23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Հայաստանի զինվորները վարժված են, նրանք շատ անձնվեր են, միշտ պատրաստ յուրացնելու նոր գիտելիքներ եւ կիսվել սեփական գիտելիքներով մյուսների հետ»,- «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ-ի Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ մայոր Լի Թաֆանելլին:
Գեներալի խոսքով, արդեն երկու տարի շարունակ Հայաստանից Կանզաս զինվորականների մեկ ջոկատ է ժամանում, հայ զինվորները ապրում ու վարժանքներ են անցնում ամերիկացի զինվորականների կողքին. «Մենք ցանկանում ենք օգնել Հայաստանին հզորացնել պաշտպանությունը մի շարք ոլորտներում, այդ թվում՝ արտակարգ իրավիճակների կառավարման բնագավառում»։
Ընդհանրապես, Հայաստանն ու Կանզասի Ազգային գվարդիան ունեն 14 տարվա համագործակցության պատմություն: Պաշտպանական ոլորտում հայ-ամերիկյան ռազմական համագործակցությունը կենտրոնացած է հիմնականում մարդասիրական ոլորտում: Ամերիկյան զինվորականները Հայաստանում նույնիսկ ծերանոցներ են վերանորոգում: Համագործակցության ոլորտներն ընտրում է Հայաստանը: Միացյալ Նահանգները օգնում է պատրաստել եւ զինել Հայկական բանակի բժիշկների եւ խաղաղապահների: Գեներալ Տաֆանելլիի խոսքով՝ Միացյալ Նահանգներն օգնում է հայ զինվորներին համապատասխանել ՆԱՏՕ-ի զորքերի բարձր չափանիշներին. «ԱՄՆ-ի նպատակն է ամրապնդել տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը, ինչպես նաեւ ժողովրդավարության եւ ազատ շուկայական հարաբերությունների հաստատում»:
Ամերիկյան գեներալը նշում է, որ Հայաստանի՝ ՀԱՊԿ-ի անդամակցությունը որեւէ կերպ չի խանգարում համագործակցություն զարգացնել Հայաստանի հետ. «Այդ փաստը երբեք չի խոչընդոտել համագործակցության մեր ծրագրերին, իսկ մենք աշխատում ենք Հայաստանի պաշտպանության եւ արտակարգ իրավիճակների նախարարությունների հետ»:
Հայաստանի հետ համագործակցության գործում Կանզասի Ազգային գվարդիան որեւէ կերպ կաշկանդված չէ նաեւ Հայաստանի տարածքում ռուսական զորքերի ներկայությամբ, նշում է Լի Թաֆանելլին. «Կանզասի Ազգային գվարդիայի համար Հայաստանում ռուսական ռազմակայանի առկայությունը որեւէ կերպ խոչընդոտ չի հանդիսացել Հայաստանի հետ մեր գործընկերության համար»:
Կանզասի Ազգային գվարդիայի հրամանատարի խոսքով՝ առաջիկայում Հայաստանի հետ համագործակցությունը շարունակելու է զարգանալ. «Իրոք շատ հետաքրքիր է հետեւել այս գործնական եւ անձնական սերտ հարաբերությունների կայացմանն ու ամրապնդմանը, եւ կարծում եմ, համագործակցության ծրագրերի հաջողության գաղտնիքը հենց այստեղ է: Հենց դա է ամենակարեւոր ապագայի ներդրումը»:
ՀԱՊԿ-ում ու Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) Հայաստանի դաշնակից Բելառուսը, որն այս տարվա սկզբին կլորիկ գումարի դիմաց Բաքվին էր արտահանձնել Արցախ այցելած բլոգեր Ալեքսանդր Լապշինին, խորացնում է համագործակցությունը Ադրբեջանի հետ ռազմատեխնիկական ոլորտում: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հոկտեմբերի 9-ին Մինսկում ընդունել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին՝ վերջինիս հետ քննարկելով Բելառուսի և Ադրբեջանի ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարները: Բելառուսի առաջնորդը հայտարարել է, թե Մինսկը մտադիր չէ արդարանալ Բաքին զենք մատակարարելու համար:
«Մեր հարաբերությունները չեն խախտում միջազգային որևէ պայմանագիր կամ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որևէ բանաձև: Մենք ինքնիշխան պետություն ենք և իրավունք ունենք որոշել համագործակցության այն ուղղությունները, որոնք համապատասխանում են ժամանակի ոգուն և մեր պետությունների պահանջներին»,- հայտարարել է Լուկաշենկոն:
Դիվերսիֆիկացման խնդիր
Իսկ ի՞նչ զինատեսակներ, ռազմական ի՞նչ տեխնիկա է Բելառուսը վաճառում Ադրբեջանին: Ընդհանրապես ի՞նչ հետաքրքրություն է Բելառուսը ներկայացնում Բաքվի համար ռազմական առումով, կամ ի՞նչ զինատեսակներ է վաճառում Բելառուսը, որն ադրբեջանցիները չեն կարող ձեռք բերել զենքի իրենց հիմնական մատակարարի՝ Ռուսաստանի շուկայում:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում խոսելով թեմայի մասին՝ Մոսկվայի Քաղաքական և ռազմական վերլուծությունների կետրոնի փոխտնօրեն, ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը տեղեկացրեց, որ ըստ մեզ հասանելի աղբյուրների, մինչ օրս Ադրբեջանը Բելառուսից գնել է հիմնականում հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միջոցներ և օգտագործված տանկեր:
«Ըստ էության, այս ամենը կարելի էր գնել նաև Ռուսաստանից, պարզապես հարցն այստեղ այն է, որ Ադրբեջանն ըստ երևույթին ուզում է դիվերսիֆիկացնել իր զենքի մատակարարներին, որպեսզի որևէ մեկից ուժեղ կախվածության մեջ չլինի»,- մեկնաբանեց Խրամչիխինը:
Փորձագետը չի բացառում նաև այն, որ Բելառուսը գուցե ավելի էժան գներով է զենք վաճառում, այդ պատճառով է Ադրբեջանը որոշ զինատեսակներ ձեռք բերում բելառուսական կողմից:
Իսկ Բելառուսի կողմից Հայաստանի դեմ պատերազմող Ադրբեջանին զինելը չի՞ հակասում արդյոք ՀԱՊԿ-ի ու ԵԱՏՄ-ի անդամ պետությունների դաշնակցային հարաբերությունների ոգուն: Պատասխանելով հարցին՝ Խրամչիխինն ասաց հետևյալը. «Գուցե և հակասում է: Դա շատ բարդ հարց է: Պարզապես Բելառուսը զենք է վաճառում նրան, ով ավելի շատ է վճարում: Ես որևէ քաղաքական աստառ չեմ տեսնում դրա մեջ: Այդ համագործակցությունը զուտ կոմերցիոն բնույթ ունի: Եթե Հայաստանը ավելի շատ փող տար, Բելառուսը զենք կվաճառեր նաև նրան: Ավելի ճիշտ՝ Բելառուսը զենք վաճառել է նաև Հայաստանին»:
Ինչ վերաբերում է ընդհանրապես Բելառուսի ռազմարդյունաբերական ներուժին, ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինն ասում է, որ որպես վերջնական արտադրանք Բելառուսն արտադրում է ոչ թե զենք, այլ զանազան համակարգեր, առաջին հերթին՝ էլեկտրոնիկա, և ունեցած հնարավորությունների շնորհիվ բելառուսցիները պարզապես արդիականացնում են խորհրդային տեխնիկան. «Նրանք չեն արտադրում նոր տեխնիկա, այլ արդիականացնում են այն, ինչ արդեն կա, և հենց այդ արդիականացված զինատեսակներն էլ վաճառում են»:
Մատակարարումները՝ թվերով
Ըստ ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրի, 2004-2012 թթ. ընթացքում Բելառուսը Ադրբեջանին մատակարարել է 167 մլն ԱՄՆ դոլարի արժողության սպառազինություն և ռազմական տեխնիկա, մասնավորապես՝ տանկեր (153 միավոր), հրետանային համակարգեր՝ 122 մմ Դ-30 հաուբից հրանոթներ (120 միավոր), «Պիոն» ինքնագնաց հաուբիցներ (12 միավոր), ԲՏՌ-70 (60 միավոր), ինչպես նաև 11 միավոր Սու-25 ինքնաթիռներ: Ադրբեջանցիները Բելառուսից ձեռք են բերել նաև «ԲՈՒԿ-ՄԲ» զենիթահրթիռային համալիրներ:
Խաղաղության խնդիրների ուսումնասիրության ստոկհոլմյան միջազգային ինստիտուտի (SIPRI)՝ 2016 թ. սպառազինությունների միջազգային վաճառքի միտումների մասին զեկույցի համաձայն՝ Բելառուսը 2012-2016 թթ. ընթացքում 625 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ զենք է արտահանել տարբեր երկրներ՝ զենք արտահանող առաջին 25 երկրների ցուցակում զբաղեցնելով 18-րդ տեղը: Այս ժամանակահատվածում Բելառուսի կողմից արտահանված սպառազինության 11 տոկոսը (68 մլն 750 հազար դոլարի չափով) վաճառվել Ադրբեջանին, իսկ բելառուսական զենքի հիմնական գնորդը, ի դեպ, Չինաստանն է: Չինաստանը միաժամանակ Բելառուսի զենքի հիմնական մատակարարներից է:
Հայտնի սկանդալի հետքերով
Զենքի վաճառքի հարցում Բելառուսը զերծ չի մնացել նաև միջազգային սկանդալներից: Լրատվամիջոցները վերջերս կրկին գրեցին այն մասին, որ Բելառուսը 2015 թ. սկսած զենք է մատակարարում Սիրիայի ջիհադիստներին՝ ծայրահեղական ուժերին: Ի միջի այլոց, մեծ է հավանականությունը, որ այս հարցում ևս Մինսկն ու Բաքուն սերտորեն համագործակցում են: EADaily պարբերականը գրում է, որ Բելառուսը զենք է մատակարարում Սիրիայի ահաբեկչական խմբերին ոչ թե ուղղակիորեն, այլ միջնորդավորված՝ այլ պետությունների միջոցով: Մասնավորապես, նշվում է Բուլղարիայի և արևելաեվրոպական մի քանի այլ երկրների մասին: Եվ այս իմաստով ամենևին չի բացառվում, որ բելառուսական զենքը Սիրիայի հակամարտության գոտիներ տեղափոխելու հարցում «բելառուս եղբայրներին» օգնել է Ադրբեջանը, որը, ինչպես բուլղարական «Տրուդ» թերթն էր բացահայտել, նույն Բուլղարիայի օգնությամբ, դիվանագիտական չվերթների քողի տակ զենք է տեղափոխել հակամարտության տարբեր գոտիներ՝ ներառյալ Սիրիան:
Ադրբեջանը փորձում է հակակշիռ ստեղծել հայկական «Իսկանդերին»
Թվում է, թե Բելառուսն առանձնահատուկ ինչ-որ զենք կամ ռազմական տեխնիկա չի տրամադրում ադրբեջանական կողմին: Նշված բոլոր զենքերը մեզ հայտնի են, և Ադրբեջանը դրանք բոլորը կարող էր գնել ու գնում է նաև Ռուսաստանից: Բայց բելառուսա-ադրբեջանական համագործակցության շրջանակներում կարող են լինել որոշ զարգացումներ, որոնք առավել մտահոգիչ են Հայաստանի պաշտպանության և անվտանգության տեսանկյունից: Ռազմական փորձագետ Ալեքսեյ Ալեսինը «Բելառուսկայա դելովայա գազետային» ասել է, թե Բելառուսը շատ բան է արել Ադրբեջանի ՀՕՊ-ն ամրապնդելու համար՝ նախաձեռնելով Ադրբեջանի ՀՕՊ բոլոր համակարգերի, մասնավորապես Ս-200, Ս-125 և «ԲՈՒԿ-ՄԲ» զենիթահրթիռային համալիրների արդիականացումը: Ալեսինը նաև նշել է, թե հնարավոր է, որ Լուկաշենկոյի և Հասանովի հանդիպման ընթացքում բելառուսական կողմն առաջարկած լինի Ադրբեջանին մատակարարել «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր:
«Ռուսաստանը մատակարարել է Հայաստանին «Իսկանդեր Է» համակարգեր, որոնք կարող են խոցել թիրախը 280 կմ հեռավորության վրա, և չեմ բացառում, որ հավասարակշռության պահպանման համար Բելառուսը կարող է 200 կմ հեռահարության «Պոլոնեզ» համակարգեր մատակարարել Ադրբեջանին»,- ասել է փորձագետը:
ՌԴ Ռազմական գիտությունների ակադեմիայի պրոֆեսոր Ալեքսանդր Տիխանսկին այլ կարծիք ունի Ադրբեջանին «Պոլոնեզի» մատակարարման հավանականության մասին՝ ասելով, որ դժվար թե Բելառուսը նման բան անի, քանի որ Լուկաշենկոն Հասանովի հետ հանդիպման ընթացքում շեշտել է այն հանգամանքը, որ իրենք արտահանում են «ոչ հարձակողական» զինատեսակներ:
Ալեքսանդր Խրամչիխինն իր հերթին ասաց, որ ինքն ամենևին չի բացառում «Պոլոնեզի» վաճառքը Ադրբեջանին:
«Ես ոչինչ չեմ բացառում, որովհետև ինչպես արդեն ասացի վերևում՝ Բելառուսին փող է պետք, և եթե Ադրբեջանը ցանկանա գնել, ապա Բելառուսը կվաճառի: Ինչ վերաբերում է հարցին, թե որքանով այդ համակարգերը կարող ենք համարել պատասխան «Իսկանդերին», ապա որոշ իմաստով՝ այո: «Պոլոնեզն» իրականում չինական համակարգ է: Դրանք աշխարհում ամենամեծ հեռահարության համազարկային կրակի ռեակտիվ համակարգերն են: Իհարկե, «Պոլոնեզն» այնքան հեռու չի խոցում, որքան «Իսկանդերի» հրթիռները, բայց կարող է համեմատվել «Իսկանդերի» հետ»,- նշեց Խրամչիխինը:
«Պոլոնեզ» համակարգերն արտադրվել են Բելառուսի ռազմարդյունաբերական համալիրի ուժերով: «Պոլոնեզն» առաջին անգամ փորձարկվել է 2016 թ. հունիսին, որից հետո այս համակարգերը մատակարարվել են Բելառուսի զինված ուժերին:
Ռուսաստանը Հայաստանին տրամադրում է 100 մլն դոլարի պետական արտահանման նոր վարկ՝ ժամանակակից սպառազինության և տեխնիկայի ձեռքբերման, մատակարարումների ֆինանսավորման համար:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև ՀՀ-ին պետական արտահանման վարկ տրամադրելու համաձայնագրի կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին հարցն ընդգրկված է ՀՀ կառավարության հոկտեմբերի 12-ի նիստի օրակարգում: Ըստ համաձայնագրի՝ 100 մլն դոլարի չափով ներգրավվող պետական արտահանման վարկը կտրամադրվի 20 տարի ժամկետով, որից 5-ը՝ արտոնյալ, տարեկան 3 տոկոս տոկոսադրույքով: Ընդ որում, ՀՀ կողմից նախատեսվում է համաֆինանսավորում համաձայնագրի շրջանակներում կնքվող պայմանագրերի արժեքի 10 տոկոսի չափով՝ ավանսային վճարումների տեսքով: Համաձայնագրի դրույթների հիման վրա ՀՀ պաշտպանության նախարարության և «Ռոսոբորոնէկսպորտ» ԲԲԸ միջև կստորագրվեն առանձին պայմանագրեր վերոնշյալ ժամանակակից սպառազինության և տեխնիկայի ՀՀին տրամադրելու կարգի, ժամկետների, այդ ռազմական տեխնիկայի կիրառմանը վերաբերող տեղեկատվության տրամադրման պայմանների, կողմերի պարտավորությունների, դրա նորոգման և տեխնիկական սպասարկման պարտավորությունների, ձեռքբերման համար վճարումների և այլ հարցերի վերաբերյալ: Նախագծի հիմնավորման համաձայն համաձայնագրի կնքումը համապատասխանում է ՀՀ ռազմավարական շահերին և դրա իրագործումը կծառայի ՀՀ անվտանգության ամրապնդման նպատակներին: Ռուսաստանի Դաշնության կառավարության հետ 2015-թ. հունիսի 26-ին ստորագրվել էր սպառազինություն ձեռք բերելու համար 200 մլն դոլարի վարկային համաձայնագիր, որն այժմ գործում է:
Armenpress.am
Ներկայացնում ենք առատաձեռն ղեկավարի վերջերս արձակած հրամանի պատմությունը:
Սաուդյան Արաբիայի ներկայիս թագավորը՝ Աբդուլ-Ազիզ-ալ-Սաուդը երկրի ղեկավարն է 2015 թ. հունվարից, երբ մահացավ իր եղբայրը:
Դրանից մի քանի շաբաթ անց նա հրաման արձակեց, որը ցնցեց բոլորին: Խոսքը այն մասին է, որ թագավորը դրամական պարգևի է արժանացրել բոլոր պետծառայողներին, թոշակառուներին, ուսանողներին՝ ընդհանուր 30 միլիարդ ԱՄՆ դոլար:
Ավելին, այդ հրամանով ներում է շնորհվում ավելի քան երկրի կես միլիոն քաղաքացու, ովքեր պարտք կամ տուգանք ունեն պետությանը, ընդհանուր՝ 133 000 ԱՄՆ դոլար:
Բոլոր օտարերկրյա կալանավորներին թագավորի այդ հրամանով արտաքսել են երկրից:
Նույն հրամանով, թագավորը հատկացնում է 20 միլիարդ դոլար բնակչությանը խմելու ջրով և էլեկտրականությամբ ապահովելու համար: Սալման իբն Աբդուլ-Ազիզ ալ-Սաուդը բոլոր գրական ակումներին, ՍԱ-ի սուպերլիգայի գավաթի ակումբներին հատկացրել է 10, 5 և 2-ական միլիոն րիալ գումար:
Բացի թվարկածից, արքան խրախուսական գումարներ է հատկացրել նաև սահմանափակ կարողությունների տեր մարդկանց, նպաստ ստացող մարդկանց:
infinityfunn.com
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը
Այս տարվա հունվարի 31-ին Ադրբեջանում ոչնչացված խումբը պատրաստվում էր գրոհել երկրի զորամասերից մեկը, պետական հաստատություններ, ինչպես նաև Ադրբեջանի Խորհրդարանի շենքը և սպանել պատգամավորներին. Նման պնդում հրապարակել է ադրբեջանական «Մինվալ» լրատվակայքը: Այս մասին գրում է razm.info-ն։
Ըստ «Մինվալի»՝ նախատեսված գործողությունների մասին իր ցուցմունքներում պատմել է խմբի միակ ողջ մնացած անդամ Ֆարիդ Սադիխովը:
Խումբը բաղկացած էր եղել 5 անդամից, որոնք պարբերաբար հավաքվել էին նրանցից մեկի տանը՝ Բաքվի Գարաչուխուր թաղամասում և քննարկել անելիքները: Նշվում է, որ Ադրբեջանի պետանվտանգության ծառայությունը խմբի վնասազերծման գործողություններ իրականացրել էր հենց այդտեղ:
Խումբը սկզբում մտադրություն էր ունեցել Ադրբեջանից մեկնել և համալրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շարքերը, սակայն հետո որոշել էր մնալ և գործունեությունը շարունակել Ադրբեջանում:
Գործողությունների համար բավարար միջոցներ ձեռք բերելու համար նախատեսվել էր թալանել գրավատներ, ալկոհոլի խանութներ և ունևոր մարդկանց տներ:
Խմբի գործողությունների աշխարհագրության մեջ էր մտնում նաև Ադրբեջանի հյուսիսային (ՌԴ սահմանակից) Գուսարի շրջանը: Այստեղ նախատեսվում էր գրոհել զորամասերից մեկը (ենթադրաբար զինամթերք ձեռք բերելու համար), ինչպես նաև թալանել տեղի ՏԻՄ ղեկավարությանը:
Արդեն մի քանի օր է, ինչ հայաստանյան թերթերում և սոցկայքերում ամենաշատը շրջանառվում է այն միտքը, որ Հայաստանի իշխանությունները պատրաստվում են ազատագրված որոշ տարածքներ ետ վերադարձնել Ադրբեջանին և կայքերը հեղեղված են տարաբնույթ մեկնաբանություններով: Չնայած երկրի այս ծանր վիճակին, միևնույն է՝ այսօր ժողովրդին ամենաշատը հուզող հարցը հենց սա է: Փոքրիկ էքսկուրսը վկայում է, որ 27 և ավելի տարիներ շարունակվող Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը հազար ու մի վայրիվերումներ է ունեցել և ամեն անգամ թվացել է, թե ուր որ է, մոտեցել ենք այդ հարցի վերջնական խաղաղ հանգուցալուծմանը, սակայն ամեն անգամ այն շատ արագ փլուզվել է, քանզի Ադրբեջանը երբեք նման հակվածություն չի ունեցել և չի էլ ունենալու: Զարմանալի է, որ Ադրբեջանի կողմից շարունակաբար իրականացվող այդ ակնհայտ բլեֆը մենք այդպես էլ չենք հասկանում:
Այդ մասին է վկայում մոտ օրերս ՄԱԿ-ի վերջին նստաշրջանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ուժի դիրքերից հնչող սպառնալից ելույթը, որի ընթացքում հպարտորեն մեջ բերեց 2016թ. ապրիլյան պատերազմը, որը որակեց որպես Ադրբեջանի հաղթանակ և որոշ տարածքների ետ գրավում: Ղարաբաղա-ադրբեջանական բանակցությունների մշտական փլուզման դինամիկան վկայում է այն մասին, որ Ադրբեջանը երբեք տրամադրված չի եղել խաղաղ բանակցությունների ճանապարհով հակամարտության հանգուցալուծմանը և ապագայում նույնպես չի փոխելու այդ մարտավարությունը: Քանի որ առ այսօր Ադրբեջանին ոչ մի կերպ չի հաջողվել ետ գրավել Ղարաբաղը (իսկ նրա նպատակը միշտ եղել է Ղարաբաղի ամբողջական գրավումը), ուստի նա ընտրել է մի ճղճիմ, նենգ մարտավարություն. մշտապես՝ ի լուր աշխարհի բարձրաձայնել, որ ինքը պատրաստ է խաղաղ ճանապարհով լուծել Ղարաբաղյան հակամարտության թնջուկը, սակայն երբ գալիս է կոնկրետ քայլերի ժամանակը, նա ուղղակի նենգաբար, ստոր կերպով ստում է, մշտապես փորձելով ինչ-ինչ արդարացումներ բարձրաձայնել և տապալել բոլոր պայմանավորվածությունները:
Բերեք հասկանանք, թե որն է այս ամենի հիմնական պատճառը: Գաղտնիք չէ, որ Ղարաբաղյան պատերազմում՝ առ այս պահը, Ադրբեջանը պարտվողի կարգավիճակում է և ինչպես սովորաբար լինում է, պարտվողները միշտ ձգտում են արդարացումների: Պատերազմի սկզբից մինչև հիմա, Ալիևի ցանկացած ելույթ, կլինի դրսում, թե իր երկրում, միշտ եզրափակվում է հետևյալ շեշտադրումով. Ղարաբաղը մեր հողն է և ամեն գնով մենք այն ետ ենք բերելու (այնքան է ասել, որ ինքն էլ է արդեն հավատում): Տարիներ շարունակ հնչեցվող այդ մտքի շուրջը Ալիևը կրակն է ընկել, քանզի որքան էլ միամիտ լինի Ադրբեջանի ժողովուրդը, միևնույն է՝ մտածում է. այս մարդը շարունակաբար խոսում է Ղարաբաղի ետ բերելու մասին, անցել են արդեն տասնյակ տարիներ, սակայն իրական առաջընթաց չկա ու չկա (բացառությամբ՝ ապրիլյան պատերազմի, որի ընթացքում իրենք ևս տվեցին հերթական՝ մեծ թվով զոհեր): Այսինքն, Ադրբեջանի ժողովուրդն արդեն համոզվել է, որ Ալիևի ելույթներն ու հայտարարությունները պարզ բլեֆ են, սուտ, խաբկանք, որով փորձում է կերակրել իրեն՝ արդարացնելու բյուջեի միլիարդավոր դոլարների վատնումն ու տասնյակ հազարավոր զոհերի փաստը:
Ավելին, այդ ամենից Ալիևն այնքան է իրեն կորցրել, որ անկարողությունից՝ արդեն տարիներ շարունակ, բացահայտ ռեպրեսիաներ է իրականացնում սեփական ժողովրդի նկատմամբ, որպեսզի վախի միջոցով նրա հիշողությունից ջնջի ղարաբաղյան հարցի վերաբերյալ իր հայտարարությունները: Որքան էլ, որ նա խորը քաղաքական գործիչ չլինի, այնուամենայնիվ, հասկանում է, որ բազմաթիվ անգամներ, տարբեր լսարանների առջև ի լուր աշխարհի հայտարարելով, որ անպայման ետ է բերելու Ղարաբաղը, սակայն անցել են տասնյակ տարիներ և ոչ մի էական առաջընթաց չկա, ուրեմն ինչ կմտածի ժողովուրդն իր նախագահի մասին: Ասվածը գալիս է վկայելու այն մասին, որ եթե նույնիսկ հաշվի չառնենք Ալիևի՝ թուրքին հատուկ սուտասան և ինտրիգան լինելու խառնվածքը, միևնույն է՝ նրա անկարողությունը և տարիների փուչ խոստումներն իր ժողովրդին, նրան բերել է մի վիճակի, որ նա ետդարձի ճանապարհ չունի և չի կարող գնալ խաղաղ բանակցություններով հակամարտության լուծման: Եվ նախկինում, և այս պահին նա ընդամենը խաղում է հայկական կողմի այն «միամիտ» հավատի վրա, որ նրանք ետ կվերադարձնեն որոշ տարածքներ՝ ինչ-որ կարգավիճակի դիմաց, որից ինքը հետագայում հեշտորեն կհրաժարվի՝ ի լուր աշխարհի հայտարարելով. ի՞նչ կարգավիճակի մասին է խոսքը, երբ իրեն ընդամենը ետ են վերադարձել իր տարածքները:
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության այսքան տարիների ընթացքը պարզորոշ հուշում է, որ եթե նույնիսկ Ադրբեջանին ետ վերադարձվեն ոչ թե մի քանի տարածքներ, այլև ողջ Ղարաբաղը, Ալիևը երբեք չի համաձայնի Ղարաբաղի որևէ՝ նույնիսկ հեղհեղուկ, ընդամենը անկախության նշույլներ պարունակող կարգավիճակի, այնպես որ, այդ ճանապարհը Հայաստանի համար փակ է և պետք է որոնել հակամարտության կարգավորման այլ ճանապարհ… Գաղտնիք չէ, որ ցանկացած հակամարտություն խաղաղ ճանապարհով լուծելու համար փոխադարձ զիջումներ են անհրաժեշտ, սակայն սա այն դեպքը չէ, որ Ադրբեջանը՝ հանձին Ալիևի, գնա դրան: Ժողովրդական լեզվով ասած՝ Ալիևը հերթական անգամ փորձում է քցել մեզ…
ԱՆԱՆԻԱ ՄԱՂԱՔՅԱՆ Քաղաքագետ, «Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ»
Օրեր առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարեցին, որ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը համաձայնել են հանդիպել: Դեռեւս չի հայտարարվել հանդիպման օրն ու ժամը, որի մասին, ըստ համանախագահների, կլինի հայտարարություն:
Սակայն, մինչ այդ հայտարարությունը կլինի, կարծես թե բավական մեծ է ռիսկը, որ չի լինի Սարգսյան-Ալիեւ հանդիպում: Համենայն դեպս, անցնող երկու-երեք օրերին ծավալվում են իրադարձություններ, որոնք տալիս են այդպիսի ենթադրության հիմք:
Իլհամ Ալիեւը Ադրբեջանի կառավարության նիստում հայտարարեց, որ բանակցությունը վերսկսվում է Հայաստանի նախապայմանները չեղարկելով: Ինչպես հայտնի է, Հայաստանի պայմանը հրադադարի եւ վստահության միջազգային մեխանիզմի ներդրումն է, որից հետո է միայն Երեւանը տեսնում բանակցելու իմաստ:
Ալիեւի այդ հայտարարությունից հետո հաջորդեց Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակի կոշտ արձագանքը, որով Երեւանը հայտարարեց Վիեննայի օրակարգից հետքայլի բացառման մասին, Ալիեւին կոշտ եւ կոպիտ բնորոշումով մեղադրելով պայմանավորվածությունները խախտելու համար:
Այդ արձագանքին էլ հաջորդում է ողբերգական տեղեկություն սահմանից՝ ադրբեջանական կրակոցից զոհվել է 19-ամյա հայաստանցի զինծառայող:
Սարգսյան-Ալիեւ հանդիպումից առաջ ակնհայտորեն լարվում է դիվանագիտական-քաղաքական վիճակը, ինչն էլ առաջացնում է հարց, թե արդյո՞ք դեռեւս ամբողջապես չհամաձայնեցված հանդիպումը հայտնվում է տապալման վտանգի առաջ:
Այդ հանդիպումը պետք է լիներ ապրիլյան պատերազմից հետո երրորդը՝ Սանկտ-Պետերբուրգում հունիսյան հանդիպումից ավելի քան մեկ տարի ընդմիջումից հետո: Երրորդ հանդիպումը ենթադրվում էր ավելի վաղ, դեռեւս 2016 թվականին, որպես Սանկտ-Պետերբուրգի շարունակություն: Այն կազմակերպելու պատրաստակամություն էր հայտնել Ֆրանսիան: Այդպիսով համանախագահները հերթով կազմակերպած կլինեին Սարգսյան-Ալիեւ հանդիպումներ՝ Վիեննայում ԱՄՆ հովանու ներքո, Սանկտ-Պետերբուրգում՝ ՌԴ, իսկ երրորդ հանդիպումը Ֆրանսիայի հովանու ներքո:
Բայց այն տեղի չունեցավ: Հետաքրքիր էր օրակարգային դինամիկան: Վիեննայի հանդիպման օրակարգում առաջնահերթը հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմն էր: Սանկտ-Պետերբուրգում այն դուրս մնաց ամփոփիչ հայտարարությունից: Հաջորդ օրն իսկ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն ասուլիսում հայտարարեց, որ թեեւ այդ հարցը դուրս մնաց Սանկտ-Պետերբուրգի օրակարգից, այդուհանդերձ իրենց համար դա է առաջնահերթությունը: Հենց այդ ընթացքում էլ նա հայտարարեց, որ Ֆրանսիան պատրաստ է կազմակերպել երրորդ հանդիպումը:
Կար տեսակետ, որ երրորդ հանդիպումով Ֆրանսիան կփորձի գործընթացը վերադարձնել Վիեննայի առաջնահերթություններին, որից շեղելու փորձ արեց Ռուսաստանը Սանկտ-Պետերբուրգում:
Բանն այն է, որ հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմի, դիտարկման սարքավորումների ներդրումը փաստացի նշանակելու է արցախ-ադրբեջանական միջազգային սահմանագծում եւ ստատուս-քվոյի արձանագրում, անգամ խախտման դեպքում միջազգային պատասխանատվության ներքո:
Դա նշանակում է Կովկասում անվտանգության լիովին նոր համակարգի սաղմնավորում, որտեղ գերակա դիրքն այլեւս Ռուսաստանինը չէ: Միաժամանակ, այդ մեխանիզմի ներդրումը էապես կսահմանափակի ռազմական շանտաժը որպես գործիքակազմ դիտարկելու հնարավորությունը:
Ադրբեջանը բացահայտորեն դեմ է հանդես գալիս այդ հեռանկարին, ինչը հասկանալի է: Հասկանալի է նաեւ, որ Վիեննայի օրակարգն այդ առումով անընդունելի է նաեւ Ռուսաստանի համար: Թերեւս հենց այդ հանգամանքն էլ հանդիսացավ որոշիչ գործոն, որ Սարգսյան-Ալիեւ երրորդ հանդիպումը Սանկտ-Պետերբուրգից հետո տեղի չունեցավ:
Դրանից հետո իհարկե իրադարձությունները զարգացել են մեծ արագությամբ, լայն աշխարհքաղաքական մասշտաբով, փոխվել է Արեւմուտք-Ռուսաստան հարաբերությունների հաշվեկշիռը, իրավիճակը Մերձավոր Արեւելքում, Թուրքիայի խնդիրներն ու հարաբերությունը Ռուսաստանի ու Արեւմուտքի հետ, շոշափելի փոփոխություն է տեղի ունենում հայ-ռուսական հարաբերությունում՝ առերեւույթ դրանում Հայաստանի հպատակային դերի պահպանման պայմաններում: Փոխվում է իրավիճակը նաեւ ռուսական վերնախավում, որտեղ բավական ուժգնանում է շահերի բախումն ու նոր իշխանական դասավորության համար պայքարը:
Այդ ամենն իրենց հետքն են թողնում նաեւ տարածաշրջանի եւ Արցախի խնդրում ուժային կենտրոնների մոտեցումների, այդ թվում Ռուսաստանի քայլերի վրա: Մոսկվան մի կողմից ռազմավարական առումով դիմադրում է հրադադարի մեխանիզմի ներդրման միջոցով դե յուրե սահմանագծմանն ու անվտանգության կովկասյան նոր համակարգի սաղմնավորմանը, մյուս կողմից չի կարող թույլ տալ ներկայիս համակարգի այնպիսի ճաք, ինչպիսին ապրիլի պատերազմն է, առավել եւս խաղալ այդ ճաքի վրա, ակնկալելով դրա շնորհիվ ամրանալ արցախյան գոտում ռազմական ներկայությամբ:
Մոսկվան այդ բարդ ու երկիմաստ վիճակում է եւ թերեւս կմնա, քանի դեռ պարզ չէ, թե ուժերի ինչ դասավորություն է լինելու Կրեմլում 2018-ի նախագահի ընտրությունից հետո:
Սարգսյան-Ալիեւ երրորդ հանդիպման նախաձեռնության հերթական փորձը տեղի է ունենում այդ ամենի համատեքստում, երբ մարտավարական առումով կայունությունն ակնհայտորեն միջազային կոնսենսուս է, անգամ Թուրքիայի մակարդակում, եւ Ադրբեջանը մնացել է մենակ, մյուս կողմից ռազմավարական տեսանկյունից շարունակվում է խուլ դիմադրությունը տարածաշրջանի արդեն երկու տասնամյակի նոր ստատուս-քվոյին թեկուզ անուղղակի միջազգային իրավական ձեւակերպում տալու՝ հրադադարի պահպանման վերահսկողության միջազգային մեխանիզմ ներդնելու ուղղությամբ:
Սարգսյան-Ալիեւ երրորդ հանդիպումը, որի ուղղությամբ աշխույժ աշխատել են Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն, քայլ է այդ մեխանիզմը տարածաշրջանին մոտեցնելու ուղղությամբ: Այդ քայլը փաստացի վերջին երկու-երեք օրերի զարգացումների հետեւանքով կրկին հայտնվում է կասկածի տակ, հարց առաջացնելով, թե ու՞մ կարող է ձեռնտու լինել դրա տապալումը: Ամենեւին բացառված չէ նաեւ, որ Ռուսաստանի համար եթե ոչ տապալումը, ապա գոնե երրորդ հանդիպումը ոչ թե Արեւմուտքի, այլ Ռուսաստանի դաշտում անցկացնելը կարեւոր խնդիր է, գործընթացը վերահսկելու եւ Վիեննայի հարցում բեկումնային պայմանավորվածություն, այսպես ասած անշրջելի զարգացում թույլ չտալու համար: Այդ իմաստով ուշագրավ է, որ քաղաքական լարվածությունն աճում է Սոչիում ԵՏՄ ու ԱՊՀ վեհաժողովներից առաջ, երբ փորձագետները փորձում էին կռահել, թե արդյոք հենց այնտեղ կլինի Սարգսյան-Ալիեւ հանդիպումը: Ի վերջո, լարվածությունը կարող է առաջացնել հապճեպ Պուտինին «դիմելու» երկկողմ անհրաժեշտություն: Աշխատե՞լ է հնարքը:
Հիսուս ասում է.
-Այս բաներն ասացի ձեզ, որպեսզի ինձնով խաղաղություն ունենաք։ Աշխարհում դուք նեղություն կունենաք, սակայն քաջալերվեցե՛ք, որովհետև ես հաղթեցի աշխարհին։
Հիսուսն այս խոսքերը վերջացնելուց հետո աչքերը բարձրացրեց դեպի երկինք և ասաց.
-Հա՛յր, հասել է ժամանակը, փառավորի՛ր քո Որդուն, որպեսզի քո Որդին էլ քեզ փառավորի։ Դու նրան իշխանություն տվեցիր ամբողջ մարդկության վրա, որպեսզի հավիտենական կյանք տա բոլոր նրանց, որ տվեցիր իրեն։ Եվ հավիտենական կյանքը քեզ ճանաչելն է՝ որպես միակ ճշմարիտ Աստված, ճանաչել նաև Հիսուս Քրիստոսին, որին դու ուղարկեցիր։ Ես քեզ փառավորեցի երկրի վրա՝ ամբողջացնելով այն գործը, որն ինձ տվեցիր, որ կատարեմ։ Եվ այժմ, ո՛վ Հայր, փառավորի՛ր ինձ այն փառքով, որ ունեի քեզ հետ՝ աշխարհի ստեղծագործությունից առաջ։ Քեզ հայտնեցի բոլոր նրանց, որոնց ինձ տվեցիր այս աշխարհից։ Նրանք քոնն էին, և ինձ տվեցիր նրանց։ Նրանք գործադրեցին քո խոսքերը և այժմ իմացան, որ այն ամենը, ինչ տվեցիր ինձ, քեզնից է գալիս, որովհետև այն խոսքերը, որ ինձ տվեցիր, ես նրանց տվեցի, և նրանք ընդունեցին ու ճշմարտապես ճանաչեցին, որ ես քեզանից ելա, և հավատացին, որ դո՛ւ ուղարկեցիր ինձ։
(Հովհաննեսի ավետարան 16:33-17:8)
Հիշեցե՛ք ձեր առաջնորդներին, որոնք Աստծու խոսքը բերեցին ձեզ: Նայեցե՛ք, թե ինչպե՛ս ապրեցին ու ինչպե՛ս մեռան նրանք, և օրինա՛կ վերցրեք նրանց հավատից:
Հիսուս Քրիստոս նույնն է միշտ՝ երեկ, այսօր և հավիտյան:
Մի՛ տարվեք տեսակ-տեսակ օտարոտի ուսուցումներով:
(Պողոս առաքյալի նամակը եբրայեցիներին 13:7-9)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 12-ին, 13-ի գիշերը, 15-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ: 13-ի ցերեկը, 14-ին, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին հարավ-արեւմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանը 12-13-ը, 15-ի ցերեկը, 16-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով, 14-ի ցերեկը կբարձրանա 1-2 աստիճանով:
Երեւան քաղաքում հոկտեմբերի 12-ին եւ 15-ին՝ երեկոյան ժամերին, 13-ի գիշերը սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: 13-ի ցերեկը, 14-ին, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երեւան քաղաքի հոկտեմբերի 12-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան` 27.80C (2002 թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան` 1.60C (1983 թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան` 14.30C
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.