23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

31 տարի առաջ այս օրն Արցախի Տոնաշեն գյուղի մոտ զոհվել է «Ազատագրական բանակ»-ի հիմնադիր, բանակաշինության սկիզբը դրած լեգենդար հրամանատար Լեոնիդ Ազգալդյանը։
Մարտական ընկերների հիշողությունները հրամանատարի անցած ու իրենց փոխանցված հարուստ ռազմական փորձի մասին են հիմնականում։ Հարություն Հակոբյանը հիշում է՝ Ազգալդյանը ոչ մի րոպե չէր նստում․ կա՛մ օպերացիա էր մշակում, կա՛մ ջոկատի հետ պարապում էր, կա՛մ ռազմական գրականություն ուսումնասիրում։
«Հստակ սկզբունքներ ուներ, ու ջոկատից որևէ մեկը չէր կարող դրանք խախտել․ ծխելը, խմելն արգելված էր, քաղաքականության հետ որևէ կապ զինվորը չպետք ունենար․ ասում էր՝ քաղաքականության հետ գործ չունեք, ձերը զենքն է։ Յուրաքանչյուրս պետք է առնվազն երկու — երեք զենքի տիրապետեինք։ Ասում էր՝ շատ կարևոր է, որ զինվորը տիրապետի տարբեր զենքերի, որպեսզի ընկերոջ զոհվելու կամ վիրավորվելու դեպքում կարողանա օգտագործել նրա զենքը։ Պարապ չէր թողում մնանք․ պարապում էինք, մարտավարություն էինք փորձարկում, քանի որ Ազգալդյանի համար զինվորի կյանքը մեծագույն արժեք էր ու անընդհատ ասում էր՝ պետք է այնպես անել, որ մաքսիմալ քիչ կորուստներով կարողանանք հաջողության հասնել։ Ու այդպես էլ լինում էր․ նրա հրամանատարությամբ Արցախի 27 գյուղ ենք ազատագրել ու ընդամենը 6 զոհ ենք ունեցել»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում պատմում է Ազգալդյանի մարտական ընկեր Հարություն Հակոբյանը։
Որ հայոց պետության պահպանության միակ երաշխվորը հզոր հայոց բանակը կարող է լինել, Ազգալդյանը շարժման ամենասկզբից էր հասկացել ու ամեն ինչ անում էր բանակի կայացման, այդ գաղափարն իր զինվորներին փոխանցելու համար։
Հակոբյանը հիշում է Ազգալդյանի հայտնի արտահայտությունը՝ սա Հայաստան է և վերջ, որը նա արել է Շահումյանում՝ լրագրողին տված հարցազրույցի ժամանակ, ու հավելել՝ եթե որևէ ուժի հաջողվի կտրել Զանգեզուրի միջանցքը, ապա կկրկնվի 1915 թիվը։
«Մեղրիի ու առհասարակ Սյունիքի դերը շատ լավ գիտակցում էր Ազգալդյանը՝ ինչպես Արցախինը։ Նա պարբերաբար կրկնում էր, որ Քարվաճառը պետք է ազատագրվի ու կպնի Քաշաթաղին, որպեսզի սահմանագիծը կրճատվի։ Ինքը, ցավոք, չհասցրեց տեսնել Քարվաճառի ազատագրումը, բայց գաղափարը, որը ներարկել էր իր ջոկատին՝ 30-40 հոգուս, այնքան ամուր էր, որ հասանք դրան»,-նշում է Հակոբյանը։
Ազգալդյանի խորիմաստ մտքերից շատերն են տպավորվել Հակոբյանի մոտ, իսկ ամենատպավորիչը նրա վերջին՝ թևավոր դարձած խոսքն է․ «Որ մեռնեմ, ինձ կթաղեք Ստամբուլի պատերի տակ»։
«Ինքն այնքան վեհ գաղափարներ ուներ, ու «ազատագրական բանակ» անվանումը պատահական չի ընտրվել․ Ազգալդյանի նպատակը, երազանքը հայոց պատմական հողերն ազատագրելն է եղել։ Դա իր կյանքի նպատակն էր»,-հիշում է մարտական ընկերը։
Հարություն Հակոբյանը շեշտում է՝ Ազգալդյանին բոլորը չէին հասկանում․ նրա մտքերը շատ խորն ու դժվար ընկալելի էին ռազմական գործիչ ոչ այդքան հասկացող մարդու համար։ Որպես գիտնական-զինվորական՝ Ազգալդյանը նաև զինագործության զարգացման մեծ ջատագով էր։ Հակոբյանը ցավով նկատում է՝ հրամանատարը հզոր միտք ուներ ու կարող էր բավականին զարգացնել զինագործությունը, բայց ռեսուրսները շատ քիչ էին։
Ազգալդյանի զոհվելուց հետո ևս նրա հիմնած «Ազատագրական բանակի» զինվորներն ազգալդյանական ոգին տարածել են՝ որքան կարողացել են։ Հակոբյանն ընդգծում է՝ իրենց ջոկատը մի հզոր դպրոց էր, որից դուրս եկած ցանկացածը նոր ջոկատ էր ստեղծում՝ հիմքում դնելով հրամանատարի սահմանած սկզբունքները։ Այդ կերպ են հիմնվել Վարդենիսի, Իվանյանի ու մի շարք այլ զորամասեր։
Մոսկվան հասկանում է հարցի զգայունությունը Երևանի համար։ Այս մասին այսօր մամուլիս ասուլիսին հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Շոշիում Թուրքիայի հյուպատոստություն բացելու տեղեկությանը։
Նա նշեց, որ հյուպատոսական հաստատությունների բացումը, որտեղ էլ որ լինի, մասնավորապես՝ Շուշիում, Թուրքիայի և Ադրբեջանի երկկողմ հարաբերությունների հարցն է։
«Մենք հասկանում ենք հարցի զգայունությունը Երևանի համար։ Մեր շփումներում ընդգծում ենք միմյանց շահերը հաշվի առնելու անհրաժեշտությունը։ Ինչպես հայ-ադրբեջանական, այնպես էլ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի կարևորությունը»,- հավելեց նա։
Ավելի վաղ Ադրբեջան այցելության ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ պատրաստվում են Շուշի քաղաքում հյուպատոսություն բացել։
Հաագայի դատարանի վճիռը, կապված Լաչինի միջանցքը բացելու հետ, պետք է կատարվի։ Այս մասին այսօր՝ հունիսի 21-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Եվրոպական խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հարցերով ենթակոմիտեի նախագահ Նատալի Լուազոն։
«Գորիսի ճանապարհին ուղեւորվելով դեպի Լաչինի միջացնքի մուտքը մենք ականատես եղանք ռուս խաղաղապահների, որոնք նոյեմբերի 9-ի փաստաթղթով պետք է ապահովեն Լեռնային Ղարաբաղի բնակչության պաշտպանությունը եւ անձանց ու ապրանքների անցուդարձը։ Առնվազն Լաչինի միջանցքի մուտքի մոտ, ուստի՝ տարակուսելի է, թե ինչու նրանք այդ որոշումը չեն իրականացնում։ Ես շարունակում եմ զարմանալ, թե Ռուսաստանն ինչու չի կատարում իր պարտավորությունները։ Ռուսաստանը նույնպես կարող էր պատժամիջոցներ նախաձեռնել Բաքվի նկատմամբ, սակայն նման բան տեղի չի ունենում։ Զարմանալի է նաեւ արտահանվող գազի ծավալը, քանի որ այն գերազանցում է արտադրվող գազի ծավալին։ Եթե Ռուսաստանը որոշել է Ադրբեջանի կողմը լինել, ապա ժամանակն է, որ այդ մասին ասի հրապարակավ։ Երբ մենք Լաչինի միջանցքի մոտակայքում էինք, Լեռնային Ղարաբաղ մուտք գործող անգամ մեկ բեռնատար չտեսանք։ Իրավիճակը գնալով բարդանում է, ոչ ռուսական, ոչ էլ Կարմիր խաչի մեքենաները չեն կարողանում մուտք գործել Լեռնային Ղարաբաղ, եւ այլեւս ոչ մեկը չի կարող ձեւացնել, թե դա էկոակտիվիստների պատճառով է, որովհետեւ ակնհայտ է ադրբեջանցիների անցակետի տեղայնացումը»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է, որը կոչված է իր անդամներին պաշտպանելու ագրեսիայից, այնպես որ հարցեր է պետք ուղղել այդ կազմակերպության անդամներին։
«Ես երկրորդ անգամ եմ գալիս Հայաստան, երբ հնարավոր էր գնում էի Լեռնային Ղարաբաղ, պատասխանը պետք է որ հստակ լինի՝ Եվրոպան կարեւորում է խնդրի կարգավորումը, թե՝ ոչ։
Եվրոպական խորհրդարանը որոշմամբ հաստատել է հասցեական պատժամիջոցներ որոշ ադրբեջանցիների նկատմամբ, որոնք չեն կատարում իրենց պարտավորությունները։ Պատժամիջոցների որոշման լիազորությունը, սակայն խորհրդարանին չի պատկանում, խորհրդրանը կարող է ասել՝ ինչ է մտածում, բայց որոշում կայացնողը խորհրդարանը չէ։ Մեզ հետ զրուցած յուրաքանչյուր զրուցակից բարձր գնահատեց Եվրոպական առաքելությունը։ Մենք պատրաստ ենք նաեւ Ադրբեջան առաքելություն ուղարկել։ Մինչ այս պահն Ադրբեջանը չի ընդունել այդ առաջարկությունը։ Իմ կարծիքով՝ արձանագրված ռազմական միջադեպերը տեղի են ունենում միայն մեկ կողմից։ Չկա որեւէ ապացույց, որը կհաստատի պնդումը, թե Հայաստանի կողմից է բախումը տեղի ունենում, եւ դա զարմանալի չէ, որովհետեւ Հայաստանը խաղաղություն է ուզում»,- եզրափակեց նա:
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը գրում է․
«ՀՀ ոստիկանության ուշադրությունն եմ հրավիրում ավտոմեքենաների՝ այսպես կոչված «օպերատիվ համարանիշերի» խնդրին և առաջարկում եմ խստացնել դրանց հատկացման չափանիշները։ Նախ, արձանագրենք, որ օրենքի առջև բոլորի հավասարություն, ժողովրդավարություն քարոզող իշխանության օրոք, մեր երկրում ամենաշատն են տարածված «օպերատիվ համարանիշերը», դրանք հատկացվում են ամեն պատահածի, մարդկանց, ովքեր իրենց լիազորություններով որևէ կապ չունեն օպերատիվ ծառայության կամ գոնե դրա նկատմամբ հսկողության, վերահսկողության հետ։
Վերոգրյալի արդյունքում, այդպիսի համարանիշեր են ունենում անձինք, ովքեր մինչև 2018 թվականի հայտնի իրադարձությունները նույնիսկ մի ամբողջական զույգ նասկի չեն ունեցել։ Բացի այդ, օգտվելով այդպիսի համարանիշերի առկայությունից՝ ավտոմեքենաները վարում են ամենալկտի ձևով՝ անտեսելով ճանապարհային երթևեկության նվազագույն պահանջները և վերահաս վտանգ դառնալով երթևեկության մասնակիցների կյանքի ու առողջության համար, ավտոմեքենան ցանկացած վայրում կայանելով՝ ստեղծում են երթևեկության խոչընդոտներ, խցանումներ»։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանն արձագանքելն է նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին:
Նա, մասնավորապես, նշել է. «Ծանոթացա Նիկոլ Փաշինյանի` երեկ արտահայտած մտքերին: Գուցե հասկանալով՝ թե ուր է հասցրել Արցախը և Հայաստանը, փորձում է բոլոր հնարավոր և անհնար միջոցներով մեղքը գցել ուրիշների վրա: Չնայած բազմիցս փաստերով անդրադարձել ենք այդ մեղադրանքների կեղծ լինելուն՝ ստիպված ենք ևս մեկ անգամ կրկնել.
1․ Նախագահի ընտրությանը մասնակցելու համար 10 տարի քաղաքացի հանդիսանալու մասին
1998 թվականի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում չկար որևէ մարդ, ով կունենար առնվազն վերջին տաս տարվա ՀՀ քաղաքացիություն, քանի որ մինչև 1991 թվականը, այսինքն՝ մինչև ԽՍՀՄ փլուզումը, կար մեկ ընդհանուր՝ ԽՍՀՄ քաղաքացիություն (ՀԽՍՀ կամ խորհրդային այլ հանրապետության առանձին քաղաքացիություն ընդհանրապես գոյություն չուներ): Ավելին, Ռոբերտ Քոչարյանը 1988 թվականից հանդիսանում էր ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր:
2․ Արցախը բանակցային գործընթացից դուրս թողնելու մասին
- 1997 թվականի փետրվարին Ռուսաստանի և Ֆինլանդիայի համանախագահների զույգի փոխարեն ձևավորվեց ԵԱՀԿ ՄԽ եռյակը, որի կազմի մեջ մտնում էին Ֆրանսիան, ԱՄՆ-ն և Ռուսաստանը:
- Եռյակի առաջին կոնսուլտացիաները, առանց հակամարտող կողմերի մասնակցության, տեղի ունեցան նույն թվականի փետրվարի 24-ին Կոպենհագենում և մարտի 19-ին՝ Փարիզում: Դրանցում քննարկվում էր բանակցությունների ֆորմատի փոփոխությունը:
- 1997 թվականի ապրիլի 1-4-ը տեղի ունեցավ հակամարտության կողմերի մասնակցությամբ բանակցությունների վերջին տուրը, որտեղ միջնորդների կողմից հայտարարվեց «մաքոքային դիվանագիտության» անցման մասին: Ըստ էության, համանախագահողները հրաժարվեցին կողմերի մասնակցությամբ բանակցությունների ֆորմատից՝ հաշվի առնելով դրա անարդյունավետությունը: Այդ վերջին հանդիպմանը նույնիսկ ավանդական ընթրիքի ժամանակ չհաջողվեց կողմերին նստեցնել ընդհանուր սեղանի շուրջ:
- Այդ ժամանակ, արդեն, ավելի քան մեկուկես տարի ուղիղ բանկցություններ էին վարվում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների խորհրդականներ Լիպարիտյանի և Գուլուզադեի միջև։
- Նախագահ Քոչարյանի և Ալիևի առաջին հանդիպումը տեղի է ունեցել 1999 թվականի ապրիլի 1-ին՝ ԱՊՀ երկրների գագաթնաժողովում, Բորիս Ելցինի նախաձեռնությամբ։
- Այսպիսով, հակամարտության կողմերի մասնակցությամբ բանակցությունների ֆորմատը կասեցվել է դեռ 1997 թվականի ապրիլից, երբ Ռոբերտ Քոչարյանը դեռ մեկ շաբաթ էր, ինչ ՀՀ վարչապետ էր և երկու տարի հետո նոր տեղի էին ունենալու նախագահներ Քոչարյանի և Ալիևի առաջին հանդիպումը:
- Եվս մեկ փաստ․ 1998-2018 թվականներին ՄԽ համանախագահները գրեթե բոլոր տարածաշրջան այցերի ժամանակ մեկնել են Արցախ և բանակցել Արցախի Հանրապետության քաղաքական ղեկավարության հետ, իսկ 2018-ից հետո՝ ԶՐՈ անգամ:
«Ընդհանուր պետության» գաղափարը եղել է ռուսական կողմի առաջարկության հիման վրա մշակված տարբերակ, որն Ադրբեջանին ներկայացվել է Հայաստանից առաջ, և ներկայացնելու իսկ օրը՝ 1998 թվականի նոյեմբերի 9-ին, կտրուկ մերժվել Ադրբեջանի կողմից: Վաֆա Գուլուզադեն նույն նոյեմբերի 9-ի հարցազրույցում հայտարարել է, որ այդ առաջարկներն անընդունելի են Ադրբեջանի համար, քանի որ դրանք վտանգում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Իսկ նույն տարբերակը միանգամից մերժելու մասին Հեյդար Ալիևը հայտարարել է 2001 թվականի փետրվարի 21-ին՝ Ադրբեջանի խորհրդարանում ունեցած ելույթում՝ բացատրելով, որ չէր կարող ընդունել այն, քանի որ, մեջբերում եմ․ «Ադրբեջանում ասացվածք կա՝ սևից էլ սև: «Ընդհանուր պետության» առաջարկը նախկին բոլոր առաջարկներից էլ վատն էր: Ես հենց դրանց հետ ծանոթացա, միանգամից ասացի, որ չեմ ցանկանում դրանք նույնիսկ քննարկել: Դա Ադրբեջանի տարածքում երկրորդ պետության ստեղծում էր…»․ մեջբերման ավարտ:
Արդեն նոյեմբերի 10-ին Ադրբեջանից համանախագահները ժամանել են Հայաստան և, փաստորեն, մտքեր են փոխանակվել ընդամենը արդեն իսկ մերժված առաջարկի մասին:
4․ ԵԱՀԿ 1999 թվականի Ստամբուլյան փաստաթղթի մեջ ԵԱՀԿ տարածաշրջանում ԼՂ հակամարտությունը միակն էր, որի վերաբերյալ չէր շեշտվում տարածքային ամբողջականության սկզբունքի պահպանման անհրաժեշտությունը, և դա մեծ դիվանագիտական հաղթանակ էր: Սա փաստ է, և ընդունված փաստաթղթին կարող են ծանոթանալ բոլորը:
5․ «Մեղրիի փոխանակման» մասին խոսելիս, նա/Նիկոլ Փաշինյանը/ մեջբերում է իր հոգևոր հայրերի, թիմակիցների և չինովնիկների խոսքերը և իր թերթում 2008 թվականի փետրվարին տպած մի հոդված՝ անվանելով դա «միջազգային մամուլի հրապարակում»: Ի՞նչ էր տեղի ունեցել իրականում. առաջարկի հեղինակը Ալիևն էր, և այն երբեք չի քննարկվել հակամարտության կողմերի հետ եռանախագահների ֆորմատում: Այդ առաջարկությունը մերժվել է հայկական կողմից: Մանրամասները նկարագրված են Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և Ազատություն» գրքի 380-381 էջերում:
Քի Վեսթի 2001 թվականի Փաստաթղթով Արցախը Լաչինի միջանցքի հետ միացվում էր Հայաստանին։ Դրա փոխարեն տրվում էր ճանապարհ, այլ ոչ թե միջանցք: Այս փաստաթղթի մասին մանրամասն և պարզ գրված է «Կյանք և Ազատություն» գրքում և գրվածին ավելացնելու ոչինչ չկա: Ի միջի այլոց, այդ փաստաթուղթը նույնպես հրապարակված է, և ցանկացողները կարող են կարդալ:
Մադրիդյան փաստաթղթի մասին խոսել ենք բազմիցս․ միայն կրկնենք, որ այն առաջին բանակցային փաստաթուղթն է, որով միջազգային երաշխիքներով ճանաչվում էր Արցախի ինքնորոշման իրավունքը: Այդ փաստաթղթի այդ հատվածի՝ 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեին հակադրելը բանակցային ամբողջ պատմության ընթացքում չէր անցել նույնիսկ ադրբեջանցիների մտքով: 1991 թվականի հանրաքվեն անց էր կացվել պատերազմի պայմաններում և առանց հեղինակավոր միջազգային կառույցների կողմից մանդատով օժտված դիտորդների: Նոր հանրաքվեն ամրապնդելու էր առաջինի արդյունքները՝ միջազգային կարգավիճակ հաղորդելով դրան:
Վերջում՝ պատմական փաստեր, որոնք անհնար է նենգափոխել.
Նախագահ Քոչարյանը ղեկավարման ընթացքում Հայրենիքից նույնիսկ մեկ սանտիմետր հող չի զիջել թշնամուն, այլ՝ հակառակը:
Նախագահ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակաշրջանը ամենից հանգիստ և խաղաղ ժամանակահատվածն էր ՀՀ պատմության մեջ:
Նախագահ Քոչարյանի պաշտոնավարման ընթացքում առաջին անգամ միջազգայնորեն ճանաչվեց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, իսկ Արցախի Հանրապետությունը արագ տեմպերով զարգանում էր:
Նախագահ Քոչարյանի պաշտոնավարման ընթացքում Ադրբեջանը մտքով անգամ չի անցկացրել, որ կարող է հարձակվել Հայաստանի և Արցախի վրա՝ իմանալով, որ պատժվելու է:
Երասխի մետալուրգիական գործարանի տարածքում դրոշներ էին բերել- դրել, որ, իբր, խաղաղություն լինի, այն էլ՝ ոչ մի բան այդպես էլ չփոխվեց… ի՞նչ խաղաղություն։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց սահմանապահ Երասխ գյուղի բնակչուհիներից մեկը։
«Բերեցին Ամերիկայի Միացյալ նահանգների դրոշ դրեցին գործարանի տարածքում։ Հույս ունեին, որ էլ չեն կրակելու։ Բայց այսօր գնացին էլի գործի, կրակոցներն սկսվեցին, թողեցին, փախան, եկան տուն»,- պատմեց մեր զրուցակիցը՝ հայտնելով, որ ամուսինը մի քանի օր էր, ինչ աշխատանքի էր ընդունվել գործարանի տարածքում։ Բայց ադրբեջանական կողմի կրակոցների հետևանքով չի կարողանում գումար վաստակել։
Մեր զրուցակիցը հայտնեց, որ գործարանի կառուցման աշխատանքներում ներառված են գյուղի՝ մոտ մեկ տասնյակ բնակիչ։ Այն գյուղի բնակիչների համար ապրուստ վաստակելու քիչ միջոցներից է։ Մեր զրուցակցի խոսքով՝ կրակոցներն այսօր էլ ուղղված են եղել գործարանի տարածքին՝ աշխատանքները պարալիզացնելու նպատակով։
«Իրենք էլ էին ասում, որ Ամերիկայի դրոշը դնեն էլ չեն կրակի, վերջ… վախեցան թուրքերը…կանչել էին գործի։ Հենց բանվորներն սկսել են աշխատանքը, ադրբեջանցիները նորից կրակել են։ Հենց դուրս են եկել տարածքից կրակոցները դադարել են։ Թե ուզում են վախեցնել, թե ուզում են միանգամից խփել… ո՞վ է բան հասկանում»,- ասաց նա։
Կրակոցների հետևանքով, այդուհանդերձ, վիրավորներ, բարեբախտաբար, չկան։ Սակայն, Երասխի բնակչուհին հայտնում է, որ իր անչափահաս երեխաներին, անվտանգությունից ելնելով, թույլ չի տալիս դուրս գալ տնից։
«Վախենում ենք, բա ի՞նչ ենք անում։ Բա եթե իրենք խփեցին, դրոշը քրքրեցին, իհարկե, տների ուղղությամբ էլ կարող են կրակել»,- ասաց նա՝ վստահեցնելով, որ գյուղը լքելու մասին չեն էլ մտածում։
Բելառուսում՝ արտերկրում պատրաստված զինյալների ներգրավմամբ իշխանությունը փոխելու փորձերը ցավալի կլինեն կատարողների և կազմակերպիչների համար, երեքշաբթի ՌԻԱ Նովոստիին ասել է Բելառուսի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի քարտուղար Անատոլի Գլազը:
Ավելի վաղ բրիտանական Sunday Times թերթը հայտնել էր, որ Պոզնանում մարզում են անցնում մի քանի հարյուր գրոհայիններ, որոնք ավելի վաղ մեկնել էին Բելառուսից և այժմ ծրագրում են փորձել զինված պետական հեղաշրջում իրականացնել հանրապետությունում:
«Դա գաղտնիք չէ, այլ հայտնի փաստ է, ընդ որում ՝ այն մեզ հայտնի է դեմքերով ու մանրամասներով։ Այդ տեղեկությունը եղել է նաև հրապարակային հարթությունում, այդ թվում՝ «Եվրանյուզ» հեռուստաալիքով։ Մենք բազմիցս խոսել ենք այդ մասին, դրան ուշադրություն ենք դարձրել լեհական կողմից, սակայն նրանց բացատրությունները քննադատության չեն դիմանում», — ասել է Գլազը Մինսկում ՀԱՊԿ ԱԳՆԽ-ի շրջանակներում։
Նա ընդգծել է, որ Բելառուսում նման գործողությունները համարում են հանցավոր և անպատասխանատու: «Մենք ոչ մի կասկած չունենք, որ այդ քրեական մտահղացումները կյանքի կոչելու փորձի դեպքում հետեւանքները կատարողների եւ կազմակերպիչների համար շատ ողբալի կլինեն», — հայտարարել Է զրուցակիցը:
ՀՀ արտգործնախարարությունն, ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցման, հաստատում է՝ հունիսի 10-ին Սուդանի մայրաքաղաք Խարթումում հայտնաբերվել է 2 հայ կնոջ դիակ, որոնք, ենթադրաբար, հունիսի առաջին օրերին սովամահ են եղել։
«Խարթումում իրավիճակի վատթարանալուց առաջ՝ քաղաքից դուրս գալու օրերին, երկու հայ քույրերին (քույրերից մեկի անունը Զվարթ Եկավյան է) նույնպես առաջարկվել է լքել քաղաքը, սակայն տարեց քույրը տեղաշարժվելու խնդիր է ունեցել, իսկ կրտսեր քույրը (61 տարեկան) չի ցանկացել դուրս գալ մայրաքաղաքից և մնացել է ավագին խնամելու»,- պարզաբանում է Հայաստանի ԱԳՆ-ն՝ վկայակոչելով Սուդանի հայ համայնքի անդամներին։
«Հանրային ձայն» կուսակցության ղեկավարներին առնչվող՝ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական վարույթի ընթացքում պարզվել է «Դոգ» մականվամբ հայտնի Վարդան Ղուկասյանի կողմից, օրինական ծառայողական գործունեության հետ կապված՝ դատավորի, նրա մերձավոր ազգականների վերաբերյալ արատավորող, նրանց իրավունքներին և օրինական շահերին վնաս պատճառող տեղեկությունները համացանցի «Telegram» հավելվածում հրապարակելուն օժանդակելու նոր դեպք։ Այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեն։
«Մասնավորապես, պարզվել է, որ Անդրանիկ Արմանդարյանը, մտերիմ հարաբերություններ ունենալով «Դոգ» մականվամբ Վարդան Ղուկասյանի հետ, միաժամանակ ղեկավարել է տարբեր սոցիալական ցանցերում Վարդան Ղուկասյանի գործունեությունը տարածող համացանցի մի շարք օգտահաշիվներ, այդ թվում՝ «Հանրային ձայն» կուսակցության լրատվական կայքէջը։
Վերոնշյալ քրեական վարույթով «Հանրային ձայն» կուսակցության նախագահների հետ մտերիմ հարաբերություններ ունեցող, շորթում կատարելու համար մեղադրվող անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի ժամկետը երկարացնելու մասին միջնորդությունը ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավորի կողմից 2023թ․ հունիսի 11-ին բավարարելուց հետո, նաև հետագայում Վարդան Ղուկասյանի համախոհների նկատմամբ հնարավոր ոչ ցանկալի դատական ակտերի կայացման վրա ազդեցություն գործադրելու նպատակով, Անդրանիկ Արմանդարյանը ձեռք է բերել դատավորի, ինչպես նաև` նրա մերձավոր ազգականների լուսանկարները։
2023թ․ հունիսի 11-ին՝ ժամը 21:45-ից մինչև 23:33-ի սահմաններում, համապատասխան ծրագրային հավելվածների միջոցով մոնտաժել է այդ լուսանկարները, դրանց վրա կատարել դատավորին ու նրա մերձավոր ազգականներին վերաբերող անպարկեշտ, արատավորող գրառումներ:
Բացի այդ, նա դատավորի լուսանկարը ենթարկել է անպարկեշտ ֆոտոմոնտաժի` դրա վրա կատարելով դատավորի անձը արատավորող գրառումներ:
Այնուհետև հիշյալ լուսանկարները 2023թ․ հունիսի 11-ին նա ուղարկել է Վարդան Ղուկասյանին: Հաջորդ օրը վերջինս ուղիղ հեռարձակամամբ հրապարակային, բոլորին հասանելի՝ «Ֆեյսբուք» սոցիալական կայքի էջով ունեցած ելույթի ընթացքում հրապարակել է Անդրանիկ Արմանդարյանի կողմից մոնտաժված և արատավորող տեղեկություններ պարունակող լուսանկարները՝ ելույթի ժամանակ դատավորի և վերջինիս մերձավոր ազգականների նկատմամբ հնչեցնելով սեռական բնույթի հայհոյանքներ:
Այդ կերպ, համակարգչային տեխնիկայի ոլորոտում իր ունեցած հմտությունների գործադրմամբ դատավորին և նրա մերձավորների վերաբերյալ արատավորող տեղեկություններ ստեղծելու և հրապարակման համար փոխանցելու միջոցով Ա․Արմանդարյանն օժանդակել է Վարդան Ղուկասյանի կողմից հանցանքի կատարմանը:
Ձեռք բերված փաստերի հիման վրա միջնոդրություն է ներկայացվել հսկող դատախազին՝ Ա.Արմանդարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որը բավարարվել է, և վերջինիս մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-490-րդ հոդվածի 2-րդ մասով:
Ա․Արմանդարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։
ՀՀ քննչական կոմիտեն զգուշացնում է, որ նմանատիպ ցանկացած դրսևորում, համապատասխան պաշտոնատար անձանց նկատմամբ սպառնալիքի, նրանց մասին արատավորող տեղեկություններ հրապարակելու ցանկացած փորձ, այդ թվում նաև ցանկացած եղանակով դրանց օժանդակելուն ուղղված գործողություններին տրվելու է համարժեք քրեաիրավական գնահատական։ Կոչ ենք անում ձեռնպահ մնալ այդպիսի հանցավոր վարքագծից»,- ասված է հաղորդագրության մեջ։
«Զանգեզուրի միջանցքի» գործարկման դեպքում Հայաստանը կկորցնի հարավի հետ կապը, և հայերը պետք է Բաքվից թույլտվություն ստանան՝ Իրան այցելելու համար։ Pars Today -ի փոխանցմամբ՝ այսպիսի հայտարարություն է արել SCAP տրանսպորտային կոմիտեում Իրանի նախկին ներկայացուցիչ Մոհամմադ Իսմայիլ Ալիխանին։
«Եթե Հայաստանը հարավում ԻԻՀ հետ սահմանին Ադրբեջանին տարածք տրամադրի, կդադարի լինել Իրանի հարևանը»,- մասնավորապես հայտարարել է նա։
Ալիխանին ևս մեկ անգամ շեշտել է, որ Իրանն ունի Հայաստանի հետ ամենակարճ ընդհանուր սահմանը (ընդամենը 38 կմ): այդուհանդերձ, նա տեսակետ է հայտնել, որ այն Իրանի և Եվրոպայի միջև հաղորդակցության դարպասներից մեկն է և ունի մեծ նշանակություն։
«Այս իրավիճակում, եթե ստեղծվի «Զանգեզուրի միջանցքը», Հայաստանը կկորցնի իր կապը հարավի հետ, իսկ Իրան մեկնելու համար հայերը պետք է ունենան Ադրբեջանի համաձայնությունը և թույլտվությունը»,- հայտարարել է նա:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.