23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ինչպես հայտնի է, Ուկրաինայի արտգործնախարար Պավլո Կլիմկինը պաշտոնական այցով գտնվում է Բաքվում: Մամեդյարովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը, նշեց բառացիորեն հետևյալը. “Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը դա ագրեսիա է` Ադրբեջանի դեմ, և Ուկրաինան շատ լավ է հասկանում իր ադրբեջանական ընկերներին”: Կլիմկինը հայտարարել է, որ Ուկրաինան պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:
Առաջիկայում նախապատրաստվող Սարգսյան-Ալիև հանդիպումից առաջ Մոսկվան, ինչպես երևում է, բավական շտապում է և առաջ է քաշում «Լավրովի պլանը»՝ հիշեցնելով, որ այն նախատեսում է հայկական ուժերի դուրս բերում Լեռնային Ղարաբաղի շուրջ ազատագրված տարածքներից, փախստականների վերադարձ: Ռուսաստանյան «Rosbalt.ru»-ն օրինակ «կանխատեսում» է. «եթե հայկական զորքերը սկսեն հետ քաշվել օկուպացրած ադրբեջանական տարածքներից՝ դա կնշանակի հակամարտության իրական մեկնարկ»:
Ապա՝ խորհուրդ են տալիս Սերժ Սարգսյանին և Իլհամ Ալիևին քաջություն ցուցաբերել, գնալ քայլի, քանի որ այս փուլում՝ ըստ ռուսական մամուլի՝ «դա իդեալական կլինի»: «Սարգսյանն ու Ալիևը պետք է շտապեն կարգավորման գործընթաց սկսել, որովհետև իրավիճակը տարածաշրջանում և աշխարհում փոխվում է, և դա չափազանց բացասական կանդրադառնա այնպիսի ոչ գլոբալ խաղացողների վրա, ինչպիսիք են Հայաստանն ու Ադրբեջանը»:
Ռուսաստանցի հայտնի փորձագետ «Կարնեգի» կենտրոնի վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովն էլ հանդես է եկել ծավալուն հոդվածով, որում բացատրում է, թե ինչպեսկարող է Ղարաբաղը մոտեցնել Ռուսաստանն Արևմուտքի հետ: Նա նախ՝ արձանագրում է, որ Ղարաբաղյան հակամարտությունը միակն է հետխորհրդային տարածությունում, որի հարցում Ռուսաստանն ու Արևմուտքը պատրաստ են գործել համատեղ: Փաստացիորեն Բաքվին և Երևանին հաշտեցնելու կրեատիվ գաղափարների ամբողջ պաշարն արդեն սպառվել է: Եվ պետք էլ չէ ակնկալել ինչ-որ հրաշագործ լուծում, որը կարտահայտվի հակամարտող պետությունների ղեկավարների կամ դիվանագետ-միջնորդների դիվանագիտական խոհեմությամբ:Բանակցությունների սեղանին, ըստ էության, քննարկվում է երկու առանցքային խնդիր: Առաջինը նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) կարգավիճակն է, որը խորհրդային տարիներին մտնում էր Ադրբեջանական ԽՍՀ կազմի մեջ, բայց դե ֆակտո այն լքել էր դեռ նախքան ԽՍՀՄ անկումը: Երկրորդ խնդիրը ինքնավարությանը հարող 7 շրջանների ապաշրջափակումն է (5-ն ամբողջությամբ և 2-ը՝ մասնակի):
Մարկեդոնովը փաստում է. «Բանակցությունները չեն ընթանում ըստ խնդրի էության, և առաջարկում է «գլոբալ լուծում»: «Առաջին հայացքից ստացվում է փակուղային իրավիճակ, որից արժանի ելք չկա: Բայց չշտապենք եզրակացություններ անել, քանի որ ԼՂ, ինչպես նաև դրա կարգավորման գործընթացը, ևս մեկ կարևոր առանձնահատկություն ունի:Գրեթե բոլոր հետխորհրդային հակամարտությունները այս կամ այն չափով կարելի է նկարագրել որպես Ռուսաստանի և Արևմուտքի պրոքսիդիմադրություն: Միանգամից վերապահություն անենք. այդ ձևաչափը սահմանվել է ո՛չ ԽՍՀՄ փլուզման գործընթացում, և ո՛չ էլ հետխորհրդային առաջին տարիներին: Բայց այսօրվա դրությամբ այն իրականություն է՝ տրված մեր զգացողությանը: Վրաց-աբխազական և վրաց-օսական հակամարտությունում Մոսկվան երկու մասնակիորեն ընդունված հանրապետությունների երաշխավորն է, իսկ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն աջակցում են Վրաստանին և նրա «տարածքային ամբողջականությունը»: Աշխատանքի նույնպիսի բաժանում մենք տեսնում ենք Ուկրաինայի հարավ-արևելքում: Մերձդնեստրում իրավիճակն ավելի բարդ է. Մոսկվան համագործակցում է Արևմուտքի հետ բանակցային «5+2» ձևաչափով: Բայց այստեղ էլ կողմերն ունեն միանգամայն տարբեր հայացքներ Դնեստրի երկու ափերի ինտեգրման, և ամենագլխավորը՝ տարածաշրջանում Ռուսաստանի ռազմական ներկայության հեռանկարների հարցում:Եվ միայն Ղարաբաղյան հակամարտությունն է, որ երբեք ո՛չ Ռուսաստանի, ո՛չ Արևմուտքի կողմից չի որակավորվել որպես աշխարհաքաղաքական դիմակայության ֆրագմենտ: Անգամ 2008թ. օգոստոսին Հարավային Օսիայի և Աբխազիայի իրադարձություններից հետո ամերիկացի դիվանագետները ողջունում էին Ռուսաստանի միջնորդական ջանքերը, որոնք այդ ժամանակ ավարտվեցին Մայենդորֆի հռչակագրի ստորագրմամբ. ԽՍՀՄ փլուզումից հետո առաջին փաստաթուղթը՝ ստորագրված և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի նախագահների կողմից:ԱՄՆ-ը և ԵՄ-ը աջակցում էին և շարունակում են աջակցել, ընդունված բանակցային ձևաչափից (որտեղ իրապես միջնորդներ հանդես են գալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահները՝ ԱՄՆ, Ֆրանսիա և Ռուսաստան) բացի, եռակողմ գագաթնաժողովներին, որոնց ընթացքում դիրքորոշումներով են փոխանակվում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահները: Այսօր Մինսկի խմբի անունից գրեթե բոլոր հայտարարություններում անցյալ տարի Վլադիմիր Պուտինի կողմից Սանկտ Պետերբուրգում նախաձեռնված գագաթնաժողովն անվանում են կարևոր քայլ խաղաղության բանակցությունների շարունակության համար: ԱՄՆ-ը և ԵՄ-ը ղարաբաղյան ուղղությամբ գործադրվող ռուսական ջանքերը դիտարկում են որպես փորձ՝ փոխելու սահմանները հետխորհրդային տարածությունում:Միաժամանակ, ի տարբերություն նույն Աբխազիայի, Ղարաբաղի դեպքում հակամարտող երկու կողմերն էլ շահագրգռված են Ռուսաստանի միջնորդությամբ: Պուտինի, Ալիևի և Սարգսյանի միջև անձնական վստահության մակարդակը անհամեմատելի է անդրկովկասյան նախագահների՝ ցանկացած այլ պետության ղեկավարի հետ ունեցած կապերի հետ: Այդ ռեսուրսն ընդունում են ամերիկացի և եվրոպացի դիվանագետները՝ անգամ հրապարակային կերպով:Հետևաբար` զարմանալի չէ, որ ղարաբաղյան բանակցությունների համար հիմք են ծառայում այսպես կոչված բազային սկզբունքները: Ըստ էության, դրանք Երևանի և Բաքվի միջև ապագա փոխզիջման հիմնական թեզերն են, որոնք իրենցից ներկայացնում են փոխզիջում Մոսկվայի, Վաշինգտոնի և Փարիզի միջև (վերջինս Մինսկի խմբում խաղում է ինքնատիպ ԵՄ կիսաներկայացուցչի դեր)»:
Այսինքն, ռուս մեկնաբանը հուշում է, որ Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները լի են հակասություններով մի շարք հարցերում, սակայն ԼՂ հարցում, քանի որ Արևմուտքն ընդունում է Մոսկվայի ազդեցությունը՝ ուրեմն խնդիրը կարելի է լուծել:
Մոսկվան զգուշացնում է, այսպիսով, որ հակամարտության սրացումը հղի է վտանգներով և՛ Ռուսաստանի, և՛ Արևմուտքի համար ուսրացման դեպքում չի բացառվում, որ միայն Ղարաբաղով գործը չի ավարտվի, և «ռազմական գործողությունները կարող են տեղափոխվել Հայաստանի տարածք», ու հետևություններ է անում, թե՝ «Մոսկվայի համար դա կստեղծի մի շարք տհաճ հարցեր՝ սկսած Բաքվի հետ հարաբերություններից մինչև եվրասիական ինտեգրացիոն նախագծերի ամբողջականություն, որի մասնակիցները հազիվ թե սոլիդար դիրքորոշում ունենան այդ հարցի շուրջ, ինչպես որ նախկինում եղել է Աբխազիայի կամ Ղրիմի դեպքում»:
Մոսկվայի ծրագիրը՝ «Լավրովի պլանի» գործարկմամբ՝ առավել քան ակնհայտ է: Իրականում, աշխարհաքաղաքական այս բարդ փուլում, Ռուսաստանը հասկացել է, որ, եթե հիմա ԼՂ հարցը «չլուծվի» իր պատկերացրած ծրագրով, ապագայում այն հնարավոր է դուրս գա իր ազդեցության գոտուց:
Դա է պատճառը, որ Մոսկվան հետևողականորեն սկսում է Հայաստանին «թասիբի գցել»:
«Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր գերագույն հրամանատարները կարող են նստել-ինչ որ բան որոշել և հայ-ռուսական համատեղ զորամիավորումը օգտագործել ներքին ռազամական խնդիրների համար: Ես այստեղ տեսնում եմ ծուղակ»,- ԱԺ-ում միացյալ զորախմբի մասին համաձայնագրի քննարկման ժամանակ հայտարարեց ԵԼՔ խմբակցության պատգամավոր Գևորգ Գեորգիսյանը՝ այդ դրույթը համարելով մտահոգիչ և ոչ ժողովրդավարական: Պատգամավորի խոսքով՝ համաձայնագրում չկա սահմանված, թե ինչ է նշանակում «ներքին ռազմական սպառնալիք». «Օրինակ մարտի 1-ը կարո՞ղ էր համարվել ներքին ռազմական սպառնալիք և տվյալ սցենարով նախագահների որոշմամբ կիրառվեր այդ մոտեցումը»,-ասաց Գեորգիսյանը:
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը պատասխանեց, որ ՀԱՊԿ հիմնարար փաստաթղթերում կա ներքին ռազմական սպառնալիք հասկացության սահմանումները և յուրաքանչյուր կոնկրետ դեպքում իրավասու մարմինները պետք է մեկնաբանեն և կիրառեն համապատասխան համաձայնագրի դրույթը: Բացի այդ, ըստ Նահապետյանի՝ նահագահների առաջադրած խնդիրները կատարելը հայ-ռուսական զորամիավորման առաջնային խնդիրների չէ: Գեորգիսյանին պատասխանը չգոհացրեց. «Գուցե պայմանագրի մյուս կողմն ունի՞ այդ սցենարը, թե երբ և ում վրա պետք է կրակի հրացանը: Հուսանք հրացանը չի կրակի մեր ուղղությամբ»,-ասաց Գեորգիսյանը:
Kриминальный Азербайджан կայքի համաձայն` սարսափելի հանցագործությունը տեղի է ունեցել նախորդ տարվա փետրվարին: Գյուլնազը (պայմանական անուն), ի դեպ, հարազատների կողմից սեռական բռնության ենթարկվել է պարբերաբար: Անչափահաս տարիքում՝ առանց մոր մնացած աղջիկը հարազատների կողմից սեռական գերության մեջ է գտնվել ավելի քան 10 տարի:
Գյուլնազը հոր և եղբոր հետ բնակվել է Նեֆտչալեում գտնվող սեփական տանը: Մոր մահից հետո նրա ուսերին է ընկել տուն, ինչպես նաև հորն ու եղբորը խնամելու ծանր պատասխանատվությունը:
Մի օր Գյուլնազի եղբայրը, որն իրենից 3 տարով մեծ է, մտել է բաղնիք ու բռնաբարել նրան: Եղբոր կողմից մահվան սպառնալիքի ներքո աղջիկը թաքցրել է կատարվածն, իսկ նրա կողմից սեռական բռնությունները դարձել են ամենօրյա երևույթ:
Երբ եղբայրը զորակոչվել է բանակ, Գյուլնազը կարծել է, թե իր կյանքը դրանից հետո կհեշտանա, այնինչ՝ հետո էլ նա դարձել է հոր կողմից նման հարձակումների զոհ: Պարզվել է, որ աղջկան ծեծելու ժամանակ, վերջինիս հագուստը պատռվում է ու երևում մարմնի մերկությունը: Այստեղ տղամարդու մոտ սեռական ցանկություն է առաջանում իր դստեր հանդեպ ու նա բռնաբարում է աղջկան: Ամենաանհեթեթն այս պատմության մեջ այն է, որ ադրբեջանցի տղամարդու մոտ այս «իրադարձությունից» հետո արթնանում է «թասիբի զգացողությունը». նրան զայրացնում է այն, որ դուստրը կույս չէր: Ծեծի ու բռնության միջոցով հայրը տեղեկանում է, թե ինչ եղանակով է դուստրը զրկվել անմեղությունից: Ամենն իմանալուց հետո հայրը (եթե կարելի է այդպես անվանել) դա բավարար հիմք է ընդունում իր գործողությունները արդարացնելու համար ու դուստրը դառնում է նրա ստրկուհին:
Որոշ ժամանակ անց «խրախճանքին» միանում է աղջկա հորեղբայրը. կալանավայրից դուրս եկած հորեղբայրը օրերից մի օր տուն վերադառնալիս ականատես է լինում հոր կողմից դստերը բռնաբարելու այլանդակ տեսարանին: Բնականաբար աղջկան աջակցելու փոխարեն, նույն ցեղատեսակին պատկանող հորեղբայրը սպասում է մինչ «առաջին արարն ավարտվի», իսկ աղջկա քնելուց հետո մտնում է նրա անկողին ու ևս բռնաբարում:
Այս ընթացքում Գյուլնազը կորցնում է դիմադրելու կարողությունն ու հաշտվում իր ճակատագրի հետ: Դրանից հետո հայրն ու հորեղբայրը ժամանակ առ ժամանակ բռնաբարում են աղջկան:
Ամենաուշագրավն այս պատմության մեջ այն է, որ Գյուլնազի հայրն իր իսկ եղբորը խանդելով մի օր որոշում է ոստիկանությունում նրա դեմ բողոք ներկայացնել: Դրանից հետո էլ բացահայտվում են նողկալի այս պատմության սարսափելի մանրամասները:
Ազգային ժողովում նախատեսվում է քննարկել օրենքի նախագիծ, որով պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած եւ 27 տարին լրացած երիտասարդ տղաներին հնարավորություն կընձեռվի կատարել համապատասխան վճարում եւ զերծ մնալ քրեական հետապնդումից: Այն, որ մեր իշխանություններն իրենց իսկ վարած ապաշնորհ քաղաքականության արդյունքում բախվել են բյուջեն ամեն կերպ լցնելու անհրաժեշտությանը՝ գիտեինք, բայց որ այդ ճանապարհին պատրաստվում են խախտել ՀՀ սահմանադրությունը և սոցիալական արդարության նորմերը՝ նորություն էր: Չնայած, ինչպես ասում են՝ ոչ առաջին անգամն է, ոչ էլ վերջին:
Ի՞նչ է ստացվում. բանակից խուսափած և երկրից բառի բուն իմաստով փախած երիտասարդները կարող են վճարել 1 մլն 800 հազար դրամ և անմիջապես դասալիքի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը կարճվում է ու նրանք կարող են վերադառնալ Հայաստան՝ ասես ոչինչ էլ չի եղել: Եվ բյուջեն կլցվի, և դասալիքները գոհ կմնան: Իսկ այն երիտասարդները, որոնք չեն կարողանա գտնել այդ ֆինանսական միջոցները, թող իրենց գլխի ճարը տեսնեն: Օրենքի նախագծի հեղինակներ Գալուստ Սահակյանը և Կարինե Աճեմյանը երևի տեղյակ չեն, որ ՀՀ սահմանադրությամբ զինապարտությունը պարտադիր է բոլորի համար՝ ոչ թե միայն սոցիալապես վատ վիճակում գտնվողների: Մայր օրենքը նաև հավասար պայմաններ է սահմանում ՀՀ բոլոր քաղաքացիների համար: Ստացվում է՝ Սահակյանը և Աճեմյանը, ձեռք-ձեռքի տված՝ ցանկանում են իրենց բարձր դասել Սահմանադրությունից և ունևոր խավի երիտասարդներին խնայելու միջոցով երկու կոպեկ ավել բերել ՀՀ դատարկ բյուջե
Նյութի աղբյուրը` armlur.ru
Երեկ լոսանջելեսաբնակ նկարչուհի Վերա Հարությունյանը յուրօրինակ մի կտավ նվիրեց Փարաջանովի տուն- թանգարանին: Մի փոքրիկ հատված՝ «Հայական Վարկածի » և նկարչուհու զրույցից.
— Ինչո՞վ է պայմանավորված վայրի ընտրությունը:
— Փարաջանովի տուն- թանգարանն ինձ համար մի հոյակապ վայր է. բացառիկ է էներգետիկ առումով, այստեղ շուրջդ ամբողջ գլուխգործոցներ են, ես զգում եմ Փարաջանովի ոգին:
— Ի՞նչ կպատմեք Վերա Հարությունյան նկարչուհու մասին:
— Ծնվել եմ Երևանում: 26 տարի առաջ տեղափոխվել եմ ԱՄՆ: 19 տարի չեմ եղել հայրենիքում: Ավարտել եմ Երևանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետը՝ ինժեներ -երկրաբան եմ: Ստեղծագործել եմ մանկուց, բայց նկարելու ներքին պահանջ զգացի, երբ մեկնեցի ԱՄՆ մշտական բնակության: Միգուցե շնորհակալ պիտի լինել միգրացիոն դժվարություններին, դրանց շնորհիվ բացահայտվեց այն շնորհը, որ Աստված տվել էր ինձ: Արդեն ԱՄՆ- ում պրոֆեսիոնալ նկարչական կրթություն ստացա:
— Ինչ է փոխվել մեր երկրում, սա առաջին հարցն է, որ հետաքրքրում է հայաստանաբնակներիս:
— Շատ փոխված եմ տեսնում, հիմնականում դեպի լավը։ Ճիշտ է՝ թերություններ կան, բայց ամբողջ աշխարհն է հիմա մոդեռնացված: Մենք շտապում ենք ,անցումային ժամանակաշրջան է երկրում, պետության կայացման համար անկախության 26 տարին քիչ է: Հասկանում եմ, որ ամեն սերունդ ուզում է ինքը տեսնել պետության կայացումը, բայց պետք է համբերել, կարևորը, որ անկախություն ենք ձեռք բերել, որը սքանչելի ու թանկ բան է, և որը պաշտպանել է պետք:
— Այցը հայրենիք որոշակի նպատակ ուներ, պատմեք այդ մասին:
— Եկել եմ Հայաստան «Ծագումով Հայեր» հաղորդաշարի շրջանակներում, որը ՀՀ վարչապետի հրավերով իր 10- ամյակը նշում էր մայր հայրենիքում: Գիտե՛ք, արդեն երկար տարիներ է ստեղծագործում եմ, իմ կտավները ցուցադրվել են ԱՄՆ մի շարք նահանգներում, Ֆրանսիայում, Իտալիայում, Իսպանիայում, Շվեյցարիայում, Բելգիայում, Հունաստանում, Ռուսաստանում, Չինաստանում, Հ.Կորեայում, Կանադայում, Իռլանդիայում, Մոնակոյում, Ճապոնիայում, սակայն իմ երազանքն է՝ ցուցադրվել Հայաստանում: Թե՛ սփյուռքի նախարարությունը, թե՛ մշակույթի նախարարությունը տեղյակ են, սակայն ինչ -ինչ պատճառներով դեռ որոշակիացում չկա: Այս այցիս իրականացրեցի իմ նպատակներից մեկը, հուսով եմ՝ մյուսներն էլ իրականություն կդառնան։ Հիսուսին պատկերող կտավների շարք ունեմ, որոնց մի քանիսը բերել եմ ինձ հետ, բերել եմ հատուկ սրբավայրերին նվիրելու նպատակով: Աստծո կամոք, այս կարճ ժամանակահատվածում հասցրեցի մեկնել Իսրայե՝լ ինձ հետ տանելով Հիսուսյան շարքի կտավներից երկուսը. մեկը՝ Երուսաղեմի հայկական առաջնորդանիստ՝ սրբ Հակոբ եկեղեցում նվիրեցի Նուրահան պատրիարքին , մյուսը՝ Թել- Ավիվի հայկական եկեղեցուն: Ինձ համար, որպես հավատացյալի, մեծ պատիվ է, որ իմ գործերը լինելու են Տիրոջ սրբավայրերում: Այնուհետև վերադարձա և մեկնեցի Արցախ, որտեղ Հիսուսի մի կտավ նվիրեցի Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն, իսկ մյուսն այսօր նվիրեցի ինձ համար շատ սիրելի մի օջախի՝ Փարաջանովի տուն- թանգարանին: Վստահ եմ, որ այս ամբողջ էներգետիկան ինչ կուտակվեց իմ մեջ, որը տանում եմ ինձ հետ, վերածվելու են յուրահատուկ կտավների:
— Ձեր ստեղծագործությունն ինքնատիպ է. նկարում եք մատերով, իսկ գունային գաման ու պատկերների խաղն ուղղակի անպատմելի զգացողություն են պարգևում դիտողին: Ձեր Հիսուսների շարքն, անշուշտ, ասելիք ունի, հետաքրքիր է՝ ինչո՞վ է պայմանավորված դրանց մեջ Քրիստոսի կիսված դեմքը…
— Ես ստեղծագործելիս ոչինչ չեմ պլանավորում: Սպիտակ կտավի առջև վերանում եմ իրականությունից ու ենթագիտակցությունս ձեռքերիս գույներ է տալիս, որոնք դառնում են պատկերներ: Այդպես է նաև Քրիստոսին պատկերող շարքը. Երկար ժամանակ ես էլ չէի հասկանում՝ ինչու է Հիսուսը կիսատ դեմքով գալիս: Մի օր, սակայն երազ տեսա, որտեղ ստացա պատասխանը. « Ով եմ ես, որ տամ տիրոջ կերպարը լիովին», իսկապես, ես ինձ չեմ վերապահում այդ իրավունքը:
Հ.Գ. Վերա Հարությունյանի աշխատանքներին կարելի է ծանոթանալ www.veraarts.com կայքում։
Մի քանի տասնամյակ շարունակ թուրքական կառավարությունը և նրա քարոզիչները հայտարարում են, որ պետական փաստաթղթերը, մասնավորապես Օսմանյան արխիվները, ամբողջովին բաց են և հասանելի ամբողջ աշխարհի ցանկացած հետազոտողի համար:
Սակայն թուրք պաշտոնյաներն ու նրանց կողմնակիցները լռում են այն մասին, որ Օսմանյան արխիվների բազմաթիվ փաստաթղթեր հեռացվել, ոչնչացվել, վաճառվել կամ մշակվել են: Բացի այդ, որոշ գաղտնի արխիվներ դեռ փակ են օտարների համար:
Անցյալ ամիս թրքուհի լրագրող Ուզայ Բուլութը PhilosProject.org կայքում մի բացահայտող հոդված տեղադրեց՝ «Թուրքիան առանց գրաքննության. գրաքննության և արգելքների պատմություն» վերնագրով՝ մի քանի հարյուրամյակների անցյալ ունեցող թուրքական արխիվների և փաստաթղթերի կարգավիճակի վերաբերյալ: Բուլութը ազատ է նման գաղտնիքներ բացահայտելու հարցում, քանի որ նա այլևս չի ապրում Թուրքիայում և այժմ հաստատվել է Վաշինգտոնում:
Այսօր Թուրքիայում պետական պատվերով արգելափակված է Վիքիպեդիայի կայքը, քանի որ Վիքիպեդիան հրաժարվել է ջնջել այն հոդվածները, որոնք բացահայտում են, որ թուրքական իշխանությունները աջակցում են Իսլամական պետության ահաբեկիչներին: Բացի այդ, Թուրքիայի կողմից արգելափակվել են 127 հազար կայքեր և 95 հազար անհատական վեբ կայքեր, տեղեկացնում է լրագրող Բուլութը:
Այսօրվա հազարավոր կայքերի արգելումը շարունակությունն է Օսմանյան սուլթան Բայազիդ II- ի 1485-ի հրամանագրի, որով մահապատժի էին դատապարտվում բոլոր նրանք, ովքեր գրքեր էին տպագրում թուրքերեն կամ արաբերեն լեզուներով: Այդ արգելքը մնաց ավելի քան երկու դար, հայտնում է Բուլութը: «Այդ արգելքը պատմաբանների կողմից լայնորեն վկայակոչվում է որպես իսլամի մտավոր և գիտական փլուզման հիմնական պատճառներից մեկը արդյունաբերական հեղափոխության արշալույսին»:
Թուրքիայի Հանրապետությունը 1923-ից ի վեր, իր հիմնադիր Քեմալ Աթաթուրքի օրոք, շարունակեց գրաքննության ավանդույթը՝ արգելելով «առնվազն 130 թերթ, ամսագիր և գիրք՝ ըստ Մուստաֆա Յիլմազի և Յասմին Դորենի «Գրաքննությունը հանրապետական ժամանակաշրջանում (1923-1973)» գրքի»: Բուլութի տեղեկացմամբ, Թուրքիայի երկրորդ վարչապետ Ադնան Մենդերեսը, 1950-60-ական թվականներին արգելեց 161 հրատարակություն:
Վերադառնալով արխիվային գրաքննությանը, Բուլութը մեջբերել է թուրք հրեա պատմաբան Ռիֆաթ Բալիին, որը «բացատրում է մշակված կամ ոչնչացված պետական արխիվների պատմությունը իր 2014 թ. գրքում՝ «Թալանի ոչնչացման պատմությունը. տպագրված կամ գրված բառեր, մեռած տառեր, արխիվները դեն են նետել (կամ վաճառել) որպես թափոններ» ….Շատ կուսակցությունների, սենատի և մի քանի այլ կառավարական կամ ոչ կառավարական հաստատությունների արխիվներ կամ փակ են հանրային օգտագործման համար կամ այլևս գոյություն չունեն»: Ըստ Բալիի՝ «Թուրքիայում կուսակցությունների արխիվները փակվել են 1980 թ. սեպտեմբերի 12-ի պետական հեղաշրջման ժամանակ և ուղարկվել SEKA (ցելյուլոզի և թղթի գործարաններ), որպես թղթի թափոն»:
Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) արխիվն ամենակարևորն է, քանի որ այն հանրապետության հիմնադրման տարիների կուսակցությունն է: Ինչպես Բալին է գրում. «Ոմանք ասում են, որ այն [արխիվը] այրվել է, իսկ ոմանք՝ որ այն դեն է նետվել սեպտեմբերի 12-ին: Մի քանիսն էլ պնդում են, որ դրանք դեն չեն նետվել, այլ այստեղ են: Այսպիսով, այսօր դա առեղծված է: Արխիվի մեծ մասը գոյություն չունի»:
Բացի այդ, Բալին տեղեկացրել է, որ «նախագահության, Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) և Ներքին գործերի նախարարության արխիվները փակ են»: Հետաքրքիր է, Բալին գրի է առել մի տարօրինակ պատմություն, թե ինչպես են «1998 թ. Անկարայում արտգործնախարարության գաղտնի փաստաթղթերը հայտնաբերվել թափոններ վաճառողի մոտ: Նախարարությունը նրան վաճառել էր 15 երկաթյա չհրկիզվող պահարաններ: Հետո պարզվել է, որ նախարարությունն այդ պահարանները վաճառել էր շենքի ներսում ազատ տարածքների բացակայության պատճառով, նույնիսկ առանց նայելու, թե ինչ կար դրանց մեջ»:
Բալին իր գրքում բերում է նաև կարևոր փաստաթղթերի ոչնչացման այլ օրինակներ.
– «Թուրքիայի պատմության ինստիտուտի փաստաթղթերից շատերը, ներառյալ Աթաթուրքի մի նամակ, ոչնչացվել են».
– «1961 թ. Սահմանադրությամբ ստեղծված Սենատի նիստերի բոլոր արձանագրությունները, որ ակտիվ էր մնացել մինչև 1980 թ. սեպտեմբերի 12-ի պետական հեղաշրջումը, ուղարկվել էին Ցելյուլոզի և թղթի գործարաններ (SEKA)».
– «Երբ Կրոնական հարցերի (Դիյանեթ) պետական ֆինանսավորմամբ նախագահությունը 1965 թ. տեղափոխվեց մի նոր շենք, նրա ղեկավարությունն ասաց, որ «հին փաստաթղթերը չեն տեղավորվում նոր շենքի մեջ» և արխիվի փաստաթղթերից մի մասը ուղարկեց SEKA».
– «Երբ 1980-ական թվականներին SEKA-ում թղթի պակաս առաջացավ, պետական կառույցներին կոչ արվեց իրենց հին թղթերն ուղարկել գործարան: Այսպիսով, շատ արխիվներ ինստիտուցիոնալ մակարդակով ոչնչացվեցին».
– 2013 թ. Թուրքիայի ազգային գրադարանի հունարեն, եբրայերեն և ասորերեն լեզուներով հին գրքերը տոննաներով վաճառվեցին, պատճառաբանելով «որ չկային գրադարանավարներ, որոնք կարող էին կարդալ այդ լեզուները»:
Որպես հետաքննող լրագրող Ուզայ Բուլութը եզրակացրել է. «թուրքական հասարակությունից թաքուն պահված այսքան շատ տեղեկատվության միջոցով, թուրքական քարոզչությունը ստեղծել է այնպիսի զանգվածներ, որոնք կուրորեն հետևում են ցանկացած պետական իշխանության, որոնք կորցրել են բարոյական կողմնացույցը և երբեք չեն առարկել կամ արտահայտվել, նույնիսկ երբ ականատես են եղել մարդու իրավունքների կոպիտ խախտումներ, որոնք չեն հարգում հայացքների տարբերությունը կամ այլակարծության իրավունքը, և պետք է ասել՝ որոնք առաջ են շարժվում պատմության ծայրահեղ սխալ տարբերակով»:
Հաջորդ անգամ, երբ թուրքական կառավարության քարոզիչները գրեն, որ «մեր արխիվները բաց են», դուք կարող եք նրանց ուղարկել այս հոդվածի պատճենը. այնտեղ գտնվող նշանավոր թուրք լրագրող Ուզայ Բուլութի բացահայտումները կփակեն նրանց բերանները…
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
«2012-2015 թվականներին Ադրբեջանի իշխանությունները, զեկույցների համաձայն, փոխանցել են 2,5 միլիարդ եվրո Մեծ Բրիտանիայում գրանցված քողարկված չորս ընկերություններից, Դանիական բանկի Էստոնիայի մասնաճյուղի միջոցով՝ եվրոպական քաղաքական գործիչներին կաշառելու եւ փողերի լվացման նպատակով», — Միացյալ Նահանգների սենատոր Շելդոն Ուայթհաուզը Սենատում կլեպտոկրատիայի դեմ պայքարին նվիրված լսումները բացելիս որպես կլեպտոկրատիկ պետության օրինակ որոշեց բերել հենց Ադրբեջանը:
Կլեպտոկրատիան կամ ավազակապետությունը պետության այն տեսակն է, որի բռնակալ իշխանությունները թալանում են երկրի ժողովրդին: Հադսնի Կլեպտոկրատիայի ուսումնասիրման ինստիտուտի տնօրեն Չարլզ Դեւիդսոնի խոսքով, կլեպտոկրատ իշխանությունն իր չարիքը փորձում է տարածել ամենուր.
«Կլեպտոկրատիան 21-րդ դարի բռնակալների բիզնես մոդելն է եւ այսօր մեր ազգային անվտանգությանն առավել մեծ վտանգը բխում է բռնապետական վարչակարգերից, որոնք ակտիվորեն փորձում են թուլացնել մեր ժողովրդավարությունն ու ազատությունները եւ բռնակալություն ներմուծել Եվրասիայի տարածք»:
Դեւիդսոնի խոսքով, Արեւմուտքը սխալվում էր ակնկալելով, որ իրենց ժողովուրդներին թալանած բռնակալները կփոխեն մոտեցումները տեսնելով ժողովրդավարության արդյունքները: Փոխարենը, երբեմն բռնակալները փորձում են սեփական կոռումպացված մոտեցումներով վարակել Արեւմուտքը.
«Երբ կլեպտոկրատները այստեղ են գալիս, նրանք իրենց հետ բերում են նաեւ իրենց արժեքները, որոնք մերը չեն: Մենք միամիտ էինք, կարծում էինք, որ նրանց երեխաներն այստեղ մեզ մոտ կսովորեն եւ կդառնան ազատության եւ ժողովրդավարության սիրահար: Դա տեղի չունեցավ: Փոխարենը, կլեպտոկրատիկ կենսակերպը, որն արժեքավորում է միայն փողն ու իշխանությունը, շեղեց մեր սեփական համակարգը»:
Սակայն Արեւմուտքն ունի կլեպտոկրատ իշխանավորների վրա ազդելու հզոր գործիք, ընդգծում է Չարլզ Դեւիդսոնը, չէ որ սեփական ժողովուրդը թալանած բռնակալներն իրենց միջոցներն ու ունեցվածքը հաճախ պահում են Արեւմուտքում: Այդ գործիքը գործի դնելու համար օրենսդիրների եւ փորձագետների կարծիքով Արեւմուտքին եւ առաջին հերթին՝ Միացյալ Նահանգներին անհրաժեշտ է օրենքով վերացնել shell company կոչվոր քողարկված ընկերությունների գոյությունը, որոնք ստեղծվում են իրական սեփականատիրոջ գաղտնիությունը պահպանելու եւ ապօրինի ստացված փողերի լվացման նպատակով: Հակառակ դեպքում, ԱՄՆ-ի սենատոր Ուայթհաուզի խոսքով, կարող է կրկնվել մի իրավիճակ, երբ բռնակալի ապօրինի գումարները թույլ են տալիս նրան երկրի ներսում էլ ավելի մեծ ապօրինություններ կատարել.
«Կազմակերպված հանցավորության եւ կոռուպցիայի դեմ պայքարի նախագծի զեկույցի համաձայն՝ այդ գումարով Ադրբեջանը լռություն է գնել այն ժամանակ, երբ Ադրբեջանի իշխանությունները 90-ից ավելի իրավապաշտպան, ընդդիմադիր գործիչ եւ լրագրող են բանտ շպրտել՝ քաղաքական մեղադրանքներով»:
Այն ժամանակ փարիսեցիներն ու Հերովդեսի կողմնակիցները իսկույն դուրս ելան և խորհրդակցում էին, թե ինչպես սպանեն Հիսուսին։
Հիսուսն իր աշակերտների հետ գնաց Գալիլեայի լճի եզերքը։ Գալիլեայից, Հրեաստանից, Երուսաղեմից, Եդոմից, Անդրհորդանանից, Տյուրոսից և Սիդոնից բազում ժողովուրդ, լսելով Հիսուսի արածների մասին, գալիս էր նրա մոտ։ Ժողովուրդն այնքան շատ էր, որ Հիսուսն իր աշակերտներին ասաց, որ մի նավակ պատրաստեն, որպեսզի ժողովուրդը չհրմշտի իրեն. որովհետև շատերին բժշկած լինելով՝ բոլոր հիվանդները խռնվում էին նրա շուրջը, որպեսզի դիպչեն նրան։ Իսկ չար ոգիները, երբ տեսնում էին նրան, ընկնում էին նրա առաջ և աղաղակում. «Դու Աստծու Որդին ես»։ Հիսուսը խստիվ սաստում էր նրանց, որ իր ինքնությունը չհայտնեն։
(Մարկոսի ավետարան 3:6-12)
Քրիստոսը մեռելներից հարություն է առել որպես առաջին օրինակ մեռելների հարության։ Ինչպես մի մարդով սկիզբ առավ մահը, այնպես էլ մի մարդով սկիզբ է առնում մեռելների հարությունը։ Ինչպես Ադամից ծնվածները բոլորն էլ մեռնում են, այնպես էլ Քրիստոսից ծնվածները բոլորն էլ կենդանանալու են։
Բայց յուրաքանչյուրն իր հերթին. նախ՝ Քրիստոսը, որպես երախայրիք, իսկ նրա երկրորդ գալստյանը՝ բոլոր նրան պատկանողները. ապա գալու է վախճանը, երբ Քրիստոսը թագավորությունը հանձնելու է Հայր Աստծուն՝ ոգեղեն աշխարհի չար իշխանությունները, պետություններն ու զորությունները ոչնչացնելուց հետո. որովհետև Քրիստոսը պիտի թագավորի, մինչև որ Աստված բոլոր թշնամիներին դնի նրա ոտքերի տակ՝ որպես պատվանդան։ Վերջին թշնամին, որ պիտի բնաջնջվի, կլինի մահը։ Այդպիսով պիտի կատարվի այն մարգարեությունը, թե՝ «Աստված ամեն բան ենթարկեց նրան»։ Բայց, անշուշտ, երբ ասում է, թե՝ «Ամեն բան ենթարկվել է նրան», բնականաբար հասկանում ենք՝ «ամեն բան», բացի Աստծուց, որն ամեն բան ենթարկեց նրան։ Իսկ երբ ամեն բան ենթարկվի Որդուն, այն ժամանակ Որդին էլ ինքն իրեն պիտի ենթարկի Աստծուն, որն ամեն ինչ ենթարկեց նրան, որպեսզի Աստված լինի ամեն ինչ, ամեն բանի մեջ։
Եթե մեռելները բնավ հարություն չեն առնելու … ինչո՞ւ ենք շարունակում նեղություններ կրել … Եթե մեռելների հարություն չկա, ուրեմն՝ «Ուտենք, խմենք, քանի որ վաղը մեռնելու ենք», ինչպես հաճախ ասում են մարդիկ։ Ո՛չ, եղբայրնե՛ր, չխաբվեք. «Վատ ընկերը խաթարում է լավ նկարագիրը»։
(Պողոս առաքյալի առաջին նամակը կորնթացիներին 15:20-33)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Հանրապետության տարածքում`
Հոկտեմբերի 4-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև: 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 4-ին, 5-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով, 6-8-ը կբարձրանա 5-7, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 8-10 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Հոկտեմբերի 4-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.