23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հարգելի՛ պարոն նախագահող,
Պետությունների և պատվիրակությունների հարգելի՛ ղեկավարներ,
Նախ և առաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ՝ Վլադիմիր Վլադիմիրի, ավանդական ջերմ ընդունելության և հյուրընկալության, ինչպես նաև գագաթաժողովը նման բարձր մակարդակով կազմակերպելու համար:
Այսօրվա հանդիպման օրակարգը, դրանում ներառված հարցերն արտահայտում են Համագործակցությունում Ռուսաստանի Դաշնության ակտիվ նախագահության արդյունավետությունը՝ ուղղված նախ և առաջ ԱՊՀ հետագա զարգացմանը՝ հաշվի առնելով ժամանակակից իրողություններին ադապտացիան:
Կցանկանայի անդրադառնալ, մեր տեսանկյունից, ԱՊՀ-ի և միջպետական համագործակցության համար արդիական մի քանի թեմաների: Մեկնարկել են մի շարք հարցերի շուրջ առարկայական քննարկումները, որոնք արտացոլված են ադապտացիայի վերաբերյալ նախորդ տարվա որոշման մեջ: Մենք աջակցում ենք այդ գործընթացին, որը պետք է իր իրական դրսևորումը գտնի բոլոր հնարավոր ոլորտներում փոխգործակցությամբ հետաքրքրված պետությունների համագործակցության մեջ:
Համատեղ աշխատանքի մեկ այլ կարևոր ուղղություն է հումանիտար ոլորտում համագործակցությունը: Մենք աջակցում ենք ռուսական կողմի ներկայացրած Ընտանիքի ինստիտուտին և ավանդական ընտանեկան արժեքներին աջակցության մասին հայտարարությանը` հրաշալի գիտակցելով, որ ընտանիքի ինստիտուտը հասարակության հիմքն է, ինչպես նաև ժողովուրդներին միավորող գործոն:
Հետաքրքրված լինելով հումանիտար ոլորտում համագործակցության ընդլայնմամբ՝ կարծում ենք, որ «Մշակութային մայրաքաղաքներ» միջպետական ծրագիրն օգտակար նախաձեռնություն է ԱՊՀ պետությունների մշակութային կապերի պահպանման և զարգացման գործում:
Հաջորդ տարի նախատեսվում է հայկական Գորիս քաղաքը հայտարարել Համագործակցության մշակութային մայրաքաղաք: Հրավիրում ենք ԱՊՀ երկրների ներկայացուցիչներին մասնակցելու այն միջոցառումներին, որոնք այդ տարվա ընթացքում կանցկացվեն Հայաստանի Սյունիքի մարզի այդ հրաշալի անկյունում:
Կցանկանայի նաև ընդգծել 2019թ. Գրքի տարի, իսկ 2020թ. Մեծ Հայրենական պատերազմում հաղթանակի 75-ամյակի տարի հռչակելու կարևորությունը:
Հինգ տարի առաջ՝ հայկական գրատպության 500-ամյակի կապակցությամբ, ՅՈՒՆԵՍԿՕ-ն Երևանը հռչակեց գրքի համաշխարհային մայրաքաղաք՝ մի իրադարձություն, որը մենք լայնորեն նշեցինք հյուրերի մասնակցությամբ, այդ թվում նաև՝ ԱՊՀ երկրներից: Մարդկային կապիտալի զարգացմանը մեծ նշանակություն տալով՝ մենք որպես բազմաթիվ միջոցառումների լեյտմոտիվ ընտրեցինք ընթերցողների շրջանակի ընդլայնումը, քանի որ ընթերցող, զարգացած հասարակություն ունենալը մեզ համար կենսական կարևորություն ունեցող պայման է:
Համոզված եմ, որ Մեծ Հաղթանակի առաջիկա հոբելյանը ևս մեկ առիթ է հարգելու ֆաշիզմի դեմ պայքարում զոհվածների հիշատակը: Հայաստանում չկա որևէ ընտանիք, որի կողքով անցած լինի այդ ողբերգությունը. առաջնագիծ զորակոչված յուրաքանչյուր երկրորդ հայը հետ չի վերադարձել: Սա նաև լավ առիթ է ֆաշիզմի գաղափարախոսության վերակենդանացման փորձերի, աշխարհում քսենոֆոբիայի և ռասիզմի տարածման դեմ համագործակցաբար հանդես գալու համար:
Հայաստանը բազմիցս ընդգծել է միջազգային հանրության ջանքերի համախմբման անհրաժեշտությունը այնպիսի դրսևորումների դեմ պայքարում, ինչպիսիք են միջազգային ահաբեկչությունը, ծայրահեղականությունը և կազմակերպված հանցավորությունը: Աջակցում եմ համապատասխան փաստաթղթերի ընդունմանը, որոնք կանոնակարգում են ԱՊՀ երկրների համագործակցությունը հանցավոր ճանապարհով ձեռք բերված եկամուտների օրինականացման, ահաբեկչության ֆինանսավորման, թմրաբիզնեսի և միջազգային բնույթի այլ հանցագործությունների դեմ պայքարում:
Վերջում կցանկանայի հաջողություն մաղթել մեր տաջիկ գործընկերներին և անձամբ նախագահ Էմոմալի Ռահմոնին, ով ստանձնում է ԱՊՀ նախագահությունը, ինչպես նաև պատրաստակամություն հայտնել աջակցելու նախատեսված ծրագրերի իրականացմանը՝ ի շահ ԱՊՀ-ի:
Շնորհակալություն:
Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահությամբ անցկացվում է ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստը: Այդ մասին հայտնում է Կրեմլի կայքը:
Նեղ կազմով նիստը բացելով՝ Պուտինը հայտարարել է, որ ԱՊՀ երկրներն ունեն բոլոր հնարավորությունները նոր, փոխշահավետ նախագծերի գործարկման համար:
Գագաթաժողովում հատուկ ուշադրություն կդարձվի տնտեսական թեմային և առևտրաներդրումային կապերի խորացմանը, ինչպես նաև ապրանքների և ծառայությունների ճանապարհին խոչընդոտների վերացմանը:
https://www.youtube.com/watch?v=gLCXdcA-Wik
Հայաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ Տավուշի մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հոկտեմբերի 10-ին զոհվել է Հայաստանի բանակի 19-ամյա զինծառայող: Այդ տեղեկությունը հաջորդել է Իլհամ Ալիեւի հայտարարության առիթով Սերժ Սարգսյանի տված կոշտ պատասխանին:
Ալիեւը հայտարարել էր, թե ղարաբաղյան բանակցությունը վերսկսվում է առանց Հայաստանի նախապայմանի: Սարգսյանը խոսնակի միջոցով արձագանքել էր, որ Ալիեւը խեղաթյուրում է իրականությունը, որ հայկական կողմը հետքայլ չի անի Վիեննայի օրակարգից, որը հրադադարի մեխանիզմի ներդրման օրակարգն է: Միաժամանակ Սարգսյանը ընդհուպ անձնական որակավորման թափանցիկ տողատակով կոշտ բնորոշումներ էր տվել Ալիեւի քաղաքականությանը, որակելով այն խայտառակություն:
Հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի խախտման հետեւանքով ողբերգական միջադեպերը հազվադեպ չեն, եւ Ադրբեջանը սպանության դիմում է պարբերաբար, ըստ այդմ բավական դժվար է ասել, թե արդյոք հերթական սպանությունը կապ ունի Սարգսյանի կոշտ արձագանքի հետ, եւ դա էլ Ալիեւի պատասխանն է Սերժ Սարգսյանին:
Միեւնույն ժամանակ, սահմանային մարդասպանության ալիեւյան քաղաքականությունը ունի նաեւ որոշակի բնորոշ գիծ՝ նա հատկապես դիմում է դրան այս կամ այն կարեւոր «բանակցային» հանգրվանից առաջ կամ հետո:
Համենայն դեպս, նկատելի է այդպիսի որոշակի օրինաչափությու»: Հետեւաբար կարող է առաջանալ հարց, թե արդյոք այս դեպքում բանը ոչ այնքան Սերժ Սարգսյանի պատասխանն էր, որքան այն, որ Սոչիում հոկտեմբերի 11-ին հնարավոր է թեկուզ ոչ պաշտոնական քննարկում՝ Պուտինի հովանու ներքո, քանի որ Սարգսյանն ու Ալիեւը միաժամանակ գտնվելու են Սոչիում՝ ԵՏՄ ու ԱՊՀ վեհաժողովների համար:
Հնարավոր է նաեւ, որ հենց Սոչիին ընդառաջ, Սոչիի կապակցությամբ որոշակի սպասումների հետ կապված է Սերժ Սարգսյանը կոշտ արձագանքել Ալիեւին, քանի որ նա կարծես թե ոչ միշտ է Ալիեւի հայտարարությունները արժանացնում այդօրինակ ուշադրության:
Ամենեւին բացառված չէ իհարկե, որ Տավուշի մարտական դիրքում հայ զինվորի սպանությունը պարզապես սահմանային հերթական ողբերգական միջադեպն է, որ համընկել է որոշակի քաղաքական իրադարձությունների, քանի որ ի վերջո այդպիսի միջադեպեր լինում են «անկախ» որեւէ քաղաքական հանգրվանից կամ զարգացումից: Դժբախտաբար, այդ մարդկային ողբերգությունները չկարգավորված հակամարտության, չդադարած պատերազմի, խրամատային դիմակայության գործնականում անխուսափելի հետեւանքն են:
Բայց դրանք գուցե անկախ ամեն ինչից թողնում են նաեւ քաղաքական հետեւանք, ազդեցություն են ունենում քաղաքական գործընթացների վրա: Այդ տեսանկյունից, Սարգսյանը կոշտ եւ դիմահար հայտարարություն ուղղեց Ալիեւին, իսկ Ալիեւն էլ փաստացի կրակեց Սերժ Սարգսյանի ուղղությամբ:
Ինչպես է դա ազդելու, ի՞նչ հետք է թողնելու Սոչիում նրանց համաժամանակյա ներկայության եւ ֆորմալ կամ ոչ ֆորմալ եռակողմ շփումների վրա, կամ թեկուզ Պուտինի հետ առանձին երկկողմ շփումների վրա, որոնցում անկասկած կշոշափվի նաեւ արցախյան հարցը:
Իրավիճակը բավական տխուր խորհրդանշականությամբ հիշեցնում է 2015 թվականի մարտը, երբ Սերժ Սարգսյանն աննախադեպ չոր եւ սուր բնորոշումով անդադարձավ Ադրբեջանին ռուսական սպառազինության մատակարարմանը: «Արարատի ստորոտին» խորագրով երեւանյան միջազգային մեդիաֆորումում նա պատասխանելով արտերկրի լրագրողների հարցերին, ասաց, որ երբ Ռուսաստանը զենք է մատակարարում Ադրբեջանին, դա կարող է վատ անդրադարձ ունենալ հայ-ռուսական հարաբերության վրա, որովհետեւ անկախ, թե ինչ զենքով է Ադրբեջանը խախտում հրադադարը՝ հայ զինվորը մտածում է, որ իրեն սպանում են ռուսական զենքով:
Սերժ Սարգսյանի այդ հայտարարության հաջորդ օրն իսկ սահմանին տեղի ունեցավ ադրբեջանական դիվերսիոն գրոհ, որի հետեւանքով հայկական կողմն ունեցավ երեք զոհ:
Այժմ, Սերժ Սարգսյանի սուր եւ կոշտ արտահայտությանը հաջորդում է սահմանից զոհի մասին տեղեկությունը, կրակոցի հետեւանքով:
Դիվերսիայի հնարավորությունը հայկական կողմը սահմանափակել է զգալիորեն, հագեցնելով առաջնագիծը խորքային դիտարկման հետախուզական սաքավորումներով: Դրա շնորհիվ Ադրբեջանը փետրվարի 25-ին դիվերսիայի փորձին ստացավ ուժգին հարված: Դրանից հետո ադրբեջանցիները կարծես թե դիմում են առավելապես դիպուկահարների միջոցով մարդասպանության տարբերակին:
Կա մասնագիտական կարծիք, որ դիպուկահարի համար զինվորը հասանելի կդառնա միայն մարտական հերթապահության անվտանգության կանոնները խախտելու դեպքում: Միարժեք այդպես է, թե ոչ, իհարկե բավական բարդ է ասել: Խրամատային պատերազմը չափազանց ծանր է նաեւ հոգեբանական, նյարդային առումով:
Միեւնույն ժամանակ, բավական նյարդային ու բարդ հոգեբանական վիճակ է Ալիեւի մոտ, որը խորանում է ապրիլյան պատերազմից հետո, թե ներքին, թե արտաքին առումով: Աշխարհքաղաքական զարգացումների տրամաբանությունն ու ապրիլյան ագրեսիայի տապալումը նրան բերել է փակուղի: Եթե մինչեւ ապրիլ մարդասպանության կամ այսպես կոչված ռազմական դիվանագիտության քաղաքականությունը նրա համար հաջողված շանտաժ էր, ապրիլից հետո այն ավելի ու ավելի ստանում է բումերանգի էֆեկտ:
Ալիեւը մերժում է եւ դիմադրում Վիեննայի օրակարգին, մյուս կողմից սակայն մերժման գործիք մնացած մարդասպանությունը էլ ավելի է ակնառու դարձնում այդ օրակարգի անհրաժեշտությունը:
Իհարկե, քաղաքական այդ համատեքստից դուրս եւ ամեն ինչից վեր է մարդկայինը, որն արժենում է երկու կողմի զինծառայողների կյանքեր: Սակայն, Վիեննայի օրակարգը հենց այդ կյանքերն ապահովագրելու օրակարգն է: Սակայն դրանից դուրս, հայկական կողմն անկասկած պետք է ունենա իր զինծառայողների կյանքն ապահովագրող իր գերակա օրակարգը, որը առաջնագծում զինվորի անվտանգության բարձրացմանը ուղղված անընդհատ քայլերն են՝ թե կարգապահության, թե ռազմա-տեխնիկական հագեցածության հարթության վրա:
2016 թվականի նոյեմբերի 13-ին Չարբախում երկու անձի աղմկահարույց սպանության գործով այսօրվա դատական նիստում Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը, հաշվի առնելով պաշտպանական կողմի դիրքորոշումը, լրագրողներին արգելեց տեսանկարահանել ու լուսանկարել: Նշենք, որ լրագրողների՝ տեսանկարահանումը թույլ տալու «միջնորդությանը» դեմ չէին այս գործով մեղադրանքը պաշտպանող երկու դատախազները: Փոխարենը նկարահանմանը դեմ էինք գործով ամբաստանյալներ` հայտնի քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկը՝ Ալիկ Բանդուրյանը, նրա մտերիմ` Բդո մականունով հայտնի Արմեն Գասպարյանը և Չարբախցի Գեղամ մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանը:
Այսօրվա դատական նիստում գործով ամբաստանյալ Ալիկ Բանդուրյանին դատարան էին տեղափոխել անվասայլակով` հաշվի առնելով, որ նա վիրահատություններ է տարել և դժվարությամբ է տեղաշարժվում: Բանդուրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը դատարանին միջնորդեց իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինել անազատության հետ կապ չունեցող խափանման միջոցով, իսկ դրա անհնարինության դեպքում նրան գրավի դիմաց ազատ արձակել: Գրավի չափը Երեմ Սարգսյանը թողեց դատարանի հայեցողությանը: Պաշտպանի խոսքով` վերացել են իր պաշտպանյալին կալանքի տակ պահելու հիմքերը, բացի այդ` նրա մոտ առկա են այնպիսի հիվանդություններ, որոնք անհամատեղելի են անազատության մեջ մնալու հետ: Մասնավորապես, նրա խոսքով, Ալիկ Բանդուրյանը տառապում է շաքարային դիաբետով, ունի սրտի առիթմիա, ողնաշարի հոդերի տուբերկուլոզ, որը գտնվում է ակտիվ փուլում: Պաշտպանը դատարանին ներկայացրեց «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին ուղակված հարցման պատասխանը, համաձայն որի` նման ախտորոշում ունեցող հիվանդի բուժումը հնարավոր է կազմակերպել միայն «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն»-ում` անհապաղ, անկողնային ռեժիմով: Երեմ Սարգսյանը նշեց նաև, որ իր պաշտպանյալի համար դժվար է ամեն անգամ դատարան տեղափոխելը, քանի որ կալանավորներին տեղափոխող մեքենաները հարմարեցված չեն ողնաշարի խնդիր ունեցող անձանց համար: Նրա խոսքով` իր պաշտպանյալն անհապաղ բուժում պետք է անցնի քաղաքացիական մասնագիտացված հիվանդանոցում: Դատարան ներկայացվեց նաև Ալիկ Բանդուրյանի` հաշմանդամության 2-րդ կարգի վերաբերյալ վկայականը, որը նա ստացել է 1997-ին և, դրանով պայմանավորված, անժամկետ կենսաթոշակ է ստանում: Դատարանը քիչ հետո կվերադառնա խորհրդակցական սենյակից և կհրապարակի Բանդուրյանի պաշտպանի միջնորդության վերաբերյալ իր որոշումը:
Նշենք, որ Ալիկ Բանդուրյանը խնամքին ունի երեք անչափահաս երեխաներ: Բանդուրյանը մեղադրվում է 2016թ. նոյեմբերի 13-ին Պետրոս Իսրայելյանին այլ անձանց հետ համատեղ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառել դրդելու մեջ: Այսինքն` հորդորելու, շահագրգռելու եղանակով Պետրոս Իսրայելյանի մոտ Մուշեղ Մուշեղյանի նկատմամբ հանցավոր ոտնձգություն կատարելու վճռականություն է հարուցել, ինչպես նաև նույն օրը հանցավոր խմբին օժանդակել է պլանավորված հանցագործության անխոչընդոտ իրականացմանը` Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու գործընթացը հեշտացնելու, հետևաբար` խոչընդոտները վերացնելու եղանակով:
Նյութի աղբյուրը: Qocharr.com
«Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը նախ հիշեցնում է ցրտահարության, երկարատեւ ձմռան, ամռան երաշտի մասին և տեղեկացնում, որ այս ամենը նպաստել են թանկացումներին, քանի որ հենց երաշտի պատճառով էլ չունեցանք ակնկալվող բերքը, փոխարենն ունեցանք չորացած արոտավայրեր, որտեղ գյուղացին ուղղակի չէր կարողանում կեր կուտակել։
Այնուհետև խոսեց մի հրապարակման մասին, որում գրվել էր, որ կարտոֆիլը մնացել է դաշտերում և 50 դրամով չի վաճառվում։ «Խեղկատակությունը չափ ու սահման ունի։ Ես ստույգ ինֆորմացիա եմ տալիս, որ հենց այսօրվա տվյալներով՝ 130 դրամով հայկական կարտոֆիլն արտահանվում է Վրաստան։ Մեզ էլ չի բավարարելու գարնանը, որովհետև երաշտը մոտ 20 տոկոսով ազդել է նաև կարտոֆիլի բերքի վրա։ Եթե գյուղացին 4-5 ջուր պետք է աներ, 11 ջուր է արել Շիրակի գոտում, որ բերքը փրկի»,- ասաց նա:
Բերբերյանը հայտարարեց, որ գարնանը կարտոֆիլի գինը կլինի 300-400 դրամ․ «Ինչ ասել եմ՝ եղել է, չէ՞։ Իսկ երբ վարչապետի հետ քննարկեցինք, որ կարտոֆիլի սերմացուն հարկավոր է շատացնել, Գյուղնախարարությունը գնաց գարու սերմ բերեց, որն այսօր պահեստներում կուտակվել է, ու չգիտեն՝ ինչ անեն։ Գարին իրենց հոգեհարազատ կուլտուրա է։ Պետք է տնկանյութի քանակը վերականգնել, սորտաթարմացում, սերմաթարմացում անել, բարձր վերարտադրության սերմեր ունենալ։ Կարտոֆիլի ֆաբուլա տեսակը քիչ ոռոգում է պահանջում և կայուն բերք է տալիս, այդ սորտը մենք Հայաստանում տեղայնացրել ենք, և 3-4 ջրով կայուն բերք է տալիս»:
Այնուհետև ասաց, որ մեկ շաբաթ առաջ դիմել են ՀՀ վարչապետին, որպեսզի նա էլ դիմի միջազգային կազմակերպություններին, ԱՄՆ-ին, ՌԴ-ին, ԵԱՏՄ-ին, որպեսզի մեզ օգնեն անասնակերով։ «Եթե չօգնեցին, ապա 30-40 տոկոսի անասնագլխաքանակի կորուստ ենք ունենալու»:
Երեւանի ավագանու Հանրապետական խմբակցության անդամ Կամո Հովհաննիսյանը պատրաստվում է դատի տալ ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամներից Մարինա Խաչատրյանին, որն ըստ իրեն, վիրավորել է Տարոն Մարգարյանին:
«Պահանջում եմ, որ այլեւս այդպիսի ռեպլիկներ չանեք, որովհետեւ, եթե դուք՝ որպես ավագանու անդամ, ցանկացել եք այս ավագանիում մասնակցություն ունենաք, դուք իրավունք չունեք վիրավորել Երեւանի քաղաքապետին: Դուք ինչպե՞ս եք պատասխան տալու, եթե ես ձեզ դատի տամ, ես պատրաստ եմ հենց վաղը ձեզ դատի տալ՝ ձեր հերյուրանքների համար»,- ասաց Կամո Հովհաննիսյանը՝ նշելով, որ «Երկիր ծիրանի» խմբակցության անդամը տեղյակ չի, թե ով ինչպես է ընտրվել ավագանու անդամ:
«Դուք ծիծաղելի հարցեր եք տալիս, եւ ես ձեզ զգուշացնում եմ, որ ես ձեզ դատի եմ տալու հերյուրանքների համար: Ոչ մեկը ձեզ եւ որեւէ մեկի իրավունք չի տվել ՀՀ նախագահին, ով ուզում է լինի, այդպիսի վիրավորանքներ հասցնել եւ Երեւանի քաղաքապետին, քաղաքապետարանի ավագանու նիստին, էդ իրավունքը ձեզ ոչ մեկ չի տվել»,- ասաց Կամո Հովհաննիսյանը:
Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանն էլ շարունակելով Կամո Հովհաննիսյանի խոսքն ասաց, որ եթե որոշել են ինչ-որ ցնորքով քաղաքային իշխանության կյանքը դժոխքի վերածել, ապա դա չի հաջողվի: «Ես այլեւս համոզված եմ՝ տհասության բնածին վկայականով աստված ձեզ արդեն դարձրել է դժոխքի բաժին, մենք ձեզ դրախտ բերողը չենք»,- ասաց Կամո Արեյանը: Վերջինիս խոսքերն այնքան ոգեւորեց նույն խմբակցության անդամ Աստղիկ Գեւորգյանին, որ նա սկսեց միայնակ ծափահարել Կամո Արեյանին:
Կամո Արեյանը շարունակեց իր խոսքը. «Հաշվի առեք եւ ռեխներդ բացելուց առաջ քաղաքապետի անձի եւ մեր վաստակի եւ աշխատանքի հանդեպ հաշիվ տվեք ձեզ, որ կզրկվեք մի կտոր դրախտի այս բաժնից»:
Հանրապետական խմբակցության ավագանու անդամներից մեկն էլ նետեց. «Կերա՞ր, աղջի»:
Նշենք, որ Երեւանի ավագանին այսօր պատվավոր քաղաքացիների կոչումներ շնորհեց Արտավազդ Փելեշյանին, Ռալֆ Յիրիկյանին, Նարա Շլեպչյանին եւ Ռազմիկ Դավոյանին, իսկ բնակարաններով ապահովեցին Ռուբեն Մաթեւոսյանը, Ռուդոլֆ Ղեւոնդյանը եւ Սեւակ Ավետիսյանը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող, 1992-ին ծնված Ջավիդ Ջալալ օղլու Մամեդովը, համաձայն ադրբեջանական վարկածի, մահացել է իրեն ամրակցված ինքնաձիգից անզգուշության հետևանքով արձակված կրակից։
Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը, միջադեպն արձանագրվել է Բեյլագանում տեղակայված զորամասերից մեկում։ Այլ մանրամասներ այս պահի դրությամբ հայտնի չեն։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը միջադեպը չի մեկնաբանել։
Նկատենք, որ հետևելով ադրբեջանական բաց աղբյուրների տվյալներին՝ ադրբեջանական զինուժը 2014-ի օգոստոսին ունի արդեն 18 զոհ։
ՀՀ Ազգային ժողովում մեկնարկած «Զինապարտության և զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն, անդրադառնալով մեր երկրի պաշտպանական համակարգին վերաբերող մի շարք խնդիրների՝ նշեց, որ այս նոր օրենքը միտված է նրան, որ բանակում ծառայող բոլոր սպաներին բնակարաններ հատկացվեն հարմար պայմաններով. «Սպաների բնակարանային ապահովման ծրագրով՝ վերջին տարիներին բնակարան է ստացել մոտ 1700 սպա։ Սակայն խնդիրը դեռ չի լուծվել, քանի որ եղել են սպաներ, որ արհեստականորեն վատթարացրել են իրենց բնակարանային պայմանները ու արդյունքում ձևավորվել է բնակարանի խնդիր ունեցող սպաների հսկայական ցուցակ»,-ասաց նախարարը:
Նախարարը նշում է, որ խոսքը վերաբերում է մինչ օրս գործած բոլոր հիպոթեքային ծրագրերի համեմատ անհամադրելի ավելի հարմար պայմաններին։ «Ընդ որում՝ յուրաքանչյուր սպա, անկախ նրանից, ինքը հայրական տուն ունի, թե հատուկ վատթարացնում է իր պայմանները, ծառայության ընթացքում մեկ անգամ կարող է այդ ծրագրից օգտվել։ Որևէ բան կեղծելու, սարքելու խնդիր չի լինի», — ասաց Վիգեն Սարգսյանը:
Վերջինիս խոսքով՝ կա նաև մեկ այլ խնդիր՝ սահմանային տարիքի հասած սպայական անձնակազմի զորացրման հարցը. այս նոր օրենքով առաջարկվում է չերկարացնել սպաների սահմանային տարիքը. «Օրենքով կարող էր երկարացվել մինչև հինգ տարի, և այդ գործընթացը սուբյեկտիվ էր, կամ կարող էին չերկարացնել, հետաձգել։ Արդարության նկատմամբ լուրջ խնդիր էր ձևավորում սպայական անձնակազմի շրջանում, կոռուպցիոն ռիսկեր էր պարունակում իր մեջ», – ընդգծում է նախարարը և հավելում, որ առաջարկվող փոփոխությունով՝ պետք է այլևս չերկարացնել սպաների սահմանային տարիքը:
ԱՄՆ Մերիլենդի համալսարանի գիտնականները հայտնել են, թե որոնք են 10 ամենաանարդյունավետ ախտորոշիչ պրոցեդուրաներն ու բուժման մեթոդները, գրում է Science Alert պորտալը։
Հետազոտողները PubMed բժշկական ու կենսաբանական հրապարակումների տվյալների բազայում փնտրել են հոդվածներ, որտեղ հանդիպում էր «չափազանցված գործածում» հասկացությունը, նաեւ հիշատակումներ «ավելորդ, անհամապատասխան ու ոչ պարտադիր» բուժման միջոցների մասին։ Որոնման միջոցով գտել են ավելի քան երկու հազար արդյունք, որոնցից էլ ի վերջո 122 զեկույց են առանձնացրել։ Այդ զեկույցներում խոսվում է այն դեպքերի մասին, երբ թերապիան հիվանդին կարող է ավելի շատ վնաս տալ, քան օգուտ։
Այդ ցանկում ընդգրկվել են․
Տրանսէզոֆագեալ էխոկարդիոգրաֆիան՝ ինվազիվ պրոցեդուրա, որը թույլ է տալիս կերակրափողի միջով հետազոտել սիրտն ու անոթները ։ Չնայած այս ախտորոշիչ մեթոդը համարվում է առավել ճշգրիտ, քան սովորական էլեկտրասրտագրությունը, բայց այն կապակցված է հիվանդի համար որոշակի ռիսկերի հետ, այդ թվում անեսթեզիայի պատճառով։
Թոքերի համակարգչային տոմոգրաֆիա—անգիոգրաֆիա ։Այս պրոցեդուրան շնչառական խնդիրներով հիվանդների մոտ թոքային զարկերակի թրոմբոզի ախտորոշման համար է։ Չնայած այս մեթոդը շատ ճշգրիտ է՝ դրա կիրառումը որոշակի ռիսկեր է պարունակում հիվանդների համար, օրինակ նա ստիպված է լինում սպասել, մինչեւ կազատվի սարքը, իսկ նրա վիճակն այդ ընթացքում կարող է վատանալ։ Բացի այդ՝ այդ պրոցեդուրայի ընթացքում հիվանդը ճառագայթման որոշակի չափաբաժին է ստանում։
Քներակի ՈՒՁՀ եւ ստենտավորում։ Վերլուծությունը ցույց է տվել, որ դեպքերի 90 տոկոսում քներակի ու առհասարակ վզի անոթների ուլտրաձայնային հետազոտությունը նշանակվում է այն հիվանդներին, որոնք մոտալուտ ինսուլտի նշաններ չունեն։ Արդյունքում զարկերակների ստենտավորման (անոթների բացվածքի լայնացում) վիրահատությունները անհիմն հաճախ են իրականացվում։ Հաշվի առնելով վիրահատական միջամտության ռիսկերը՝ հոդվածագրերը ենթադրել են, որ դեպքերի մեծ մասում հնարավոր էր շրջանցել նման միջամտությունը։
Թթվածնային թերապիան թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության դեպքում անօգուտ է, քանի որ հիվանդների թոքերին չի օգնում ավելի լավ աշխատել, չի լավացնում նրանց ինքնազգացողությունն ու կյանքի որակը, եզրակացրել են հետազոտողները։
Հակաբիոտիկներ չափից հաճախ նշանակելը։ Դեպքերի մոտ կեսում հակաբիոտիկները նշանակում են առանց անհրաժեշտության, ինչը բարձրացնում է հիվանդների առողջության համար ռիսկը, նաեւ նպաստում այդ դեղորայքի հանդեպ կայուն միկրոօրգանիզմների տարածմանը։
Շագանակագեղձի հեռացում PSA անալիզի (Շագանակագեղձի քաղցկեղի բիոմարկեր) վատարդյունքների պատճառով։ Վիճակագրությունը վկայում է այն մասին, որ այն հիվանդները, որոնց շագանակագեղձը հեռացվել է PSA վատ արդյունքների պատճառով, ու նրանք, ովքեր վիրահատության չեն ենթարկվել, շագանակագեղձի քաղցկեղից մահացության նույն մակարդակն ունեն։ Հաշվի առնելով վիրահատության հետ կապակցված բոլոր ռիսկերը՝ հետազոտության հեղինակները համարում են, որ շատ դեպքերում դրանք գերազանցում են միջամտության հնարավոր օգուտները։ Այդ նույն պատճառով՝ գիտնականները կարծում են, որ PSA անալիզներից առհասարակ պետք է հրաժարվել։
Ծնկի հոդի կտրված մենիսկի հեռացման վիրահատությունը նույնպես անօգուտ է, եզրակացրել են գիտնականները։ Այն չի ազատում տհաճ ախտանշաններից ։ Այդ դեպքում շատ ավելի արդյունավետ ու անվտանգ ռազմավարություն են համարվում կոնսերվատիվ բուժումն ու ռեաբիլիտացիայի մեթոդները։
Համակարգչային տոմոգրաֆիայի գործածումը ցանկացած շնչառական ախտանշաններիդեպքում։ Եթե հիվանդը չունի լուրջ ախտանշաններ, որոնք սպառնում են նրա կյանքին, համակարգչային տոմոգրաֆիա անելն անիմաստ է։ Նախ՝ ՀՏ սկանավորումը դժվար թե ազդի բուժման ելքի վրա, բացի այդ, այն կարող է կեղծ դրական արդյունք ունենալ ու մասնագետներին մոլորության մեջ գցել։
Ստացիոնարում գտնվող հիվանդների համար սննդային աջակցությունը։ Թերսնուցումն ու սննդարար նյութերի պակասը վնասակար են ցանկացած հիվանդի համար, բայց սննդային աջակցությունը չի բարձրացնում ծանր հիվանդների ապաքինման հավանականությունը ու չի կրճատում հիվանդանոցում մնալու ժամանակը։ Ավելին՝ որոշ դեպքերում սննդային աջակցությունն ավելի շատ վնաս է պատճառում, քան օգուտ։
Սրտի տոմոգրաֆիա։ Վերջին տասնամյակում սրտի տոմոգրաֆիա սկսել են եռակի հաճախ անել, քան նախկինում։ Որպես կանոն դա միայն հանգեցնում է հիվանդանոցում ավելորդ ժամանակ անցկացնելուն ու ավելորդ միջամտությունների։
«Միսս Հայաստան 2017» մրցույթում հաղթած Լիլի Սարգսյանին Ֆրանսիայից նոր թագ են ուղարկել: Այս մասին ասաց մրցույթի ղեկավար Գոհար Հարությունյանը: Սեպտեմբերի 24-ին անցկացված մրցույթից հետո թագի հովանավորի՝ «Արտյոմս» ընկերության հետ տարաձայնություն էր առաջացել, քանի որ հաղթողին հայտարարելիս իրենց անունը չէր հնչեցվել: Մրցույթի ղեկավարներն էլ որոշել էին ետ տալ թագը հովանավորին: Հետագայում կողմերը բանակցել են թագը հաղթողին վերադարձնելու շուրջ, սակայն համաձայնության չեն եկել:
«Հայտարարությունը չարվեց, եւ մենք որոշեցինք գովազդային գերի չդառնալ, քանի որ նրանց պահանջները շատ մեծ էին: Հետո իմանալով տեղի ունեցածի մասին՝ Ֆրանսիայից հաղթողին համարժեք թագ ուղարկեցին: Իրենք խնդրել են, որ չմեկնաբանենք իրենց մասին, կարծում եմ՝ ընկերություն է: Առհասարակ ասեմ, որ սփյուռքը շատ դրական է արձագանքել մրցույթին: Ովքեր թերություններ էին նկատել առաջարկեցին օգնել»,- ասաց Գոհար Հարությունյանը:
Նա նաեւ տեղեկացրեց, որ իրենք շարունակելու են իրենց գործունեությունը: Մյուս տարի նույնպես մրցույթ է լինելու, սակայն մի փոքր ավելի շուտ, այլ ոչ թե աշնանը:
«Մայիս-հունիս ամիսներին կլինի, քանի որ ամռանը շատ դժվար է աշխատել: Եվ հետո աշնանը շատ միջազգային մրցույթներ կան, եւ դրանց չենք հասցնում մասնակցել: Ավելի լավ է՝ գարնանն անենք, որ ավելի շատ միջազգային մրցույթների կարողանանք մասնակցել նաեւ վիցե միսսերի հետ»,- ասաց նա:
«Միսս Հայաստան 2017»-ի հաղթող Լիլի Սարգսյանն այս շրջանում պատրաստվում է Չինաստանում կայանալիք «Միսս աշխարհ 2017»-ին: Մեկնելու է հոկտեմբերի 18-ին, եզրափակիչը լինելու է նոյեմբերի 18-ին:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.