23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Ունենք չորս հարևան երկիր, որոնցից երկուսի հետ թշնամական հարաբերություններ են, և այն ուժերը, որոնք այսօր կանգնած են արհավիրհքի դիմաց՝ 102-րդ ռազմաբազան ու համատեղ զորախումբն են»,-նման կարծիք լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ, հասարակական-քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը:
Դիտարկմանը՝ կարծում է, որ համատեղ զորախմբի առկայության դեպքում պատերազմական իրավիճակում հայ ու ռուս գեներալը մի հայտարարի՞ են գալու, պատախանեց, թե նրանց հայտարարությունները ցույց են տվել՝ Արցախը կպաշտպանեն՝ առանց ՌԴ նախագահ Պուտինին հարցնելու:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին Ազգային ժողովը վավերացրեց «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջեւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի /զորքերի/ միացյալ խմբավորման մասին» համաձայնագիրը: Կողմ քվեարկեցին 87, դեմ՝ 7 պատգամավոր: Համաձայնագրով նախատեսվում է հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում կողմերի անվտանգության ապահովման նպատակով ստեղծել ՀՀ զինված ուժերի եւ ՌԴ զինված ուժերի խմբավորում, որը երկու երկրներում գործի է դրվելու ներքին եւ արտաքին ռազմական սպառնալիքի դեպքում: Միացյալ խմբավորման հրամանատարին նշանակում և ազատում է ՀՀ ԶՈՒ գերագույն-գլխավոր հրամանատարը՝ համաձայնեցնելով ՌԴ ԶՈՒ գերագույն-գլխավոր հրամանատարի հետ: Խաղաղ պայմաններում խմբավորման հրամանատարը ենթարկվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետին, ագրեսիայի անմիջական սպառնալիքի և պատերազմի ժամանակաշրջանում՝ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին կամ կողմերի զինված ուժերի գերագույն-գլխավոր հրամանատարների որոշմամբ՝ Ռուսաստանի Դաշնության Հարավային ռազմական օկրուգի հրամանատարին:
44-ամյա Ջոն Թեյլորը միշտ հարևաններին տարօրինակ էր թվում՝ տղամարդը պահում էր մոտ 30 կենդանի՝ ներառյալ շների, որոնք բառացիորեն լցրել էին նրա տունը: Սակայն ոչ ոք չէր կարող պատկերացնել, թե նա ինչ սարսափելի գաղտնիք էր թաքցնում բոլորի աչքի առաջ: Մեծ սառցախցիկում, որը գտնվում էր խոհանոցում, 9 ամսվա ընթացքում դրված էր 16-ամյա Լեաննայի մարմինը: Ոչ ոք այդ մասին չէր իմանա, եթե մի օր սառցախցիկը չկոտրվեր, հաղորդում է Mirror-ը:
Երբ սառցախցիկը կոտրվել էր, տղամարդը մարմինը գցել էր անտառը՝ փաթեթավորելով այն 20 փաթեթներում:
Թեյլորը հարձակվել էր աղջկա վրա 2000թ. նոյեմբերին, երբ նա Լիդսում Սբ. ծննդյան խանութներից տուն էր վերադառնում: Տղամարդը նրան փաթաթել էր ընկերության (որտեղ նա աշխատում էր) թիկնոցի մեջ և կապել նրա աչքերը մինչև իր տուն հասնելը: Տղամարդը խոստովանել է, որ ծրագրում էր բռնաբարել զոհվածին, սակայն հետո հրաժարվել էր այդ մտքից: Մինչև այժմ հայտնի չէ, թե ինչ էր տեղի ունեցել հետո:
Անչափահասի անհայտացումից հետո ոստիկանությունը խուզարկություններ է անցկացրել 10 հազարից ավելի տներում և 40 կեղտաջրատարներում, սակայն որոնումները ոչ մի արդյունք չէին տվել: Լեաննայի մարմինը գտել էին միայն 10 ամիս անց՝ ոչ շատ խորը գերեզմանում, անտառում: Փորձաքննությունը ցույց է տվել, որ այդ ամբողջ ժամանակվա ընթացքում նրան պահել էին սառցախցիկում:
«Զոհվածի մարմինը փաթաթված էր տասը պլաստիկ փաթեթների միջև, մատրյոշկայի նման: Ձեռքերը կապված էին մի քանի փողկապներով, իսկ վզին շան վզակապ էր: Վերևից վերմակ էր, որի վրա մենք գտանք շան բուրդ»,- ասում է տեսուչ Գրեգգը:
Բոլոր հանցանշանները մատնացույց էին անում Ջոնին, ով այն ժամանակ ազատվել էր շնից՝ դրա գլուխը կալսելով մսաղացում և թաղելով հետին բակում: Սկզբնապես տղամարդը խոստովանել էր, որ առևանգել է Լեաննային, սակայն հերքել էր սպանությանն իր մասնակցությունը, պնդելով, որ աղջիկն ինքն է իր գլխով հարվածել: Դատարանում նա փոխել էր իր ցուցմունքները և ընդունել իր մեղքը: Արդյունքում նրան դատապարտել էին երկու ցմահ ազատազրկման:
Ոստիկանությունը մտավախություն ունի, որ Թեյլորն շատ ավելի շատ մարդ է սպանել: Այսպես, նրան կասկածում են վերջին 20 տարիներին կատարված ևս չորս սպանության մեջ: Նրա զոհերի թվում է մարմնավաճառ Իվոնն Ֆիտտը:
Աղբյուր` Փաստինֆո
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կարծում է՝ բոլորին վաղուց հայտնի է, որ բարձր մակարդակի հանդիպումներից առաջ Ադրբեջանի ղեկավարությունը դիմում է սադրանքների՝ փորձելով պղտորել մթնոլորտը։ Այս մասին հայտարարել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը՝ պատասխանելով NEWS.am-ի հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Բաղրամյան 26-ը Ադրբեջանի նախագահի՝ Ադրբեջանի նախարարների խորհրդի երեկվա նիստում հնչեցրած հայտարարությունները ԼՂ հարցի վերաբերյալ:
«Վերջին հայտարարությունները այդ շարքից էին՝ միակ տարբերությամբ, որ այդ սադրանքն իրականացվել է Բաքվի կենտրոնում, այլ ոչ թե Արցախի հետ շփման գծում կամ Հայաստանի հետ սահմանին։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումից օրեր առաջ Ադրբեջանը փորձում է պատրանք ստեղծել, թե բանակցություններին ինքը թելադրողի դիրքերից է հանդես գալիս։ Բաքվի հաշվարկները պարզունակ են՝ խուսափել նախորդ գագաթնաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունները չկատարելու պատասխանատվությունից՝ առաջին հերթին Ադրբեջանի ժողովրդի առջեւ:
Մեր եւ Բաքվի պատկերացումները խայտառակության մասին խիստ տարբերվում են։ Գուցե Ադրբեջանում չգիտեն, բայց մեր տարածաշրջանում հնուց ի վեր խայտառակություն է համարվել նախապես ձեռք բերված պայմանավորվածություններից հետ կանգնելը։ Խայտառակություն է, երբ միջազգային ասպարեզում այլ պետությունների ղեկավարների ներկայությամբ ասածն ու սեփական պատերի ներսում ասածը չեն համապատասխանում իրար։ Խայտառակություն է, երբ փորձում են միջազգային հանրությանը եւ սեփական ժողովրդին խաբել։
Բանակցությունների գնալու հայկական կողմի համաձայնությունը որեւէ կերպ չի նշանակում մեր դիրքորոշման փոփոխություն ԼՂ կարգավորման հարցում կամ հետքայլ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների պայմանավորվածությունների կատարման հրամայականից:
Եթե միջազգային այդ պայմանավորվածությունների կատարումն է Ադրբեջանը համարում մեր կողմից առաջ քաշված նախապայման, ապա բոլորը գիտեն, թե ինչ են այս կապակցությամբ բազմիցս հայտարարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, եւ նրանք վստահաբար դեռ ասելիք ունեն:
Զավեշտ է, որ միջազգային հանրության առջեւ խայտառակվելուց խոսում է մի երկիր, որի նախաձեռնությամբ ստեղծված միջազգային պաշտոնյաներին կաշառելու այսպես կոչված բարեգործական հիմնադրամի մասին փաստերը չեն իջնում միջազգային մամուլի առաջին էջերից: Թերեւս Ադրբեջանի այդ խայտառակությունը կոծկելու այլ ճանապարհ չի մնացել, քան ինչ-որ մտացածին հաղթանակների մասին գլուխ գովելը: Մեկ անգամ չէ, որ Ադրբեջանի տարբեր նախագահների հոխորտանքները հօդս են ցնդել՝ բախվելով Արցախի ժողովրդի անբեկանելի կամքին եւ կայացած Արցախի Հանրապետության իրողությանը: Հստակ է, որ մեզ հունից հանելու փորձերը ի սկզբանե ձախողված են։ Մենք հանձնառու ենք ղարաբաղյան հիմնախնդիրը կարգավորել բացառապես խաղաղ միջոցներով»,-նշել է Վլադիմիր Հակոբյանը՝ ներկայացնելով Բաղրամյան 26-ի դիրքորոշումը:
Աղբյուրը՝ News.am
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կարծում է՝ բոլորին վաղուց հայտնի է, որ բարձր մակարդակի հանդիպումներից առաջ Ադրբեջանի ղեկավարությունը դիմում է սադրանքների՝ փորձելով պղտորել մթնոլորտը։ Այս մասին հայտարարել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը՝ պատասխանելով NEWS.am-ի հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Բաղրամյան 26-ը Ադրբեջանի նախագահի՝ Ադրբեջանի նախարարների խորհրդի երեկվա նիստում հնչեցրած հայտարարությունները ԼՂ հարցի վերաբերյալ:
«Վերջին հայտարարությունները այդ շարքից էին՝ միակ տարբերությամբ, որ այդ սադրանքն իրականացվել է Բաքվի կենտրոնում, այլ ոչ թե Արցախի հետ շփման գծում կամ Հայաստանի հետ սահմանին։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումից օրեր առաջ Ադրբեջանը փորձում է պատրանք ստեղծել, թե բանակցություններին ինքը թելադրողի դիրքերից է հանդես գալիս։ Բաքվի հաշվարկները պարզունակ են՝ խուսափել նախորդ գագաթնաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունները չկատարելու պատասխանատվությունից՝ առաջին հերթին Ադրբեջանի ժողովրդի առջեւ»,-ասել է Վլադիմիր Հակոբյանը:
«Մեր եւ Բաքվի պատկերացումները խայտառակության մասին խիստ տարբերվում են։ Գուցե Ադրբեջանում չգիտեն, բայց մեր տարածաշրջանում հնուց ի վեր խայտառակություն է համարվել նախապես ձեռք բերված պայմանավորվածություններից հետ կանգնելը։ Խայտառակություն է, երբ միջազգային ասպարեզում այլ պետությունների ղեկավարների ներկայությամբ ասածն ու սեփական պատերի ներսում ասածը չեն համապատասխանում իրար։ Խայտառակություն է, երբ փորձում են միջազգային հանրությանը եւ սեփական ժողովրդին խաբել։
Բանակցությունների գնալու հայկական կողմի համաձայնությունը որեւէ կերպ չի նշանակում մեր դիրքորոշման փոփոխություն ԼՂ կարգավորման հարցում կամ հետքայլ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների պայմանավորվածությունների կատարման հրամայականից:
Եթե միջազգային այդ պայմանավորվածությունների կատարումն է Ադրբեջանը համարում մեր կողմից առաջ քաշված նախապայման, ապա բոլորը գիտեն, թե ինչ են այս կապակցությամբ բազմիցս հայտարարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, եւ նրանք վստահաբար դեռ ասելիք ունեն:
Զավեշտ է, որ միջազգային հանրության առջեւ խայտառակվելուց խոսում է մի երկիր, որի նախաձեռնությամբ ստեղծված միջազգային պաշտոնյաներին կաշառելու այսպես կոչված բարեգործական հիմնադրամի մասին փաստերը չեն իջնում միջազգային մամուլի առաջին էջերից: Թերեւս Ադրբեջանի այդ խայտառակությունը կոծկելու այլ ճանապարհ չի մնացել, քան ինչ-որ մտացածին հաղթանակների մասին գլուխ գովելը: Մեկ անգամ չէ, որ Ադրբեջանի տարբեր նախագահների հոխորտանքները հօդս են ցնդել՝ բախվելով Արցախի ժողովրդի անբեկանելի կամքին եւ կայացած Արցախի Հանրապետության իրողությանը: Հստակ է, որ մեզ հունից հանելու փորձերը ի սկզբանե ձախողված են։ Մենք հանձնառու ենք ղարաբաղյան հիմնախնդիրը կարգավորել բացառապես խաղաղ միջոցներով»,-ընդգծել է Հակոբյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Բաքվում կառավարության նիստի ժամանակ հայտարարել է, թե ղարաբաղյան կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացը վերսկսվում է «առանց որեւէ նախապայմանի»: «Հայաստանը տարբեր տեսակի նախապայմաններ առաջ քաշելով՝ ցանկանում էր խափանել բանակցությունների վերսկսումը, բայց այժմ ստիպված է հրաժարվել այդ քաղաքականությունից»,- ասել է Ադրբեջանի ղեկավարը:
Հանրապետության տարածքում`
Հոկտեմբերի 10-ին հյուսիսային շրջաններում, 11-12-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, 13-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 11-12-ը կնվազի 3-4 աստիճանով, 13-14-ը կբարձրանա 2-3 աստիճանով:
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը գիշերը կհասնի մինչև -3 -ի, ինչը անոմալ է տարվա այս ժամանակաշրջանի համար:
Երևան քաղաքում`
Հոկտեմբերի 10-ին, 13-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 11-12-ը՝ երեկոյան ժամերին, սպասվում է անձրև և ամպրոպ:
Անցած ամիս նախագահ Թրամփն ազդարարեց, որ դադարեցնում է այսպես կոչված DACA ծրագիրը, որով հարյուր հազարավոր ներգաղթյալներ, ովքեր անօրինական կերպով Միացյալ Նահանգներ են տեղափոխվել մանուկ տարիքում, ստացել են աշխատանքի ու կացության իրավունք նախագահ Օբամայի օրոք:
Նախագահի նախաձեռնությունը Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու վերաբերյալ վերջինիս նախընտրական արշավի կարևոր կետերից էր: Նա այն կրկին առաջ է քաշել այն բանից հետո, երբ տապալվել են նրա բանակցությունները DACA ծրագրի վերաբերյալ Կոնգրեսի դեմոկրատ քաղաքական փոքրամասնության հետ:
«Մենք այժմ աշխատում ենք սահմանների վերահսկողության և DACA ծրագրի շուրջ: Մարդիկ ցանկանում են տեսնել փոփոխություններ: 800 հազար մարդ անօրինական տեղափոխվել է մեր երկիր: Դա նրանց մեղքը չէր, ուստի մենք այժմ ծրագիր ենք մշակում ու կտեսնենք, թե այն ինչպես է աշխատելու»,- հայտարարել է նախագահ Թրամփը:
Թրամփի ներգաղթի մասին ծրագիրը նաև նախատեսում է սահմանափակել կացության իրավունքի կամ գրին քարտի տրամադրումը միայն ամուսինների ու երեխաների համար՝ փոխարենը ստեղծելով միավորների նոր համակարգ:
Դեմոկրատները ընդդիմանում են այս պահանջներից շատերին:
ԱՄՆ-ի Կոնգրեսի երկու պալատների դեմոկրատների առաջնորդներ Նենսի Փելոսին և սենատոր Չաք Շումերը հանդես են եկել միասնական հայտարարությամբ, ուր ընդգծել են, որ առաջարկվող փոփոխությունները ընդունելի չեն:
Դրան հակադրվել է ԱՄՆ-ի գլխավոր դատախազ Ջեֆ Սեշընզը, ում հայտարարության մեջ նշված է , որ առաջարկվող փոփոխությունները ողջամիտ են և կստեղծեն ներգաղթի արդյունավետ համակարգ:
Թրամփը Կոնգրեսին է տվել 6 ամիս ժամանակ՝ հանդես գալու նոր օրենսդրական նախաձեռնությամբ, որը կպաշտպանի DACA ծրագրի մասնակիցներին արտաքսումից:
Հոկտեմբերի 9-13-ը Հայաստանում անցկացվում է «Փոխգործակցություն» անվամբ համատեղ զորավարաժություն՝ ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի և Հայաստանի ու Ռուսաստանի Զինված ուժերի միացյալ խմբավորման մասնակցությամբ:
ՀԱՊԿ արագ արձագանքման 20 հազարանոց զորամիավորումը պատրաստ կլինի ռազմական աջակցություն ցուցաբերել Հայաստանին, եթե նման որոշում կայացնի կազմակերպության բարձրագույն մարմինը՝ խորհուրդը, օրերս Երևանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը:
Գեներալ-գնդապետ Սիդորովը Հայաստանում էր՝ մասնակցելու դաշինքի զորավարժությանը: «Բաղրամյան» զորավարժարանում այսօր ավարտվեցին ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմական հետախուզության ուժերի «Որոնում-2017» համատեղ երկօրյա վարժանքերը, որոնց շրջանակում խաղարկվեցին կազմակերպության անդամ երկրների հետախուզական և հատուկ ստորաբաժանումների գործողություններ:
«Տեղյակ ենք՝ ինչ խնդիր ու ցավ կա Հայաստանում: Ողջ աշխարհը գիտի այդ հակամարտության մասին, որը ոչ մի կերպ չի ստացվում վերջնականապես կարգավորել խաղաղ ճանապարհով: Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, ապա համաձայն կազմակերպության կանոնադրության և այլ նորմատիվային-իրավական փաստաթղթերի, կազմակերպության զորքերը նախատեսված են անդամ պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության պաշտպանության համար: Դա տեղի է ունենում տվյալ պետության դիմումի հիման վրա, և որոշումը կայացնում է Հավաքական անվտանգության խորհուրդը:
Այժմ չեմ խոսի «կարմիր գծի» մասին, ուղղակի կարող եմ ասել՝ եթե Աստված ոչ անի, ՀԱՊԿ անդամ պետություններից մեկն իրական օգնության կարիք ունենա, ապա հավաքական ուժի զորքերը պատրաստ կլինեն գալ ու օգնություն ցուցաբերել՝ կազմակերպության կանոնադրության սահմանած կարգի համաձայն: Եվ Հայաստանում այս առումով չպետք է կասկած լինի: ՀԱՊԿ-ը ունի ավելի քան 20 հազար բարձրակարգ զինծառայողներ, ովքեր հիմնականում հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներ են: Կան լեռնահրաձգային, դեսանտագրոհային, օդադեսանտային ստորաբաժանումներ, որոնք ի վիճակի են լուծել ցանկացած խնդիր»,- ասաց Սիդորովը:
Հիշեցնենք, որ անցած տարվա ապրիլին՝ քառօրյա պատերազմի ժամանակ, երբ ադրբեջանական զինուժը գնդակոծում էր նաև Հայաստանի Հանրապետության տարածքը, առավելագույնը, ինչ արեց ՀԱՊԿ-ը, կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովի մակարդակով հայտարարություն տարածելն էր, թե Ադրբեջանի գործողությունները սրում են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում:
Իսկ պատերազմի ավարտից մի քանի օր անց՝ ապրիլի 8-ին չեղարկվեց Երևանում կայանալիք՝ Եվրասիական տնտեսական միության վարչապետների հավաքը, ինչն արժանացավ Հայաստանի բարձրագույն ղեկավարության սուր արձագանքին: Նշենք, որ ԵՏՄ անդամ բոլոր պետությունները նաև ՀԱՊԿ անդամներ են: Այս ամենին գումարվում է նաև հանգամանքը, որ ՀԱՊԿ առանցքային անդամ Ռուսաստանը տարիներ շարունակ Ադրբեջանին զենք է վաճառում և, ըստ էության, այդ երկրին սպառազինության թիվ մեկ մատակարարն է:
Անատոլի Սիդորովին հարց են ուղղել՝ ՀԱՊԿ միացյալ շտաբում քննարկու՞մ են տարբերակներ, որոնց համաձայն, կազմակերպության արագ արձագանքման ուժերը կարող են օգտագործվել ՀԱՊԿ անդամ երկրների ներքին խնդիրների լուծման համար: «ՀԱՊԿ միացյալ շտաբը, ըստ իր նշանակության, զբաղվում է կազմակերպության ռազմական բաղադրիչի զարգացմամբ, բայց հավաքական ուժերի կիրառման մասին որոշումը կայացնում է Հավաքական անվտանգության խորհուրդը:
Ժամանական է արձանագրելու, որ ՀԱՊԿ-ից Հայաստանում որևէ մեկը երկրի սահմանների պաշտպանություն չի ակնկալում: Աստված մի արասցե, եթե մեր հույսը լինի ոչ թե հայ զինվորը, այլ՝ ՀԱՊԿ-ական զորքերը: Հարցը նրանում է, թե նույնիսկ պատերազմական վիճակում որքանով են ադեկվատ Հայաստանի դաշնակիցները:
Պարզապես բոլորի համար էլ պարզ է, որ Մոսկվան կարող է որոշում ընդունել հայտնվել այս տարածաշրջանում, երբ իր շահը թելադրի… Իսկ ե՞րբ կարող է դա լինել… Օրինակ այն ժամանակ, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբում որոշում կայացվի և կողմերն ընդունելի համարեն, որ Ղարաբաղյան գոտում խաղաղությունը պետք է պահպանեն ռուսական զորքերը: Այսինքն, ճիշտ այն ժամանակ, երբ Մոսկվան բավարարի իր շահը՝ տարածաշրջանում ռազմական ներկայություն ունենալու հարցում: Այ, այս դեպքում է, որ Ռուսաստանը չի սպասի հատուկ դիմումի ու հրավերի՝ նա կլինի ճիշտ պահին, ճիշտ տեղում:
Հոկտեմբերի 9-ին, «Կոնվերս» բանկից կատարված հափշտակության դեպքով ոստիկանները չեն շտապում որևէ բան հաղորդել։
Երևանի փոխոստիկանապետ Արտակ Պողոսյանի կցկտուր բացատրություններից պարզ է դառնում, որ ոստիկանները չեն ցանկանում հանցագործի մասին որևէ ինֆորմացիա հաղորդել:
Անշուշտ, օրը ցերեկով բանկի կենտրոնական մասնաճյուղ բաց դեմքով մտնող ու իր պահանջները ներկայացնող անձը, որը մեր ունեցած տեղեկությամբ բանկի VIP հաճախորդներից է եղել, այնքան էլ անհայտ մեկը չէր կարող լինել:
Հետաքրքիր է, որ խոսքը գնում է մոտ 96 միլիոն դրամի մասին, որը «անհայտ» անձը սպառնալիքով հափշտակել է՝ մտնելով կառավարիչի կաբինետ ու մինչ այժմ ձերբակալված չէ:
Ավելին՝ որևէ տվյալ նրա ինքնության մասին չի հաղորդվում:
Անկարայում գտնվող ԱՄՆ դեսպանատան դարպասի վրա փակցված եռագույն ցուցանակներն անմիջապես հիշեցնում են Հայաստանի Հանրապետության դրոշը։ Լուսանկարն իր էջում տեղադրել է ֆեյսբուքյան օգտատերերից մեկը` գրառում անելով. սա ֆոտոշոփ չէ, ոչ էլ հայկական դրոշն է։
Դա, իհարկե, դրոշ չէ, բայց, միևնույն է, հիշեցնում է հայկական եռագույնի մասին։
Թուրքագետ Տիգրան Լոքմագյոզյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է, որ դժվար թե դա թուրքական իշխանության մտքով անցներ, հակառակ դեպքում հստակ որոշումներ կկայացներ։
«Եթե Թուրքիայում ամենափոքր կասկած ունենային, հաստատ կխուսափեին, այդ պատահականությունը, փաստորեն, ոչ ոք չի նկատել։ Եթե անգամ ԱՄՆ դեսպանատունն է հեղինակը, թուրքական իշխանությունները կարող էին բողոքել, դա քաղաքական խնդիր կլիներ»,- ասաց թուրքագետը։
Ի դեպ, ֆեյսբուքյան օգտատերերը լուսանկարը վերնագրում են որպես հայկական ուրվական Թուրքիայում։
Տարածաշրջանային իրադարձությունները արագակշռույթ տեմպերով զարգանում են։ Այս ընթացքի տարողունակության առանցքային դեր է ունեցել Քրդստանի հանրաքվեն, որը այս պահի դրությամբ քրդական գործոնին առաւել ազդեցիկություն է ապահովում, քան ուղղակի նոր հանրապետության ստեղծման ճանապարհ հարթում։
Անկարան քրդական գործոնի նվազեցման համար աշխուժացրել է իր արտաքին քաղաքականությունը եւ շահերի համընկնումներ նկատելով փորձում է առաջին հերթին սերտացնել հարաբերությունները Թեհրանի հետ։ Էրդողանի այցը Թեհրան եւ միջպետական համաձայնագրերի ստորագրությունները երեւութապես վերաբերում են ֆինանսական, տնտեսական եւ գիտական ոլորտներին, սակայն ըստ էության քաղաքական հարթության վրա հարաբերությունների սերտացման են միտում, երկու երկրների համար վտանգ համարվող քրդական գործոնը չեզոքացնելու համար։
Մոսկվայից եւ Թեհրանից հետո, չի բացառվում, որ Անկարան մեկնարկի Դամասկոսի հետ հարաբերությունների նորմալացման գործընթացին։ Դրա նախադրյալները երեւում են. նախկին հռետորաբանությունը փոխվել է արդեն եւ հատկապես Մոսկվայի հետ զինվորաքաղաքական գործողություններ համաձայնեցնելով, խորքի մեջ Անկարան միջնորդավորված, ռուսական կամրջով աշխատում է պաշտոնական Դամասկոսի հետ։ Ռազմական գործողությունները թեկուզ սահմանափակ պայմանավորվածություններով, այսուհանդերձ համաձայնեցված են երկրում խաղացող գլխավոր ուժերի միջեւ։
Մյուս կողմից Վաշինգտոնի եւ Անկարայի միջեւ վիզաների ծառայության բաժանմունքների գործունեության առկախումը դեռեվս չի նշանակում, որ երկու երկրների միջեւ լարված հարաբերությունները բռնում են գահավեժ ընթացք։ Բեռլինի հասցեին հնչած հայտարարությունների ոճային փոփոխությունը Անկարայի կողմից նախանշում է, որ կարող է որոշակի ժամանակ հետո փոխվեն նաեւ Բրյուսել-Անկարա հարաբերությունները։ Պետք է նկատել, որ հիմնականում լարված իրավիճակներում ընդգծվածը հռետորաբանական հարթությունն է ավելի քան համաձայնագրերի չեղարկումը. թեեւ որոշ իրավական գործընթացների առկախումը այս դեպքում չի կարելի աննկատ թողնել։ Այս բոլորով հանդերձ, իհարկե անցագրերի տրամադրման ծառայությունների փոխադարձ առկախումը բնականաբար կազդի երկու երկրների միջեվ տնտեսական եւ գործարարական կապերի վրա։ Խնդիրը այս լարվածության, անկախ հայատարված պատճառ-պատրվակներից խորքի մեջ վերաբերում է քրդական գործոնի նկատմամբ մի կողմից թշնամական, մյուս կողմից հակառակ հայտարարություններին հովանավորչական հակոտնյա պահվածքներին։
Քրդական ռազմական ներկայությունը Թուրքիայից հեռացնելու քաղաքականության է վերաբերում նաեւ Իտլիպ շրջանում թուրքական զորքերի ակտիվ ներգրաւումը հակաահաբեկչական պատերազմին։ Այս գործողությունները իհարկե համաձայնեցված են Մոսկվայի եւ Թեհրանի հետ։ Եթե Մոսկվայի համար ահաբեկչական խմբավորումների մաքրազտման նպատակը առաջնային է եւ կառավարական կամ ռուսական ազդեցության գոտու կայացումը, ապա Անկարայի համար ահաբեկչազերծումից աւելի Աֆլինի քրդերին վերահսկելու եւ քրդական միաւորման միջանցքը արգելակելու առաջադրանքը առաջնային նպատակ է այս դեպքում։ Համենայնդեպս, շահերի համընկնումը այստեղ եւս պարզ է։
Անկախացող-մեկուսացվող իրաքյան Քրդստանը առաջին հերթին ինքն է հասկացել իր խաղաթղթային կարգավիճակը։ Հնչող տեսակետները, որ հանրաքվեի արդյունքները կարելի է սառեցնել եւ սկսել բանակցությունները, դրա վառ ապացույցն են։
Տարածաշրջանում թուրքական շարժումների շարժառիթն ու առանցքը քրդական գործոնի լուռ կամ բացահայտ հարաբերակցությամբ է։ Կարճաժամկետ դաշինքներն ու ֆինանսական կամ արխիվային նյութերի փոխանակման միջպետական համաձայնագրերը երեւութական բաժիններ են, որոնց հետևում կան առաջին հերթին քրդական գործոնի վտանգը դիմակայելու դրդապատճառները:
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.