23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հանրապետության որոշ շրջաններում կանխատեսված ուժգին քամու պատճառով դպրոցներից զանգահարում կամ լուր են ուղարկում ծնողներին, որ նրանք անձամբ գնան եւ երեխաներին տուն տանեն՝ նշելով, որ աշակերտներին թույլ չեն տալու մենակ դուրս գալ փողոց:
Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ դպրոցները նման հանձնարարական են ստացել վերադաս մարմիններից:
ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ բանավոր հանձնարարական եղել է ինչպես նախարարության, այնպես էլ Երեւանի քաղաքապետարանի կողմից:
Նրա խոսքով, դպրոցներից պահանջվել է թույլ չտալ, որ քամու ընթացքում երեխաները գտնվեն դրսում: Տարրական դասարանների դեպքում, քանի որ սովորողները շուտ են ավարտել դասերը, դասվարներից պահանջվել է հեռախոսակապի միջոցով անպայման համոզվել, որ երեխաներն արդեն տանն են:
Աշոտ Արշակյանը նշեց, որ եթե անգամ երեխաներին, դասերը չավարտած, տուն են ուղարկում, խնդիր է, որովհետեւ նրանց առողջությունն ու անվտանգությունն ավելի կարեւոր են: «Եթե նույնիսկ մի մասը տուն է գնացել, բաց թողնված դասաժամերը հետո կլրացվեն»,- ասաց վարչության պետը:
Նշենք, որ արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդել է հանրապետության երեք՝ Լոռու, Տավուշի եւ Գեղարքունիքի մարզերում կանխատեսվող ուժգին քամու մասին՝ 25-30 մ/վ արագությամբ:
Նաեւ Երեւանի դպրոցներին վերոնշյալ հանձնարարականը տալու առնչությամբ Աշոտ Արշակյանը կարեւորեց հավելյալ զգուշությունը:
Հ.Գ. Ավելի ուշ ԱԻՆ-ը լրացուցիչ տեղեկություն տարածեց.
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը զգուշացնում է. հոկտեմբերի 16-ին առանձին շրջաններում՝ հատկապես Լոռիում, Տավուշում եւ Գեղարքունիքում քամու ուժգնացման վերաբերյալ (25-30մ/վ արագություն) հնարավոր է կոտրվեն ծառեր եւ վնասվեն տանիքներ, ուստի հորդորում ենք բնակչությանը, մնալ շինությունների ներսում:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Երեւանում եւ հանրապետության մյուս հատվածներում նման ուժեղ քամիներ չեն կանխատեսվում:
Պարզվում է, որ գազօջախի ստորին մասում գտնվող շարժական արկղը նախատեսված է ամենևին այլ նպատակով։Որպեսզի իմանաք, թե ինչի համար է այն ստեղվծած, դիտեք տեսանյութը։
Հնագույն պատմություն չունենալը շատ ծանր են տանում մեր արևելյան հարևանները,որի արդյունքում հիմարություններ են անում…99-ամյա ադրբեջանցի ազգի կարևորությունը հայ և վրացի ժողովրդուրդների պատմությունների մեջ կարևորելու հանգամանքը Բաքվին հանգիստ չի տալիս…
Այսպես,ադրբեջանցի գրող Չինգիզ Աբդուլաևը փորձելով հայերիս և վրացիներին հիշեցնել,թե ինչ կարևորություն է ունեցել “բաքվյան նավթը” մեր կյանքում մի երկար հոդված է գրել այդ ամսին…Չինգիզ մուալիմը նախ ազերի ընթերցողին հիշեցնում է Նոբելների ընտանիքի մասին,որոնցից Ալֆրեդ Նոբելը “Նոբելյան մրցանակի” հիմնադիրն է և ալամ աշխարհին “հիշեցնում” է,որ այդ մրցանակի ֆոնդը ձևավորվել է ադրբեջանական նավթի շնորհիվ…Հետո հեղինակը կոնկրետ անցնում է Ալեքսանդր Մանթաշյանցին…Ու սկսում է երեսով տալը,թե ադրբեջանական նավթի շնորհիվ ինչեր է կառուցել հայտնի հայ գործարար-բարերարը հայերի և վրացիների համար…Չեմ մանրամասնի,քանի որ Հայաստանում շատ լավ գիտեն Մանթաշյանցի հայանսպաստ և հայրենասեր գործունեության մասին…Չգիտես ինչու,ազերի գրողը հայտարարում է,որ Երևանում,Թբիլիսիում և Բաքվում չեն սիրում խոսել Մանթաշյանց (Մանթաշևի) գումարների աղբյուրի մասին…Երևանում և ընդհանրապես Հայաստանում շատ լավ գիտեն այդ աղբրյուրների մասին…Երկար-բարակ մեզ երես տալուց հետո Չինգիզ Աբդուլաևը հայտարարում է.”Մեկ անգամ ևս շեշտում եմ՝առասպելները պետք է բացահայտվեն,իսկ պատմությունը պետք է գիտենալ…Եվ այդ ժամանակ ավելի ես հարգում հարևան-ադրբեջանցիներիդ,որոնց նավթային եկամուտներից այդքան բան է արվել կովկասյան այլ ժողովուրդների համար…”
Ադրբեջանում սույն հոդվածը ցնծությամբ են ընդունել և ներկայացնում են որպես “Չեմբեռլենի պատասխանը” անշնորհակալ հարևաններին…
Սակայն Բաքվում մոռանում են մեկ բան,որը բացատրում է,թե ինչու Երևանն ու Թբիլիսին շնորհակալություն չեն հայտնում Բաքվի ներկայիս տերերին…Խնդիրը նրանում է,որ Ալեքսանդր Մանթաշյանցի ապրած ժամանակ՝1842-1911 թթ-ին “Ադրբեջան” բրենդով պետություն և “ադրբեջանցի” անվամբ ժողովուրդ գոյություն չեն ունեցել…Բաքվի հիմնական բնակչությունը այդ տարիներին եղել են հայերը, թաթարները, ռուսները և այլ ազգեր…1897 թ-ի մարդահամարի տվյալների համաձայն “ադրբեջանական” Բաքվի բնակչության ընդամենը 39,9% են եղել մահմեդականներ՝թաթարներ և պարսիկներ…
Չինգիզ Աբդուլաևին խորհուրդ կտամ շատ լավ սովորել պատմություն,որպեսզի այսպիսի հիմար վիճակներում չհայտնվի և իրոք ձերբազատվի “ալիևաբունիաթովյան” առասպելներից…Այն,որ 1918 թ-ին Հարավային Կովկասի արևելքում թուրքերի,անգլիացիների,իսկ հետո էլ ռուս բոլշևիկների շնորհիվ ձևավորված Ադրբեջանը փորձում է “հնանալ” հարևանների հաշվին,դա վաղուց պարզ էր…Բայց վերջին շրջանում Իլհամ Ալիևի վարչակարգը կասպյան նավթը դարձրել է ադրբեջանցի ժողովրդի “շինարարության” և “հնեցման” միջոց…Մի քանի տարի էլ Բաքվում շատ լուրջ պահանջում են Բաքուն հռչակել Հայրենական Մեծ պատերազմի “Հերոս քաղաքներից” մեկը…Պատճառը՝այդ ժամանակ Բաքվի նավթի կարևորությունն էր ԽՍՀՄ-ի համար…Հիմա էլ պարզվում է,որ հայերս և շատ այլ ազգեր պետք է շնորհակալ լինենք ադրբեջանցիներին,որ նավթադոլլարներով Մանթաշյանցը և այլոք շինարարություններ արել Էջմիածնում, Փարիզում, Թբիլիսիում,Դերբենտում,Օսլոյում,Ստոկհոլմում և այլն…
Այո՛,մենք շնորհակալ ենք կասպյան նավթին,բաց ոչ ադրբեջանցիներին,որոնք Մանթաշյանցի ապրած տարիներին գոյություն չեն ունեցել…
Իսկ Ադրբուլաևին խորհուրդ կտամ լավ պատմություն սովորել և տեսնել,թե հայ մեծահարուստները և հայտնի ճարտարապետները ինչեր են կառուցել և թողել Բաքվում,որոնց մասին քոչվոր թուրք-ազերիները չէին էլ երազի,քանի որ լինելով եկվոր և քոչվոր չեն ունեցել ո՛չ մշակույթ,ո՛չ ճարտարապետություն,ո՛չ խոհանոց և այլն…
Գագիկ Համբարյան
Բժշկության մեջ ժամանակակից, անընդհատ կատարելագործվող ապարատային հետազոտության սարքավորումները շատ ինֆորմատիվ են եւ պահանջված : Բարձր տեխնոլոգիական եւ տեղեկատվական, արդյունավետ եւ հուսալի ախտորոշման մեթոդներից մեկի` համակարգչային տոմոգրաֆիայի հիմքում եռաչափ ռեկոնստրուկցիայի միջոցով բուժայցելուի մարմնի լայնակի կտրվածքների պատկերի վերլուծությունը շատ կարեւոր է մի շարք հիվանդությունների վաղաժամ հայտնաբերման եւ բուժման համար: Տարածաշրջանում մեծ պահանջարկ ունեցող հետազոտության այս տեսակը «Սլավմեդ» բժշկական կենտրոնում իրականացվում է վերջին սերնդի սարքավորման կիրառմամաբ, որն ապահովում է ոչ միայն հարյուր վաթսուն սլայզ մեկ պտույտի ընթացքում՝ 160 կադր, այլեւ հաղորդում ճառագայթման մինիմալ չափաբաժին՝ հնարավորություն տալով հետազոտել բոլոր օրգան համակարգերն առանց սահմանափակումների։
Ինչպես ասաց «Սլավմեդ» բժշկական կենտրոնի ռադիոլոգ Էդմոնդ Կոստանյանը, նորագույն սերնդի այս սարքավորման առավելությունն այն է, որ թույլ է տալիս իրականացնել անգամ կես միլիմետր հաստության շերտավոր հետազոտություններ՝ գրեթե բջջային մակարդակում, ինչը նվազագույնի է հասցնում շերտերի արանքում ինչ-որ բան բաց թողնելու հավանականությունը:
«Համակարգչային տոմոգրաֆիան հիմնականում իրականացվում է ոսկրային պաթոլոգիաների ախտորոշման, որովայնի, կոնքի օրգանների հետազոտության դեպքերում, անփոխարինելի է կրծքավանդակի օրգանների ախտորոշման ժամանակ՝ բրոնխների, թոքերի, ուռուցքային եւ ցանկացած օջախային ախտահարումների դեպքում»,- տեղեկացրեց Էդմոնդ Կոստանյանը:Նա ընդգծեց նաեւ, որ նոր սերնդի համակարգչային այս տոմոգրաֆի շնորհիվ բոլյուսային կոնտրաստավորմամբ հետազոտվում են նաեւ սիրտ-անոթային համակարգի բոլոր երակներն ու զարկերակները, պարանոցի, գլխուղեղի, անոթները, ինչպես նաեւ ստորին վերջույթների բոլոր զարկերակները՝ ընդհուպ մինչեւ մանր մազանոթներ: Սարքավորումը բավականին մեծ տեղեկություն է տալիս նաեւ երիկամների, միզածորանների, միզապարկի հետ կապված` ավազահատիկից մինչեւ ուռուցքային հիվանդություններ: Առանց այս ախտորոշման վիրահատական շատ միջամտություններ պարզապես չեն իրականացվում: Հաճախ հանդիպող խնդիրներից են նաեւ աղեստամոքսային տրակտի խնդիրները:
«Մեզ մոտ չկան հետազոտություն անցնելու հետ կապված սահմանափակումներ, քանի որ սա տարածաշրջանում այն եզակի սարքավորումն է, որը թույլ է տալիս հետազոտել նույնիսկ 300 կգ քաշ ունեցող բուժայցելուներին: Սա հիանալի հնարավորություն է նաեւ սոցփաթեթի շահառուների համար, քանի որ եթե կա ախտորոշման անհրաժեշտություն, ապա նրանք առանց որեւէ խոչընդոտների այսուհետ կարող են անցնել իրենց անհրաժեշտ հետազոտությունները «Սլավմեդ» բժշկական կենտրոնում, քանի դեռ ունեն այդ հնարավորությունը»,- ասաց Էդմոնդ Կոստանյանը:
Ինչպես նշեց բժիշկը, համակարգչային հետազոտություն անցնելու համար սոցփաթեթի շահառուն պարզապես պետք է ներկայանա «Սլավմեդ» բժշկական կենտրոն` ներկայացնելով անձնագիր եւ սոցիալական քարտ եւ հաշված րոպեների ընթացքում անցնի համապատասխան հետազոտությունը:
1999թ-ի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության գրեթե բոլոր զոհերը եղել են պլանավորված, սակայն կասկածից վեր է, որ պատվիրատուների հիմնական թիրախը եղել է Վազգեն Սարգսյանը: Հենց նա էր Հայաստանի իշխանության դե ֆակտո կրողը, Սեպտեմբերի 21-ի ակունքից սնվող պետության վերջին թելը: Սպարապետն էր քաղաքական թիմի ոգեկոչման աղբյուրը և ապագայի տեսլականի խորհրդանիշը:
Պատահական չէ, որ չարաբաստիկ Հոկտեմբերի 27-ը համարվում է Երրորդ հանրապետության կործանման օրը: Բացի այդ, «Հոկտեմբերի 27»-ի արմատը թաքնված է 1998-ի պալատական հեղաշրջման խորհրդավոր ծալքերում: ԼՂ հարցում Լևոն Տեր-Պետրոսյանին հակադրված հայտնի ուժային եռյակից միայն Վազգեն Սարգսյանն էր գաղափարապես ընդդիմանում Լևոն Տեր-Պետրոսյանին` համարելով, որ Հայաստանը ունի ներքին ռեսուրսներ` զարգանալու և ԼՂ հարցը ավելի հայանպաստ լուծելու համար: Միևնույն ժամանակ` եռյակից միայն Վազգեն Սարգսյանն է հակադրվել Տեր-Պետրոսյանի հրաժարականին` համարելով, որ իշխանության ներսում կոմպրոմիսը միանգամայն հնարավոր է:
Քչերն են տեղյակ, որ Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո Վազգեն Սարգսյանը տեղի է տվել Երկրապահի ղեկավարության պահանջին և Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի առաջ դրել է նախագահի պաշտոնում ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի առաջադրման պահանջ: Սակայն առաջադրումների օրերին Հարությունյանն «անհասանելի» է դարձել անգամ Վազգեն Սարգսյանի համար:
Ռոբերտ Քոչարյանի նախագահության առաջին տարում Վազգեն Սարգսյանի համար արդեն ակնհայտ է դարձել, որ Ռոբերտ Քոչարյանի հարցում չարաչար սխալվել է: Վահրամ Խորխոռունու և հատկապես` Արծրուն Մարգարյանի սպանությունները Վազգեն Սարգսյանի ուղղությամբ արձակված «նախազգուշական կրակոցներ» էին: Վազգեն Սարգսյանը հասկացել էր այդ կրակոցների քաղաքական ուղերձը և, ըստ էության, համարժեք պատասխան էր տվել դրանց` խորհրդարանական ընտրություններից առաջ դաշինք կազմելով Կարեն Դեմիրճյանի հետ և իշխանությունը վերցնելու քաղաքական հայտ ներկայացնելով, ինչի դրսևորումը դարձավ նրա կողմից վարչապետի պաշտոնը ստանձնելը:
Ռոբերտ Քոչարյանը, ով արդեն ճաշակել էր իշխանության և առաջին ստվերային տնտեսական գործարքների («Արմենթելի», Կոնյակի գործարանի խայտառակ գործարքներ) համը, չէր կարող հաշտվել «անգլիական թագուհու» կարգավիճակի հետ, մանավանդ, որ նա պետության մասին ուներ, մեղմ ասած, մակերեսային պատկերացումներ: Վազգեն Սարգսյանն, ինչպես ցանկացած մահկանացու, ուներ մարդկային թերություններ, քաղաքական սխալներ, նույնիսկ որոշ դեպքերում` անհամարժեքություն, բայց ուներ պետության արժեքի ընկալում` անսահմոնորեն հավատալով 88-ի արժեքներին, արժևորելով արցախյան պատերազմի հաղթանակի բարոյա-քաղաքական նշանակությունը:
Քոչարյանի համար` պետական գործերը իջեցված էին կոմերցիայի, սեփական բիզնեսի և ունեցվածքի նշաձողին: Երևանի իշխանության ներսում առկա աշխարհայացքային այս կոնտրաստը չէր կարող աննկատ մնալ Մոսկվայում, մանավանդ, որ Ռուսաստանում ելցինյան «ձնհալն» իր տեղը զիջում էր կայսերականության վերածննդին. վարչապետ էր նշանակվել Վլադիմիր Պուտինը, ով հայտարարվել էր իշխանության ժառանգորդ:
Վազգեն Սարգսյանը պետք է հեռացվեր ասպարեզից: Նա փակում էր Ռոբերտ Քոչարյանի միահեծան իշխանության հաստատման և Հայաստանի ռուսականացման ճանապարհը: «Հոկտեմբերի 27»-ը դարձավ Ռոբերտ Քոչարյանի պրովինցիալ էլիտայի և Պուտինի չեկիստական ռեժիմի համագործակցության մերանը: Վազգեն Սարգսյանի գործոնը խանգարում էր Քոչարյանի իշխանական, Պուտինի կայսերական ծրագրերին: 1999թ-ի հոկտեմբերի 27-ին վերջակետ դրվեց Երրորդ հանրապետության պատմությանը, տրվեց Հայաստանի գաղութացման մեկնարկը:
Հրապարակվել է Հայաստան-ԵՄ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» տեքստը: Համաձայնագիրը Հայաստանն ու ԵՄ-ն նախաստորագրել են այս տարվա մարտ ամսին, իսկ նախատեսում են կնքել այն նոյեմբեի վերջին Բրյուսելում կայանալիք Արեւելյան գործըներության գագաթնաժողովի ժամանակ:
Հատկանշական է, որ ծանոթանալով փաստաթղթին եւ տեղյակ լինելով Եվրամիության ներքին բյորոկրատական ընթացակարգերին՝ փրձագետները կարծում են, որ նոյեմբերին այն կարող է անգամ չկնքվել: Խոչընդոտ կարող է լինել նաև այն, որ ԵՄ անդամ բոլոր երկրները մինչև նոյեմբեր չհասցնեն վավերացնել տեքստը, նշում են փորձագետները:
Վերջերս Երեւան կատարած իր այցի ժամանակ Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհանես Հաանը հայտարարեց, որ Եվրամիությունն ու Հայաստանը շուտով կստորագրեն համապարփակ և խորացված գործընկերության նոր համաձայնագիրը:
«Դա, ինչպես նաև գործընկերության գերակայությունները կամրապնդեն և կխորացնեն մեր համագործակցությունը»,-ասաց Յոհանես Հաանը՝ նկատելով, որ Արևելյան գործընկերության շրջանակում սա առաջին համաձայնագիրն է իր բնույթով, քանի Հայաստանը Արևելյան գործընկերության առաջին պետությունն է, որ գործընկերային գերակայություններ է հաստատում Եվրամիության հետ:
Այլ խոսքով, ՀՀ-ն կլինի ԵԱՏՄ միակ անդամը, որը միաժամանակ նման պայմանագիր կունենա ԵՄ-ի հետ:
«Մենք շատ շահագրգիռ ենք՝ տեսնելու, թե ինչպես է այս համաձայնագիրն ի կատար ածվելու: Այս բեկումնային, նոր համաձայնագիրը կօգնի ցույց տալ, որ Հայաստանը, եվրասիական ինտեգրման գործընթացին մասնակից լինելով, միաժամանակ համապարփակ և ընդլայնված գործընկերություն է հաստատում Եվրամիության հետ: Սա է համաձայնագրի հիմքում ընկած գաղափարը», — նշել էր նա:
Իրաքի Քիրքուք քաղաքում ապրող հայերին այս պահին որեւէ վտանգ չի սպառնում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 14-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Էրբիլի հոգեւոր հովիվ տեր Արթուն քահանա Խալաթյանը: Նա նշեց, որ Քիրքուք քաղաքն այս պահին շրջապատված է իրաքյան զորքերով, սակայն, իրավիճակը հանգիստ է, քաղաքը գրավելու գործողությունների մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը:
Նրա խոսքով, Քիրքուքում ապրում է 30 հայ ընտանիք, այս պահին նրանք բոլորը քաղաքում են, այնտեղ կա նաեւ հայ առաքելական եկեղեցի՝ Սուրբ աստվածամայր:
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Իրաքի զորքերը Քիրքուքի գրավման գործողություն են սկսել: Ընդ որում, քրդական Rudaw հեռուստաընկերությունը հաղորդում է, որ Իրաքի միացյալ հրամանատարությունը հերքել է Քիրքուքի հարավում գործողություն սկսելու լուրերը, նշելով, որ Հավիջ քաղաքի ազատագրման համար իրականացվող օպերացիայի շրջանակներում գործողություններ են իրականացվում տարածաշրջանը ԻՊ զինյալներից ազատագրելու ուղղությամբ։
Սակայն փեշմարգայի հրամանատարությունը հայտարարել է, որ անցած գիշեր Իրաքի զինյալները եւ ռազմական կազմավորումները Քիրքուքի հարավից սկսել են առաջ շարժվել հարձակման նպատակով։ Քիրքուք են ուղարկվել փեշմարգայի հազարավոր զինյալներ։
ԱՄՆ-Իրան հարաբերությունները անշեղորեն վատթարանում են: Այս գործընթացում հանրային մակարդակում «տոն տվողը» Ամերիկան է:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 13-ին հայտարարեց, որ Միացյալ Նահանգները վերանայել է իր ռազմավարությունը Իրանի նկատմամբ և ցանկացած պահի կարող է դադարեցնել միջուկային համաձայնագիրը: «Ես հանձնարարել եմ լիովին վերանայել իրանական ռեժիմի նկատմամբ ռազմավարությունը», — ասել է Թրամփը՝ հավելելով, որ Իրանի գործողությունները չեն համապատասխանում միջուկային գործարքի ոգուն:
Հատկանշական է, որ Թրամփը պարբերաբար Իրանին մեղադրում է տարբեր հանցագործություններում: Նախ նա անվանեց Իրանին միջազգային ահաբեկչության գլխավոր հովանավոր, իսկ ամերիկյան ռազմական էլիտայի ներկայացուցիչները սպառնացին ահաբեկչական կազմակերպություն ճանաչել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների գունդը, այնուհետեւ Թրամփը մեղադրեց Թեհրանին Հյուսիսային Կորեայի առեւտուր անելու եւ Փհենյանին ֆինանսավորելու մեջ, ու այս շարքի վերջին ակորդը վերաբերեց հենց բուն միջուկային գործարքին:
Ըստ փորձագետների՝ Իրանին հասցված հարվածը, ԱՄՆ-Իրան հարաբերությունների կտրուկ վատթարացումը կարող է բացասական անդրադառնալ Մերձավոր Արեւելքի ու Հարավային Կովկասի տարածաշրջանների վրա: Առաջինում Իրանն ուղղակի դոմինանտ դեր ունի, իսկ երկորոդում հիմնական խաղացողներից է:
Հատկապես Մերձավոր Արեւելքում, ըստ ԵԱՏՄ ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպեխինի, տեղի է ունենում ուժերի վերաբաժանում ու վերաձևում, որտեղ անշեղորեն ուժեղանում է Իրանը, ինչն անհանգստացնում է ԱՄՆ-ին ու վերջինիս արաբ դաշնակիցներին, որոնք նավթի միջոցով հանդիսանում են ամերիկայն դոլարի եւ ԱՄՆ ռազմարդյունաբերության համալիրի արտադրանքների հիմնական գնորդները:
«Ուստի այդ տարածաշրջանում իրավիճակի սրումը չի կարող չանդրադառնալ Հայաստանի վրա: Իրականում, եթե ժամանակակից աշխարհի հիմնական «թեժ» կետը Մերձավոր Արևելքում է (այստեղ են այսօր ընթանում առնվազն երկու կործանիչ պատերազմները, և այստեղ է գտնվում միջազգային ահաբեկչության բազան), այսինքն այն տարածաշրջանում, որն ուղղակիորեն կից է Անդրկովկասին, ապա Հայաստանը չի կարող ներքաշված չլինել այդ նույն վերաձևմանը», — նշում է Լեպեխինը՝ հավելեով, որ մի կողմից Հայաստանը հայտնվում է բավականին վտանգավոր տարածաշրջանի եզրագծին, իսկ մյուս կողմից՝ սա հնարավորություն է Երևանի համար:
«Տարածաշրջանում այն Իրանին սահմանակից միակ երկին է, որից Թեհրանը վտանգ չի սպասում: Բացի այդ Հայաստանը դաշնակից է ՌԴ-ի հետ, ունի լավ հարաբերություններ Չինաստանի հետ», — հիշեցնում է նա ու հավելում, որ համատեղելով այս հնարավորությունները եւ ճիշտ գործածելով այն, Հայաստանը կարող է էականորեն բարձրացնել իր դերը տարածաշրջանում: Ինչի՞ց սկսել այս միացումը, հարց է ուղղում է Լեպեխինը ու միանգամից պատասխանում. «Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի խորհրդարանականների միջև անմիջական շփումներից ՀՀ Ազգային ժողովի հարթակներում: Հատկապես որ արդեն վեց ամիս է` Հայաստանը խորհրդարանական հանրապետություն է»:
«Խաղաքարտերը Հայաստանի ձեռքում են», — ամբիցիոզ եզրահանգում է անում ԵԱՏՄ ինստիտուտի տնօրենը:
Հոկտեմբերի 16-ին առանձին շրջաններում՝ հատկապես Լոռիում, Տավուշում և Գեղարքունիքում սպասվում է քամու ուժգնացում՝ 25-30 մ/վ արագությամբ: Իր ֆեյսբուքյան էջում հայտնում է ՀՀ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
«Հնարավոր է կոտրվեն ծառեր և վնասվեն տանիքներ, ուստի ազգաբնակչությանը խորհուրդ ենք տալիս ցուցաբերել զգոնություն և հնարավորինս քիչ գտնվել դրսում»,- գրում է Սուրենյանը:
Ուժեղ քամուց բացի հոկտեմբերի 16-ին շրջանների զգալի մասում, հատկապես կեսօրից հետո, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 16-ի ցերեկը և 17-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով, 17-18-ին ցերեկը նույնքանով կբարձրանա:
Երևանում հոկտեմբերի 16-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 15-ին, արևոտ եղանակը կվերականգնվի հոկտեմբերի 17-19-ին:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.