23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Չնայած հետզհետե բարդացող պայմաններին, պետք է հստակ հասկանալ, որ եթե չլիներ Ռուսաստանը եւ չլիներ նրա խաղաղապահների մուտքը, ապա այսօր Լեռնային Ղարաբաղի մի հատվածը՝ Ստեփանակերտը, չէր լինի այն տեսքով, ինչպես որ կա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը` մեկնաբանելով հայաստանյան քաղաքական եւ տեղեկատվական շրջանակներում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հասցեին հնչող քննադատական հայտարարությունները։
«Ես հասկանում եմ, որ բնակչությունը հիասթափության որոշակի զգացում ունի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԼՂ–ում ինչ-որ ուժային գործողություններ են տեղի ունենում, Լաչինի միջանցքն այժմ արգելափակված է։ Ռուսաստանն ի սկզբանե հստակ դիրքորոշում է հայտնել այդ առթիվ, որ դա հակասում է եռակողմ հայտարարությանը», — ասացԿոպիրկինը։
Նրա խոսքով` իրականացվում է շարունակական աշխատանք, եւ խաղաղապահ զորակազմի նոր ղեկավարությունն ամեն ինչ անում է տվյալ խնդիրը լուծելու համար։
Դեսպանը կոչ արեց ըմբռնումով մոտենալ այն իրողությանը, որ խաղաղապահների գործառույթները սահմանափակ են, նրանք քաղաքական գործիչներ կամ գերագույն դատավորներ չեն։
«Խաղաղապահները օկուպացիոն ուժ չեն ինչպես հետպատերազմյան Գերմանիայում, երբ կար պարետատուն, որտեղ որոշումներ էին կայացվում: Խաղաղապահների գործառույթները բոլորովին այլ են: Ես միանգամայն համոզված եմ, որ ամենակարեւոր հարցում խաղաղապահները պատշաճ կերպով կատարում են իրենց գործառույթը։ Այլ բան է, որ առաջանում են խնդիրներ, որոնք պահանջում են քաղաքական լուծում` եռակողմ հայտարարության ներքո ստորագրած բոլոր կողմերի մասնակցությամբ։ Այստեղ պետք է համատեղ ջանքեր գործադրվեն։ Այդ հիմքի վրա էլ Ռուսաստանի Դաշնությունը մշտապես աշխատում է առկա խնդիրների լուծման ուղղությամբ։ Հեշտ չէ, բայց աշխատանքը շարունակվում է»,- ընդգծեց ՀՀ–ում ՌԴ դեսպանը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանն ապրիլի 23-ից Լաչինի միջանցքի մուտքի մոտ փակել է Հակարի գետի կամուրջը եւ անցակետ տեղադրել։ Արդյունքում Հայաստանից կտրվել են Լեռնային Ղարաբաղի Եղցահող, Հին Շեն, Մեծ Շեն, Լիսագոր գյուղերը։
Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ կապող Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ 2022 թվականի դեկտեմբերից։
Հեղինակազրկելով բանակը՝ վաղը զորակոչիկ չենք ունենալու, արդեն համատարած չեն ուզում ծառայել։
Լրագրողների հետ զրույցում ասել է դերասան Հրանտ Թոխատյանը․
«Այսօր ամեն ինչ արվում է, որ չունենանք այն հերոսներին, որոնցով սերունդ է մեծացել։ Կամ դատվում են, կամ խոսք է գնում, որ կդատվեն։ Սա ուղղակի խայտառակություն է։ Անկախությունից հետո եղել է 2 ինստիտուտ, որոնք համարվել են կայացած՝ եկեղեցին և բանակը։ Հիմա 2-ն էլ ամեն կերպ քարկոծվում է։
Սա արվում է, որպեսզի բանակի հեղինակությունը հավասարեցվի պլինտուսի մակարդակի։ Ամեն ինչ արվում է, որ հայ ընտանիքում տղա երեխայի բանակ գնալն ամեն կերպ խոչընդոտվի։ Այսպես, եթե շարունակվի, վաղը մյուս օրը չենք ունենալու զորակոչիկ»,-նշել է Թոխատյանը։
Hetq.am-ը գրում է. «Կարեն Գասպարյանը երեկ՝ մայիսի 7-ին, ժամը 10:21-ի «FLYONE ARMENIA» ավիաընկերության Երևան-Դուբայ չվերթով Դուբայ է մեկնել։ Ինքնաթիռը պետք է վայրէջք կատարեր 13:10-ին, բայց Դուբայ հասել է երեկոյան ժամը 19:46-ին:
Կարենի կինը՝ Շուշաննա Սայադյանը, մինչ երեկո չի կարողացել խոսել ամուսնու հետ։ Կեսօրին՝ 14:30-ին, ամուսնու հեռախոսահամարից մի քանի զանգ է ստացել, բայց խոսել չի հաջողվել, կինն ավելի է անհանգստացել, այդ ընթացքում զուգահեռաբար փորձել է կապ հաստատել նաև ավիաընկերության հետ, բայց՝ անօգուտ։
Երեկոյան ժամը 20։00-ից հետո, երբ Կարեն Գասպարյանը հասել է հյուրանոց, պատմել է կնոջը, որ դեռ չհասած Դուբայի օդային սահման՝ ինքնաթիռը հետադարձ է արել ու վայրէջք կատարել Իրանում՝ «Շիրազ» օդանավակայանում։
«Իրենք 6 ժամ սպասել են ինքնաթիռում, քանի որ չեն թողել Դուբայ մտնել, հետո ես մտա օնլայն նայեցի ու տեսա, որ այն ինքնաթիռը, որը մեկնել է «FLYONE ARMENIA» ավիաընկերության անունից, նույն ինքնաթիռը փոխել է անունն ու չվերթի համարը և թռել արդեն որպես «Mongolian airways», այդպես նրանց մուտքը Դուբայ չի արգելվել»,- պատմում է Շուշաննան։
Կարենը կնոջն ասել է, որ ինքնաթիռում նրանց անվճար սնունդ չեն տվել, վաճառել են ինքնաթիռում եղած սնունդը՝ չնայած որ ավիաընկերության պատճառով է եղել չնախատեսված վայրէջքը Իրանում, իսկ ուղևորներին ինքնաթիռից դուրս գալ չեն թույլատրել, Կարենն էլ կնոջ հետ խոսել չի կարողացել, մինչդեռ ավիաընկերության հրապարակման մեջ նշվում է, որ կանգառի ժամանակ «FLYONE ARMENIA» ընկերության օդանավի անձնակազմը ուղևորներին ապահովել է սննդով և արել հնարավորը՝ ապահովելու ուղևորների կապը հարազատների հետ։
Ըստ Կարենի՝ նրանք 3 ժամ սպասել են, մինչև Հայաստանից գումար փոխանցեն, որ ինքնաթիռը կարողանան լիցքավորել։
Թռիչքից առաջ ավիաընկերությունը (այս դեպքում` «FLYONE ARMENIA»-ն) դրա թույլտվության համար դիմում է իր երկրի ավիացիոն իշխանություններին, իսկ դրանից հետո նաև այն երկրներին, որոնց երկինք մտնելու է օդանավը թռիչքի ընթացքում։ Այսինքն, կարգի համաձայն, թռիչքից առաջ ավիաընկերությունը նախապես պետք է ունենա այն երկրների համաձայնությունը, որոնց օդային տարածք մտնելու է։
«Հետքը» դիմել է «FLYONE ARMENIA» ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանին, վերջինս պատասխանել է գրավոր, ապա գրավոր նամակը ստանալուց հետո, նույն պատասխանը՝ որպես ավիաընկերության կողմից կատարվածի վերաբերյալ մեկնաբանություն, տարածվել է մամուլում։
Ավիաընկերության մեկնաբանությունը ներկայացնում ենք ստորև։
Սոցիալական ցանցում որոշակի արձագանք է ստացել ս․թ․ մայիսի 7-ին FLYONE ARMENIA ընկերության Երևան-Դուբայ-Երևան չվերթի՝ Շիրազում վայրէջք կատարելու վերաբերյալ տեղեկությունը։
FLYONE ARMENIA ընկերության ինքնաթիռը ս․թ․ մայիսի 7-ին իրականացրել է Երևան-Դուբայ-Երևան չվերթը։ Դեռևս լրացուցիչ պարզաբանման կարիք ունեցող հիմնավորմամբ՝ Դուբայի օդային երթևեկության կարգավարները թույլ չեն տվել ավիաընկերության օդանավին մուտք գործել Դուբայի օդային տարածք։ Օդանավի հրամանատարը որոշում է ընդունել վայրէջք կատարել Շիրազի օդանավակայանում, մինչև խնդրի պարզաբանումը։
Կանգառի ժամանակ FLYONE ARMENIA ընկերության օդանավի անձնակազմը ուղևորներին ապահովել է սննդով և արել հնարավորը՝ ապահովելու ուղևորների կապը հարազատների հետ։ Մենք շնորհակալ ենք մեր ուղևորներին համբերատարության ու օդանավի անձնակազմի հետ դրական համագործակցության համար։
Քանի որ FLYONE ARMENIA ավիաընկերությունը դեռևս չի իրականացնում չվերթեր դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն, և պայմանավորված ոչ աշխատանքային օրով, չվերթի շարունակության փաստաթղթային աշխատանքները պահանջել են փոքր-ինչ երկար ժամանակ։ Բոլոր թույլտվությունները թարմացնելուց ու ստանալուց հետո օդանավը շարունակել է թռիչքը և վայրէջք է կատարել Դուբայի օդանավակայանում»։
Հայաստանի սահմանը հատած երկու ադրբեջանցիներից մեկը՝ Ագշին Բաբիրովը, դատապարտվել է 11 տարի 6 ամիս 15 օրվա ազատազրկման։ Այս մասին տեղեկությունը NEWS.am-ին հաստատեցին ՀՀ գլխավոր դատախազությունից:
Ադրբեջանցի զինծառայողը մեղավոր է ճանաչվել սահմանն ապօրինի հատելու, պետական սահմանով հրազեն և ռազմամթերք ապօրինի տեղափոխելու համար։ Նա ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը։
Նրա հետ սահմանը հատած երկրորդ ադրբեջանցու՝ Հուսեյն Ախունդովի գործով քննությունը շարունակվում է։ Նա մեղադրվում է նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի պահակին սպանելու համար։
Հիշեցնենք՝ ապրիլի 10-ին հայտնի դարձավ, որ Սիսիանի Բնունիս համայնքում ադրբեջանցիներ են հայտնվել։
Ավելի ուշ ՀՀ ՊՆ-ն հաստատեց տեղեկությունը` նշելով, որ ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈւ մեկ զինծառայող, մյուսին որոնում են։ Ապրիլի 13-ին ՊՆ-ն հայտնեց, որ ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է ադրբեջանցի երկրորդ զինծառայողը, որն էլ կասկածվում էր ԶՊՄԿ աշխատակցի սպանության մեջ։
Ապրիլի 17-ին դատախազությունը հայտնեց, որ ՀՀ տարածքում հայտնված ադրբեջանցի երկու զինծառայողներին մեղադրանք է ներկայացվել, երկուսն էլ կալանավորվել են։
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանին կոչ է արել ավելի շատ ջանքեր գործադրել երկու երկրների հարաբերությունները կարգավորելու համար։ Այս մասին հայտնում է interfax.az-ը:
«Մենք կոչ ենք անում հայկական կողմին բարի կամք դրսևորել և ավելի շատ ջանքեր գործադրել բոլոր ուղղություններով հարաբերությունները կարգավորելու քննարկումներում», — երկուշաբթի ասել է Բայրամովը Վիլնյուսում իր լիտվացի գործընկեր Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ բանակցություններից հետո։
Նա նշել է, որ չնայած երկկողմ շփումների որոշակի դինամիկային, առաջընթացը, որը ձեռք է բերվել տարբեր ոլորտներում, մասնավորապես խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ, որը սահմանում է երկկողմ հարաբերությունների հիմքերը, պետական սահմանների սահմանազատումը և տրանսպորտային ու հաղորդակցական կապերի վերականգնումը, «դեռ չի արդարացրել ադրբեջանական կողմի սպասելիքները»։
«Մենք կարծում ենք, որ երկու երկրների հարաբերությունները կարգավորելու լավագույն ճանապարհը հիմնված է ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման և հարգման վրա», — ասել է Բայրամովը՝ հավելելով, որ Ադրբեջանի դիրքորոշումն այս հարցում «հստակ, սկզբունքային և մշտական է»։
Գերմանիայում ոստիկանությունը փրկել է սեքսուալ խաղերի անհաջողակ 51-ամյա սիրահարին, որին կապել են ու թողել անտառում։ Նրան գտել են հեծանվորդը եւ որսորդը, որոնք լսել են նրա օգնության ճիչը, գրում է The Associated Press-ը:
Չորեքշաբթի ուշ Բյուքբուրգ քաղաքի մոտակայքում գտնվող եղջերուների որսի հարթակում տղամարդուն գտել են ամբողջովին հագնված, բայց ամուր կապված պարաններով եւ զուգագուլպան գլխին։
Ոստիկանությունը նաեւ հայտնել է, որ տղամարդուն կապել է մի կին, ում հետ նա ծանոթացել է համացանցում: Դրանից հետո կնոջը զանգահարել են հեռախոսով, եւ նա հանկարծ փախել է անտառից՝ տղամարդուն թողնելով անօգնական վիճակում:
51-ամյա տղամարդը չի տուժել եւ հրաժարվել է տեղեկություն տրամադրել կնոջ ինքնության մասին: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել։
Ամերիկյան Միջազգային հանրապետական կենտրոնի կողմից վերջերս անցկացված սոցհարցումների համաձայն՝ Փաշինյանի վարկանիշը ուղղակի գահավիժել է. այն ամենացածր էր՝ վերջին տարիներին արձանագրված ցուցանիշների համեմատ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում արձանագրեց Գևորգ Պողոսյանը։
«Եթե հինգ տարի առաջ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ հասարակության վստահությունը կազմում էր շուրջ 80 տոկոս, ապա հիմա այն 13 տոկոս +1 է. սա նշանակում է վարկանիշի գահավիժում, և անկումը դեռ շարունակվելու է։ Միջազգային ստանդարտների համաձայն, եթե ղեկավարի վարկանիշը իջնում է 10 տոկոսից, նշանակում է, որ վստահություն ընդհանրապես չկա»,-ասաց սոցիոլոգը։
Հետազոտության արժանահավատության հետ կապված որևէ կասկած մասնագետը չունի. ասում է՝ այն անց է կացվել դասական մեթոդով, գիտականորեն հիմնավորված սկզբունքներով, իսկ հարցման մասնակիցներն ընտրվել են պատահականության սկզբունքով՝ հանրապետության տարբեր բնակավայրերից։
«Հարցումները տնային այցելություններով են անցկացվել. դա շատ կարևոր հանգամանք է՝ նախ և առաջ արժանահավատության առումով։ Երբ հեռախոսազանգերով են անցկացվում հարցումները, մարդիկ կաշկանդված են լինում, քանի որ մտավախություն են ունենում, որ իրենց խոսակցությունը կարող է ձայնագրվել, հետևաբար ոչ միշտ են անկեղծ պատասխանում հարցերին։ Բացի այդ` դեմ առ դեմ անցկացվող հարցումը, ավելի վստահելի է լինում»,-ասում է սոցիոլոգը։
Առհասարակ, հանրային կարծիքի ուսումնասիրությունները շատ է կարևորում պարոն Պողոսյանը՝ դա համարելով հասարակական տրամադրությունների հայելին։ Նշում է՝ դրանք օգնում են՝ առաջին հերթին մարդկանց՝ հասկանալու, թե տվյալ երևույթին կամ անձին ինչպես են վերաբերվում իր հայրենակիցները։
«Սովորաբար, մարդիկ միայն իրենց ընտանիքի, գործընկերների կարծիքն են իմանում որևէ մարդու կամ երևույթի մասին, բայց ավելի լայն շրջանակի կարծիքն իմանալու հնարավորություն չունեն։ Բացի այդ, մարդկանց հոգեբանության վրա են մեծապես ազդում են այդ հետազոտությունները. շատերը չեն ցանկանում փոքրամասնության պես մտածել։ Հատուկենտ մարդիկ են, որոնց համար նշանակություն չունի՝ փոքրամասնության մեջ են, թե մեծամասնության»,-շեշտում է սոցիոլոգը։
Փաշինյանի ու նրա վարած քաղաքականության նկատմամբ հասարակության վստահության կտրուկ անկման գլխավոր պատճառը, ըստ մասնագետի, պայմանավորված է տարվող արտաքին քաղաքական գծով. «Հասարակության դժգոհությունը գագաթնակետին է մոտենում՝ հատկապես արտաքին քաղաքականության հետ կապված։ Պատահական չէ, որ Արցախի կարգավիճակին վերաբերող բոլոր հարցումներում մեր հայրենակիցներն Արցախը կա՛մ անկախ կա՛մ ՀՀ կազմում են տեսել։ Անցած երեսուն տարվա մեջ բազմաթիվ հարցումներ ենք անցկացրել նաև մենք, ու երբեք Արցախն Ադրբեջանի կազմում չեն պատկերացրել մարդիկ»,-նկատում է Պողոսյանն ու հավելում, որ Հայաստանը մշտապես ենթարկվել ու ենթարկվելու է արտաքին ճնշումների. հմուտ ու պրոֆեսիոնալ դիվանագիտությամբ է հնարավոր դրանց չենթարկվել, պաշտպանել ազգային ու պետական շահերը։ Եթե դա չլինի, ապա, սոցիոլոգի խոսքով, ամեն ինչ կկորցնենք։
Երկու օր առաջ ականատեսը պատմում էր, որ Սյունիքի մարզում ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչները այցելում են հայերի տներ ու հարցնում նախկինում իրենց գյուղերում, քաղաքներում բնակված ադրբեջանցիների, նրանց բնակված տների, այդ տների ներկա տերերի մասին։ Ըստ ականատեսի իրենց հարցերի պատասխանները գրանցվում էին թղթի վրա։ Այս մասին հայտնում է քաղաքագետ Արա Պողոսյանը:
«Համաձայնեք, սա չափազանց կարևոր հանգամանք է, որը անկասկած պետք է ունենա տրամաբանական բացատրություն։ ԵՄ դիտորդները ո՞ւմ հրահանգով են նման տեղեկատվություն հավաքում, ի՞նչ նպատակով են հավաքում և ո՞ւմ են փոխանցելու։
Այն, ինչ ըստ ականատեսի անում են ԵՄ դիտորդները, անկասկած ՀՀ ազգային անվտանգությանը սպառնացող վտանգ է, եթե նման տեղեկություն փոխանցվում է օրինակ ադրբեջանական կողմին` իրենց «արժանապատիվ վերադարձ» կոչված հնարածին հակահայկական ծրագիրը իրագործելու համար։
Ահա’ Արցախի կլանման հետագա հավանական հետեւանքները, որոնք մեզ համար ստեղծելու են իսկական գոյաբանական խնդիր հենց մեր բակերում, մեր քաղաքներում»,- գրել է Արա Պողոսյանը։
Ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատար Լենցովի Բաքվում անցկացրած քննարկումները արդյունք չեն տվել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Արցախի Հանրապետության պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:
«Սիրելի հայրենակիցներ
Ինչպես արդեն հայտնի է, Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը գեներալ գնդապետ Ա.Լենցովի գլխավորությամբ այս շաբաթվա ընթացքում այցելել էր Բաքու և ադրբեջանական կողմի հետ քննարկել Արցախում ստեղծված իրավիճակը:
Քննարկումների արդյունքներով իրավիճակի դրական փոփոխության և 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված պայմանների վերականգնման շուրջ պայմանավորվածության հասնել չի հաջողվել:
Ամենակարճ ժամկետում նախատեսվում է նոր հանդիպում, որի արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ»,- գրել է նա:
Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի անդամ երկրների խորհրդարանների նախագահների գագաթնաժողովին հաջորդել է լիագումար 61-րդ նիստը: Երկօրյա քննարկումների ընթացքում Հայաստանը ներկայացրել են վեհաժողովում մեր երկրի պատվիրակության ղեկավար Բաբկեն Թունյանն ու պատվիրակության անդամ Գևորգ Պապոյանը:
Բաբկեն Թունյանը նշել է, որ անդրադարձել է Լաչինի միջանցքի շրջափակմանը, վերջին իրադարձություններին, հսկիչ անցակետ տեղադրելուն։
«Կոչ արեցի Ադրբեջանին հարգել իրենց իսկ կողմից ստորագրված նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ինչին բնականաբար իրենք բուռն արձագանքեցին»,- ասել է գագաթնաժողովին մասնակցած ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը:
Պատգամավոր Գևորգ Պապոյանը հայտնել է, որ ինքը ևս անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմանը:
«Շեշտել եմ, որ Ադրբեջանը ապօրինի բլոկադայի է ենթարկել Արցախը ու արցախահայությանը, ու այդ մարդիկ սոցիալական խնդիրների առաջ են կանգնած, դեղորայքի, պարենի պակաս կա, ու ըստ էության ցեղասպանության վտանգ, ու դրա մեղավորն ու պատասխանատուն հենց Ադրբեջանն է։ Իմ ելույթի ժամանակ ադրբեջանցիները տաքացան, ինձ մեղադրեցին սուտ խոսելու մեջ»,- պատմել է Պապոյանը:
Օրակարգի առանցքում է եղել խորհրդարանական դիվանագիտության դերը գլոբալ փոփոխությունների դինամիկայում: ԱԺ պատգամավորներն Անկարայում բարձրացրել են հայկական օրակարգի կարեւոր հարցերը:
Մանրամասները՝ տեսանյութում։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.