23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հիմա Երեւանը անդառնալիորեն վերադառնում է անցած դարասկզբի իր կարգավիճակին, երբ ոչ մի առնչություն չուներ Կովկասի եւ Փոքր Ասիայի արդյունաբերության, առեւտրի, քաղաքաշինության բուռն ծաղկման հետ: Բայց ի տարբերություն անցած դարասկզբի, երբ հայությունը անմիջական մասնակցություն ուներ տարածաշրջանի զարգացումներին, այս դարասկզբին մեր դերը լինելու է ստորագույնը: Հայաստանում մնացած, երրորդ կարգի ձեռներեցության ընդունակ տղերքը Երեւանից շարժվելու են երկիրը շրջանցող երկաթուղիների կողմը: Մի բան Ղազախից առնելու-սաղացնելու են Սադախլոյում, մի բան Նախիջեւանից առնել-տանելու են Իգդիր, մի մասն էլ շուլալվելու է Ախալքալաքի երկաթուղու մոտերքը: Արարատի տղերքը կաշխատեն փայ մտնել Հայաստան մտնող իրանական չամիչի գործում, դաշնակ շուստրիները բարեգործականի անվան տակ «տանիք կկանգնեն» Եվրոշուկայում չուտվող Հունաստանի զեյթունի ձեթի՝ Հայաստան ներկրման գործին: Մի երեք հազար հայ միառժամանակ համբալություն կանի Ախալքալաքի ռուսական կայազորի մոտերքում, մի հինգ հազար էլ կօգտվի Գյումրվա ռուսական կայազորի պայոկից…
Ղարաբաղցիները ավանդաբար քոչած կլինեն Միջին Ասիա եւ Ռուսաստան: Եվ կբարգավաճեն, որովհետեւ նրանք երբեք այսչափ ստարտային կապիտալով չեն արտագաղթել: Ինչքա՞ն մարդ կմնա ապրելու աշխարհից կտրված այս հողում: Այնքան, ինչքան կարտոֆիլ ու լոբի կտա այս հողը: Ադրբեջանցիները էլի կվարձակալեն Հայաստանի սարերը (որովհետեւ հայերը անասնապահ չեն, այլ պատմության մասնագետ), տարին յոթ ամիս անասուն կպահեն-կապրեն Վայքի, Սիսիանի, Շամշադինի, Ամասիայի, Դիլիջանի, Սեւանի սարերում: Ու երբ հայաստանցիք շաբաթ-կիրակի ուզենան մայովկի գնալ եւ հայավարի ուշ արթնանալով (ոչ այնքան ուշ, որ շփոթես արիստոկրատի հետ, ոչ էլ վաղ՝ աշխատավոր մարդու նման), այդպես անորոշ մի ժամի երբ արթնանան ու փորձեն իրենց անտառներում ու սարերում աղբյուր գտնել՝ մոտը հանգրվանելու համար, զարմանքով կտեսնեն, որ տասնհինգ տարի առաջվա նման ազերիները արդեն հասցրել են իրենց հարթավայրերից ավելի շուտ տեղ հասնել ու բազմել մեր աղբյուրների գլխին եւ նույնիսկ արդեն քերթել են գառը եւ կրակ են գցել սամովարը: Իսկ Երեւանի շուկաներում տերուտնօրեն կլինի էլի Նախիջեւանի բանջարաբույծ խալխը: Այդքան հայ Երեւանում հաստատ մնացած կլինի, որ Նախիջեւանում բանջարաբոստանաբուծությունը վնասով չաշխատի: Արարատյան դաշտի ժողովուրդը Երեւանի շուկաներում մրցակցությանը դժվար դիմանա, որովհետեւ հայ պագոնավոր ու անպագոն հսկիչը, ինչպես միշտ, օտարից նալոգը կվերցնի ավանդաբար առավել ապահովաբար: Վրացիները, որ տասնյակ միլիոն դոլարներ կունենան միայն խողովակներից, երեւանցիներին կզրկեն ոչ միայն իշխանից, այլեւ սիգից, քանի որ կվճարեն եռակի, եւ ոչ մի ձկնորս ձուկ չի բերի Երեւան: Բարգավաճող Ադրբեջանի մեզ սահմանակից շրջանները էլի լիքը կլինեն խոպանչի հայերով՝ պատշար, ծեփագործ եւ հյուսն: Թուրքիան ժամանակ առ ժամանակ դիվանագիտական թեթեւ ղալմաղալ կսարքի դաղալ Իրանի հետ՝ թե ում էժանագին զիբիլը ինչ քվոտայով սաղացնեն Հայաստանում, որպեսզի վերստին բարիշեն ու որոշեն՝ Շիրակը, Լոռին, Երեւանի կեսը՝ թուրքական սապոնին, Զանգեզուրը, Արարատյան դաշտը, Երեւանի մյուս կեսը՝ իրանական լվացքի փոշուն:
Ռուսական կայազորը իր սապոնը պրինցիպիալ կբերի Ռուսաստանից: Մի կյանքի ընթացքում մարդը հասցնո՞ւմ է փոխվել, թե՞ մակընթացությունն ու տեղատվությունն են ընկալվում որպես փոփոխություն։ Ո՞վ կարող է ասել, որն է մակընթացության ու մի այլ մակընթացության միջեւ եղած տարբերությունը։ Կամ ո՞վ կարող է նույն հարցին պատասխանել՝ տեղատվությունը դիտարկելիս։ Ափը փոխվում է, ավազը փոխվում է, ջրի բերած ծովախոտն ու տիղմը փոխվում է, բա փրփուրը ոնց է փոխվում, բայց մակընթացությունն ու տեղատվությունը նույնն են՝ ծովի պարզ տրանսֆորմացիա։ Ժամանակ առ ժամանակ լսում եմ՝ մեծ տերություններն իրենց խաղերն են խաղում, մենք արանքում լողում ենք։ Այ, այդպիսի աղջկական ճակատագրապաշտությամբ ու քաղաքական թեթեւամտությամբ դարասկզբին վեց վիլայեթները հանձնեցինք։ Ղարաբաղն ու Նախիջեւանն էլ՝ հետը։ Այո, մեծ եւ փոքր՝ իրենց քաղաքական խաղերն ու շահերն ունեն։ Բայց մենք էլ մեր խաղն ունենք… Կռվելու պատրաստ, կազմակերպված ազգի հետ հաշվի նստում են, չեն կարող չնստել։ Պարզապես հարկավոր է այլոց շահերի ու խաղերի բախման ոլորտում զգոն մնալ- չխեղճանալ, չմեծամտանալ, մոտիկը թողած հեռուն չվազել, խելացիորեն մեզնից բացի ոչ մեկին չհավատալ, տառացիորեն ոչ մեկին…
Վանո Սիրադեղյան
Ադրբեջանը քանիցս հայտարարել է, որ այն բանից հետո, ինչ Հայաստանն իր զորքերը դուրս կբերի «ադրբեջանական տարածքներից», այդ ժամանակ էլ կկարողանա օգտվել տարածաշրջանային ինտեգրման հնարավորությունից։
Այդ մասին Trend-ի հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը՝ մեկնաբանելով այն փաստը, որ վերջերս հայ հասարակությունում սկսվել է քննարկվել «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղուց Հայաստանի օգտվելու հարցը։
Հաջիևը Հայաստանին մեղադրել է «Մեղրի-Ջուլֆա և Գյումրի-Կարս երկաթուղիները ոչ աշխատանքային վիճակի վերածելու» համար և կրկնել, որ Հայաստանը ԲԹԿ-ից կկարողանա օգտվել այն դեպքում, եթե հայկական զորքերը դուրս բերվեն «ադրբեջանական տարածքներից»։
«Ադրբեջանը տարածաշրջանում մշտապես խաղում է կայունացնող դեր, խթանում է տարածաշրջանային համագործակցությունն ու այնպիսի նախագծերի զարգացումը, ինչպիսիք են ԲԹԿ-ը, TANAP-ը, TAP-ը, «Բաքու-Թբիլիսի-Ջեյհանը», Հյուսիս-Հարավն ու Հարավ-Արևմուտքը։
ԲԹԿ-ի կառուցումը մեծ հեռանկարներ է խոստանում տարածաշրջանային համագործակցության, տարանցիկ հնարավորությունների, ապրանքաշրջանառության մեծացման, Թուրքիայի, Վրաստանի ու Ադրբեջանի տնտեսությոնների համար հավելյալ հնարավորություններ ստեղծելու տեսանկյուններից», – հայտարարել է Հաջիևը։
Քնի ընթացքում անսպասելի ցնցումները կոչվում են հիպնոտիկ հրումներ: Ըստ գիտնականների հաշվարկի՝ բնակչության 70%-ը զգում է այդ հրումները կյանքի մի որևէ հատվածում: EnterTrain-ը պատմում է, թե ինչ է իրենից ներկայացնում հիպնոտիկ հրումը և որոնք կարող են լինել դրա առաջացման պատճառները:
Քնի ընթացքում մարդը գտնվում է մի շրջանում, որը կոչվում է գիտակցության հիպտնոտիկ փուլ: Հրումից առաջ ուղեղը ահազանգ է ստանում արագ արթնանալու մասին, որովհետև ինչ-որ բան է տեղի ունենում, օրինակ՝ մկանային ձգում: Այդ ժամանակահատվածում ստացված կոտրվածքները կարող են հիշեցնել շոկ, ցնցում կամ արագ և սրընթաց ռեակցիա:
Դժվար է հստակ ասել, թե ինչն է հիպնոտիկ հրումների պատճառը, սակայն գոյություն ունեն մի քանի տարբերակներ կապված նրա վերջինիս հետ:
Բժշկական պատճառ
Ցնցումները կարող են ունենալ բժշկական պատճառներ, ինչպիսիք են նյարդային ոտքի ախտանիշը կամ գլխուղեղի վնասվածքը: Նյարդային ոտքի ախտանիշը ներվային համակարգի թերություն է, որը ոտքերն անընդհատ շարժելու ցանկություն է առաջացնում և ավարտվում է ցնցումով: Իսկ գլխուղեղի վնասվածքները ևս կարող են ցնցում առաջացնել, որովհետև դրանք խափանում են ուղեղի աշխատանքը:
Անհանգստություն
Ոմանք ավելի շատ են ստրեսի ենթարկվել, քան մյուսները: Ոմանք ավելի շատ են մտածում և ավելի հաճախ են գտնվում անհանգիստ հոգեվիճակում: Գիշերային ցնցումները այս դեպքում կարող են նաև ուղեղի պաշտպանական մեխանիզմը լինել: Դա կարող է լինել մարդկանց մոտ, ովքեր շատ են ծանրաբերռնում իրենց մտքերով և ուղեղը պետք է համոզվի, որ քնելու ժամանակն է: Առանց այդ ցնցման մարմինը անընդհատ քնելու կարիք կունենա միաժամանակ չկարողանալով արթուն մնալ:
Քնի խանգարում
Քնի այնպիսի խանգարումները, ինչպիսիք են գիշերային սարսափները և լեթարգիան հանգեցնում են ուղեղի ոչ ճիշտ աշխատանքին, ինչի հետևանքով կարող են ցնցումներ լինել:
Թուրքիան ցանկանում է ատոմային զենք ստեղծել: Այս մասին ասվում է Գերմանիայի հետախուզության հաշվետվությունների մեկում: Զեկույցում ասվում է, որ Թուրքիան ցանկանում է իրեն տեսնել, որպես ատոմային գերտերություն և այս նպատակով քայլեր է ձեռնարկում: Այս մասին տեղեկանում ենք kurdarm.info լրատվականից:
Մասնավորապես Թուրքիան մի քանի պետություններից գնել է 42 միլիարդ դոլար արժողությամբ հրթիռներ, որոնք կարող են նաև ատոմային մարտագլխիկ կրել: Թուրքիան հրթիռների այդ գործարքը իրականացրել է Ֆրանսիայի, Ռուսաստանի և Ճապոնիայի հետ:
Եթե չհամաձայնենք Ադրբեջանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության Մոսկվայի ձգտումներին, նոր պատերա՞զմ է սպասվում
ՌԴ նախագահի` եվրասիական ինտեգրման հարցերով խորհրդական Սերգեյ Գլազեւն անցյալ շաբաթ հարցին՝ հնարավո՞ր է, որ Ադրբեջանն անդամակցի ԵԱՏՄ-ին, պատասխանել է, որ Ադրբեջանին ԵԱՏՄ-ում ընդգրկելու վերջնական որոշումը կախված է Հայաստանից. «Եվրասիական տնտեսական միությունը բաց է բոլոր մասնակիցների համար, բայց այս պարագայում որոշումը կախված է Հայաստանից, քանի որ ԵԱՏՄ-ում որոշումները կոնսենսուսի հիման վրա են ընդունվում»:
Նա հավելել է, որ Հայաստանը` որպես ԵԱՏՄ անդամ, կարող է օգտվել վետոյի իրավունքից։ Ապա Գլազեւը հավելել է, որ եթե Կովկասում խաղաղություն ենք ցանկանում, պետք է ողջ Կովկասը ինտեգրել Կրեմլի նախաձեռնած Եվրասիական տնտեսական միությանը: Նա հարկ է համարել հիշեցնել, որ հետխորհրդային երկրները համատեղորեն հսկայական կայսրություններ հիմնելու հին մշակույթ ունեն եւ կարող են իրենց միասնական ապագան կառուցել առաջիկա հարյուր տարվա համար: «ԵՏՄ ընդլայնումը բնական գործընթաց է, որովհետեւ այն դեռ ընթանում է հետխորհրդային տարածքում, որտեղ մեր բոլոր պետությունները դարերով միասին են ապրել, միմյանց լավ գիտեն, կարողանում են շփվել, ունեն շփման ընդհանուր լեզու՝ ռուսերենը, ունեն համատեղորեն հսկայական կայսրություններ հիմնելու եւ համատեղ գործունեության հին, ընդհանուր մշակույթ:
Միասին կառուցել ենք ռուսական կայսրությունը, խորհրդային կայսրությունը եւ լիովին կարող ենք միասնաբար կառուցել մեր ապագան՝ առաջիկա հարյուր տարվա համար»: Ընդ որում, ՌԴ նախագահի խորհրդականը նուրբ զուգահեռներ է տարել: Ըստ նրա՝ ԵԱՏՄ-ն կամավոր միություն է՝ ի տարբերություն ԵՄ-ի: «Ազատության» հարցին՝ եթե Ադրբեջանն անդամակցի ԵՏՄ-ին, հնարավոր կդառնա՞ Ղարաբաղյան խնդրի լուծումը, Գլազեւը պատասխանել է. «Այո, այլ խնդիրների թվում նաեւ այդ խնդիրը կլուծվի: Վստահ եմ, որ եթե ձեւավորենք միասնական տնտեսական տարածք, ձեռնարկությունների, մարդկանց միջեւ կառաջանա երկարատեւ համագործակցություն, մեր գործարար շրջանակները համատեղ բիզնես կանեն, կամրապնդվի փոխադարձ վստահությունը:
Տնտեսությունը քաղաքականությունից առաջ է ընկնում: Եթե տնտեսությունը քաղաքականությունից առաջ է ընկնում, լրացուցիչ հնարավորություններ են առաջանում անլուծելի թվացող քաղաքական խնդիրների լուծման համար»: Ադրբեջանի՝ ԵԱՏՄ-ական ապագայի մասին, այսպիսով, Մոսկվան բաց է սկսել խոսել, ավելին՝ Երեւանում եւ, փաստորեն, Հայաստանի ուսերին են «բարդում» Ադրբեջանի հնարավոր անդամակցության ապագայի հարցը: Ընդ որում, սա այն դեպքում, երբ պաշտոնական Բաքուն առանձնապես չի շտապում ԵԱՏՄ-ին անդամակցության հարցում որոշում կայացնել, թեեւ մի քանի անգամ Ադրբեջանը բարձր մակարդակով ԵԱՏՄ-ին անդամակցության հնարավորությունը չի բացառել:
Ուշագրավն այն է, որ Մոսկվան ԵԱՏՄ-ի՝ Ադրբեջանի «համալրումը» երաշխիք է համարում ԼՂ խնդրի լուծման համար: Այսինքն՝ ինչպես Բաքուն ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը չի համարում արդյունավետ եւ խաղաղ կարգավորմանն ուղղված ձեւաչափ, այնպես էլ, ըստ էության, Ռուսաստանը, որը ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող պետություն է, համարում է, որ ԼՂ խնդիրը կարող է լուծվել այլ հարթակում` ԵԱՏՄ-ում, եթե Ադրբեջանն անդամակցի ԵԱՏՄ-ին, եւ այն դեպքում, եթե Հայաստանն իր համաձայնությունը տա: Փաստորեն, Մոսկվան իր մոտեցումները հստակ է ներկայացնում՝ առանց ավելորդ համեստության: Այստեղ ուշագրավն այն է, որ Մոսկվան ակնարկում է, թե ԵԱՏՄ-ն կամավոր միություն է՝ ի տարբերություն ԵՄ-ի: Ակնարկներն, ինչպես ասում են, հասկանալի են: Սա ասվում է Երեւանում, որտեղ Հայաստանի իշխանությունները մոտ ապագայում պատրաստվում են ԵՄ-ի հետ նոր համաձայնագիր ստորագրել: Բոլորովին էլ պատահական չէ, որ այս օրերին իշխող ՀՀԿ-ի ներկայացուցիչները սկսել են հայ-ռուսական դաշինքը կրկին Հայաստանի անվտանգության ապահովման միակ միջոց ներկայացնել, ինչպես 2013թ. սեպտեմբերի 3-ից հետո էին նույն կերպ վարվում: ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշում է, որ հայ-ռուսական միացյալ զորախումբը Հայաստանի անվտանգության եւ պաշտպանական համակարգի ամրապնդման համար է, որը միտված է պաշտպանել Հայաստանի անվտանգությունը բոլոր սպառնալիքներից՝ լինի դա Ադրբեջանից, թե Թուրքիայից:
Ի դեպ, հենց Շարմազանովն էր, որը շաբաթներ առաջ ավետեց «բարի» լուրը. «Եթե Ադրբեջանը դառնա ԵԱՏՄ անդամ` կսահմանափակվի ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը»: Ինչպես երեւում է, ՀՀԿ-ում լրջորեն նախապատրաստվում են Ադրբեջանի հնարավոր անդամակցությանը ԵԱՏՄ-ին եւ դրան զուգահեռ, դեպքերից առաջ անցնելով, անգամ սկսել են «արդարացումներ» շռայլել դրա հիմքում հնարավոր ձեռքբերումների մասով: ՀՀԿ-ին լրացնում են խորհրդարանական մյուս ուժերը: Եվրասիական միության կազմում լինելով՝ հնարավոր է բարձրացնել նաեւ Ադրբեջանին ռուսական զենք վաճառելու հարցը՝ անցյալ շաբաթ ԱԺ-ում նշեց ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը՝ ներկայացնելով Եվրասիական միությունից Հայաստանի դուրս գալու մասին հայտարարության նախագծի վերաբերյալ ԲՀԿ խմբակցության տեսակետը:
Եթե այս ամենին էլ գումարենք ՀՀԿ-ական պատգամավոր Արտաշես Գեղամյանի միանգամայն անկեղծ ելույթները, թե ինչ չարիքների դեմ հանդիպման կհայտնվի մեր պետությունը, եթե զայրացնի Մոսկվային եւ ԵԱՏՄ-ից դուրս գալու հայտ ներկայացնի, ապա ամեն ինչ, ինչպես ասում են, տեղն է ընկնում: Ըստ մեր քաղաքական դաշտի՝ հետեւությունը հետեւյալն է. մենք ԵԱՏՄ-ում դատապարտված ենք, հակառակ դեպքում մեզ բնաջնջման վտա՞նգ է սպառնում… Ավելին, եթե չհամաձայնենք Ադրբեջանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցությ
https://www.youtube.com/watch?time_continue=44&v=RNTXVU8SDn8
Թուրքիայում օրեր առաջ մեծ էկրաններ բարձրացած «Քարավան 1915» ֆիլմի ռեժիսորը հայտարարել է, թե կան որոշակի ուժեր, որոնք ֆիլմի նկարահանումների ժամանակվանից ամեն կերպ իրեն խանգարում են, որը շարունակվում է ներկայում ևս և ինքը ստիպված է ֆիլմը հեռացնել երկրի կինոթատրոններից, գրում է Արցախպրեսը:
Թուրք ռեժիսորը նշել է, թե իր ֆիլմում ինքը չի փորձում ցույց տալ թե ցեղասպանություն եղել է կամ հակառակը, այլ պարզապես ցույց է տալիս մի կառապանի պատմություն, ում հանձնարարել էին Գիրեսունում ապրող 200 հայերին տեղափոխել Հալեպ, որի ընթացքում կառապանը «անձնվիրաբար» պաշտպանել է իրեն «վստահված» հայերին ավազակների հարձակումներից: Նա շեշտել էր, թե Գիրեսունից Հալեպ գնալու ժամանակ տարբեր վայրերում ֆիլմի հերոսներն ականատեսն են լինելու կոտորածների տեսարանների:
Հայոց ցեղասպանության մասին թուրք ռեժիսոր Իսմաիլ Գյունեշի նկարահանած ֆիլմը Թուրքիայի կինոթատրոնները միտումնավոր միայն վաղ առավոտյան են ցուցադրում, ինչն էլ ստիպել է հեղինակին հետ կանչել ֆիլմը կինոթատրոններից։
Ռեժիսորը շեշտել է, թե կինոթատրոնները միտումնավոր իր ֆիլմը միայն առավոտյան մեկ անգամ են ցուցադրում որպեսզի քիչ մարդ դիտի այն: «Մենք մեծ դժվարություններով, 1500 հոգանոց թիմով, 3 տարում նկարահանեցինք այս ֆիլմը, սակայն մոնոպոլ դիրքում հանդես եկեղող կինոթատրոններն այնպես են անում, որ այն դիտողականություն չունենա։ Այդ իսկ պատճառով ստիպված եմ ֆիլմը հետ կանչել կինոթատրոններից»,-ասել է «Քարավան 1915»-ի ռեժիսորը։
Հոկտեմբերի 9-ից պաշտոնական այցով Բելառուսում էր գտնվում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը: Նրա այցի ամբողջ ընթացքում թե՛ բելառուսական, թե՛ ռուսական, թե՛ ադրբեջանական լրատվամիջոցներն ակտիվորեն քննարկում էին Բելառուսից Ադրբեջանի ձեռք բերելիք զենքի նոր խմբաքանակի հարցերը: Մամուլում այդ քննարկումներում շեշտը դրված էր Ադրբեջանին բելառուսա-չինական համատեղ արտադրության «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ կայանների մատակարարման հարցը:
Հասկանանք, թե ի՞նչ զինատեսակի մասին է խոսքը, ի՞նչ կարող են անել «Պոլոնեզ»-ները, ի՞նչ տակտիկատեխնիկական տվյալներ ունեն: Համացանցում՝ բաց աղբյուրներից ստացած տեղեկատվությունը համադրելով ստացվում է այս պատկերը.
դիտե՛ք ինֆոգրաֆիկան
Իհարկե՝ դեռ ո՛չ բելառուսական, ո՛չ ադրբեջանական կողմից որեւէ պաշտոնական ակնարկ կամ հաստատում չի եղել, որ Բելառուսը Բաքվին «Պոլոնեզ» կմատակարարի:
«Իմ անձնական տպավորությունն է, որ Ադրբեջանը, եթե նույնիսկ նման գնումներ դիտարկում է, ապա այդ գնման որոշումն ունի շատ խիստ քարոզչական կոմպոնենտ: Ադրբեջանում ՀԿՌՀ-ներն այնքան բազմազան ու խայտաբղետ են, որ նման գնումները ռազմական տրամաբանության առումով արդեն լուրջ լոգիստիկ խնդիրներ են ստեղծում: Իրենք ունեն թուրքական արտադրության «Քասիրգա»-ները, իսրյելաղազախական համատեղ «Իքս»-երը, ունեն «Սմերչ», բանկանաբար՝ ունեն «Գրադ» եւ այլն, եւ այլն՝ շատ տարբեր ու բազմազան, անհասկանալի բազմազան միջոցներ. այդ «զոոպարկ»-ին ավելացնել մի հատ էլ «Պոլոնեզ» համակարգը… դա ավելի շատ քարոզչություն է, Հայաստանին տրոլինգ անելու, վախեցնելու գործողություն է»,- այս առումով armtimes.com-ի հետ զրույցում նշեց ռազմական փորձագետ, razm.info կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը:
Ամենեւին բացառված չէ, որ սա Հայաստանում սկիզբ առած «հակաետմական» պրոցեսների պատասխանն էր՝ ռազմաքաղաքական շանտաժի տեսքով: Այսինքն՝ չի բացառվում, որ Ռուսաստանը Բատկոյի բերանով է փորձում հասկացնել, թե էլ ինչ զինատեսակներ կարող են մեր դաշնակիցները վաճառել մեր թշնամուն ու այդպիսով ռազմական բալանսն ու քաղաքական իրողությունները գլխիվայր շուռ տալ:
Ամեն դեպքում՝ եթե անգամ հիմա Ադրբեջանը ձեռք չբերի «Պոլոնեզ» համակարգեր, ապա վաղ թե ուշ նույն նշանակությունն ունեցող ինչ-որ բան, ինչ-որ տեղից ձեռք է բերելու: Ուստի արժե դիտարկել, որ, եթե Ադրբեջանը նման զինատեսակներ ձեռք բերի, դա ինչ կփոխի:
Այս կայանները համարվում են ամենահեռահար ՀԿՌՀ-ներից եւ փորձագիտական գնահատականներով՝ Ադրբեջանը նման զինատեսակ ցանկանում է ձեռք բերել՝ ի հակակշիռ Հայաստանի ունեցած «Իսկանդեր»-ների:
«Տեսականորեն՝ հեռահար համազարկային կրակի ռեակտիվ կայաններ են, ու եթե Ադրբեջանը նման համակարգեր ձեռք բերի, դա իհարկե, որոշակիորեն կազդի տարածաշրջանում ռազմական բալանսի վրա: Հետեւաբար, որոշակի ռազմական խնդիրներ կառաջացնի, բայց կոնրետ ինչ խնդիրներ, չեմ կարող ասել՝ դա վելուծության կարիք ունի: Ամեն դեպքում՝ նման համակարգերը հիմնականում ավելի շատ նախատեսված են բնակավայրեր ավերելու համար: Դրա դեմ պայքարի միջոցը համարժեք միջոց ունենալն ու թշնամու կողմից նման միջոցի կիրառման դեպքում համարժեք պատասխան հասցնելն է: Իսկ մենք ունենք «Իսկանդեր»»,- armtimes.com-ի հետ զրույցում նշեց ռազմական փորձագետ, ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Այսինքն՝ Ադրբեջանում «Պոլոնեզ» համակարգեր հայտնվելու դեպքում՝ իրենց 200 կիլոմետր հեռահարությամբ, Հայաստանի ամբողջ տարածքը՝ Հյուսիսային շրջանները՝ բուն Ադրբեջանի տարածքից, կենտրոնական ու հարավային շրջաները՝ այդ թվում մայրաքաղաք Երեւանն ու Արարատյան դաշտը՝ Նախիջեւանից, կհայտնվեն ուղիղ կրակի սպառնալիքի ներքո:
Շարունակությունը՝ armtimes.com
«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական հավասարակշռությունն ապրիլյան պատերազմից հետո վերականգնվել է, այս հարցում էական դերակատարություն է ունեցել «Իսկանդեր» համակարգը: Պետք է նշեմ, որ անցյալ տարի բռնկված ապրիլյան պատերազմը մեծապես այդ խախտված ռազմական հավասարակշռության հետեւանք էր: Ադրբեջանը որակապես եւ քանակապես ռազմական առավելություն էր ստացել Հայաստանի նկատմամբ: Բացի նշածս համակարգից, Հայաստանին այլ համակարգեր եւս տրամադրվել են ռազմական հավասարակշռության վերականգնման համար, որոնց մասին ես բազմիցս եմ խոսել:
Պարզապես Հայաստանն այսօր ամրապնդում է սեփական ռազմական ներուժը՝ փորձելով Ռուսաստանից ձեռք բերել այնպիսի զինատեսակներ, որոնք էլ ավելի կամրապնդեն այդ ներուժը: Խոսքը հակաօդային պաշտպանության եւ համազարկային կրակի ծանր հրետանային համակարգերի մասին է»,- «168 Ժամի» հետ զրույցում այս մասին ասել է ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեեւը՝ անդրադառնալով ՀՀ Կառավարության հաստատած հայ-ռուսական նոր վարկային պայմանագրով ձեռք բերվելիք զինատեսակներին: Նա նշել է, որ հարվածային համակարգերի կարիք Հայաստանն ունի, իսկ հակաօդային ամուր պաշտպանություն Հայաստանին անհրաժեշտ է, քանի որ Ադրբեջանն Իսրայելի օգնությամբ իր այդ ոլորտում Հայաստանի նկատմամբ մեծ առավելություն է ձեռք բերել:
Ըստ նրա, այն, ինչ Հայաստանն այս համաձայնագրով ձեռք բերի, կպաշտպանի Հայաստանի օդային տարածքն անակնկալներից: Նրա խոսքով՝ այս զորախումբը կարող է գործել, եթե ԼՂ հակամարտության բռնկման դեպքում ադրբեջանական կողմը լայնամասշտաբ գործողություններ սկսի Հայաստանի դեմ: «Այս զորախումբն անուղղակիորեն վերաբերում է նաեւ Ղարաբաղին, թեեւ Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանն ըստ էության պարտավորություններ չունի»,- ասել է Վլադիմիր Եվսեեւը»:
«168 ժամ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Գործադիրն ընդունել է «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները սեփականաշնորհելու մասին» որոշում: Ըստ այդմ, ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմին ամրացված՝ ՀՀ Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղի 2-րդ փողոցի թիվ 2/1 ուսուցչի տանը, Երևան քաղաքի Աճառյան 20/3, Երևան քաղաքի Նոր-Նորք Մոլդովական փողոցի 29/1, ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի ուսանողական փողոցի թիվ 4 հասցեի Աբովյանի ճարտարագիտական քոլեջի և Երևան քաղաքի Շիրակի 2ա շենքի 7-րդ հանրակացարաններում բնակվող անձինք կսեփականաշնորհեն իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները:
Կառավարության մեկ այլ որոշմամբ կապահովվի «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրի շրջանակում կառուցված ոռոգման համակարգերի, ջրամատակարարման համակարգերի շահագործումը: Որոշմամբ նախատեսվում է օբյեկտները նվիրաբերել այն համայնքներին, որոնց վարչական տարածքներում վերջիններս գտնվում են: Դիմելով տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ վերոնշյալ օբյեկտները համայնքներին նվիրաբերելը ճիշտ է, սակայն անհրաժեշտ է հետևել դրանց կառավարման ընթացքին՝ հետագայում խնդիրներ չունենալու համար:
Անդրադառնալով սահմանամերձ բնակավայրերը գազով ապահովելուն՝ վարչապետն Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանին հանձնարարել է քննարկել բոլոր տարբերակները, այդ թվում այլընտրանքային, մասնավորապես՝ արևային էներգետիկայի տարբերակը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.