23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ermenihaber.am: ԱՄՆ-ի կոնգրեսի անդամ Սթիվ Քինգը հայտարարել է, որ եթե Թուրքիան, Իրանը և Իրաքը հարձակվեն իրաքյան Քուրդիստանի վրա, ապա ԱՄՆ-ն հանդես չի բերի լռություն:
Ըստ թուրքական «Habervaktim» լրատվական կայքի՝ Քինգը քրդական «Rudaw»-ի հետ զրույցում ասել է, որ մոտակա օրերին ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը հայտարարություն կանի սեպտեմբերի 25-ին իրաքյան Քուրդիստանում կայացած անկախության հանրաքվեի վերաբերյալ:
«Ըստ իս, եթե Թուրքիան ռազմական ուժ կիրառի Քուրդիստանի, կամ որևէ այլ հարևան երկրի դեմ, ապա դա կընկալվի որպես թշնամական վերաբերմունք: Այդպիսի իրավիճակում ԱՄՆ-ն էլ կփոխի իր դիրքորոշումը»,- նկատել է կոնգրեսականը:
Վերջինս հավելել է, որ այն ժողովուրդները ազատության ձգտող ժողովուրդները չպետք է հայտնվեն շրջափակման մեջ:
Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը ողջունել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հայտարարությունն այն մասին, որ ԱՄՆ-ն աջակցում է Արցախի «հնարավորինս արագ և ամբողջական» ականազերծմանը:
Թիլերսոնն իր դիրքորոշումը հայտնել է ի պատասխան կոնգրեսականներ Բրեդ Շերմանի և Դևիդ Սիսիլինի ներկայացրած հարցման: Պետքարտուղարի պատասխանը հրապարակվել է այս շաբաթ:
Թիլերսոնը հաստատել է, որ շուրջ 45 մլն ԱՄՆ դոլար է հատկացվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության տուժածներին:
Նա աջակցություն է հայտնել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Էդ Ռոյսի և դեմոկրատ Էլիոտ Էնգելի առաջարկին, որը ենթադրում է ԼՂ շփման գծից հետ կանչել դիպուկահարներին, ընդլայնել սահմանային մոնիթորինգը և տեղադրել կրակի արձակման ուղղությունը հստակեցնող համակարգեր:
«Մենք ողջունում ենք պետքարտուղար Թիլերսոնի աջակցությունը ԱՄՆ կողմից ֆինանսավորվող HALO Trust կազմակերպությանը, որն Արցախում զբաղվում է ականազերմամբ: Արժևորում ենք պետքարտուղարի աշխատանքն այս հարցում, ինչպես նաև օրենսդիրների աշխատանքն ինչպես Ներկայացուցիչների տանն, այնպես էլ Սենատում: Մենք ողջունում ենք նաև պետքարտուղարի աջակցությունը Ռոյս-Էնգել առաջարկներին»,- նշել է Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի տնօրեն Արամ Համփարյանը:
ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց առողջապահության նախարարության մեկ տարվա աշխատանքը: Նրա խոսքով՝ հակածխախոտային պայքարում հանրային որոշ շրջանակների, լրատվամիջոցների հետ կա տարաձայնություն: «Պետք է աշխատել այս ուղղությամբ, ինչքան պետք է: Պապիկները կարող են հազալ, բայց թոռնիկները չպետք է ծխեն»,- ասաց Ալթունյանը:
Շաբաթներ առաջ ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը հայտարարեց, որ շտապօգնության ծառայությունը որոշ դեպքերում կարող է վճարովի դառնալ: Սա մեծ աղմուկ էր առաջացրել հանրության շրջանում: Araratnews.am-ը նախարարից հետաքրքրվեց՝ նա պնդո՞ւմ է իր տեսակետը, եւ ինչպե՞ս է արձագանքում առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանի այն առաջարկին, թե պետք է լուծարել շտապօգնություն ծառայությունը եւ փոխարենը զարգացնել ընտանեկան բժշկության համակարգը:
Նախարարն ասաց, որ ծառայությունը ամբողջությամբ վճարովի դարձնելն ու նախկին նախարարի հայտարարությունը ծայրահեղություն են: «Համամիտ եմ այն քաղաքացիների հետ, որոնք ասում են՝ շտապօգնության ծառայությունը պետք է վճարովի դարձնել: Եթե խոսքը շտապ բժշկական ծառայությունների մասին է, դրանք պետք է լինեն հասանելի բոլորին ու անվճար: Ցանկացած զբոսաշրջիկ պետք է այդ ծառայությունը անվճար ստանա: Բայց չպետք է մերժել շտապօգնության ծառայությանը, որ որոշ դեպքերում լրացուցիչ ծառայություն մատուցելիս դա անի վճարովի: Հաճախորդը չի ցանկանում գնալ պոլիկլինկա, քանի որ անձրեւ է գալիս: Նա ցանկանում է, որ բուժքույրը գա իր տուն եւ սրսկի: Կարելի՞ է սրա համար վճար գանձել` եկեք քննարկենք: Կամ` տատիկի թոռները Մոսկվայում են, նա ուզում է պատմել իր հիվանդության մասին: Հարեւանները նրանց տուն չեն գալիս, որովհետեւ հաճախ են լսել այդ պատմությունը: Տատիկը հավաքում է 1-03 եւ պատմում նրան իր հուզող հարցի մասին»,- պատասխանեց նախարարը:
https://www.youtube.com/watch?v=9TBL1_jtK2M
Վլադիմիր Պուտինի խորհրդական Սերգեյ Գլազևը սենսացիոն հայտարարությամբ է հանդես եկել, համաձայն որի Ադրբեջանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին կախված է Հայաստանից:
Ըստ Գլազևի, Հայաստանը որպես ԵԱՏՄ-ի անդամ ունի վետոյի իրավունք և Ադրբեջանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին հիմնականում կախված է այն բանից, թե ինչ դիրքորոշում կունենա այս հարցում Հայաստանը:
Գլազևի խոսքերից ստացվում է, որ Բաքվի և Մոսկվայի միջև բանակցությունների ընթացքում պայմանավորվածության են եկել, այս հարցի շուրջ: Գլազևի խոսքերով այս խնդիրը դե ֆակտո արդեն լուծված է: Մնում է միայն լուծել խնդրի ֆորմալ մասը:
Ինչքանով է դա համապատասխանում իրականությանը, դժվար է ասել: Համենայնդեպս, պաշտոնական մակարդակով Բաքվից նման հայտարարություն չի հնչել: Ճիշտ է, վերջին 2 տարվա ընթացքում ինտենսիվ բանակցություններ այդ խնդրի շուրջ ընթանում էին, սակայն վերջնարդյունքը չէր նշմարվում: Համենայնդեպս, Գլազևի այս հայտարարությունը չի կարող անարձագանք մնալ առնվազն Բաքվի կողմից:
Եվ թե ինչ է սա, իրականություն, թե բլեֆ, պարզ կդառնա մոտ ժամանակներս:
Այսօր armtimes.com ԱԺ պատգամավոր, բիզնեսմեն Սամվել Ալեքսանյանից հետաքրքրվեց, թե ինչով է պայմանավորված առաջին սպառման մթերքների գների աճը «Երեւան սիթի» սուպերմարկետների ցանցում: Այստեղ օրինակ՝ տավարի մեկ կիլոգրամ միսն արժե 2790 դրամ, ոչխարի միսը՝ 3190, խոզի միսը՝ 3900 դրամ:
Այս հարցը Սամվել Ալեքսանյանին հունից հանեց, նա մեր տեսախցիկն այս ու այն կողմ փորձեց թեքել:
«Ես բիզնեսով չեմ զբաղվում»,- ասաց Սամվել Ալեքսանյանը, իսկ երբ armtimes.com-ը հետաքրքրվեց, թե իրեն չի անհանգստացնում գնաճը, Ալեքսյանյանն ասաց.
«Ինձ ամեն ինչն էլ անհանգստացնում է»,- նշեց Ալեքսանյանը:
https://www.youtube.com/watch?time_continue=3&v=jyJxkWyGlq0
Ինչպես հայտնի է, Մոսկվայում սպանվել է հայ գործարար Արսեն Փափազյանը, ով հայտնի էր նաև որպես «Անի» մշակութային քրիստոնեական հասարակական կազմակերպության նախագահ: Փափազյանի մասին հայտնի է, որ նա գործունեություն էր ծավալում շինարարական ոլորտում և Վորոնեժ քաղաքի հայ համայնքի ամենաազդեցիկ մարդն էր:
https://www.youtube.com/watch?time_continue=9&v=9SZmcHaHVYY
BBC Travel-ի թղթակից, գրող Բեն Լերվիլը ճանապարհորդել է Հարավային Կովկասով և Վրաստանից հասել է Հայաստան` իջևանելով Դիլիջանում։
«Անմիջապես հասկացա, որ Հայաստանում հետաքրքիր է լինելու։ Վրաստանի սահմանը հատելով` ես էժանագին երթուղային նստեցի, հասարակական միկրոավտոբուս, ինչի նմանը Կովկասում ամենուրեք հնարավոր է հանդիպել», — պատմում է գրողը։
Չնայած Դիլիջան այցելությունը նախատեսված չէր, ինչ-որ տեղ պետք էր գիշերել։
«Այդ փոքրիկ քաղաքը՝ Դիլիջանը, գրավիչ էր՝ պատված կաղնու անտառներով: Ավելի ուշ ես իմացա, որ իր գեղատեսիլ խիտ անտառների համար այն անվանում են «Փոքրիկ Շվեյցարիա», — գրում է Լերվիլը։
Հոդվածում Լերվիլը պատմական տեղեկություններ է հաղորդում ու ներկայացնում Հայաստանը որպես «դաժան փորձությունների միջով անցած երկիր», ինչպես նաև հայկական անեկդոտ պատմում, որը բնութագրում է երեք ժողովուրդների հարաբերությունները:
«Տղան հարցնում է պապիկին` ինչո՞ւ Հայաստանը դեռ ոչ մեկին տիեզերք չի ուղարկել։ «Որովհետև վրացիները նախանձից կմեռնեն»,- պատասխանում է պապիկը: — Իսկ եթե վրացիները մեռնեն նախանձից, այդ դեպքում մենք կմեռնենք հիացմունքից, իսկ ամբողջ հողը բաժին կհասնի ադրբեջանցիներին»։
Ամփոփելով իր ճամփորդական հոդվածը` Լերվիլը խոստովանում է, որ մեկ անգամ տեսնելով հայկական հյուրընկալությունը, այն հնարավոր չէ երբևէ մոռանալ:
ԱՄՆ-ն եւ Եվրամիությունն արդեն ոչ թե փորձագիտական, այլ պաշտոնական մակարդակով աջակցություն են հայտնում ղարաբաղյան հակամարտությունում Հայաստանի դիրքորոշմանը եւ երկիրն անվտանգության ու հաղորդակցությունների եվրատլանտյան համակարգում ինտեգրելու ցանկության մասին:
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հրապարակել է արցախյան կարգավորման իր տեսլականը՝ աջակցելով Կոնգրեսի դիրքորոշմանն Արցախի ամբողջական ականազերծման, դիպուկահարներին հեռացնելու եւ դիտարկման մեխանիզմների ներդրման հարցում: Ռեքս Թիլերսոնը փաստացի հայտարարել է այսպես կոչված մադրիդյան սկզբունքների ապաակտուալացման եւ միջնորդական ջանքերը կայուն ստատուս-քվոյի պահպանմանն ուղղելու մասին:
Հայկական կողմն Արցախի նախագահի մամուլի խոսնակի մակարդակով ողջունել է Թիլերսոնի հայտարարությունը:
Եվրամիությունը բացահայտել է ղարաբաղյան կարգավորման իր մոտեցումը: Եվրամիությունը կտրականապես հրաժարվում է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ դա ներառել Ադրբեջանի հետ պայմանագրի տեքստում: Այս մասին երեկ Բաքվում եվրոպացի պաշտոնյաների հետ հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:
Նա սպառնացել է դուրս գալ Եվրոպայի խորհրդից, եթե միջազգային հանրությունը Ղարաբաղը չներառի «հետխորհրդային հակամարտություններում»: Խոսքն Ուկրաինայի, Վրաստանի եւ Մոլդովայի մասին է, որտեղ Արեւմուտքը միանշանակ աջակցում է այդ երկրների տարածքային ամբողջականությունը՝ մեղադրելով Ռուսաստանին ագրեսիայի մեջ: Ղարաբաղն այդ ցանկում չկա:
Երեկ Հայաստանում էր Չեխիայի Սենատի նախագահը, որը հավաստիացրել է, որ իր երկիրը զենք չի վաճառում «վտանգավոր երկրներին», ինչպիսին Ադրբեջանն է: Հնարավոր է, ավելի վաղ Երեւանը բողոք էր հայտնել Պրագային զենքի վաճառքի կապակցությամբ, սակայն Սենատի ղեկավարը չէր կարող չակնարկել, որ Ադրբեջանին զենք են վաճառում այլ երկրներ եւ նրանց դեմ պետք է դեմարշ անել:
Մինչ այդ Երեւանում էր Լեհաստանի ԱԳ փոխնախարարը, որը Հայաստանին համատեղ ռազմարդյունաբերություն է առաջարկել նորագույն տեխնոլոգիաների հիման վրա՝ հիշեցնելով, որ Լեհաստանը ՆԱՏՕ-ի անդամ է:
Թերեւս, Հայաստանը ղարաբաղյան հարցում երբեք այսքան շահեկան վիճակում չի եղել, որը թույլ է տալիս ղարաբաղյան խնդիրը մեկընդմիշտ դուրս բերել միջազգային օրակարգից եւ դիվանագիտությունը բարձրացնել ավելի լայն, տարածաշրջանային մակարդակի՝ չնայած «Լավրովի պլանը» օրակարգ վերադարձնելու Ադրբեջանի ու Ռուսաստանի որոշակի շրջանակների փորձերին:
Հայաստանի խորհրդարանն այս օրերին զբաղված է հայ-ռուսական պաշտպանական նոր համաձայնագրերի վավերացմամբ: Հավանաբար, Հայաստանի խորհրդարանին ավելի հոգեհարազատ է Լավրովի պլանը:
Այսօր վավերացման օգտին քվեարկած պատգամավորները մի օր ստիպված են լինելու պատասխան տալ փոքրոգության եւ վախերի համար: Մի օր հայ հանրությունը կսկսի քննարկել ոչ միայն հարսանիքներն ու պաշտպանել Կարմիր գրքում գրանցված թռչուններին, այլ նաեւ հարցեր տալ: Պատրաստվեք:
13-ամյա Ջորդան Բրաունը՝ Փենսիլվանիայից, դարձավ ԱՄՆ ամենաերիտասարդ հանցագործը, ով դատապարտվեց ցմահ ազատազրկման առանց վաղաժամ ազատման իրավունքի։ Նրան դատապարտեցին երկակի սպանության համար։ 11 տարեկան հասակում նա կրակել ու սպանել է իր հոր ընկերուհուն, ով գտնվում էր հղիության 8-րդ ամսում։ 2 երեխաների մայր 26 տարեկան Կենզին տեղում մահացավ, նրա 3-րդ երեխայի կյանքը նույնպես չհաջողվեց փրկել։ Դեպքը տեղի է ունեցել 2009-ի փետրվարին։
Դատական գործընթացը տևել է գրեթե 2 տարի։ Այդ ընթացքում անչափահաս հանցագործին շատերը պաշտպանեցին՝ պնդելով, որ պետք է մեղմացնել պատիժը։ Սակայն դատավորը որոշում է, որ իր արարքի համար տղան պետք է լիարժեք պատասխան տա ու դատավճիռ է կայացնում, ըստ որի՝ նա պատժվում է օրենքի ողջ խստությամբ։ Փենսիլվանիայում օրենքը թույլ է տալիս քրեական պատասխանատվության ենթարկել երեխաներին սկսած 10 տարեկանից։
Հետաքննության ընթացքում պարզվել է, որ տղան շատ սառնասիրտ է գործել։ Առավոտյան դպրոց գնալիս նա վերցրել է փոքր տրամաչափի որսորդական հրացանը, մտել ամուսինների սենյակ ու խաղաղ քնած կնոջը կրակել ծոծրակից։ Դրանից հետո ազատվել է զենքից ու ասես բան էլ չի եղել, գնացել է դպրոց։
Քննիչները պարզել են նաև, թե ինչու է տղան նման քայլի դիմել։ Նրա բախտը չի բերել հենց ամենասկզբից։ Դեռևս նորածին ժամանակ մայրը նրանից հրաժարվել է, ու տղային մեծացրել է հայրը։ Ու հանկարծ հոր կյանքում կին է հայտնվում, ով իր տուն է բերում ևս 2 երեխայի՝ աղջիկների։ Իսկ հետո պարզվում է, որ խորթ մայրը մի երեխայի էլ սպասում է։ Ամբողջ ժամանակ միակը եղած Ջորդանի համար դա մեծ սթրես էր։ Դատարանին զարմացրել է այն փաստը, որ անչափահաս տղան, ում հասակն անգամ չէր հասնում մեղադրյալի աթոռին, ողջ գործընթացի ժամանակ սառնասիրտ ու լռելյայն նստել է ու ոչ մի անգամ զղջման խոսք չի ասել։
Տղայի հարազատները համաձայնել են դատավճռի հետ ու չեն վիճարկելու այն։ Միայն հայրն է հարցազրույցում ասել, որ նա շատ փոքր էր՝ հասկանալու համար, թե ինչ սարսափելի բան է անում։
Սկանդալային հայտնի ռուս գրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ Էդուարդ Լիմոնովը, որն ընթացիկ տարվա հունիսին եղել է Արցախում, շարունակում է գրառումներ կատարել Հայաստանի պատմության մասին։
«Հայոց պատմության կողքին նույնիսկ կանգնելն է մի տեսակ ամոթալի։ Հայաստանը 301 թվականին (Բյուզանդիայից հետո) դարձավ աշխարհի առաջին քրիստոնյա պետությունը»,– գրել է նա Twitter–ի իր միկրոբլոգում։
Գրողի գրառումը բուռն քննարկումների թեմա է դարձել իր հետևորդների շրջանում։
«Բացի այդ, նրանք զարմանալի ձեռագիր պատմություն ունեն, բազում հին տեքստեր։ Եվ գրեթե բոլորը պահպանվել են»,– գրել է նրանցից մեկը։
Մեկ ուրիշը կեսկատակ նշել է. «Հայկական նախագիծը եկել է փոխարինելու հրեականին։ Տեսնո՞ւմ եք, դուք արդեն ամաչում եք»։
Իսկ ամենամանրախնդիր հետևորդը որոշել է ուղղել Լիմոնովին. «Առաջին պետությունը, որի թագավորներն ընդունել են քրիստոնեությունը մ.թ.ա. 150 թվականին, Միջագետքի Օսրոենի թագավորությունն էր՝ Եդեսիա մայրաքաղաքով»։
Ի պատասխան գրողը ևս մեկ գրառում կատարեց. «Ինձ գրել են, որ առաջին քրիստոնյա պետությունը Օսրոենն էր։ Հայերը նույնիսկ այսօր են հայ մնացել, օսրենցիները Միջագետքից վաղուց վերացել են»։
Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ–ն Արցախ այցելելու համար Էդուարդ Լիմոնովին ներառել էր սև ցուցակի մեջ։ Երկիր ռուս գրողի մուտքն արգելված է։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.