23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հայոց ցեղասպանության տարիներին Հայաստան Վարժապետյանի ընտանիքը զոհվել էր, իսկ ինքը՝ դուրս գալով թուրքական մարագից, վառել էր այն՝ ներսում թուրքերի հետ միասին: Նրա ծոռ՝ Գոհար Ասելեսյանը, ArmenianGenocide100.org-ին էր ներկայացրել Հայաստան տատի պատմությունը:
«Այն, ինչ պատմելու եմ ստորև, հիմնված են իրական փաստերի վրա, որոնք լսել եմ անձամբ Հայաստան տատից ու ներկայացնում եմ ամբողջովին նույնությամբ: 1915 թ-ին Հայաստան տատիկը ամուսնացած է եղել մի հարուստ վաճառականի հետ, ունեցել է երկու որդի՝ 3 և 5 տարեկան: Պատմում էր, թե ինչպես է թուրքը մտել գյուղ: Առաջինը սպանել են ամուսնուն:
Խուճապի մատնված մայրը ճչացել է, որ երեխաները փախչեն: Թուրքը բռնել է երեխաներին ու գլխատել նրանց հենց մոր աչքերի առաջ: Վշտից ու ցավից խելակորույս կինը փորձել է փախչել: Թուրքը վազել է նրա հետևից, հասել ու սկսել քաշքշել: Այդ ընթացքում գլխից սահել-ընկել է գլխաշորը ու թուրքը քարացել է՝ տեսնելով նրա գեղեցկությունը:
Հիշում էր, թե ինչպես է զարմանքից բարբաջել՝ «Մաշալաաա»… ու քարշ տվել մարագը… Հետո մի պահ լռելուց հետո շարունակում էր… «Ուշքի եկա…լուսանում էր…վեց-յոթ թուրք մարագում հարբած ընկած մռափում էին…»:
Զգուշությամբ դուրս է գալիս մարագից, կամաց դրսից գցում դռան կեռանը ու…հրդեհում: «Մինչև հիմա ականջներիս մեջա էդ անասունների վայնասունը…խելագարի նման փախչում էի մթության մեջ՝ ցավից ու վշտից ճչալով… մեկ- մեկ կանգնում ու հետ էի նայում …արդեն լուսանում էր ու կիսախավարի մեջ երևում էր վառվող մարագի սև ծուխը՝ թուրքի ճենճոտ ծուխը… մեկ լալում էի, մեկ ծիծաղում՝ գժի նման….ըտենց հասա Աղին…»,- պատմում էր Հայաստան տատիկը:
Ահա այսպես քաջ կնոջը հաջողվում է վրեժխնդիր լինել իր երեխաների ու ամուսնու համար:
Ասելեսյանը պատմում է, որ Աղինում արդեն տարածվել էր, որ գյուղում ապաստան է գտել թուրքի յաթաղանից փրկված մի գեղեցկուհի: «Ասում են, թե գյուղի երիտասարդ տղաներն ամեն օր գնացել են աղբյուրը՝ հույս ունենալով գոնե մեկ անգամ տեսնել այդ գեղեցկուհուն, բայց ավաղ, ձմեռն այդպես էլ անցնում է և նրանց չի հաջողվում տեսնել գեղեցկուհուն: Փոքրիշատե վերքերը փարատած Հայաստան մամը վերցնում է դույլերն ու իջնում աղբյուրը՝ ջուր բերելու: Ասում են, որ հենց այդտեղ ել նրան տեսնում է Երվանդ պապը, որն այն ժամանակ երկաթգծի կայարանի պետն է լինում, մի կրթված ու գեղեցիկ երիտասարդ, տեսնում է ու տեղում սիրահարվում: Հենց այդտեղից էլ սկիզբ է առնում Գալստյանների գերդաստանի պատմությունը»:
Հայաստան մամը կրկին մայրանում է, երեխաներ ունենում, այնուհետև թոռներ, ծոռներ: Գրեթե բոլոր թոռնուհիներն ու ծոռնուհիներն էլ ժառանգել են նրա գեղեցկությունը, նույնիսկ նրանցից մեկը՝ Անուշիկ Բարբառյանը, 1994թ-ին Երևանում կազմակերպված առաջին գեղեցկության մրցույթի գեղեցկուհին է ճանաչվել:
«Երբեք չեմ մոռանա այն օրը, երբ մամը հոգեվարքի մեջ էր ու ամուր փակած աչքերով զառանցում էր…Մերթ տալիս էր թուրքի յաթաղանից զոհված վաղամեռիկ երեխաների անունները…մերթ անիծում էր թուրքին.. մերթ ընդ մերթ ծիծաղում ու լալիս ու հետո կրկին ճչում բալեքին, որ փախչեն փրկվեն թուրքի ճիրաններից…»:
Ռուս հայտնի հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը Մոսկվայի կենտրոնում էլիտար անշարժ գույքի սեփականատեր է, նրան շքեղ առանձնատուն է նաև պատկանում Իտալիայում: Այդ մասին հայտնի է դարձել ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի հետաքննությունում:
«Արմսես» գիտակրթական կենտրոն» հասարակական կազմակերպության եւ Երեւանի պետական համալսարանի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի համատեղ ջանքերով գործարկվել է «Ապրիլյան պատերազմ 2016» կայքը (www.april2016.am)։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամից NEWS.am_ին հայտնում են, որ վերջինս նվիրված է 2016թ. ապրիլյան պատերազմին, տեղի ունեցած մարտական գործողություններին, զոհված հերոսների կյանքի ու սխրանքի պատմությանը, հայ-ադրբեջանական պատերազմի ներկա փուլին։ Կայքում ընթերցողի հետ հարց ու պատասխանի ձեւաչափով լուսաբանված են պատերազմի ներկա փուլի ընթացքը, դրա դրդապատճառներն ու հաղթահարման հնարավոր տարբերակները, առաջնագծում զինծառայողների հերոսության ներկայացման համաշարում պարզաբանված է պատերազմական պայմաններում թիկունքի եւ առհասարակ քաղաքացիական բնակչության դերակատարությունը։
«Ապրիլյան պատերազմ 2016» կայքում ներկայացված են վերլուծական բնույթի նյութ-տեղեկագրեր՝ հոդվածներ, հարցազրույցներ, ժամանակագրություն, որոնք լույս են սփռում հայ-ադրբեջանական հակամարտության եւ Հայաստանի ռազմավարական մտահոգությունների վրա եւ կարող են օգտակար լինել թե՛ հայկական, թե՛ օտարերկրյա լսարանի համար։
Կայքն ունի նաեւ ադրբեջաներեն էջ, որտեղ ներկայացված են հակառակորդի լսարանին հետաքրքրող այն հարցերի պատասխանները, որոնք ադրբեջանցի ակտիվ օգտատերերը հաճախ փորձում են ստանալ հենց հայկական կողմից։ Կայքը չծանրաբեռնելու համար այդ էջը հասանելի է միայն ադրբեջանցի օգտատերերին։
Կայքի բովանդակային հագեցումն իրականացվել է «Արմսես» գիտակրթական կենտրոն» ՀԿ-ի կողմից՝ 2016թ.-ին ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի եւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։ Կայքի ստեղծման, տեխնիկական կահավորման եւ անվտանգության ապահովման աշխատանքներն անհատույց կերպով իրականացվում են «Լոկատոր» ՓԲԸ կողմից։
Ներկայումս շարունակվում են աշխատանքներ իրականացվել կայքի համալրման ուղղությամբ։ Առաջիկայում նախատեսվում է շարունակել 2016թ․ ապրիլ-մայիսին զոհված զինծառայողներին նվիրված ակնարկային հուշապատումների, վերլուծական տիպի նյութերի տեղադրման եւ ապրիլյան պատերազմի ժամանակագրության ներկայացման գործընթացը։
Կայքի բովանդակության ահռելի ծավալների նախնական ինֆորմացիան հավաքվել է ՊԲ եւ ՊՆ՝ մարտական գործողություններում ներգրավված համապատասխան զորամասերում դաշտային աշխատանքների, զոհված զինծառայողների ընտանիքներ տնայցերի, ինչպես նաեւ ոլորտի առաջատար ու ճանաչված մասնագետների հետ մշտական փոխխորհրդակցության շնորհիվ։
Հոկտեմբերի 2-ին 10:00-ին մահափորձ է կատարվել Զապարոժյեի Հայերի միության ղեկավար Արտաշես Սարգսյանի դեմ: Այդ մասին հայտնել է Հայերի միության փոխնախագահ Ռուդոլֆ Հակոբյանը:
Սարգսյանի ուղղությամբ կրակել են հրազենից Շևչենկոյի բուլվարում գտնվող Հայերի միության շենքի մոտ, երբ նա դուրս էր գալիս մեքենայից: Նրան հասցրել է իր մարմնով փակել թիկնապահը, որն այժմ վերակենդանացման բաժանմունքում է: Նա որովայնի վիրավորում է ստացել: Նրան հիվանդանոց են տեղափոխել՝ չսպասելով շտապ օգնության ժամանելուն, հայտնում է Forpost-ը:
Ինքը Սարգսյանը կրակոցից անմիջապես հետո մտել է Հայերի միության շենք: Իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել:
«Մենք չգիտենք, թե ինչի հետ կարող է կապված լինել մահափորձը: Մեր կազմակերպության անդամները հակաիրավական գործունեություն չեն ծավալուն: Հավանաբար, մենք ինչ- որ մեկին խանգարում ենք քաղաքում»,-ասել է Հակոբյանը:
Ղարաբաղի հարցով բանակցությունները փակուղում են և արդեն 2018-ի մարտից, երբ Հայաստանն անցնի խորհրդարանական կառավարման, ուղղակի հայտնի չի լինի` ում հետ է պետք բանակցել, և այդ բանակցությունները փակուղում կհայտվեն վերջնականապես: Սպառազինությունների մրցավազքը շարունակվում է, և, օրինակ, Հայաստանն իր ռազմական բյուջեն ավելացրել է 17.6 տոկոսով. սա վերջին շրջանում պաշտպանական ծախսերի ամենախոշոր ավելացումն է, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Անդրադառնալով Երևանում հայկական կողմի նախաձեռնությամբ և հիբրիդային պատերազմների թեմայով ՀԱՊԿ միջխորհրդարանական լսումների ժամանակ ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանի հայտարարությանը` նշում են` Հայաստանում միլիտարիստական տրամադրությունները սրում են պետական գործիչները: Հարությունյանը հայտարարել է՝ Ղարաբաղը երբեք ադրբեջանական հող չի եղել և սա նշանակում է, որ Հայաստանում փաստացի նորից բացառում են փոխզիջումը:
«Ռուսաստանի հարավի վերլուծություն» հրատարակության գլխավոր խմբագիր, անվտանգության հարցերով փորձագետ Եվգենի Միխայլովը նշել է, թե Հայաստանի կողմից պատերազմ սկսելու բոլոր խոսակցությունները քննադատության չեն դիմանում: «Ինչքան էլ Հայաստանն ավելացնի պաշտանական ծախսերը, այդ երկիրը ռազմական տեխնիկայի որակի հարցում զիջում է Ադրբեջանին: Հայաստանը ունի ժամանակակից զիտեխնիկա, բայց այն այսպես ասած, ռուսական զորամիավորման բալանսում է: Տարածաշրջանում Ռուսաստանի անվտանգության երաշխավոր լինելը Երևանի լրիվ պարտության միակ խոչընդոտն է», — ասել է Միխայլովը:
Միխայլովի խոսքով, Բաքուն հարգում է հյուսիսային հարևանի դիվանագիտական ջանքերը, սակայն իրավիճակը կարող է կտրուկ փոխվել, եթե Հայաստանը միակողմանի լայնամասշտաբ պրովոկացիա սկսի Ղարաբաղում` հույս ունենալով, որ Ռուսաստանը թույլ չի տա Բաքվին պատասխանել: Միխայլովը հավելել է, թե սա սխալ պատրանք է:
«Ռուսաստանը Ղարաբաղում Երևանին չի աջակցի: Հայաստանի անվտանգության երաշխավորը կլինի, բայց ոչ Լեռնային Ղարաբաղի: Բաքուն պետք է սպասի հայկական դեմարշի և հարձակման ենթարկվի: Այդ ժամանակ բոլոր շանսերը կլինեն, որ պատասխան գործողություններով Ղարաբաղի «վերադարձը» կճանաչեն Ռուսաստանը և համաշխարհային հանրությունը», — ասել է Միխայլովը:
«Մենք շատ լուրջ ենք վերաբերվում այս դեպքերին: Այստեղ, Լաս Վեգասում, հայ համայնքում բոլորը զգաստ վիճակի մեջ են», — Լաս Վեգասի Սբ. Կիրակոս Հայ Առաքելական Եկեղեցու հովիվ հայր Սասուն վարդապետ Զմրուխտյանը ցնցված է: Եկեղեցու հարեւանությամբ գտնվող Mandalay Bay հյուրանոցի առջեւի տարածքում տեղի ունեցածը Միացյալ Նահանգների պատմության խոշորագույն զանգվածային սպանդն էր:
Ոստիկանության տվյալներով, 64-ամյա ամերիկացի թոշակառու Սթիվեն Փեդոքը 32-րդ հարկում գտնվող հյուրանոցի իր համարի պատուհանից կրակ արձակելով հյուրանոցի առջեւ անցնող համերգին եկածների վրա, սպանել է առնվազն 58 եւ վիրավորել 500-ից ավելի մարդ: Կրակը մարդասպանն արձակում էր ինքնաձիք զենքից, յուրաքանչյուր կրակահերթը՝ 50-100 փամփուշտ: Եւ այսպես 10 անգամ, որից հետո սպանում է ինքն իրեն: Իր համարում ոստիկանները գտնում են 10-ից ավելի զենքեր, այդ թվում՝ հրացաններ:
«Դա իրական չարիքի արարք էր», — Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հազիվ է զսպում զայրույթը՝ կոչ անելով միասնության եւ խնդրելով Աստծուց ուղի ցույց տալ այս բարդ ժամերին: Պատճառների մասին Լաս Վեգասի շերիֆ Ջոզեֆ Լոմբարդոն դժվարանում է խոսել.
«Ես չեմ կարող հոգեկան հիվանդի գլուխը մտնել»:
ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները հերքում են Դաեշի ահաբեկիչների հայտարարությունը, որոնք, օգտվելով առիթից հայտարարում են, թե իբր Փեդոքը «Իսլամական պետություն» խմբավորման անդամ էր դարձել:
Զոհերի մասին ստույգ տվյալներ դեռեւս չեն հաղորդվում: Հայր Սասունի խոսքով, նախնական չճշտված տեղեկություններով հայեր զոհերի թվում չկան.
«Վստահ եմ, հայեր եղած կլինեն այդ հյուրանոցում այս դեպքի ընթացքում, բայց վստահ չենք, որ այս համերգին իրենք ներկա կլինեին, որովհետեւ համերգը հյուրանոցի դիմաց բաց տարածքում է տեղի ունեցել»:
Ողբերգության կապակցությամբ դիմելով համաքաղաքացիներին, նախագահ Թրամփն ընդգծել է, որ ամենադժվար փորձությունների առջեւ Ամերիկան համախմբվում է.
«Ողբերգության եւ սարսափի պահերին Ամերիկան միասնական է հանդես գալիս՝ որպես մեկ բռունցք: Մենք դառնում ենք այն կապերին, որոնք միավորում են մեզ՝ մեր հավատքը, մեր ընտանիքը, մեր ընդհանուր արժեքները»:
Այս շաբաթ Միացյալ Նահանգներում բոլոր պետական դրոշները իջեցված են մնալու՝ ի հիշատակ անմեղ զոհերի: ԱՄՆ-ի հայ համայնքը նույնպես կիսում է ընդհանուր ցավը.
«Ծրագրում ենք կազմակերպել համայնքային հոգեհանգիստ հինգշաբթի երեկոյան, որպեսզի հայ համայնքը իր մոմավառությամբ եւ հոգեւոր աղոթքով մասնակից լինի այս ցավին եւ վշտին», — ասում է հայր Սասունը:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Օրեր առաջ՝ սեպտեմբերի 30-ին, լարված իրավիճակ էր ստեղծվել Ախալքալաքի շրջանի հայաբնակ Գումբուրդո գյուղում: Տեղի բնակիչները ցանկացել էին խաչքար տեղադրել եկեղեցու բակում թաղված շիրիմների հիշատակին: Սակայն Վրաստանի ոստիկանությունը ժամանել է գյուղ եւ արգելել խաչքարի տեղադրումը: Լարվածությունը վերածվել էր ծեծկռտուքի:
Անգամ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներն են միջամտել կատարվածին. Վրաստանի նախկին պատգամավոր Սամվել Պետրոսյանը թերթի հետ զրույցում պատմել է, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը բանակցել է Վրաստանի ներքին գործերի նախարարի հետ եւ ամեն ինչ արել, որպեսզի լարվածությունն հանդարտվի: «Ու ասեմ, որ Վրաստանի պաշտոնյաներն այդպես էլ տրամադրված էին՝ ամեն ինչ անել, որ լարվածությունն իջնի, ու ժողովուրդը հանգստանա»,- նշել է նա ու հավելել, որ հիմա խաչքար տեղադրելու հարցը քննարկում են հայ եւ վրաց եկեղեցիները»:
«Ժողովուրդ»
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնի շախմատիստ, աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանի հարսանիքի մասին լուրեր են տարածել, ընդ որում իրենց հավակնություններով: Մասնավորապես ադրբեջանական իշխանամետ haqqin.az կայքը գրում է. «Համացանցում հարսի պարի տեսանյութն է տարածվել: Արիանան պարում է “O olmasın, bu olsun” երաժշտական կոմեդիայի կերպարներից` Մեշադի Իբադի երգի երաժշտության ներքո , որը ադրբեջանցի հայտնի կոմպոզիտոր Ուզեիր Հաջիբեյլիի գործերից է համարվում: Հայերը, «սովորության համաձայն», այն իրենց են վերագրում (մասնավորապես նույն մեղեդին հանրահայտ կոմպոզիտոր Արմեն Խաչատուրյանը «վերցրել» է իր «Գայանե» բալետի համար)»:
Նշենք, որ «Ուզունդարա»-ն հայկական հարսանեկան պար է։ Պարը կատարվում է հարսի կողմից՝ միայնակ կամ մի խումբ կանանց հետ միասին։ Ըստ հայկական աղբյուրների՝ «ուզուն» և «դարա» բառերի բացատրությունը տրված է Հրաչյա Աճառյանի «Արմատական» և «Նոր Հայկազյան» բառարաններում։ «Ուզուն» բառն առաջացել է՝ 1. «ուզել» բառից, 2.«ուզ»՝ (հարսի և փեսայի գլխին դրվող ծաղկեպսակ) բառից:
«Դարա» բառն առաջացել է՝ «դար» բառից. «դարան»՝ «թաքստոց», «թաքուն» բառից: Այսինքն՝ «ուզունդարա» նշանակում է «գաղտնի պսակ դնել»։
«Ես չեմ կարող որեւէ դրական ելք կանխատեսել սպասվող Սարգսյան-Ալիեւ հանդիպումից, այն կլինի հերթականը, այն կլինի այնպիսի արդյունքներով, ինչպիսիք նախորդներն էին: Այսինքն՝ ըստ էության, ապարդյուն: Հակամարտող երկրների նախագահների ելույթներից երեւում է, որ կողմերը, ինչպես նախկինում, պատրաստ չեն փոխզիջումների, որի դեպքում միայն կարելի է ակնկալել հակամարտության փափուկ կարգավորում»,- «168 ժամի» հետ զրույցում այս մասին է ասել Օքսֆորդի համալսարանի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր, Ռուսաստանի եւ Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Նեյլ Մաքֆարլեյնը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շրջանակում սպասվող գագաթաժողովի արդյունքներին:
Մաքֆարլեյնը հիշեցրեց, որ ՄԱԿ ԳԱ-ի ամբիոնից եւ Սարգսյանը, եւ Ալիեւը խոսեցին այն հարցերից, որոնք իրենց են պետք, բայց ոչ կարգավորման ընդհանուր փաթեթից: Ըստ նրա, բոլորի համար պարզ է, թե ինչ պետք է տեղի ունենա հակամարտության կարգավորման համար, սակայն դա ընդունելի չէ իրենց՝ կողմերի համար: Ուստի, վերլուծաբանի համոզմամբ, այս պարագայում որեւէ դրական զարգացում կանխատեսելն անհնար է:
«ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի երկարամյա անորոշությունը պահպանվում է, ես որեւէ նոր գործընթաց եւ զարգացում չեմ տեսնում: ՄԱԿ-ի ԳԱ ամբիոնից ՀՀ նախագահը կարողացավ կառուցողականորեն ներկայացնել հայկական կողմի համար շահավետ ընկալվող հարցերը, դրանցում եւս որեւէ նորություն չտեսա, իսկ Ադրբեջանի նախագահի ելույթում հուսահատ ելեւէջներ նկատեցի. ադրբեջանական կողմն այլեւս հույս չունի վերադարձնել որոշ տարածքներ եւ հույսեր է կապում խնդրի պատերազմական ելքի հետ, ինչն անցանկալի սցենար է ոչ միայն Հայաստանի, միջնորդների, այնպես էլ ինքնին Ադրբեջանի համար, ինչն ակնհայտ է, այդ պատճառով եմ նշում՝ հուսահատ»,- ասել է նա»:
«168 ժամ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Ղարաբաղյան հակամարտությունը միակն է հետխորհրդային տարածքում, որտեղ ՌԴ-ն ու Արևմուտքը պատրաստ են միասին գործել:
Այդ մասին ասվում է Carnegie.ru-ում հրապարակված Քարնեգիի մոսկովյան կենտրոնի կայքում հրապարակված հոդվածում: «Ի տարբերություն այլ հետխորհրդային թեժ կետերի, Լեռնային Ղարաբաղում երբեք չեն եղել խաղաղապահներ, ոչ ռուս, ոչ միջազգային, իսկ հրադադարը պահպանվել է ուժերի բալանսով»,-ասվում է հոդվածում:
Հեղինակը նշում է, որ ղարաբաղյան հակամարտությանը բնորոշ է բանակցությունների և հրադադարի խախտումների հաջորդականությունը:
«Գրեթե բոլոր հետխորհրդային հակամարտություններն այս կամ այն առումով կարելի է նկարագրել որպես Ռուսաստանի և Արևմուտքի դիմակայություն… Միայն ղարաբաղյան հակամարտությունը ոչ ՌԴ-ն, ոչ Արևմուտքը երբեք չեն որակել որպես աշխարհաքաղաքական դիմակայության մաս»,- ասվում է հոդվածում:
«ԱՄՆ-ն և ԵՄ-ն սատարել են և սատարում են ընդունված ձևաչափից բացի, որտեղ որպես միջնորդներ հանդես են գալիս ԵԱՀԿ ՄԽ 3 համանախագահները՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան, ՌԴ-ն, նաև եռաչափ գագաթնաժողովներին, ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ»,-ասվում է հոդվածում:
Ըստ նրա, զարմանալի չէ, որ ղարաբաղյան հակամարտության համար հիմք են ծառայում այսպես կոչված հիմնարար սկզբունքները: Ըստ էության, դրանք Երևանի և Բաքվի միջև ապագա փոխզիջման հիմնական թեզերն են, որոնք փոխզիջումային են Մոսկվայի, Վաշինգտոնի և Փարիզի միջև:
«Հիմնարար սկզբունքներում նախանշված են կարգավորման առանցքային թեմաներն ու հնարավոր փոխզիջումային շրջանակը: Դա գործնականում գործակցության եզակի ձևաչափ է»,-ասվում է հոդվածում:
«Նման գործակցությունը շեշտակիորեն նվազեցնում է ռիսկերը ղարաբաղյան հակամարտության մեջ: Երևանն ու Բաքուն այդ պայմաններում ստիպված են ձեռնպահ մնալ չմտածված քայլերից: Հակառակ դեպքում նրանք ընտրություն չեն ունենա Մոսկվայի և Վաշինգտոնի միջև, ստիպված կլինեն երկուսի թշնամիները դառնալ, իսկ դա հղի է հետևանքներով: ՌԴ և Արևմուտքի առճակատումը ղարաբաղյան գործընթացից դուրս դրդում է Բաքվին ու Երևանին ստուգելու մոդերատորների ամրությունը»,-ասվում է հոդվածում:
«Սրման դեպքում չի բացառվում, որ գործողությունները Ղարաբաղի տարածքից կարող են ծավալվել նաև բուն Հայաստանի տարածքում: Մոսկվայի համար դա լրացուցիչ տհաճ հարցեր է առաջացնում՝ Բաքվի հետ հարաբերություններից մինչև եվրասիական ինտեգրման նախագծերի ամբողջականություն, որոնց մասնակիցները հազիվ թե համերաշխ դիրքորոշում որդեգրեն այս հարցում, ինչպես Աբխազիայի կամ Ղրիմի դեպքում էր:
Արևմուտքի համար լայնածավալ հակամատությունը ռազմավարական Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարի հարևանությամբ, Իրանի և Թուրքիայի միջամտության մշուշտ հավանականությամբ, լավագույն հեռանկարը չէ: Դա նշանակում է, ուր ղարաբաղյան հակամարտությունը ՌԴ և Արևմուտքի համար լուրջ խթան է ստեղծում գործակցության համար»,-ասվում է հոդվածում:
Ակնկալվում է, որ մինչև 2017-ի ավարտը տեղի կունենա ՀՀ և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը:
panarmenian.net
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.