23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Հետք»-ն ուսումնասիրում է Մարդկային պապիլոմա վիրուսը (HPV) կանխելու համար Հայաստան ներկրված «Գարդասիլ» պատվաստանյութի ներարկման՝ տարբեր երկրներում առկա փորձը՝ հիմնված դատական գործերի վրա: Պատվաստանյութի բացասական հետևանքների փոխհատուցման ամենամեծ պահանջներից մեկը ներկայացվել է Կոլումբիայում: Կոլումբիացի 700 կին այժմ պատվաստանյութն արտադրող ընկերությունից պահանջում է 160 մլն դոլար: Դատական գործը դեռևս ընթացքի մեջ է: Կոլումբիացի կանանց փաստաբանի հետ դատարանում աշխատում է լրագրող, մարդաբան և հետազոտող Մարիո Լամոն (Mario Lamo): Ներկայացնում ենք հատված` նրա հետ հեռակա արված զրույցից:
Պարոն Լամո, ե՞րբ սկսվեց HPV պատվաստանյութի պարտադիր կիրառումը Կոլումբիայում,
և ո՞ր տարիքային խմբի կանայք էին ներգրավված ծրագրում։
HPV-ի դեմ պատվաստանյութը Կոլումբիայում ներկայացվեց 2013թ. տարօրինակ ձևով. խորհրդարանն ընդունեց մի օրենք
(թիվ 1626` ընդունված 2013թ. ապրիլի 30-ին), ըստ որի՝HPV-ի դեմ պատվաստումը «կամավոր է և պարտադիր՝ թիրախային բնակչության համար:
Կառավարությունը պատվաստանյութերի համար ծախսեց մոտ 100միլիոն դոլար և սկսեց պատվաստման ծրագիրը, որի վերաբերյալ խոսք ասելու իրավունք չունեին ոչ պատվաստված աղջիկները, ոչ էլ նրանց ընտանիքները: Պատվաստանյութը
պարտադիր էր դպրոցների 4-7-րդ դասարանի կամ 9-17 տարիքային խմբի աղջիկների համար:
HPV պատվաստանյութի ո՞ր տեսակը կամ տեսակներն էին կիրառվում այդ ծրագրի շրջանակներում:
Այն քառավալենտ HPV պատվաստանյութն էր` «Գարդասիլը»:
Իսկ ինչպե՞ս է պատվաստանյութը պարտադրվում, ինչպե՞ս է
պետությունը պահանջում պատվաստվել, այսինքն`
ի՞նչ պիտի լինի, եթե աղջիկները հրաժարվեն պատվաստվելուց:
Աղջիկները պատվաստվում էին դպրոցներում: Նրանք երբեք չեն ստացել «իրազեկված համաձայնության» (informed consent) փաստաթուղթ` ստորագրելու համար, պատվաստանյութը մերժելու ոչ մի հնարավորություն չկար:
Պատվաստման ծրագիրը սահմանեց պատվաստանյութ իքվոտա, որը պետք է բավարարվեր:
Այնումենայնիվ, մի դատական գործից հետո Կոլումբիայի Սահմանադրական դատարանը պատվաստանյութի օրենքում փոփոխություն մտցրեց,
ըստ որի` պատվաստանյութը պարտադիր չէ, և եթե մարդն ուզում է հրաժարվել
դրանից, իր իրավունքն է:
Սահմանվեց նաև, որ պատվաստվողները պետք է ունենան «իրազեկված
համաձայնության» իրավունք:
Նյութն ամբողջությամբ՝hetq.am
Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը Հայոց ցեղասպանությունը անվանել է «վիճահարույց և տեսական հարց»` մեկնաբանելով Իսրայելի ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Յիր Լապիդայի`Հայոց ցեղասպանության փաստը պաշտոնապես ճանաչելու առաջարկը:
«Նախ ես չեմ կարծում, որ արժե ակտիվացնել այն, ինչ զուտ պատմական, վիճահարույց և տեսական հարց է: Այն կարծիքին չեմ, որ դա կոնկրետ ազդեցություն ունի Իսրայելի այսօրվա դիրքորոշման վրա: Պատմական տեսանկյունից շատ վեճեր կան»,-ասել է Ավիգդոր Լիբերմանը RTVI հեռուստաալիքի եթերում: Նախարարը խոստովանել է, որ Հայոց ցեղասպանությունը չճանաչելը կապված է նաև Իսրայելի և Ադրբեջանի սերտ համագործակցության հետ:
«Երկրորդ, անկասկած, Ադրբեջանի հետ հարաբերությունները մեզ համար կարևոր են: Պետք է ամեն ինչ քննարկել և կշռել»,-ասել է Պաշտպանության նախարարը:Ավելի վաղ, իսրայելական ընդդիմության առաջնորդ Յիր Լապիդը հայտարարել էր Քնեսեթում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձև ներկայացնելու կուսակցության մտադրության մասին:
«Միջերկրական ծովի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներհոսքը հանրապետության տարածքում շարունակվում է։ Առաջիկա գիշերը օդի ջերմաստիճանը բոլոր մարզերում կբարձրանա ևս 4-5 աստիճանով և մինչև դեկտեմբերի 25-ը ձևավորված բարձր ջերմային ֆոնը կպահպանվի։ Օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր կլինի 8-10 աստիճանով, որը կոչվում է տաք օդի ալիք, կամ կլիմայական անոմալիա»,-ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
Հանրապետության տարածքում`
Դեկտեմբերի 20-ի ցերեկը, 21-ի գիշերը, 22-ի ցերեկը, 23-24-ը, 25-ի գիշերը շրջանների զգալի մասում, 25-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ, դադարներով, սպասվում են տեղումներ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, 20-24-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 21-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Դեկտեմբերի 20-ի ցերեկը, 21-ի գիշերը, 22-ի ցերեկը, 23-24-ը, 25-ի գիշերը ժամանակ առ ժամանակ, դադարներով, սպասվում են տեղումներ: 20-24-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Այսօր արտառոց դեպք է տեղի ունեցել Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում: Araratnews.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով` մի կին փորձել է իրեն նետել Սերժ Սարգսյանի ավտոշարասյան տակ: Դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան, երբ Սերժ Սարգսյանը անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ նախագահական առանձնատնից գնալիս է եղել Բաղրամյան 26: Սակայն տեղում հերթապահություն իրականացնող ոստիկանության ծառայողները կանխել են դեպքը:
Նշենք, որ ԱԺ նիստերին զուգահեռ Դեմիրճյան փողոցի այն հատվածում, որտեղից ներս են մտնում պատգամավորները, ամեն օր կարելի է տեսնել սոցիալապես անապահով քաղաքացիների խմբերի, ովքեր սպասում են պատգամավորներին` նրանցից օգնություն խնդրելու համար:
Ի դեպ, պայմանավորված տեղի ունեցածով ուժեղացված հսկողություն է սահմանված Դեմիրճյան- Բաղրամյան փողոցների հատվածներում: Մասնավորապես ոստիկանության ծառայողները հսկում են նաեւ ԱԺ Բաղրամյան մուտքը:
Հավելենք, որ նախագահական առանձնատան դիմաց մեկ անգամ չէ, որ բողոքի ակցիա են իրականացրել տարբեր խնդիրներ ունեցող քաղաքացիներ: Սերժ Սարգսյանը սովորության համաձայն չի կանգնել եւ չի լսել քաղաքացիների դժգոհությունները:
ԱԺ նիստում արտառոց իրավիճակ է, ծափեր եւ հիասթափություն, որը վերածվեց վիճաբանության: ԱԺ նախագահը հայտարարեց, որ քվեարկության է դրվում սահմանադրական օրենք՝ Դատական օրենսգիրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը, որն ընդունվելու համար անհրաժեշտ է ապահովել պատգամավորների ընդհանուր ձայների առնվազն 3/5-րդ-ի կողմ քվեարկությունը:
ՀՀԿ պատգամավոր Գեւորգ Կոստանյանն էլ հայտարարեց, որ սկզբունքորեն դեմ է այս կարգավորմանը եւ կրկնեց այն, ինչ ասել էր երեկ քննարկման ժամանակ: Նա հայտարարեց, որ այնուամենայնիվ կողմ կքվեարկի՝ պայմանով, որ երկրորդ ընթերցման ժամանակ իր մտահոգությունները կփարատեն: «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը կոչ արեց «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներին, որ եթե դեմ են, ավելի լավ է չմասնակցեն քվեարկությանը, այդ դեպքում նախագիծը չի անցնի:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն էլ պատասխանեց, որ իրենք համաձայն են չմասնակցել, որ նախագիծը չանցնի. «Բոլորս էլ գիտենք, որ ՀՀ դատավարական օրենսդրությունը ձեւականորեն հռչակում է կողմերի իրավահավասարություն, բայց նրանք փաստացի անհավասար դիրքում են: Նախագծով ավելի խոցելի կդառնա փաստաբանական կողմը, ես առաջարկում եմ չմասնակցել քվեարկությանը»:
Նախագիծը դրվեց քվեարկության եւ էլեկտրոնային համակարգը փաստեց՝ որոշումը չի ընդունվել: Դահլիճում հնչեցին ծափեր, ուրախության ճիչ, բայց ուրախությունը կարճ տեւեց: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ասաց, որ Մախսուդյանը կողմ է քվեարկել, կոճակը չի աշխատել, բացի այդ, Արփինե Հովհաննիսյանն էլ բացակայում է, բայց ասել է, որ կողմ է:
Նիկոլ Փաշինյանը տեղից բղավում էր, բողոքում: ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը բարկացավ. «Որոշումն ընդունվել է, վերջ, ոչ մեկ ոչ մի բան չի հայտարարում»: Փաշինյանն արձագանքեց, որ անհասկանալի է՝ ո՞նց կարող է Կոստանյանը սկզբունքորեն դեմ լինի օրենքին, բայց կողմ քվեարկի:
Ավելի ուշ Գեւորգ Կոստանյանը հայտարարեց, որ ինքը դեմ չի օրենքին, դեմ է կոնկրետ կարգավորմանը, որը շտկվելու է:
«Ելքից» Արարատ Միրզոյանը պարզաբանեց՝ խնդիրն այն է, որ «Ծառուկյան» դաշինքից Նապոլեոն Ազիզյանը հայտարարում է, որ ինքը սխալմամբ կողմ է քվեարկել, հաշվի չեն առնում իր ասածը: Եթե նա էլ դեմ է, օրենքը չի անցնում. «Սա ակնհայտ ապօրինություն է, չի կարելի սենց բան անել»:
Պատգամավորներն աղմկում էին, պահանջում էին կրկնել քվեարկությունը: Արտակ Զեյնալյանն էլ հավելեց, որ Արփինե Հովհաննիսյանի ձայնն էլ չեն կարող հավելեն, նա այստեղ չի եղել արտահերթ նիստի ժամանակ առհասարակ, էլեկտրոնային ստորագրությամբ չի իր նամակը, նախօրոք բացված է:
Նիկոլ Փաշինյանը եւ «Ելքի» պատգամավորները սկսեցին ձեռքերով հարվածել ԱԺ-ի սեղաններին եւ աղմուկ բարձրացնել՝ իրենց պահանջը կատարելու համար:
Բաբլոյանը, հաշվի չառնելով՝ անցավ մյուս նախագծերի քվեարկությանը, իսկ «Ելքի» պատգամավորները լքեցին դահլիճը:
Փաշինյանը գնալուց առաջ հայտարարեց, որ մեծամասնությունը «սղացրեց» Սահմանադրական օրենքը, իսկ իրենց հայտարարությունները բարեփոխումների մասին հերթական կենացներ են եւ կոմեդիա, իրենք էլ դուրս են գալիս՝ «կոմեդիային չմասնակցելու համար»:
«Ելքից» հետո նիստերի դահլիճից ինչ-ինչ գործով դուրս էր գալիս նաեւ Արմեն Աշոտյանը: Սեյրան Սարոյանը կատակեց. «Աշոտյան, դո՞ւ ուր ես գնում»:
Ռուսաստանյան քաղաքական էլիտայի instagram-ի ամենահայտնի օգտատեր,Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովն իր Ուզբեկստան այցի մասին ռեպորտաժը,որը նա տեղադրել է երկու օր առաջ իր էջում համեմել է հայտնի հայ երգահան Արա Գևորգյանի “Արցախ”-ի երաժշտությունով…
Որքան կարելի է կռահել Արա Գևորգյանի այս ստեղծագործությունը նաև սիրվել և ընդունվել է հյուսիսկովկասյան ժողովուրդների մոտ ևս…
Հիշեցնեմ,որ հատկապես այս ստեղծագործությունը շատ “սիրված” է մեր արևելյան հարևանի մոտ,ովքեր հիմնականում գողանում են այն և փորձում ներկայացնել որպես ադրբեջանական…
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը դեկտեմբերի 19-ին այցելեց ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ և աշխատակազմին ներկայացրեց կազմակերպության նորանշանակ տնօրեն Արգամ Հովսեփյանին:
ՀՀ ԳԱԱ նախագահը շնորհավորելով Արգամ Հովսեփյանին` խոսեց նաև ոլորտի առջև կանգնած խնդիրների, առաջիկա զարգացման ծրագրերի և հեռանկարների մասին: Նշելով, որ երկար տարիներ լինելով փորձագիտական բնագավառում Արգամ Հովսեփյանը ծանոթ է ոլորտին և լավատեղյակ է այն քայլերին, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել շարունակական զարգացումն ապահովելու համար և համոզված է, որ նա կկարողանա նոր թափ հաղորդել կազմակերպության առաջընթացին, քանի որ այս կազմակերպությունում Արգամ Հովսեփյանն աշխատում է ստեղծման օրվանից և ծանոթ է անձնակազմի ուժեղ և թույլ կողմերին:
ՀՀ ԳԱԱ նախագահը համոզմունք հայտնեց, որ Արգամ Հովսեփյանի կողմից պաշտոնի ստանձնումը կլինի շատ սահուն և նշեց, որ անհրաժեշտ է համախմբվել, ներդնել առկա ողջ ներուժը, ձեռքբերումներն ու փորձը ոլորտի շարունակական զարգացումն ու առաջընթացն ապահովելու նպատակով:
Նորանշանակ տնօրենը շնորհակալություն հայտնեց ՀՀ ԳԱԱ նախագահին և կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնին` խորհրդին, նման բարդ և պատասխանատու պաշտոնն իրեն վստահելու համար, հավաստիացնելով, որ նախորդ տարիների փորձի և գործունեության արդյունքում ձևավորվել է համախմբված թիմ, որն էլ ավելի համախմբվելով, ստեղծելու է այն հարթակը, այն օբյեկտիվ դաշտը, որտեղ իրենք իրենց գործունեության, մասնագիտական ունակությունների իրացման արդյունքում կկարողանան ապահովել կազմակերպության կանոնադրական գործառույթների պատշաճ մակարդակը:
Ա.Հովսեփյանը նշեց նաև, որ ներդնելու է ողջ ներուժը բարձրացնելու կազմակերպության դերն ու նշանակությունն ինչպես ներպետական մակարդակներում, այնպես էլ միջազգային հարթակներում, ընդգծելով նաև շահագրգիռ պետական մարմինների աջակցության կարևորությունը կազմակերպության զարգացման գործում:
«Ժողովուրդ» թերթին տված հարցազրույցում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանն անդրադարձել է ապրիլյան պատերազմին: Եվ հարցին, թե ապրիլյան պատերազմի արդյունքը որքան էլ մենք մեր ներսում փորձենք հաղթանակ համարել, որ Ադրբեջանը չկարողացավ իր առջեւ դրված խնդիրը ամբողջությամբ լուծել, այնուամենայնիվ, փաստ է, որ մենք կորցրել ենք շատ բարենպաստ դիրքով բարձրագագաթ Լելե թեփեն, ինչո՞ւ հնարավոր չի լինում վերադարձնել այն. հրահանգ չկա՞, թե՞ հնարավորություն, պատասխանել է.
«Իրավիճակը որ ստեղծվել է, կայացված որոշումների արդյունք է, եւ այսօր սահմանն այդ բնագծում է: ՀՀ նախագահ, գերագույն գլխավոր հրամանատարը բազմիցս նշել է, մեկնաբանել է այդ հարցը, եւ կարծում եմ` շատ օբյեկտիվ գնահատական է տվել: Եթե վեր ենք լուծում ապրիլյան պատերազմի գործողությունները, տեսնում ենք` հակառակորդն ինչպես է գործել, ինչ խմբավորմամբ եւ ինչքան ժամանակ է կարողացել գործել:
Մեր զինվորների կատարած սխրանքը թերագնահատել պետք չէ: Հակառակորդը կանգնեցվել է, մի շարք հատվածներում հետ է մղվել` կրելով շատ մեծ կորուստներ, սակայն առաջնագիծը ամբողջությամբ չի ստացվել վերականգնել, քանի որ ինչպես միջազգային կառույցների, այնպես էլ ՌԴ միջամտությունը բերել է նրան, որ մենք երկարաժամկետ պատերազմական գործողություններ չունեցանք: Ցանկացած ժամանակ այդ դիրքերը հնարավոր է վերականգնել, որեւէ խնդիր չկա: Այսօր դրա անհրաժեշտությունը չկա:
Այսօր զինվորի կյանքով իրավիճակ լարելով` ինչ-որ մանր խնդիր լուծելը, գտնում ենք, որ նպատակահարմար չէ, սա է պայմանը, ուրիշ ոչ մի բան: Թե չէ Դուք վստահ եղեք, որ զինված ուժերը իր խնդիրը կարողանալու է կատարել: Ձեզ չթվա, որ Ադրբեջանը չի ուզում Արցախը գրավել, իր ցանկությունը շատ ավելի մեծ է` ե՛ւ Արցախը, ե՛ւ Սյունիքը, ժամանակ առ ժամանակ Երեւանն են ցանկանում գրավել, բայց զինված ուժերի բազկի հզորության պատճառով չի հաջողվում»»:
«Ժողովուրդ»
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
Հիսուս ասում է.
-Մի՛ վախեցեք նրանցից, ովքեր մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող: Դուք վախեցե՛ք մանավանդ նրանից, ով կարող է թե՛ հոգին սպանել և թե՛ մարմինը կորստյան մատնել դժոխքում: Մի՞թե հինգ դահեկան չարժե երկու ճնճղուկը, և սակայն նրանցից մեկն իսկ գետին չի ընկնում առանց ձեր Հոր գիտության: Իսկ ինչ վերաբերում է ձեզ, ձեր գլխի ամեն մի մազն անգամ հաշվված է: Ուստի մի՛ վախեցեք, որովհետև դուք բոլոր ճնճղուկներից ավելի արժեք ունեք:
—Ով որ մարդկանց առջև դավանի, թե հետևում է ինձ, ե՛ս էլ նրան ինձ հետևորդ պիտի դավանեմ Հորս առջև, որ երկնքում է: Իսկ ով ինձ ուրանա մարդկանց առջև, ե՛ս էլ նրան պիտի ուրանամ իմ Հոր առջև, որ երկնքում է:
(Մատթեոսի ավետարան 10:26-33)
Դե՛ն գցենք ամեն խոչընդոտ և մի կողմ թողնենք մեղքը, որ հեշտությամբ է պաշարում մեզ, և համբերությամբ պայքարենք մեզ ներկայացող փորձությունների դեմ: Մեր աչքերն ուղղենք Հիսուսին՝ մեր հավատի հիմնադրին, այն կատարելագործողին, որը իմանալով, թե ինչ ուրախություն է սպասում իրեն, արհամարհեց ամոթը, հանձն առավ խաչի վրա մեռնել և նստեց Աստծու աթոռի աջ կողմում:
Եվ որպեսզի երբեք չհուսալքվեք ու չտկարանաք, մտաբերե՛ք, թե Հիսուս ինչպիսի՛ համբերությամբ կրեց մեղավորների հակառակությունները: Դուք դեռ ձեր արյունը թափելու չափ դիմադրություն ցույց չտվեցիք մեղքի դեմ պայքարում:
(Պողոս առաքյալի նամակը եբրայեցիներին 12:1-4)
Ռուբեն աբեղա Զարգարյան
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.