23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ադրբեջանցի քաղաքագետ Մեհման Գաֆարլին համոզված է, որ Լեռնային Ղարաբաղի համար հայ — ադրբեջանական պատերազմը անխուսափելի է: Այս քաղաքագետի կարծիքով, որը հիմնականում աշխատում է Ռուսաստանում, գալիք 2018 թվականը ընդհանրապես մտահոգիչ տարի է լինելու աշխարհի համար, քանզի ռուս- ամերիկյան հարաբերությունները վատթարագույն վիճակի մեջ են, պայթյունավտանգ վիճակի մեջ է գտնվում նաև միջին արևելքը, որտեղ ծայրաստիճան սրվել են Սաուդյան Արաբիայի և իրանի փոխհարաբերությունները, ծանր վիճակում է նաև Հարավարևելյան Ասիայի տարածաշրջանը, որտեղ հատկապես Հյուսիսային Կորեայի շուրջ պատերազմը կարող է բռնկվել ցանկացած պահի:
Ադրբեջանցի քաղաքագետի կարծիքով Ադրբեջանը զգույշ պետք է լինի Ղարաբաղի հարցում, քանզի պատերազմական գործողությունների բռնկման արդյունքում նա կարող է բախվել ոչ միայն Հայաստանի, այլև` Ռուսաստանի հետ:
Պոլսո կարգալույծ արված պատրիարք Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն այսօր լրագրողների հետ զրույցում խոսեց Պոլսո պատրիարքարանում ստեղծված իրավիճակի մասին: «Ես փոխանորդ եմ եւ թուղթ ունեմ կառավարության կողմից»,- ասաց Արամ Աթեշյանը:
Սրբազանն անդրադարձավ իր հասցեին ուղղված մեղադրանքներին: «Այս ութ տարվա մեջ ոչ ոք չգրեց իմ հաջողությունների մասին: Միայն ասում են՝ Աթեշյանը էրդողանի եղբայրն է: Պատիվ կզգամ դրա համար: Եթե ես երկրի նախագահի, վարչապետի հետ լավ եմ, իմ համայնքի համար է, որ լավ եմ նրանց հետ»,- ասաց սրբազանը:
Արամ Աթեշյանը թվարկեց, թե ինչեր է արել ստամբուլահայ համայնքի համար. «Մի քանի եկեղեցիներ քանդված են եղել, վերանորոգել եմ տվել, հայկական համայնքում երեխաների կրթության հարցն եմ լուծել: Ինձ ընդառաջում են թուրքական իշխանությունները»:
Եթե համայնքին է ծառայել Աթեշյանը, ինչո՞ւ դա չգնահատվեց համայնքի կողմից հարցադրմանը Աթեշյանը չհամաձայնեց: «Բոլորը գնահատեցին, բայց որոշ հոգեւորականներ չգնահատեցին իր աշխատանքը»:
Աթեշյանի խոսքով՝ այսօր ստամբուլահայ համայնքը երեք թեւի է բաժանված՝ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանի, Սահակ եպիսկոպոս Մաշալյանի, Աթեշյանի կողմնակիցներ:
Ի վերջո, ե՞րբ կլինեն պատրիարքի նոր ընտրություններ, եւ կհանդարտվի այս իրավիճակը` Աթեշյանը դժվարացավ պատասխանել: «Պետք է հնազանդ լինել պետությանը, այս դեպքում` Թուրքիայի կառավարությանը: Թուրքիայի իշխանությունն ասում է՝ չեք կարող առանց իմ համաձայնության փոխանորդ լինել: Բեկչյանը պետք է հեռանա: Նոր ընտրություններ պետք է լինեն, եւ ընտրվի նոր պատրիարք»,- ասաց Աթեշյանը:
Հարցին, թե ուզո՞ւմ է նորից պատրիարք լինել, Արամ Աթեշյանը հստակ չպատասխանեց:
Մանրամասները՝ տեսանյութում:
https://www.youtube.com/watch?v=iBpmGZWpfnE
Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 08։30-ից մինչև 09։00-ն ընկած ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզում Տորֆավան գյուղի բնակիչ՝ 42-ամյա Սամվել Կարճիկյանը Ծովագյուղ-Շորժա-Ծափաթաղ-Վարդենիս ավտոճանապարհի 56-րդ կմ հատվածում իր վարած ВАЗ 2107 մակնիշի 35 PD 197 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 30 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Ճամբարակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ավո Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության քննչական խումբը։ Ժամանել են նաև ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության ներկայացուցիչներ, քանի որ պարզվել է՝ մահացածը ՀՀ ՊՆ N զորամասում պայմանագրային զինծառայող է։
SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վթարի պատճառը եղել է վարորդի ավտոմեքենայի առջև հայտնված խոշոր եղջերավոր անասունները, ու վարորդը, խույս տալով նրանցից, հավանաբար չի կարողացել կառավարել ավտոմեքենան, ու տեղի է ունեցել ողբերգական ավտովթարը։
Հայաստանում եղանակային վատ պայմանների, մառախուղի պատճառով դեպի Երեւան եւ հակառակ ուղղություններով մի շարք չվերթներ են հետաձգվել:
«Արմենպրես»-ի հետ զրույցում «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության մամուլի խոսնակ Գևորգ Աբրահամյանն ասաց, որ ընդհանուր առմամբ դեկտեմբերի 21-ի դրությամբ վեց չվերթ է հետաձգվել: «Եվս վեց ուշացած չվերթ իրականացվել է գիշերվա ընթացքում»,-ասաց նա՝ հավելելով, որ ուշացած չվերթները կիրականացվեն եղանակի կարգավորվելուն պես:
Օդանավակայանի կայքը տեղեկացնում է, որ հետաձգվել են տարբեր ուղղություններով բազմաթիվ թռիչքներ ու ժամանումներ հետևյալ քաղաքների դեպքում` Ուայթ Փլեյս (ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգ), Մոսկվա, Դուբայ, Դոհա, Շարմ-Էլ-Շեյխ, Սարատով, Նովոսիբրսկ, Փարիզ, Հռոմ:
Չվացուցակը՝ այստեղ
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովն այսօր հայտարարել է, որ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ պատրաստ է բանակցել թեկուզ 2 օր, «միայն թե արդյունք լինի»: Արդյունք ասվածը Բաքվում հասկանում են բացառապես Հայաստանի միակողմանի զիջումների համատեքստում, երբ Ադրբեջանին պետք է վերադարձվեն ԼՂՀ-ին հարակից տարածքները` առանց անգամ իսկ անվտանգության միջազգային երաշխիքների: Բաքվի նման հռետորաբանությունն Ապրիլյան պատերազմից հետո կորցրել է իր ակտուալությունն անգամ միջնորդների համար, որովհետև համահունչ չէ ո՛չ տարածաշրջանային նոր իրողությունների և ո՛չ էլ` միջազգային զարգացումների համատեքստին:
Երևանում Բաքվի սպասումները թերևս չեն կիսում, և ընդամենն ընդգծված անտարբերությամբ հաստատում են, որ հունվարին Նալբանդյան-Մամեդյարով հանդիպում կայանալու է: Հայաստանի արտաքին գործերի նախարարի խոսնակ Տիգրան Բալայանն այսօր նշել է, որ ժամկետների ու հանդիպման մասին հավելյալ տեղեկություններ կտրամադրվեն առաջիկայում, ապա խոսել է Բաքվի ապակառուցողական դիրքորոշման մասին` թերևս ակնարկելով, որ նախարարների հանդիպումից պետք չէ մեծ ակնկալիքներ ունենալ:
Օբյեկտիվորեն չկա որևէ նախադրյալ, որը թույլ է տալիս բեկում ակնկալել կարգավորման գործընթացում: Ապրիլյան պատերազմը միանգամայն նոր իրավիճակ է ստեղծել. եթե մինչ այդ տրամագծորեն տարբեր էին կողմերի դիրքորոշումները կարգավորման սկզբունքային հարցերի շուրջ, հիմա նույնիսկ փակ է բովանդակային քննարկումների դաշտը, որովհետև Քառօրյա պատերազմից հետո հրադադարը միջազգային նոր երաշխիքներով ամրապնդվելու անհրաժեշտություն ունի: Նման պայմանավորվածություններ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացվել են, սակայն մնացել են թղթի վրա, որովհետև Բաքվում հակադրվում են դրանց` մտավախություններ ունենալով, թե հրադադարի ամրապնդման միջազգային երաշխիքները կհաստատեն նոր ստատուս-քվո, որը ճանապարհ կբացի Արցախի միջազգային ճանաչման համար:
Ռուսաստանցի վերլուծաբան Գրիգորի Տրոֆիմչուկը Tert.am-ին տված հարցազրույցում խոսել է անվտանգության երաշխիքների բացակայության մասին: Նա ասել է. «Ապրիլյան պատերազմից հետո, սակայն, ըստ էության, սա դարձել է անհնար: Նման երաշխիքներ արդեն չի կարող տալ որևէ մեկը: Այս ամենը խանգարում է խթանել բանակցությունները: Այս պայմաններում Հայաստանին այլևս պետք չեն հողերի վերադարձի շուրջ որևէ բանակցություններ, և նախագահ Սարգսյանը, ըստ էության, բաց խոսում է այդ մասին: Դրանք պետք են միայն Ադրբեջանին, այն էլ մեկ տարբերակով, որ դրանք չընթանան ևս 20 տարի»: Միանգամայն օբյեկտիվ գնահատական է, որի խորքում թաքնված են պատերազմի վերսկսման ռիսկերը: 2016-ի իրադարձություններն առայժմ չեն կրկնվում, որովհետև, մի կողմից, Ադրբեջանը պատերազմը վերսկսելու «թուղթ» չի ստանում ուժային որևէ կենտրոնից, մյուս կողմից` ԼՂ խնդիրն այս պահին աշխարհի թերևս միակ հակամարտությունն է, որի առնվազն, այսպես կոչված, մենեջմենթի հարցում Մոսկվան ու Վաշինգտոնը հակասություններ չունեն: Սա բարենպաստ միջազգային ֆոն է Հայաստանի համար, սակայն չի վերացնում պատերազմի վերսկսման ռիսկերը, որովհետև մեկուսացող Ադրբեջանի վարքագիծն ավելի անկանխատեսելի է դառնում:
Ժամանակ
Թուրքիայի «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը հայտարարել է, թե Եվրոպայում ապրող հայերի ու Թուրքիայից հեռացած հայտնի թուրք գրողների եւ լրագրողների դեմ Թուրքիայից մահափորձեր են կազմակերպվելու։
«Եվրոպայի անվտանգության մարմիններն արդեն տեղյակ են այդ ծրագրերի մասին եւ անվտանգության միջոցառումներ են իրականացնում», ասել է նա։
Այս մասին գրում է թուրքական Evrensel–ը:
Ինչպես ասել է՝ տարբեր վստահելի աղբյուրներից տեղեկություններ է ստացել, որ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը մեծ աղմուկ բարձրացնող գործողություններ է ցանկանում իրականացնել Եվրոպայում ապրող հայերի, ալեւիների ու Թուրքիայից հեռացածների դեմ։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԼԳԲՏ անձանց թեմաներով սոցիալական գովազդի պաստառներ պատրաստած «Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք» ՀԿ-ն հիմա էլ դատի է տվել ՀՀ մշակույթի նախարարությանը: Ինչպես հայտնի է՝ այս տարվա սեպտեմբերի 25-ին Երեւանի կենտրոնում հայտնվեցին սեռական փոքրամասնությունների թեմաներով սոցիալական գովազդի պաստառներ: Բայց երբ աղմուկ բարձրացավ թե Երեւանի քաղաքապետարանը գովազդում է համասեռամոլությունը, դրանք ապամոնտաժեցին:
ՀԿ-ն էլ դատի էր տվել Երեւանի քաղաքապետարանին՝ նշելով, որ նրանց քայլը իրավաչափ չէ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա դեկտեմբերի 18-ին «Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք» կազմակերպությունը ՀՀ վարչական դատարան հայց ներկայացնելով նախարարության դեմ, պահանջում է պարտավորեցնել նախարարությանը ներկայացված տեսանյութերը եւ պաստառները ճանաչել սոցիալական գովազդ, զերծ մնալ խտրականությունից:
Առայժմ նշանակված չէ այս գործով դատական նիստը: Սակայն հայտնի է դատավորի անունը, այս գործը քննելու է վարչական դատարանի դատավոր Ռաֆիկ Խանդանյանը:
Այսպիսով՝ պետք է արձանագրել, որ այս դատավորին բավական լուրջ փորձություն է սպասվում, քանի որ եթե այս կազմակերպության հայցը մերժի, նրանք փորձելու են աղմուկ բարձրացնել ու զոհի դերում հանդես գալ, եթե բավարարի՝ նշանակում է համասեռամոլության քարոզչության ջատագով է»:
Դեպի Երուսաղեմ իր ճանապարհին Հիսուս անցնում էր Սամարիայի և Գալիլեայի սահմաններով: Եվ մինչ մի գյուղ էր մտնում, նրան հանդիպեցին տասը բորոտներ, որոնք հեռու կանգնեցին և բարձրաձայն ասացին.
-Հիսո՛ւս Վարդապետ, ողորմի՛ր մեզ:
Հիսուս տեսավ նրանց և ասաց.
-Գնացե՛ք և ձեզ ցույց տվե՛ք քահանաներին:
Եվ մինչդեռ գնում էին, արդեն իսկ մաքրվեցին:
Նրանցից մեկը երբ տեսավ, որ բժշկվեց, վերադարձավ և սկսեց բարձրաձայն փառավորել Աստծուն: Երեսի վրա գետին ընկավ Հիսուսի ոտքերի առջև և շնորհակալություն էր հայտնում նրան: Եվ նա սամարացի էր:
Հիսուս հարցրեց.
-Մաքրվողները տասը հոգի չէի՞ն. ո՞ւր են մնացած ինը: Բացի այս օտարականից ուրիշ մեկը չգտնվե՞ց, որ վերադառնար ու փառք տար Աստծուն:
Ապա սամարացուն դառնալով՝ ասաց.
-Վե՛ր կաց և գնա՛, քո հավատը քեզ փրկեց:
(Ղուկասի ավետարան 17:11-19)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Հոգեկան հիվանդության հասնող խախաղապաշտություն: Քննարկում են՝ քանի շրջան տան, որ լավ ապրեն: Աշխարհի որևէ այլ երկրում նման տեսակ հիվանդությամբ տառապող քաղաքական գործիչներ չես տեսնի` երևակայություն չունեն, մեծ նպատակների մասին չեն մտածում: Իսկ այ թուրքերն ունեն այդ երևակայութունը, դրա համար էլ մի ամբողջ ժողովուրդ իր հայրենիքի մեջ մորթեցին, տիրացան հողերին ու հարստությանը և հիմա էլ սահման են փակում: Ի՞նչ ենք անում մենք՝ մտածում ենք հող հանձնելու մասին: Սրանք չիրականացող խոսակցություններ են: Հայ ժողովուրդն ունի երևակայություն, գնում ենք դեպի Քուռ-արաքսյան հանրապետություն:
https://www.youtube.com/watch?time_continue=17&v=4vJYW9gEd9k
Թուրքական Բուրսա քաղաքում հայկական եռագույնի հետ զավեշտալի դեպք է պատահել. այն կամ գողացել են կամ ընդհանրապես դրոշ չի եղել։ Բայց նստվածքն ամեն դեպքում մնացել է։ Տեղի ԶԼՄ-ները, «մշակույթի պարոնները» և ուսանողները թուրքական բուհը վարկաբեկել են աշխարհով մեկ։
Սկզբում անհետացել է հայկական եռագույնը (որը, հավանաբար, չի էլ եղել)
Թուրքիայի Ուլուդաղ համալսարանի բակում` Բուրսա քաղաքից ոչ հեռու, քրեական դրամա, ողբերգություն կամ էլ ուղղակի դետեկտիվ է ծավալվել։ Ամեն դեպքում, ուսանողական միջավայրում հուզմուները և համարյա հեղափոխական տրամադրությունները բուռն զարգացում են ապրել։
Առեղծվածային պատմությունը կապված է երկու պետական դրոշների` հայկականի և ադրբեջանականի անհետացման հետ։ Դրանք մի շարք այլ դրոշների շարքում կախվել են հրապարակում` Թուրքիայի ամենամեծ ուսումնական հաստատություններից մեկի մուտքի առաջ։
Միջադեպի սկզբնական վարկածներից մեկի համաձայն` սկզբից դրոշաձողից, որի համար համալսարանում պատասխանատու է աստվածաբանության պրոֆեսոր Սալիհ Պայը, անհետացել է Հայաստանի պետական դրոշը։
Անցկացնելով ոչ մեծ հետաքննություն` պրոֆեսորը պարզել է, որ կորուստը չափազանց հայրենասեր ուսանողների ձեռքի գործն է, որոնք Ադրբեջանից եկել են Ուլուդաղում սովորելու։
Դատելով ադրբեջանական և թուրքական ԶԼՄ-ներում տարբեր հրապարակումներից` ուսանողները կամ մերժել են դրոշը վերադարձնելու մասին դասախոսի պահանջը կամ հերքել են, որ դա իրենց ձեռքի գործն է, և ասել, որ դրոշը հանել են ոչ թե իրենք, այլ թուրք ազգայնամոլները։
Հավանաբար, համալսարանի պրոֆեսորին չեն գոհացրել այդ բացատրությունները, քանի որ ուսանողների առաջ կոշտ պայման է դրվել` օրվա ընթացքում դրոշը տեղը դնել։
Այստեղ պետք է մի փոքր պարզաբանում տալ. 47 հազար ուսանողի շարքում, որոնք սովորում են Ուլուդաղի համալսարանում, չհաջողվեց գտնել ոչ մի հայ ուսանողի։
Համացանցում ոչ մի տեղեկատվություն չկա, որ այդ բուհը կապեր է ունեցել հայկական ուսումնական կամ գիտական հաստատությունների հետ։ Այնպես որ, համալսարանական դրոշաձողի վրա ծածանվող հայկական եռագույնի առեղծվածը չի հաջողվում բացատրել։
Հետո հանվել է Ադրբեջանի պետական դրոշը. այս անգամ` իրական
Ինչքան էլ անհավատալի է, երբ նույնիսկ շաբաթվա ավարտին դրոշը չի վերադարձվել, պարոն Սալիհ Պայի կարգադրությամբ համալսարանի տնօրինությունը հանել է արդեն Ադրբեջանի պետական դրոշը, իսկ ուսանողներին ասվել է, որ դրոշը կվերադարձվի միայն այն ժամանակ, երբ նրանք բերեն անհետացած հայկականը։
Երբ հաջորդ առավոտ ադրբեջանցի ուսանողները ներկայացել են համալսարան իրենց դրոշներով և այն ինքնուրույն կախելու մտադրությամբ, նրանց դիմավորել է ոստիկանության ջոկատը` արգելելով նույնիսկ մոտենալ դրոշաձողին։
Դե, ինչպես և կարելի էր սպասել, իրական հայրենասերները ցույցեր են սկսել իրենց համալսարանի մուտքի առաջ` վանկարկելով հայրենասիրական կարգախոսներ և ցուցադրելով իրենց երկրի պետական դրոշը։ Ընդ որում, ինչպես պարզվել է, նրանք կարողացել են լուրջ և երախտապարտ լսարան հավաքել ոչ միայն ուսանողական միջավայրում։
Որոշ ԶԼՄ-ներ (հիմնական ադրբեջանական) հայտարարել են հայրենասեր ուսանողներին աջակցելու սեփական արշավի մասին։ Իզմիր-Ադրբեջան մշակութային կենտրոնի ղեկավար, Թուրքիա-Ադրբեջան մշակութային կենտրոնի ֆեդերացիայի փոխնախագահ Մուլազամ Փաշան Ուլուդաղի պրոֆեսորին անվանել է հայերի կամակատար։ Իբր նա դիսկոմֆորտ է զգում Թուրքիայի երկնքում ծածանվող ադրբեջանական դրոշի տեսքից։
Մուլազիմ Փաշայի հայտարարությունն այնքան գունավոր և նրբաճաշակ «հայրենասիրական» արտահայտություններ է պարունակում, որ որոշ տեղեկատվական գործակալություններ իրենց լսարանի համար այն ամբողջությամբ են մեջբերել ։ Ահա այն.
«Խոնարհվելով համբուրում եմ փառավոր և զտարյուն եղբոր ոտքերը և ձեռքերը, որը իջեցրել է հայկական դրոշը։ Իսկ հայերի սիրահար պրոֆեսորին խորհուրդ եմ տալիս կորչել Հայաստան, որպեսզի մեր հիանալի երկրում չպատրաստի իր նման ահաբեկիչների։ Խնդրում եմ հարգարժան նախագահին, վարչապետին և կրթության նախարարին անհապաղ հեռացնել այդ պրոֆեսորին։ Ես դատապարտում եմ նրա գործողությունները»։
Իրականում այս պատմությունը ոչ մի գրոշ չարժե, քանի որ ուսանողական շարժումները, երբեմն, ծագում են իսկապես դատարկ տեղում։ Սակայն հատկանշական է արդեն այն, որ իրենց խուլիգանությունը հայրենասիրական կարգախոսներով քողարկող ուսանողներն իսկապես կարողացել են դաշնակիցների մեծ լսարան հավաքել թուրքական և ադրբեջանական ԶԼՄ-ների և «մշակույթի» գործիչների շարքում։ Ընդ որում` նրանք բավական կտրուկ դատապարտում են աստվածաբանության պրոֆեսոր Սալիհ Պայի ոչ հայրենասիրական դիրքորոշումը։
Բայց ո՞վ է իջեցրել Ադրբեջանի դրոշը, եթե 100 կմ տրամագծով ոչ մի հայ չկա
Պարզվում է, որ Բուրսայում Ուլուդաղի համալսարանի ղեկավարությունը նույնպես արձագանքել է դրամատիկ այս իրադարձություններին։ Ինչպես հաջողվել է պարզել թուրքական և ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակումներից, Հայաստանի դրոշն ընդհանրապես չի կարող ծածանվել Ուլուդաղի համալսարանի տարածքում։ Այդ մասին լրագրողներին հետ զրույցում հայտարարել է համալսարանի ռեկտոր, դոկտոր Մեհմետ Յուջեն։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի դրոշին, ապա պարզվել է, որ ղեկավարությունն ուղղակի չի իմացել, թե ինչպես է այն անհետացել։ Երևում է, ամեն դեպքում, դա սադրանք է եղել։ Բայց երբ գիտնականները և դոցենտները, դասախոսները և պրոֆեսորներն իմացել են այդ մասին, այն իսկույն տեղն են վերադարձրել։
«Քանի որ Թուրքիան և Ադրբեջանը, ինչպես ասում էր Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևը, մեկ ազգ երկու պետություն են, մենք թույլ չենք ոչ մի սադրանք Ադրբեջանի դրոշի դեմ։ Մեզ համար այն նույնքան սուրբ է, որքան Թուրքիայի դրոշը», — ասել է Ուլուդաղի համալսարանի պրոռեկտոր, պրոֆեսոր, դոկտոր Մեհմեդ Յուջեն։
Ճիշտ է՝ բաց է մնացել այն հարցը, թե ում կողմից է եղել է սադրանքը, եթե հարգարժան պրոֆեսոր Յուջեն հատուկ նշել է, որ համալսարանում սովորում են 350 ուսանողներ Ադրբեջանից և (ուշադրություն) ոչ մի ուսանող` Հայաստանից։
Նա մեկնաբանել է նաև պրոֆեսոր Սալիհ Պային ազատելու հարցը։ Պարզվել է, որ դասախոսը չի հեռացվել, այլ ընդամենն ազատվել է ամբիոնի վարիչի պաշտոնից։ Պրոռեկտորը բացատրել է դա. «Նա շարունակում է աստվածաբանություն դասավանդել, և մենք չենք կարող նրան հեռացնել առանց դատարանի որոշման, քանի որ դա մարդու իրավունքների ոտնահարում է»։
«Մենք ընթացք չենք տա սադրանքին։ Ադրբեջանի դրոշը միշտ կծածանվի Թուրքիայում», — ասել է պրոֆեսորը։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.