իրականությունն այն է, որ մենք 44-օրյա պատերազմի ընթացքում ունեցել ենք 11 հազար դասալիք, ես այլ կերպ չեմ արտահայտվում, դուք հասկացեք, թե ինչի մասին է խոսքը։ 11 հազար զինվորական, կամավոր, սպա և այլն, պատկերացնում եք, չէ՞, դա ինչ թիվ է»։
Հայտարարությունից օրեր անց Panorama.am-ը հարցում էր ուղղել ՔԿ նախագահին.
1. Հարգելի պարոն Քյարամյան, 44-օրյա պատերազմում դասալքության հատկանիշներով Քննչական կոմիտեում քանի՞ քրեական գործ կա հարուցված։
2. Քանի՞ մարդ է այդ գործերով ներգրավված որպես մեղադրյալ։ Քննչական կոմիտեն հաստատո՞ւմ է Աննա Հակոբյանի կողմից հնչեցրած տեղեկությունը։ Եթե ոչ, ապա Աննա Հակոբյանի վերոնշյալ հայտարարությունից հետո Քննչական կոմիտեն ի՞նչ գործողություններ է ձեռնարկել՝ ստուգելու այդ ինֆորմացիայի հավաստիությունը, աղբյուրը։
3. Դասալքության համար մեղադրվողներից քանի՞սն են սպա, քանի՞սը՝ ժամկետային զինծառայող, քանի՞սը՝ պայմանագրային, քանի՞սը՝ կամավորական։
4. Դասալքության հատկանիշներով հարուցված քրեական վարույթներից քանի՞սի նախաքննություն է ավարտվել։
5. Այդ գործերի շրջանակում քանի՞ ազատազրկված, քանի՞ դատապարտված անձ կա։
ՔԿ պատասխանն ամբողջությամբ՝ ավելի ուշ։
Ադրբեջանում ծնողները նորածին քառյակին անվանել են Հեյդար, Իլհամ, Մեհրիբան և Էրդողան՝ ի պատիվ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, առաջին տիկին Մեհրիբան Ալիևայի, Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ լրատվամիջոցներին հայտնել է նորածինների հայրը։
«Այս անունները մենք տվել ենք երեխաներին՝ ի պատիվ համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի 100-ամյակի։ Մեր երեխային Էրդողան ենք անվանել 44-օրյա Հայրենական պատերազմի ժամանակ մեր երկրին՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ցուցաբերած աջակցության համար»,- ասել է նա։
Ֆրանսիայի՝ Եվրոպայի հարցերով և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կրեմլյան նստավայրի վրա ենթադրյալ հարձակումը որակել է «տարօրինակ» և «առեղծվածային»: Այս մասին նա ասել է ֆրանսիական France Inter ռադիոկայանի հետ զրույցում։
ԱԳ նախարարի կարծիքով՝ գոյություն ունեն մի քանի վարկածներ՝ բացատրելու այս հարձակման փորձը, որը «բավականին բարդ է հասկանալ նորմալ իրավիճակներում»։ Ֆրանսիայի՝ Եվրոպայի հարցերով նախարարը հիշեցրել է, որ «ուկրաինացիները երեկվա դրությամբ պաշտոնապես հայտարարել են, որ իրենք կապ չունեն այս իրադարձության հետ, որը մնում է չպարզաբանված»։
Ֆրանսիայի բարձաստիճան դիվանագետը նաև ադրադարձել է Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի փոխնախագահ, ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևի հայտարարությանը, որ երեկվա «ահաբեկչությունից հետո այլ տարբերակներ չեն մնացել բացի Զելենսկու և նրա կլիկի ֆիզիկական ոչնչացումից»։
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը մեղադրել է ՌԴ-ի 2-րդ ամենաբարձր պաշտոնյային նման սպառնալիքների հնչեցնելու սովորության համար։ Ըստ նրա՝ Ռուսաստանն «այս էսկալացիայի միջոցով ձգտում է անկասկած վախեցնել, վախ ներշնչել, գտնել պատրվակներ, որոնք կարող են արդարացնել անարդարացնելին»։
«Նա (Վոլոդիմիր Զելենսկին — Tert.am) պետության գլուխ է, ժողովրդավարական ճանապարհով ընտրված, ուստի կարևոր է հարգել ֆիզիկական անձեռնմխելիությունը՝ որպես միջազգայնորեն ընդունված կյանքի իրավունք: Հակառակ դեպքում դա կարող է շատ վատ օրինակ լինել, որը կտարածվի հարևան երկրներում կամ այլ երկրներում»,- ընդգծել է Ֆրանսիայի արտգործնախարարը։
Հիշեցնենք՝ երեկ ՌԴ նախագահի աշխատակազմը հայտնել էր, որ չորեքշաբթի գիշերը Կիևը փորձել է անօդաչու թռչող սարքերով հարվածել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կրեմլյան նստավայրին։ Սայան որևէ մեկը չի տուժել դրա հետևանքով։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հերքել էր Ուկրաինայի որևէ մասնակցություն Կրեմլի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման մեջ։ «Մենք չենք հարձակվում Պուտինի կամ Մոսկվայի վրա, մենք կռվում ենք մեր տարածքում»,- ասել էր Զելենսկին Հելսինկիում կայացած մամուլի ասուլիսին։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել էր, որ Վաշինգտոնը չի կարող հաստատել հարձակման մասին հաղորդագրությունը, և որ ռուսական պնդումները պետք է ընդունվեն «շատ մեծ թերահավատությամբ»։
Դեպքին անդրադարձել էր նաև ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ նշելով, որ այլ «տարբերակներ չեն մնացել բացի Զելենսկու և նրա կլիկի ֆիզիկական ոչնչացումից»։
Հայաստանն իր արտաքին քաղաքականության մեջ վերահաստատել է բարիդրացիական հարաբերությունների եւ փոխշահավետ համագործակցության սկզբունքները. Մենք տարածքային պահանջներ չունենք մեր հարեւանների նկատմամբ եւ ակնկալում ենք, որ մեր հարեւանները նույնպես կառաջնորդվեն այդ սկզբունքով: Այս մասին այսօր՝ մայիսի 4-ին, Անկարայում Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 30-ամյակին նվիրված խորհրդարանների նախագահների գագաթնաժողովում իր ելույթի ժամանակ նշել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Նա նաեւ ընդգծել է. «2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման ժամանակ Ֆրանսիայի նախագահի եւ Եվրոպական խորհրդի նախագահի մասնակցությամբ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը եւ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:
Գործընկերնե՛ր, այս օրերին Վաշինգտոնում Միացյալ Նահանգների Պետական քարտուղարի նախաձեռնությամբ ընթանում են Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ղեկավարած պատվիրակությունների բանակցությունները: Քննարկման առարկա են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակին, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր: Կարծում եմ՝ սա դրական զարգացում է, եւ ես հաջողություն եմ մաղթում դիվանագետներին:
Հակամարտությունները պետք է կարգավորվեն խաղաղ ճանապարհով: Մենք համոզված ենք, որ տարածաշրջանային տնտեսական համագործակցությունը կարող է նպաստել խաղաղության, կայունության եւ մարդկանց բարեկեցության ամրապնդմանը, ինչպես ամրագրված է ՍԾՏՀ կանոնադրությամբ եւ Խորհրդարանական վեհաժողովի համապատասխան կանոնադրական փաստաթղթերով»:
«Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները ԱՄՆ-ում մի քանի օր տևած բանակցություններում գրանցել են շոշափելի առաջընթաց, և խաղաղության համաձայնագիրն արդեն հասանելիության տիրույթում է»,- Միրզոյան-Բլինքեն բանակցությունների եզրափակիչ նիստում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ ԱՄՆ պետքարտուղարն իր խոսքը սկսել է շնորհակալություն հայտնելով իր հայ ու ադրբեջանցի գործընկերներին երկխոսությանը նվիրվածության համար և այն բանի համար, որ կողմերն ընդունում են, որ հարատև խաղաղության միակ ճանապարհը երկխոսությունն է։ «Երկու կողմերը վերջին մի քանի օրվա ընթացքում քննարկել են մի քանի շատ բարդ հարցեր և շոշափելի առաջընթաց են գրանցել կայուն խաղաղության համաձայնագրի հարցում։ Հուսով եմ, որ նրանք տեսնում են, և ես հավատում եմ, որ այդպես է, որ համաձայնությունն արդեն տեսադաշտում, հասանելիության տիրույթում է: Եվ այդ համաձայնության ձեռքբերումը, կարծում եմ, կլինի ոչ միայն պատմական, այլև խորապես կբխի Ադրբեջանի և Հայաստանի ժողովրդի շահերից և շատ դրական ազդեցություն կունենա նույնիսկ նրանց երկու երկրների սահմաններից այն կողմ: Կարծում եմ, որ բանակցությունների տեմպը և այն հիմքը, որը դրել են մեր գործընկերները, ցույց են տալիս, որ մենք իսկապես մոտ ենք համաձայնության հասնելուն։ Ցանկացած մարաթոնի վերջին մղոնը միշտ ամենադժվարն է, մենք դա գիտենք։ Բայց Միացյալ Նահանգներն այստեղ է, որպեսզի շարունակի օգնել մեր երկու ընկերներին հատել եզրագիծը։ Եվ ինչպես ասացի, կարծում եմ, մենք շատ մոտ ենք դրան: Ի վերջո, պետք է ասեմ, որ այն հանձնառությունը, որը մենք տեսնում ենք թե՛ Հայաստանից, թե՛ Ադրբեջանից, և իմ ընկերներից՝ արտգործնախարարներից, ոգեշնչող է։ Դրանցից ոչ մեկը հեշտ չէ, բայց հանձնառությունը, առաջ շարժվելու, մնացած դժվարին հարցերով զբաղվելու վճռականությունն իրական է։ Այս մի քանի օրերի արդյունքից մենք զգում ենք, որ, ինչպես ասացի, շատ շոշափելի առաջընթաց ենք գրանցել։ Վերջնական համաձայնությունը հասանելիության սահմաններում է, և մենք վճռական ենք շարունակել օգնել մեր ընկերներին հասնել դրան: Այսպիսով, շնորհակալություն երկուսիդ, երկու պատվիրակություններին, ինչպես նաև վարչապետ Փաշինյանին և նախագահ Ալիևին ձեզ այստեղ ուղարկելու համար։ Շնորհակալություն եմ հայտնում բոլորին և անհամբեր սպասում ենք շարունակությանը»,-հայտարարել է Բլինքնը:
Հատուկ հանձնարարություններով դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, Էդմոն Մարուքյանը թվիթերյան գրառմամբ անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։
«Այսօր Ադրբեջանի նախագահը դժգոհել է, որ Հայաստանը ջնջել է Ադրբեջանի առաջարկած փաստաթղթում «անջատողականության դատապարտում» ձևակերպումը։ Մինչդեռ նա չասաց, որ «անջատողականություն» բառը միջազգային իրավական տերմին չէ և չունի ընդունված միջազգային իրավական սահմանում, թե ինչ պետք է հասկանալ դրա տակ»,- գրել է Մարուքյանը։
«Նա չասաց, որ Հայաստանը բացատրություն ու պարզաբանում է խնդրել, թե ինչ է նշանակելու այդ դրույթի կիրառումը կամ առկայությունը հետագայում։ Հակառակ դեպքում, ապագայում ստորագրվելիք փաստաթուղթը կարող է ծանրաբեռնվել բազմակի մեկնաբանություններ ունեցող ձևակերպումներով, ապա անվերջ պնդել, որ կողմերի մեկնաբանությամբ պայմանավորվածությունը խախտվել է»,- նշել է Հատուկ հանձնարարություններով դեսպանը։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.