23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Հոկտեմբերի 9-ին Փարիզում տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի ընտրությունների առաջին փուլը,որի արդյունքում 7 թեկնածուներից առավելագույն ձայները ստացել են Քաթարի,Ֆրանսիայի և Եգիպտոսի ներկայացուցիչները…
Թեկնածուների թվում էր նաև ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլ-բյուլօղլուն….Ադրբեջանում մեծ հույսեր ունեին վանդալիստ ծերունու վերաբերյալ,ով զբաղեցնելով Ադրբեջանի մշակույթի նախարարի պաշտոնը ժամանակին ոչնչացրեց Ջուղայի խաչքարերը…Հիմա էլ սույն բարբարոսին Բաքուն ցանկանում էր դարձնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն…
Սակայն,առաջին փուլի արդյունքներից կարելի է ենթադրել,որ Բաքվի նավթախավիարային դիվանագիտությունը ֆիասկո է գրանցել…Բաքվի թեկնածուին ձայն է տվել ընդամենը 2 երկիր…
Բաքվում,բացի իրենց ձայնից, 100% համոզված էին,որ Փոլադ Բյուլ-բյուլօղլուին ձայն կտան նաև Անկարան և Մոսկվան… Հիշեցնեմ,որ հոկտեմբերի 4-ին ՌԴ փոխարտգործնախարար Գենադի Գատիլովը հայտարարել էր,որ Ռուսաստանը կպաշտպանի Ադրբեջանի ներկայացուցիչ Փոլադ Բյուլ-բյուլ օղլիի թեկնածությունը՝որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն…
Քվեարկության արդյունքներից կարելի է ասել,որ Ադրբեջանի “ծնողներից” կամ Ռուսաստանն է խաբել Ալիևին,կամ էլ Իլհամ բաբային “դավաճանել” է Թուրքիան…
Չեմ զարմանա,եթե պարզվի,որ “դավաճանը” Էրդողանը լինի…Վերջին շրջանում Թուրքիայի բռնապետը տարված է Քաթարով…Ալ-Թանիների հեքիաթային հարստությունը հանգիստ չի տալիս Էրդողանին…
Հ.Գ.Ադրբեջանական ԶԼՄ-ները չեն բարձրաձայնում Բյուլ-բյուլօղլուի ստացած 2 ձայնի մասին տեղեկությունը…Երևի ամաչում են կամ նրանքել են փնտրում “դավաճանին”…»։
Գագիկ Համբարյան
Հայկական բանակում հոկտեմբերի 10-ը նշվում է որպես ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության զորքերի օր:
Զորատեսակի առաջին ստորաբաժանումն ստեղծվել է 1992թ. սեպտեմբերի 14-ին, իսկ հոկտեմբերի 1-ին կազմավորվել է ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության զորքերի բաժինը և հաշվարկային-վերլուծական կայանը: Հետագայում բացվել են նաև այլ զորամասեր և մասնագիտական տեխնիկայի վերանորոգման վաշտեր:
Ստորաբաժանումներն անհրաժեշտ կադրերով համալրվել են խորհրդային բանակից տեղափոխված հայազգի սպաներով ու ենթասպաներով, ինչպես նաև հանրապետությունում պահեստազորից մասնագետներ զորակոչելով:
Հաշվի առնելով կատարվող աշխատանքի ծավալը` 1997թ. մարտին պաշտպանության նախարարի հրամանով ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության զորքերի բաժինը վերածվեց վարչության, որը ղեկավարում է գնդապետ Սարգիս Արզումանյանը:
ՌՔԿՊ զորքերը անմասն չեն մնացել Արցախյան պատերազմում հաղթանակի ձեռքբերման գործում: Մարտական գործողություններին անմիջական մասնակցությունից բացի, մասնագետները սահմանամերձ տեղամասերում և հակառակորդի հավանական հարձակման ուղղություններով տեղադրել են հրանետներ, կազմակերպել են անձնակազմի ուսուցումը, իրականացրել են մարտադաշտից հավաքված` մանրէներով վարակված և վերանորոգման ենթակա տեխնիկայի հատուկ մշակումը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, այսօր արդեն տեղծվել է նյութատեխնիկական անհրաժեշտ բազա, ՀՀ ԶՈւ զորամիավորումներն ու զորամասերը ապահովվել են անհատական պաշտպանական լրակազմերով և հակագազերով, ռադիացիոն, քիմիական հետախուզման մեքենաներով ու սարքերով, հատուկ մշակման տեխնիկայով ու միջոցներով:
Այսօր արդեն զորատեսակը ամբողջովին կայացած կառույց է, որն իր արժանի մասնակցությունն ունի զինված ուժերի զարգացման գործում: Ստեղծման օրվանից ՌՔԿՊ զորքերի գործունեությունը կազմակերպվում է երկու ուղղություններով` հակառակորդի` ռադիացիոն, քիմիական, կենսաբանական միջոցների կիրառմամբ հավանական հարձակման դեպքում զորամասերի ու ստորաբաժանումների կողմից մեր զինծառայողների ու քաղաքացիական բնակչության պաշտպանություն և ԶՈՒ անձնակազմին անհատական պաշտպանական լրակազմերից ճիշտ օգտվելու ուսուցանում:
ՀՀ ԶՈՒ ՌՔԿՊ զորքերն արդեն զարգացման բոլորովին նոր փուլ են մտնում: Մշակվել է զորքերի վերազինման ու կատարելագործման նոր ծրագիր, որի իրագործումը թույլ կտա օգտագործել նաև հայրենական գիտության և տեխնիկայի նորագույն նվաճումներն այս ոլորտում, զորքեր մատակարարել արտասահմանյան նմուշներին ոչնչով չզիջող հատուկ սարքավորումներ: ՌՔԿՊ զորքերի վարչությունն ակտիվորեն համագործակցում է ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի հետ:
Բազմաթիվ հայ սպաներ վերապատրաստվում են Եվրոպայում և այլ երկրներում, մասնակցում այնտեղ անցկացվող զորավարժություններին, ծանոթանում այնտեղ ընդունված աշխատաոճին, մասնագիտական սարքավորումներին ու տեխնիկային:
ՌՔԿՊ վարչությունը ակտիվորեն համագործակցում է նաև քաղաքացիական գերատեսչությունների ու կազմակերպությունների հետ:
Համագործակցելով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումների հետ՝ ՀՀ ԶՈւ մարտական հաշվարկները մշտապես մասնակցում են ՆԱՏՕ-ի ծրագրով պարբերաբար անցկացվող արտակարգ իրավիճակներում գործելու վարժանքներին:
«Հայկական Վարկածն» իր հրապարակած՝ «Ահազանգ.Դեպոյի պետի տեղակալը՝ չարաշահելով իր պաշտոնական դիրքը, ողջ կոլեկտիվին «ծնկի» է բերել և պահում է ստրկության մեջ»(.armversion.am/2017/09/20) հոդվածի վերաբերյալ Տրանսպրորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից ստացել է աշխատակազմի ղեկավար Ս. Ամիրխանյանին ուղղված հետևյալ գրությունը, որը ստորագրել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՀԿԵ ՓԲԸ գործերի կառավարման պետի պաշտոնակատար Վ.Առաքելյանը .
«Հարգելի պարոն Ամիրխանյան, Ձեր 27.09.2017թ. թիվ 8/13.1/17561-17 գրության վերաբերյալ հայտնում ենք, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ղեկավարության կողմից անցկացվել է ուսումնասիրություն «Հայկական Վարկած» էլեկտրոնային թերթի դիմում -բողոքում ներկայացված հարցերի վերաբերյալ։
Ուսումնասիրության արդյունքներով հոդվածում շարադրված տեղեկությունր չի հաստատվել։ Աշխատանքային կոլեկտիվում անցկացվել է ընդհանուր ժողով, որի ժամանակ միաձայն հայտարարվել է, որ հրապարակված անանուն տեղեկատվությունը հանդիսանում է զրպարտանք։ Ինչ վերաբերում է Երևանի լոկոմոտիվային դեպոյի պետի տեղակալ Ս.Գալստյանի որդիների մասին տեղեկատվությանը, իրոք, նրա երեք որդիներր աշխատում են լոկոմոտիվային դեպոյում, երկուսր մեքենավարներ են, մեկը մեքենավարի օգնական։ Սակայն ստուգումը ցույց տվեց, որ նրանց աշխատավարձը մյուս մեքենավարների աշխատավարձից բարձր չէ։
Ս.Գալստյանի կողմից անշարժ գույքի ձեռքբերման մասին հոդվածում շարադրված տեղեկատվության վերաբերյալ հայտնում ենք, որ ստուգման արդյունքում պարզվել է, որ բնակարան ձեռք է բերել Ս.Գալստյանի որդին Անտոն Գալստյանը, ձևակերպելով բանկում հիփոթեքային վարկ 15 տարի ժամկետով»։
Ինչ է ստացվում. այս գրությունից պարզ է դառնում, որ աշխատակիցների բողոքները քննվում են ընդհանուր ժողովում, ինչպես Խորհրդային Միության ժամանակներում էր։ Պարզ է, որ ընդհանուր ժողովում ոչ ոք չի համարձակվի խոսել մի մարդու դեմ, ով այդքան բան արել ու« մարսել» է:
Ավելին՝ նամակը պարզ հաղորդում է հանցագործության մասին, սակայն ոստիկանության 6-րդ վարչության (որտեղ հոդվածում նշված փաստերն էին ուսումնասիրվում) աշխատակիցը « Հայկական Վարկածին» միայն մեկ հարց ուներ՝ պարզել տեղեկատվության աղբյուրը:
Նշենք, որ մեզ դիմած աշխատակիցները հետաքննիչներին սպասում էին դեպոյում՝ հուսով, որ քննություն կլինի՝ պարզելու հոդվածում բերված փաստերը, իսկ նրանք կարծես շատ բան ունեին պատմելու, բայց ինչպես վերը բերվածից պարզվեց, գործը սահմանափակվել է դեպոյի ընդհանուր ժողովով:
Ցավալի է, որ արդարության հասնելու աշխատավոր մարդկանց վերջին հույսն իրենց անտարբերությամբ սպանում են բոլոր պատկան մարմինները, իսկ ճարպիկները հարցերը լուծում են ու ջրից չոր դուրս գալիս:
Հ.Գ. Ի դեպ, տարբեր գերատեսչությունների՝ ՀՀ Օբուդսմենին, ՀՀ դատախազությանը, ուղարկված դիմումներից միայն ՏԿՏՏ նախարարությունն է արձագանքել:
Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի հոկտեմբերի 2-ից 6-ը Ծառայության կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 2254 դիմում և գրություն, իսկ թեժ գիծ ծառայության կողմից ստացվել և ընթացք է տրվել թվով 442 հեռախոսազանգի:
Նույն ժամանակահատվածում ընթացք է տրվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրված թվով 12 բողոքի:
2017 թվականի հոկտեմբերի 2-ից 6-ը Ծառայության վարչական շենքի առաջին հարկում տեղակայված արագ սպասարկման գրասենյակ է այցելել և սպասարկվել 1814 քաղաքացի:
Մարմնավաճառն, ում ծառայություններից օգտվում էր Լաս Վեգասում երաժշտական փառատոնի հյուրերին գնդակահարած հրաձիգը, պատմել է նրա դաժան ֆանտազիաների մասին: Ինչպես հաղորդում է The Sun-ը, 27-ամյա կինն, ով ցանկացել է անհայտ մնալ, Սթիվեն Պադդոկի հետ հանդիպել է 9 անգամ, երբ տղամարդը այցելում էր Լաս Վեգասն առանց իր 62-ամյա ընկերուհի Մերիլու Դենլիի:
«Երբ ես առաջին անգամ հանդիպեցի Սթիվենին, ես փորձում էի խելքի գալ ինձ ծաղրուծանակի ենթարկած մարդու հետ հարաբերություններից հետո, ես ոչինչ չունեի, բացի վրայիս հագուստից: Թվում էր, որ նա ցանկանում էր օգնել, պատմել է նա, հավելելով, որ բազմիցս Պեդդոկի հետ կազինո է գնացել, որտեղ շատ ժամերի ընթացքում նա խաղում էր և սպիրտային խմիչք օգտագործում: Երբ նրա բախտը բերում էր, մենք վերադառնում էինք հյուրանոցի համար, որտեղ լինում էր շատ ագրեսիվ, դաժան սեքս»:
Ըստ կնոջ, Սթիվեն Պեդդոկը սեքսում շատ ագրեսիվ էր ու դաժան, սակայն առատաձեռն էր, նա մի անգամ իրեն թողել է համարյա 8 հազար դոլար:
Մարմնավաճառը լրագրողներին ցույց է տվել Պեդդոկից ստացած տեքստային հաղորդագրությունը, որում նա առաջարկում էր իրեն կապել, որպեսզի նա օգնություն կանչի: Ըստ կնոջ, նա գլուխ էր գովում, որ իր հայրը ԱՄՆ ամենահետախուզվող հանցագործների տասնյակում էր գտնվում, և ասում էր, որ ծնողի հետ իրեն կապում էր միայն վատ արյունը:
«Նա մութ, այլասերված կողմ ուներ: Սակայն, ամեն ինչով հանդերձ, ես երբեք չէի կարող պատկերացնել, որ նա կորոշի անել այն, ինչ արեց»,- եզրակացրել է կինը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին ամերիկացի Սթիվեն Պեդդոկը կրակ էր բացել Լաս Վեգասում երաժշտական փառատոնի հանդիսատեսների վրա, որի հետևանքով շուրջ 60 մարդ զոհվել էր և 500-ից ավելի մարդ տուժել: Նախքան հանցագործի հյուրանոցի համար ոստիկանների ներխուժելը նա ինքնասպան էր եղել:
Ռումինիայում տեղակայված ամերիկյան զորախմբերի մի մասը անցել են Բուլղարիա եւ շարժվում են դեպի Բուլղարիա-Թուրքիա սահման։ Այս մասին գրում է թուրքական Aydinlik թերթը։
Թուրքական պարբերականը գրել է, թե վերջին շրջանում ԱՄՆ-ը մեծացնում է Թուրքիան շրջապատող երկրներում զինված ուժերի թիվը։ Նշվում է, որ այս լուրը հետաքրքրական է ԱՄՆ-Թուրքիա վիզային ճգնաժամի ֆոնին։
Նշենք, որ ԱՄՆ-ը հայտարարել է, թե Թուրքիայի բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններում դադարեցնում է Թուրքիայի քաղաքացիներից ոչ միգրացիոն վիզաների համար դիմումների ընդունումը։ Այս քայլը պատճառաբանվել է դիվանագիտական ներկայացուցիչների անվտանգության հետ կապված հարցերով։ Օրեր առաջ Թուրքիայում ձերբակալվել էր ԱՄՆ հյուպատոսության աշխատակից, ում թուրքական իշխանությունները մեղադրում են Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապի մեջ։
Այս որոշումից ժամեր անց Թուրքիան եւս նմանատիպ հայտարարություն է տարածել։
Այսօր հայտնի դարձավ, որ կաշառք պահանջելու եւ ստանալու կասկածանքով ձերբակալվել է«Վանաձոր» ՔԿՀ-ի պետ, 57-ամյա Գեւորգ Մկրտչյանը:
Գեւորգ Մկրտչյանն առաջին անգամը չէ, որ հայտնվում է մամուլի ուշադրության կենտրոնում: Մասնավորապես՝ 2016 թվականի հոկտեմբերի 8-ի լույս 9-ի գիշերն անհայտ անձինք պայթեցրել էին նրա «Նիվա» մակնիշի ավտոմեքենան (լուսանկարում): Այդ պահին ՔԿՀ պետը մեքենայում չի եղել: ՔԿՀ-ի պետի մեքենան նռնակով էին պայթեցրել: Այդ ժամանակ Գեւորգ Մկրտչյանը մեր զրույցում ասել էր, ոչ ոքի չի կասկածվում, ինչպես նաեւ հրաժարվել էր ցուցմունք տալուց՝ նշելով, թե ոչ ոքի վատություն չի արել:
Նշենք, որ Գեւորգ Մկրտչյանը մոտ 20 տարի է, ինչ ՔԿՀ համակարգում է, աշխատել է տարբեր վայրերում, արդարադատության գնդապետ է: Ըստ այսօր տարածած պաշտոնական հաղորդագրության՝ քրեական գործով կատարված նախաքննությամբ ՀՔԾ քննիչների, ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացված համակարգված, պլանավորված քննչական եւ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետը, օպերատիվ բաժնի պետը եւ այլ ծառայողներ, 2017 թվականի ընթացքում շահադիտական շահագրգռվածությունից ելնելով, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, նախնական համաձայնությամբ ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պահվող դատապարտյալներից պարբերաբար պահանջել, եւ որպես կաշառք ստացել են տարբեր չափերի գումար:
Քրեական գործով կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել են ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետը, օպերատիվ բաժնի պետը եւ նրանց կաշառք տված անձը:
Նշենք, որ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն այդպես էլ չի հրապարակել Գեւորգ Մկրտչյանի հայտարարագիրը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ հենց «Վանաձոր» ՔԿՀ-ից ազատ արձակվեց Սոցիալական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը:
թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը չի պատրաստվում որեւէ քայլ իրականացնել ԵՏՄ տարածք առանց մաքսազերծման միայն մինչեւ 5 կգ կարանտինային հսկողության ենթակա բուսասանիտարական արտադրանքի ներմուծման մասին Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի սահմանած պահանջները փոփոխելու համար:
Ի պատասխան «168 ժամ»-ի հարցման` ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարությունից հայտնեցին, որ մինչեւ ԵՏՄ կողմից սահմանափակումների մասին որոշումն ընդունելը առանց հավաստագրի բարձր ռիսկայնության բուսասանիտարական կարանտին հսկողության ենթակա ապրանքների ներմուծման թույլատրելի քանակությունների հարցը բազմիցս է քննարկվել: Իսկ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումներով որեւէ փոփոխություն իրականացվում է հանձնաժողովի եւ անդամ պետությունների հետ քննարկման եւ համաձայնեցման արդյունքում, որը, որպես կանոն, ժամանակատար եւ կոնսենսուսային գործընթաց է:
«Հայաստանի Հանրապետությունից բացի` ԵՏՄ անդամ մյուս 4 երկրների ներկայացուցիչներն ի սկզբանե դեմ էին, որ լինեն թույլատրելի քանակություններ, դեռ ավելին` առաջարկում էին արգելել ֆիզիկական անձանց ուղեբեռով բուսական ծագման ապրանքների ներմուծումը ԵՏՄ տարածք` դրանցում բազմիցս վտանգավոր կարանտին օրգանիզմներ հայտնաբերելու եւ հնարավոր բացասական հետեւանքների հիմնավորմամբ:
Բանակցությունների ժամանակ Հայաստանին հաջողվել է հիմնավորել թույլատրելի քանակ սահմանելու անհրաժեշտությունը, որի արդյունքում որոշվել է թույլատրել առանց բուսասանիտարական հավաստագրի մինչեւ 5կգ բարձր ռիսկայնության բուսասանիտարական կարանտին հսկողության ենթակա ապրանքների ներմուծումը ԵՏՄ տարածք: Ելնելով վերոգրյալից եւ հաշվի առնելով ավելի քան 1 տարի ձգված բանակցությունները` Եվրաիական տնտեսական միության հանձնաժողովի 2016 թ. նոյեմբերի 30-ի N157 որոշման մեջ փոփոխություններ կատարելը եւ թույլատրելի շեմը բարձրացնելը այս պահին արդյունավետ չի լինի»,- նշված է նախարարության պատասխանում:
Հիշեցնենք, որ Հանձնաժողովի որոշումն ուժի մեջ է մտել այս տարվա հուլիսի 1-ից: Այն չի առնչվում ապրանքների մաքսազերծման գործընթացին, այլ վերաբերում է բուսասանիտարական հսկողության ապրանքների փաստաթղթավորմանը: 5կգ-ից ավելի դեպքում կարանտին բուսասանիտարական անվտանգությունը հավաստող բուսասանիտարական հավաստագրեր պետք է ունենան բոլոր տեսակի մրգերն ու բանջարեղենը, անգամ 3 փնջից ավելի ծաղիկները:
Ուշագրավ է, որ այս ամենում արտոնյալ կարգավիճակ ունի ձմերուկը: Օրինակ` եթե անգամ գերազանցում է 5 կգ-ը, հաշվի առնվում, որ այն 1 ամբողջական միավոր է եւ այդ դեպքում ներմուծումը չի արգելվում:
Հիշեցնենք, որ հանձնաժողովի որոշումն անակնկալի էր բերել եւ լուրջ խնդրի առաջ էր կանգնեցրել Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի բնակիչներին, քանի որ նրանցից շատերն իրենց ապրուստը վաստակում էին Վրաստանից միրգ ու բանջարեղեն բերելով: Տեւական ժամանակ նրանք սահմանային անցակետի մոտ բողոքի ակցիաներն իրականացրին, սակայն` ապարդյուն»:
«168 ժամ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Քննեցե՛ք դուք ձեզ՝ տեսնելու, թե մնո՞ւմ եք նույն հավատի մեջ: Փորձեցե՛ք դուք ձեզ. Քրիստոսի ներկայությունը զգո՞ւմ եք ձեր մեջ, թե՞ պարզապես նրա անունն եք կրում… Աշխատեցեք կատարյա՛լ լինել, քաջալերվեցե՛ք: Համերաշխ և խաղաղությա՛մբ ապրեցեք միմյանց հետ, և այն ժամանակ խաղաղության ու սիրո Աստվածը պիտի լինի ձեզ:
(Պողոս առաքյալի երկրորդ նամակը կորնթացիներին 13:5,11)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Հանրապետության տարածքում`
Հոկտեմբերի 9-ին և 13-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 10-12-ը և 13-ի գիշերը առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է ուժգնացում՝ 15-20 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 9-ին կբարձրանա 2-3 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Հոկտեմբերի 9-ին, 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 10-12-ը հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.