23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանավորված։ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, մերժել է Դավիթ Տոնոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն այլընտրանքային խափանման միջոցով փոխարինելու մասին միջնորդությունը։
Միջնորդության հիմքում պաշտպանության կողմը դրել էր այն հանգամանքը, որ գործով դատակոչված 15 վկաներից 11-ն արդեն հարցաքննվել են, ըստ այդմ, վկաների վրա ազդեցություն ունենալու ռիսկն էականորեն նվազել է։ Դատարանը մերժել է միջնորդությունը։ Փաստաբանը տեղեկացրեց, որ ստացել են որոշումը, պատրաստվում են վերաքննիչ բողոք ներկայացնել։ Վկաների հարցաքննության ավարտից հետո դատարանը կանցնի մեղադրյալների հարցաքննությանը։
Հիշեցնենք, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել էր քրեական գործ՝ ռազմամթերքի ձեռքբերման գործընթացում ենթադրյալ չարաշահումների, մասնավորապես, անորակ, անպիտան հրթիռներ ձեռք բերելու վերաբերյալ։
Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել յոթ անձի, այդ թվում՝ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, «Պատրոն Դավո» մականունով հայտնի՝ զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանին։
Մասնավորապես, նախնական քննության տվյալներով՝ ՀՀ ԶՈւ և ՀՀ ՊՆ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը, «Մոսթոն Ինժիներինգ» ընկերության սեփականատիրոջ հետ նախնական համաձայնությամբ, «Նեյտրոն ԳԱՄ» և «Բագավան» ՓԲ ընկերությունների մասնավորեցումից ընկերության կողմից ՀՀ պաշտպանության նախարարության հանդեպ ունեցած պարտավորությունը մարելու նպատակով, 2018թ. ընկերությունից ընդունել՝ ձեռք են բերել թվով 4232 հատ ժամկետանց, տեխնիկական պահանջներին չհամապատասխանելու պատճառաբանությամբ նախկինում չընդունված և ՀՀ ՊՆ-ում պահեստավորված ռազմամթերքը։
Ըստ նախաքննական մարմնի՝ վերը նշված անձինք ռազմամթերքի ձեռքբերման պայմանագրի կնքման համար առկա խոչընդոտները վերացնելու և իրենց գործողություններին օրինական տեսք տալու համար պայմանագրի մաս կազմող տեխնիկական բնութագիրը համապատասխանեցրել են փաստացի ՊՆ-ում ի պահ հանձնված ապրանքի տվյալ տեսակին՝ դրանում նշելով ռազմամթերքը գործարանային արկղերով ՀՀ ՊՆ N զորամասի կենտրոնական պահեստ մատակարարելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տվյալներ։ Ընդ որում՝ նշված ռազմամթերքը ձեռք է բերվել նույն խմբաքանակից ռազմամթերքի նախկինում ձեռքբերման արժեքից գրեթե կրկնակի թանկ գնով՝ կատարելով առանձնապես խոշոր չափերով՝ 2,277,323,840 ՀՀ դրամին համարժեք, 4.655.200 ԱՄՆ դոլար գումարի հափշտակություն։
Դավիթ Տոնոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Արտակ Դավթյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով, Ստեփան Գալստյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Ավետիկ Մուրադյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Վլադիմիր Բաբայանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Արտյոմ Համբարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Դավիթ Գալստյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով։
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը լսումներ է անցկացրել՝ քննարկելու Մարկ Լիբբիի թեկնածությունը Ադրբեջանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում։ Լիբբին խոստացել է նոր պաշտոնում նշանակվելու դեպքում աջակցել Վաշինգտոնի ջանքերին՝ նպաստելու Ադրբեջանի ու Հայաստանի միջև արդար և կայուն խաղաղության համաձայնագրի կնքմանը: Այս մասին գրել է «Լուրերը»։
«Այս հակամարտությունը ռազմական լուծում չունի, և ԱՄՆ-ը պետք է շարունակի դատապարտել բռնությունը կամ բռնության սպառնալիքները։ Միացյալ Նահանգների և մեր եվրոպացի գործընկերների օգնությամբ կողմերն ավելի քան երբևէ մոտ են համաձայնության գալուն, և եթե ինձ հաստատեն, ապա ես պարտավորվում եմ օգնել նրանց այդ հարցում Բաքվում ակտիվ և համառ աշխատանքի շնորհիվ»,- նշել է Լիբբին։
Հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը Լիբբիին կոչ է արել վճռական դիրքորոշում հայտնել Լեռնային Ղարաբաղի դեմ Ալիևի հանցագործությունների հետ կապված: Մենենդեսի հարցին, թե արդյոք Լիբբին այսօր հրապարակավ դատապարտո՞ւմ է արգելափակումը և հորդորո՞ւմ է Ալիևին ապաարգելափակել Լաչինի միջանցքը, Ադրբեջանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի թեկնածուն պատասխանել է. «Այս հարցում Վաշինգտոնի դիրքորոշումը բաղկացած է երեք տարրից: Նախ՝ ԱՄՆ-ը քննադատում է ցանկացած միակողմանի գործողություն, որը սպառնում է մարդկանց անվտանգությանը, խաթարում վստահության մթնոլորտը և մեծացնում ռիսկերը։ Կարճաժամկետ հեռանկարում հարկավոր է վերահսկել իրավիճակը և շարունակել կոչերն ու ճնշումները՝ վերականգնելու քաղաքացիական և առևտրային հաղորդակցությունը։ Միջնաժամկետ հեռանկարում մենք դիտարկում ենք աջակցության հարցը։ Այդ տարածք մուտքի հնարավորություն չունենք, բայց ԱՄՆ կառավարությունը 21 միլիոն դոլար է հատկացրել հումանիտար օգնության համար։ Այնուամենայնիվ, երկարաժամկետ լուծումը խաղաղության համաձայնագիրն է, որը կապահովի տարածաշրջանում բոլորի իրավունքներն ու անվտանգությունը»:
Մենենդեսն արձագանքել է Լիբբիի խոսքերին. «Մինչ մենք ուղղակի հետևում ենք, մարդիկ են զոհվում»:
Այսօր՝ ժամը 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով, հայտնում է ՀՀ ԱԱԾ սահմանապահ ծառայությունը։
«Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման և ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու փորձը կանխվել է:
Ժամը 10:00-ի դրությամբ իրադրությունը հարաբերականորեն կայուն է»,-նշվում է հաղորդագրության մեջ:
Այս մասին հայտնել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտնել է Երասխի ուղղությամբ ադրբեջանական ագրեսիայի առնչությամբ փաստահավաք աշխատանքները շարունակելու մասին։
«2023 թվականի հունիսի 13-14-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստացվել են ահազանգեր առ այն, որ ադրբեջանական զինված ուժերը թիրախային կրակոցներ են արձակել ՀՀ Արարատի մարզի Երասխ համայնքի ուղղությամբ:
Կրակահերթերը եղել են նպատակային և թիրախավորված. վնասվել են քաղաքացիական նշանակության օբյեկտներ, այդ թվում՝ նոր կառուցվող մետալուրգիական գործարանը և համայնքի բնակչին պատկանող ավտոմեքենան:
Այսօր՝ հունիսի 14-ի առավոտյան, գործարանի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի կրակոցների պատճառով վիրավորում է ստացել Հնդկաստանի երկու քաղաքացի, ովքեր տեղափոխվել են բուժհաստատություն և վիրահատվել:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում շարունակվում են մի քանի ուղղություններով փաստահավաք աշխատանքները, ամփոփումից հետո Պաշտպանը հանդես կգա հայտարարությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Միացյալ Նահանգները կոչ է անում Հայաստանում գտնվող իր քաղաքացիներին զգուշանալ ՀՀ սահմանային որոշ վայրեր այցելելուց։ Այս մասին դեսպանատունը ՀՀ-ում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին անվտանգային հերթական նախազգուշացումն է արել:
ԱՄՆ քաղաքացիների համար նախատեսված հաղորդագրությունում մասնավորապես ասվում է․
«Հայաստանում ամառային ճանապարհորդությունների սեզոնով պայմանավորված Երևանում ԱՄՆ դեսպանատունն ԱՄՆ քաղաքացիներին հիշեցնում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող հակամարտության պատճառով ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներին և նրանց ընտանիքներին արգելվում են անկարևոր ճանապարհորդությունները հետևյալ ուղղություններով, ինչն արտացոլում է մի փոքր մեղմացում, քանի որ սահմանափակումները սկսել են կիրառվել 2022 թվականի սեպտեմբեր ամսից»։
Դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ ներառված վայրերն են՝
- Տավուշի մարզի Վարագավանից արևելք՝ Հ37 ավտոճանապարհը,
- Տավուշի մարզի Նավուր գյուղից արևելք՝ Հ36 ավտոճանապարհը,
- Գեղարքունիքի մարզում Վարդենիսից արևելք,
- Արարատի մարզի Երասխ գյուղով երթևեկությունը թույլատրվում է, կանգառը՝ ոչ.
- Ճանապարհորդությունը դեպի Ջերմուկ, Վայոց ձորի մարզի Գետիկի կողքով Հ42 և Հ43 ճանապարհներով:
- Սյունիքի մարզ։
- Ճանապարհորդությունը դեպի Լեռնային Ղարաբաղ շարունակում է արգելված մնալ։
Դեսպանատունն իր քաղաքացիներին հորդորում է շարունակել զգուշանալ Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր միջազգային սահմաններից և խուսափել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի և շփման գծի մերձակայք ճանապարհորդություններից։
«ԱՄՆ կառավարությունը չի կարող շտապօգնության ծառայություններ տրամադրել ԱՄՆ քաղաքացիներին Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում, քանի որ մուտքն արգելված է»,-ասված է զգուշացման մեջ։
ԱՄՆ դիվանագիտական առաքելությունը հորդորում է ՝
- Գրանցվել Smart Traveler Enrollment Program-ում (STEP)՝ անվտանգության թարմացումներ ստանալու համար,
- Հետևել տեղական լրատվամիջոցներին թարմացումների համար,
- Խուսափել մարդաշատ վայրերից,
- Խուսափել ցույցերից,
- Տեղեկացրեք ընկերներին և ընտանիքին ձեր անվտանգության մասին,
- Զգոն եղեք շրջապատում,
- Զգույշ եղեք գիշերը քայլելիս կամ վարելիս:
Ադրբեջանն ու Թուրքիան այս տարվա ընթացքում նախատեսում են անցկացնել 16 համատեղ զորավարժություն, որից վեցն արդեն անցակցվել են։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցությունների ավարտին։
«ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ, Ալիևը հայտարարել է, որ ղարաբաղյան պատերազմից հետո ադրբեջանական բանակը զարգանալու է թուրքական մոդելով։
«Մենք դա հստակ տեսնում ենք»,-ասել է Ալիևը։
Ալիևն ընդգծել է, որ Բաքուն և Անկարան արտաքին քաղաքականության ոլորտում կշարունակեն գործել միասնական դիրքերից։
«Ադրբեջանա-թուրքական միասնության գործոնը կարևոր է տարածաշրջանի զարգացման, կայունության և անվտանգության համար»,- ասել է նա։
Իր հերթին Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է հյուպատոսություն բացել Շուշիում։ Հիշեցնենք, որ ղարաբաղյան երրորդ պատերազմի հետևանքով Ադրբեջանն օկուպացրել է Ացախի Հանրապետության շուրջ 200 բնակավայր, այդ թվում հայոց բերդաքաղաք Շուշին։
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է գլխավոր հյուպատոսություն բացել Շուշիում, հենց դա ցանկանա Ադրբեջանը, և դա կլինի իրենց ուղերձը ողջ աշխարհին՝ մասնավորապես Հայաստանին։
Ես կասկած չունեմ, որ Շուշիում Թուրքիան ամենայն հավանականությամբ հյուպատոսություն կբացի։
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանն՝ արձագանքելով Էրդողանի՝ Շուշիում հյուպատոսություն բացելու հայտարարությանը։
«Այս ամենը թուրքական միասնականության գաղափարի արտացոլումն է։ Որտե՞ղ էր Էրդողանի առաջին պաշտոնական այցը․ թուրքական Կիպրոս՝ կապ չունի ճանաչված է, չճանաչված է։ Նրան ընդունում են պետական մակարդակով, հավասարը հավասարի հետ Կիպրոսի նախագահի հետ է հանդիպում։ Այնուհետև մեկնում է Ադրբեջան, տեսնո՞ւմ եք՝ թուրքական եղբայրների միասնությունը։ Դժբախտաբար, ուշ թե շուտ նրանք Շուշիում բացելու են հյուպատոսություն կամ դեսպանություն, որովհետև իրենք համար Շուշին արժեք է՝ չնայած նրան, որ իրենցը չէ», — նշեց նա:
Արցախի նախագահի ներկայացուցիչի համոզմամբ՝ Էրդողանն իր հայտարարությամբ ցույց է տալիս, որ «թքած» ունի անգամ աշխարհի վրա։ Բաբայանն ընդգծեց, որ հյուպատոսության բացելով՝ Էրդողանը հաստատում է, որ Ադրբեջանի հետ միասին են գրավել Շուշին։
Դավիթ Բաբայանի խոսքով՝ Էրդողանի խոսքերը նախ և առաջ ուղերձ են հենց հայերին․ «Միգուցե մեր ոտնահարված արժանապատվությունն ինչ- որ տեղ այս հայտարարությունից հետո արթնանա»,- նշեց նա։
Հիշեցնենք, Էրդողանն այսօր պաշտոնական այցով մեկնել է Ադրբեջան: Ալիևի հետ հանդիպմանը նա հայտարարել է, որ պատրաստ են ցանկացած պահի գլխավոր հյուպատոսություն բացել Շուշիում, դա ոուղերձ կլինի ողջ աշխարհին, հատկապես՝ Հայաստանին։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո հայտարարել է «Զանգեզուրի միջանցքի բացման անխուսափելիության մասին»։
«Մենք (Թուրքիայի նախագահի հետ — խմբ.) մտքեր փոխանակեցինք «Զանգեզուրի միջանցքի» վաղաժամ բացման շուրջ։ Որքան շուտ դա տեղի ունենա, այնքան լավ: Զանգեզուրի միջանցքի բացումն անխուսափելի է»,- ասել է Ալիևը, հաղորդում է ԱՊԱ-ն։
«Ամեն դեպքում, մենք կուժեղացնենք մեր ջանքերն այս ուղղությամբ։ Այս միջանցքի բացումը նոր հնարավորություններ կստեղծի բոլոր երկրների համար և դրական ազդեցություն կունենա տարածաշրջանում համագործակցության հարցերի վրա»,- ընդգծել է Ալիևը։
«Զանգեզուրի միջանցքի հարցի լուծումը մեզ երկու կարևոր հնարավորություն կտա. Ե՛վ ճանապարհների, և՛ երկաթգծերի կառուցման շնորհիվ Թուրքիայի և Նախիջևանի միջև կապն ավելի կամրապնդվի։ Այդ կապերը կամրապնդեն Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները»,- ասել է Էրդողանը։
Լաչինի միջանցքում Բաքվի կողմից անցակետի տեղադրումը հակասում է կողմերի միջև վստահություն կառուցելու ջանքերին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Եվրոպական խորհրդարանում «Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները և Լեռնային Ղարաբաղում ու Լաչինի միջանցքում տիրող իրավիճակը» թեմայով քննարկման ժամանակ:
Հարցուպատասխանի ժամանակ Եվրախորհրդարանի պատգամավորը Ֆրանսուա Քսավիե Բելավին խստորեն քննադատել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը, որը Լեռնային Ղարաբաղում հանգեցրել է հումանիտար ճգնաժամի:
«Արդարադատության դատարանը դատապարտել է Ադրբեջանի կողմից շրջափակումը, սակայն այս պետական ահաբեկչությունը չի հանգեցրել Խորհրդի կողմից որևէ պատժամիջոցի, իսկ Հանձնաժողովը, թվում է, անկարող է, ինչպես հարկն է, դատապարտել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների այս շատ լուրջ խախտումը», — նշել է ԵԽ պատգամավորը:
Անդրադառնալով պատգամավորի դիտարկումներին՝ ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն ընդգծել է. «Ադրբեջանի կողմից կայացված միակողմանի որոշումը՝ այս անցակետը տեղադրելու վերաբերյալ, լիովին հակասում է կողմերի միջև վստահություն կառուցելու ջանքերին»:
Բորելը շեշտել է, որ Լաչինի միջանցքը գտնվում է ԵՄ դիտորդական առաքելության պատասխանատվության աշխարհագրական գոտուց դուրս:
«Կան տարածքային գոտիներ, Հայաստանի հետ սահմանային հատվածներ, որտեղից երևում է, թե ինչ է կատարվում Լաչինի միջանցքում, սակայն միջանցքն ինքնին առաքելության իրավասությունների և նրանց պատասխանատվության գոտուց դուրս է: Այժմ մենք փորձում ենք կոնկրետ այս խնդրի համար լուծում գտնել», — նշել է Բորելը:
Ինչ վերաբերում է ԵԽ պատգամավորի կողմից նշված անգործությանը, Բորելը շեշտել է, որ օրերս Մոլդովայում շատ կարևոր հանդիպում է տեղի ունեցել Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի և Եվրոպական խորհրդի նախագահի միջև: Բացի այդ, ըստ Բորելի, Շառլ Միշելի հետ ևս մեկ հանդիպում նախատեսվում է հուլիսին Բրյուսելում:
Ըստ Ժոզեպ Բորելի՝ ջանքեր են գործադրվում հայ-ադրբեջանական հակամարտությունը լուծելու համար, կողմերը նույնպես պատրաստակամություն են հայտնել՝ շարունակելու բանակցությունները:
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել. «Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տևական ժամանակ է, ինչ գրեթե ամեն օր կեղծ լուրեր է տարածում Լեռնային Ղարաբաղում՝ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում, ԼՂ պաշտպանության բանակի կողմից հրադադարի խախտումների վերաբերյալ:
Հատկանշական է, որ ՌԴ խաղաղապահների կողմից հրապարակվող տեղեկատվական նյութերում արձանագրվել են հրադադարի` միայն ադրբեջանական կողմից խախտումներ:
Հաշվի առնելով արդեն իսկ ավանդական դարձած ադրբեջանական փորձը՝ ուժի կիրառման հերթական գործողություններն իրականացնելուց առաջ ապահովել դրանց «տեղեկատվական նախապատրաստումը» և ապագա գործողությունների պատասխանատվությունն արհեստականորեն ի սկզբանե վերագրել մյուս կողմին՝ առկա են լրջագույն մտահոգություններ, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, ի հեճուկս իր իսկ կողմից ստանձնած բոլոր պարտավորությունների, հող է նախապատրաստում Լեռնային Ղարաբաղում հերթական ագրեսիվ գործողությունների և էթնիկ զտումների իրականացման համար:
Կոչ ենք անում ՌԴ խաղաղապահ ուժերին խստագույնս հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը և հետաքննել Ադրբեջանի կողմից հնչեցվող բոլոր դեպքերը՝ հանրայնորեն ներկայացնելով իրերի ողջ դրությունը:
Միևնույն ժամանակ Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու անհրաժեշտության վերաբերյալ, որը ևս կարող է հավաստի և անկողմնակալ տեղեկատվություն տրամադրել ինչպես կողմերի միջև շփման գծում իրավիճակի վերաբերյալ, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում առկա հումանիտար ճգնաժամի վերաբերյալ, որն առաջացել է Ադրբեջանի կողմից 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությամբ սահմանված կարգի խախտմամբ ապօրինի անցակետ տեղադրելու միջոցով Լաչինի միջանցքի գործունեության խաթարման, Լեռնային Ղարաբաղի բնական գազի և էլեկտրական էներգիայի մատակարարումներն Ադրբեջանի կողմից արգելափակելու, գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիներին և գյուղատնտեսական տեխնիկան ադրբեջանցի զինվորականների կողմից թիրախավորելու միջոցով:
Հայաստանի Հանրապետությունը վստահ է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրումը միջազգային մեխանիզմի շրջանակներում Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով հրատապ է և անհետաձգելի և միջազգային հանրությանը կոչ է անում աջակցել այս գործընթացին»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.