23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանի նախագահ Լորան Վոքիեն գրություն է ուղղել Արցախի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանին՝ իր աջակցությունը հայտնելով Արցախում շուրջ 6 ամսիս շարունակ շրջափակման մեջ գտնվող մեր հայրենակիցներին։
«Շատ կարևոր է իրազեկել Հայաստանի սահմանին տեղի ունեցողի մասին՝ թույլ չտալու համար, որ նման կործանարար իրավիճակ հաստատվի։ Սա անձամբ իմ հանձնառությունն է՝ որպես Հայաստանի և Արցախի բարեկամի, կամքը՝ որպես Օվերն-Ռոն-Ալպ շրջանի նախագահի, ինչպես նաև պարտքը՝ որպես ազատության, ինքնիշխանության և համերաշխության արժեքներին հավատարիմ Ֆրանսիայի Հանրապետության ընտրված ներկայացուցչի»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ առաջին անգամ չէ, որ Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանի նախագահը բարձրացնում է Արցախում տիրող իրավիճակն ու խոսում արցախցի մեր հայրենակիցների իրավունքների մասին։
Դեռևս մայիսի 31-ին բաց նամակով դիմել էր Ֆրանսիայի Նախագահ Էմանուել Մակրոնին, որում ներկայացրել է ՀՀ կատարած այցի ընթացքում ՀՀ սահմանագծին և Լաչինի միջանցքում տիրող իրավիճակը, ինչպես նաև միջանցքի ապօրինի փակ լինելու պատճառով արցախահայությանը սպառնացող վտանգները։
«․․․Ես կարողացա զգալ այն ծայրահեղ բռնությունը, որով փորձ է արվում շնչահեղձ անել մի ժողովրդի՝ ստիպելով նրան լքել իր պապենական հողը: Միևնույն ժամանակ կարողացա տեսնել այս բնակչության կապվածությունն իր հողին և մեր գործելու կարողության հանդեպ նրա հավատը: Սակայն այսօր մի հայտարարությամբ կարծես թե արդեն կանխորոշվել է նրանց ճակատագիրը: Խաղաղության համաձայնագրի ստորագրման և Արցախը թշնամի Ադրբեջանի ենթակայության տակ դնելու հեռանկարն էթնիկ զտման վտանգ է ներկայացնում հայկական այս տարածքի համար։ ․․․ Ուզում եմ խոսել այն մարդկանց անունից, ովքեր այսօր իրենց լքված են զգում և կոչ են անում Ֆրանսիային՝ իր կշիռը օգտագործել եվրոպական և միջազգային ասպարեզում արցախահայության ամբողջականությունն ու անվտանգությունը ապահովելու համար։ Միանում եմ իրենց կոչին և, հետևաբար, հանդիսավոր կերպով խնդրում եմ, որ Ֆրանսիան ամեն ինչ անի, որպեսզի հարգվեն Արցախի հայ ժողովրդի հիմնարար իրավունքները, այդ թվում՝ պաշտպանվելու իրավունքը»,- գրել էր Վոքիեն։
Pատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը բաց նամակով դիմել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին.
«Քրեորեն հետապնդելի առնվազն երեք արարք՝ ԿԳՄՍ-ի կատարմամբ
ԲԱՑ ՆԱՄԱԿ – 2
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ ՏԻԿԻՆ ԺԱՆՆԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻՆ
Հարգելի տիկին Անդրեասյան,
Անցյալ ամիս մամուլում հրապարակվեց «Հայոց պատմություն» առարկայի 9–րդ դասարանի դասագրքերի երկու հրատարակությունների իմ գրախոսականը, որի արդյունքում պարզ դարձավ, որի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրակրթական դպրոցում կիրառելու համար երաշխավորել է երկու դասագրքեր, որոնք ի սկզբանե հանդիսացել են խոտան՝ թե բովանդակային առումով և թե որպես գրահրատարակչական միավոր։
2014 և 2019 թթ․ լույս տեսած «Հայոց պատմություն» առարկայի դպրոցական դասագրքերի նախապատրաստման ընթացքում կազմողները համապատասխան պահանջկոտություն չեն ցուցաբերվել ու չեն գիտակցել նման հրատարակության ռազմավարական ու կրթադաստիարակչական կարևորությունը։
Դասագրքերում առկա են բազմաթիվ սխալներ՝ փաստագրական ու լուսանկարչական նյութի մատուցման մեջ։ Դասագրքերը որեւէ քննություն չեն բռնում գեղագիտական պահանջների տեսանկյունից, քանզի դրանց թե՛ կազմերի, և թե՛ միջուկի ձեւավորումները սիրողական աշխատանքի տպավորություն են թողնում։ Ինչ վերաբերում է լուսանկարչական նյութի ընտրությանը, ապա դրանք կրել են կամայական, բայց ոչ տեսողական նյութի միջոցով աշակերտների շրջանում հավելյալ տեղեկություն ու հետաքրքրություն առաջացնելու նպատակ։ Լուսանկարների մեծ մասը վերցվել է Համացանցից, անորակ են, շատ դեպքերում էլ սխալ վերնագրված։
Մեղմ ասած, տարակուսանք է առաջացնում 2019 թ. վերահրատարակված դասագրքում որպես խմբագիր ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանի անվան հիշատակումը, առանց որեւէ նշումի, որ վերջինս կապ չունի դասագրքում 2017 թ. հետո հիշատակվող իրադարձությունների, ի մասնավորի՝ այսպես կոչված «թավշյա հեղափոխության» հետ, քանի որ վերջինս մահացել է 2017 թ. մարտին։ Ակնհայտ է, որ դասագրքի հեղինակները թույլ են տվել բարոյականության տեսանկյունից անընդունելի քայլ, կոպտորեն խախտելով նաև հեղինակային իրավունքի միջազգային նորմերի ու պահանջների մի շարք դրույթներ։
Արդյունքում ունենք պետությանը հասցված խոշոր նյութական վնաս, որի քննությամբ պետք է զբաղվեն համապատասխան մարմինները։ Կատարվել է փնթի ու անպատասխանատու աշխատանք, պատշաճ կերպով չի իրականացվել գիտական ու լեզվական նյութի սրբագրման ու խմբագրական աշխատանքները։ Այս տեսքով երկու դասագրքերը տպագրության երաշխավորելով ԿԳՄՍ նախարարությունը թույլ է տվել առնվազն երեք քրեորեն հետապնդելի գործողություններ․
ա․ պետությանը հասցվել է զգալի նյութական վնաս, մսխվել են պետական միջոցներն ու հարկատուների գումարները,
բ․ կոպտորեն խախտվել են երեխաների իրավունքները, ի մասնավորի՝ նրանց հրամցնելով ոչ ճշմարտացի, հակագիտական նյութ, պարտադրելով նաև քաղաքական ներկա վարչախմբի պահանջով դասագիրք ներմուծված դրույթներ ու գնահատականներ,
գ․ կոպտորեն խախտվել են հեղինակային իրավունքի մի քանի միջազգային իրավական նորմեր։
Որպես գլխավոր երաշխավոր, ԿԳՄՍ նախարարությունը պատասխանատվություն պետք է կրի նման հրատարակությունը տպագրությունից առաջ անհրաժեշտ փորձաքննության չենթարկելու եւ այդ տեսքով վերահրատարակման երաշխավորելու համար։
Հայտնի է, որ 2019թ․ Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի 82–Ա/2 հրամանով ստեղծվել է հանձնաժողով՝ 2014 թ․ հրատարակված այս դասագրքերը վերանայելու և առաջարկություններ ներկայացնելու նպատակով։ Արդյունքում դասագիրքն էլ ավելի խայտառակ տեսք է ունեցել՝ բազում սխալներով ու անճշտություններով լի։
Բազմաթիվ ծնողների ու ուսուցիչների անունից պահանջում եմ ներքին հետաքննություն սկսել նյութական ու բարոյական վնասի ճշգրտման ու հատուցման, ինչպես նաև մեղավորներին, այդ թվում՝ նախկին պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու համար։
Ավելորդ չեմ համարում նշել, որ նոր չափորոշիչներով այս տարվա ընթացքում նոր դասագրքեր հրատարակելու հանգամանքը բացարձակապես չի կարող կանխել իրավական գործընթացի իրականացումը և բոլորովին էլ չի չեղարկում պետությանը հասցված վնասի հատուցման արդարացի պահանջը։
Գրախոսականին կարող եք ծանոթանալ «Առավոտ» օրաթերթի մայիս ամսին լույս տեսած երեք համարներում»։
Վստահ կարելի է պնդել, որ հարձակումը սկսվել է։ Դրա մասին վկայում է ռազմավարական պաշարների օգտագործումը, սակայն Ուկրաինայի զինված ուժերը չեն հասել իրենց նշած նպատակներին եւ մեծ կորուստներ են կրում։ Ուկրաինայի հարձակման սկզբի մասին առավել վաղ հայտնել էր Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը։
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, պատասխանելով ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպման ժամանակ լրագրողների հարցերին, ասել է, որ ուկրաինական հակահարձակումն արդեն սկսվել է, սակայն Ուկրաինայի զինված ուժերը ռազմաճակատի ոչ մի հատվածում չեն հասել իրենց նպատակներին։ Այս մասին փոխանցում է РБК-ն։
Նրա խոսքով՝ ուկրաինական զորքերի կորուստները գերազանցում են «դասական» ցուցանիշները՝ «երեքը մեկին», սակայն հետագա հարձակման ներուժը պահպանվում է։
«Հակառակորդը ոչ մի հատվածում հաջողություն չի ունեցել։ Այս ամենն ի շնորհիվ մեր զինվորների արիության ու հերոսության, զորքերի ճիշտ կազմակերպման ու հրամանատարության ու հսկողության շնորհիվ»,- ասել է նա։
Հայաստանի Հաշվեքննիչ պալատի ուսումնասիրությունները փաստում են, որ նախարարություններում խախտումները զանգվածային բնույթ են կրում։
Օրինակ՝ ՀՀ Առողջապահության նախարարությունում խախտումներ են արձանագրվել Կովիդի դեմ պայքարի շրջանակներում կատարված ծախսերի հաշվետվությունների հիմնական մասով։
Մասնավորապես՝ 5,126,122.1 հազ. դրամի չափով խեղաթյուրվել են փաստացի ծախսի և կրեդիտորական պարտքերի ցուցանիշները։ Հաշվետու պալատի ներկայացրած տվյալներով, 2022 թվականի 12 ամիսների ընթացքում Կովիդ միջոցառման շրջանակներում կատարված ընդամենը 10,854,250.3 դրամ փաստացի ծախսից այդ 5,126,122.1 հազ. դրամը վերագրվել է նախորդ հաշվետու ժամանակաշրջաններին և չի արտացոլվել որպես 2022 թվականի կրեդիտորական պարտքի ցուցանիշ։
Նախարարության կողմից 32,199,3 հազ. դրամի չափով խեղաթյուրվել են նաև ՀՀ ֆինանսների նախարարության «Հիմնարկի կատարած բյուջետային ծախսերի և բյուջետային պարտքերի մասին» և Հիմնարկի դեբիտորական, կրեդիտորական, պարտքերի և պահեստավորված միջոցների մասին հաշվետվությունների ծախսերի և պարտքռրի ցուցանիշները։ 2022 թվականին կնքված 2 պայմանագրերով նախատեսված այդ հատկացումները նույնպես չեն արտացոլվել հաշվետվություններում։ Նույն կերպ խեղաթյուրվել է նաև նախարարության պարտքը՝ ապահովագրական ընկերություններին՝ 88,171,5 հազ. դրամի չափով։
Խախտումներ են արձանագրվել նաև 2022 թվականի բյուջեի կատարման հաշվեքննությունների ընթացիկ եզրակացություններում։ Էլեկտրոնային առողջապահության համակարգից բացակայել են նաև 2022 թվականի ընթացքում կատարված պատվաստումների վերաբերյալ տվյալները։ Արդյունքում հնարավոր չի եղել ուսումնասիրել տվյալ միջոցառումների շրջանակում կատարված ծախսերի վերաբերյալ ներկայացված տվյալների ճշտությունը։
Խախտումներն այսքանով չեն ավարտվում։ Առողջապահության գերատեսչությունը «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման մասին» կնքված պայմանագրերի շրջանակներում, վճարումներն իրականացրել է կատարողների կողմից ներկայացված հարկային հաշիվների հիման վրա՝ չստանալով կատարողների կողմից բուժօգնության և այլ ծառայությունների վերաբերյալ հաշվետվությունները։
Նախարարությունում չեն գործել նաև Կովիդ միջոցառման շրջանակներում պատվաստումներ իրականացրած բուժանձնակազմի լրավճարի համար կատարված ծախսերի հիմնավորվածության հավաստիացման և հաշվապահական հաշվառման գործընթացը համակարգչային ծրագրերով իրականացնելու ընթացակարգերը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչիում հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին — «Հարգելի Նիկոլ Վլադիմիրի, մենք պարբերաբար հանդիպում ենք, շատ ուրախ եմ այսօրվա միջոցառումների շրջանակում ևս մեկ անգամ խոսել երկկողմ հարաբերությունների ընթացիկ իրավիճակի և տարածաշրջանային հարցերի շուրջ, որոնց մասին մենք մանրամասն խոսել ենք նախորդ հանդիպման ընթացքում: Շատ ուրախ եմ տեսնել Ձեզ»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան — «Շնորհակալություն հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, առաջին հերթին ցանկանում եմ շնորհավորել Ձեզ գալիք Ռուսաստանի օրվա առիթով և մաղթել լավագույնը Ռուսաստանի Դաշնությանը: Այո, իսկապես, մենք պարբերաբար հանդիպում ենք և քննարկում հարցերի լայն շրջանակ: Այսօր ևս կքննարկենք երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր: Կքննարկենք նաև ռուսական խաղաղապահների պատասխանատվության գոտում` Լեռնային Ղարաբաղում իրավիճակը, ցավոք այնտեղ հումանիտար իրավիճակը շարունակում է լարված մնալ: Լեռնային Ղարաբաղում արդեն մի քանի ամիս չկա գազ և էլեկտրաէներգիա, Լաչինի միջանցքում իրավիճակը շարունակում է մնալ բավականին լարված: Իմիջիայլոց, պետք է ընդգծեմ, որ այժմ մթերքների մատակարարումները Լեռնային Ղարաբաղ իրականացվում է ռուսական խաղաղապահների աջակցությամբ, դա սահմանափակ քանակի մթերքներ են: Հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում շարունակվում է և դա նույնպես շատ կարևոր հարց է ու վստահ եմ այսօր կքննարկենք»:
Տեղի է ունեցել նաև Եվրասիական միջկառավարական խորհրդի և ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստերի մասնակիցների հանդիպումը ՌԴ նախագահի հետ:
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների վերջին հանդիպումը տևել է 9 ժամ, Սոչիում ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի շրջանակներում Սպուտնիկ գործակալության հայկական ծառայության թղթակցին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Դրա արդյունքներով պայմանավորվածություն կա հիմնարար կետերի շուրջ՝ որտեղով է անցնելու երկաթգիծը, ինչպես է իրականացվելու մաքսային հսկողությունը։
«Դա սովորական երկաթուղի է լինելու, Հայաստանի ինքնիշխանությունը ոչ ոք կասկածի տակ չի դնում, և բոլոր կողմերից ցանկություն կա հնարավորինս շուտ սկսել ապաշրջափակման գործընթացը», — ասել է Օվերչուկը:
ՌԴ փոխվարչապետը հավելել է նաև, որ Հայաստանից է կախված լինելու ՌԴ ԱԴԾ-ի կողմից սահմանային հսկողություն իրականացնելու հնարավորությունը։
Մինչ դատարաններում տարիներով ընթանում է Հայաստանի երկու նախկին նախագահների դատաքննությունը, պարզվում է, որ լրացել է և՛ Ռոբերտ Քոչարյանին, և՛ Սերժ Սարգսյանին վերագրվող ենթադրյալ հանցանքների վաղեմության ժամկետը։ Իսկ այս դեպքում, երբ հանցանքի ժամկետից որոշ ժամանակ անց մեղադրյալին առաջարկում են դադարեցնել քրեական հետապնդումը առանց պատժի կրման՝ մեղադրյալը ո՛չ արդարացվում է, ո՛չ էլ՝ մեղավոր ճանաչվում։ Այս մասին գրել է «Ազատությունը»։
Չնայած դատարանները Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին դեռ չեն առաջարկել փակել գործերը վաղեմության հիմքով, բայց նրանց պաշտպանական թիմերը հայտնում են, որ պաշտոնաթող նախագահները չեն համաձայնի այս տարբերակին։
Վառելանյութի գործով պետբյուջեից մոտ կես միլիարդ դրամ հափշտակելը կազմակերպելու համար մեղադրվող Սերժ Սարգսյանն արդարացում է պահանջում, այսօր էլ հերթական դատական նիստից հետո հայտարարեց փաստաբան Ամրամ Մակինյանը։
«Ոչ թե համարում եմ շինծու մեղադրանքը, այստեղ չկա ընդհանրապես հանցագործության դեպք», — ասաց Մակինյանը։
Նախկին նախագահի մյուս փաստաբան Ռուբեն Հակոբյանն ասում է՝ Սարգսյանի հետ այս հարցը չեն էլ քննարկել, դատարանն էլ, ըստ էության, չի խոսել վաղեմության ժամկետը լրանալու մասին՝ իմանալով Սարգսյանի դիրքորոշումը։
«Մենք երբևէ այդ հարցը չենք քննարկել. թե վաղեմություն կլինի, թե որևէ այլ…. ոչ արդարացման հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ հարց չի քննարկվել, որովհետև այս դեպքում չի կարող նման հարց քննարկվել։ Մենք պայքարում ենք միմիայն արդարացման դատական ակտ կայացնելու ուղղությամբ», — ասաց Հակոբյանը։
3 միլիոն դոլար կաշառք ստանալու գործով մեղադրվող Ռոբերտ Քոչարյանին ևս դատարանը նման առաջարկ չի արել։ Փաստաբան Հայկ Ալումյանի խոսքով, քիչ հավանական է, որ երկրորդ նախագահը որոշի դադարեցնել քրեական հետապնդումն առանց արդարացման հասնելու։
«Ես պարոն Քոչարյանի փոխարեն իրավունք չունեմ ասել, նշանակություն ունի միայն մեղադրյալի համաձայնությունը։ Մինչև այս պահն ինձ մոտ տպավորություն է ստեղծվել, որ քիչ հավանական է, որ նախընտրվի այդ տարբերակը», — նշեց Ալումյանը։
Ստացվում է, որ վաղեմության ժամկետի չկիրառման դեպքում դատարանները կշարունակեն քննել գործերը։ Երրորդ նախագահի փաստաբան Հակոբյանի խոսքով, այս դեպքում երկու ելք կա՝ կամ կկայացվի արդարացման որոշում, կամ էլ մեղադրական դատավճիռ։ Բայց եթե անգամ դատարանները մեղավոր ճանաչեն պաշտոնաթող նախագահներին, նրանք, միևնույն է, չեն ազատազրկվի։
«Դատական ակտ է կայացվում պատժի կրումից ազատումը», — ասաց Ռուբեն Հակոբյանը։
Օրերս հայտնի դարձավ, որ համակարգից հեռանալու դիմումներ են գրել թե՛ Սերժ Սարգսյանի, թե՛ Ռոբերտ Քոչարյանի գործով դատախազները։ Ոչ նրանք, ոչ էլ դատախազությունը պատճառներից չեն խոսում։ Սակայն նրանց հեռանալը նշանակում է, որ այս գործերի քննությունը էլի կերկարի։ Այսօր Սերժ Սարգսյանի գործն, օրինակ, հետաձգվեց հենց այդ պատճառով, դատավորը նոր դատախազին մեկ ամիս ժամանակ տվեց՝ գործի նյութերին ծանոթանալու համար։
Երեկ արտառոց դեպք էր տեղի ունեցել Գյումրու քաղաքապետարանում․ անօրինական շինությունների և հողազավթումների բաժին եկած քաղաքացին պատմության մեջ էր հայտնվել, շտապօգնություն էին կանչել ու նրան Գյումրի բժշկական կենտրոն տեղափոխել։ Այս մասին հայտնում է aravot.am-ը:
Ոստիկանությունից կայքին հայտնել էին, որ ըստ քաղաքացու հաղորդման, իրեն Գյումրու համայնքապետարանում բարկացրել են, աշխատակիցը վիճաբանել է իր հետ, հրել, գցել է գետին, ինչի արդյունքում վնասել է գլուխը: Նա տեղափոխվել էր «Գյումրի» Բ/Կ։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական վարչություն:
Aravot.am-ը պարզեց, որ քաղաքացին եղել է իրավաբան Ա․ Գ․-ն, որը քաղաքապետարան էր գնացել իր քրոջ՝ Վարդուհի Գ․ հետ։
Տիկին Վարդուհին կայքի հետ զրույցում պատմեց, որ երեկ իր եղբորը քաղաքապետարան են կանչել՝ ինչ-որ հարցեր պարզաբանելու։
Ըստ նրա՝ նախորդ օրը իրենց էին այցելել Գյումրու քաղաքապետարանի անօրինական շինությունների և հողազավթումների բաժնի աշխատակիցները։ Վերջիններս հետաքրքրվել են ավտոտնակով, որի տարածքում, ըստ Վարդուհի Գ․-ի, ժամանակին փլված կույտ և աղբանոց է եղել՝ առնետանոց, անգամ սատկած շներ ու կատուներ են գցել, իրենք 50 աղբատար մեքենաներով տարածքը մաքրել են, վերացրել գարշահոտությունը։
«Որտե՞ղ էր այդ քաղաքապետարանը, երբ մենք մեր գրպանի հաշվին աղբ էինք թափում․ մաքրազարդում։ Իրենց կարելի է ամբողջ քաղաքը մաս-մաս վաճառել ու լափե՞լ, իսկ քաղաքացուն չի՞ կարելի ունենալ մի փոքր հողակտոր՝ ավտոտնակ կառուցելու համար, որը աղբանոցից ենք բարեկարգել։ Եղբայրս նրանց մարդավարի ճանապարհել էր։ Երեկ եղբորս պիտի վիրահատեին, զանգ ստացանք քաղաքապետարանից, թե եկեք՝ հարցեր կան պարզաբանելու։ Նախքան վիրահատությունը, գնացինք։ Եղբայրս բարձրացավ անօրինական շինությունների և հողազավթումների բաժին։ Ես առաջին անգամ էի ոտք դնում քաղաքապետարան, սպասեցի դրսում։
Եղբայրս ներս է մտել այդ բաժին, որտեղ բավական շատ աշխատակիցներ են եղել, նրանք մի քանի հոգով խոսակցություն են սկսել։ Պատկերացրեք՝ ինչ են հայտարարել, ասել են, թե «Մենք ՔՊ-ական ենք, չգիտե՞ս, որ օրենքները մենք ենք թելադրում»։ Կանխամտածված վեճ-վիճաբանություն են սկսել, եղբայրս էլ հիվանդություններ ունի, վատացել է, ճնշումը բարձրացել, դող է եկել վրան։ Խոսակցության ընթացքում շրջապատել ու սկսել են քաշքշել եղբորս, այնուհետ այդ բաժնի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Սարոյանը խփել է եղբորս։ Նա ուշագնաց է եղել՝ գլուխը հարվածելով սեղանին, սրանք անօգնական թողել եղբորս՝ կաբինետից փախել են։ Երբ եղբայրս ուշքի է եկել , զանգահարել է ոստիկանություն։
Այնտեղից զգացել են, որ մարդը վատ է, մի կերպ է խոսում, իրենք են առաջարկել շտապօգնություն կանչել։ Եղբայրս այդ ընթացքում ինձ էլ զանգեց, ես էլ հանգիստ կանգնած եմ, գիտեմ, թե եղբորս հետ այդ բաժնում հարցերն են քննարկում ու ուր որ է գալու է։ Երբ զգացի եղբայրս վատ է, ուզեցի բարձրանալ քաղաքապետարան, ինձ էլ չէին թողնում ներս գնայի, անվտանգության երեք աշխատակիցներով քաշքշում էին, թե ուր։ Մի կերպ ներս մտա, կաբինետի տեղն էլ չգիտեի, տեսա, որ մարդաշատ էր, 30, գուցե և 40 հոգի դռան դիմաց էին, հասկացա, որ դա է կաբինետը։
Դրսից մի տարեց աշխատակցուհի ասաց՝ այստեղ է։ Ներս մտա, տեսնեմ՝ եղբայրս քրտինքի մեջ կորած, մի կերպ նստած է աթոռին, այդ պահին ներս մտան շտապօգնության աշխատակիցներն, այնուհետ ոստիկանության աշխատակիցները։ Պատկերացրեք՝ ուր ենք հասել, որ իր ոտքով գործով քաղաքապետարան եկած մարդուն պատգարակով տեղափոխում են հիվանդանոց։ Իրենց կաբինետների մեջ մարդ են խոշտանգում։ Ես երբեք նման բան չէի տեսել, պատկերացրեք՝ ինչ ձևի են շահարկում ՔՊ-ի անունը, սրանց նմաններն են, որ գցում են վարչապետի վարկանիշը։ Երբևէ նման դեպք չեմ հիշում, որ աշխատանքային սենյակներում մարդ խոշտանգեն։ Հավատացեք՝ ինչքան թափթփուկ կա, քաղաքապետարանում աշխատանքի է տեղավորվել, կարծես թաղային ռազբորկայի, գողական, մի հատ խուլիգանական վայր լիներ, ուղղակի զարմանալի է։ Զարմանում են, թե քաղաքապետը չի տեսնո՞ւմ իր շուրջբոլորն ինչ է կատարվում ։ Վաղը մյուս օր հնարավոր է, որ Գյումրու քաղաքապետարանից դիակներ էլ հանեն», -ասաց նա:
Նա դիմել է նաև ՀՀ վարչապետի աշխատակազմ։
Աշոտ Փաշինյանն ընդդեմ Գայանե Հակոբյանի դատական նիստից առաջ այսօր լրագրողների հարցին, թե զոհված զինվորի ծնողի առաջ գլուխ խոնարհո՞ւմ է, վարչապետի որդին պատասխանեց, որ՝ այո՝ միևնույն ժամանակ նշելով, որ օրենքը հավասար է բոլորի առաջ, և յուրաքանչյուր միջադեպ ՀՀ-ում պետք է օրենքին համապատասխան գնահատական ստանա:
Հարցին՝ դատարանի բակում ինչո՞ւ է մոտեցել ծնողներին, Աշոտ Փաշինյանն արձագանքեց՝ նրանք են իրեն մոտեցել:about:blank about:blank
«Ես իմ համար քայլում էի, ինչպես ամեն օր եմ անում, իրենք ինձ մոտեցան»,- ասաց նա:
Դիտարկմանը՝ կարող էր հեռանալ այդտեղից, ոչ թե մեքենան նստել, վերջինս նկատեց. «Անկեղծ ասած՝ զոհված զինվորների ծնողների հետ տարբեր առիթներով շփվել եմ, տիկին Գայանեի հետ՝ ոչ, բայց այնտեղ ներկա մյուս ծնողների հետ շփվել եմ: Շատ փոխադարձ հարգանքով խոսակցություն է եղել, այդ պատճառով չեմ կարծել, որ կարող է որևիցե տգեղ միջադեպ տեղի ունենալ»:
Հարցին, թե ի՞նչ պիտի աներ իրեն Գայանե Հակոբյանը «Եռաբլուր»-ում, Աշոտ Փաշինյանն ասաց. «Թե ինչ կարող էր տեղի ունենալ «Եռաբլուր»-ում, ես դրա մասին որևիցե հայտարարություն չեմ արել և չեմ անում»:
Հիշեցնենք, որ հունիսի 5-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց Աշոտ Փաշինյանի առևանգման համար մեղադրվող Գայանե Հակոբյանի նկատմամբ նույն օրը ընտրված տնային կալանքը փոխել. նա կալանավորվեց 1 ամիս 15 օր ժամկետով: Նրա պաշտպանները հայտարարել էին, որ պատրաստվում են բողոքարկել որոշումը:
Այսօր աշխարհում ավելանում են անվտանգության բացակայությունը, կոնֆլիկտները և հումանիտար աղետները:
Այս մասին ասել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Բելգիայում տեղի ունեցած «Կին քաղաքական առաջնորդներ» ցանցի գործունեության հոբելյանական գագաթնաժողովի ժամանակ:
Իր ելույթում նա խոսել է հումանիտար և անվտանգային խնդիրներից: Այս հարցում Հակոբյանը նշել է, թե ինչն է իր ուշադրությունը գրավել, հատկապես՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ հունիսի 1-ը: Վարչապետի տիկինը կիսվել է իր ուշադրությունը գրաված պատմությամբ:
«Դա այսպիսի վերնագիր էր՝ «Ես ուզում եմ թագավոր լինել՝ պատերազմներին վերջ տալու համար», այն մի հայ տղայի պատասխանն էր այն հարցին, թե որն է նրա ամենամեծ ցանկությունը։ Եվս մեկ գլխագիր՝ արդեն միջազգային մամուլից, որ կրկին այդ օրն էր հրապարակվել, այնտեղ գրված էր «Կիևում 11-ամյա երեխա է զոհվել»: Գուցե այս երկու գլխագրերի միջև կապն այնքան էլ ակնհայտ չէ մեզ՝ մեծերիս համար, բայց ես առավել քան վստահ եմ, որ հայ տղան ցանկանում էր պաշտպանել բոլոր երեխաներին՝ Ուկրաինայում և այլ երկրներում: Ես առավել քան վստահ եմ, որ ուկրաինացի և ցանկացած այլ երկրի երեխա ցանկանում է պաշտպանել այն երեխաներին, որոնք հայտնվել են պատերազմի էպիկենտրոնում` անկախ հանգամանքից, թե նրանք որտեղ են ապրում՝ Ուկրաինայում, Ռուսաստանում, Ադրբեջանում, Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում, թե դրա սահմաններից դուրս: Մեծահասակներն են հռչակել երեխաների պաշտպանության միջազգային օր»,- շարունակեց վարչապետի տիկինը:
Աննա Հակոբյանի խոսքով` հիմա, սակայն, մեծահասակները պետք է լրջորեն մտածեն առաջնահերթությունների մասին, քանի որ 1 տարի 4 ամսում Ուկրաինայում զոհվել է 485, վրավորվել 992 երեխա: Եվ սա մեկն է այն կետերից, որտեղ երեխաների ապրելու հիմնարար իրավունք ապահովել չի հաջողվում:
Վարչապետի տիկինը նաև նշել է, որ հայ ազգը դարեր շարունակ իր մաշկի վրա զգացել է պատերազմների կործանիչ ազդեցությունը, և հիմա էլ շարունակում է հարձակումների ակատեսը լինել, Լեռնային Ղարաբաղում հայերը տևական ժամանակ է շրջափակված են, խախտված են մարդու հիմնարար իրավունքները:
«Չնայած այս ամենին` մենք խորապես համոզված ենք, որ չկա մարդկային տառապանքների հիերարխիա, և չկա այլընտրանք՝ երկխոսությանը և խաղաղությանը: Անձամբ ինձ համար սա կանոն է բոլոր պատերազմող կետերի պարագայում՝ լինի դա Լեռնային Ղարաբաղը, Ուկրաինան, Սուդանը, Պաղեստինը, թե մեկ այլ երկիր: Պատերազմական գոտում գտնվող բոլոր երկրների կանայք պետք է ակտիվացնեն իրենց ջանքերը և սկսեն խոսել ավելի բարձր, քան զենքերի ձայնն է, ավելի բարձր, քան բռնության ու ատելության խոսքն է»,-համոզմունք է հայտնել Հակոբյանը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.