23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Մայիսի 17-ին՝ ժամը 21:25-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի դիտաշտարակներից մեկում ծառայություն իրականացնող պահպանության ապահովման բաժնի աշխատակցից ահազանգ է ստացվել այն մասին, որ անօդաչու թռչող սարքի (դրոնի) միջոցով փորձ է կատարվել հնարավոր ներնետում հիմնարկի տարածք:
Ահազանգից անմիջապես հետո իրականացվել է տարածքի զննություն, որի արդյունքում պատժախցերի մասնաշենքի տանիքի վրայից հայտնաբերվել է կպչուն ժապավենով ամրացված փաթեթ՝ մետաղյա կախիչով:
Փաթեթում առկա են եղել լիրիկա տեսակի 50 դեղապատիճ, 23,9 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված, 11 գրամ քաշով սպիտակ, փոշենման զանգված, 6,7 գրամ թափանցիկ և 5,7 գրամ դեղնավուն բյուրեղանման զանգվածներ, 8,3 գրամ քաշով սև կպչուն զանգված, ինչպես նաև 2 ներարկիչ՝ յուրաքանչյուրում՝ 4,5մգ սուր հոտով անգույն հեղուկ, 3 բջջային հեռախոս, USB լար և դատարկ, ապակյա ծխամորճ:
Հայտնաբերված իրերն ուղարկվել են ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչություն: Նախաձեռնվել է քրեական վարույթ:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Պետդեպարտամենտը չի բացառում, որ Ռուսաստանը կհայտարարվի ահաբեկչության հովանավոր պետություն Ուկրաինայում նրա չարագործությունների համար, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
Չինաստանին նվիրված հատկացումների հանձնաժողովի լսումների ժամանակ սենատոր Լինդսի Գրեհեմը վրդովված հարցրել է Բլինքենին. «Չէ՞ որ դուք նույնիսկ չեք պատրաստվում Ռուսաստանին հայտարարել ահաբեկչության հովանավոր պետություն»։
«Երբեք մի ասա երբեք»,-շտապել է պատասխանել Բլինքենը։
Բայդենի վարչակազմն ավելի վաղ հայտարարել է, որ պատրաստ չէ Ռուսաստանը ճանաչել որպես ահաբեկչության հովանավոր պետություն, ինչպես պահանջում էին Կոնգրեսի անդամներն ու Ուկրաինայի իշխանությունները:
Սպիտակ տունը կարծում է, որ ճանաչումը լիովին կդադարեցնի կրիտիկական ոլորտներում Ռուսաստանի հետ համագործակցության հնարավորությունները:
Հարավային Կովկասում Ռուսաստանի եւ Թուրքիայի փոխգործակցության շուրջ իրավիճակը միատարր չէ։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ կան շփման կետեր, կան կետեր, որոնց շուրջ Ռուսաստանի եւ Թուրքիայի դիրքորոշումները տարբերվում են, բայց պետք է խոսել ոչ թե ընդհանուր առմամբ, այլ գնահատել փոխգործակցության կոնկրետ մասը։
Զախարովայի խոսքով՝ կան հարավկովկասյան ուղու վրա հաջող փոխգործակցության օրինակներ, կա Սիրիայի հարցով համագործակցության օրինակ: «Կան օրինակներ, որ մեկ-երեք-չորս տարի առաջ ոչ ոք չէր պատկերացնի, որ այս ձեւաչափերում եւ այս հարցերում էլ կարելի էր պայմանավորվել։ Երկու երկրների ղեկավարության ջանքերի շնորհիվ ելքեր գտնվեցին այն իրավիճակներից, որոնք շատերն անլուծելի էին համարում»,-ասել է նա։
Փաստաբան Վահան Հովհաննիսյանը տեսանյութ է երևում, համաձայն որի՝ Աշոտ Փաշինյանն ինքն է նստել զոհված զինծառայողների ծնողների մեքենան, նրան չեն առևանգել։
«ՀՀ քրեական օրենսգրքի 191 -րդ հոդվածը (մարդուն առևանգելը)պատասխանատվություն է նախատեսում անձին առևանգելու համար,որը կատարվել է.
1.Իր կամքին հակառակ
2.կամ նրա կամքը անտեսելով
3.կամ նրա անօգնական վիճակն օգտագործելով:
Ստորև ներկայացվող տեսանյութը հերքում է հանցակազմի առկայությունը:
Մնացածի մասին հաջորդիվ»,- գրել է նա։
«Որդիների կանչ» կազմակերպությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«Ներկա պահին մամուլում շրջանառվող ինֆորմացիային ի պատասխան
Լուրեր են տարածվում, թե իբր «Որդիների Կանչ» սոցիալ-հայրենասիրական Հասարակական Կազմակերպության անդամները առևանգել են Աշոտ Փաշինյանին։
Պետք է պարզաբանենք և հստակեցնենք մեկ բան, որ նշված երիտասարդը իր ոտքով-ձեռքով է նստել մեր հերոսամայրերից մեկի մեքենան, այնուհետև մեզ համար անհասկանալի պատճառով իրեն նետել մեքենայից։
Եռաբլուրում, սեպտ. 21-ի գործով հերթական դատական նիստից հետո «Որդիների Կանչ» ՀԿ-ի անդամները դատարանից դուրս գալուց պատահաբար հանդիպել են Աշոտ Փաշինյանին։
Բացառապես մայրերով մոտենալով Ա. Փաշինյանին առաջարկել են նստել իրենց իսկ մեքենան, խոսել և միասին գնալ Եռաբլուր։
Աշոտ Փաշինյանը առանց առարկումների, առանց որևիցե մեկի միջամտության նստել է մայրերից մեկի մեքենան և ճանապարհ ընկել դեպի Եռաբլուր զինվորական պանթեոն։
Այնուհետև ճանապարհին այդպես էլ մեզ համար անհասկանալի պատճառով Ա. Փաշինյանը իրեն դեն է նետել ավտոմեքենայից։
Մեքենայի մեջ եղել են միայն տվյալ հերոսածին մայրը և Աշոտ Փաշինյանը։
Մնացած բոլոր տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»։
Երբ Թուրքիան և նրա ժխտողական կողմնակիցները պարտվում են Հայոց ցեղասպանության ճանաչումը արգելափակելու ճակատամարտում, նրանք դիմում են անհեթեթ հարձակումների, ինչպես, օրինակ՝ հայտարարելով նախագահ Բայդենին պաշտոնազրկելու իրենց ցանկության մասին նրա պաշտոնավարումից հետո, ծիծաղելի մի գաղափար, որը բացահայտել եմ իմ ավելի վաղ հոդվածում:
Հայոց ցեղասպանության ճանաչմանը հակազդելու թուրքական մեկ այլ նույնքան անհույս փորձով՝ Թուրքական հակազրպարտչական զինակցության (Turkish Anti-Defamation Alliance) փաստաբան Բրուս Ֆեյնը 2023 թվականի ապրիլի 24-ին ծավալուն նամակ է ուղարկել Կոնգրեսի անդամներին՝ բողոքելով այդ օրն ավելի վաղ նախագահ Բայդենի արած հայտարարության վերաբերյալ։
Ֆեյնը Վաշինգտոնում գտնվող Bruce Fein & Associates իրավաբանական ընկերության նախագահն է: Տարիների ընթացքում նա տարբեր պաշտոններ է զբաղեցրել՝ աջակցելու Թուրքիայի արշավին ընդդեմ Հայոց ցեղասպանության ճանաչման: Նա եղել է Ամերիկայի թուրքական համախմբման գիտաշխատող, Թուրք-ամերիկյան ընկերակցությունների համաժողովի գիտաշխատող, Turkish Times թերթի սյունակագիր, Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության խորհրդատու, թուրքական հեռուստատեսության մեկնաբան և Թուրքական հակազրպարտչական զինակցության խորհրդական։
Նախքան Ֆեյնի նամակի բովանդակության մեջ խորանալը, կցանկանայի երկու կարևոր հարց տալ.
1) Ինչու՞ է Ֆեյնը նախագահ Բայդենի դեմ բողոքել միայն այն բանից հետո, երբ նա ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Ապրիլի 24-ին։ Արդյոք նա չպե՞տք է իր նամակը գրեր նախքան նախագահի հայտարարության հրապարակումը։ Ես չգիտեմ, թե արդյոք Ֆեյնը վարձատրվել է իր նամակի համար որպես Թուրքիայի հակազրպարտչական զինակցության խորհրդական: Եթե վարձատրվել է, ապա Թուրքական միությունը վատնել է իր փողերը:
2) Ինչո՞ւ է Ֆեյնը գրել Կոնգրեսի անդամներին և ոչ ուղղակիորեն նախագահ Բայդենին՝ բողոքելու Ապրիլի 24-ի իր հայտարարության համար։ Ֆեյնի նամակն ավելի քան երեք տարի ուշացել է։ Ներկայացուցիչների պալատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 2019 թվականի հոկտեմբերի 29-ին, 405 կողմ, 11 դեմ ձայների հարաբերակցությամբ, իսկ Սենատը այն ճանաչել է 2019 թվականի դեկտեմբերի 12-ին, միաձայն քվեարկությամբ։ Նախագահ Բայդենը Հայոց ցեղասպանությունը ճանաչող իր առաջին հայտարարությունն արել է 2021 թվականի ապրիլի 24-ին: Որտե՞ղ էր Ֆեյնը 2019 և 2021 թվականներից ի վեր:
Անդրադառնալով Ֆեյնի վիճահարույց նամակի բովանդակությանը՝ նա անամոթաբար գրել է, որ «Բայդենի հայտարարությունը գնել և վճարել է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA): Քանի որ Ֆեյնը ոչ մի ապացույց չի ներկայացրել իր զրպարտչական նամակում, ANCA-ն իրավունք ունի դատի տալ Ֆեյնին զրպարտության համար: ANCA-ն նույնիսկ չի կողմակցել Բայդենին նախագահական ընտրությունների ժամանակ: Այնուամենայնիվ, Ֆեյնը շարունակել է. «Սակայն քաղաքականության մեջ ճշմարտությունն անօգնական է, երբ հարձակման է ենթարկվում քարոզարշավի շռայլ ներդրումներով ու ձայներով… Հայոց ցեղասպանության սուտը պահպանվում է ANCA-ի հարուստ աջակցության և նրանց գնած քաղաքական պնակալեզների շնորհիվ: Արhամարհելի է, որ նախագահ Բայդենն այդքան ցածրացել է»։
Այնուհետև Ֆեյնը շարունակում է մի շարք կեղծ հայտարարություններ անել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, ՄԱԿ-ի և մի քանի գիտնականների վերաբերյալ, ինչպես օրինակ, Փրինսթոնի համալսարանի վիճահարույց պրոֆեսոր Բեռնարդ Լուիսի, որը հակասական հայտարարություններ էր արել Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Նա Աթաթուրքի անվան խաղաղության միջազգային մրցանակի դափնեկիր էր։ ANCA-ն նրան անվանել է «ակադեմիական վարձկան»:
Ահա թե Վիքիպեդիան ինչ է բացահայտում Լուիսի մասին.
«Լուիսի «Ժամանակակից Թուրքիայի առաջացումը» գրքի առաջին երկու հրատարակություններում (1961 և 1968 թթ․) Հայոց ցեղասպանությունը նկարագրված է որպես «1915 թվականի սարսափելի Հոլոքոստ, երբ զոհվեց մեկուկես միլիոն հայ»: Հետագա հրատարակություններում այս տեքստը փոխվել է «1915-ի սարսափելի կոտորածի, երբ, ըստ հաշվարկների, զոհվեց ավելի քան մեկ միլիոն հայ, ինչպես նաև անհայտ թվով թուրքեր»: …Լուիսի կողմից Հայոց ցեղասպանության տեքստային նկարագրության փոփոխությունը և Կոնգրեսի բանաձևի դեմ խնդրագրի ստորագրումը վիճելի էր որոշ հայ պատմաբանների, ինչպես նաև լրագրողների շրջանակում, որոնք ենթադրում էին, որ Լուիսը զբաղվում է պատմական ժխտողականությամբ՝ ծառայելու իր քաղաքական և անձնական շահերին… 1995 թվականին Հայոց ցեղասպանությունը վերապրած երեք անձանց կողմից հարուցված քաղաքացիական դատավարության ընթացքում ֆրանսիական դատարանը Քաղաքացիական օրենսգրքի 1382-րդ հոդվածի համաձայն դատապարտեց Լուիսին իր հայտարարությունների համար և տուգանեց մեկ ֆրանկով ու հրամայեց վճիռը Լուիսի ծախսով հրապարակել Le Monde թերթում: Դատարանը վճռեց, որ թեև Լուիսն իրավունք ունի արտահայտելու իր տեսակետները, սակայն դրանց արտահայտումը վնասում է երրորդ կողմին, և որ «միայն իր թեզին հակասող տարրեր թաքցնելով է, որ ամբաստանյալը կարողացել է հայտարարել, որ «լուրջ ապացույց» չկա Հայոց Ցեղասպանության մասին»։
Բազմաթիվ այլ պնդումներ կան Ֆեյնի կողմից իր նամակում, ինչպես. «Ցեղասպանության կոնվենցիան բացառում է քաղաքական դրդապատճառներով սպանությունները»: Այսպիսով, Ֆեյնը խոստովանում է, որ հայերին իսկապես կոտորել են, բայց քաղաքական դրդապատճառներով…
Պնդելով, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ դատարանի ոչ մի վճիռ չի կայացվել՝ Ֆեյնը հավանաբար մոռացել էր 1919 թվականին Ստամբուլի թուրքական ռազմական դատարանի կողմից Հայոց ցեղասպանության կազմակերպիչների նկատմամբ արձակված մահապատժի մասին։
Ֆեյնը նաև խեղաթյուրել է 1919 թվականին բրիտանացիների կողմից օսմանյան առաջնորդների աքսորումը Մալթա՝ իրենց հանցագործությունների համար դատելու նպատակով։ Մեծ Բրիտանիան ազատ էր արձակել 144 թուրքերի 22 բրիտանացի գերիների փոխանակման դիմաց՝ հայտարարելով, որ մեկ բրիտանացի գերին արժե թուրքերով բեռնված մի ամբողջ նավ։
Վերջապես, Ֆեյնի «փայլուն միտքը» կարելի է ցուցադրել՝ հղում անելով 2022 թվականի նոյեմբերի 25-ին The Hill-ում հրապարակված նրա ծիծաղելի հոդվածին, որտեղ ասվում է, որ Կոնգրեսը «կարող է վերջ տալ Ուկրաինայի պատերազմին․․․ Միացյալ Նահանգները ՆԱՏՕ-ից դուրս բերելու մասին օրենք ընդունելով»։
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը գրում է.
«Արցախից պահանջում են, որ Հայաստանի իշխանությունը արտահայտի իր դիրքորոշումը Արցախի ապագայի վերաբերյալ: Հայաստանի ներսում էլ դեռ կան ուժեր և շերտեր, որ նախանձելի համառությամբ իշխանությունից պահանջում են դիրքորոշում հայտնել Արցախի մասով:
Բայց ի՞նչը չեք հասկացել, կամ ի՞նչն է, որ չի ասել այս իշխանությունը, որ անընդհատ փորձում եք ստիպել, որ ասի:
Էլ ի՞նչ լեզվով ասի, որ Արցախն իրենց համար այլևս գոյություն չունի, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն իրենց համար վերացել է, Արցախի իշխանություն և սահմանադրություն չկա, և մեծ հաշվով չի էլ եղել երբեք:
Արդեն երեք տարի է բաց տեքստով, իսկ մինչ այդ քողարկված, հայտարարում են, որ իրենց համար Արցախը բեռ է, որից պետք է ազատվել, հանձնել ադրբեջանին, հանձնվել թուրքերին ու կուշտ փորով ապրել:
Սա են ասում, սա են անում, առանց այլևայլության, սեթևեթանքի, ուղիղ, բաց տեքստով, բոլոր հասանելի ու հասկանալի լեզուներով: Ի՞նչ դիրքորոշում եք ցանկանում լսել, որ դեռ չեք լսել ու տեսել։
Հ.Գ. Հայաստանն այսօր նման է մի անառակ կնոջ, ով մեկ զույգ թանկ կոշիկի ու Hermes պայուսակի համար վաճառում է իր երեխային, ում պահելը, պաշտպանելն ու խնամելը մեծ բեռ է համարում:
Հ.Հ.Գ. Չասեք վիրավորում եք պետությանն ու ազգին, մենք բոլորս վաղուց արդեն վիրավորված ու ստորացված ենք ինչպես մեր, այնպես էլ ամբողջ աշխարհի աչքերում»։
Ադրբեջանի Ազգային անվտանգության ծառայությունը, Ներքին գործերի նախարարությունն ու գլխավոր դատախազությունը հիմա էլ համատեղ հաղորդագրություն են տարածել Իրանի օգտին հանցավոր խումբ բացահայտելու մասին։
APA գործակալությունը հայտնում է, որ հայտնաբերվել է հանցավոր խումբ, որը, իբր, Իրանի հրահանգով ցանկացել է «Քերիմե» անունով պետություն ստեղծել։
Նշվում է, թե Ռուխուլա Ախունադեն ու նրա որդին՝ Ալմուրսալ Ախուլզադեն, համագործակցելով Իրանի հատուկ ծառայությունների հետ, սահմանադրական կարգի բռնի փոփոխությունների, երկրի ներսում զանգվածային անկարգությունների միջոցով նախապատրաստել էին «Քերիմե» պետության ստեղծման հատուկ պլան։
Համատեղ հաղորդագրության մեջ նաև նշվում է, թե խումբը գործել է սոցիալական ցանցերում ստեղծված խմբերի միջոցով։
«Արտասահմանյան հատուկ ծառայությունների հետ համագործակցության մեջ ներգրավված մարդկանց բացահայտման գործողությունից հետո Ախմուդզադեն անմիջապես փակել է սոցիալական ցանցերում բացված խմբերը և հրահանգել խմբի անդամներին՝ որոշ ժամանակով չերևալ ցանցում»,-ասված է Ադրբեջանի հատուկ ծառայությունների տարածած հաղորդագրության մեջ։ Խմբի անդամները ձերբակալվել են։
Հիշեցնենք, որ քիչ առաջ էլ նույն լրատվամիջոցը, դարձյալ հղում անելով այդ երկրի ԱԱԾ-ին, գրել էր, թե, իբր, Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցող խումբ են բացահայտել։
Դատելով Ադրբեջանի հատուկ ծառայությունների այսօր ցուցաբերած առանձնահատուկ ակտիվությունից՝ կարելի է ենթադրել, որ կամ ներքաղաքական բախումներ են հասունանում այդ երկրում, և Ալիևը շտապում է բանտերում փակել ակտիվիստներին՝ նրանց ներկայացնելով այլ երկրների հետ աշխատող գործակալներ։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում մայիսի 15-ին մեկնարկել է Գործադիր խորհրդի 216-րդ նստաշրջանը։ Նույն օրը կայացած լիագումար առաջին նիստի ընթացքում ելույթով հանդես է եկել կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունից, անդրադառնալով արտակարգ և պատերազմական իրավիճակներում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ծավալվող գործունեությանը՝ ՀՀ մշտական ներկայացուցիչը հիշեցրել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը, մասնավորապես՝ տուժած մարզերում կրթական համակարգի կրած վնասները և ներկայացրեց իրավիճակի հաղթահարման ուղղությամբ ձեռնարկված քայլերը։
Քրիստիան Տեր-Ստեփանյանը համոզմունք է հայտնել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն պատասխանատվություն է կրում բոլոր այն մարդկանց համար, որոնց կրթության իրավունքը ոտնահարվում է։ Այդ համատեքստում, նա հիշատակել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքները Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության համար, այդ թվում՝ 30 000 երեխաների կրթության իրավունքի ոտնահարումը։ Նա վերահաստատել է նկարագրված իրավիճակով պայմանավորված ՄԱԿ միջգործակալական փաստահավաք առաքելության ուղարկման հրատապությունը։
ՀՀ մշտական ներկայացուցիչն իր ելույթում նաև մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներում հայկական մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգների առնչությամբ, մասնավորապես՝ Շուշիի և Հադրութի շրջաններում։ Նա ընդգծել է, որ 2020 թվականից հայկական մշակութային ժառանգության ոչնչացման, վանդալիզմի ենթարկելու, յուրացման բազմաթիվ դեպքերը ցանկացած հայկական մշակութային հետքի վերացման նպատակի խոսուն ապացույց են։ Այդ համատեքստում դեսպան Տեր-Ստեփանյանը վերահաստատել է Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության հրատապ ուղարկման ցանկությունը։
ՀՀ մշտական ներկայացուցիչն իր ելույթում անդրադարձել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Հայաստանի կողմից իրագործված և ընթացիկ փուլում գտնվող համատեղ մի շարք նախաձեռնությունների։
Aysor.am-ը գրում է.
«Իտալական ֆինանսական գվարդիան հայտնաբերել է կոկաինի ռեկորդային խմբաքանակ՝ 2734 կիլոգրամ, որը Հայաստան է ուղարկվել Էկվադորից: Նշվում է, որ արգելված բեռը կալանավորվել է Կալաբրիայի հարավային շրջանի Ջոյա Տաուրո քաղաքի նավահանգստում։ Թմրանյութը սառեցված է եղել 12 մետրանոց փաթեթներում՝ 78 տոննա բանանի մեջ։ Այս երկու կոնտեյներները Գուայաքիլից (Էկվադոր) վրացական Բաթումի նավահանգստով ուղեւորվում էին Հայաստան։
Aysor.am-ին ՊԵԿ-ից տեղեկացրեցին, որ իրենք տեղյակ չեն, թե ով է այդ 78 տոննա բանանի պատվիրատուն. «Քանի դեռ Հայաստան չի մտել, մենք ոչ մի բանի հետ կապ չունենք, ոչ մի տեղեկություն չենք կարող ունենալ: Այդ մասով միայն Իտալիան կարող է ասել, թե ովքեր են գնորդները եղել»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.