23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ներկայացնում ենք գլխուղեղի ուռուցքի առաջին 10 նշանները, որոնց մասին պետք է յուրաքանչյուրն իմանա:
1. Ջղաձգություններ
Հիվանդների մոտ 60%-ը տառապում է ջղաձգություններով:
Ուռուցքի դիրքից կախված՝ ջղաձգությունները կարող են լինել ընդհանուր՝ ազդել ամբողջ մարմնի վրա կամ մասնակի՝ դրսևորվելով սպազմով առանձին մկանային խմբում:
2. Գլխացավ
Գլխուղեղի ուռուցք ունեցողների մոտ 50%-ը գանգատվում է ցավից, թեև նույնիսկ չի կասկածում, որ դա ուռուցքի հետ է կապված:
3. Սրտխառնոց և փսխում
Եթե սրտխառնոց և փսխում եք ունենում առանց մարսողական խանգարումների, դրանք կարող են պայմանավորված լինել գլխացավով և բարձր ճնշումով: Հիվանդների 40%-ը գանգատվում է սրտխառնոցից և փսխումից:
4. Տեսողության խանգարում
Եթե հստակ չեք տեսնում, իրերի ուրվագծերն աղավաղվում են, 2 կամ 3 հատ են երևում, դա նույնպես կարող է ուղեղի ուռուցքի նշան լինել:
5. Անձի փոփոխություններ
Կարող եք ձեզ տարօրինակ պահել որոշակի սոցիալական իրավիճակում, օրինակ՝ հայհոյել կամ ագրեսիվ դառնալ: Սովորաբար մտերիմները նկատում են, որ հիվանդի բնավորությունը կտրուկ կամ աստիճանաբար փոխվում է:
6. Խոսքի և լսողության խանգարումներ
Կակազելը, բառերը մոռանալը, անիմաստ խոսքը դիսֆազիայի և աֆազիայի նշաններ են, որոնք կարող են պայմանավորված լինել ուռուցքով: Շփման հմտությունների հանկարծակի կորուստը կարող է խոսել գլխուղեղի ուռուցքի մասին:
7. Հիշողության խանգարումներ
Եթե հիվանդները մոռանում են առարկաները, մարդկանց, վայրերը կամ իրադարձությունները, որոնք նախկինում գիտեին, դա խոսում է երկարաժամկետ հիշողության խախտման մասին: Եթե մոռանում են վերջերս տեղի ունեցածի մեծ մասը, դա կարճաժամկետ հիշողության խնդիր է:
Թեև հիշողության հետ կապված խնդիրները կարող են առաջանալ ուղեղի ուռուցքների դեպքում, դրանք առավել հաճախ այլ պաթոլոգիաների նշան են լինում (օրինակ՝ դեմենցիայի):
8. Թուլություն և մեծ հոգնածություն
Կարող եք ուժեղ ֆիզիկական հոգնածություն զգալ:
Այդ հոգնածության զգացումը հաճախ չի անցնում քնելուց կամ հանգստանալուց հետո, ուռուցքի աճին զուգահեռ կարող եք սովորականից երկար քնել կամ քնել ցերեկվա ժամի: Հոգնածությունը հաճախ ուղեկցվում է անտարբերությամբ, դյուրագրգռությամբ, ընկճախտով կամ ձեր և շրջապատողների հանդեպ բացասական վերաբերմունքով:
9. Շարժումների կոորդինացիայի խախտում
Եթե դժվարանում եք քայլելիս հավասարակշռություն պահել կամ դժվարանում է ձեռքերի և ոտքերի կոորդինացիան, սա կարող է գլխուղեղի ուռուցքի նշան լինել:
10. Այլ փոփոխություններ օրգանիզմում
Հիպոֆիզի ուռուցքը կարող է հանգեցնել ոչ պարբերական դաշտանային ցիկլի, կրծքի կաթի չափից շատ արտադրվելու, տղամարդկանց դեպքում կրծքի առաջացման, կանանց մարմնի վրա չափից շատ մազի աճի: Ուռուցքը կարող է նաև ձեռքերի և ոտքերի աճ առաջացնել, ճարպակալում կամ զարկերակային ճնշման տատանումներ:
««Սատուրն-Ակիա» ընկերությունը, որից պաշտպանության նախարարությունը Քառօրյա պատերազմից հետո 50 միլիոն 706 հազար դրամով 18 հատ պայթյունի ուժգնությունը հզորացնող սարք էր գնել, այս օրերին դատի է տվել նախարարությանը:
«Ժողովուրդ» թերթը պարզեց, որ 2017 թվականին սեպտեմբերի 28-ին «Սատուրն-Ակիա» ՓԲԸ-ն դիմել է դատարան եւ պահանջում է, որ դատարանը պարտադրի ՀՀ պաշտպանության նախարարությանը իրեն տրամադրել շուրջ 3 միլիոն դրամ:
Չի բացառվում, որ ՊՆ-ն սարք է գնել, սակայն չի կատարել գումարային պարտավորությունը, եւ ընկերությունը դատարանի դռները ընկնելով է փորձում պահանջել իր գումարը»:
«Ժողովուրդ»
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
«Սարգսյանի վերջնագիրը Թուրքիային ինձ համար բավականին հետաքրքիր թվաց, քանի որ վստահ եմ՝ Սարգսյանը գիտի, որ Էրդողանը չի արձագանքելու այդ վերջնագրին՝ վավերացնելով այդ արձանագրությունները, ինչպես երեք տարի առաջ, երբ Սարգսյանը կրկին անդրադարձել էր արձանագրություններին: Կարծում եմ՝ այս անգամ ելույթի թուրքական հատվածի հասցեատերն այն միջազգային հանրությունն էր, որը Սարգսյանի հետ ֆուտբոլային դիվանագիտության, ապա՝ ցյուրիխյան արձանագրությունների նախաձեռնողն էր: Նախաձեռնողների թվում նաեւ Մոսկվան էր, որն այդ շրջանում որոշակի խնդիրներ էր փորձում լուծել»,- «168 ժամ»-ի հետ զրույցում անդրադառնալով ՄԱԿ ԳԱ-ում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին՝ այս մասին ասել է թուրք քաղաքագետ Ջենգիզ Աքթարը:
Նա նշել է, որ Ս. Սարգսյանը փորձեց դուրս գալ «թելադրված ռուսական օրակարգից»՝ փորձելով հավատարմություն հայտնել Արեւմուտքին՝ Թուրքիայի հետ հարաբերությունների եւ աշխարհում Թուրքիայի ներկայիս դերակատարության ընկալման մասով: Թուրք գործչի որակմամբ՝ սա հետաքրքիր ժեստ էր:
Իր հերթին՝ Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» թերթի հայերեն էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանն ասել է, որ Ս. Սարգսյանն իր ելույթով փակեց այն դուռը, որը բացել էր Թուրքիայի համար հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար: Սակայն, ըստ նրա, խոսքը պարզապես այս փուլի մասին է, եւ ՀՀ իշխանություններն այնուամենայնիվ ապագայում եւս ձգտելու են հայ-թուրքական սահմանի բացմանը, որը ներկայումս անիրատեսական է»:
«168 ժամ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ժամը 07:09-ին ՌԴ ԱԻՆ-ից հաղորդագրություն է ստացվել, որ ժամը 01:55-ին տեղեկություն է ստացվել, որ Միներալնիե Վոդի-Ալեկսանդրովսկոյե ավտոճանապարհի 8-րդ կմ-ին տեղի է ունեցել ավտովթար:
Պարզվել է, որ «Mercedes Sprinter» ARM 35 AS 530 համարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 1954 թ. ծնված Ումրշատ Իսկոյան) դուրս է եկել ավտոճանապարհից եւ հայտնվել առվակում: Ավտոմեքենան սպասարկում է Նիժնի Նովգորոդ-Երեւան երթուղին: Ավտովթարի ժամանակ մեքենայում գտնվել է 16 մարդ, որոնցից մեկը՝ երեխա. զոհեր չկան:
ՌԴ ԱԻՆ-ից հայտնեցին, որ ուղեւորներ՝ 56-ամյա Գոհար Հակոբյանը եւ 50-ամյա Սալվի Ավետիսյանը տեղափոխվել են Պյատիգորսկ քաղաքի կլինիկական հիվանդանոց եւ Միներալնիե Վոդի քաղաքի կենտրոնական հիվանդանոց:
Տուժածների առողջական վիճակը ճշտվում է:
Մոսկվան կպաշտպանի Ադրբեջանի ներկայացուցիչ Փոլադ Բյուլ-բյուլ օղլիի թեկնածությունը, որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն…Այդ մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Գենադի Գատիլովը…
Հիշեցնեմ,որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի ընտրությունները մեկնարկում են հոկտեմբերի 9-ին և ընթանալու են մի քանի փուլով…
Զարմանալի ոչիչն չկա…Մեր ռազմավարական գործընկերը շարունակում է իր հակահայ քաղաքականությունը, իսկ մենք միջազգային շատ հարթակներում պաշտպանում ենք «վտարանդի» Ռուսաստանին…Ու հիմա Մոսկվան մեզ մեծ «շնորհակալություն» է հայտնում՝պաշտպանելով մի մարդու, որի մշակույթի նախարարի պաշտոնը զբաղեցրած տարիներին ադրբեջանցիները ոչնչացրեցին Ջուղայի խաչքարերը…Մի մարդու, որի ամբողջ գործունեությունը հայատյաց է…
Եթե նախկինում մենք վարում էինք կոմպլեմենտար արտաքին քաղաքականություն,իսկ հետո ռուսամետ, ապա հիմա մեր արտաքին քաղաքականությունը ՍԱԴՈՄԱԶՈԽԻՍՏԱԿԱՆ է…Որքան Մոսկվան մեզ վատ է վերաբերվում, այնքան մենք ավելի ռուսամետ ենք դառնում…
Հ.Գ.Հուսամ, որ ՌԴ-ի կողմից Փոլադ Բյուլ-բյուլ օղլիի թեկնածութան պաշտպանությունը կվանի նրանից շատերին և հատկապես ԱՄՆ-ին, Եվրամիության երկրներին և նրանց դաշնակիցներին…Չնայած, Բաքուն գործի կդնի նավթախավիարային դիվանագիտությունը…
Հիսուս ասում է.
-Իմ պատվերն այս է, որ սիրեք միմյանց, ինչպես ես սիրեցի ձեզ։ Մեծագույն սերն այն սերն է, որով մարդ ինքն իրեն զոհում է իր բարեկամների համար։ Դուք իմ բարեկամներն եք, եթե գործադրեք այն, ինչ պատվիրում եմ ձեզ։ Այլևս ձեզ ծառա չեմ կոչում, որովհետև ծառան չգիտի, թե ի՛նչ է անում տերը, այլ ձեզ բարեկամ կոչեցի, որովհետև ինչ որ լսեցի իմ Հորից, հայտնեցի ձեզ։ Դուք չէ, որ ընտրեցիք ինձ, այլ ես ձեզ ընտրեցի և ձեզ նշանակեցի, որ գնաք ու պտղաբեր լինեք, և ձեր պտուղը լինի մնայուն, որպեսզի ինչ էլ որ խնդրեք իմ անունով, Հայրս տա ձեզ։ Դարձյալ պատվիրում եմ ձեզ, սիրեցե՛ք միմյանց։
(Հովհաննեսի ավետարան 15:12-17)
Բոլոր նրանք, որ ուզում են աստվածապաշտությամբ ապրել Հիսուս Քրիստոսին միացած, անպայման կենթարկվեն հալածանքների։ Իսկ չար և խաբեբա մարդիկ առավել ևս առաջ կգնան չարության մեջ, իրենք մոլորված՝ ուրիշներին էլ կմոլորեցնեն։
Բայց դու հաստա՛տ մնա քո սովորած բաների մեջ, որոնց ճշմարտությանը վստահ ես, որովհետև գիտես, թե ումից ես սովորել։ Եվ արդեն մանկուց գիտես Սուրբ գրքերը, որոնք զորություն ունեն քո միտքը բացելու իմաստությանը, որպեսզի հավատաս Հիսուս Քրիստոսին և փրկվես։ Աստծու ներշնչումով գրված բոլոր Սուրբ գրքերը օգտակար են թե՛ ճշմարտությունն ուսուցանելու և թե՛ սխալը հերքելու, մարդուն ճիշտ ճանապարհի վրա դնելու և արդար կյանքի դաստիարակությունը տալու համար, որպեսզի Աստծուն նվիրված մարդը լինի կատարյալ և պատրաստ՝ ամեն տեսակ բարի գործեր կատարելու։
(Պողոս առաքյալի երկրորդ նամակը Տիմոթեոսին 3:12-17)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Հոկտեմբերի 5-ի գիշերը Սյունիքում եւ Արցախում տեղումներ են սպասվում, իսկ 5-ի ցերեկը, ինչպես նաեւ 6-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 6-9-ը կբարձրանա 6-8, Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում` 8-10 աստիճանով:
«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում հոկտեմբերի 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +6+8, ցերեկը՝ +16+18 աստիճան տաքություն:
Ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը` -3+2, ցերեկը` +10+13,
Կոտայքի լեռներում՝ գիշերը` -3+2, ցերեկը` +10+13,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +5+7, ցերեկը` +13+16,
Գեղարքունիքում՝ գիշերը` -3+2, ցերեկը` +10+13,
Լոռիում՝ գիշերը` 0+3, ցերեկը` +10+13,
Տավուշում՝ գիշերը` +4+8, ցերեկը` +12+13,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը` -3+2, ցերեկը` +10+13,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +5+8, ցերեկը` +14+17,
Արարատում՝ գիշերը` +6+9, ցերեկը` +16+18,
Արմավիրում՝ գիշերը` +6+9, ցերեկը` +16+18,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` -3+2, ցերեկը` +10+13,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +6+9, ցերեկը` +16+18,
Սյունիքի հովիտներում ՝ գիշերը` +5+8, ցերեկը` +13+16,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` -2+2, ցերեկը` +6+11,
Արցախում՝ գիշերը` +4+7, ցերեկը՝ +10+15:
Լոռու մարզում անչափահաս աղջկա առևանգման համար հետախուզման մեջ գտնվողը դանակահարվել է:
Դեպքը տեղի է ունեցել երեկ. երիտասարդը Ալավերդու հիվանդանոց է տեղափոխվել վնասվածքներով և հենց այդ ժամանակ էլ հայտնի է դարձել, որ նա սեպտեմբերի 11-ից հետախուզման մեջ է գտնվում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ սեպտեմբերի 7-ին Լոռու մարզի Օձուն գյուղի 23-ամյա բնակիչն ամուսնության նպատակով առևանգել է նույն գյուղի՝ այդ ժամանակ դեռևս անչափահաս մի աղջկա:
Երիտասարդին այդ հարցում օգնել են իր 3 ընկերները. աղջկան իրենց իսկ տան մոտից բռնությամբ նստեցրել են ավտոմեքենան և առևանգել: Ապա երիտասարդը հյուրանոց է տարել աղջկան, որտեղ փորձել է նրա կամքին հակառակ սեռական հարաբերություն ունենալ նրա հետ, սակայն աղջիկը դիմադրել է ու փախուստի դիմել՝ վնասելով երիտասարդի դեմքը:
Աղջկա առևանգման փաստով հարուցվել էր քրեական գործ, երիտասարդին և մյուսներին մեղադրանք էր առաջադրվել և երեքի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:
Իսկ աղջկա առևանգման գործին օգնած 4-րդ երիտասարդի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել, սակայն, ինչպես արդեն հայտնի դարձավ, վերջինս հայտնաբերվել է հիվանդանոցում և նրա նկատմամբ ևս խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նշենք նաև, որ աղջկան ամուսնության նպատակով առևանգած երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով և ՀՀ քրեական օրենսգրքի 34-138-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, իսկ մյուսներին՝ 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով:
Աղբյուր` Փաստինֆո
Գրիպի հերթական սեզոնը մոտենում է: Արդեն ընթացիկ հոկտեմբերի կեսին այն կհամարվի բացված:
ՀՀ առողջապահության նախարարությունը վստահեցնում է, որ նախապատրաստվում են դրան՝ բաշխելով եւ պլանավորելով անելիքները: Առաջիկայում նաեւ հրավիրվելու է աշխատաժողով՝ բուժաշխատողների մասնակցությամբ, որպեսզի գրիպի սեզոնին ընդառաջ տրվեն անհրաժեշտ ցուցումները:
ԱՆ հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման ազգային կենտրոնի փոխտնօրեն Լիլիթ Ավետիսյանը armtimes.com-ին ասաց, որ հանրապետությունում դեռեւս չկա գրիպի հարուցիչ եւ առայժմ գործ ունենք այլ շնչառական վարակների հետ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նախնական որոշակի կանխատեսում արդեն ունի, թե գրիպի ինչ հարուցիչներ կարող են շրջանառվել եւ իրազեկել է երկրներին: Լիլիթ Ավետիսյանը դրա վերաբերյալ մանրամասներ չհայտնեց՝ ասելով, որ վերջնական եզրակացություն ԱՀԿ-ն դեռ չի հրապարակել:
Նախարարության մասնագետը նաեւ ներկայացրեց ավանդական խորհուրդները, թե հանրությունն ինչ կերպ կարող է խուսափել սուր շնչառական վարակներից, այդ թվում՝ գրիպով հիվանդանալուց: Նա ընդգծեց, որ այդ վարակների տարածման հարցում շատ մեծ է մարդու դերը:
ՄՆԱԼ ՏԱՆԸ
Կարեւոր է, որ վարակված մարդը մեկուսանա եւ խուսափի հասարակական վայրերում գտնվելուց: «Այսինքն՝ մարդը պետք է հասկանա, որ ինքը կարող է լինել վարակի աղբյուր եւ դուրս չգա»,- ասաց Լիլիթ Ավետիսյանը: Բացի այդ, սուր շնչառական վարակներով հիվանդ անձանց հարկավոր չէ խնամել ամբողջ ընտանիքով: Այդ գործը պետք է ստանձնի հարազատներից մեկը, ընդ որում՝ հիվանդի մոտ գնալիս անպայման դիմակ կրի:
ԻՆՉՊԵՍ ԴԻՄԱԿ ԿՐԵԼ
«Մենք նաեւ հորդորում ենք դիմակը ճիշտ կրել: Վերջերս փողոցում երկու հոգու տեսա, որոնք դիմակով էին: Իհարկե, եթե դա չի առնչվում մեկ այլ հիվանդության, ապա սուր շնչառական վարակների դեպքում բաց օդում լինելիս պետք չէ դիմակ կրել: Դրա անհրաժեշտությունը առաջանում է, եթե հիվանդի հետ սերտ շփման մեջ եք՝ նույն փակ սենյակում եք, իրար կողքի եք նստած»,- նկատեց մեր զրուցակիցը:
ՉԲԱԶՎԵԼ ԻՆՔՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՄԲ
Մասնագետը խորհուրդ է տալիս անպայման դիմել բժշկի, եթե առկա են սուր շնչառական հիվանդությունների նշաններ եւ չզբաղվել ինքնաբուժմամբ. «Թե չէ շատերն առաջին օրից, եթե մի քիչ հազում են, հակաբիոտիկ են խմում: Հետո, հերիք չէ, հակաբիոտիկը վիրուսի վրա չի ազդում, դեռ մի բան էլ հակամանրէային կայունության է նպաստում, եւ արդեն ի հայտ են գալիս խնդիրներ: Բարդանում է վիճակը, կարող է թոքաբորբ առաջանալ կամ մեկ այլ խնդիր: Որպեսզի նման բան տեղի չունենա, անպայման հորդորում ենք դիմել մասնագետի եւ նրա խորհուրդներով բուժում ստանալ»:
Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման ազգային կենտրոնի փոխտնօրենը հիշեցրեց, որ բարդացած հիվանդության դեպքում հիվանդին օգնելը դառնում է դժվար:
ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՈՐԵՐՈՐԴ ՕՐԸ ԴԻՄԵԼ ԲԺՇԿԻ
Լիլիթ Ավետիսյանի տեղեկացմամբ, սուր շնչառական վարակով հիվանդների համար բժշկին դիմելու ճիշտ օր հասկացություն գոյություն չունի: Կա հայտնի ասացվածք՝ գրիպը բուժելու դեպքում այն անցնում է 1 շաբաթում, չբուժելու դեպքում՝ յոթ օրում: Գուցե դա նաեւ նշանակում է, որ հիվանդությունից 7 օր ա՞նց է պետք անհանգստանալ:
«Դա օրից չի կախված: Հիվանդությունը տարբեր մարդկանց մոտ տարբեր կերպ է ընթանում: Մեկի իմունիտետն ավելի բարձր է, ուժեղ օրգանիզմ ունի, մյուսի մոտ՝ թույլ է: Անգամ եթե հիվանդության ընթացքը թեթեւ է, պետք է խորհրդակցել բժշկի հետ»,- պատասխանեց նախարարության մասնագետը:
«Հնարավոր է մարդը չգիտի, որ ունի խրոնիկ հիվանդություն, ինչը կարող է սրանալ եւ վատանցնել հիվանդի վիճակը: Օրինակ՝ դիաբետով, թոքերի, քթի եւ հարակից խոռոչների, սիրտ-անոթային հիվանդություններով անձինք պետք է ավելի լուրջ մոտենան, որովհետեւ երբ դրանց գումարվում է սուր շնչառական հիվանդությունը, նրանք դա ավելի ծանր են տանում»,- մանրամասնեց տիկին Ավետիսյանը:
ՀԻՎԱՆԴ ԵՐԵԽԱՅԻՆ ՉՈՒՂԱՐԿԵԼ ԴՊՐՈՑ ԿԱՄ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ
Այս եւ մնացյալի մասին առողջապահության նախարարությունը տարբեր առիթներով բարձրաձայնել է: Լիլիթ Ավետիսյանն արձանագրում է, որ թեպետ բնակչության տեղեկացվածությունը բավական մեծացել է, բայց այսպես ասած հիվանդ լինելու կուլտուրան չի զարգացել: Մարդիկ ինչպես շարունակում են հիվանդ վիճակում դուրս գալ հանրային վայրեր, այնպես էլ երեխաներին ուղարկում են կրթական հաստատություններ:
«Ես չգիտեմ՝ դա ինչից է գալիս, ծնողի անհոգություն չեմ կարող ասել, որովհետեւ մեր ժողովուրդը շատ ուշադիր է երեխաների նկատմամբ: Գուցե չեն ուզում, որ երեխաները բացակայեն, գուցե մանկապարտեզահասակներին տանը խնամելու հնարավորություն չկա: Հազարումի խնդիր կա: Բայց ծնողներն էլ պիտի գիտակցեն, որ երեխային չի կարելի հիվանդ վիճակում տանել դպրոց կամ մանկապարտեզ՝ առաջին հերթին հանուն երեխայի առողջության, որովհետեւ նա պետք է պառկած վիճակում լինի, պետք է անընդհատ հեղուկներ ընդունի, նրա ձեռքերի հիգիենան պիտի ապահովվի»,- հիշեցրեց մասնագետը:
ԳՐԻՊԻ ԴԵՄ ՊԱՏՎԱՍՏՈՒՄ
Գրիպից պաշտպանվելու ուղեցույց ներկայացնելիս՝ առողջապահության նախարարությունը չի հիշատակում կամ գրեթե չի հիշատակում պատվաստումների հնարավորության մասին: Լիլիթ Ավետիսյանն այս առնչությամբ պարզաբանեց, որ դա ցուցվում է ռիսկի խմբերին. «Պատվաստումը շատ սպեցիֆիկ բան է: Պետք է մարդը հետազոտվի եւ բժիշկը որոշի՝ արդյոք նրան ցուցվա՞ծ է տվյալ պատվաստումը: Պատվաստումների լայն միջոցառում անելու համար պետք է լուրջ հիմքեր ունենալ: Մենք այս պահին դեռեւս նման հրահանգ չունենք ո՛չ ԱՀԿ-ից, ո՛չ էլ իրավիճակն է դա թելադրում»:
Գրիպի դեմ պատվաստումներն իրականացվում են անվճար՝ պետպատվերի շրջանակում: Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանից տեղեկացրեց, որ առողջապահության նախարարի հրամանով այս ամսվա ընթացքում կսկսեն պատվաստումները՝ առաջնահերթ թիրախային խմբերի շրջանում: «Այս պահին բանակցություններ ենք վարում, որ 60,000 դեղաչափը շուտ ներկրվի»,- ասաց նա:
Անցյալ տարի գրիպի դեմ պատվաստվել է 60 հազար մարդ, նախանցյալ տարի՝ 15 հազար: Այս կտրուկ տարբերությունը, ինչպես պարզաբանվեց, պայմանավորված է ձեռք բերված պատվաստանյութի քանակով:
Սեպտեմբերի 22-ին թուրք գործիչների Արցախ կատարած այցի առիթով բարձրացած աղմուկի ֆոնին Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) 2-րդ հայտարարությունն է հրապարակել՝ զգուշացնելով Արցախ այցելել պատրաստվող Թուրքիայի խաղաքացիներին:
Թուրքիայի ԱԳՆ-ի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ Թուրքիայի քաղաքացիներին զգուշացվում է՝ առանց Ադրբեջանի իշխանությունների թույլտվության չայցելել Արցախ:
«Առանց Ադրբեջանի իշխանությունների թույլտվության ադրբեջանական օկուպացված շրջաններ այց կատարելը հակասում է միջազգային իրավունքին, իսկ Ադրբեջանի օրենքներով դրանց համար տարբեր պատիժներ են նախատեսվում: Բացի այդ հորդորում ենք մեր քաղաքացիներին խուսափել օկուպացված տարածքներ այցելելուց, քանի որ այդ տարածքներում հնարավոր չէ մեր երկրի հյուպատոսական առաքելության միջոցով իրականացնել մեր քաղաքացիների անհրաժեշտ պաշտպանությունը»,- ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ սույն թեմայով Թուրքիայի ԱԳՆ-ն իր առաջին հայտարարությունը տարածել էր սեպտեմբերի 29-ին: Հայտարարության մեջ մասնավորապես ասված էր.
«Ադրբեջանի օկուպացված տարածքներ մեր 4 քաղաքացիների՝ վերջերս կատարած այցելությունը, կատարվել է առանց պետական մարմինների հետ խորհրդակցելու: Դա իրենց անհատական նախաձեռնությամբ է և որևէ կերպ չի արտացոլում Թուրքիայի պաշտոնական քաղաքականությունը»:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի դատախազությունը Արցախ այցելած Թուրքիայի Կանաչների և ձախակողմյանների կուսակցության հիմնադիր անդամ, «Անկարայի մտքի հարթակ» հասարակական կազմակերպության ղեկավար, Թուրքիայի 23-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր Ուֆուք Ուրասի, գրող, հրապարակախոս Սաիթ Չեթինօղլուի, լրագրողներ Ալի Բայրամօղլուի ու Էրոլ Քաթըրջըօղլուի վերաբերյալ կալանավորման որոշում է կայացրել և միջազգային հետախուզում հայտարարել: Ադրբեջանը նշյալ անձանց ձերբակալելու համար դիմել է Թուրքիայի համապատասխան կառույցներին:
Թուրք գործիչները «Արևմտահայոց ազգային համագումար» միջազգային ոչ կառավարական կազմակերպության համանախագահ Արագած Ախոյանի նախաձեռնությամբ սեպտեմբերի 22-ին ճանաչողական այցով գտնվել են Արցախում և Ստեփանակերտում հանդես եկել մամլո ասուլիսով:
Աղբյուր` Ermenihaber.am
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.