23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Armtimes.com-ը երկու շաբաթ առաջ գրել էր, որ տավարի միսը խանութներում արդեն թանկացել է 8 տոկոսի չափով, եւ դա պայմանավորված էր եղել Հայաստանից մեծաքանակ խոշոր եւ մանր եղջերավոր անասունների արտահանմամբ՝ հիմնականում Իրաք եւ Քաթար:
Առաջին սպառման մթերքների գների ուսումնասիրմամբ պարզեցինք, որ երեւանյան խանութներում թանկացել է ոչ միայն տավարի միսը, այլ նաեւ ոչխարի միսը եւ կարագը: «Երեւան սիթի» սուպերմարկետների ցանցում, օրինակ, տավարի մեկ կիլոգրամ միսն արժե 2790 դրամ, ոչխարի միսը՝ 3190, խոզի միսը՝ 3900 դրամ: Ազգային վիճակագրական ծառայության նախորդ տարի այս ժամանակահատվածի համար հրապարակած տվյալների համաձայն, Երեւան քաղաքում տավարի մսի մեկ կիլոգրամի միջին գինը կազմել է 2478 դրամ, ոչխարի միսը՝ 2700 դրամ, իսկ խոզի միսը՝ 2660 դրամ: Այսինքն՝ տավարի միսը թանկացել է ավելի քան 300 դրամով, ոչխարի միսը՝ 500 դրամով, իսկ խոզի միսը՝ 1240 դրամով:
Մասնագետները մսամթերքի թանկացման մի քանի պատճառ են առաջ քաշում: Առաջինը, որ երաշտ է եղել, հետեւաբար խոտն է թանկացել, որն էլ բերել է մսամթերքի թանկացմանը, իսկ երկրորդը՝ արտահանումն է մեծացել, այդ իսկ պատճառով էլ ներքին սպառման համար վաճառվող մսի պահանջարկն է մեծացել:
Թանկացել է նաեւ կարագի գինը: «Նորզելանդական» կարագի մեկ կիլոգրամն արժե 3940 դրամ, իսկ «Անքոր» տեսակի կարագինը՝ 3980 դրամ: Նախորդ տարի նույն ժամանակահատվածում կարագի գնի վերաբերյալ ԱՎԾ-ն կասկածելի թվեր է հրապարակել: Եթե Երեւան քաղաքում մեկ կիլոգրամ կարագն արժեցել է 3860 դրամ, ապա մյուս քաղաքներում այն տատանվել է 2600 դրամից մինչեւ 3000 դրամի միջակայքում: Կարագի գնի էական թանկացումն էլ պայմանավորվում է ԵԱՏՄ-ի սահմանած մաքսատուրքերով:
Բացի առաջին սպառման ապրանքներից թանկացել է նաեւ «Մասիս տաբակի» արտադրած «Գառնի» տեսակի ծխախոտը: Մեկ տուփի գինը 300 դրամից հասել է 320 դրամի: Նախորդ տարվա համեմատ ծխախոտի այս տեսակը թանկացել է 30 դամով:
Լաս Վեգասում տեղի ունեցած հրաձգության արդյունքում զոհվել է առնվազն 20 մարդ, ավելի քան 100-ը վիրավորվել: Այս մասին հայտնել են տեղի ոստիկանությունից: Նշվում է, որ կրակոցներ արձակած հանցագործը չեզոքացվել է:
Իրավապահ մարմինների փոխանցմամբ՝ անհայտ անձը կրակ է արձակել Mandalay Bay Hotel հյուրանոցային համալիրի պատշգամբներից մեկից. հարձակվողի թիրախում եղել են քանթրի երաժշտության փառատոնի այցելուները:
Այս պահին նման տեղեկատվություն չունենք. ի պատասխան Factor.am-ի հարցին, թե Լաս Վեգասում հնչած կրակոցներից զոհերի ու վիրավորների թվում հայեր կան, պատասխանեց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: «Ստուգվում է, նորություն լինելուն պես կհրապարակենք»,- հավելեց մամուլի խոսնակը:
Լաս Վեգասի կենտրոնում հրաձգության հետևանքով 50 տուժածների մեջ կան նաեւ հայեր:
Տուժածների թվում են հայ եղբայրներ Արմենակ և Մուշեղ Մուրադյանները: Նրանք Բըրբանք քաղաքից են: Արմենակը վիրավորում է ստացել ոտքի շրջանում, նրան արդեն դուրս են գրել հիանդանոցից:
https://www.youtube.com/watch?time_continue=11&v=lsnS6CadElo
Վրաստանի ՆԳՆ քրեական ոստիկանական վարչության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչությունը ՀՀ իրավապահների դիմումի հիման վրա Թբիլիսիում ձերբակալել էր Սամվել Բաբայանին «Իգլա» զենիթահրթիռային համակարգ մատակարարած անձ հանդիսացող Ռոբերտ Աղվանյանին:
Աղվանյանի ձերբակալվել է մարտ ամսին, սակայն նա այդպես էլ չի արտահանձնվել Հայաստանին:
Նշենք, որ Ռոբերտ Աղվանյանը Էջմիածնի նախկին քաղաքապետերից մեկի որդին է:
Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում Աղվանյանի ընտանիքին ճանաչող անձը նկատեց.«Հնարավոր է նա արդեն Ֆրանսիայում լինի: Հայրը բավականին ժամանակ է այնտեղ է ապրում և Էջմիածնում կա խոսակցություն, որ տղային տարել է իր մոտ»:
Նշենք, որ Արմեն Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց հետ` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք է բերել, փոխադրել և պահել ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր:
Ժորա Զաքարյանին և Դավիթ Հարությունյանին Կարեն և Անդրանիկ Քոչարյաններին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Արմեն Պողոսյանին՝ 235-րդ հոդվածի 2-րդ մասով:
Նշենք, որ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու (փողերի լվացում), ինչպես նաև ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և փոխադրելու գործով անցնում են 7 մեղադրյալ, և նրանցից երեքը՝ Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը գտնվում են կալանքի տակ, իսկ մյուս չորսի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը:
Ավելի քան 50 նույնասեռականներ են ձերբակալվել Բաքվում՝ ոստիկանական ստուգողական արշավների ժամանակ:
Իշխանությունների մեկնաբանությամբ՝ ստուգումները իրականացվում են բնակիչների զանգվածային բողոքի հիման վրա, ովքեր իբրև թե պահանջում են վերջ տալ մարմնավաճառությանը մայրաքաղաքում: Ա
Ձերբակալվածներից շատերին պատժել են 30-օրյա ազատազրկմամբ: Մարդու իրավունքների փորձագետ Սամեդ Ռագեմիլին իրավապշատպանների հետ զրույցում համոզմունք է հայտնել այն մասին, որ իրականում ոստիկանների գործողություններն ուղղված են եղել ոչ թե մարմնավաճռների, այլ նույնասեռականների դեմ, որոնց խոշտանգել են, անմարդկային վերաբերմունք ցուցաբերել:
Ոստիկանական արշավը իրականացվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ բժշկական ստուգումներ իրականացնելու անվան տակ: Այս մասին գրում է dw.com-ը:
Պաշտոնապես հայտարարվում է, թե ձերբակալվածներից 6-ի մոտ ինչ-որ հիվանդություններ են հայտնաբերվել: Իրավապաշտպանը հայտնել է նաև, որ իրավապահների տեսադաշտում հայտնվել է շուրջ 150 մարդ, սակայն ոչ բոլորն են ձերբակալվել: Настоящее Время-ն հրապարակել է տեսանյութ, որում ձերբակալվածները պատմում են, թե ինչ անմարդկային վերաբերմունքի են ենթարկվել ոստիկանների կողմից: Նրանցից մեկին ոստիկանները մերկացրել են և էլեկտրահարել:
ենթարկվել ոստիկանների կողմից: Նրանցից մեկին ոստիկանները մերկացրել են և էլեկտրահարել:
Տեսանյութն այստեղ currenttime.tv
Հոկտեմբերին հյուսիսային կիսագնդում շարունակվում է փոքրանալ արեգակի բարձրությունը հորիզոնից և հետևաբար փոքրանում է ցերեկվա տևողությունը:
Զգալիորեն պակասում է երկրի մակերևույթի կողմից ստացվող ջերմության քանակը: Հոկտեմբերին միջին ամսական ջերմաստիճանը 7.90C է և նախորդ ամսվա համեմատությամբ ցածր է 50C: Ամսվա ընթացքում դիտվում է ջերմաստիճանի աստիճանական նվազում, առաջին տասնօրյակում միջին տասնօրյակային ջերմաստիճանը կազմում է 9.80C, երրորդում 5.90C:
Միջին ջերմաստիճանը առավել բարձր է Մեղրիում 150C, Արարատի, Արմավիրի մարզերում, Երևանում 130C, Տավուշում 120C: Ցածր է լեռնային շրջաններում՝ 70C (Աշոցքում՝ 40C):
Աշնան առաջին նշանները հանդիսանում են հողի մակերևույթին դիտվող ցրտահարությունները: Ցրտահարություններ հողի մակերևույթին տարածքի մեծ մասում հնարավոր են արդեն ամսվա սկզբին, իսկ օդում ամսվա վերջին: Հատկապես վտանգավոր են վաղ ցրտահարությունները տաք շրջանների համար, որտեղ ջերմաստիճանային ֆոնը դեռևս բարձր է: Արարատյան դաշտում աշնանային ամենավաղ ցրտահարությունները դիտվել են հոկտեմբերի 1-ին և 2-ին, սակայն դրանց հավանականությունը շատ փոքր է:
Հոկտեմբերին ավելանում է տեղումների քանակը, այն հանդիսանում է տարեկան երկրորդ առավելագույնը մայիսից հետո: Ամսական տեղումների միջին քանակը կազմում է 48մմ: Ամենից քիչ տեղումներ դիտվում են Արարատյան դաշտում` 23-30մմ, ամենից շատ` Լոռիում, Կոտայքում, Գորիսում` 50-60 մմ:
Հոկտեմբերին ավելանում է նաև ամպամած օրերի թիվը, որը հատկապես շատ է Գորիսում, բայց պարզ օրերի թիվը դեռևս գերակշռում է:
Հարաբերական խոնավությունը որոշ չափով ավելանում է և միջինը կազմում է 65-75%, ցերեկային ժամերին այն հասնում է 40-55%:
Հոկտեմբերին մառախուղների հաճախականությունը մի փոքր ավելանում է, հատկապես Զանգեզուրի լեռնաշղթայի արևելյան լանջերին:
Քամու ռեժիմը հանրապետությունում սեպտեմբերի նկատմամբ էապես չի փոխվում, միայն որոշ չափով մեծանում է արևմտյան քամիների հաճախականությունը:
ՌԴ Կրասնոդարի երկրամասում հայտնաբերված և ձերբակալված «մարդակերների ընտանիքի» գործով հետաքննության շրջանակներում հրապարակվել է նրանց բնակարանում իրականացված խուզարկության տեսանյութը, որտեղ մարդկային մնացորդներ էին հայտնաբերվել:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը՝ վկայակոչելով հետաքննիչների հաղորդագրությունը, ամուսինների վերջին զոհը սպանվել և մասնատվել է զարդեղենի շուրջ ծագած վեճի արդյունքում, երբ ամուսինը հարբած վիճակում է գտնվել:
Ինչպես նշվում է, կասկածյալ 42-ամյա Նատալյա Բակշևան մեղադրել է 35-ամյա Ելենա Վաշրոշևային իր ամուսնուն գայթակղելու մեջ, որից հետո հանցագործ զույգը հաշվեհարդար է տեսել կնոջ նկատմամբ նույն շենքում, որն օգտագործել են որպես իրենց «սպանությունների գաղտնարան»:
Ոստիկանությունը ստուգում է ամուսինների խոստովանությունը, որի համաձայն իրենք սպանել և կերել են առնվազն 30 մարդու մի քանի տարվա ընթացքում: Ամուսնու խոսքով՝ ինքը մարդկանց սպանել և կերել է 1999-ից ի վեր:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, ռուս իրավապահներն ուսումնասիրում են ամուսինների կենսագրությունը՝ սկսած մանկությունից:
Հիսուս ասում է.
— Ուրեմն լսեցե՛ք, թե ի՛նչ է ուզում ասել սերմնացանի առակը։ Ճանապարհի եզերքին գտնվող հողը, որի մեջ ընկավ սերմը, նման է այն մարդուն, որը լսում է
Աստծու արքայության մասին քարոզությունը, բայց չի հասկանում. չարը գալիս և հափշտակում է նրա սրտում սերմանվածը։ Ժայռոտ հողը նման է այն մարդուն, որը Աստծու խոսքը հազիվ լսած՝ ուրախությամբ ընդունում է այն։ Սակայն սերմն արմատ չունի իր մեջ, այսինքն՝ նա հավատում է մի որոշ ժամանակի համար, և երբ նեղության և Աստծու խոսքի համար հալածանքի ենթարկվի, իսկույն կկորցնի իր հավատը։ Փշերով ծածկված հողը նման է այն մարդուն, որը լսում է Աստծու խոսքը, բայց երկրային կյանքի հոգսերը և հարստության հրապույրը խեղդում են այդ խոսքը, որ անպտուղ է դառնում նրա մեջ։ Իսկ լավ հողը նման է այն մարդուն, որը լսում է Աստծու խոսքը ու հասկանում և պտուղ է տալիս. մեկի փոխարեն հարյուր, մեկ ուրիշը՝ վաթսուն և մեկ ուրիշը՝ երեսուն։
(Մատթեոսի ավետարան 13:16-23)
Դու ո՞վ ես, ո՛վ մարդ, որ Աստծու դեմ ես խոսում։ «Մի՞թե ստեղծվածը կարող է իր ստեղծողին ասել՝ ինչո՞ւ այդպես ստեղծեցիր ինձ»։ Կամ կավագործ բրուտը իրավունք չունի՞ նույն զանգվածից տարբեր անոթներ շինելու, մեկը՝ պատվական, մյուսը՝ հասարակ։ Արդ, Աստված ուզենալով ցույց տալ իր բարկությունը և հայտնի դարձնել իր զորությունը՝ մեծ համբերատարությամբ հանդուրժեց իր բարկությանն արժանի մարդկանց, որոնք դատապարտված են կորստյան, որպեսզի, մյուս կողմից, իր մեծ փառքը հայտնի դարձնի նրանց, որոնք արժանի են իր ողորմությանը, և որոնց նա սկզբից պատրաստեց՝ իր փառքին մասնակից դարձնելու համար։ Այս վերջինները մենք ենք, որոնց Աստված կանչեց ոչ միայն հրեաներից, այլ նաև բոլոր ազգերի միջից, ինչպես որ ասում է Oսիա մարգարեի բերանով. «Այն ժողովրդին, որ իմ ժողովուրդը չէր, իմ ժողովուրդ եմ կոչելու, նրան, որ սիրելի չէր ինձ, սիրելի եմ կոչելու։ Եվ հենց այնտեղ, ուր նրանց ասացի՝ “Դուք իմ ժողովուրդը չեք”, — այնտեղ նրանք կենդանի Աստծու որդիներ պիտի կոչվեն»։
(Պողոս առաքյալի նամակը հռոմեացիներին 9:20-26)
Ռուբեն աբեղա Զարպգարյան
«Էրեբունի-Երևան 2799» տոնակատարությունը 2017 թվականին կրում է «Երևան՝ սիրո քաղաք» խորագիրը։ «Էրեբունի-Երևան 2799» միջոցառումները տեղի կունենան հոկտեմբերի 14-ին։
Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, ներկայացնելով Երևան քաղաքի հիմնադրման օրվա միջոցառումները, նշեց, որ հոկտեմբերի 14-ն ամբողջ օրը հագեցած է լինելու։
«Մեր քաղաքացիների և զբոսաշրջիկների համար այդ օրը կդարձնենք շատ հետաքրքիր։ Այս տարի 4 հիմնական բաղադրիչներով են առանձնանալու՝ տես Երևանը, լսիր Երևանի, զգա Երևանը, սիրիր Երևանը։ Սա մեր կոնցեպտուալ մոտեցումն է և բրենդավորման վերաբերյալ տարված աշխատանքը։ Այսուհետ մեր միջոցառումները կունենան իրենց խորհրդանիշները։ Ինչպես հայտնի է, բազմաթիվ ծրագրեր արդեն իսկ դարձել են ավանդական, շատ սպասված և սիրված են մեր հասարակության կողմից։ Դրանք այն բազմաժանր բեմահարթակներն են, որտեղ ջազը, ռոքը, բարդ երաժշտությունը, ազգագրական երգն ու պարը իշխում են»,- նշեց Երևանի քաղաքապետի տեղակալը։
Սուքիասյանը ներկայացրեց նաև «Մեկ կտավ Երևանիս» Երևան արտ միջոցառումը, որը տեղի է ունենալու Սարյանի անվան պուրակում։
«Այդ միջոցառման ընթացքում տեղի և հրավիրված նկարիչները համատեղ ուժերով կնկարեն մի կտավ և այդ մի քանի ժամվա աշխատանքը օրվա վերջում կնվիրաբերեն Երևանի քաղաքապետարանի Երևանի պատմության թանգարանին։ «Մարզական Երևան»-ն այս տարի կլինի Ազատության հրապարակում և ամենատարբեր մարզաձևերի ցուցադրական ելույթներով։ Կլինի նաև մշակութային ուղեկցություն։ «Ես ու Երևանս» մանկապատանեկան տոնական համերգը կանցկացվի խաչքարերի պուրակում, որը բավական բարեկարգ և գեղեցիկ այգի է Հանրապետության հրապարակի հարևանությամբ։ Իրականացվելու է նաև «Խելացի Երևան» ծրագիր Թամանյանի արձանի հարևանությամբ, որտեղ կներկայանան տարբեր կրթարանների մեր խելացի պատանիները։ Նրանք կներկայացնեն իրենց մոտեցումներն ու մտահղացումները»,- տեղեկացրեց Երևանի քաղաքապետի տեղակալ Սուքիասյանը։
Հոկտեմբերի 14-ին անցկացվելու են նաև «Սիրով՝ Երևանիս» երիտասարդական ֆլեշ-մոբեր քաղաքի տարբեր հատվածներում և տարբեր ժամերի։ Նորամուծություններից է նաև օդագնացության միջազգային փառատոնի բացումը, որը տեղի է ունենալու Հանրապետության հրապարակում. օդապարիկները տեղակայված են լինելու հրապարակի գորգի վրա։ Փառատոնը կտևի երկու օր։ Կարապի լճում կլինեն լուսանկարչական տաղավարներ, որտեղ բոլորը հնարավորություն կստանան նկարվել տարբեր տարազներով, Երևանյան տարբեր ժամանակաշրջանների զգեստներով, ինչպես նաև ավելի ժամանակակից աքսեսուարներով, մոդեռն դարձած տարազներով։
Երևան քաղաքի հիմնադրման օրվա բոլոր միջոցառումները ժամը 22:00-ին կամփոփվի տոնական հրավառությամբ։
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը ընդունել է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող Հրազդան-Շինուհայր օդային գծի կառուցման կապալառու հնդկական «Կալպառու» ընկերության միջազգային նախագծերի բիզնես զարգացման գծով գլխավոր տնօրեն Փյունիթ Խեյրի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել է նաև Համաշխարհային բանկի ներկայացուցիչը։ Քննարկվել են էլեկտրահաղորդման գծի շինարարության ընթացքին վերաբերող մի շարք հարցեր։
Կապալառու կազմակերպության ներկայացուցիչը նախարարին ներկայացրել է աշխատանքների կատարման ընթացքը։ Մասնակիցներն անդրադարձել են ծրագրի շրջանակներում առկա տեխնիկական և ֆինանսական խնդիրներին։ Քննարկված բոլոր հարցերի վերաբերյալ կողմերը եկել են փոխհամաձայնության։
Նշենք, որ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Նորադուզ-Լիճք-Վարդենիս-Վայք-Որոտան-1» էլեկտրահաղորդման շուրջ 230 կմ երկարությամբ օդային գիծը միացնում է էներգահամակարգի երկու արտադրող կայանները՝ «Հրազդան ՋԷԿ»-ը և Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրը։ Ծրագրի իրականացումը նպատակ ունի բարելավել էներգահամակարգի հուսալիությունը, բարձրացնել թողունակությունը և նվազեցնել էլեկտրաէներգիայի կորուստները: Ծրագրի իրականացման աշխատանքները մոտենում են ավարտին։
Երկիր մոլորակը գտնվում է հզոր մագնիսական փոթորկի ազդեցության ներքո:
Մագնիսական փոթորկի մակարդակը գնահատվել է 3՝ հնարավոր 5-ից։ Life.ru-ն, հղում անելով է ՌԴ Գիտությունների ակադեմիայի Լեբեդևի անվան Ֆիզիկայի ինստիտուտի մամլո ծառայությանը, հայտնում է, որ մոլորակը հայտնվել է արևային արագ քամու հոսքի մեջ, ինչն էլ մագնիսական դաշտի հուզումներ է առաջացրել։
Արևային քամիների հոսքում մեր մոլորակը հայտնվել էր չորեքշաբթի առավոտյան: Այսօր երեկոյան մագնիսական դաշտը լիովին կհանդարտվի։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.