23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը կբացվի հոկտեմբերի 30-ին: Այս մասին կիրակի օրը Թբիլիսիում՝ իր վրացի գործընկեր Միխեիլ Ջանելիձեի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:
Երկաթգիծը, հիշեցնենք, պետք է բացվեր դեռևս անցած տարի, սակայն բացումը հետաձգվել էր, և երեկ պաշտոնական Բաքուն հայտարարեց, որ արդեն մի քանի շաբաթից այն կսկսի գործել:
Հոկտեմբերի 8-ին Թբիլիսիում հավաքվել էին Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները՝ նշելու ՎՈւԱՄ կազմակերպության 20-ամյա հոբելյանը: Հանդիպմանը, ավանդույթի համաձայն, հայտարարվել է՝ ՎՈւԱՄ անդամները աջակցում են Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը:
Չորս երկրների արտգործնախարարները քննարկել են ապագա ծրագրերը, որոշել են է՛լ ավելի խորացնել տնտեսական համագործակցությունը և հայտարարել են Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները է՛լ ավելի զարգացնելու մտադրության մասին:
«ՎՈւԱՄ-ը իր ստեղծման օրից համագործակցել է Միացյալ Նահանգների հետ և մտադիր է շարունակել ակտիվ համագործակցությունը»,-երեկ հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ալտայ Էֆենդիևը և հավելել՝ ՎՈւԱՄ-ի հետ ակտիվ համագործակցության հայտ են ներկայացրել մերձբալթյան երկրները, ինչպես նաև Լեհաստանը, Չեխիան, Սլովակիան և Հունգարիան:
Իսկ կազմակերպության անդամ երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ հոբելյանական նիստից հետո ստորագրվել է համատեղ հայտարարություն:
Աղբյուրը՝ Ազատություն
Անկարան կարող է հրաժարվել Մոսկվայից զենիթահրթիռային С-400 կամակարգերի գնումից, եթե ձեռք չբերվի համատեղ արտադրության մասին համաձայնություն։ Այդ մասին հարցազրույցում ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն, հայտնում է ТАСС–ը։
«Այդ թեմայով մենք ոչ մի պաշտոնական մերժում չենք ստացել։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է մեզ, որ մենք կարող ենք քայլեր ձեռնարկել համատեղ արտադրության համար։ Այդ իսկ պատճառով, տեխնոլոգիաներն արդիական կլինեն։ Սակայն մենք կարող ենք համաձայնություն կնքել ուրիշ երկրի հետ, եթե Ռուսաստանը բացասական վերաբերմունք ցույց տա», – ասել է նախարարը։
Նրա խոսքով, Թուրքիային անհրաժեշտ է շտապ С-400 գնել, քանի որ նա ունի դրա կարիքը։
«Մենք պետք է պաշտպանենք մեր օդային տարածքը։ Սակայն եթե Ռուսաստանի դեմ տրամադրված երկրները չեն ցանկանում, որպեսզի Թուրքիան նրանից С-400 գնի, ապա նրանք պետք է ներկայացնեն իրենց տարբերակը», – նշել է Չավուշօղլուն։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 12–ին հայտնել է, որ Անկարան համաձայնություն է ստորագրել Ռուսաստանի հետ С-400 համակարգերի գնման վրաբերյալ, և կանխավճարն արդեն մուծված է։ Սեպտեմբերի վերջին այդ լուրը հաստատել է ՌԴ նախագահի` ռազմատեխնիկական համագործակցության հարցերով օգնական Վլադիմիր Կոժինը։ Ընդ որում, նա նշել է, որ «С-400 համակարգերի արտադրության տեխնոլոգիան չի քննարկվում»։
Արցախի պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն այսօր «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել պրոֆիլակտիկ ստուգման, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց «Էրեբունի» ԲԿ-ի Սրտաբանական և սրտանոթային վիրաբուժական ծառայության գծով տնօրեն Համլետ Հայրապետյանը:
«Լևոն Մնացականյանը իմ պացիենտն է և այսօր հիվանդանոց է տեղափոխվել պլանային ստուգման: Որևէ խնդիր չկա», — ասաց Հայրապետյանը:
Նրա խոսքով՝ Մնացականյանը մեկ օր կմնա հիվանդանոցում, անհրաժեշտ ստուգումները կանցնի և դուրս կգրվի հիվանդանոցից:
Հայաստանում դեղերի գները կարող են զգալիորեն նվազել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը:
Նա այդպիսի միայն մեկ դեղի օրինակ բերեց, բայց վստահեցրեց, որ գնանկումը չի վերաբերելու միայն դրան:
«Մենք բանակցություններ ենք վարում մի շարք մատակարարների հետ, եւ ես կարծում եմ շուտով՝ կարող ենք համատեղ փաստել, որ դեղերի գները զգալիորեն իջնելու են: Օրինակ՝ «Հերցեպտին» դեղի գինը, որն օգտագործվում է օնկոլոգիայում: Այն այսօր շուկայում արժե 680 հազար դրամ՝ մեկ ամպուլան, իսկ մենք գիտենք, որ մեկ կուրս բուժումը պահանջում է 18-20 ամպուլա: Կարելի է հաշվարկել եւ տեսնել՝ ինչքան բնակչության է հասանելի այս բուժումը: Վաղը Հայաստան կգան ընկերության ներկայացուցիչները, եւ ես կարծում եմ, որ բանակցությունների շնորհիվ մենք գինը կիջեցենք մոտավորապես 50 տոկոսով: Այսինքն՝ այս դեղը կարժենա ոչ ավելի, քան 400 հազար դրամ՝ 680 հազարի փոխարեն»,- հայտարարեց առողջապահության նախարարը:
Նա, սակայն, չմանրամասնեց, թե ինչպես է պատահել, որ մի դեղը, որը կարող է կես գնով վաճառվել, կրկնակի արժեք է ունեցել, կամ եթե միայն նոր է ստեղծվելու էժան վաճառելու հնարավորությունը, ապա դա ինչի շնորհիվ է:
Լեւոն Ալթունյանը նաեւ հույս հայտնեց, որ մոտ ապագայում Հայաստանի առողջապահությունը կունենա կատարյալ ֆինանսավորման համակարգ:
«Այսպիսի գործողությունների շնորհիվ մենք նախատեսում ենք մեր ունեցած բյուջեն ավելի արդյունավետ դարձնել եւ բնակչությանն ավելի շատ օգուտ տալ: Սա՝ մի կողմից: Մյուս կողմից մեր ապահովագրական հավակնությունները, ապահովագրական ծառայությունների ներդրումը թույլ են տալիս մտածել, որ 3-4 տարվա ընթացքում Հայաստանը կունենա կատարյալ ֆինանսավորման համակարգ եւ բնակչության ավելի առողջ, երկար կյանքի տեւողություն»,- լավատեսություն հայտնեց նախարարը:
Ադրբեջանական բանակը հերթական կեղծ տեղեկությունն է տարածում այս անգամ շատ անգրագետ ձևով: Ադրբեջանի ոչ պաշտոնական աղբյուրները հայտնում են, որ իբր հոկտեմբերի 7-ին Արցախի առաջնագծում գտնվող դիրքերից մեկում երկու զինծառայող ստացել են մարմնական վնասվածքներ: Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ ադրբեջանական կոմղը արդեն քանի օր է ապատեղեկատվություն է տարածում հայկական դիրքերի մասին, որպեսզի հետագայում կարողանա բարձրաձայնի իր կորուստների մի մասը, սակայն այս անգամ Ադրբեջանը աչքի է ընկել նաև իր անգրագիտության գագաթնակետով:
Տարածած հաղորդագրության մեջ իբր վիրավոր զինծառայողներից մեկի անուն- ազգանունը գրված է՝ Ռոլանդ Դիեգազարյան: Ադրբեջանցի հատուկ նշանակության ապատեղեկատվություն տարածողները երևի ցանկացել են գրել Եղիազարյան, սակայն խիստ անգրագետ մթնոլորտում աշխատելու արդյունքում Եղիազարյան ազգանունը վերափոխվել և դարձել է Դիեգազարյան:
Իմ կարծիքով ամբողջ ՀՀ տարածքում նման ազգանունով մարդ չենք կարող գտնել ու այսպիսի փոքրիկ շեղումները ամբողջությամբ ցուցադրում են Ադրբեջանի իրական մարտավարությունը: Մարտավարությունը, որը հիմնված է կեղծ տեղեկությունների և դիվերսիոն հարձակումների վրա: Որոնք գրեթե միշտ ձախողվում են:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, թե Երևանը վերադառնում է բանակցային սեղան, անկասկած առաջացնում է հարց պաշտոնական Երևանի հասցեին:
Հարցն առաջանում է ոչ թե ինքնին հայտարարությամբ, այլ այն պատճառով, որ Երևանը մինչ այդ հայտարարել է, որ բանակցությունն իմաստ ունի, եթե կա հստակ երաշխիք և վերահսկողություն սահմանային կայունության մասով: Սերժ Սարգսյանն է հայտարարել, որ Ալիևի հետ հանդիպումն իմաստավորված է, եթե հանդիպմանը զուգահեռ չեն լինելու կրակոց ու սպանություն սահմանում, եթե Ադրբեջանի նախագահը մի ձեռքով բանակցելով, մյուսով չի սրելու իրավիճակը շփման գծում: Իսկ Ադրբեջանը, ինչպես հայտնի է, մշտապես կիրառել է այդ երկու զուգահեռը՝ իրավիճակի սրումը դարձնելով այսպես ասած բանակցության գործիք:
Ահա այդ իմաստով, Սերժ Սարգսյանի հայտարարությունը, մասնավորապես Ապրիլյան պատերազմից հետո ստեղծված իրավիճակի համատեքստում՝ որում Ադրբեջանը հայտնվեց ակնառու փակուղում, միանգամայն համարժեք էր հետագա զարգացումների տրամաբանությանն ու Հայաստանից պահանջվող անելիքներին: Բայց ներկայումս այդ առումով նաև հարց է առաջանում, թե բանակցության վերադարձող Երևանը ստացե՞լ է այդ հստակ երաշխիքները, որ Ադրբեջանը բանակցությունն այլևս չի ուղեկցելու սահմանային լարումով ու ռազմական շանտաժով, դրանով փորձելով դիվանագիտական ճնշում բանեցնել հայկական կողմի վրա, և ինչն ավելի վատ է՝ հայկական կողմի հետ բանակցային գործընթացով ըստ էության լեգիտիմացնել իր մարդասիրական քաղաքականությունը սահմանին: Որովհետև, եթե բանակցությունը վերսկսվում է այդ քաղաքականության շարունակության հնարավորությամբ, ապա դա այլ բան չէ, քան Հայաստանի նահանջը և դիվանագիտական ձախողումը, նույնիսկ պարտությունը:
Հետևաբար, պաշտոնական Երևանը թերևս պետք է պատասխանի հարցի՝ «վերադառնո՞ւմ» է արդյոք բանակցային սեղանի, և արդյո՞ք դա նշանակում է, որ ստացվել են այն երաշխիքները, որոնք այդ վերադարձի պայմանն էին՝ միանգամայն համարժեք և անհրաժեշտ պայմանը: Ալիևն այլևս չի՞ կրակելու: Ո՞վ է դա երաշխավորել, ինչ մակարդակում, ինստիտուցիոնա՞լ է այդ երաշխիքը, թե՞ ոչ: Որովհետև Ապրիլյան պատերազմից հետո Սերժ Սարգսյանն արեց մի քանի հայտարարություն, որոնք վկայեցին պարզորոշ կերպով, որ Ռուսաստանից հնչել են երաշխիքներ, թե Ալիևը չի հարձակվի, բայց փաստորեն դրանք եղել են օդ: Եվ ուրեմն ներկայումս հարց է առաջանում, թե այս անգամ ինչպիսի երաշխիքներ կան, որ Ալիևը չի շարունակելու բանակցությանը զուգահեռ մարդասպանությունը: Դրա գլխավոր երաշխիքը, անշուշտ, հայկական զինված ուժերի մարտունակությունն է, պատրաստվածության և ռազմա-տեխնիկական հագեցածության մակարդակը, սակայն խնդիրն այն է, որ Ալիևի համար մարդկային կյանքը չունի արժեք, և նա խոշոր հաշվով կարող է անգամ սեփական զինված ուժերի անհամարժեք կորուստների գնով շարունակել մարդասպանությունը, դրանից քաղաքական դիվիդենտներ ստանալու ակնկալիքով:
Բանակցությունն անկասկած կայունության որոշակի երաշխիք է, սակայն հաշվի առնելով քաղաքական իրավիճակի տրամաբանությունն ու առանձնահատկությունները, ամենևին միարժեք չէ բանակցության առավելությունը չբանակցելու հետ, եթե կա սկզբունքային դիրքորոշում ու պայման: Հակառակ դեպքում, եթե հայկական կողմը «վերադառնում» է չստանալով իր պայմանները բավարարող հուսալի երաշխիք, ապա դա նշանակում է, որ կամա թե ակամա, երաշխիք է տալիս Ալիևին՝ մարդասպան քաղաքականությանը վերադառնալու կամ վերակտիվացնելու առումով: Այդ իմաստով, պաշտոնական Երևանը թերևս պետք է Սարգսյան-Ալիև հնարավոր հանդիպումից առաջ վերհաստատի իր սկզբունքային դիրքորոշումը, եթե անգամ Ալիևին տրված է այսպես ասած դեմքը փրկելու քարտ-բլանշ, և Սարգսյան-Ալիև հանդիպումն իրականում հանդիսանալու է հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմների հարցի քննարկմանը Բաքվի վերադարձ, ոչ թե Հայաստանի վերադարձ բանակցությանը:
lragir.am-ը գրում է
Հայաստանի խորհրդարանը վավերացրել է Հայ-ռուսական միացյալ զորախմբի վերաբերյալ համաձայնագիրը: Միացյալ զորախմբի մեջ են մտնում Գյումրիի ռուսական բազան ու հայկական բանակի 5-րդ կորպուսը: Համաձայնագիրը կարգավորում է այդ զորախմբի կիրառման պայմանները, կառավարումը եւ այլ հարցեր: Կան տարընթերցումներ պարունակող դրույթներ, որոնք առաջացնում են որոշակի մտահոգություններ, մասնավորապես այն մասով, որ պայմանագիրը սահմանափակում է հայկական ուժերի գործողությունները:
Ռուս փորձագետները նշում են, որ միացյալ զորախումբը նախատեսված է Հայաստանի պաշտպանության համար, մասնավորապես Թուրքիայի կամ Նախիջևանի կողմից սպառնալիքների պարագայում: Ռուս փորձագետ Վադիմ Եվսեեւն ասում է, որ անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը կավելացնի ռազմական ներկայությունը:
Ընդ որում, եթե փակվի միջանցքը Վրաստանի տարածքով, ապա Ռուսաստանը կօգտվի Իրան-Հայաստան սահմանից՝ Հայաստանում ռազմական ներկայությունն ուժեղացնելու համար, այդպիսով չեզոքացնելով վտանգը Թուրքիայի ու Նախիջեւանի կողմից, ասել է նա:
Նախիջեւանը ռուսական փորձագիտական շրջանակների ուշադրության կենտրոնում հայտնվեց այն բանից հետո, երբ Թուրքիան սկսեց այդտեղ մեծացնել իր քաղաքական, տնտեսական ու ռազմական ներկայությունը: Տեղի ունեցան մի շարք զորավարժություններ, Նախիջեւանում ստեղծվել է առանձին բանակ, որը փաստացի «համակարգում» են թուրք մասնագետները:
Նախիջեւանում տեղակայվել է ռուսական նորագույն զենք, որն, ըստ փորձագետների, կարող է սպառնալ ընդհուպ Երեւանին: Բացի այդ, Թուրքիան փորձում է տնտեսապես ինտեգրել Նախիջեւանը, այնտեղ բացելով էկոնոմիկայի նախարարության գրասենյակ:
Նախիջեւանի ներկայիս կարգավիճակը որոշվել է անցյալ դարասկզբի ռուս-թուրքական պայմանագրերով, մասնավորապես Կարսի պայմանագրով, որպես «Ադրբեջանի հովանու ներքո ինքնավար տարածք»: Այսինքն, դա պրոտեկտորատ է, որի երաշխավորներն են Թուրքիան ու Ռուսաստանը: Փաստացի, Ռուսաստանը երկրորդ անգամ է «հանձնել» Նախիջեւանը, այս անգամ Ադրբեջանի «պրոտեկտորատից» Թուրքիային:
Նախիջեւանը յուրահատուկ տարածաշրջան է: Այն ներկայում խցան է, որը փակ է պահում տարածաշրջանը, մասնավորապես ապահովում է Հայաստանի մեկուսացումը ռուս-թուրքական ստատուս-քվոյի տրամաբանությամբ:
Տեսականում, եթե Նախիջեւանը «բացվում» է, ապա սկսում են գործել եղած հաղորդակցությունները, իսկ նորերի համար էլ այն ամենակարճ ճանապարհն է, որը կարող է կապել տարածաշրջանի երկրները Եվրոպային: Դա կարող է լինել ռուս-թուրքական ստատուս-քվոյի եւ Կովկասի ներկայիս անվտանգության համակարգի տրամաբանության ավարտը:
Թուրքիան Նախիջեւանում մեծացրեց իր ներկայությունը հատկապես սիրիական իրադարձություններից հետո, ամրապնդելով իր թիկունքը:
Մանրամասն` այստեղ
Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, թալանել են «Կոնվերս» բանկի «Սայաթ Նովա» մասնաճյուղը:
Այս տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատել են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։
Tert.am-ի տեղեկություններով՝ անձը բանկի մասնաճյուղում սպառնացել է պայթեցնել ինքն իրեն և հափշտակել է 60 հազար եվրո:
https://www.youtube.com/watch?v=VF-R5FTiRCI
Տեսանյութը armlur.am
Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ, Հոկտեմբերի 27-ի զոհերից մեկի՝ Յուրի Բախշյանի կինը՝ Անահիտ Բախշյանը դիմել է իրավաբաններին՝ իրեն օգնելու եւ Հոկտեմբերի 27-ի գործը վերաբացելու համար: Նա Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ երբ նոր փաստեր են ի հայտ գալիս, գործը կարող է վերաբացվել: Նա հիշատակեց Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ դատապարտված բժշկի՝ Էդուարդ Գրիգորյանի խոսքերը՝ «Ժողովրդին» տված հարցազրույցում, ըստ որի՝ խոստանում է ողբերգական իրադարձության ողջ հանգամանքները պատմել, պատմել այն ամենը, ինչը «երկար տարիներ համառորեն եւ բավական փնթի ձեւով փորձում են թաքցնել հասարակությունից»: Գրիգորյանն ասել էր, որ ինքը փաստեր եւ փաստաթղթեր է ցույց տալու. «Մինչև հիմա լրատվամիջոցները, չնչին բացառությամբ, իրենց տերերի պատվերով արել են ամեն ինչ, որպեսզի քննության առարկա չդառնան իրական պատճառներն ու հետևանքները: Այլապես հարցեր են առաջանալու, որոնց տակից նույն այդ տերերը երբեք չեն կարող դուրս գալ: Ընդ որում՝ տերերը ոչ միայն իշխանության մեջ են, այլև ընդդիմության: Առաջիկայում անուն առ անուն քննության կառնենք առավել նշանակալիցներին և կպարզենք, թե նրանցից ով ինչով էր զբաղված 1994-99թթ.: Առայժմ առանց մանրամասների մեջ խորանալու ասեմ, որ Հոկտեմբերի 27-ից առաջ իշխանությունը գոյատևում էր դրա պատճառներով, դրանից հետո` հետևանքներով: Իրավիճակն արմատապես շտկելու միակ ճանապարհը դեպքի, դրան նախորդած և հաջորդած իրադարձությունների մասին ամբողջ ճշմարտությունն ասելն է: Հրապարակելու եմ նյութեր քրեական գործից։ «Տուժողների» և «վկաների» ցուցմունքներից հատկապես երիտասարդները շատ բան կիմանան այսօր տարբեր հարթակներից կոկորդ պատռողների մասին և ավելի ուշադիր կլինեն քաղաքական «տարբեր ճամբարներ» ներկայացնող գործիչների հետ իրենց շփումներում։ Հուսով եմ, որ ապագայում նրանք կընտրեն ավելի լավ պառլամենտ, որտեղ պատգամավորների ընդհանուր պլանը չի հիշեցնի օժանդակ դպրոցի ավարտական լուսանկար»: Գրիգորյանը այս մասին հայտարարել էր 2014-ին, անցել է 3 տարի եւ նա ոչինչ չի ասել: Անահիտ Բախշյանն ասաց, որ «Եթե իրավաբանները հուշեն, որ դա կարող է դառնալ առիթ՝ Հոկտեմբերի 27-ի գործը վերաբացելու համար, եթե մեկը լինի, որ ասի՝ այո՛, կարող են, եւ կողքիս կանգնի՝ ես կանեմ»:
Հոկտեմբերի 27-ի ողբերգական իրադարձության 18 տարին: ԱԱԾ նախկին պետ Գորիկ Հակոբյանը Հոկտեմբերի 27-ի կարեւորագույն վկաներից էր, որը տիրապետում էր մեծ ինֆորմացիայի: Նրա մահվանից հետո Հոկտեմբերի 27-ի զոհերի հարազատները, մասնավորապես՝ Անահիտ Բախշյանը ափսոսանք է զգում. «Գորիկ Հակոբյանը հսկայական ինֆորմացիա տարավ իր հետ: Այդպիսի լուրջ ինֆորմացիա ունի նաեւ Գագիկ Ջհանգիրյանը: Բայց քանի դեռ կոնկրետ ես, որպես տուժող, չեմ բղավում այն մասին, որ այդ գործը պիտի վերաբացվի, որ կան փաստեր, պիտի այդ գործը նորից քննվի, ոչ մեկը շահագրգռված չի բացելու, էլ չասեմ՝ ընդհակառակը: Ուզում են լռեցնել, մի թանձր կարպետով փաթաթել եւ մի մութ տեղ դնել այդ գործը: Այդ գործի բացահայտումը, համենայն դեպս այս իշխանության օրոք մոտ ժամանակներս չի լինի: Ո՞վ է փորձելու այդ գործը նորից քննել: Ես ինքս, որպես տուժող, ոնց որ թեւերս չեն բարձրանում, շվարած վիճակում եմ, ես չգիտեմ՝ ինչպես դա անել, ում հետ անել, անե՞լ, թե չանե՞լ: Գորիկ Հակոբյանն այսքան տարի կար, բայց էլի ոչ մի օգուտ նրանից չկար, մեռնելուց հետո առավել եւս չկա, տարավ իր հետ ամեն ինչ»: Մեր հարցին՝ Հոկտեմբերի 27-ի գործով մատների վրա հաշված մարդիկ են մնացել, որ լուրջ ինֆորմացիայի են տիրապետում, նշեցիք Գագիկ Ջհանգիրյանի անունը, նաեւ Նաիրի Հունանյանը դեռ ողջ է, փորձե՞լ եք այս տարիների ընթացքում հանդիպել նրանց հետ, նրանցից փորձել տեղեկություններ ստանալ, որը կօգներ գործի բացահայտմանը՝ Անահիտ Բախշյանը պատասխանեց. «Չէ, չեմ արել Ջհանգիրյանի հետ այդ հարցով չեմ հանդիպել, Նաիրիի հետ՝ առավել եւս: Եվ ես մեջս մեղքի զգացում ունեմ այդ առումով: Նաեւ փորձում եմ ինձ արդարացնել, բայց գիտեմ, որ դա արդարացում չի: Ես այդ ուղղությամբ քայլ չեմ արել: Չեմ կողմնորոշվել եւ հիմա էլ չեմ կողմնորոշվում՝ ինչպե՞ս դա պիտի արվի: Ենթադրենք, գնամ Գագիկ Ջհանգիրյանի հետ հանդիպեմ, նա ինձ ի՞նչ պիտի ասի: Ասող էր՝ կասեր ու կաներ»:
Ինչո՞ւ է հայերի ազգանունը վերջանում «յան»-ով, և ինչպե՞ս պատահեց, որ հայկական ազգանվան հայտնի վերջածանցը փրկեց հրեաներին ցեղասպանությունից։ Պարզվում է, որ շատ հրեաներ իրենց կյանքի համար պարտական են հայերին ու հայկական ազգանվանը։
Աշխարհի որ ծայրում էլ լինես, ասում ես ազգանունդ, և անմիջապես պարզ է դառնում` ծագումով հայ ես։ Իհարկե, կան պատահականություններ։ Ասենք, ուկրաինացիների կամ իրանցիների մոտ երբեմն հանդիպում են «յան» վերջածանցով ազգանուններ, բայց նրանք որևէ կապ չունեն հայերի հետ։ Այլ է հրեաների դեպքում։ Մշակութաբան և ազգագրագետ Նիկոլ Մարգարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց իր ուսումնասիրության մասին` ֆաշիզմի տարիներին շատ հրեաներ են փրկվել` ձևացնելով, թե հայ են։
«Հրեաներ են եղել, որ հետապնդումից խուսափելու համար հայկական ազգանուններ են վերցրել։ Հայերը համարվում էին մշակութաստեղծ ռասա և մեծ հարգանք էին վայելում»,-պատմեց Մարգարյանը։
Իսկ որտեղի՞ց է եկել հայերի ազգանվան «յան» վերջածանցը։ Տարբեր հիշատակումների համաձայն` այդ վերջածանցը կրել է պատրիարխալ բնույթ և ուղղակիորեն ցույց է տվել ոչ թե ազգի, այլ ինչ-որ խմբի կամ ընտանիքի պատկանելությունը։
Ասենք` Պետրոսյան, որը հուշում էր տոհմի մեծի անունը` Պետրոս։ Եղել են նաև դեպքեր, երբ անձն ունեցել է երկու ազգանուն, օրինակ` Հակոբ Պետրոսյան-Պողոսյան։ Պետրոսը եղել է այդ մարդու հայրը, իսկ Պողոսը` տոհմի մեծը։
«4-5-րդ դարերի հիշատակումներ կան, որոնք հիմնականում վերաբերում են «Գահանամակ» կոչվող փաստաթղթին։ Այնտեղ խոսվում է իշխանական տարբեր տոհմերի մասին, որոնց ազգանունները վերջանում են «եանց»-ով։ Երբ վերջին «ց» տառը սղվեց, մնաց «եան»-ը, որն էլ վերջում դարձավ «յան»»,- ասաց մշակութաբանը։
Հիմա էլ որևէ ընտանիքի կամ տոհմի մասին պատմելիս խոսակցական ձևերում օգտագործում են «ենց»-ը։ Այսօր Հայաստանում հանդիպում են նաև «ունց» վերջածանցով ազգանուններ` Բակունց, Դոլունց և այլն։ Դրանք առավել շատ տարածված են Սյունիքի մարզում։ Այնուամենայնիվ, «յան» վերջածանցը մնում է գերիշխող։
Հատկապես 19-րդ դարում մեծ տարածում ստացան «յան» վերջածանցով ազգանունների պաշտոնական գրանցումները։ Հին և միջին դարերում ազգանուն կրել են միայն ազնվական ընտանիքները։ Հասարակ մարդկանց, ռամիկների շրջանում նույն անունն ունեցող մարդկանց զանազանել են հայրերի անուններով, օրինակ՝ Ռուբենի որդի Արմենը կամ Ռուբենենց Արմենը և այլն։ Այսօր գործող կարգի համաձայն՝ քաղաքացին ցանկության դեպքում կարող է փոխել իր անունն ու ազգանունը։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.