23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը զգուշացրել էր, որ հոկտեմբերի 16-ին հանրապետության առանձին շրջաններում՝ հատկապես Լոռիում, Տավուշում և Գեղարքունիքում քամու ուժգնացման պատճառով հնարավոր է կոտրվեն ծառեր և վնասվեն տանիքներ։
ԱԻՆ-ից բնակչությանը հորդորել են մնալ շինությունների ներսում:
Aysor.am-ի թղթակիցը նկարահանումներ է կատարել Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում, որտեղ երևում է քամու ուժգնությունը։
Հիշեցնենք, որ այսօր հանրապետության մի շարք ուսումնական հաստատություններից երեխաներին ուղարկում էին տուն։
Dialogue.am-ի հետ զրույցում Քանաքեռի թիվ 84 դպրոցի ուսուցիչներից մեկը հայտնել էր, որ իրենց հրահանգել են երեխաներին տուն ուղարկել, քանի որ ժամը 14:00-15:00-ն ժամանակահատվածում փոթորիկ է սպասվում:
Այսինքն ՝ փոթորիկի հետ կապված համընդհանուր անհանգստությունը Կրթության ու գիտության նախարարությունն է առաջացրել:
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն ընթացել է կառուցողական մթնոլորտում: Այդ մասին ասված է ԵԱՀԿ կայքում հրապարակված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների համատեղ հայտարարությունում: Ինչպես նշվում է հայտարարությունում՝ Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը հանդիպում են անցկացրել այսօր Շվեյցարիայի Ժնև քաղաքում: Արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովը նույնպես ներկա են եղել հանդպմանը, որը կազմակերպվել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստանի Դաշնությունից Իգոր Պոպով, Ֆրանսիայից Ստեֆան Վիսկոնտի և ԱՄՆ-ից Էնդրյու Շեֆեր) հովանու ներքո: Գագաթնաժողովին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: «Հանդիպումն ընթացել է կառուցողական մթնոլորտում: Նախագահները համաձայնել են միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացն ակտիվացնելու ուղղությամբ և լրացուցիչ քայլեր իրականացնել շփման գծում լարվածությունը նվազեցնելու համար»,- ասված է հայտարարությունում: Նշվում է, որ համանախագահներն իրենց գոհունակությունն են հայտնել երկար ընդմիջումից հետո տեղի ունեցած դեմ առ դեմ բանակցությունների առնչությամբ: Նրանք իրենց պատրաստակամությունն են հայտնել շարունակել աշխատել կողմերի հետ՝ բանակցությունների միջոցով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար: Որպես հաջորդ քայլ՝ համանախագահները մոտ ապագայում կկազմակերպեն աշխատանքային հանդիպումներ նախարարների հետ, ասված է հայտարարությունում:
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը տեղեկացրել էր հոկտեմբերի 16-ին առանձին շրջաններում՝ հատկապես Լոռիում, Տավուշում և Գեղարքունիքում քամու ուժգնացման վերաբերյալ (25-30մ/վ արագություն). հնարավոր է կոտրվեն ծառեր և վնասվեն տանիքներ, ուստի հորդորել էր բնակչությանը մնալ շինությունների ներսում:
Այս մասին հայտնել էին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
«ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը չի բացառում նույն մարզերում քամու ուժգնացման կրկնություն երեկոյան ժամերին, ուստի հորդորում ենք պահպանել վերը նշված նախազգուշացումը»,-հայտնում են ԱԻՆ-ից։
Հոկտեմբերի 23-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամում կմեկնարկի «Վարչական շրջանի շրջակա միջավայրի մոնիթորինգ և աղտոտիչների թունավորության գնահատում» խորագրով 4-րդ միջազգային գիտաժողովը: Գիտաժողովը կազմակերպվում է ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, ՀԱՊԿ ինստիտուտի Հայաստանի ազգային ներկայացուցչության և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից, աջակցում են նաև ՀՀ ճարտարագիտական ակադեմիան, ՀԱՊՀ ուսանողական խորհուրդը և «Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա» ՀԿ-ն:
Գիտաժողովներն անցկացվում են սկսած 2011 թվականից և հիմնական առանցքը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի քիմիական տեխնոլոգիաների ամբիոնն է, որտեղ ուսումնասիրվում են օրգանական նյութերի քիմիան և արտադրության տեխնոլոգիաները, դեղագործական արդյունաբերության հնարանքները և ուսումնասիրվող բնագավառին հարակից այլ խնդիրներ, օրգանական նյութերով աղտոտված հոսքաջրերր մաքրումը և այլն: Այդ կապակցությամբ ամբիոնը գիտագործնական կապեր է հաստատել նաև ՀԱՊԿ ինստիտուտի հետ, նրա կողմից ունենալով աջակցության բոլոր հնարավոր ուղղությունները՝ համատեղ աշխատանքների կատարում, հոդվածների հրատարակում, գործնական նվաճումների փորձարկում: Գիտաժողովներն անցնում են արտասահմանյան գործընկերների ակտիվ մասնակցությամբ և ներկայացվում են օրգանական, կենսաօրգանական, գյուղատնտեսական օժանդակ միջոցներով, դեղանյութերով և այլ նման նյութերով շրջակա միջավայրի աղտոտման ու մաքրման խնդիրները: Նախորդ գիտաժողովների զեկուցման թեզիսները հրատարակվել են առանձին գրքույկներով, իսկ լավագույն աշխատանքները տպագրվել տեղական և արտասահմանյան գիտական ամսագրերում: Չորրորդ գիտաժողովին մասնակցելու համար արձագանքել են նաև նախկին ԽՍՀՄ երկրներից:
Գիտաժողովի կազմակերպչական կոմիտեի անդամ, ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ, տեխնիկական գիտությունների թեկնածու, ՀԱՊՀ դոկտորանտ Վահան Դավթյանը նշում է, որ գիտաժողովի հիմնական նպատակն է շրջակա միջավայրի մոնիթորինգի, պահպանման, ինչպես նաև աղտոտիչների բացահայտման և վերահսկման խնդիրների վերաբերյալ ժամանակակից մեթոդների, եղանակների ներկայացումն ու քննարկումը: Ըստ նրա՝ ուսանողների և բնագավառում աշխատող երիտասարդության մասնակցությամբ գիտաժողովի անցկացումը կնպաստի նաև մեր երկրում նման մասնագիտական ուղղվածության ներուժի բացահայտմանը, բնապահպանական խնդիրների լուծման մոնիտորինգային նոր մոտեցումների զարգացմանը, աղտոտիչների հայտնաբերման նոր տեխնոլոգիաների քննարկմանը:
Գործարարի սպանության պահը Մոսկվայի Նովոսլոբոդսկայա փողոցում հայտնվել է տեսախցիկների օբյեկտիվում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 44–ամյա հայազգի գործարարը դուրս է եկել իր մեքենայից երկուշաբթի առավոտյան ժամը 08։30–ին, երբ անհայտ անձը մի քանի անգամ կրակել է նրա վրա։
Կադրերում երևում է, որ անհայտ անձը դարանակալել է, այնուհետև դիմահար կրակ է արձակել։ Մի քանի կրակոց էլ կատարվել է մահացածի դեմքին։
Ինչպես հայտնում է ren.tv–ն, դատելով սպանության բնույթից, գործել է պրոֆեսիոնալ վարձու մարդասպանը։ Նրան հաջողվել է թաքնվել դեպքի վայրից։
«Սպանությունը կարող էր պատվիրված լինել, սակայն մահացածի մտերիմները չեն հավատում դրան։ Ասում են, որ նա թշնամիներ և մրցակիցներ չի ունեցել։ Սպանության պահին նա չէր աշխատում»,– հայտնում է աղբյուրը։
Իրավապահ մարմինների աշխատողները շարունակում են աշխատել կատարվածի վայրում։ Ինչպես հայտնբել է ՔԿ Մոսկվայի մարզի քննչական վարչության պաշտոնական ներկայացուցիչ Յուլիա Իվանովան, գործարարի գնդակահարության փաստով քրեական գործ է հարուցվել։
Օրեր առաջ ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ահազանգ է ստացել այն մասին, որ Նուբարաշեն ՔԿՀ-ում պահվող Արկադի Քոչինյանը ՔԿՀ-ի առավել ապահով մասից տեղափոխվել է այլ մաս, որտեղ նրա կյանքին և առողջությանը լուրջ վտանգ է սպառնում: Այս մասին հայտնում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակը:
Այս մասին հայտնել է նաև armlur.am լրատվական կայքը՝ «Դոն Պիպոյի գործով կալանավորվածը տեղափոխվել է. որտեղ է նա գտնվում» հրապարակման մեջ: Դրանում նշվում է, որ Արկադի Քոչինյանին մենախցից տեղափոխել են ընդհանուր խուց: Ավելի վաղ դա կանխելու համար կալանավորը նաև հացադուլի էր դիմել:
Ստացված տեղեկատվության հիման վրա ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2017թ. հոկտեմբերի 6-ին գրությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին ՝ Արկադի Քոչինյանի կյանքի ու առողջության պաշտպանության համար անհապաղ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու և վերջինիս անվտանգությունն ապահովելու հարցով:
ՀՀ Արդարադատության նախարարությունից դեռևս չեն արձագանքել, սակայն Արկադի Քոչինյանի ծնողները նույն խնդրի մասին արդեն երկրորդ անգամ են ահազանգում ՀՔԱ Վանաձորի գրասենյակ: Վերջիններս հայտնում են, որ նա գտնվում է վատ վիճակում, նրա կյանքին ու առողջությանը վտանգ է սպառնում, որը կարող է տեղի ունենալ նույնիսկ ժամերի ընթացքում:
Նշենք, որ օրեր առաջ ահազանգերի հետքերով կալանավայր այցելած ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարական դիտորդների խմբին չեն թույլատրել հանդիպել Արկադի Քոչինյանի հետ՝ պատճառաբանելով, որ քննիչի կողմից նրա հետ տեսակցությունների սահմանափակման մասին որոշում է կայացվել:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պահանջում է անհապաղ քայլեր ձեռնարկել Նուբարաշեն ՔԿՀ կալանավոր Արկադի Քոչինյանի անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:
Եթե Արկադի Քոչինյանը սպանվի, կամ ինքնասպանվի, կամ կատարի նման փորձ, կամ ինքնավնասում, ապա ողջ պատասխանատվությունը կրելու է ՀՀ Արդարադատության նախարարությունը, ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության և Նուբարաշեն ՔԿՀ ղեկավարությունը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի գործողությունները կարող են հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուն: Այդ մասին The New York Times թերթին հայտարարել է հանրապետական սենատոր Բոբ Քորքերը՝ Սենատի արտաքին գործերի կոմիտեի նախագահը: Նրա խոսքով՝ Թրամփն իր վարչակազմը դիտարկում է որպես «ռեալիթի շոու»:
«Նա ինձ անհանետացնում է: Նա պետք է անհանգստացնի բոլոր նրանց, ովքեր ցավում են մեր ազգի համար»,- ընդգծել է սենատորը: Քորքերը քննադատել է Թրամփին Twitter-ում նրա հաղորդագրությունների համար, որոնցով , սենատորի կարծիքով, նա վնաս է հասցրել ԱՄՆ-ի դիվանագիտական ջանքերին:
Դրա հետ մեկտեղ օրենսդիրը հայտարարել է, թե իրեն ուրախացնում է, որ Թրամփի կողքին են այնպիսի մարդիկ, ինչպիսին են պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը, պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը եւ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ջոն Քելլին: «Այնքան ժամանակ, քանի դեռ նրա կողքին են մարդիկ, որոնք կարող են հանդարտեցնել նրան, երբ նա բռնկուն է դառնում «…» կարծում եմ՝ ամեն ինչ կարգին կլինի»,- նշել է սենատորը: Հոկտեմբերի 8-ին Թրամփը լեզվակռվի մեջ է մտել Քորքերի հետ՝ նրան քննադատելով իր Twitter-ում: Ի պատասխան սենատորը քննադատական ոգով է մեկնաբանել նախագահի հայտարարությունները՝ Սպիտակ տունը համարելով «մանկամսուր մեծահասակների համար»:
Politik.am-ը Կարեն Կարապետյանի կառավարության հետ կապվող այս խոսակցությունների մասին զրուցեց ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանի հետ, ով ամիսներ առաջ լրատվականներից մեկի հետ զրույցում հույս էր հայտնել, որ Կարեն Կարապետյանի կառավարությունը դրական փոփոխություններ կբերի, եթե ՀՀԿ-ն չխանգարի.«Ասեմ հետևյալը ես 2 ամիս առաջ հայտարարել եմ, որ հոկտեմբերի վերջին լրջագույն խնդիրների առաջ է կանգնելու Կարեն Կարապետյանը, վերջին անգամ էլ դրա մասին ասել եմ 15-20 օր առաջ Հայելի ակումբում, որ մամուլը հարձակում է գործելու Կարեն Կարապեյանի վրա: Ես գտնում եմ, որ դա ծրագրված է Բաղրամյան 26-ի կողմից և ծրագիրը այժմ իրականացվում է»,-ասաց Եղիազարյանը:
Նա կարծում է , որ եթե ապրիլ ամսին որոշեն ազատվել Կարեն Կարապետյանից, ապա շատ վատ է լինելու Բաղրամյան 26-ի համար.«ՀՀԿ-ն 50-60 տոկոս նրա հաշվին եկավ պառլամենտ: «Մավրը արեց իր գործը մավրը պետք է հեռանա» խորագրի տակ: Հիմա արդեն պատեհ անպատեհ խոսում են հրաժարականի մասին:
Սրանից 3-4 ամիս առաջ Սերժ Սարգսյանը գնաց կառավարությունում երդում պատարագ կերավ, որ ոչ մի բան չկա, աշխատում են իրար հետ, սկսվեց նոր ալիք, հետո նոր ալիք կլնի հետո` նորը: Իսկ վերջնական զարգացումները կլինեն փետրվար մարտ ամիսներին, հիմա բան չի լինի, հիմա ուղղակի հող են նախապատրաստում փետրվար-մարտ ամիսների համար»,-ասաց Գուրգեն Եղիազարյանը:
Նյու Յորքի Լիոնս մարտական ակումբի առաջատար մարզիկ Ստյոպա Խաչատրյանը oգոստոսի 2017 թվականի 29–ին Մասնակելով WKU աշխարհի առաջնությանը նոկաուտով ճանաչվեց հաղթող:
Եզրափակչում Ստյոպան մենամարտեց Գերմանիան ներկայացնող Andrej Stenzke հետ և առաջին ռաունդի երկրորդ րոպեին պահպանելով ավանդույթը՝ աջ հզոր հարվածով նոկաուտի ենթարկեց հակառակորդին և ճանաչվեց հաղթող:
Ստյոպան մեզ հայտնի է 2016թ.–ին հայ ազգին պարգևելով ոսկե մեդալ Ֆլորիդայի Օռլանդո քաղաքից առաջին անգամ մասնակցելով WKU աշխարհի առաջնությանը:
<<Իռլանդիայում աշխարհի առաջնությանը մասնակցելու համար ես պատրաստվել եմ գրեթե 6 ամիս և Արտյոմ Սահակյանի կողմից մշակված խտացված մարզումների արդյունքոում ճանաչվեցի հաղթող, որի համար շնորհակալ եմ Արտյոմ Սահակյանին և Լիոնս Մարտական ակումբի բոլոր մարզիչներին
Այս մրցաշարը ինձ համար շատ ծանր էր, որովհետև բոլոր հակառակորդներս լուրջ պատրաստվածություն ունեին: Տարբեր երկրների ներկայացուցիչներ կաին 90 կգ. Քաշային կարգում և միայն ինձ հաջողվեց ձեռք բերել ոսկե մեդալը:Ինձ հետ Լիոնս մարզական ակումբում մարզվում են հանրահայտ մարզիկներ և Գլորի աշխարհի առաջնության հաղթողներ, որը ինձ հնարավորություն է տալիս ավելի լավ մարզավիճակ ձեռք բերելու համար:
Ես չեմ դադարում ծանր մարզումներս և խոստանում եմ նաև մյուս տարի ճանաչվել հաղթող Հունաստանում կայանալիք աշխարհի առաջնությանը>>, — նշեց Ստյոպա Խաչատրյանը։
Լիոնս մարտական ակումբը այդ մրցաշարին Վահե Սահակյանի պատվիրակությամբ ներկայացավ 4 մարզիկներով և այդ մարզիկներից 4–ն էլ ճանաչվեցին հաղթող:
Հոկտեմբերի 9-ին անհայտ անձը, գրությամբ սպառնալով «Կոնվերսբանկ» ՓԲԸ «Սայաթ-Նովա» մասնաճյուղի կառավարչին, հափշտակել էր 200 հազար դոլարին համարժեք գումար ու դիմել փախուստի: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։
«Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ավազակային հարձակումը բացահայտվել է: Ձերբակալվել են Երևանի բնակիչներ, 1988 թ. ծնված Դավիթ Գրիգորյանը, 1987 թ. ծնված Արսեն Գրիգորյանը և 1983 թ. ծնված Մարատ Գալստյանը:
Աշտարակի բնակիչ, 1988 թ. ծնված Պյոտր Ցիգանովը ավազակային հարձակումը կատարելու կասկածանքով որոնվում է:
Դավիթ Գրիգորյանը բերման է ենթարկվել դեպքից հինգ օր անց, մայրաքաղաքի Չեխովի փողոցից:
Արսեն Գրիգորյանն ու Մարատ Գալստյանը բերման են ենթարկվել հաջորդ օրը Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղից:
Հոկտեմբերի 15-ին Մարատ Գալստյանի տանը և օժանդակ շինություններում խուզարկությամբ հայտնաբերվել են գործարանային համարով «ՏՕԶ» տիպի հրացան և «ԱԿ» ինքնաձիգի նմանվող, առանց գործարանային համարի հրազեն:
Քննվող գործի շրջանակներում դարձյալ հոկտեմբերի 15-ին խուզարկվեցին նաև Երևանի բնակիչ, 1979 թ. ծնված Աշոտ Մանուկյանի բնակարանն ու օժանդակ շինությունները: Հայտնաբերվել է կանեփանման զանգված, «ԱԿ» տիպի ինքնաձիգ՝ երկու լիցքավորված պահունակներով, «Ֆորտունա» գրառումով ատրճանակ՝ լիցքավորված պահունակով, տարբեր տրամաչափի հիսուն փամփուշտ, էլեկտրահարող սարք, ինքնաձիգի խլացուցիչ, ավտոմեքենայի պետհամարանիշեր, որոնք, ինչպես պարզվել է, սեպտեմբերի 29-ին գողացվել էին Մաշտոցի վարչական տարածքից:
Աշոտ Մանուկյանը ևս ձերբակալվեց: Հայտնաբերվածն ուղարկվել է դատաձգաբանական և դատաքիմիական փորձաքնության: Ձեռնարկվում են միջոցառումներ Պյոտր Ցիգանովին ու գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությունը շարոնակվում է:
Պյոտր Ցիգանովի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք զանգահարել 1-02 հեռախոսահամարով կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:
Տեղեկատվություն տրամադրողի գաղտնիությունը երաշխավորվում է»։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.