23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ադրբեջանական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է վարչապետ Կարեն Կարապետյանի` Թեհրան կատարած այցը և, մասնավորապես՝ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ հանդիպումը: Բաքվում նկատել են, որ Կարապետյանը և Ռոհանին անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ու տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցերի:
Մեջբերվել է Կարեն Կարապետյանի դիտարկումը, որ Հայաստանը բարձր է գնահատում Իրանի հավասարակշռված վերաբերմունքը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցում, ինչը տարածաշրջանային խաղաղության և անվտանգության ապահովման կարևոր երաշխիքներից է:
Սրանից բացի ադրբեջանական լրատվամիջոցները գրեթե նույնությամբ թարգմանել են ՀՀ կառավարության կայքում տարածված հաղորդագրությունը: Դրանում նշված է, որ Հասան Ռոհանին համոզմունք է հայտնել` վարչապետի այցը կնպաստի հայ-իրանական բարեկամական հարաբերությունների հետագա խորացմանը տարբեր բնագավառներում: ԻԻՀ նախագահն ընդգծել է, որ պատրաստակամ է օժանդակել երկու երկրների կառավարությունների նախաձեռնություններին, ինչպես նաև համատեղ ծրագրերի իրականացմանը:
«Հայաստանը մեծապես կարևորում է հարևան Իրանի հետ ունեցած ջերմ և բարեկամական հարաբերությունները, որոնք ունեն դարավոր պատմական լուրջ հիմքեր և հիմնված են փոխադարձ շահերի վրա: Կարող եմ ուրախությամբ նշել, որ այդ հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, և երկկողմ համագործակցությունը շարունակում է զարգանալ փոխըմբռնման մթնոլորտում»,- ասել է ՀՀ վարչապետը:
Հոկտեմբերի 13-14-ին Երկիր մոլորակի վրա մագնիսային փոթորիկ է սպասվում:
«Առաջիկա օրերին Երկրին կհասնի արևային քամու նոր չափաքանակը, ինչն էլ հերթական մագնիսային փոթորկի պատճառը կդառնա հոկտեմբերի 13-14-ին»,- ասել է ՌԴ եղանակային Ֆոբոս կենտրոնի գործակալը:
Նա հավելել է, որ հոկտեմբերի 11-ին, 12-ին և 15-ին նույնպես կարող է զգացվել մագնիսային փոթորկի ազդեցությունը:
«Մագնիսային փոթորիկը կարող է ազդել կապի միջոցների աշխատանքի վրա, այդ օրերին աճում է տարբեր տեսակի տեխնիկական անսարքությունների հավանականությունը, զգայուն մարդիկ ևս դիսկոմֆորտ են զգում»,-ասել է մասնագետը, գրում է ՌԻԱ Նովոստին:
Ոչ մի շաբաթ չի անցնում առանց մի նոր քարոզիչի, որը Ադրբեջանի համար չգրի հակահայկական ապատեղեկատվություն ընդդեմ Հայաստանի կամ Սփյուռքի:
Վերջին նման հոդվածը գրել է Էնդրյու Կորիբկոն, մի անհայտ անձնավորություն, որը ներկայանում է որպես «Մոսկվայի ամերիկացի քաղաքական վերլուծաբան»: Հայտնի չէ, թե ինչ կրթության կամ հմտությունների հիման վրա է նա որակվում իբրև հայկական Սփյուռքի «վերլուծաբան»՝ միայն իրեն հայտնի հիմնավորմամբ նման կեղծ մեղադրանքներ ներկայացնելու համար: Տպավորություն է ստեղծվում, որ Կորիբկոյի հոդվածը պարզապես անտեղյակության հետևանք չէ, այլ միտումնավոր ջանքեր՝ կազմակերպված այն մարդկանց կողմից, որոնց մասին դժվար չէ կռահել…
Կորիբկոյի հոդվածը, որը հրապարակվել է Կանադայի Գլոբալիզացիայի հետազոտական կենտրոնի կողմից, վերնագրված է. «ԱՄՆ-ի հայկական լոբբիի առաքելությունն է՝ սադրել Ադրբեջանին և Ռուսաստանին»: Նույնիսկ վերնագրից ակնհայտ է, որ հեղինակը փորձում է բախում հրահրել Ռուսաստանի և հայերի միջև, երբ իրականում նման բան գոյություն չունի: Հոդվածի վերջում նշվում է, որ այն «նախապես գրվել է Moscow-Baku.ru առցանց տեղեկատվական պորտալի համար», որը հստակ ապացույցներ է ներկայացնում, թե ում է հեղինակը փորձում գոհացնել…
Իր առաջին պարբերության մեջ Կորիբկոն հարձակվում է Կալիֆորնիայի հայերի վրա՝ իրենց ծայրահեղ ազգայնականության և հանուն Միացյալ Նահանգների ու ընդդեմ Հայաստանի շահերի աշխատելու համար: Անշուշտ, այս հայտարարություններից և ոչ մեկը ճիշտ չէ… Հեղինակի նպատակն է՝ անհիմն հակասություններ սերմանել: Ահա Կորիբկոյի կեղծ մեկնաբանության առաջին պարբերությունը.
«Հայաստանի արտաքին քաղաքականության գործիքների մեջ առավել ազդեցիկ զենքերից մեկը ԱՄՆ-ի հայկական սփյուռքի լոբբին է Կալիֆորնիայում, որը պաշտպանում է իրենց հայրենիքի առավել ազգայնական և սադրիչ քաղաքականությունը: Հայաստանի իշխանությունների համար պատասխանատու և գործնական գործիք ծառայելու փոխարեն, ինչը կարող էր մեծ տերությունների միջև լինել հաշվարկված հավասարակշռված քաղաքականություն, սակայն այստեղ դերերը շրջվել են, և Երևանն է օգտագործվում որպես գործիք ու միջոց ԱՄՆ-ի հայկական լոբբիի համար՝ աշխատելով ընդդեմ հայկական շահերի՝ ԱՄՆ-ի առաջխաղացման համար: Բոլոր պետությունները ձգտում են, որ իրենց մարդիկ ստեղծեն ուժեղ և ազդեցիկ սփյուռքի համայնքներ, սակայն հայերը շատ քաղաքականացված են և պարբերաբար բացասական ազդեցություն են ունենում Երևանի վրա, որպեսզի նա հետագայում հայտնվի ամերիկյան վերահսկողության տակ»:
Նախևառաջ, Կալիֆորնիայի հայերը ոչ փորձում են և ոչ էլ կարողություն ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքականության վրա ազդելու համար: Երկրորդ, եթե որևէ մեկը նվազագույն գիտելիք ունենար ամերիկահայերի մասին, ապա կիմանար, որ նրանք հաճախ քննադատում են ԱՄՆ-ի հարաբերությունները Թուրքիայի հետ, Արցախի վերաբերյալ նրա դիրքորոշումը և Թուրքիայի անխոհեմ ազդեցությունը ԱՄՆ կառավարության ղեկավարների վրա, որոնք հրաժարվում են օգտագործել «Հայոց ցեղասպանություն» եզրը: Հետևաբար, ամբողջովին կեղծ է այն պնդումը, թե Կալիֆորնիայի հայերը կուրորեն ծառայում են Միացյալ Նահանգների շահերին:
Այնուհետև Կորիբկոն մեղադրում է «ԱՄՆ-ի հայկական սփյուռքին»՝ սեպտեմբերի կեսերին կոնգրեսական պատվիրակությանը ոչ միայն Հայաստան տանելու, այլ «լայնորեն լուսաբանված այցի համար դեպի արևմտյան Ադրբեջանի գրավյալ տարածքները»: Արցախի Հանրապետությունը ներկայացնելով որպես «արևմտյան Ադրբեջանի գրավյալ տարածքներ», Կորիբկոն հստակեցնում է, թե ում շահերն է պաշտպանում… Տարօրինակ է, որ հեղինակն այնուհետև այդ կոնգրեսական այցը ներկայացնում է ոչ միայն որպես ամերիկամետ քայլ, այլև՝ «Ռուսաստանին հասցված ընդհանուր ռազմավարական վնաս»: Այսպիսով, Կորիբկոն մեղադրում է ամերիկահայերին ռուսական շահերը Հայաստանում ոտնահարելու համար, որն ամբողջությամբ չի համապատասխանում իրականությանը, քանի որ նրանք ոչ ցանկություն ունեն, ոչ էլ հնարավորություն վնասելու Ռուսաստանին… Հեղինակը պարզապես ցույց է տալիս, թե բացի Ադրբեջանից, ով է իր երկրորդ վճարող տերը…
Այնուհետև Կորիբկոն դիմում է ծայրահեղ չափազանցության՝ հնարելով հետևյալ կեղծ սցենարը ամերիկահայերի մասին. «Իրականում, նրանք ցանկանում են հնարավոր ամեն ինչ անել քանդելու հայ-ռուսական պատմական բարեկամությունը՝ ջղաձգորեն փորձելով Երևանը պոկել Մոսկվայից և բերել Վաշինգտոնի հովանու ներքո»:
Իր կեղծ պնդումը պաշտպանելու համար, հեղինակը նշում է, որ անցած ամիս Հայաստանի քաղաքացիների բողոքները կառավարության պաշտոնյայի՝ ռուսերենով ծրագրերին ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու հայտարարության վերաբերյալ, սերտորեն համընկնում են ԱՄՆ-ի Սփյուռքի որոշ տարրերի և նրանց ամերիկյան գործընկերների առաջ քաշած տեսակետին»: Իրականում, որևէ մեկը ամբողջ Սփյուռքում ոչ մի քննադատական խոսք չի ասել ռուսերենի մասին: Այնուհետև Կորիբկոն դիմում է մեկ այլ անհիմն չափազանցության՝ պնդելով, թե Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը «ճնշման ազդեցության տակ տեղի է տվել Սփյուռքի պահանջներին և վերահաստատել է, որ երկրում միակ ազգային լեզուն հայերենն է…. Արդյոք նա մտադրվել էր, թե ոչ, [կրթության նախարար Լևոն] Մկրտչյանն ընկավ տեղեկատվական պատերազմի ծուղակը, որը նրա համար լարել էին ԱՄՆ-ում Սփյուռքի քաղաքական գործունեությունը կազմակերպող խորամանկ ուղեղները»: Սա հեղինակի հերթական հերյուրանքն է…
Կորիբկոն, գերազանցելով տրամաբանության բոլոր սահմանները, պնդում է, որ «ԱՄՆ-ի հայկական լոբբին շատ նման է գյուլենիստներին Թուրքիայում, այն բանով, որ նրանք ևս ներկայացնում են ստվերային իշխանության մի ցանց` մանիպուլյատիվ միջոցներով առաջ բերված կոնկրետ աշխարհաքաղաքական օրակարգով, և երկուսն էլ ծառայում են Վաշինգտոնի շահերի համար, ընդդեմ իրենց հայրենիքների»: Կորիբկոն լիովին սխալ եզրակացությամբ պնդում է, որ «ԱՄՆ-ի հայկական լոբբին վտանգավոր կերպով մոտ է լիակատար վերահսկողության տակ առնելու իր հայրենիքի արտաքին քաղաքականությունը»:
Կորիբկոյի հոդվածը լեցուն է բազմաթիվ այլ կեղծիքներով: Նա, ով պատվիրել է այս հոդվածը, պետք է գիտակցի, որ նման հեղինակներն իրենց ծիծաղելի կեղծիքներով ավելի մեծ վնաս են հասցնում իրենց վճարող տերերի, քան թե Կալիֆորնիայի հայ համայնքի շահերին…
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն առաջարկում է վերացնել սահմանային տարիքի հասած սպաների, պայմանագրայինների ծառայության ժամկետը երկարացնելու մասին դրույթները: Տարիքային շեմը հատած զինծառայողները ավտոմատ կզորացրվեն, բացառությամբ սահմանված կատեգորիաների: Այս մասին նախարարը հայտարարել է ՀՀ Ազգային ժողովում՝ հոկտեմբերի 11-ի իր ելույթի ընթացքում:
Նախարարը նշել է, որ մինչ օրս սպաների ծառայության ժամկետը սահմանային տարիքից հետո երկարացվում էր մինչև 5 տարի, սակայն դա բավականին սուբյեկտիվ գործընթաց էր.
«Ամեն անգամ որոշում կայացնողը կարող էր առանց որևէ մի լուրջ բացատրություն տալու մեկին երկարացնել, մեկին չերկարացնել», – նշել է նախարարը:
Ըստ նախարարի, սա ո՛չ միայն արդարության խնդիր էր, կոռուպցիոն ռիսկեր էր պարունակում, այլևե առաջացնում էր կրտսեր սպայակազմի մասնագիտական աճի խնդիր:
«Հետևեաբար մենք առաջարկում ենք վերացնել երկարացման հնարավորությունը, սահմանային տարիքը մնում է նույնը, նույն կոչման մեջ ծառայության տևողությունը մնում է նույնը», – նշում է Վիգեն Սարգսյանը:
Նախարարը ավելացրեց, որ«սահմանային տարիքի հասնելու դեպքում զորացրումը դառնում է ավտոմատ»՝ ավելացնելով.
«Բացառություն է արված հետևեյալ կատեգորիաների համար՝ ռազմաբժշկություն, ռազմագիտական, ռազմադասախոսական գործունեություն, և շարքային կազմի որոշ մասնագիտություններ, որոնց ցանկը սահմանում է կառավարությունը:
Ասենք՝ մենք այսօր խոշոր տեխնիկա վարելու հետ կապված մասնագետների պակասորդ ունենք: Եվ ենթադրենք 50 տարեկանը, կամ 48 տարեկանը բացարձակ չի խանգարում, որ հմուտ վարորդը շարունակի, ասենք, ևս 2-3 տարի վարել այդ մեքենան»:
Նախարար Սարգսյանն ավելացրեց, որ եթե կա մասնագետների պակաս, կառավարությունը սահմանում է համապատասխան կատեգորիաները: այնուհետև կոնկրետ անձի հետ կապված որոշումը կայացվում է ՊՆ-ում՝ կոլեգիալ հիմունքներով: Այսինքն հանձնաժողովը որոշում է «երկարացնել, թե չերկարացնել այս կամ այն ծառայողի ծառայության ժամկետը»:
ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների և ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական-դատավարական լայնածավալ գործողությունների արդյունքում բացահայտվել են ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ղեկավարության, ինչպես նաև առանձին պաշտոնատար անձանց կողմից կատարված հանցագործությունների բազմաթիվ դրվագներ:
Մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 312-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների կողմից իրականացված քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետ Գևորգ Մկրտչյանը, պետի տեղակալ Անդրանիկ Թումանյանը, օպերատիվ բաժնի պետ Ռուբեն Կիրակոսյանը, պատասխանատու հերթապահներ Արտակ Պարսամյանն ու Էդվարդ Քառյանը, ինչպես նաև պետական հատուկ ծառայություն իրականացնող այլ պաշտոնատար անձինք 2017 թվականի ընթացքում, նախնական համաձայնությամբ, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալներից պարբերաբար պահանջել և որպես կաշառք ստացել են տարբեր չափերի գումարներ: Դրա դիմաց դատապարտյալներին տրվել են տարբեր խցեր անարգել ելումուտ կատարելու, թղթախաղով զբաղվելու, թմրանյութ օգտագործելու, քրեակատարողական հիմնարկ արգելված իրեր մտցնելու և այլ անօրինական գործողություններ կատարելու արտոնություններ:
Այսպիսով, կաշառք պահանջելու և ստանալու, պաշտոնեական դիրքը չարաշահելու, ինչպես նաև կաշառք տալուն օժանդակելու կասկածանքով ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի որոշմամբ ձերբակալվել են ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 5 ղեկավար պաշտոնատար անձինք և նրանց կաշառք տալուն օժանդակած անձը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ վերը նշված կոռուպցիոն հանցագործության բոլոր հանգամանքները բացահայտելու, ինչպես նաև հանցավոր շղթայում ներգրավված պաշտոնատար բոլոր անձանց գործողություններին անհրաժեշտ իրավական գնահատական տալու ուղղությամբ ՀՀ ազգային անվտանգության ծառայության հետ համատեղ կատարվում են օպերատիվ-հետախուզական և անհետաձգելի քննչական գործողություններ:
Նախաքննությունը շարունակվում է:
Վեցերորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝պարզելու պարտադիր ժամկետային զինծառայող Չապլին Արմենի Մարգարյանի մահվան հանգամանքները։
2017 թ. հոկտեմբերի 10-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Չապլին Արմենի Մարգարյանը՝ ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ կատարելու ժամանակ, ով անմիջապես տեղափոխվել է զինհոսպիտալ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով (ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանությունը-խմբ.): Նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմինը զինհոսպիտալից տեղեկացվել է, որ նույն օրը՝ ժամը 21:00-ին, գրանցվել է զինվորի կենսաբանական մահը:
Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:
Փորձաքննությունների ազգային բյուրոն և Բժշկական Գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնը կազմակերպում է գիտագործնական սեմինար «ԴՆԹ սեքվենավորման տեխնոլոգիաները և դրանց կիրառումը գործնականում» թեմայով:
«ԴՆԹ սեքվենավորման տեխնոլոգիաները և դրանց կիրառումը գործնականում» սույն միջազգային գիտագործնական սեմինարի հիմնական նպատակն է հանդիսանում զարգացնել Հայաստանի Հանրապետությունում գիտության չափազանց կարևոր և արդի ուղղություններից մեկը՝ գենետիկական հետազոտությունների և դատագենետիկական փորձաքննությունների բնագավառը: Այդ առումով նախատեսվում է ստեղծել գործուն հարթակ և խորացնել մասնագիտական կապերը միջազգային ճանաչում ունեցող մեր գործընկերների հետ, նպատակ ունենալով միջազգային արդի գիտական հարուստ փորձը Հայաստանի Հանրապետության ինչպես գիտական, այնպես էլ փորձագիտական բնագավառներում ներդնելու, առկա մասնագիտական և կազմակեպա-իրավական հիմնախնդիրները նախանշելու և դրանց լուծման ուղիները մշակելու առումով: Այդ տեսանկյունից չափազանց կարևորվում է նաև սույն միջազգային գիտագործնական սեմինարին ՀՀ ԳԱԱ համակարգի և առողջապահության նախարարության ներկայացուցիչներից բացի նաև ՀՀ գլխավոր դատախազության, քննչական կոմիտեի և ոստիկանության մեր գործընկերների մասնակցությունը՝ փորձագիտական այս չափազանց կարևոր բնագավառի զարգացման հեռանկարները համատեղ նախանշելու և առկա հիմնախնդիրների, օրենսդրական լուծումների մշակման և կատարելագործման հարցերում սերտ համագործակցության համար:
Սեմինարի հիմնական թեմաներից մեկն է հանդիսանում սեքվենավորման տեխնոլոգիաների կիրառումը դատագենետիկական փորձաքննությունների ոլորտում, որի ընթացքում ներկայացվելու են նաև «Դատական ԴՆԹ նմուշների վերլուծության ռազմավարություն»-ը (զեկուցող Մարի Ալլեն (Շվեդիա)), «Դատական գենետիկայի զարգացման ռազմավարությունը Հայաստանում» (զեկուցող Աննա Հովհաննիսյան (Հայաստան, «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ)), «ԴՆԹ-տիպավորման փորձը Վրաստանում» (զեկուցող՝ Նինո Քոչիաշվիլի (Վրաստան)), «Հաջորդ սերնդի սեքվենավորման կիրառումը դատագենետիկական փորձաքննություններում» (զեկուցող՝ Մասակի Հաշիյադա (Ճապոնիա)) և այլ թեմաներ:
Սեմինարին բացի հանրապետության մեր գործընկերներից, ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հրավերով մասնակցելու են գենետիկայի բնագավառի միջազգային ճանաչում ունեցող մասնագետներ Ճապոնիայից, Շվեցիայից, Դանիայից և Վրաստանի Հանրապետությունից:
Փորձաքննությունների ազգային բյորոն, հանդիսանալով ՀՀ-ում առաջատար գիտական և փորձագիտական կազմակերպություն, տարեկան իրականացնելով շուրջ 12.000-ից ավելի դատական փորձաքննություններ, վճռականորեն տրամադրված է զարգացնելու նաև դատագենետիկական փորձաքննությունների կարևորագույն ոլորտը մեր հանրապետությունում:
Փորձաքննությունների ազգային բյուրոյի մամուլի պատասխանատու՝ Լանա Մշեցյան
Հիսուս հազիվ էր այնտեղից ճանապարհ ընկել, երբ ահա մի մեծահարուստ մարդ վազելով եկավ նրա մոտ, ծնկի իջավ և հարցրեց.
-Բարի՛ Վարդապետ, ի՞նչ պետք է անեմ հավիտենական կյանքը ժառանգելու համար:
Հիսուս ասաց նրան.
-Պատվիրանները գիտես. «Մի՛ շնանա, մի՛ սպանիր, մի՛ գողանա, սուտ վկայություն մի՛ տուր, ուրիշի իրավունքը մի՛ հափշտակիր, պատվի՛ր քո հորն ու մորը»:
Նա պատասխանեց.
-Վարդապե՛տ, այդ ամենը ես պահել եմ իմ պատանեկությունից ի վեր, հետևաբար էլ ի՞նչ է ինձ պակասում:
-Հիսուս իր աչքերը սիրով հառեց նրան և ասաց.
-Մեկ բան էլ տակավին պետք է անես: Եթե ուզում ես կատարյալ լինել, գնա, վաճառի՛ր, ինչ որ ունես և տո՛ւր աղքատներին. այդպիսով երկնքում պիտի գանձեր ունենաս. ապա վերցրու խաչդ և հետևիր ինձ:
Երիտասարդը երբ այդ լսեց, խոժոռվեց և տխուր-տրտում գնաց, որովհետև շատ հարուստ էր: Հիսուս, չորս կողմը նայելով, ասաց աշակերտներին.
-Որքա~ն դժվար է հարստություն ունեցողների համար Աստծու արքայությունը մտնել:
(Մարկոսի ավետարան 10:17-23)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Այս տարի՝ 2017 թվականի հոկտեմբերի 14-ին նշվելու է «Էրեբունի-Երեւան»-ի 2799-ամյակը: Մշակութային ծրագիրը կրելու է «Երեւան՝ սիրո քաղաք» կարգախոսը:
Ստորեւ ներկայացնում ենք մայրաքաղաքի օրն անցկացվելիք տոնական միջոցառումների ծրագիրը.
1. 08:30-09:00 – Ջրցան մեքենաների շքերթ Երեւանի փողոցներով
2. 11:00-12:00 Երեւան քաղաքի հուշարձանների լվացում
3. 11:30-17:00 – ԵրեւանԱՐՏ. «Մեկ կտավ Երեւանիս» /Մ.Սարյանի պուրակ/
4. 12:00-20:00 — «Երեւանը գեղանկարներում» ցուցահանդեսի բացում /Երեւանի քաղաքապետարանի ճեմասրահ/
5. 12:00-19:00 — «Հին ու նոր Երեւան» ցուցահանդես Հրապարակի մետրոյի հարակից պուրակ
6. 12:30-13:30 – «Սիրում եմ քեզ, Երեւան» կավճանկարչություն /Ռուսաստանի հրապարակ, Երեւանի քաղաքապետարանի դիմաց
7. 13:00-18:00 – Մանկական տոնական ծրագրեր /Մանկական զբոսայգի/
8. 13:00-18:30 — «Մարզական Երեւան» ցուցադրական ելույթներ /Ազատության հրապարակ/
9. 14:00-19:00 — «Ես ու Երեւանս» մանկապատանեկան տոնական համերգ /Հրապարակի մետրոյի հարակից պուրակ/
10. 15:00-18:00 — «Խելացի Երեւան» նորարակական ցուցահանդես /Կասկադի համալիր/
11. 14:00-20:00 – Ազգային երգ ու պարի հարթակ /Հյուսիսային պողոտա/
12. 14:30-15:30 — «Իմ սերը քեզ, Երեւան» փողային նվագախմբերի տոնական քայլերթ /Ազատության հրապարակ, Հյուսիսային պողոտա, Հանրապետության հրապարակ/
13. 14:30-22:30 — «Սիրով Երեւանիս» երիտասադրական ֆլեշմոբեր /Փոքր Կենտրոն/
14. 15:30-17:00 – Օդագնացության միջազգային փառատոնի բացում /Հանրապետության Հրապարակ/
15. 16:00-18:00 — «Լսիր Երեւանը» ուսանողական հարթակ /Կոմիտասի պուրակ, Կոնսերվատորիայի հարակից այգի/
16. 16:00-19:00 – Ժողովրդական արվեստի, ազգային խոհանոցի, տարազի, ավանդական խաղերի տոնահանդես /Էրեբունի փողոց/
17. 16:00-20:00 — «Զգա Երեւանը», լուսանկարչական տաղավարներ /Կարապի լիճ, Հյուսիսային պողոտա/
18. 16:30-18:30 – Երեւանի շախմատի դպրոցների սաների առաջնություն /Ազատության հրապարակի շրջագծի ճեմուղի/
19. 17:30-18:30 – Տոնական հեծանվավազք /Արգիշտիի, Իտալիայի փողոցներ, Հանրապետության հրապարակ, Ամիրյան փողոց, Մաշտոցի պողոտա. Մատենադարան/
20. 18:00-20:00 – «Սիրիր Երեւանը» ջազի երեկո /Շառլ Ազնավուրի հրապարակ/
21. 18:30-24:00 — «Գրքի գիշեր» տոնահանդես /Միսաք Մանուշյանի պուրակ/
22. 18:30-20:00 – Դասական երաժշտության համերգ /Կոմիտասի պուրակ, Կոնսերվատորիայի հարակից այգի/
23. 19:00-22:00 — «Արեւային Երեւան» համերգ /«Էրեբունի արգելոց-թանգարանի հարակից պուրակ/
24. 19:30-22:00 – Ռոք համերգ /Ազատության հրապարակ/
25. 20:00-22:00 — «Երեւան՝ սիրո քաղաք» տոնական համերգ /Կասկադի համալիր/
26. 20:00-22:30 — «Տես Երեւանը» տեսահոլովակների ցուցադրում /Կարապի լիճ/
27. 22:00-23:30 – Երիտասարդական դիսկոտեկ /Ազատության հրապարակ/
28. 22:00 Տոնական հրավառություն /Ազատության հրապարակ/
Պաշտոնատար անձանց կողմից ցուցմունք տալուն հարկադրելու դեպքերի վերաբերյալ քաղաքացիներից ստացված հաղորդումների հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 341-րդ հոդվածի տարբեր մասերի հատկանիշներով:
Մասնավորապես, Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվող քրեական գործով ամբաստանյալ Է. Ք.-ն դատական նիստի ընթացքում հայտնել է, որ նշված քրեական գործի նախաքննության ընթացքում իրեն տևական ժամանակով պահել են ոստիկանության Արաբկիրի բաժնում, որտեղ երեք քննիչներ իր նկատմամբ ճնշումներ ու սպառնալիքներ են գործադրել` հարկադրելով իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ տալ առանձնապես խոշոր չափերով գողության փորձ կատարելու վերաբերյալ:
Պետական հատուկ ծառայություն իրականացնող մի խումբ պաշտոնատար անձանց կողմից ցուցմունք տալուն հարկադրելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 341-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով:
Մյուս քրեական գործը հարուցվել է ՀՀ ԱՆ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի կալանավոր Վ. Ն.-ի հաղորդման հիման վրա: Վերջինս Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով կայացած դատական նիստի ընթացքում ցուցմունք, իսկ այնուհետև` ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ ՀՀ ՊՆ նախկին քննչական ծառայության քննիչն իրեն հարցաքննելիս հոգեբանական ճնշումների է եթարկել` պահանջելով ցուցմունքում իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ գրի առնել, թե, իբր, ինքը իր և այլ անձանց մարտական ուղու վերաբերյալ փաստաթղթեր է կնիքել:
Պետական հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից ցուցմունք տալուն հարկադրելու հիշյալ դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 341-րդ հոդվածի 1-ին մասով:
Կատարվում է նախաքննություն:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.