23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Աշխարհի զարգացած երկրներում ակտիվորեն աճում է այն մարդկանց թիվը, ովքեր ցանկանում են բնակարան վարձակալել, քանի որ ֆինանսական միջոցները հնարավորություն չեն տալիս գնել այն: Դրա հետ մեկտեղ աճում է այն մարդկանց թիվը, որոնք չեն ցանկանում կամ պարզապես հնարավորություն չունեն բնակարանի համար փող վճարել:
Այդ իսկ պատճառով ակտիվորեն տարածվում է «անվճար բնակարան սեքսի դիմաց»սխեման, որի շրջանակներում մարդիկ բնակարան են հանձնում ինտիմ հարաբերությունների դիմաց:
Նման հայտարարութունները տարածված են նաև Ռուսաստանում, որտեղ մարդիկ, հիմնականում առական սեռի ներկայացուցիչներ, սոցիալական ցանցերի խմբերում կամ հատուկ կայքերում բնակարան են առաջարկում՝ նշելով, որ պատրաստ են այն հանձնել նաև ինտիմ հարաբերությունների դիմաց: Այս մասին հայտնում է «Lenta.ru»-ն:
«Երիտասարդ կնոջն առաջարկում եմ անվճար բնակության վայր քաղաքացիական կնոջ կարգավիճակում», — գրված է հայտարարություններից մեկում:
«2-սենյականոց բնակարանում անվճար կընդունեմ երիտասարդ կնոջը կամ ուսանողուհուն լուրջ հարաբերությունների դիմաց (հավանում եմ թմբլիկ կառուցվածքով աղջիկներին): 24 տարեկան եմ: Լավ վաստակում եմ, կսիրեմ և հոգ կտանեմ: Եթե խնդիր ունեք աշխատանքի կամ փողերի հետ, ապա կարող եմ օգնել ամսական 45 հազ. ռուբլիով: Բնակվում եմ Մոսկվայում, Պելեժաևսկայա մետրոյի մոտ», — գրված է մեկ այլ հայտարարությունում:
Հանդիպում են նաև հայտարարություններ, որտեղ նման առաջարկներ են արվում անգամ երեխա ունեցող կանանց:
Ըստ աղբյուրի՝ նմանատիպ հայտարարությունները բազմաթիվ են, և դրանց թիվն օրից օր ավելանում է նաև այն բանի պատճառով, որ օրենքը չի արգելում տանտիրոջ հետ «հատուկ հարաբերությունները», ինչպես, օրինակ, մարմնավաճառության պարագայում:
Zham.a
Թուրքիայում նկարահանվել է առաջին ֆիլմը հայերի ցեղասպանության մասին ` «Քարավան 1915»։ Ցուցադրվելու է վաղը՝ Ստամբուլի կինոթատրոններում:
Ֆիլմի հեղինակները մտադրություն ունեն այն ցուցադրել նաև Երևանում։ Ֆիլմը նկարահանվել է հինգ տարի շարունակ, ռեժիսորը վաճառել է իր տունն ու ավտոմեքենան, իսկ սցենարի հեղինակը՝ իր հողը։
Դերասանների մեծ մասը թուրքեր են, կան հայեր, դուդուկի կատարումը նույնպես հայազգի երաժիշտ է կատարում։
Նախագահ Սերժ Սարգսյանը եւ տիկին Ռիտա Սարգսյանն այսօր մայրաքաղաքի «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում ներկա են գտնվել հոկտեմբերի 5-8-ը անցկացվող «Երեւան շոու-2017» ոսկերչական իրերի եւ ժամացույցների միջազգային 8-րդ ցուցահանդեսի բացման արարողությանը:
Հանրապետության Նախագահը ոլորտի պատասխանատուների եւ կազմակերպիչների ուղեկցությամբ շրջել է ոսկերչական ազատ տնտեսական գոտու տարածքում «Հայ ոսկերիչների համաշխարհային միության» (AJA) կազմակերպած ցուցահանդեսում, դիտել հայրենական եւ օտարերկրյա ընկերությունների ներկայացրած ոսկերչական զարդերը, ոսկերչական արտադրության սարքավորումները, ադամանդի եւ այլ թանկարժեք ու կիսաթանկարժեք քարերի մշակմամբ ստացված իրերը, ծանոթացել մասնակից ընկերությունների գործունեությանն ու ծրագրերին:
Ավանդական դարձած այս ցուցահանդեսը, որին մասնակցում է շուրջ 70 ընկերություն 6 երկրից (Հայաստան, ՌԴ, ԱՄՆ, Շվեյցարիա, Բելառուս, Թուրքիա) միտված է խթանելու Հայաստանում ոսկեգործության եւ ադամանդագործության ճյուղերի զարգացումը, ինչպես նաեւ նպաստելու տնտեսության հիշյալ ճյուղերում հայաստանյան եւ օտարերկրյա կազմակերպությունների միջեւ համագործակցության հաստատմանը:
Ցուցահանդեսային կենտրոնում Նախագահ Սարգսյանը դիտել է նաեւ Հայաստանի նկարիչների միության կողմից ներկայացրած գեղանկարչական աշխատանքները:
Ոսկերչական ցուցահանդեսից հետո Հանրապետության Նախագահն այցելել է նաեւ Հայաստանի թեթեւ արդյունաբերության ոլորտի առաջատար ընկերություններից մեկը՝ «Ալեքս տեքստիլ» ընկերություն, որտեղ ներկա է գտնվել ընկերության նոր՝ հագուստի արտադրության արտադրամասի բացման արարողությանը:
Հանրապետության Նախագահին «Ալեքս տեքստիլ»-ի հիմնադիրները շնորհանդեսի ընթացքում ներկայացրել են ընկերության կողմից իրականացվող աշխատանքներն ու զարգացման ծրագրերը: Սերժ Սարգսյանը նորաբաց արտադրամասում շրջայցից հետո ծանոթացել է կարի ֆաբրիկայի նոր կառուցվող մասնաշենքի նախագծին եւ դրա համաձայն իրականացվելիք աշխատանքներին: Նշվել է, որ շուրջ 35 հազ. քմ ընդհանուր մակերեսով կարի ֆաբրիկայի կառուցման աշխատանքները մեկնարկել են 2017թ. մարտին: Նախնական հաշվարկով կատարվելու է շուրջ 7 մլն եվրոյի ներդրում, որի արդյունքում ֆաբրիկան կունենա շուրջ 3000 նոր աշխատատեղ։
Նախագահը եղել է նաեւ ընկերության տրիկոտաժի կարի ընդլայնված արտադրամասում, որտեղ ներգրավվել է շուրջ 470 նոր աշխատող: Ավելի քան 1 մլն եվրոյի ներդրումը կատարել է Հայաստանի ներդրողների ակումբում ներգրավված Սամվել Կարապետյանը: Սերժ Սարգսյանը ծանոթացել է կատարված ներդրումներին, արտադրական հզորությունների մեծացման արդյունքում ժամանակակից սարքավորումներով արտադրամասի գործունեությանը:
«Ալեքս տեքստիլ»-ի կողմից գործարկվել է նաեւ գործվածքի նոր արտադրամաս, որտեղ ավելի քան 2 մլն եվրոյի ներդրում են կատարել Սամվել Կարապետյանը եւ ֆրանսահայ գործարարներ հայր եւ որդի Ջիջիրյանները։
Ընկերության զարգացման ծրագրերի հետ կապված Հանրապետության Նախագահին ներկայացրել են, որ նախատեսվում է 2018թ-ին էապես ընդլայնել «Ալեքս տեքստիլ»-ի արտադրության ծավալները՝ ստեղծելով նոր աշխատատեղեր։ Մասնավորապես, ընթացքի մեջ են Արտաշատում կտորի նոր ֆաբրիկայի ստեղծման աշխատանքները. շուրջ 30 հազ. քմ մակերես ունեցող շենք-շինություններով Արտաշատի նախկին կարի ֆաբրիկան «Ալեքս տեքստիլ» ընկերությունը ձեռք է բերել 2017թ-ին: Վերակառուցման աշխատանքներն արդեն մեկնարկել են, իրականացվելու է շուրջ 25 մլն եվրոյի ներդրում, որի արդյունքում կտորի ֆաբրիկան կունենա օրական նվազագույնը 15 տոննա արտադրողականություն եւ շուրջ 400 աշխատատեղ: Ընթացքի մեջ են նաեւ Արտաշատում սրբիչի ու տնային տեքստիլի արտադրամասերի ստեղծման աշխատանքները՝ վերակառուցվում են շուրջ 20 հազ. քմ մակերեսով Արտաշատի մեխանիկական գործարանի շենք-շինությունները: Ներդրումների ընդհանուր ծավալը կկազմի շուրջ 10 մլն եվրո, նախնական շրջանում այս ֆաբրիկան կունենա շուրջ 500 աշխատակից:
«Ալեքս տեքստիլ» ընկերությունը Մասիս քաղաքում ձեռք է բերել շուրջ 50 հազ. քմ շենք-շինություններ, որոնց վերակառուցման արդյունքում կստեղծվի նաեւ բամբակե թելի ֆաբրիկա։ Այդ ուղղությամբ աշխատանքները, պատասխանատուների հավաստմամբ, նույնպես ընթացքի մեջ են:
Ալավերդին հայկական Սիցիլիան է դարձել` խլելով առաջնությունը քրեական բարքերով հայտնի Գյումրիից։ Վերնիսաժի մոտ սեպտեմբերի 14-ին կատարված սպանության գործով դեռ նորություն չկա։ Ալավերդիում հայտնի հեղինակություն Վահագն Ավագյանի և նրա թիկնապահ Գագիկ Մոսինյանի՝ Կակուլի վրա կրակողներին դեռ փնտրում են։ Ալավերդիում դեռ խոսում են Կակուլի մահվան մասին, տագնապով սպասում են արյան վրեժի շարունակությանը։ «Աղքատ տղա էր Կակուլը, մատաղացու։ Վահագը նրան մի երկու կոպեկ էր տալիս ու ամեն տեղը հետը ման էր ածում», – հիշում է քաղաքի անցուդարձից տեղյակ մեր աղբյուրը։
Դանակահարության պատճառը վթարն է եղել
Կակուլի մահը չմարսած Ալավերդի քաղաքում երեկ գիշերը կրկին արյուն է հոսել։ Դանակահարել են երկու եղբայրների՝ Բարսեղյան ազգանունով։ Նրանք տեղափոխվել են Ալավերդու հիվանդանոց։ Ոստիկանությունից հայտնում են, որ նրանցից մեկը հետույքի և գոտկատեղի շրջանում վերքեր ունի, իսկ մյուսը՝ կրծքին և ազդրին։ Հետքերը կարող են դանակից լինել։ Ալավերդու մեր աղբյուրները փոխանցում են, որ Բաղդասարյանների ավտոմեքենան բախվել է մեկ այլ մեքենայի։ Վարորդների միջև վեճ ու կռիվ է սկսվել, որն ավարտվել է դանակահարությամբ։
Հիվանդանոց բերելուն պես` եղբայրներից մեկին կալանավորել են։ Նա սեպտեմբերի սկզբից հետախուզման մեջ էր մարդու առևանգման գործով։ Սեպտեմբերի 7-ին նա ընկերների հետ փորձել էր Օձուն գյուղից անչափահաս աղջիկ առևանգել և տանել հյուրանոց։ Աղջիկը հյուրանոցից փախել էր, իսկ երիտասարդներին մեղադրանք առաջադրեցին մարդու առևանգման հոդվածի երկրորդ մասով, որը ենթադրում է ազատազրկում՝ 7-ից 10 տարի ժամկետով։
Ավագյանին գնդակահարել են իր տան առաջ
Նույն օրը՝ սեպտեմբերի 4-ին, Երևանի Նորագավիթ թաղամասում իր տան դռանը սպանվեց այդ թաղի բնակիչ, կրկնահանցագործ Սամվել Ավագյանը։ Նա վարորդ էր, ուներ մեծ ընտանիք, նախկինում նկատվել էր փողոցային «ռազբորկաների» մեջ, մի քանի անգամ դատապարտվել էր։ Քննչական կոմիտեն հայտնում է, որ քրեական գործ է հարուցվել 104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով /սպանություն, զենքի ապօրինի կրում-օգտագործում/, հարցաքննվել են երկու տասնյակից ավելի անձինք։
Նկատենք, որ քրեական միջադեպերի, հարուցվող գործերի առատության ֆոնին ոստիկանությունը մի քանի օր առաջ հաշվետվություն էր ներկայացրել այս տարվա 8 ամիսների վերաբերյալ, որից ճիշտ հակառակ պատկերն էր բխում՝ հանցավորության դեպքերի 85 տոկոսը բացահայտվել է, ծանր և առանձնապես ծանր հանցագործությունները, այդ թվում սպանությունները, նվազել են։ «Սխալ է խոսել հանցավորության՝ սոցիալապես անհանդուրժելի վիճակի փաստագրման մասին», – ասել էր զեկուցողը՝ ոստիկանության շտաբի պետ, գնդապետ Հովհաննես Քոչարյանը և խոստացել «օպերատիվ հետախուզական բնագավառում որոշ մոտեցումներ» վերանայել, հանցագործությունների դեմ պայքարն ավելի նախահարձակ դարձնել։
Հանցագործութունների կանխալգելում չի կատարվում
Արդարադատության համակարգի նախկին պաշտոնյաները խոսում են իրավապահ համակարգի կանխարգելիչ դերն ուժեղացնելու մասին։ «Մենք անընդհատ խոսում ենք հանցագործության բացահայտման մասին, բայց մոռանում ենք, որ բացահայտելուց առաջ կա կանխարգելիչ ֆունկցիա»,- news.am-ին երեկ ասել է նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը։ Քրեակատարողական վարչության նախկին պետ Սամվել Հովհաննիսյանը, որը մինչ այդ 28 տարի օպերատիվ աշխատանքով է զբաղվել ոստիկանությունում, վստահեցնում է, որ երկրում խորացող գաղջ մթնոլորտը՝ միմյանց նկատմամբ ձևավորված թշնամանքն է պատճառը, որ հանցագործությունները շատանում են, վրեժխնդրության հողի վրա բազում սպանություններ են կատարվում։
«Խնդիրը ոչ թե բացահայտումների, այլ երևույթի մեջ է։ Իրավապահ մարմինները պետք է ժամանակին կանխեին հանցագործությունները։ Նմանատիպ դեպքերից խուսափելու համար անհրաժեշտ է քրտնաջան և պրոֆիլակտիկ աշխատանք տանել հասարակության հետ` ժամանակին տեղեկություններ ստանալու համար: Մի քանի տարի առաջ իրավապահ մարմիններից մեկի ղեկավարը միտք էր հայտնել, որ չբացահայտվող հանցագործություն չկա, ես ևս նույն կարծիքին եմ և իմ 28 տարվա ծառայության ընթացքում իմ զբաղված գործերը լրիվ բացահայտվել են, բացի՝ ցավով եմ նշում, ՀՀ պաշտպանության փոխնախարար Խոռխոռունու գործից»,- ասաց նա։
«Իրավապահների ու հանցագործների միջև ճամփաբաժան չկա».
Ռուբեն Մարտիրոսյան Ինչո՞ւ են արյունալի միջադեպերը այսչափ հաճախ կատարվում։ Քրեագետ, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը գտնում է, որ պատճառը քրեական հեղինակություններին ընտրությունների ժամանակ ազատություն տալն է, նաև «լավ տղայի» սինդրոմը։
«Նրանք էլ եզրակացնում են՝ եթե կարելի է հանցագործություն անել հանուն Սերժի, հանուն ՀՀԿ-ի, իշխանության համար, ապա ինձ համար էլ կարող եմ անել։ Ամեն մեկը իրեն զգում է լավ տղա։ Մենք Հայաստանում կորցրել ենք հանցագործների ու ոստիկանների, դատախազների միջև «ճամփաբաժանը»։ Չկա չար ու բարի, չկա ազնիվ ու անազնիվ, չկա բարոյական ու անբարոյական։ Թալանչին, մարդասպանը անբարոյական չեն, եթե կարողանում են տուն պահել։ Ամբողջ Հայաստանը վերածվել է համատարած կրիմինալի, մի կողմում կրիմինալն է, մյուս կողմում՝ անպաշտպան մարդիկ, որոնք վախենում են իրենց պաշտպանել»։
Սյուզան Սիմոնյան
Շենավանի ՀՀԿ-ական համայնքապետ Արթուր Մկրտչյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնում է «Կարմիր գրքում» գրանցված ու սպանված սպիտակագլուխ անգղների հետ իր լուսանկարներին, որոնք տարածվել էին համացանցում:
-Պարոն Մկրտչյան, ինչպե՞ս կմեկնաբանեք, որ համացանցում հայտնվել են սպանված սպիտակագլուխ անգղերի հետ լուսանկարները, որանք գրանցված են «Կարմիր գրքում»։
-Դա նոր չի եղել նախ, այլ մի 6-7 տարի առաջ, անտեր թռչուններ էին, բոլորը անցնում, նկարվում էին, ոչ ոք անտարբեր չէր անցնում էդ թռչունների կողքով: Դրանք ճանապարհի եզրին գցած էին, մեքենաները կանգնում էին, մարդիկ իջնում էին, նայում, նկարվում էին, ես էլ կանգնեցի նկարվեցի: Ու ասեմ, որ էդ նկարը, որ տենց դրել են, նոր չի, մի 6-7 տարի է՝ «օդնոկլասնիկում» է:
-Ձե՞ր նկարն է:
-Այո, իսկ մյուսն էլ ընկերս է եղել:
-Իսկ չհետաքրքվեցի՞ք՝ ինչ թռչուններ են:
-Ցավդ տանեմ, Թուրքիայի կողմից եկած թռչուններ էին: Մեր տարածքում ըտենց թռչուններ չկան:
-Բայց ինչ կապ ունի՝ Թուրքիայի՞ց են, թե որտեղից, եթե դրանք «Կարմիր գրքում» էին գրանցված։
-Ես էդ վախտ 25-26 տարեկան երեխա-տղա էի, խելքս չի հասել, կանգնել նկարվել եմ:
-Իսկ այդ ժամանակ գյուղապետ չէի՞ք, Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ: Ուզում եմ ասել՝ այն ժամանակ Ձեր խելքը գյուղապետ դառնալու հասնում էր, թռչուններին՝ ոչ։
-Ախր ես ինչ անեի, անցել եմ տեսել եմ, 2 հատ սատկած թռչուն, իջել եմ, նայել եմ, նկարվել եմ:
-Իրավապահները Ձեզ ինչ-որ ծանուցում արե՞լ են:
-Ես հիմա գնում եմ բացատրություն տալու:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում վարույթ է ընդունվել նորածնին առևանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։
2017թ. սեպտեմբերի 26-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ ապրիլի 3-ին Երևան քաղաքի «Հանրապետական» ծննդատան մոտակայքից պատահական տաքսի ավտոմեքենայի մեջ գտնվող իր երեխային՝ ծնված 30.03.2017թ., իրեն անհայտ անձինք առևանգել են և տարել անհայտ ուղղությամբ:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով, որը հոկտեմբերի 4-ին ստացվել և վարույթ է ընդունվել ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ նորածնի մոր հաղորդման մեջ մատնանշված հանգամանքները պարզելու, բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր վարակաբան Արա Ասոյանի տեղեկացմամբ՝ ՀՀ-ում սուր շնչառական հիվանդությունների աճ է գրանցվում, ինչը պայմանավորված է նաև վերջին օրերի եղանակային կտրուկ փոփոխություններով. «Այս վարակը գրիպ չէ։ Գրիպը նույնպես սուր շնչառական հիվանդություն է, բայց սա ավելի ծանր տեսակ է, որին բնորոշ են շատ բարդություններ, ծանր ընթացք և այլն: Այն, ինչ մենք այսօր ունենք, դա ուղղակի սուր շնչառական վիրուս է»,-նշում է Ա. Ասոյանը՝ տեղեկացնելով, որ հիվանդության նախանշաններն են` հազը, կոկորդի ցավը, ջերմությունը: Հիվանդությունը տարածվում է օդակաթլային տարբերակով, իսկ ապաքինվելու համար պահանջվում է 3-4 օր: Ա. Ասոյանը հորդորում է՝ երեխայի մոտ հիվանդություն հայտնաբերելու դեպքում դիմել տեղամասային կլինիկա: Նա նաև ծնողներին խորհուրդ է տալիս, որ հիվանդ երեխաներին մանկապարտեզ կամ դպրոց չուղարկեն, քանի որ այնտեղից է տարածվում հիվանդությունը:
ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր վարակաբանը կարծում է, որ իրավիճակը մի փոքր կմեղմվի հոկտեմբերի 23-ից, երբ կսկսվեն արձակուրդները: Ըստ նրա, այնուամենայնիվ, համաճարակային իրավիճակ չկա. «Երբ ՌԴ-ում սուր շնչառական հիվանդությունների տարածումն իր պիկին է հասնում, դրանից 2-3 շաբաթ անց մեզ մոտ էլ է հիվանդացության թիվն էականորեն ավելանում է: Իսկ, առհասարակ, Հայաստանում սուր շնչառական հիվանդությունների թիվն ավելանում է դեկտեմբեր-փետրվար ամիսներին»,- նշեց նա:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պահանջել է միջազգային հանրությունից պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ. հաղորդում է Interfax.ru-ն:
«Եթե Հայաստանի դեմ պատժամիջոցներ կիրառվեին, լուրջ պատժամիջոցներ այդ երկրի նկատմամբ, որը կոպտորեն խախտում է միջազգային իրավունքի նորմերը և հումանիտար նորմերը, հնարավոր է, որ հակամարտությունը վաղուց լուծված լիներ: Հայաստանի նկատմամբ միջազգային հանրության նման չափավոր քաղաքականությունը նրանց մոտ այնպիսի պատկերացում է ստեղծում, որ իրենք կարող են շարունակել անօրինական մնալ մեր հողերում»,- Եվրախորհրդի պատվիրակության հետ հանդիպմանն ասել է Ալիևը:
Ադրբեջանի ղեկավարը նաև կոչ է արել ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ ուժեղացնել Հայաստանի վրա ճնշումը:
ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հենց նոր ԱԺ միջանցքում Ա. Գեղամյանը բռունցքներով հարձակվեց ինձ վրա։
Հաջողությամբ պաշտպանվեցի։ Մի երկու անգամ էլ կոշիկներս փայլեցրի իրենով։
Ներողություն եմ խնդրում հանրությունից, որ ստիպված եմ աշխատել այս պայմաններում»:
***
ԱԺ քառօրյա այսօրվա նիստի մեկնարկից հետո Ազգային ժողովը 87 «կողմ», 7 «դեմ» ձայների հարաբերակցությամբ ընդունեց Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի միացյալ խմբավորման մասին համաձայնագիրը վավերացնելու մասին՝ ՀՀ օրենքի նախագիծը:
ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն իր ելույթում, խոսելով այս նախագծի մասին, նշեց «Պրոֆեսիոնալ ղումարբազներ են լինում, որ ասում են՝ մի մեշոկ ցորեն ունենաս, հատիկ-հատիկ ձեռքիցդ կտանեմ, հիմա՝ ՌԴ-ն հատիկ-հատիկ մեր ինքնիշխանությունը մեր ձեռքից տանում է: Հիմա՝ ՌԴ-ն պիտի գա ու մեզ վերահսկի՝ մեր զինտեխնիկան, իսկանդերը տեղո՞ւմ է, ճիշտ նպատակի՞ն է ծառայել, թե չէ»,-ասաց Փաշինյանն՝ իր խոսքում նաև Արտաշես Գեղամյանին խորհուրդ տալով խոսել լենինիզմի, մարքսիզմի մասին:
Արտաշես Գեղամյան-Նիկոլ Փաշինյան մենամարտը շարունակվեց նաև ԱԺ միջանցքում, որի մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց ԵԼՔ-ի մեկ այլ պատգամավոր՝ Գևորգ Գորգիսյանը: Ըստ պատգամավորի՝ ՀՀԿ-ական պատգամավոր Արտաշես Գեղամյանը Ազգային ժողովի միջանցքում հարձակվել է ԵԼՔ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի վրա՝ բռունցքներով սպառնալով նրան. «Ձեր ՀՀԿ-ական պատգամավորին կարգի հրավիրեք: Եթե կարգապահական տույժերի մեխանիզմներ ունեք, կիրառե՛ք: Ձեր առաջիկա խմբակցության նիստին անդրադարձեք այս հարցին: Ես չեմ պատկերացնում՝ ինչպես կարելի է նման պայմաններում աշխատել, մենք սրա համար չէ, որ ստեղծել ենք Ազգային ժողով»,-կոչով ՀՀԿ-ական գործընկերներին դիմեց Գորգիսյանը:
Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելը վերջերս բացահայտված «Ադրբեջանական լվացքատան» թեմայով հարցազրույց է տվել հունգարական Budapest Beacon-ին՝ անդրադառնալով փողերի լվացման պատմության մեջ Հունգարիայի ունեցած դերակատարությանն ու մասնակցությանը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, պատգամավորն անդրադարձել է Հունգարիայում հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի ձերբակալության, դատապարտման, այնուհետև Ադրբեջան արտահանձնման հարցին:
«Նորմալ պայմաններում ես կասեի, թե չեմ հավատա դրան: Սակայն քանի որ ես գիտեի, թե 2010 թվականին ինչ տեսակի հունգարական կառավարություն է եկել իշխանության, ես զարմացած չէի: Եվ իհարկե, ճանաչելով Ադրբեջան պետությունը, իմ առաջին միտքն այն էր, որ հունգարական կառավարությունը ծախվել է»,- ասել է Էնգլերը՝ պատմելով արտահանձնման լուրն իմանալուց հետո իր մտքերի մասին:
Նա ընդգծել է, որ Հունգարիայի նախկին վարչապետ Ֆերենց Գյուրչանն իշխանության գլխին լինելու ժամանակ չարտահանձնեց Սաֆարովին: Իր հետ զրույցում նախկին վարչապետն ասել էր, որ հավատացած է՝ Ադրբեջանում այդ մարդն անպայման ազատ կարձակվի:
«Այս մարդը՝ Սաֆարովը, հունգարական հողում սարսափելի հանցագործողություն է իրականացրել: Հունգարիայի կառավարությունը դատապարտել էր նրան երկար տարիների ազատարզրկման հունգարական բանտում: Հունգարացիները չէին պատրաստվում նրան հանձնել Ադրբեջանին, քանի դեռ իշխանության չեկավ Fidesz կուսակցությունը»,- ասել է Էնգելը:
Նա հայտնել է, որ նախկին վարչապետեր Ֆերենց Գյուրչանն ու Գորդոն Բայնային իրեն պատմել են, թե ինչպես է Ադրբեջանի կառավարությունը փորձել համոզել Սաֆարովին հանձնել իրենց՝ նախ բանավոր կերպով, ապա գրավոր՝ հավաստիացնելով, որ այդ մարդը կկրի հունգարական դատարանի կողմից սահմանված պատիժը:
«Տարբերությունն այն է, որ ոչ Գյուրչանը, ոչ էլ Բայանին չհավատացին այդ կեղծ խոստումներին: Բայց նրանցից հետո եկավ Վիկտոր Օրբանը, ում՝ Ադրբեջան կատարած պաշտոնական այցից հետո Սաֆարովը շաբաթներ անց վերադարձավ տուն: Ոչ ոք ինձ չի կարող համոզել, որ այս ամենը գումարի հետ կապ չունի»,- ընդգծել է եվրապատգամավորը՝ շեշտելով, որ չկար մի պատճառ, հանուն որի Օրբանն ու իր ղեկավարած կառավարությունը պետք է վատթարացնեին հարաբերությունները Հայաստանի հետ, եթե դրա համար վճարված չլինեին:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.