23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ոստիկանության կենտրոնական բաժնում փաստաբան Կարեն Ալավերդյանի նկատմամբ ոստիկանների կողմից ոչ միայն բռնություն է կիրառվել, այլ նաեւ ձերբակալվել է: Այս մասին այսօր՝ հունիսի 13-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ինքը՝ Կարեն Ալավերդյանը:
Նա պատմեց, որ հունիսի 7-ին՝ ժամը 16:00-ին, ինքն իր պաշտպանյալի հետ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում մասնակցել են քրեական գործով նշանակված դատական նիստի, որի ընթացքում պաշտպանյալի եւ նրա ընկերոջ միջեւ ընկերական նեղվածության հարցերի շուրջ առաջացել է խոսակցություն, որը, փաստաբանի գնահատմամբ, չի կարող պարունակել հանցակազմի հատկանիշներ.
«Դատական նիստը հետաձգվել է վկաների՝ չներկայանալու պատճառով: Նիստից հետո ես ու պաշտպանյալս հանգիստ քայլում էինք դատարանի դիմացի մայթով, երբ մեզ են մոտեցել 20-30 ոստիկաններ եւ պարեկներ՝ տարբեր բաժիններից: Նրանք ցուցաբերելով ոչ արհեստավարժ մոտեցում՝ տեւական ժամանակ չէին կարողանում բացատրել իրենց մոտենալու նպատակը, թե այդ մեծաքանակ ծառայողներից ով կոնկրետ ինչ դատավարական գործողություն է պատրաստվում իրականացնել եւ այլն: Ի վերջո հասկացա, որ ոստիկանները պաշտպանյալիս հրավիրում են ոստիկանական բաժին: Ես պահանջել եմ նրան կողմից կատարվող գործողությունների փաստական եւ իրավական հիմքերը, եւ որ ծառայողի հետ ենք գործ ունենալու, սակայն այդ ամենը պարզել չի հաջողվել, այնուհետեւ պաշտպանյալս ցանկություն է հայտնել ներկայանալ ոստիկանական բաժանմունք, եւ խնդրել է, որ ես՝ որպես փաստաբան հետեւեմ իրեն՝ իրավաբանական աջակցություն ցուցաբերելու նպատակով: Նա առանց հարկադրանքի նստել է պարեկային ծառայողների ավտոմեքենան: Հատկանշական է, որ գործողությունն իրականացրել են պարեկներ, որոնց վրա ամրակցված են տեսախցիկներ, եւ այդ ամենը ֆիքսված պետք է լինի: 5 րոպե անց ներկայացել եմ ոստիկանական բաժին, նշել եմ այցիս նպատակը, ներկայացրել վկայականը եւ այլն»:
Փաստաբանի խոսքով՝ բաժնում 5-10 րոպե ամեն կերպ արհեստական խոչընդոտներ են ստեղծել՝ իր պաշտպանյալի մոտ բարձրանալու համար. «Համառ պայքարից հետո ինձ հաջողվեց բարձրանալ նրա մոտ: Դրսից լսեցի պաշտպանյալիս գոռոցները, եւ իրեն չհարվածելու պահանջները: Նախ ոստիկանության երկու ծառայողներ փորձեցին ինձ խոչընդոտել, որ բացեմ աշխատասենյակի դուռը: Ես հաղթահարելով նրան արգելքները՝ բացեցի դուռը եւ հայտնաբերեցի պաշտպանյալիս՝ գետնին ընկած, ձեռնաշղթաները հետեւից ամրացված եւ ոստիկանության 5-6 ծառայողներ միաժամանակ նրան հարվածներ էին հասցնում: Մոտեցել եմ պաշտպանյալիս, նրան բարձրացրել եմ գետնից, փորձել եմ արգելել, կանգնել եմ ձեռքերս նրա վրա պարզած: Նրանց հորդորել եմ պաշտպանյալիս հետ երկխոսության մեջ չմտնել, քանի որ նրանց մոտեցման եւ խոսակցության մակարդակը նման էր փողոցային ռազբորկայի: Իմ պահանջով ոստիկանները դուրս եկան սենյակից, որ մնա դատավարական գործունեություն իրականացնող ծառայողը»:
Ալավերդյանը պատմեց, որ կարճ ժամանակ անց բռնությունը կրկնվել է. «Ես մի պահ ծխախոտ եմ ծխել, շատ հանկարծակի ոստիկանության նշված ծառայողը սկսել է գոռալ պաշտպանյալիս վրա եւ անմիջապես նորից դուռը բացվել է, ու այդ նույն խումբը մուտք է գործել աշխատասենյակ՝ ինձ մի կողմ հեռացնելով: Ինձ աշխատասենյակից դուրս բերելուց հետո ագրեսիվ պահանջներ են ներկայացրել՝ ոստիկանական շենքը թողնելու: Ես առարկել եմ ամեն կերպ, փորձել եմ վերադառնալ պաշտպանյալիս մոտ, իմ նկատմամբ հանկարծակի կիրառվել է անհարկի ֆիզիկական ուժ: Իմ կողմից որեւէ հակաիրավական գործողություն չի կատարվել, որի հիմնավոր կասկածով իմ նկատմամբ ձերբակալում իրականացվեր: Առանց որեւէ հիմքի իմ նկատմամբ իրականացվել է անհարկի ֆիզիկական ուժի գործադրում, ձերբակալվել եմ, կիրառվել է ձեռնաշղթա եւ հատուկ միջոցներ: Ինձ ձերբակալման գործընթացի հետ կապվաշ թույլ են տրվել բոլոր հնարավոր խախտումները: Կար հիմնավոր կասկածի բացակայություն, նշվում է փախուստի դիմելու մասը. ի՞նչ փախուստի մասին կարող է խոսք լինել, եթե ես ամեն կերպ փորձում էի վերադառնալ պաշտպանյալիս մոտ, ձերբակալման արձանագրությունը կազմվել է ինձ արգելանքի վերցնելուց 50 րոպե անց, այն պարագայում, երբ հետաքննական մարմնում եղել են բազմաթիվ աշխատակիցներ եւ որեւէ օբյեկտիվ պատճառ չի եղել ձերբակալման արձանագրությունը այդքան ժամանակային խզումով կազմելու համար, ինձ չի հանձնվել ձերբակալման պատճենը, Փաստաբանների պալատի նախագահին չի տեղեկացվել իմ ձերբակալման մասին եւ այլն»:
Նա հայտնեց, որ ձերբակալման առավելագույն 6 ժամը լրանալուց հետո քննիչն իրեն ազատ արձակելու մասին որոշում է կայացրել:
Ստամբուլի կենտրոնում ռուս զբոսաշրջիկը 4 թուրքերի հետ վիճաբանության ժամանակ դանակահարվել ու հիվանդանոցում մահացել է։ Այս մասին հայտնում է Вести-ն։
Դեպքը տեղի է ունեցել երեկ՝ հունիսի 11-ի առավոտյան ժամը 08:30-ի սահմաններում, Ստամբուլի Թաքսիմ թաղամասում։ Ականատեսների վկայությամբ՝ ծեծկռտուքին նախորդել է վիճաբանություն, սակայն դրա պատճառն անհայտ է մնում։ Տղամարդիկ միմյանց հասցեին հայհոյանքներ են հնչեցրել, ինչի արդյունքում ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ ռուսը դանակի մահացու հարված է ստացել։
Այլ աղբյուրների համաձայն՝ զբոսաշրջիկից փորձել են հափշտակել հեռախոսը, նա հակահարված է տվել ավազակներին, սակայն նրանք դանակ են կիրառել։
Երկու կասկածյալներ արդեն կալանավորվել են, շուտով նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվելու, հայտնում է Haber Turk-ը։
Տեսանյութը «Փաստինֆո»-ի տելեգրամյան ալիքում։
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի ժառանգությունը, որը մահացել է հունիսի 12-ին, գնահատվել է 4 մլրդ եվրո: Նման գումար է նշում Corriere della Sera պարբերականը։
Նշվում է, որ Բեռլուսկոնիին է պատկանում Fininvest մեդիախմբի բաժնետոմսերի 61 տոկոսը, որի մնացած մասը պատկանում էր նրա 5 երեխաներին: Նախկին վարչապետի դուստրը՝ Մարինան, Fininvest-ի նախագահն է։
Բացի այդ, Բեռլուսկոնիի տիրապետության տակ են գտնվում Իտալիայի ավելի քան 10 առանձնատներ, բնակարաններ Հռոմում և Միլանում, ինչպես նաև այլ անշարժ գույք: Նրան էր պատկանում նաև «Մոնցա» ֆուտբոլային ակումբը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սիլվիո Բեռլուսկոնին 87 տարեկան հասակում մահացել է Միլանի «Սան Ռաֆայելե» հիվանդանոցում հունիսի 12-ին: Գարնանը քաղաքական գործչի մոտ լեյկեմիա էր ախտորոշվել։
Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողների ներկայացուցիչ , փաստաբան Նորայր Նորիկյանը գրում է․
Հայտնում եմ Ձեզ, որ Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով երեկ դեպքի վայրում տեղի է ունեցել կարևորագույն քննչական գործողություն, որին մասնակցել են ՀՀ ՆԳՆ փրկարարական ծառայության համապատասխան աշխատակիցները, ինչպես նաև զոհված զինծառայողների ծնողները։
Բնականաբար, ձեռնպահ մնալով քննչական գործողության մանրամասները հրապարակելուց, հարկ եմ համարում արձանագրել, որ իրականացված գործողության արդյունքները նոր հարցեր են առաջացրել պատասխանների փոխարեն, որոշակի առևերևույթ հակասության մեջ են գտնվում քրեական վարույթի ընթացքում իրականացված այլ քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հետ։
Հարկ ենք համարում մեկ անգամ ևս ընդգծել, որ եթե այս գործով պետք է պատասխան տան «Սլաքավարները», իսկ հիմնական պատասխանատուները խուսափեն պատժից, մենք գործ կունենանք հերթական ներկայացման հետ, որը հերթական անգամ կջարդի մեր ժողովրդին բարոյապես ու հոգեպես։
Այս գործում պատասխանատուների շղթան ավելի մեծ է, ուստի բոլորը պետք է իրենց չափով պատասխան տան իրենց արարքների համար։
Մեկ անգամ ևս պաշտոնապես հայտարարում ենք, որ տուժողները չեն հավատում պաշտոնական վարկածին, ունեն խորը անվստահություն, չեն բացառում ցանկացած այլ վարկած, այդ թվում իրենց երեխաներին դիտավորյալ կյանքից զրկելու, վարկածը, չենք բացառում նաև, որ հրդեհն իրականում արվել է՝ ինչ-որ հետքեր թաքցնելու վերացնելու և այս ողբերգության իրական հանգամանքները պարզելուց հանրության ուշադրությունը շեղելը իրական հանցագործության հետքից։
Զոհված զինծառայողների ծնողները հետամուտ են լինելու մինչև վերջ՝ այս մեծագույն հանցագործության իրական հանգամանքները բացահայտելու և բոլոր մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար»։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 12-ին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի օրվա առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասվում է.
«Մեծարգո՛ Վլադիմիր Վլադիմիրի,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և ռուս ժողովրդին՝ Ռուսաստանի օրվա առթիվ:
Հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը, ինչպես նաև հայոց ու ռուսական պետականությունների ռազմավարական և դաշնակցային հարաբերությունները ձևավորել են նշանակալի պատմություն և մեծ ներուժ հետագա զարգացման համար:
Այդ հարաբերություններում իր ուրույն տեղն է ունեցել և ունի նաև Արցախը՝ որպես Հարավային Կովկասի կարևոր սուբյեկտներից մեկը: Այդ կարևորության ցուցիչներից մեկն էլ 2020թ. պատերազմի հրադադարի կնքումն էր Ռուսաստանի ակտիվ միջնորդությամբ ու երաշխավորմամբ:
Ուստի, մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի և անձամբ Ձեր դերակատարությունը 2020թ. արյունահեղության կասեցման և Արցախում հետագա նոր լայնածավալ ագրեսիաների ու ողբերգությունների կանխման հարցում: Արցախի ժողովուրդը սրտաբաց է ընդունել ռուս խաղաղապահների առաքելությունը՝ նրանց մեջ տեսնելով սեփական հայրենիքում ազատ ու արժանապատիվ ապրելու ամուր երաշխիքներ:
Այժմ, երբ Ադրբեջանն ամեն ինչ անում է փլուզելու Արցախի և տարածաշրջանի անվտանգության փխրուն ճարտարապետությունը և ՌԴ երաշխիքները՝ Արցախի շարունակվող շրջափակման ու սպառնալիքների միջոցով, մենք վստահ ենք, որ մեր ռազմավարական շահերի ներդաշնակեցման և ջանքերի համատեղման միջոցով մեր երկու ժողովուրդներին կհաջողի ապահովել տարածաշրջանային կայուն ու արժանապատիվ միջավայր բոլոր կողմերի համար»:
2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո, ՀՀ ՊՆ N զորամասի 1-ին հրաձգային գումարտակի 120 հոգանոց անձնակազմը՝ փոխգնդապետ Ջ.Մ.-ի հրամանատարությամբ, 2020 թվականի նոյեմբերի 26-ից անցել է Պաշտպանության բանակի հրամանատարի անմիջական ենթակայության ներքո և մարտական հերթապահության ընդգրկվել «Հին Թաղեր» տեղամասի արևելյան սահմանի 12 մարտական դիրքերում՝ ստանձնելով մարտական հերթապահություն։ Այս մասին հայտնում են ՀՀ դատախազությունից։
2020 թվականի դեկտեմբերի 15-ին հարուցված քրեական գործից (քրեական վարույթ) 2023 թվականի մայիսի 26-ին առանձնացված քրեական վարույթով հիմնավորվել է, որ 2020 թվականի դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ զինծառայողները, խախտելով հրադադարի ռեժիմը, գրոհ են ձեռնարկել նշված ստորաբաժանման պահպանության տեղամասի N մարտական դիրքի վրա, որտեղ մարտական հերթապահության էր ընդգրկված նաև նույն ստորաբաժանման շտաբի պետ, մայոր Վ.Ղ.-ն։ 40 րոպե տևած մարտական գործողությունների արդյունքում, մայոր Վ.Ղ.-ի հրամանով և ղեկավարությամբ, անձնակազմը հարկադրաբար նահանջել է, ինչի հետևանքով մարտական դիրքն անցել է հակառակորդի վերահսկողության տակ։ Մայոր Վ.Ղ.-ն, պատասխանատվություն կրելով ծառայողական գաղտնիք պարունակող փաստաթղթերի պահպանման համար, նահանջի ժամանակ միջոցներ չի ձեռնարկել գումարտակի մարտական դիրքերի տեղակայման քարտեզը դուրս բերելու ուղղությամբ, ինչի արդյունքում հակառակորդը տիրացել է այդ քարտեզին և տեղեկացել «Հին Թաղեր» տեղամասի արևելյան հատվածի բոլոր դիրքերի տեղակայման վայրերի կոորդինատներին և ուրվագծերին:
Նույն ժամանակաշրջանում մարտական հերթապահության ընդգրկված անձնակազմի հրամանատար, փոխգնդապետ Ջ.Մ.-ն ոչ պատշաճ է կատարել իր ծառայողական պարտականությունները: Մասնավորապես՝ Ջ.Մ.-ն վերադաս հրամանատարությանը զեկուցել է միայն N մարտական դիրքի վրա հակառակորդի հարձակման ու դրա արդյունքում վիրավորների առկայության մասին: Բացի այդ, վերադաս հրամանատարությանը զեկուցել է իրավիճակի հանդարտեցման մասին, մինչդեռ առկա էր հակառակորդի ուժերի կուտակում: Այնուհետև, Ջ.Մ.-ն, տեղյակ լինելով հակառակորդի կողմից կուտակումների մասին, տեղեկացված լինելով նաև մեկ այլ մարտական դիրքից անձնակազմի դուրս գալու հնարավորության մասին, առանց բավարար հիմքերի, նշված դիրքի անձնակազմին հրամայել է մնալ դիրքում և շարունակել շրջանաձև պաշտպանությունը՝ հավաստիացնելով, որ կարճ ժամանակահատվածում օգնության կհասնի:
Արդյունքում՝ 2020 թվականի դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:30-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 12-ի ժամը 12:00-ն, N դիրքի անձնակազմը, հրամանատար Ջ.Մ.-ի կարգադրության համաձայն գործելու արդյունքում, աստիճանաբար հայտնվել է հակառակորդի կողմից լրիվ շրջափակման մեջ և զրկվել շրջափակումից ժամանակին դուրս գալու հնարավորությունից: 2020 թվականի դեկտեմբերի 12-ին` ժամը 12:00-ի սահմաններում, մյուս մարտական դիրքում ծառայություն իրականացնող զինծառայողներ Ա.Շ.-ն, Ռ.Մ.-ն, Ս.Ա.-ն, Ա.Մ.-ն, Գ.Բ.-ն, Ս.Հ.-ն, Հ.Ա.-ն, Հ.Մ.-ն և Գ.Ա.-ն, խոստացված օգնության բացակայության պայմաններում, չունենալով այլ ելք, սեփական նախաձեռնությամբ դիրքից դուրս են եկել, հայտնվել կուտակված հակառակորդի զինված ուժերի տեսադաշտում և սպանվել, իսկ նույն դիրքի դիտորդներ Ա.Հ.-ն և Դ.Ո.-ն, այլ երթուղով գնալու ու քողարկվելու արդյունքում, 2020 թվականի դեկտեմբերի 13-ին գերեվարվել են հակառակորդի կողմից։
2023 թվականի հունիսի 2-ին ՀՀ զինվորական դատախազությունում ստացվել են քրեական վարույթի նյութերը՝ ըստ մեղադրանքի՝ հրամանատար, փոխգնդապետ Ջ.Մ-ի և ստորաբաժանման շտաբի պետ, մայոր Վ.Ղ.-ի՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ)։
2023 թվականի հունիսի 8-ին հսկող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
«Հունիսի 4-ից սկսած՝ Արցախի իշխանությունների կազմակերպմամբ ու ՌԴ խաղաղապահ զորակազմի աջակցությամբ և ուղեկցությամբ, Արցախի Հանրապետությունից Հայաստան և հակառակ ուղղությամբ՝ Հայաստանից Արցախի Հանրապետություն քաղաքացիներ են տեղափոխվում՝ անցնելով «Լաչինի միջանցք»-ում տեղակայված ադրբեջանական ապօրինի անցակետով: Մենք, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ վերջին հանդիպման ընթացքում, դեմ էինք արտահայտվել այս նախաձեռնությանը և գտնում ենք, որ սրանով Արցախում խախտվել են բոլոր վտանգավոր կարմիր գծերը»,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասել է Արցախի Ազգային Ժողովի ընդդիմադիր «Արդարութուն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը, ով այս օրերին հանդես է գալիս նաև որպես նորաստեղծ՝ «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման խորհրդի ընտրված անդամ։
Հիշեցնենք, որ օրեր առաջ «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման խորհուրդը հանդես էր եկել հայտարարությամբ, որով իր հազարավոր համակիրների անունից, Արցախի Հանրապետության իշխանություններից պահանջել էր անհապաղ վերանայել «Լաչինի միջանցք»-ում տեղակայված ադրբեջանական ապօրինի անցակետով
քաղաքացիների երթևեկի վերաբերյալ որոշումը, ինչպես նաև՝ Արցախի իշխանություններին հորդորել զերծ մնալ առանց հանրային քննարկումների, առանց այդ որոշումներից բխող վտանգների ուսումնասիրման ռազմավարական նշանակություն ունեցող որոշումներ ընդունելու արատավոր երևույթից:
Մետաքսե Հակոբյանը նկատում է՝ դեռևս մայիսի 23-ին Արայիկ Հարությունյանը հանդես էր եկել ուղերձով, որում նշել էր, թե Արցախ – Հայաստան ցամաքային կապը կարմիր գիծ է, որը չպետք է հատվի. «Հիմա ստացվում է, որ, հենց, ինքն է հատում իր իսկ կողմից սահմանված վտանգավոր կարմիր գիծը։ Նրանք ինչ – որ բացառություններից են խոսում, թե, իբր, կան այդ ճանապարհն օգտագործելու հետ կապված որոշակի անհրաժեշտություններ, սակայն, մենք շարունակում ենք պնդել, որ կարմիր գիծը չի կարող անցքեր ունենալ՝ կարմիր գիծը, դա կարմիր գիծ է և վերջ»։
Պատգամավորը նշում է՝ հարց են տվել նախագահ Հարությունյանին՝ որո՞նք են այդ բացառությունները կամ ինչպե՞ս են որոշվում՝ տվյալ իրավիճակը բացառությո՞ւն է, իսկ մյուսը՝ ոչ. «Արայիկ Հարությունյանը մեզ պատասխանեց, որ այդ հարցով ինքը չի զբաղվում և տեղեկացված չէ։ Ասեց, որ դա Արցախի Պետնախարարի և Կառավարության գործառույթների տիրույթում է։ Գիտե՞ք, երբ պետական մակարդակով խոսվում է ճանապարհի օգտագործման մասին, շատերն, ուղղակի, խորը չեն մտածում, կարծելով, որ դա օրենքի շրջանակներում է, հետևաբար, յուրաքանչյուրի համար իր գնալն ավելի առաջնային ու կարևոր է դառնում»։
Այս պահի տվյալներով, ըստ պատգամավորի, արդեն օգտագործելի անցակետից Արցախից դուրս եկող մարդկանց թիվը մեծ չէ.«Հստակ թիվ, այս պահին ձեռքիս տակ չունեմ, սակայն, դուրս են գալիս մեծամասամբ միայն նրանք, ովքեր Արցախ էին եկել Հայաստանից՝ գործուղման կամ աշխատանքի նպատակով և քանի – որ հիմա այստեղ, արդեն,կենսական նշանակության՝ աշխատանքի, ինչպես նաև վճարումների հետ կապված լուրջ խնդիրներ են առաջ եկել, այդ մարդիկ վերադառնում են Հայաստան։ Ինչ վերաբերում է արցախցիների՝ Արցախից հեռանալու մասին լուրերին, ապա այդպիսի մասսայական դեպքեր այստեղ, իհարկե, չկան»։
Այդուհանդերձ՝ պատգամավորը հավելում է.«Մենք Արայիկ Հարությունյանից պահանջել ենք, որպեսզի նա հանրային հաշվետվություն ներկայացնի՝ կա՞ն արդյո՞ք և, եթե կան, ովքե՞ր են արցախցի այն քաղաքական գործիչները, ովքեր այս օրերին դուրս են եկել Արցախից՝ միայնակ կամ իրենց ընտանիքների անդամների հետ։ Սպասում ենք իշխանությունների հայտարարությանը։ Մեզ ասացին, որ այդ մասին պաշտոնական հաղորդում կլինի, հանձնարարականն ԱԱԾ-ին, արդեն, տրված է՝ առաջիկայում Արցախի իշխանությունների կողմից հստակ տեղեկություն կհրապարակվի»։
Ամփոփելով զրույցը, պատգամավոր Մետաքսե Հակոբյանը նշում է՝ քանի – որ Արցախի իշխանությունները բոլոր տեսակի կարմիր գծերը հատելով հասան նրան, որ այսօր, արդեն, ապօրինի տեղադրված անցակետում կանգնած ազերին է որոշում, թե ո՞ւմ թողնի դուրս գալ Արցախի Հանրապետության տարածքից, ինչպես նաև՝ նրանք են որոշողը՝ արդյո՞ք պետք է Արցախից դուրս եկած անձանց թույլ տալ՝ կրկին մուտք գործել, այսինքն՝ վերադառնալ Արցախի տարածք, ապա ստացվել է այնպիսի իրավիճակ, որ այնտեղից դուրս եկած ոչ բոլորն են կարողանում կրկին վերադառնալ Արցախ. «Ստեղծված իրավիճակի ֆոնին, Արցախի իշխանությունները հիմա շատ ակտիվ հանդիպումներ են անցկացնում քաղաքացիների շրջանում, բացատրում և համոզում նրանց, որ անցակետով ճանապարհի օգտագործումը խիստ անհրաժեշտություն է, որ այլ ելք չունենալու պատճառով են այդ ճանապարհից օգտվում, ինչպես նաև՝ ակտիվորեն տարածում այնպիսի մանիպուլատիվ գաղափարներ, որոնք լսելուց, ակամա մտածում ես՝ երևի Նիկոլ Փաշինյանն Արայիկ Հարությունյանի մոտ մանիպուլացիաների արվեստը յուրացնելու դասերի պետք է հաճախի»։
Ռուսական կողմի մոտեցումն այն է, որ եռայողմ հայտարարությամբ ամրագրված կետերը պետք է իրականացվեն հենց եռակողմ ֆորմատով, ոչ թե երրորդ, չորրորդ երկրներից ներկայացուցիչներ լինեն: Այս մասին NEWS.am-ի հետ զրւոյցում ասաց քաղաքագետ Բենիամին Մաթեւոսյանը՝ խոսելով ապաշրջափակման վերաբերյալ Մոսկվայույմ տեղի ունեցած եռակողմի հանդիպման մասին:
«Նախօրեին ՌԴ փոխվարչաչապետ Օվերչուկը նույնպես հայտարարություն տարածեց հենց դրա վերաբերյալ՝ նշելով, որ ապաշրջափակման բանակցությունների վերաբերյալ արդեն գրեթե եկել են համաձայնության, մի քանի տեխնիկական հարց է մնացել, ինչը այսօր նաեւ Մուստաֆաեւը հայտարարեց, իսկ ՌԴ փոխարտգործնախարարը նաեւ հայտարարեց, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցում անբեկանելի են նոյեմբերի 9-ի հայտարարությունը,այսինքն ամեն ինչ պետք է դրա վրա տեղի ունենա: Այսինքն՝ բավականաին երկարատեւ դադարից հետո, մենք տեսել ենք այդ մարաֆոնը արեւմտյան հարթակներում բանակցությունների՝ Վաշինգտոն, Բրյսւոսել, Պրահա, եւ այլն, դրանից հետո փաստորեն իրենք առնվազն այս փուլում կարողացել են վերահսկողությունը բանակցային գործընթացում վերադարձնել իրենց եւ այս հայտարարությունը պետք է այս համատեքստում դիտել: Ռուսական կողմի մոտեցումն այն է, որ եռայողմ հայտարարությամբ ամրագրված կետերը պետք է իրականացվեն հենց եռակողմ ֆորմատով, ոչ թե երրորդ, չորրորդ երկրներից ներկայացուցիչներ լինեն, սա դրա դրսեւորումն է»,-ասաց նա:
Անդրադառնալով նրան, որ ապաշրջափակման վերաբերյալ հայ պաշտոնյաների հայտարարությունները տարբերվում է ադրբեջանցի եւ ռուս գործընկերների հայտարարություններից քաղաքագետը նշեց. «Իսկ ինչը վերաբերում է նրան, Հայաստանի պաշտոնյանների կարծիքը տարբերվում է այս հարցում ռուսական եւ ադրբեջանական պաշտոնյաների կարծիքից, սա ավելի շատ ներքաղաքական երանգ ունի. ՀՀ ներկայիս իշխանությունների մոտ հստակ գիտակցում կա առ այն, որ եթե նոյեմբեր 9-ի փաստաթղթի համաձայն հնարավոր լինի փոխգործակցության ինչ-որ մեխանիզմ ստեղծել, ինչը թույլ կտա կոնֆլիկտի մենեջմենթ իրականացնել , ՀՀ իշխանությունները կդադարեն լինել Ռուսաստանի համար նախընտրելի միակ դաշնակիցը, գործընկերը ՀՀ-ում: ՀՀ իշխանությունների պահվածքը եւ հայտարարությունները, ես նույնիսկ ավելի շատ կկենտրոնանյի երկրի ղեկավարի գործողությունների եւ պահվածքի վրա, պայմանավորված է հենց այս հանգամանքով: Այս համատեքստում պետք է դիտել այս հայտարարությունները»:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւը այսօր հայտարարել էր, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների անարգել երթեւեկություն կազմակերպելու նպատակով վերահսկողութուն կիրականացնեն Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները։
Իսկ օրեր առաջ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրյաին ՀԸ-ում հարցազրույցի ժամանակ հայտարարել էր, որ ապաշրջափակումը ՀՀ կոնտեքստում նշանակում է, որ սահմանապահ ծառայությունն իրականացվելու է միայն հայկական ծառայությունների կողմից:
Նիկոլ Փաշինյանը, ըստ ներկայացված հայտարարագրի, չունի որևէ շարժական կամ անշարժ գույք, թանկարժեք իրեր։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հրապարակել է վարչապետի 2022 թ-ի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիրը։
Փաշինյանը ներկայացրել է միայն դրամական շարժ։ Բանկերից մեկում նա ունի 3 մլն 15 հազար դրամ ավանդ։ Վարչապետի եկամուտը կազմել է միայն նրա աշխատավարձը՝ 12,837,503 դրամ։
Տարբեր բանկային հաշիվների վրա Փաշինյանը տարեվերջին ունեցել է 114.7 դրամ, 27,701.8 դրամ, 3.84 ԱՄՆ դոլար և 154,562.5 դրամ։
Որպես կանխիկ գումար հայտարարագրել է 1800 դոլար, որը տարեվերջին նվազել է և դարձել 800 դոլար, և 790 հազար դրամ, որը տարեվերջին 10 հազար դրամով ավելացել է՝ կազմելով 800 հազար դրամ։
Փաշինյանը մասնակցություն ունի 1 առևտրային կազմակերպությունում՝ ի դեմս իր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի, որը «Մեր տպարանը» ՍՊԸ-ի 50 % բաժնեմասի սեփականատերն ու կազմակերպության տնօրենն է 2009 թ-ից ի վեր։
Օրվա իշխանությունը մեր երկրի համար կարևորագույն հարցերով 2021-ին հանդես է եկել մի տեսակետով և հիմա իրականացնում է լրիվ հակառակ քաղաքականությունը: Դրանով իսկ իշխանությունը հայտնվել է ոչ լեգիտիմության դաշտում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է պատգամավոր Անդրանիկ Թևանյանը:
«1. Խոստացվել էր Արցախի ինքնորոշման իրավունքի հարցի պաշտպանություն՝ բացառելով Ադրբեջանի կազմում հայտնվելը: 2022-ի հոկտեմբերի 6-ից սկսած իշխանությունը որդեգրել է Արցախն Ադրբեջանինն է քաղաքականությունը՝ դրանով իսկ հնարավորություն տալով թշնամուն շրջափակել Արցախը և սպառնալ Հայաստանի գոյությանը:
2. Բացառվել էր Հայաստանի տարածքաների հանձնումը: Հիմա առնվազն չեն բացառում Հայաստանի գյուղերի ու ճանապարհների հանձնում Ադրբեջանին, ինչը վերջինիս ախորժակը բարձրացրել է մինչև «Հայաստանն Արևմտյան Ադրբեջան է» մակարդակի:
3. Խոստացվել է հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացում, սակայն վարվում է ճիշտ հակառակ քաղաքականություն, ինչը լրջագույն սպառնալիք է մեր անվտանգությանը:
Ահա այս երեք ռազմավարական հարցերում տեղի է ունեցել մեծ խաբեություն (մյուս մանր ու միջին ստերը դեռ մի կողմ դրած): Սա նշանակում է, որ ունենք ոչ լեգիտիմ իշխանություն, որն ապօրինաբար հանդես է գալիս ժողովրդի ու պետության անունից: Սրա քաղաքական կապիտալիզացիան պետք է դրսևորվի իշխանափոխության ձևով:
Որքան էլ որ առաջին հայացքից պարզունակ թվա, իշխանափոխության աղբյուրը պետք է լինի ժողովուրդն իր հավաքական կամքով: Զուտ վերնախավային գործընթացով հնարավոր չէ լուծել ոչ լեգիտիմության խնդիրը: Ուստի՝ պետք է գնալ տնից տուն, բակից բակ, շփվել հանրության տարբեր շերտերի հետ, բացատրել իրականությունը, լսել մարդկանց կարծիքները՝ այն հստակ գիտակցությամբ, որ նոր իշխանության լեգիտիմությունը պետք է ստանալ ժողովրդից: «Մայր Հայաստան» շարժումն առաջնորդվում է այդ սկզբունքով ու աշխատում է այդ տրամաբանությամբ»,-գրել է Թևասնյանը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.