23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Քրեական հեղինակություն համարվող «Նորատուսցի Ալիկի»՝ Ալիկ Բանդուրյանի, «Չարբախցի Գեղամի»՝ Պետրոս Իսրայելյանի, «Բդո»-ի՝ Արմեն Գասպարյանի գործով նոր քննություն կիրականացվի՝ «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հատվածում տեղի ունեցած սպանությունից վեց տարի անց։ Վճռաբեկ դատարանը բավարարել է դատախազության բողոքը՝ բեկանելով Վերաքննիչ քրեական դատարանի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։
Հիշեցնենք, որ 2016 թ. նոյեմբերի 13-ին Չարբախում գործող «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում կրակոցներ են հնչել, որի հետեւանքով 25-ամյա Գեւորգ Ավետիսյանը տեղում մահացել է, իսկ հրազենային վիրավորում ստացած 35-ամյա Արամ Պետրոսյանն ու 38-ամյա Մուշեղ Մուշեղյանը տեղափոխվել էին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ եւ Մուշեղ Մուշեղյանը մահացել է:
Քրեական գործի շրջանակներում Պետրոս Իսրայելյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի (2003թ) 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով՝ մի խումբ անձանց կողմից սպանության համար, Ալիկ Բանդուրյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-112 -րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ մի խումբ անձանց կողմից դիտավորյալ առողջությանը ծանր վնաս պատճառելուն դրդելու համար, Արմեն Գասպարյանին՝ ՔՕ 335-րդ մասի 1-ին մասով, այսինքն՝ հանցագործության մասին իրավապահներին չհայտնելու համար։ Ըստ մեղադրանքի՝ Պետրոս Իսրայելյանը Մուշեղ Մուշեղյանին «մորթելու, սատկացնելու, մահակներով ոտքերը ջարդելու» վերաբերյալ Ալիկ Բանդուրյանի հորդորների հետևանքով նրա մոտ այլ անձանց հետ համատեղ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու վճռականություն է առաջացել, որից հետո նախնական համաձայնության գալով Գևորգ Ավետիսյանի և քննությամբ չպարզված անձանց հետ` խմբի կազմում, Ալիկ Բանդուրյանի օժանդակությամբ նա իրագործել է Մուշեղ Մուշեղյանի նկատմամբ պլանավորված հանցավոր ոտնձգությունը, սակայն Մուշեղ Մուշեղյանը զինված դիմադրություն է ցուցաբերել` ատրճանակով կրակոցներ արձակելով։ Դեպքի ժամանակ Մուշեղ Մուշեղյանը սպանվել է։
Կոնֆլիկտի պատճառը եղել է վկաներից մեկի՝ Արա Վարդանյանին՝ «Ճվճվ Արոյին», 2000 դոլարի չափով պարտքը։
Դատաքննության ընթացքում մեղադրող դատախազը պահանջել էր Ալիկ Բանդուրյանին դատապարտել 8, Չարբախցի Գեղամին՝ 14, իսկ Արմեն Գասպարյանին 1,5 տարվա ազատազրկման: 2018թ. դեկտեմբերի 8-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ, հրապարակել է դատավճիռը՝ արդարացնելով և դատական նիստերի դահլիճից ազատ արձակելով ամբաստանյալ Ալիկ Բանդուրյանին՝ Նորատուսցի Ալիկին։ Չարբախցի Գեղամ մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանը դատապարտվել էր 4 տարվա ազատազրկման, սակայն համաներմամբ ազատվել պատժի կրումից, իսկ Բդո մականվամբ հայտնի Արմեն Գասպարյանը՝ արդարացվել։ Վճռի դեմ դատախազությունը բողոք էր ներկայացրել, որը մասնակի է բավարարվել։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, կազմով դատավորներ՝ Տիգրան Սահակյանի, Սերգեյ Մարաբյանի, 2019թ. սեպտեմբերին մասնակի բավարարել էր բողոքը՝ Ալիկ Բանդուրյանին մեղավոր ճանաչելով առաջադրված մեղադրանքում և դատապարտելով ազատազրկման՝ 4 տարի ժամկետով։ Նկատի ունենալով, որ Բանդուրյանը նախաքննության և դատաքննության փուլում գտնվել է կալանքի տակ, վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկումը՝ 1 տարի 11 ամիս ժամկետով, սակայն պատիժը չի կիրառվել՝ համաներմամբ։ Մյուս ամբաստանյալների մասով կայացված վճիռը դատարանը թողել էր անփոփոխ։
Դատախազությունը նաեւ վճռաբեկ բողոք էր ներկայացրել, որն արդեն բավարարվել է։ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը՝ նախագահությամբ Համլետ Ասատրյանի, մասնակցությամբ դատավորներ՝ Ելիզավետա Դանիելյանի, Լիլիթ Թադևոսյանի, Արթուր Պողոսյանի և Սամվել Օհանյանի, բեկանել է Վերաքննիչ քրեական դատարանի վճիռը՝ գործն ուղարկելով նույն դատարան՝ քննության։ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Վերաքննիչ դատարանը, Ալիկ Բանդուրյանին առաջադրված մեղադրանքը վերաորակելով, ինչպես նաև համաձայնելով Առաջին ատյանի դատարանի կողմից ամբաստանյալ Պետրոս Իսրայելյանին առաջադրված մեղադրանքը վերաորակելու, ամբաստանյալ Արմեն Գասպարյանին առաջադրված մեղադրանքում արդարացնելու հետ, պատշաճ գնահատման չի ենթարկել գործում առկա փաստական տվյալները։
ուս խաղաղապահների՝ Արցախից դուրս գալուց երկու ժամ հետո, ինչը պահանջելու է Ադրբեջանը, եթե Արցախը մնա Ադրբեջանի կազմում, Արցախի բնակչությունը կբնաջնվի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը։
«Եթե ռուս խաղաղապահները դուրս եկան Արցախից, ինչը միանգամից է լինելու է, եթե պայմանագրով երաշխավորված չլինի, որ Արցախն Ադրբեջանից դուրս է, երկու ժամ հետո Արցախը կբնաջնջվի։ Կոսովոյում էլ միջազգային երաշխիքներ կային, հիմա ի՞նչ է կատարվում։ Դա է այն ապագան, որը կսպասվի Արցախին, եթե որոշի բանակցելու փոխարեն երկխոսել Ադրբեջանի հետ ինչ-որ միջազգային երաշխիքների ներքո»,- ասաց Աղաջանյանը։
Աղաջանյանի կարծիքով՝ Փաշինյանի հայտարարությունը Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու մասին մեր առջեւ փակում է բոլոր դռները եւ Ադրբեջանին հնարավորություն տալիս նոր հավակնություններ ներկայացնելու։
«Այն, որ Փաշինյանն այսօր բացահայտ հայտարարում է դրա մասին, նշանակում է՝ խաղը մոտենում է ավարտին, եւ ինքը ստիպված է բավարարել այն կենտրոնների պահանջները, որոնց համար եկել է իշխանության։ Խնդիրն այն է՝ ժողովուրդը համաձայն է դրան, թե՝ ոչ։ Այդ փաստաթուղթը կյանքի չի կոչվելու, եթե ժողովուրդը համաձայն չեղավ, եւ լինելու են հստակ պառակտումներ»,- ասաց Աղաջանյանը։
Ձյունիկ Աղաջանյանի կարծիքով՝ Ադրբեջանն այսօր հստակ ցեղասպանություն է իրականացնում` Արցախում ապրելու համար անհնարին պայմաններ ստեղծելով:
«Քաղաքային նպատակահարմարությունն այս դեպքում գերիշխում է համամարդկային արժեքներին, որոնցով մենք ենթադրում էինք, որ միջազգային աշխարհը առաջնորդվում է, ինչպես Աստծուց իջած պատվիրաններ, սակայն արդեն հասկանալի է, որ դա քող է, որի ներքո փորձ են իրականցնում գաղութատիրական քաղաքականության։ Եվ այդ գաղթութատիրական դաշտը հանձնվելու է թուրքին, հայ այստեղ չի մնալու։ Եվ ստացվելու է, որ հայն իր ձեռքով այստեղ բնաջնջում է իրականացնում։ Սին են միջազգային երաշխիքները, եթե դու չունես ինքնապաշտպանական հենք։ Արեւմտյան այն երկրները, որոնք այսօր առաջ են մղում ադրբեջանական օրակարգը իրենց հեռահար ծրագրերի համար եւ աչք են փակում միջազգային իրավունքի կոպտագույն խախտումներին, եւս մեղսակից են այդ ցեղասպանությանը»,-ընդգծեց նա։
Ձյունիկ Աղաջանյանը կարծում է` 1991 թվականին մենք նույնպես անելանելիության շեմին էինք` դեռ ավելի վատ տնտեսական պայմաններում, սակայն ժողովուրդն իր համառությամբ եւ իր հողում ապրելու հաստատակամությամբ ապացուցեց, որ այն ինչ մատուցվում է անհնարին, այդպես չէ։
«Արցախն իր ինքնորոշման իրավունքն արդեն իրագործել է, խնդիրն այստեղ այդ իրավունքի միջազգային ճանաչումն է եւ դրա համապատասխան կարգավիճակը։ 30 տարի առաջ այս նույն ճանապարհով անցել ենք, սակայն փորձ է արվում այդ անցած ճանապարհը ոչնչացրել։
Մենք 30 տարի առաջ էլ չունեինք միջազգային հանրության աջակցությունը, այն գալիս է այն ժամանակ, երբ ժողովուրդը պայքարում է։ Միջազգային հանրության տարբեր էլեմենտներ պատրաստ են պայքարել, եթե ժողովուրդը պայքարի»,- նշեց նա։
Մոսկվայի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման միջոցով Կիևի իշխանությունները փորձում են վախեցնել Ռուսաստանի քաղաքացիներին և Ռուսաստանի ղեկավարությանը սադրել նմանատիպ պատասխանների:Այս մասին երեքշաբթի հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Զոտովի կենտրոն կատարած այցի ժամանակ՝ մեկնաբանելով այսօր առավոտյան Մոսկվայի և Մոսկվայի մարզի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումը:
Ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, երկրի ղեկավարը մայրաքաղաքի վրա հարձակումը կապել է այն բանի հետ, որ Ռուսաստանի զինված ուժերը որոշ ժամանակ առաջ հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմական հետախուզության շտաբին։
Պուտինի խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունը հարվածներ է հասցնում Ուկրաինայի տարածքին, բայց դա անում է «հեռահար ճշգրիտ զենքով»:
«Երկու-երեք օր առաջ ռուսական զինված ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմական հետախուզության շտաբին։ Միաժամանակ Կիևի ռեժիմն այլ ճանապարհ ընտրեց՝ ահաբեկել Ռուսաստանի քաղաքացիներին և հարձակվել բնակելի շենքերի վրա։ Սա ահաբեկչական գործունեության ակնհայտ նշան է», — ասել է ՌԴ նախագահը։
Նրա խոսքով՝ Մոսկվայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման նպատակը «Ռուսաստանին պատասխանի հրահրելն է»։
Պուտինը նաև ընդգծել է, որ Մոսկվայի հակաօդային պաշտպանության համակարգը հարձակման ժամանակ աշխատել է «նորմալ, բավարար»։
«Չնայած, աշխատելու բաներ դեռ կան», — ընդգծել է Պուտինը։
Հիշեցնենք, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Մոսկվայի և Մոսկվայի մարզի վրա մայիսի 30-ի առավոտյան։ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության տվյալներով՝ հարձակմանը ներգրավվել է ութ սարք:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/651770.html
© factor.am
Պաշտոնական Բաքուն արձագանքել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը, որը վերաբերում է Ադրեջանի նախագահ Իլհամ Ալիևի հերթական ելույթին։ Հիշեցնենք՝ Ալիևը դարձյալ ուժի սպառնալիքով էր խոսել Հայաստանի հասցեին, ինչպես նաև Արցախում նոր ռազմական ագրեսիայի իրականացման և էթնիկ զտման ակնարկներ հնչեցրել։ Ադրբեջանի ԱԳՆ-ն պնդում է, թե Երևանը, իբր, «խեղթյուրում է Ադրբեջանի նախագահի ասածները»։ Ըստ Բաքվի՝ Ալիևը կոչեր է հնչեցրել, ոչ թե հերթական ագրեսիայի սպառնալիքներ։ «Հայաստանի ԱԳՆ-ի կողմից տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը հարգելու անհրաժեշտության, Ադրբեջանի ներքին գործերին միջամտության անթույլատրելիության և տարածաշրջանում անջատողականությունը խրախուսող քայլերի վճռական կանխարգելման վերաբերյալ Ադրբեջանի նախագահի «կոչերի միտումնավոր խեղաթյուրումը» վկայում է այն մասին, որ Հայաստանի ԱԳՆ-ն դասեր չի քաղում պատմությունից»,-ասվում է հայտարարության մեջ։ Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ Ալիևի հայտարարություննեը, իբր, Արցախում էթնիկ զտում իրականացնելու մասին չեն և «անհիմն են» Հայաստանի պնդումները էթնիկ զտման վերաբերյալ։ Չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանի նախագահն է գրեթե ամենօրյա ռեժիմով սպառնալիքներ հնչեցնում Հայաստանի ու Արցախի հասցեին՝ ըստ Բաքվի՝ Երևանն է խոչընդոտում տարածաշրջանում խաղաղությանը։ «Այսպիսով, լավ կլիներ, որ հայկական կողմը, ոչ թե խոսքով, այլ գործով, խաղաղության հաստատման ջանքերը խոչընդոտելու և կեղծ հայտարարություններ անելու փոխարեն, հարգեր մեր երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»,-ասվում է հայտարարության մեջ։ Ի դեպ, Բաքուն այդպես էլ չի նշում, հարգում է արդյո՞ք Հայաստանի տարածքային ամբողջականությունը։
Հայաստանի նկատմամբ վարվող Թուրքիայի նախապայմանային քաղաքականությունը պայմանավորված չի եղել ու չի լինելու այդ երկրի ներքաղաքական վիճակով։ Հետևաբար, անկախ նրանից, թե ով կլինի այնտեղ նախագահ, մեր հարցում այդ երկրի դիրքորոշումն ու քաղաքականությունը չի փոխվելու։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման տեսակետ հնչեցրեց թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը։
«ՀՀ-ի հետ հարաբերություններ հաստատելու համար հստակ նախապայմաններ է առաջ քաշել Թուրքիան։ Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները կկարգավորվեն միայն այն դեպքում, երբ Հայաստանը բավարարի առաջ քաշված նախապայմանները, իսկ կարևորագույն նախապայմանն Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելն է։ Այդ նախապայմանները նոր չեն, դա մշակված պետական ծրագիր է, որը չի փոփոխվել Թուրքիայի որևէ իշխանության օրոք»,-ասաց թուրքագետը։
Խուդավերդյանի խոսքով՝ թուրքական նախապայմանները միաժամանակ արևմտյան նախապայմաններ են, և եթե արտաքին քաղաքականության մեջ որոշակի վերաձևումներ կարող են լինել՝ կախված նրանից, թե ով կլինի հետագայում Թուրքիայի ղեկավարը, ապա Հայաստանի հետ հարաբերություններում դրված կարմիր գիծը՝ նախապայմանները, որևէ դեպքում չի փոփոխվելու։
Անդրադառնալով Էրդողանի՝ Մեծ Թուրան ստեղծելու ցանկությանը՝ Խուդավերդյանը նկատում է՝ որքան էլ Թուրքիայի ազգայնամոլ շրջանակները դա ցանկանան, այնուամենայնիվ, այն իրատեսական չի։
«Թուրքիայում կան ուժեր,որոնք Մեծ Թուրանի գաղափարն են բարձրացնում, բայց այդ գաղափարախոսությունը, ըստ իս, կենսունակ չէ, քանի որ երբ ԽՍՀՄ-ը փլուզվեց, Թուրքիան ցանկանում էր միավորել թյուրքալեզու երկրներին, բայց այդ երկրները չցանկացան կորցնել իրենց անկախությունը։ Բացի այն, դրա համար բավարար տնտեսական ներուժ չունի այդ երկիրը։ Այն, ինչ արտահայտում են ազգայնամոլական շրջանակները, միշտ չէ պետական քաղաքականություն է դառնում։ Էրդողանն, այո, Մեծ Թուրանի ջատագով «Գորշ գայլերի» հետ սերտ կապեր ունի, դաշինք է կազմել նրանց հետ ու ինքն էլ այդ գաղափարի կրողն է, բայց չեմ կարծում, թե Մեծ Թուրան կկարողանան ստեղծել»,-ասաց Խուդավերդյանը։
Թուրքիայի ներքաղաքական կյանքում զարգացումների հավանականությունը, ըստ մեր զրուցակցի, մեծ է, քանի որ պայքարը շարունակվում է․ շատ բան կախված կլինի Էրդողանի գլխավոր մրցակից Քըլըչդարօղլուի հետագա քայլերից։ Թուրքագետը նկատում է՝ լրիվ կանխատեսելի էր, որ Էրդողանը կիրառելու է վարչական լծակները, ընտրակեղծարարությունների է դիմելու, բայց Քըլըչդարօղլուի հնարավորությունները նույնպես մեծ էին ՝ հատկապես, եթե հաշվի ենք առնում ընտրություններից առաջ անցկացված հարցումները, որոնց համաձայն՝ առաջատարն ընդդիմադիր թեկնածուն էր։
«Թեկուզ Էրդողանը վերընտրվել է, դա դեռ չի նշանակում, թե պայքարն ավարտված է։ Չմոռանանք, որ Թուրքիայի պատմության մեջ արդեն երկու հետընտրական հեղափոխություն է եղել, և բանակը տապալել, պատժել է տվյալ պահին իշխանության գլուխ գտնվողին՝ այն բանի համար, որ փորձել է խորացնել ռուսների հետ կապերը»,-նշեց Խուդավերդյանը և հավելեց, որ որ թեկուզ ռուսական հատուկ ծառայություններին հաջողվել է պահել Էրդողանին աթոռի վրա, բայց վերջինս հեղինակազրկված ու վատառողջ քաղաքական գործիչ է։ Այստեղից հետևություն կարելի է անել, որ ժամանակն ի վնաս Էրդողանի է աշխատում։
Աբխազիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ինալ Արձինբան մտահոգություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության առնչությամբ, որ Հայաստանը պատրաստակամությունն է հայտնել ճանաչել Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։
Նրա խոսքով՝ Հայաստանում շատերը բացասաբար են ընկալել նման հայտարարությունը
«Մի քանի տարի առաջ չէինք կարող պատկերացնել, որ սա ասեր Հայաստանի վարչապետը… Դեռ 1992 թվականին Հայաստանի Գերագույն խորհուրդը որոշում ընդունեց, ըստ որի՝ ցանկացած միջազգային միջպետական փաստաթուղթ կամ ներքին կարգավորող իրավական ակտ, որում Լեռնային Ղարաբաղը ճանաչված է որպես Ադրբեջանի տարածք, Հայաստանի Հանրապետության տարածքում անընդունելի է կատարման համար։ Այսինքն՝ ստացվում է, որ վարչապետ Փաշինյանի հայտարարությունը հակասում է Հայաստանի Գերագույն խորհրդի որոշմանը… Սա իսկապես աննախադեպ իրադարձություն է»։
Արձինբան նաև ընդգծել է Փաշինյանի հայտարարության աշխարհաքաղաքական դինամիկան ու հնարավոր հետևանքները։
Նրա խոսքով՝ «մենք ապրում ենք շատ կոշտ աշխարհաքաղաքականության դարաշրջանում»։
«Այն, ինչ կատարվեց Լեռնային Ղարաբաղի հետ, աշխարհաքաղաքական կոնսենսուսի արդյունք է… Ժամանակ, որի ընթացքում մենք ապրում ենք, հետևանքներն իսկապես կարող են լինել բավականին ողբերգական։ Իսկ այն, ինչ կատարվեց Լեռնային Ղարաբաղի հետ, ողբերգություն է, եթե հիշում եք, թե քանի երեխա զոհվեց, և ինչ արդյունքի դա հանգեց»,- նշել է նա։
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանն ընդհատակից տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է իրեն փոխկապակցված «Մրգենի» ՍՊԸ աշխատակիցը բանանի արկղի մեջ կոկաին հայտնաբերում։ Պողոսյանը տեսանյութում մեկնաբանում է գործողությունների ընթացքը։
Մայիսի 25-ին Պողոսյանը տեսաուղերձով հայտարարել էր, որ իր պահեստում առկա թմրանյութի մասին անձամբ է հայտնել ՀՀ ԱԱԾ տնօրենին, և որ լուրն իր համար շոկային է եղել:
Նա նշել էր, որ տեսաուղերձում իր ասածներն իրավապահ մարմինները կարող են ընդունել որպես հաղորդում և օգտագործել նախաձեռնված քրեական վարույթում։
Ստորև տեսանյութը՝
Անհրաժեշտ է արձանագրել, որ Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է ոտնահարել ու անտեսել ինչպես նախկինում ձեռքբերված պայմանավորվածությունները, այդ թվում՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, այնպես էլ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:
Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է.
«ՀՀ արտաքին գործերի նախարարությունը միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում մայիսի 28-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից հնչեցված հերթական ռազմատենչ հայտարարություններին, որոնք միտված են վիժեցնելու Հայաստանի Հանրապետության ու միջազգային գործընկերների ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության, կայունության եւ անվտանգության հաստատմանը:
Ի հեճուկս ՄԱԿ-ի կանոնադրությանը, 2022թ․ հոկտեմբերի 31-ին Սոչիի եռակողմ հայտարարությամբ ստանձնած ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից հրաժարվելու գրավոր հանձնառությանը, այլ հարթակներում բազմիցս ստանձնած նույնպիսի բանավոր պարտավորություններին, ինչպես նաեւ երկկողմ հարաբերությունների կարգավորման շուրջ ընթացող բանակցություններին՝ Ադրբեջանի նախագահը Հայաստանի Հանրապետությանը կրկին սպառնում է ուժի կիրառմամբ, իսկ ԼՂ բնակչությանը՝ էթնիկ զտումներով:
Անհրաժեշտ է արձանագրել, որ Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է ոտնահարել ու անտեսել ինչպես նախկինում ձեռքբերված պայմանավորվածությունները, այդ թվում՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, այնպես էլ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները: Նշյալի վկայությունն է նախագահ Ալիեւի խոսքերն առ այն, որ վերահսկելով Լաչինի միջանցքը` Ադրբեջանը խափանել է ԼՂ ու Հայաստանի միջեւ կապը: Ավելին, նույն համատեքստում վերջինս անթաքույց կերպով սպառնում է էթնիկ զտումներ իրականացնել, եթե ԼՂ հայերը «դասեր չքաղեն» Լաչինի միջանցքի արգելափակումից:
Ցավոք, ձեռքբերված պայմանավորվածությունների եւ հանձնառությունների խախտումներն այսքանով չեն սահմանափակվում: Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ միջազգային մեխանիզմի շրջանակներում երկխոսություն սկսելու փոխարեն՝ Ադրբեջանի նախագահը վերջիններիս սպառնում է հաշվեհարդարով եւ քրեական հետապնդմամբ: Միաժամանակ, ի ցույց է դրվում, որ Ադրբեջանը ոչ թե ցանկանում է հասցեագրել առկա խնդիրները, այլ առաջ շարժվել «չկան ԼՂ հայեր, չկա ԼՂ հիմնախնդիր» սկզբունքով: Նման գործելաոճը հակասում է նաեւ ընթացիկ բանակցությունների տրամաբանությանը, այդ թվում` միջնորդական առաքելություն իրականացնող դերակատարների՝ կարգավորման վերաբերյալ մոտեցումներին:
Աներկբա է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը չի կարող մեկնաբանվել որպես ԼՂ բնակչության դեմ էթնիկ զտումներ իրականացնելու իրավասություն: Հայաստանի Հանրապետությունը միջազգային հանրության, այդ թվում՝ միջնորդական առաքելություն իրականացնող դերակատարների ուշադրությունն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանի նախագահն իր հայտարարությամբ հող է նախապատրաստում ԼՂ բնակչության դեմ հերթական ագրեսիվ գործողության եւ իրենց հայրենիքում ազատ, անվտանգ ու արժանապատիվ ապրելու իրավունքից զրկելու համար:
Ուշագրավ է, որ Ադրբեջանի նախագահը ոչ միայն ցեղասպան սպառնալիքներ է հնչեցնում ԼՂ բնակչության նկատմամբ, այլ նաեւ կասկածի տակ է դնում ՀՀ անկախությունը եւ տարածքային ամբողջականությունը: Փաստացիորեն, Ադրբեջանի նախագահը մարտահրավեր է նետում ամբողջ քաղաքակիրթ հանրությանը՝ սպառնալով ուժի կիրառմամբ օկուպացնել ՀՀ ինքնիշխան նոր տարածքներ: Ավելին, ընդգծվում է, որ նույնիսկ ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջազգային սահմանի երկայնքով չի կարող կանգնեցնել Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի տարածքային պահանջները բավարարելու նկրտումները:
Հայաստանը հաստատակամ է տարածաշրջանում խաղաղության հաստատման իր ընտրած ճանապարհին: Ցավոք սրտի, ինչպես երեւում է Ադրբեջանի ղեկավարության ագրեսիվ հռետորաբանությունից եւ գործողություններից, այդ պետությունը խնդիրների լուծումը տեսնում է ոչ թե Ալմա-Աթայի հռչակագրով նախանշված սահմաններով Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության ճանաչման եւ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների եւ անվտանգության հասցեագրման, այլ սպառնալիքի եւ ռազմական ուժի գործադրման ճանապարհով։
Նման զարգացումները կանխելու համար Հարավային Կովկասի խաղաղությամբ եւ կայունությամբ շահագրգիռ բոլոր գործընկերները պարտավոր են հանդես գալ միանշանակ եւ աներկբա գնահատականներով»:
ԱՆ ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի գրասենյակը Հայաստան բերված թմրանյութի գործով նոր փաստեր է հրապարակել։ Տարածած հայտարարության մեջ ասված է.
«Հայաստանի և Արցախի համար այս ծանրագույն ժամանակաշրջանում ստիպված եմ անդրադառնալ վերջին շրջանում մեծ աղմուկ բարձրացրած «Մրգենի» ՍՊԸ-ին, որի իրական շահառուն, սեփականատերը հանդիսանում եմ ես։ Այս կազմակերպության գործունեությունը կայանում է Էկվադորից բանանի ներմուծում Հայաստան և Վրաստան։ Կազմակերպությունը սկսել է իր գործունեությունը 2019 թ-ից։ Այդ ժամանակ խնդրել եմ իմ բարեկամին՝ Լևոն Աթաջանյանին, իր անունով բացել կազմակերպություն, անձամբ լինել տնօրեն, քանի որ ես ֆիզիկապես հնարավորություն չեմ ունեցել այդ ամենը կազմակերպել իմ անունով։ Ուզում եմ նշել, որ Լևոն Աթաջանյանը ոչ մի ֆունկցիոնալ պարտականություն կազմակերպությանում չի ունեցել և չի կատարել։ «Մրգենի» կազմակերպության գործունեությունը ամբողջությամբ կազմակերպվում և վերահսկվում է իմ կողմից ամենօրյա ռեժիմով։
Կազմակերպությունում աշխատում մի շարք աշխատակիցներ, որոնք մասնագիտացված են ամենքը իր նեղ բնագավառում ՝ բանվորներ, առաքիչներ, պահեստապետներ, ներմուծման բաժնի աշխատակից, շուկայի վերահսկողության պատասխանատու և տնօրեն։
Ս․ թ․ մայիսի 2-ին «Մրգենի» ՍՊԸ-ն ստանում է բանանի հերթական խմբաքանակը, որի դատարկման ժամանակ պահեստի աշխատակիցները հայտնաբերում են բանանի արկղերի մեջ տարօրինակ փաթեթներ, ինչն առաջացնում է բանվորների, վարորդների և այլ ներկա անձանց մոտ տարակուսանք։ Բոլորը՝ շուրջ 20 հոգի, մոտենում են և սկսում են ուսումնասիրել, քննարկել , թէ ինչ է փաթեթների մեջ։
Կարճ ժամանակ անց արկղերը տարօրինակ փաթեթներով թողնվում են մի անկյունում՝ ռամպայի վրա, անգամ պահեստ չտանելով, և շարունակվում է բանանի դատարկումը։
Ուզում եմ նշել, որ այս ամենը տեղի է ունենում օրը ցերեկով շուրջ 15-20 հոգու ներկայությամբ։
Տարօրինակ պարունակությամբ արկղերը որոշ ժամանակ անց տեղափոխվում են պահեստ և տեղեկացվում է ինձ։
Սկզբում, անհանգստանալով իմ հարազատների և աշխատակիցների կյանքի և ազատության համար, որոշեցի ոչնչացնել տարօրինակ արկղերի զանգվածը։ Հետագայում, մտափոխվելով և հասկանալով, որ սա կարող է լավ առիթ հանդիսանալ իրավապահների համար օպերատիվ միջացառում իրականացնել թմրանյութի ապօրինի շրջանառության մասով, որոշեցի զանգահարել ԱԱԾ տնօրենին և դեպքի մասին հայտնել։
Ս․թ․ մայիսի 13-ին զանգահարել եմ ԱԱԾ տնօրենի ընդունարան, օգնականին խնդրել եմ ապահովել իմ և ԱԱԾ տնօրենի կապը, որը մնացել է անարդյունք։ Կարճ ժամանակ անց զանգահարել եմ ԱԱԾ տնօրենի բջջային հեռախոսահամարին, որը ևս անարդյունք է մնացել։ Այնուհետև ձայնային հաղորդակցություն եմ ուղարկել, որում բացատրել եմ ստեղծված իրավիճակը և խնդրել եմ անհապաղ իրականացնել բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ պահպանելով մեր աշխատակիցների անվտանգությունը և գաղտնիությունը:
Ձայնային հաղորդակցությունը ուղարկելուց քիչ անց ԱԱԾ տնօրենը զանգահարել է ինձ։ Զրույցի ընթացքում մեկ անգամ ևս հանգամանորեն ներկայացրել եմ իրավիճակը և իմ պատրաստակամությունը տրամադրել ամբողջ ինֆորմացիան, որին տիրապետում եմ։ Կարճ ժամանակ անց ԱԱԾ աշխատակիցները արդեն պահեստում առգրավում են տարօրինակ զանգվածով թվով 42 բանանի արկղերը։ Այդ ամենը կշռվում և ֆիքսվում է ԱԱԾ աշխատակիցների կոցմից։ Դա լինում է 1004 կգ։
Եթե հանենք արկղերի և պալետի քաշը ստացվում է 926 կգ զանգված։ Ամբողջ զանգվածը տեղափոխվում է ԱԱԾ։
Հաջորդ իսկ օրը ես ձեռնամուխ եմ լինում, որ ներմուծման բաժնի պետը, պահեստապետը և տնօրենը գնան ԱԱԾ և մանրամասն ներկայացնի ամբողջ իրենց հայտնի ինֆորմացիան։
Նշենք մի քանի կարևոր փաստարկներ․
Փաստ 1
Թմրանյութը «Մրգենի» ընկերության և դրա աշխատակիցների համար տարօրինակ հանգամանքների արդյունքում հայտնվել է պատվիրված բանանի կոնտեյների մեջ, ապա նաև կազմակերպության պահեստում։
Փաստ 2
Դրա մասին որևէ իրավապահ մարմին չի իմացել։
Փաստ 3
Այդ թմրանյութի մասին անձամբ եմ հայտնել Հայաստանի Հանրապետության Ազգային Անվտանգության Ծառայության տնօրենին, որը իր համար շոկային է եղել։
Փաստ 4
Կազմակերպության աշխատակիցները բոլոր հնարավոր եղանակներով օժանդակել են այդ թմրանյութը իրենց պահեստում հայտնվելու հանգամանքների բացահայտման համար։
Փաստ 5
Ես ամեն ինչ արել եմ, որպեսզի այդ թմրանյութի հայտնաբերման փաստի մասին որևէ այլ իրավապահ մարմին, բացի ԱԱԾ-ից չիմանա։ Ավելին, որպեսզի ԱԱԾ-ում այդ մասին նախապես տեղեկանա միայն ղեկավար կազմը, անհրաժեշտության դեպքում գաղտնի միջոցառումներ իրականացնելու համար, ինչպես նաև աշխատակիցների անվտանգությունն ապահովելու համար։
Փաստ 6
Մինչև ս․ թ․ մայիսի 24-ը ԱԱԾ-ն տնտեսվարողի մասով գաղտնիությունը պահել է, սակայն մայիս 24-ին հրապարակվել է ընկերության անունը և դրան հետևել են բոլորիս հայտնի հրապարակային հայտարարությունները, որը լուրջ վտանգի տակ է դրել աշխատակիցների և թմրանյութի մասին հայտնած անձանց անվտանգությունը։
Այս ամենից հետո, ցավոք սրտի, կազմակերպության պահեստապետը, ներմուծման բաժնի պետը և տնօրենը կալանավորվում են։ Նման գործելաոճով պետությունը կորցնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու մոտ վստահությունը։
Հատուկ ծառայությունների այսպիսի գործունեությունը հղի է բազում բացասական հետևանքներով։ Հորդորում եմ, որպեսզի քննություն իրականացնող մարմինները զերծ մնան մարդկանց քաշքշուկից և վերջապես հասկանան, որ այսօրինակ անհեթեթ դեպքերում քաղաքացին պետք է պաշտպանություն գտնի հենց իր երկրի իշխանություններից։
Այսպիսով, իմ այս հայտարարությունը կարող եք համարել որպես հաղորդում և օգտագործել բացված քրեական գործում»։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ և նախագահի ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուին մեղադրել է Հայաստանին և Արևմուտքին հաճոյանալու փորձի մեջ, հայտնում է «Անադոլուն»։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Քըլըչդարօղլուի վերջին հայտարարություններին, թե դեպի Չինաստան տրանսպորտային երթուղին պետք է անցնի ոչ թե Ադրբեջանով, այլ Իրանով։
«Ի՞նչ իմաստ ունի ոտնահարել Ադրբեջանի շահերը. Հայաստանին կամ արևմտյան երկրներին հաճոյանալու համա՞ր է: Մենք քաջատեղյակ ենք այն ուժերի նպատակներին, որոնք ձգտում են մեկուսացնել եղբայրական Ադրբեջանը»,-ասել է Չավուշօղլուն:
Նա նաև հայտարարել է թյուրքական պետությունների կազմակերպության հարթակի կարևորության մասին, որն ուժ և վստահություն է հաղորդում թյուրքալեզու երկրներին։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.