23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերահսկողական աշխատանքների շրջանակում խախտումներ է հայտնաբերել կաթի վերամշակման արտադրամասերում:
Սյունիքի մարզում գործունեություն ծավալող անհատ ձեռնարկատերեր Նորայր Սահակյանի և Լիաննա Գևորգյանի արտադրամասերում, մասնավորապես, չեն պահպանվել սննդամթերքի հիգիենային ՀՀ օրենսդրությամբ ներկայացվող պահանջները, նաև՝ հայտնաբերվել են մակնշման խախտումներ:
Շիրակի մարզի անհատ ձեռնարկատեր Աստղիկ Անանյանին պատկանող զովացուցիչ ըմպելիքների արտադրամասում նույնպես արձանագրվել են սանիտարահիգիենիկ խախտումներ: Երեք տնտեսվարողների արտադրամասերի գործունեությունը կասեցվել է:
Վանաձորում իրականացված ստուգման արդյունքում Ծառայությունն անհատ ձեռնարկատեր Սերգեյ Կարապետյանի մոտ արձանագրել է վտանգավոր սննդամթերքի թողարկման դեպք: Համաձայն լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ 13.09.2017-ի արտադրության «Պելմեններ» ապրանքատեսակն, ինչպես նաև «Կիևյան կոտլետներ»-ը և «Հավի մսով կոտլետներ»-ը մանրէաբանական ցուցանիշներով չեն համապատասխանել Մաքսային միության 034/2013 և 021/2011 տեխնիկական կանոնակարգով սահմանված նորմերին:
Արգելվել է նշված ապրանքատեսակների՝ պահեստում հայտնաբերված բոլոր խմբաքանակների (40 տուփ «Պելմեններ», 15 տուփ «Կիևյան կոտլետներ», և 18 տուփ «Հավի մսով կոտլետներ») իրացումն, իսկ լաբորատոր արդյունքների պատասխանից հետո տրվել է դրանք ոչնչացնելու հանձնարարական:
Անհատ ձեռնարկատեր Սերգեյ Կարապետյանի արտադրական գործունեությունը դադարեցվել է մինչև հայտնաբերված խախտումների վերցումը: Վերջինս պարտավորվել է արտադրությունը համապատասխանեցնել սահմանված նորմերին, թողարկել փորձնական արտադրանք և ներկայացնել լաբորատոր փորձաքննության:
Իսրայելցի երգչուհի Զեհեվա Կոհենը եւ ռեպեր Ավի Պանելը կատարում են աշխարհում լայն տարածում գտած «Մի գնա» երգը:
https://www.youtube.com/watch?time_continue=32&v=MQqMvUg0hYE
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը Թեհրանում քննարկել է իրանական գազի գնման եւ Իրանի տարածքով թուրքեմանական գազը Հայաստան տեղափոխելու հարցերը: Այս մասին հայտարարել է Իրանի նավթի նախարարի տեղակալ Ամիրհոսեյն Զամինինիային:
Հայաստանը տեղեկություն չի հայտնել պայմանավորվածությունների վերաբերյալ: Ավելին, պաշտոնական տեղեկություններում վարչապետի այցի մասին ավելի շատ ընդհանուր բառեր են, քան կոնկրետ պայմանավորվածություններ: Մարդիկ հարցնում են՝ ինչու՞ է Կարեն Կարապետյանը գնացել Ռուհանիի մոտ: Եթե իրոք պայմանավորվածություն կա գազ գնելու մասին, նշանակու՞մ է, որ տարածաշրջանում էներգետիկ կոնյուկտուրան փոխվել է:
Իրանի նավթի նախարարի տեղակալն ընդգծել է. «Քննարկվել է նաեւ Հայաստան թուրքմենական գազի «սվոփ» սխեմայով փոխադրման հարցը: Իրանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու այդ ծրագրի իրագործմանը»:
Եթե Հայաստանը ցանկանում է Թուրքմենստանից Իրանով գազ գնել, դա կարող է նշանակել, որ Հայաստանին ռուսական գազի մատակարարումը կասկածի տակ է: Բանն այն է, որ Հայաստանը բավարար չափով ռուսական գազ է ստանում, անգամ պետք եղածից ավելին: Պայմանագրում նշված տարեկան 2.2 միլիարդ խ/մ ծավալը չի ապահովվում: 2016 թվականին, օրինակ, Հայաստանն ընդամենը 1.87 միլիարդ խ/մ գազ է գնել, իսկ 2015-ին՝ 1.92 միլիարդ:
Ինչու՞ է Հայաստանն այլընտրանք փնտրում ռուսական գազին: Հայաստանի ղեկավարությունը տեղեկություննե՞ր ունի, որ Վրաստանը կարող է հրաժարվել ռուսական գազի տրանզիտից, թե՞ տրանզիտի պայմանները կփոխվեն այլ պատճառներով:
2017 թվականի հունվարին Վրաստանը Գազպրոմի հետ տրանզիտի համաձայնագիր է ստորագրել, որի համաձայն Թբիլիսին տրանզիտի դիմաց գումար է ստանալու, այլ ոչ թե նախկինի պես գազ: Համաձայնագիրը, ճիշտ է, ընդամենը երկու տարով է ստորագրվել՝ մինչեւ 2018 թվականի ավարտը:
Վրաստանի էներգետիկայի նախկին նախարար Կախա Կալաձեին մեղադրում էին այդ համաձայնագիրը ստորագրելու համար: Կալաձեն արդեն նախարար չէ, եւ Թբիլիսիում չեն բացառում, որ 2018 թվականին Վրաստանը կհրաժարվի ռուսական գազը Հայաստան տեղափոխելուց:
Հնարավոր է, դրանով են պայմանավորված Թուրքմենստանից գազ ստանալու Հայաստանի փորձերը: Ճիշտ է, հարց է ծագում, թե ինչու ոչ Իրանից: Ի վերջո, Իրանը գազի հսկայական պաշարներ ունի եւ կարող է Հայաստանին մատակարարել: Սակայն Երեւանն ու Թեհրանը կամ չեն կարողանում գին պայմանավորվել, կամ Իրանը չի ցանկանում գազ մատակարարել ռուսական (կամ եվրասիական) ենթակառուցվածքներին, կամ էլ Ռուսաստանը չի կարողանում Իրանի հետ սվոփի շուրջ պայմանավորվել:
Արդյոք գտնվել է «փոխզիջումային» ելք՝ գազ գնել Թուրքմենստանից, իսկ Իրանին վճարել տրանզիտի համար: Այս տարբերակը ձեռնտու է բոլորին, առավել եւս, որ վերջերս Պուտինը Թուրքմենստանում էր, եւ չի բացառվում, որ Բերդիմուհամեդովի հետ համաձայնեցրել է Հայաստանին սվոփ մատակարարումների հարցը:
Այս ֆոնին երկու կարեւոր հարց է մնում՝ Վրաստանը կդադարի՞ տրանզիտային երկիր լինել Հայաստանի համար, եւ ինչու՞ Հայաստանն ու Իրանը չեն կարողանում պայմանավորվել ուղիղ մատակարարումների շուրջ:
Նորք Մարաշի զինված խմբի գործով դատական նիստը հետաձգվեց: Դատարան ժամանած շտապօգնության բժիշկը տեղեկանք է տվել, որ ամբաստանյալ Վահան Շիրխանյանը ողնաշարի գոտկային շրջանում սուր ցավեր ունի, որոնք առաջացել են սայլակի ընկնելու պատճառով: Նախագահող դատավորը ասաց, որ նման պայմաններում որ ամբաստանյալը ի վիճակի չէ դատական նիստին նստելու, դատական նիստը չի կարող շարունակվել:
Հայտարարությամբ հանդես եկավ ամբաստանյալ Հարություն Սարիբեկյանը: Նա ասաց, որ արդեն 8 օր գտնվում է հացադուլի մեջ. «Շատ վճռական եմ տրամադրված, առողջական խնդիրների պատճառով պահանջում եմ փոխել իմ խափանման միջոց կալանավորումը: Խոստանում եմ ոչ մի բանի չխոչընդոտել: Ես իմ մաշկի վրա եմ զգում, որ առողջական վիճակս վատացել է»:
Նախագահողը ասաց, որ դատարանում որևէ փաստաթուղթ ներկայացված չէ ամբաստանյալի առողջական վիճակի վատացման վերաբերյալ: Եթե նման փաստաթուղթ լինի՝ դատարանը նոր միայն կարող է անդրադառնալ խափանման միջոցը փոխելու հարցին:
Ամբաստանյալ Էդուարդ Ներսիսյանի շահերի պաշտպան Կարմեն Պողոսյանը հայտարարեց, որ իր պաշտպանյալը 2016 թվականի օգոստոսին գլխուղեղի կաթված ես ստացել, ներկայումս գտնվում է Դատապարտյալների հիվանդանոցում՝ հետկաթվածային վերականգնողական շրջանում է: Նրան անհրաժեշտ է նեղ մասնագիտական հետազոտություններ, որոնք պետք է կատարվեն քաղաքացիական հիվանդանոցում՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում:
Նախագահողը տեղեկացրեց, որ այդ հիվանդանոցից հայտնել են, որ առայժմ հիվանդին ընդունել չեն կարող:
Դատական հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 20-ին:
Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը Երևանում վնասազերծել է ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի: ԱԱԾ-ի փոխանցմամբ, նոյեմբերի 25–ին ԱԱԾ աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ տան խուզարկության ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են, ապա կալանավորվել:
ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի և 2-րդ մասերով և 235–րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ Հանցավոր համագործակցություն ստեղծելը և դրան մասնակցել և Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:
Արցախի վրա հերթական հարձակումը կարող է շեղող քայլ լինել Նախիջևանից Երևանի ուղղությամբ իրականացվող հարձակման համար. դրա համար պետք է զորավարժություններն այս սցենարով անցկացնել, կարծում է գեներալ–լեյտենանտ Նորատ Տեր–Գրիգորյանցը։
Sputnik. Հայաստանը պետք է զորավարժություններ անցկացնի Նախիջևանի կողմից հարձակման սցենարով, Sputnik Արմենիային ասաց ԽՍՀՄ Զինված ուժերի Ցամաքային զորքերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, անկախ Հայաստանի ԶՈՒ ստեղծողներից մեկը, գեներալ–լեյտենանտ Նորատ Տեր–Գրիգորյանցը։
«2016 թվականի ապրիլին Ադրբեջանը հարձակում իրականացրեց Արցախի վրա։ Ամբողջ Հայաստանը սկսեց շարժվել Արցախի ուղղությամբ, իսկ Բաքուն կարող էր հարված հասցնել Նախիջևանից։ Դա կարող էր շեղող քայլ լինել։ Պետք է զորավարժություններ անցկացնել, որոնք ենթադրում են, որ Ղարաբաղի հարվածները կարող են հենց շեղող հանգամանք լինել», – ասել է Տեր–Գրիգորյանցը։
Նրա խոսքով` սցենարում որպես լրացուցիչ տարբերակ կարող է լինել նաև Տավուշի մարզին հասցված հարվածը (երրորդ)։
Գեներալ–լեյտենանտը նշեց, որ պետք է այնպիսի գործողություններ մշակել, ինչպես էշելոնային պաշտպանության կառուցումը, հակատանկային պահուստների հատկացումը, կրակի համակարգերի տեղադրումը, զորահավաքային տեղակայումը և այլն։
«Զորքերը նման սցենարի դեպքում պետք է պրակտիկ գործողություններ իրականացնեն։ Մեզ մոտ հարձակողական դոկտրինա չէ, այդ իսկ պատճառով կարևորը ժողովրդի և տարածքների պաշտպանությունն է», – ասաց Տեր–Գրիգորյանցը։
Նա նշեց, որ Նախիջևանում էր նախկին խորհրդային դիվիզիան, որն այնտեղ էր թողնվել Իրանի և Թուրքիայի հետ սահմաններն ամուր պահելու համար։ Մարդիկ, նրա խոսքով, հեռացան այնտեղից, բայց տեխնիկան մնաց, և Ադրբեջանը դիվիզիայի հենքի վրա այդտեղ մի ամբողջ կորպուս է տեղակայել։ Բացի այդ, Ադրբեջանին այդտեղ ակտիվ աջակցություն է ցուցաբերում Թուրքիան։
Մյուս կողմից` բուն Հայաստանի տարածքի վրա հարձակումը կարելի է դիտարկել որպես հարձակում ՀԱՊԿ–ի վրա։
Այդ պատճառով Հայաստանը զորավարժություններ կարող է անցկացնել ինչպես երկրի ԶՈՒ շրջանակներում, այնպես էլ ՀԱՊԿ–ի, ինչպես նաև Ռուսաստանի հետ, որի հետ Երևանը ռազմական պայմանագիր ունի։
«Փոխգործակցություն 2017» ՀԱՊԿ զորավարժություններին անդրադառնալով` Տեր–Գրիգորյանցը նշեց, որ դրանց հիմնական նպատակը զորքերի տարբեր տեսակների և ձևերի համակարգումն է։ Նրա խոսքով` ցանկացած զորավարժություն, այդ թվում նաև ՀԱՊԿ–ինը, հաշվի է առնում Կովկասում տիրող իրավիճակը։
«Գործընկերություն-2017» համատեղ զորավարժությունը անցկացվում է հոկտեմբերի 9-13-ը
Ընդհանուր առմամբ, «Ալագյազ» և «Բաղրամյան» զորավարժարանների տակտիկական գործողություններին մասնակցում են մոտ 2000 զինծառայող և ավելի քան 400 միավոր ռազմական տեխնիկա:
Զորավարժությունները ղեկավարում է Հարավ-Արևելյան վարչական շրջանի զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովը:
«Փոխգործակցություն —2017-ը» անցկացվում է հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արագ արձագանքման համատեղ ուժերի (ՀՌԿԿ) «Մարտական եղբայրություն —2017» գործառնական-ռազմավարական զորավարժության միասնական հայեցակարգի շրջանակներում:
Forbes ամսագիրը հոդված է հրապարակել «Հայաստանի աստղը. Ո՞ւմ և ինչի՞ համար է Ռուբեն Վարդանյանը բաժանում իր միլիոնները» վերտառությամբ ռուսաստանաբնակ հայ գործարար և բարերարի մասին:
Հոդվածում նշվում է, որ Ռուբեն Վարդանյանն ու Նուբար Աֆեյանը 2001-ից ի վեր գլխավորում են IDeA հիմնադրամը, և McKinsey-ի և այլ գործընկերների հետ մշակել են Հայաստանի զարգացման «Հայաստան 2020» ծրագիրը:
Նշվում է, որ IDeA հիմնադրամի առաջին նախագծերից էր աշխարհի ամենաերկար հետադարձ ճոպանուղին՝ «Տաթևերը», որը բացվել է 2010-ին, և ուր այցելել է կես միլիոն մարդ: Իսկ զբոսաշրջիկների հոսքը նպաստել է տարածաշրջանի զարգացմանը՝ մոտակա Գորիսում 10 նոր հյուրանոց է բացվել, ևս մոտ 2 տասնյակ հյուրանոցч Տաթևի վանքի հարևանությամբ:
Այնուհետև պարբերականը պատմում է Դիլիջանի միջազգային դպրոցի մասին, որտեղ 213 ուսանող կա 82 երկրից: Անդրադարձ է արվում նաև Վարդանյանի նախաձեռնած «Ավրորա» միջազգային մրցանակին:
Ըստ Վարդանյանի, մրցանակը շնորհվում է մարդկանց, որոնք փրկում են զինված հակամարտությունների զոհերին և որոնց մասին ոչ ոք չգիտի: «Բայց մրցանակը կարող է նպաստել, որ այլ մարդկանց օգնելը մեր մշակույթի մասը դառնա, իսկ փրկողների պատմությունը՝ հպարտության առարկան»,-ասել է բարերարը:
ՀՀ ԱԺ-ում ընթացող «Աղետների ռիսկերի կառավարման բնագավառում ազգային կարողությունների զարգացումը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի ազգային կոմիտեի նախագահ Կարինե Դանիելյանն անդրադառնալով անկախության տարիներին մայրաքաղաքում կատարված քաղաքաշինությանը, այն որակեց հակաէկոլոգիական, որի արդյունքում բարձրացել է աղետների ռիսկը:
«Կենտրոնն այլևս չխտացելու օրենքը մտավ ԱԺ, բայց, չգտեմ ինչու, մնաց, մնաց, մնաց ու հետ գնաց՝ չընդունվեց, բայց օրենքը կարևոր էր, մենք տեսնում ենք, որ նույնիսկ ամենաակտիվ սեյսմիկ գոտում կառուցվել են շինություններ։ Հյուսիսային պողոտան, օրինակ, կարող է օրինակ ծառայել, թե ինչպես չի կարելի սեյսմիկ ակտիվ գոտում նման շենք կառուցել»,- նշեց նա՝ հավելելով, որ կառավարության որոշում կա՝ այդ շենքերն Օպերայից բարձր չպետք է լինեն:
Դանիելյանի խոսքով, եթե Երեւանում աղետ լինի, որոշ դպրոցներից երեխաներին հնարավոր չի լինի տարհանել: «Աղետի դեպքում երեխաներին պետք է տարհանել, բայց հարց է առաջանում՝ ո՞ւր տարհանել։ Չարենցի դպրոցի դիմաց, օրինակ, ընդամենը մի քանի մետր տարածություն կա դպրոցի և կողքի բարձրահարկ շենքի միջև։ Կարծես՝ հատուկ շենքերը կառուցվել են նրա համար, որ աղետի պարագայում քանդվի դպրոցի գլխին», — ասաց Կարինե Դաբիլեյանը։
Վերջինս նաև ընդգծեց, որ վերջին տասնամյակում աղետները կրկնապատկվել են, վերջին եռամսյակում՝ եռապատկվել։ Դանիելյանը բարձրաձայնեց այն մասին, որ հակաէկոլոգիական շքեղ առանձնատները հիմնականում համարվում է մեծահարուստ պաշտոնյաների վիլլանները:
ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով Դանիելյանի մտահոգության ասաց.
«Ես չգիտեմ ով, որտեղ, ինչ ունի, բայց ես խոսեցի ռիսկների կանխարգելման մասին եւ մեր մամուլի գործընկերների կողմից պետք է ստեղծվի անհանդուրժող մթնոլորտ՝ ռիսկի չընկալման վերաբերյալ: Ինձ աջակցեք: Չեմ կարծում, որ ինչ-որ վայրում կա ռիսկային շինարարություն, եւ շարունակվում է այն ընթանալ, կարծում եմ, որ դա մամուլի շահարկումներն է միայն»,- ասաց նախարարը, երբ լրագրողները հետաքրքրվեցին, թե «Մոնումետում» վարչապետի կառուցվող առանձնատունն ընդգրկվում է Դանիելյանի մատնանշած հակաէկոլոգիական շինությունների մեջ:
Տոնոյանն իր խոսքում անդրադարձավ նաեւ այն խնդրին, որ շինարարություն իրականացնելու թույլտվության ոլորտում առկա է նաեւ կոռուպցիոն գործարքներ: Նախարարն էլի օգնության կանչեց լրագրողներին:
«Ոնց կարող է մի ոլորտում, որտեղ կա մեծ ֆինանսական ռիսկեր, չլինի կոռուպցիա, իսկ ո՞վ է ասում, որ չկա»,- նշեց նա:
Թուրքիայի ծայրահեղ ազգայնական կազմակերպության՝ «Ընդդեմ անհիմն հայկական պնդումների միության » (ASIMDER) ղեկավար Գյոքսել Գյուլբեյը հայտարարել է , որ ՀՀ Սփյուռքի նախարարությունը եւ հայամետ ՀԿ-ները ծրագրում են համշենահայերի միջոցով Թուրքիայի տարածքների հանդեպ պահանջներ ներկայացնել:
«Հայկական լոբբիստական կազմակերպությունները մտադիր են Եվրոպայում ապրող համշենահայերից համայնք ստեղծել , եւ ապահովել նրանց վերադարձը Թուրքիայի Սեւ ծովի ափամերձ տարածքներ», — ասել է Գյոքսել Գյուլբեյը:
Ըստ նրա՝ ներկայում համշենահայերի մասնակցությամբ անցկացվում են տարբեր կոնֆերանսներ, որոնց արդյունքում ուսումնասիրություններ են հրապարակվում այն մասին, որ Համշենի լեզուն հայոց լեզվի բարբառներից մեկն է, իսկ համշենցիներն էլ հայեր են:
Գյոքսել Գյուլբեյը նաեւ կոչ է արել Թուրքիայի Ներքին գործերի նախարարությանը հետեւել տեղի ունեցող դեպքերին եւ ակտիվորեն քայլեր ձեռնարկել համշենահայերի գործունեության դեմ:
Հոկտեմբերի 12-ինդաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 20:35-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Աղայան փողոցի 25 տանը հրդեհ է բռնկվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն՝ հաշված րոպեների ընթացքում, դեպքի վայր են ժամանել Վանաձորի թիվ 36 հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր քաղաքացիների օգնությամբ սկսել են պայքարել երկհարկանի տան 2-րդ հարկում առաջացած հրդեհի տարածման դեմ:
Օպերատիվորեն ժամանել են նաև Վանաձորի հիվանդանոցի հերթապահ խումբն, ինչպես նաև Վանաձորի քաղաքապետարանի համապատասխան բաժնի աշխատակիցները, որոնց դեպքի վայր է ուղարկել Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը: Ժամանել են նաև Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ, Ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները՝ մարզի քննչական վարչության պետ, Արդարադատության գնդապետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ հրդեհի հետևանքով տանը, ըստ նախնական տեղեկությունների, միայնակ մնացող 3-ամյա Էմիլ Խաչատրյանը մահացել է: 41-ամյա Նաիրա Խաչատրյանին տեղում հոգեբանական ու բժշկական օգնություն են ցուցաբերել բժիշկներն ու փրկարարները: Թե ինչն է եղել հրդեհի պատճառը՝ պարզ կլինի քննության ընթացքում:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում:
Ինչ վերաբերում է հոգևոր պարգևների մասին ձեր տված հարցին, ուզում եմ, որ իմանաք ճշմարտությունը, եղբայրնե՛ր։ Գիտե՛ք անշուշտ, որ մինչ հեթանոս էիք, ինչպե՜ս էիք քարշ գալիս անշունչ կուռքերից մեկից դեպի մյուսը։ Ուստի ուզում եմ, որ հասկանաք, թե ոչ ոք, ով Աստծու Հոգուց մղված է խոսում, չի կարող ասել. «Նզովյալ լինի Հիսուսը»։ Նույնպես էլ ոչ ոք չի կարող խոստովանել, թե՝ «Հիսուսը Տեր է», եթե չունենա Սուրբ Հոգին։
Թեև պարգևները զանազան են լինում, բայց նույն Հոգին է պարգևողը։ Զանազան հոգևոր պաշտոններ կան, այո՛, բայց նույն Տերն է դրանք բաշխողը։ Նույնպես և ծառայելու զանազան կարողություններ կան, բայց նույն Աստվածն է, որ դրանք տալիս է յուրաքանչյուրին։ Սուրբ Հոգին ամեն մեկի մեջ տարբեր ձևով է հայտնվում ընդհանուրի օգուտի համար:
(Պողոս առաքյալի առաջին նամակը կորնթացիներին 12:1-7)
Ռուբեն աբեղա Զարգարյան
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.