23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Սեյրան Օհանյանը երբեւիցե Վահագնի թաղամասի տվյալ հասցեում չի բնակվել, չի բնակվում եւ չի բնակվելու: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը՝ անդրադառնալով Սեյրան Օհանյանի նկատմամբ հարուցված քրեական գործին, գրում է Armlur.am-ը:
«Քաղաքական նպատակներով մանիպուլացրել են, կեղծել են, որ դա պատկանում է Սեյրան Օհանյանին: Բազմիցս եւ ես, եւ Սեյրան Մուշեղովիչը, ասել ենք, որ դա մեզ չի պատկանում: Ես մեծ հաճույքով բոլորիդ, այդ թվում դատախազության ներկայացուցիչներին հրավիրում եմ մեր տուն եւ տեսեք՝ մենք այդ հասցեում բնակվում ենք, թե ոչ: Այդ շենքը անմարդաբնակ է: Այդ շենքը կառուցել է Ժակ Ֆովո անունով մարդը: Այնտեղ տեխնիկական բաներ կան, որտեղ իմ քույրիկի աղջիկն է երեւում, կարծում եմ՝ ենթադրել են սկզբում: ՕԿ, բայց երբ պարզաբանում են պահանջել, ինչո՞ւ չի հարգվել Սեյրան Օհանյանի խոսքը, նրա տիկնոջ խոսքը: Մենք այդտեղ չենք ապրում: Ինչպե՞ս կարելի է մանիպուլացնել, տասնյակ հոդվածներ գրել, հերյուրանքներ տարածել: Ես պարոն Ֆովոյին ճանաչում եմ, բացյ փոխկապակցված բառը այլ տերմին է: Իրենք ենթադրել են, որ դա ֆիկտիվ անուն է, այդ մարդը գոյություն չունի եւ փորձել են դա շահարկել»,-ասաց նա:
Հարցին, թե դուք պետությանը որեւէ բան տալու ցանկություն չունե՞քն, նա բացասական պատասխան տվեց. «Ոչ, երբեւիցե»:
Ռուզաննա Խաչատրյանն անդրադարձավ նաեւ 98 հազար դոլարանոց պայուսակի մասին խոսակցություններին՝ նշելով. «ԱԺ ամբիոնը նվաճած Վահագն Ալեքսանյան անունով մի անձնավորություն հայտարարում է, որ ես ունեմ 98 հազարանոց կլաչ: Կլաչը փոքրիկ պայուսակ է, բայց ցույց են տալիս մի պայուսակ, որը կլաչ չի, բավական մեծ պայուսակ է: Քաղաքական ամբիոնը իբրեւ բամբասանքների ակունք օգտագործելով, ասում է, որ Սեյրան Օհանյանի կինը 98 հազար դոլարանոց պյուսակ ունի: Ենթադրելի է, չէ՞, որ ես դա ձեռք եմ բերել Սեյրան Օհանյանի պաշտոնավարման ժամանակ: Դա 2008-2016 թվականն էր: Դրսում անհնար է քեշով այդքան վճարել, ենթադրվում է, որ ես ունեի կրեդիտ քարտ: Ավելին ասեմ, այդպիսի թանկարժեք պայուսակները համարակալված են, թող պարոն Վահագն Ալեքսանյանն ասի՝ ինչ ինֆորմացիայի է տիրապետում, որ քաղաքից, երբ, որ թվականին Ռուզաննա Խաչատրյանը ձեռք բերեց այդ պայուսակը: Թող բերի ցույց տա չեկը, որ գնել եմ, թող ասի՝ որ երկրից եմ գնել, որ համարի հերմեսի պայուսակն է:
Ինքը նման ա հերմեսին, կաշվից պայուսակ է, չեմ կարծում, որ այդքան հազար դրամ արժի: Ես այդ պայուսակը տալիս եմ ձեզ, տանում եք գնահատում եք եւ նվիրում եմ Վահագն Ալեքսանյանի մորը, որ այդպիսի տղա է դաստիարակել;
Կլաչս տալիս եմ Վահագն Ալեքսանյանին, թող տանի, իրեն շատ կսազի: Ես խորհուրդ կտամ Վահագն Ալեքսանյանին հետեւից իր առոողջությանը, ճարպկալվում է ինքը, իսկ այդ դեպքում ճարպակալվում են բոլոր օրգանները, այդ թվում ուղեղը: Չի կարելի ԱԺ ամբիոնը կիսաբաց լուսամուտների վերածել: Ծիծաղելի է դա»:
Սեյրան Օհանյանի կինը նաեւ հայտարարեց. «Ինքը եւ իրենց խունտայի որեւէ ներկայացուցիչ, որ հանձնեցին Արցախը եւ հանձնում են Հայաստանը, իրավունք չունեն որեւէ մեկի կնոջը բան ասել: Իրենք հրահրում են, որ Սեյրան Օհանյանը գնա գործողությունների: հասարակությունից ոչ ոք չի հավատում իրենց: Ինչքան էլ ասեք՝ Սեյրան Օհանյանը հանցագործն է, ոչ Սեյրան Օհանյանը, ոչ իր ընտանիքի որեւէ անդամ չի մտնելու էդ դերի մեջ»:
Նշենք, որ Հակակոռոոպցիոն դատարանում ընթանում է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի ապօրինի գործով դատական նիստը: Դատարանից պահանջվում է բռնագանձել Երևանում գտնվող հասարակական նշանակության 2 տարածք, Վահագնի թաղամասում գտնվող առանձնատուն, ավտոմեքենա, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը, որն ընդհանուր կազմում է 1 միլիարդ 92 միլիոն դրամ:
Բացի դրանից՝ դատախազությունը պահանջում է՝ որպես ապօրինի դրամական միջոցներ, բռնագանձել ավելի քան 477 միլիոն դրամ, ինչպես նաև 600 միլիոն դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել՝ հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի այն հոդվածը, համաձայն որի՝ ապօրինի ծագում ունեցող գույքը փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի, կամ այն անհնար է նույնականացնել:
Իլհամ Ալիևն արդեն որերորդ անգամ հայտարարում է, թե, իբր, Զանգեզուրը ևս ադրբեջանական պատմական հող է և թե ադրբեջանցիները, իբր, պետք է «վերադառնան» այդ տարածքները։ Դա վկայում է այն մասին, որ Ադրբեջանը հերթական ագրեսիային է նախապատրաստվում։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։
«Նախորդ տարվա դեկտեմբերի 24-ից Ալիևն ինտենսիվորեն սկսեց շրջանառել «Արևմտյան Ադրբեջան» եզրույթը և պարզ տեքստով ասաց, որ մինչ այդ չէին կարող Զանգեզուրի մասին բարձրաձայնել, քանի որ դեռ պետք էր լուծել Ղարաբաղի հարցը։ Պատմությունն ու տարածաշրջանի դեմոգրաֆիական պատկերը խեղաթյուրելով՝ Ադրբեջանը հող է նախապատրաստում հերթական ագրեսիայի համար՝ այս դեպքում ՀՀ ինքնիշխքան տարածքի նկատմամբ։ Չմոռանանք, որ ճիշտ նույն քարոզչական մեթոդները կիրառել է Արցախի դեպքում և հասել պատմական հայկական Արցախի զգալի մասի օկուպացմանը»,-ասում է փորձագետը։
Որ Հայաստանի դեպքում ևս Ադրբեջանը նույն ծրագրով է առաջ գնում և որևէ պարագայում հետ չի կանգնելու քայլ առ քայլ ՀՀ սուվերեն տարածքն օկուպացնելու գաղափարից, Հայրապետյանը չի կասկածում։ Դրան թերահավատորեն մոտեցողներին մասնագետը հիշեցնում է 2021թ․ մայիսի և 2022թ․ սեպտեմբերի լայնածավալ ռազմական գործողությունները։
«Ադրբեջանը մինչև հիմա ՀՀ տարածքում է ու քայլ առ քայլ առաջ է գալիս։ Որքան էլ միջազգային հանրությունը կոչեր հնչեցնի, Ադրբեջանը դրանց ուշադրություն չի դարձնելու, ինչպես և մինչև հիմա չի դարձրել։ Ըստ այդմ՝ առնվազն պետական մակարդակով Ալիևի ցանկացած հայտարարություն պետք է արձագանքի արժանանա։ Մեկ-երկու գնահատականով չի կարելի սահմանափակվել։ Ավելին, Ադրբեջանի բռնապետի նկրտումների մասին անհրաժեշտ է մշտապես շեշտել բանակցությունների, հանդիպումների ընթացքում»,-ասում է ադրբեջանագետը և հավելում՝ պատմաբանները գիտական առումով իրենց ուժերի սահմանում անում են, բայց պետական աջակցություն ու պատվեր է պետք տալ, որպեսզի Ադրբեջանը կրկին չմոլորեցնի միջազգային հանրությանը։
Հայրապետյանն ուշադրություն է հրավիրում նաև Արցախի օկուպացված տարածքներում Ադրբեջանի գործողությունների վրա։ Քարվաճառը, որը թե Մոնթեն, թե Վազգեն Սարգսյանը և թե մեր մյուս ռազմական գործիչները պնդում էին, որ հայոց միջնաբերդն է ու ամեն գնով պետք է պահել, Ադրբեջանի բռնապետը ռազմական բազայի է վերածել։
«Եթե ուշադիր լինեք, կնկատեք, որ օկուպացված բոլոր տարածքներում ներկայացուցիչներ է նշանակել Ալիևը, բացի Քարվաճառից։ Այն չի բնակեցվի, կարծում եմ, քանի որ Քարվաճառը վերածվում է պլացդարմի՝ ՀՀ-ի նկատմամբ հետագա ռազմական գործողությունների համար»,-ասում է ադրբեջանագետն ու կրկին շեշտում՝ Ալիևը ոչինչ հենց այնպես չի ասում։ Նրա յուրաքանչյուր հայտարարությանը հետևում են կոնկրետ գործողություններ և Հայաստան-Արցախն ամբողջությամբ օկուպացնելու նրա հայտարարություններին պետք չէ քամահրանքով մոտենալ, այլ պատասխան գործողություններ է պետք ձեռնարկել։
Ոչ Ալեքսանդր Սարգսյանը, ոչ Լևոն Սարգսյանը չէին կարող իմ մոտ հարցեր լուծել, իմ կաբինետ մտնել։
Հայտարարել է ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, անդրադառնալով իրեն քրեական գործում մեղադրանքի այն մասին, ըստ որի ռազմական ոստիկանությունում գրանցված լինելով որպես ծառայող, վարորդներն ապահովել են Ալեքսանդր Սարգսյանի եւ Լևոն Սարգսյանի անվտանգությունը.
«Ես իմացել եմ դրա մասին շատ ուշ: Ոչ մի բան թաքուն չի մնում: Ես չեմ կարող վերահսկել, թե ով որտեղ ինչ վարորդ է աշխատում: Ազատվել եմ, հետո եմ իմացել, որ 2 հոգի վարորդ են եղել: Այդ ծառայությունը սպասարկել են իմ տեղակալները: Ոչ Ալեքսանդր Սարգսյանը, ոչ Լևոն Սարգսյանը չէին կարող իմ մոտ հարցեր լուծել, իմ կաբինետ մտնել»,-ասել է Գասպարյանը:
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Ադրբեջանը դիտավորյալ խոչընդոտում է Կարմիր խաչի գործունեությունը
«Ապրիլի 23-ին Գորիս-Ստեփանակերտ մայրուղու վրա՝ Հակարի կամրջի մոտ, անօրինական հսկիչ անցագրային կետ տեղադրելուց ի վեր Ադրբեջանի կողմից արհեստական պատճառաբանություններով խոչընդոտվում է Լեռնային Ղարաբաղում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի բնականոն գործունեությունը, որով ադրբեջանական կողմը ոչ միայն ոտնահարում է միջազգային մարդասիրական իրավունքի դրույթները, այլև կոպտորեն խախտում է շրջափակման ընթացքում ծայրահեղ ծանր առողջական վիճակում գտնվող անձանց ՀՀ տեղափոխելու շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը։ Սրանով իսկ Ադրբեջանը ուղիղ անտեսում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2022 թվականի դեկտեմբերի 21-ի որոշումը, որով դատարանի պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով Հայաստանում բժշկական օգնություն ստանալու կարիք ունեցող ծանր հիվանդ անձանց տեղաշարժը:
Այս ընթացքում ԿԽՄԿ-ի կողմից բուժառուների տեղափոխում իրականացվել է երկու անգամ՝ ապրիլի 28-ին (13 բուժառու) և ապրիլի 29-ին (16 բուժառու): Ապրիլի 29-ից ամբողջությամբ դադարել են ԿԽՄԿ-ի միջնորդությամբ բուժառուների տեղափոխումը ՀՀ բուժհաստատություններ։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից ձեռք բերված տեղեկության համաձայն՝ ադրբեջանական կողմն առաջ է քաշել հավելյալ պայմաններ՝ պահանջելով ստուգել բուժառուներին տեղափոխող մեքենաները, ինչպես նաև Կարմիր խաչի աշխատակիցների և բուժառուների անձնագրերը՝ խախտելով մինչ այդ ձեռք բերված համաձայնությունները։
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից ստացված տեղեկությունների համաձայն՝ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 30 հիվանդ սպասում է շտապ տեղափոխման:
Ադրբեջանի կողմից դիտավորյալ խոչընդոտվում է նաև Կարմիր խաչի միջոցով անհրաժեշտ դեղորայքի մատակարարումը դեպի Արցախ, որի հետևանքով լրջագույն խնդիրներ են առաջանում Արցախի բուժհաստատություններում։
Ադրբեջանական կողմը, նպատակ ունենալով ամբողջության մեկուսացնելու Արցախը, նպատակաուղղված գործողություններ է ձեռնարկում՝ խոչընդոտելու անգամ հումանիտար կազմակերպությունների գործունեությունը Արցախում՝ պարբերաբար արհեստական հավելյալ պահանջներ ներկայացնելով։
Անգամ հումանիտար բնույթի հարցերում Ադրբեջանը պատրաստ չէ դրսևորելու կառուցողականություն և առիթը բաց չի թողնում ահաբեկելու բնակչությանը և խորացնելու մարդկանց՝ շրջափակման հետևանքով առաջացած թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեբանական տառապանքները՝ դիտավորյալ խորացնելով հումանիտար ճգնաժամը։
Ադրբեջանի վարքագիծը ուղիղ հակասում է միջազգային իրավունքին և մարդասիրության սկզբունքներին, ինչը պետք է արժանանա միջազգային կազմակերպությունների և իրավապաշտպան համայնքի հստակ դատապարտմանը։
Ակնակալում ենք միջազգային կառույցների գործնական միջամտությունը հումանիտար բնույթի այս կարևորագույն խնդրի կարգավորման ուղղությամբ»։
Մայիսի 11-ի վաղ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ դիմելով սադրիչ և ագրեսիվ գործողությունների, ականանետների և հրետանային միջոցների կիրառմամբ կրակ են բացել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ: Հայկական կողմն ունի վիրավորներ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկի՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման այս հերթական խախտումներն ի ցույց են դնում ձեռքբերված պայմանավորվածությունների, այդ թվում՝ 2022թ. հոկտեմբերի 31-ին Սոչիի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների նկատմամբ ադրբեջանական կողմի արհամարհանքը:
Իրավիճակի ապակայունացմանը միտված Ադրբեջանի այս գործողությունները բացահայտ արհամարհանք են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ տեղի ունեցած Վաշինգտոնի հանդիպմանը, Բրյուսելում և Մոսկվայում նախատեսված հանդիպումներին, Հարավային Կովկասում կայունությամբ և խաղաղությամբ հետաքրքրված միջազգային գործընկերների կողմից գործադրվող ջանքերին:
Կոչ ենք անում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը դադարեցնել բանակցային գործընթացն ուժի կիրառմամբ խաթարելու և դրանով Հայաստանի վրա ճնշում գործադրելու անհիմն, չարդարացված և ամոթալի փորձերը:
***
Ժամը 10:25-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ լարվածության նվազումը պահպանվում է: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Նույն ժամի դրությամբ սահմանագոտու մյուս հատվածներում հարաբերականորեն կայուն է:
Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմը ժամը 10:25-ի դրությամբ ունի 4 վիրավոր: Վիրավոր զինծառայողներից 2-ի վիճակը գնահատվում է բավարար, 2-ինը՝ միջին ծանրության: Վիրավորում ստացած զինծառայողների կյանքին այս պահի դրությամբ վտանգ չի սպառնում:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատակազմի ներկայացուցիչների հետ միասին մայիսի 5-ին մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն (ՊՈԱԿ): Այս մասին հայտնում է ՀՀ ՄԻՊ աշխատակազմը։
«Ուսումնասիրվել են հաստատության բնակելի տարածքը, սանիտարական և կոմունալ հարմարությունները, երեխաների խնամքի, բուժօգնության տրամադրման, սննդի կազմակերպման, աշխատակիցների, երեխաների իրավունքների և հիմնարար ազատությունների վիճակը և փաստաթղթերը, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին ու կիրառելի չափանիշներին: Հատուկ ուսումնասիրվել են երեխաների սոցիալական ներառման, ընտանիքների և հարազատների հետ հաղորդակցության, երեխայի լավագույն շահի երաշխավորման հետ կապված հարցերը՝ տեղադիտման, դիտման, մասնագետների և երեխաների հետ զրույցի, առանձնազրույցների, փաստաթղթերի ուսումնասիրության մեթոդների կիրառմամբ։
Արձանագրվել են մի շարք խնդիրներ, որոնց մի մասը համակարգային են և բնորոշ են երեխայի խնամք ու պաշտպանություն իրականացնող բազմաթիվ այլ հաստատությունների։
Այսպիսով՝ հաստատությունում, որպես երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող կառույց, արձանագրվել են.
Պահպանված չէ անձնական տարածքի համար անհրաժեշտ բնակելի մակերեսը, մասնավորապես՝ սենյակներում առկա են իրար միացված կամ շատ մոտ տեղադրված մահճակալներ։ Արձանագրվել են դեպքեր, երբ տղաների համար նախատեսված մասնաշենքում բավարար տարածք չլինելու պատճառով արական սեռի երեխաները ժամանակավոր տեղափոխվել են աղջիկների մասնաշենք: Սենյակներում բացակայել են կողապահարաններ, 3 կամ 4 անձի համար եղել է հագուստի միայն 1 պահարան, ընդ որում՝ կոտրված, օգտագործման համար ոչ ենթակա և առանց փականների:
Ապահովված չէ առանձնացված պայմաններում երեխաների նեղ անձնական պահանջմունքները, կարիքները (անձնական հիգիենա) ինքնուրույն բավարարելու հնարավորություն: Օրինակ, զուգարանների դռների մեծ մասը չեն փակվում ներսից, լոգախցիկները սանհանգույցից առանձնացված են միայն միջնապատով, իսկ որոշ դեպքերում բացակայում է նաև միջնապատը:
Սանիտարահիգիենիկ պայմաններն ապահովված չեն. հագուստի, այդ թվում՝ ներքնազգեստի լվացքն իրականացվում է առանց անհատականացման և անհրաժեշտ տեսակավորման՝ հանգեցնելով տարբեր երեխաների կողմից նույն հագուստը կամ ներքնազգեստը կրելու դեպքերի: Երեխաների համար առանձնացված խոհանոցում առկա բաժակները չեն համապատասխանել երեխաների թվաքանակին. թվով 14 երեխային հատկացված է եղել 6 բաժակ: Անկողնային պարագաների, սրբիչների, սանրերի անհատականացումն իրականացվում է առանց համապատասխան նշումների:
Հաստատությունն ապահովված չէ երեխաների տարիքային խմբերի առանձնահատկություններին համապատասխանող անվտանգ, կարիքահեն և զարգացման համար անհրաժեշտ պայմաններով: Դասապատրաստման գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ տարածք և համապատասխան կահույք հատկացված չէ, երեխաների առօրյան կազմակերպելու համար նախատեսված չեն տարիքային առանձնահատկություններին և հետաքրքրություններին համապատասխան ծրագրեր։ Արդյունքում, դպրոցահասակ երեխաները ստիպված են դասապատրաստում իրականացնել փոքրահասակ երեխաների քնելուց հետո: Բացակայում են հաստատությունից դուրս սպորտային և մշակութային միջոցառումներին, խմբակներին հաճախելու հնարավորություն ապահովող ծրագրեր: Հաստատության ներսում՝ որպես հիմնական զբաղմունքի միջոց, օգտագործվում է հեռուստացույցը, որն այցի ամբողջ ընթացքում աղջիկների խմբում միացված է եղել բարձր ձայնով և երեխաների տարիքին, զարգացման հնարավորություններին ոչ համապատասխան բովանդակությամբ, իսկ տղաների խմբում վահանակի անսարքության պատճառով չի միացվել շուրջ 2 ամիս:
Ներդրված չէ երեխաներին վերաբերելի հարցերում վերջիններիս մասնակցության, լսված լինելու իրավունքի ապահովման, ինչպես նաև բողոքարկելու իրավունքի իրացման իրական հնարավորություն, մասնավորապես՝ բողոքների և առաջարկությունների համար նախատեսված արկղը դրված է հաստատության վարչական աշխատանքների համար նախատեսված հատվածում, որի մասին երեխաները տեղյակ չեն:
Արձանագրվել են երեխայի և ընտանիքի հետ շփման ապահովման, ընտանեկան կապերի պահպանման վրա ազդեցություն ունեցող միջամտության դեպքեր: Մասնավորապես՝ երեխաների և ծնողների տեսակցությունները, հեռախոսային խոսակցությունները հաճախ տեղի են ունեցել աշխատակիցների ներկայությամբ:
Շենքային պայմանները հարմարեցված չեն հաշմանդամություն ունեցող երեխաների կարիքներին:
Այցի պահին հաստատությունում բացակայել է առաջին բուժական օգնության պայուսակը, բժշկական ծառայությունների համար նախատեսված տարածքում միակ գործող սենյակը միաժամանակ ծառայում է որպես ընդունարան, բժշկի աշխատասենյակ և հերթապահ բուժքրոջ հանգստի սենյակ: Ներդրված չէ նաև երեխաների բժշկական փաստաթղթերի վարման միասնական ձևաչափ։
Ապահովված չէ տրանսպորտային միջոցով` երեխաների փոխադրումները կազմակերպելու համար, ինչը էապես սահմանափակում է նաև հասարակության հետ շփումները:
Երեխաների կարիքների գնահատման առկա գործընթացը չի երաշխավորում դրանց իրական և անհատականացված լինելը, որը պայմանավորված է նաև մասնագետների համար մասնագիտական և երեխայակենտրոն մոտեցումների վերաբերյալ ուղեցույցների, մասնագիտական աշխատանքի ձևաչափերի կամ այլ կարգավորումների բացակայությամբ։
Ներդրված չեն փաստաթղթավորման և երեխաների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման, կազմման և դեպքերի վարման հստակ ձևաչափեր, ինչի հետևանքով անհասկանալի են բազմամասնագիտական թիմի կողմից կոնկրետ երեխայի զարգացման համար սահմանված նպատակները, այդ ուղղությամբ տարվող կոնկրետ աշխատանքները և արդյունքները: Այդպիսի ձևաչափերի բացակայության պատճառով մասնագետների կողմից փաստացի կատարված աշխատանքի արդյունքների մասին գրառումները համակարգված և արդյունավետ չեն, ինչպես նաև հստակ տեղեկություններ չեն պարունակում երեխայի իրական կարիքների վերաբերյալ:
Բազմամասնագիտական թիմի ներսում, ինչպես նաև հաստատություն-դպրոց փոխհարաբերություններում բացակայում է արդյունավետ համագործակցությունը, ինչի հետևանքով չի ապահովվում երեխայակենտրոն մասնագիտական միասնական մոտեցում՝ ելնելով երեխայի լավագույն շահից:
Առկա են խնդիրներ երեխային խնամատար ընտանիք հանձնելու, և խնամքը կազմակերպելու գործընթացում: Օրինակ, գրանցվել են դեպքեր, երբ նույն երեխայի խնամքը 2 անգամ տարբեր խնամատար ընտանիքներում է կազմակերպվել, սակայն որոշ ժամանակ անց այդ ընտանիքները հրաժարվել են երեխայի խնամքը իրականացնելուց, ինչը հոգեբանական տեսանկյունից երեխայի վրա բացասաբար է ազդել։
Երեխաների և աշխատակիցների հետ առանձնազրույցների ընթացքում վերջիններս հայտնել են աշխատակիցների կողմից երեխաների նկատմամբ, երեխաների կողմից աշխատակիցների նկատմամբ և երեխաների միջև ֆիզիկական ու հոգեբանական բռնության դրսևորումների մասին:
Առկա չէ երեխաների հանդեպ և նրանց միջև բռնության կասկածելի կամ հաստատված դեպքերի գրանցման և իրավասու մարմիններին նման դեպքերի մասին հաղորդումների վարման գրանցամատյան:
Ճաշարանում ու խոհանոցում արձանագրվել են աշխատանքի կազմակերպման խնդիրներ։ Խոհանոցում առկա է անձակազմի անհամաչափ ծանրաբեռնվածություն ու գործառույթների միաձուլում։ Այցի ընթացքում պատրաստված ուտեստների չափաբաժինները և սնվելու ժամերը հստակ նշված չեն եղել։ Պահպանված չեն եղել նաև սննդի նմուշառման՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները:
Հայտնաբերվել են ժամկետանց ալյուր և կարմիր պղպեղ, հիգիենայի և մաքրման միջոցներ, ինչպես նաև խոհանոցի սառցարանում առկա մսամթերքի վրա բացակայել է ժամկետների նշումը:
Աշխատակիցների աշխատանքային պայմաններն անբավարար են և առկա է աշխատակիցների ռեսուրսների պակաս:
Արձանագրված խնդիրները Պաշտպանի ներկայացուցիչները քննարկել են հաստատության տնօրինության հետ:
Խնդիրները կամփոփվեն, և դրանք արտացոլող փաստաթուղթը՝ արձանագրված խնդիրների լուծմանն ուղղված առաջարկների հետ մեկտեղ, կներկայացվի ոլորտի իրավասու մարմիններին»,- հայտնում են աշխատակազմից:
Անձնակենտրոն բռնապետությունները միշտ ավելի ու ավելի վատն են դառնում, մինչև բռնապետին չեն տապալում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը:
«Որովհետև բռնապետը անընդհատ դիմում է քայլերի, այնպիսի կարմիր գծեր է հատում, որոնցից հետո իրեն ատողների, իրենից վրեժ լուծել ցանկացողների թիվն աճում է։
Եւ ըստ այդմ իր իշխանությունը պահելու համար բռնապետը ստիպված է լինում ավելի ու ավելի արմատական քայլերի դիմել, նշանակում է՝ ավելի շատ նորմեր խախտել։
Բացի այդ դիկտատորները միշտ փորձում են հանցակից դարձնել հնարավորինս շատ մարդկանց, որպեսզի նրանք էլ այլևս «զադնի դնելու» տեղ չունենան, իսկ այդ մարդկանց անվտանգությունը կախված լինի բռնապետի բարյացակամությունից։
Չմտածեք, թե այս գործընթացում «հատակ» կա։ Նա միշտ ավելի ու ավելի խորը «իջնելու» տեղ ունի։ Որովհետև հետ գնալու ճանապարհ իրեն չի թողնում, իսկ իշխանությունը պահելու համար պետք է նորանոր խորքեր գրավի նենգության, ստորության և դաժանության…»,- գրել է նա։
Ավելի քան երեք տարի առաջ Եղեգնաձորում դաժանաբար ծեծի ենթարկված և առ այս պահը կոմայում գտնվող փոխգնդապետ Արա Մխիթարյանի վիճակը կտրուկ վատացել է, նա ներքին արնահոսությամբ տեղափոխվել է Մուրացանի անվան զինվորական հոսպիտալ և արդեն քանի օր է, ինչ գտնվում է հոսպիտալի բժիշկների հսկողության ներքո։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց նրա եղբայրը՝ Կարեն Մխիթարյանը։
Հիշեցնենք, որ փոխգնդապետ Արա Մխիթարյանը դաժան ծեծի էր ենթարկվել 2019 թ. սեպտեմբերի 18-ին Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Արսենյան փողոցի շենքերից մեկի բակում եւ արդեն շուրջ 2.5 տարի է, ինչ գտնվում է կոմայի մեջ։ Հարազատների պնդմամբ՝ փոխգնդապետի նկատմամբ կիրառված բռնությանն անմիջական մասնակցություն է ունեցել նաեւ Տրդատ Սարգսյանը, որը հենց այս աղմուկի հետեւանքով հայտարարեց մարզպետի պաշտոնից հրաժարական տալու մասին։
Միջադեպին մարզպետի ներկայության հանգամանքը իրենց ցուցմունքներում պնդել են նաեւ 3 վկաները, այդուհանդերձ նախկին մարզպետին մեղադրանք չի առաջադրվել։
Քրեական գործով մեղադրանք էր առաջադրվել երկու անձի, որոնցից մեկը՝ Զավեն Գրիգորյանի նկատմամբ նախաքննական մարմնի որոշմամբ հետապնդումը դադարեցվել է, իսկ Հարություն Գրիգորյանի դրվագն անջատվել և ուղարկվել դատարան։ Արարատի և Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Հարություն Պետրոսյանի նախագահությամբ, նա մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ մի խումբ անձանց կողմից անձի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու համար և դատապարտվել ազատազրկման՝ 5 տարի ժամկետով։ Հարություն Գրիգորյանին մեղսագրվող 118-րդ հոդվածով՝ ծեծի դրվագով, վերջինիս նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով։ Ինչ վերաբերում է Զավեն Գրիգորյանին, ապա քննիչի որոշմամբ՝ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում էր կայացվել։
Արա Մխիթարյանը, որը կոմայի մեջ է և գտնվում էր տանը, տեղափոխվել է հոսպիտալ, Կարեն Մխիթարյանի փոխանցմամբ՝ ծնողներն ամեն օր այցելում են փոխգնդապետին։ Անդրադառնալով դեպքին, ՔՊ-ական պատգամավոր, նախկինում՝ մարզպետ Տրդատ Սարգսյանի հայտարարությանը, թե իր նկատմամբ սուտ մատնություն է եղել, թե ինքը դեպքի վայրում է եղել՝ Կարեն Մխիթարյանը նշեց. «Իրական է, որ ինքը եղել է, ուղղակի «ատկազ է կանգնում»։ Եթե չորս հոգի ասում է, որ իրեն տեսել են այդտեղ, մարդուն դեմքով տեսել են, մինչև դա՝ չեն էլ ճանաչել, որ մարզպետն է եղել, հետո են իմացել։ Ուղղակի չորով «ատկազ» է կանգնում։ Միայն դա չէ, ամբողջ բնագավառում են այդպես»։
Հարցին՝ արդյո՞ք այս տարիների ընթացքում Զավեն և Հարություն Գրիգորյանները փորձել են կապ հաստատել, Մխիթարյանը պատասխանեց՝ նշելով, որ Հարությունի հայրը դեպքից մեկ տարի անց միայն զանգել է, առաջարկել հանդիպել, գումար է առաջարկել, ինչից տուժող կողմը հրաժարվել է՝ նշելով. «Գումար ունե՞ս՝ բժիշկ գտիր բեր, թող բուժի եղբորս, տա մեզ։ Ձեզ լինի Ձեր գումարը։ Դրանից հետո մի քանի անգամ զանգահարել են՝ երկու-երեք ամիսը մեկ»։
Մայիսի 9-ին ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչության անձնակազմն այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն, ծաղիկներ զետեղել անմահ հերոսների շիրիմներին, տեղեկացնում են ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչությունը։
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ շուրջ 150 օր շարունակվող շրջափակման պատճառով Եռաբլուրում հանգչող արցախցի զինծառայողների հարազատները զրկված են իրենց հերոսների շիրիմներին այցելելու հնարավորությունից։ Այսօր այդ շիրիմների տարածքներում իրականացվել են նաև լրացուցիչ մաքրման ու մաշված դրոշների փոխարինման աշխատանքներ։
Ուկրաինան «անբարոյական» և «ոչ բարեկամական» արարք է համարում Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի ղեկավարների մասնակցությունը Մոսկվայում անցկացված հաղթական շքերթին։ Այս մասին մայիսի 9-ին ֆեյսբուքյան էջում հայտնել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը։
Գերատեսչությունը նաև ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնության ղեկավար Վլադիմիր Պուտինը «ռազմական հանցագործ է», որի ձերբակալման համար Միջազգային քրեական դատարանն օրդեր է տվել, գրում է korrespondent.net-ը:
Ուկրաինայի ԱԳՆ-ն նշում է,որ շքերթի նախորդ գիշերը Ռուսաստանը 25 թևավոր հրթիռ է արձակել Ուկրաինայի, այդ թվում՝ 15-ը՝ Կիևի ուղղությամբ։
Գերատեսչությունը հավելել է, որ երկրների ղեկավարների մասնակցությունը համարում է «անբարոյական» և «ոչ բարեկամական» քայլ Ուկրաինայի նկատմամբ, «անտեսման դրսևորում» իր գոյատևման և ազատության համար պայքարող ուկրաինացի ժողովրդի նկատմամբ:
«Կենտրոնական Ասիայի և Կովկասի ժողովուրդներն անգնահատելի ներդրում են ունեցել 78 տարի առաջ նացիզմի դեմ տարած հաղթանակում: Նրանք արժանի չեն Կրեմլի կողմից օգտագործվելու ճակատագրին՝ մասնակցելու կեղծ գործողությանը, որը որևէ կապ չունի նացիզմի դեմ հաղթանակածների սխրանքի հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել էր, որ Ռուսաստանը երախտապարտ է այն պետությունների ղեկավարներին, որոնք այս անգամ ժամանել են Մոսկվա՝ տոնակատարություններին մասնակցելու համար:
«Մայիսի 9-ը պահպանվում է որպես նախկին Խորհրդային Միության ժողովուրդների գլխավոր տոներից մեկը, և ԱՊՀ անդամ շատ երկրներ մինչ օրս այն համարում են սուրբ օր, որը պետք է նշվի: Եվ, իհարկե, այս առիթով մենք շատ շնորհակալ ենք մեր հյուրերին, քանի որ նրանք հնարավոր համարեցին այս օրը լինել մեր նախագահի կողքին և լինել մեզ հետ»,- ասել է Կրեմլի խոսնակը։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.