23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

««Ժողովուրդ»-ի տեղեկություներով` ՀՀ մի շարք քրեակատարողական հիմնարկներում այս օրերին տեղեկություններ են տարածվել, որ Ամանորին ընդառաջ` Սերժ Սարգսյանը պատրաստվում է երեք ցմահ դատապարտյալների ներում շնորհել: Իսկ թե ովքեր կլինեն նրանք, դեռեւս գաղտնի է պահվում:
Ըստ տարածված խոսակցությունների` քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունից այս օրերին համապատասխան փաստաթղթեր են պահանջել, որպեսզի հասկանան, թե որ ցմահ դատապարտյալի դեպքում հնարավոր կլինի ներում շնորհել` հաշվի առնելով նրա` ազատազրկման մեջ գտնվելու տարիների վարքագիծը եւ մի շարք այլ գործոններ:
Չի բացառվում, որ այդ թվում լինեն ՀՅԴ-ականներ Արսեն Արծրունին ու Արմենակ Մնջոյանը, որ 90-ականներին Սերժ Սարգսյանի` ԱԱԾ նախարար եղած ժամանակ ձերբակալվել էին «Դրո»-ի եւ «30+1» գործի շրջանակներում ու ցմահ դատապարտվել` բանդիտիզմի, երկու եւ ավելի հոգու սպանության, զինված պետական հեղաշրջում նախապատրաստելու համար:
Արծրունին ու Մնջոյանն այս ընթացքում մի քանի անգամ արդեն դիմել են Սերժ Սարգսյանին: Չի բացառվում. այս հարցում ակտիվ են նաեւ իշխող կոալիցիայի անդամ ՀՅԴ-ականները, որոնք ժամանակին այս գործերի շրջանակներում դատապարտվել էին, բայց 1998թ. իշխանափոխությունից հետո իրադրության փոփոխության պատճառով ազատ արձակվեցին»:
«Ժողովուրդ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Հիսուս մի առակ պատմեց իր աշակերտներին՝ ցույց տալու համար, թե պետք է միշտ աղոթել առանց վհատելու: Եվ ասաց.
-Մի քաղաքում մի դատավոր կար, որ ո՛չ Աստծուց էր վախենում և ո՛չ էլ մարդկանցից ամաչում: Նույն քաղաքում մի այրի կին էլ կար, որ դիմում էր նրան և խնդրում. «Իրավունքս պաշտպանի՛ր իմ հակառակորդից»: Դատավորը երկար ժամանակ մերժում էր դատը տեսնել, սակայն ի վերջո ինքն իրեն ասաց. «Թեև Աստծուց չեմ վախենում և մարդկանցից չեմ ամաչում, բայց քանի որ այս այրին նեղություն է տալիս ինձ, նրա դատը տեսնեմ, որպեսզի անվերջ մոտս գալով՝ չանհանգստացնի ինձ»:
Ապա Տերը շարունակեց.
-Լսեցե՛ք, թե ի՛նչ է ասում այդ անիրավ դատավորը: Իսկ Աստված ինչքա՞ն կհամբերի իր ընտրյալների կրած անիրավությանը. չի՞ պաշտպանի նրանց, որոնք գիշեր ու ցերեկ դիմում են իրեն: Այո՛, ասում եմ ձեզ, նրանց իրավունքն իսկույն կպաշտպանի: Բայց Մարդու Որդին երբ գա, արդյոք հավատ կգտնի՞ երկրի վրա:
(Ղուկասի ավետարան 18:1-8)
Ռուբեն աբեղա Զարգարյան
2011 թվականից Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչությունում աշխատող Է․ Հ․֊ն 2015 թվականին ազատվել է աշխատանքից, սակայն վերջահաշվարկ և արձակուրդային չի ստացել։ Քրեակատարողական վարչությունից պատճառաբանել են, որ 2014 թվականից գործում է օրենք, համաձայն որի՝ ՔԿՀ-ներում աշխատողները համարվում են պետական պաշտոնյա և չեն ստանում վերջնահաշվարկ։
Է․Հ․֊ի բողոքի հիման վրա գործն այժմ քննվում է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում։ Epress.am-ի հետ զրույցում Է․Հ․-ի շահերի պաշտպան, փաստաբան Արայիկ Պապիկյանը ներկայացրել է այն հիմքերը, համաձայն որոնց իր վստահորդը կարող է հաղթանակ տանել դատարանում՝ նախադեպային վճռի հասնելով։
«Վերջին տարիներին հատկապես Քրեակատարողական վարչությունում աշխատողներին աշխատանքից ազատման մեխանիզմը, աշխատանքային իրավահարաբերությունները չեն կարգավորում Աշխատանքային օրենսդրությամբ։ Այնտեղ ասում են՝ մենք Քրեակատարողական օրենսգրքով ենք առաջնորդվում, որը սահմանում է, որ Աշխատանքային օրենսդրությունը չի տարածվում այդ իրավահարաբերությունների վրա։ Բայց նույն օրենքը (Քրեակատարողական օրենսգրքի) ասում է, որ այն հարցերը, որոնք կարգավորված չեն սույն օրենքով, կարգավորվում են Աշխատանքային օրենսգրքով։ Հենց վերջինով էլ կարգավորվում է «վերջնահաշվարկ» կոչվածը», -ասում է Պապիկյանը։
Փաստաբանի փոխանցմամբ՝ իր վստահորդն աշխատելու ժամանակ ունեցել է վերջնահաշվարկի իրավունք, սակայն այն չի ստացել՝ 2014 թվականի օրենքի առկայության պատճառաբանությամբ։
«Այդ նոր օրենքը ընդունելու ժամանակ նրա հետ համաձայնագիր չեն ստորագրել, պայմանագիր չեն ստորագրել, բացի դրանից՝ նոր ընդունված օրենքը հետադարձ իրավաբանական ուժ չունի», — նշում է փաստաբանը՝ հիշեցնելով, որ իր վստահորդը աշխատանքի է անցել 2011֊ին։ Բացի դրանից՝ Է․ Հ․-ին աշխատանքից ազատել են, երբ վերջինս արձակուրդում էր և բուժվում էր Ոստիկանության պոլիկլինիկայում։
Դատավարության ընթացքում պարզ է դարձել, նշում է Պապիկյանը, որ նման իրավիճակում է գտնվում ոչ միայն իր վստահորդը, այլ նաև Քրեակատարողական վարչության տասնյակ այլ աշխատակիցներ, որոնք վերջին 2-3 տարվա մեջ աշխատանքից ազատվել են տարբեր պատճառներով, սակայն չեն ստացել վերջնահաշվարկ՝ հիմք ընդունելով 2014 թվականի նոր օրենքը։
Եթե դատարանի կողմից հաստատվեն բերված փաստերը և վճիռն իրենց օգտին լինի, դա անխուսափելիորեն շատ լուրջ հետևանքներ կունենա, վստահ է փաստաբանը։
«Այն բոլոր անձինք, ովքեր որ աշխատել են մինչև 2014 թվականը, սակայն աշխատանքից ազատվել են 2014 ից հետո, կարող են դիմել դատարան և ստանալ օրենքով իրենց հասնող չվճարված գումարները», ֊ նշում է Պապիկյանը։
Դեկտեմբերի 18֊ից հացադուլի մեջ գտնվող «Հանուն գիտության նախաձեռնության» անդամ Դավիթ Պետրոսյանն Ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով արված տեսաուղերձում խոսել է ներբանակային որոշ խնդիրների մասին, որոնք, ըստ նրա, անհրաժեշտ է վերացնել։
«Մենք պետք է խոսենք այս խնդիրների մասին, եթե ցանկանում ենք բանակը բերել այնպիսի բանակի, ինչպիսին Իսրայելում է»,֊ ընդգծել է Դավիթ Պետրոսյանը։
Ուսանողի խոսքով՝ հայկական բանակը մեր հասարակության «խտացված տարբերակն է»։
«Հիմնականում նորակոչիկի առաջին տրամադրվածությունը լինում է այնպիսին, որ նա եկել է մի միջավայր, որտեղ երկու տարի իր գոյության համար պետք է կռիվ տա։ Պետք է լինեն կանոնադրական հարաբերություններ, բայց դա չի նշանակում, որ սպան ոնց ուզի կարող է զինվորի հետ խոսել»,֊ ասել է Պետրոսյանը։
Նախկին զինծառայողի կարծիքով՝ «գումարտակում և պոստերում իրավիճակը նույնն է»։
«Այն, ինչ կա գումարտակում տեղափոխվում է պոստ։ Չի կարող այնպես լինել, որ գումարտակում բոլորը բոլորի հետ կռվեն, բայց պոստում բոլորը բոլորի հետ լավ լինեն։ Սրա պատճառով պոստում առաջանում են այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են կրակոցները, ինքնասպանության դեպքերը, հայհոյանքները»,֊պատմել է նա։
Տարկետման օրենքի վերանայման պահանջով հացադուլ անող ուսանողը խոսել է նաև ՊՆ֊ի կողմից զինվորներին տրամադրվող 3400 դրամի մասին։
«Շատ են խոսում 3400 դրամների մասին, սակայն, չեն խոսում այն մասին, թե որտե՞ղ է այդ գումարը ծախսվում։ Երբ զինվորը ստանում է այդ գումարը, նա միանգամից գնում է չայնի՝ քաղցր սնունդ ստանալու։ Նա այդ գումարը չի օգտագործում այլ նպատակներով։ Սեփական կարիքները հոգալու համար դա բավական չէ, դրա համար մենք ունենք տուլիկների ինստիտուտ։ Ծնողներն իրենց երեխաներին ուղարկում են բանակ, բայց ամեն ամիս 10 հազար դրամից ավելի գումար են ուղարկում։ Սակայն, մեզ մոտ առկա սոցիալական պայմաններում ոչ բոլոր ընտանիքներն են կարող օգնել իրենց զինվոր երեխաներին։ Արդյունքում ինչ֊որ մարդիկ սնվում են, ինչ֊որ մարդիկ մնում են սոված»,֊ ասել է Պետրոսյանը։
Նա նաև անդրադարձել է ռազմական ոստիկանության հարցին․ «Քանի՞ հոգի մարդ հանցագործություն տեսնելու դեպքում կզանգի ոստիկանություն։ Այս նույն խնդիրը կա բանակում։ Զինվորին ստիպում են, եթե քո ընկերոջը խփում են, դու պետք է լեյտենանտին ասես, նա էլ ռազմական ոստիկանությանը և նրանք այս հարցը կգան կլուծեն։ Միթե՞ մարդիկ պատրաստ են այսպիսի բանի։ «Գործ տալ» բառակապակցությունը, որ մեզ մոտ այսպես տարածված է, մենք ուզենք թե չուզենք գնում է բանակ։ Եվ ոչ միայն զինվորնեը դա չեն ընդունում, այլև՝ սպաները»։
Ըստ Դավիթ Պետրոսյանի՝ զինվորների՝ ընտանիքի հետ հեռախոսի միջոցով կապը պահելու խնդիրը ևս մեծ է բանակում։
«Եկեք գնանք ցանկացած վաշտ և տեսնենք, թե քանի՞ վաշտում նախատեսված երեք հեռախոսները կան։ Կամ ինչ֊որ լեյտենանտ իր պարտքերի համար ծախել է, կամ ինչ֊որ մեկը գողացել է։ Արդյուքնում զինվորները պահում են հեռախոսներ։ Սպաներին ստիպում են հետևել, որ զինվորները չպահեն, կամ եթե պահում են, ուրեմն նրանք պետք է իմանան»,֊ ասել է Պետրոսյանը՝ նշելով, որ այս դաշտը բանակում ևս չի կարգավորվում։
Պետրոսյանը խոսել է չինովնիկների սահմանային այցելությունների և նրանց վարքագծի մասին։
«Այժմ շատ մարդիկ բանակն օգտագործում են որպես PR֊ի միջոց։ Գնում են պոստեր, ինչ֊որ քարի մոտ նկարվում են, զինվորի հետ են նկարվում, լավագույն դեպքում ինչ֊որ շոկոլադ են տանում և անունը դնում են, որ մենք մտածում ենք բանակի մասին։ Բայց սա նեղ ամբիցիաներ հետապնդող քայլեր են։ Զինվորի, բանակի հաշվին անձնական վարկանիշ հավաքելը։ Սա անթույլատրելի է»,֊ նշել է ուսանողը։
Պետրոսյանը չի շրջանցել նաև չինովնիկների վարքագիծը ապրիլյան պատերազմի օրերին․ «Պոստում զինվորների համար սահմանված քնելու տեղեր կան։ Երբ այդ մարդիկ գալիս են և գիշերը քնում են, 18 տարեկան տղան ամաչում է գնա ասի հորեղբայր իմ քնելու ժամանակն է ես պետք է քնեմ։ Նույնիսկ սպան նրան չի կարող ասել, որ այն ամանը, որից դու կերել ես, քո հետևից պետք է լվանաս։ Այդ ամանը լվանում է զինվորը։ Եվ սա զինվորների մոտ խնդիրների պատճառ է»։
Հ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում են ձեռնարկվել մեծածավալ քննչական գործողություններ՝ «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության տարբեր պահաբաժիններում իրականացված ապօրինի ծառահատումներին մասնակցություն ունեցած անձանց ինքնությունը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողությունները անհատականացնելու ուղղությամբ: Հետախուզում է հայտարարվել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի նախկին տեղակալի նկատմամբ։
Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2016թ. նոյեմբերի 16-ից մինչև 2017թ. մայիսի 17-ն ընկած ժամանակահատվածում Վ.Վասիլյանը զբաղեցրել է «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության պահպանության գծով տնօրենի տեղակալ–բաժնի պետի պաշտոնը, ով «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի՝ արձակուրդում գտնվելու ընթացքում՝ 2017թ. փետրվարի 15-ից մինչև ապրիլի 28-ը, կատարել է ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները։
Նախնական քննության տվյալներով՝ «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պարտականությունները Վ.Վասիլյանի կողմից կատարելու ընթացքում՝ 2017թ. փետրվարի 19-ից մինչև 2017թ. ապրիլի 26-ն ընկած ժամանակահատվածում, «Հաղարծին տեղամաս», «Դիլիջան տեղամաս» և «Շամախյան տեղամաս» մասնաճյուղերի մի շարք պահաբաժիններում հայտնաբերվել են տարբեր տեսակի և տրամագծի՝ ընդհանուր 471 ծառի ապօրինի հատման դեպքեր, որի արդյունքում ընդհանուր առմամբ բնությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ 72.056.250 ՀՀ դրամի վնաս:
Վ.Վասիլյանը, հանդիսանալով կազմակերպական–տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ իրականացնող ղեկավար պաշտոնատար անձ, անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ՝ պարկի ռեժիմի խախտման մասին տեղեկություններն իրավապահ մարմիններին չի տրամադրել, դրա հետևանքով բնությանը պատճառված վնասը հատուցելու համար միջոցներ չի ձեռնարկել, ինչի արդյունքում դրանք թողնվել են անհետևանք: Վերջինիս գործողություններն առաջացրել են ծանր հետևանքներ. ապօրինի կերպով չի հաշվարկվել բնությանը պատճառված վնասի չափը, ժամանակին միջոցներ չեն ձեռնարկվել ծառերի ապօրինի հատման դեպքերը բացահայտելու, դրանք կատարած անձին կամ անձանց պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև՝ պետությանը պատճառված առանձնապես խոշոր չափերի գույքային վնասը վերականգնելու ուղղությամբ:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 2017թ. դեկտեմբերի 21-ին որոշում է կայացվել՝ Վ.Վասիլյանին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում: Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ հետախուզվողին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե
Խաղաղ պայմաններում զոհված զինվոր Վալերիկ Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը, հույսը կտրել է, որ երկրում արդարադատությունը կգործի, ու իր որդու սպանության գործը կբացահայտվի:
Վալերիկ Մուրադյանի գործը վաղուց արդեն փակուղի է մտել, բայց Նանա Մուրադյանը չի դադարում պայքարելուց, որպեսզի բացահայտվեն մարդասպաններն ու կրեն իրենց պատիժը: Արդեն տասը տարի շարունակ մի քանի անգամ գործը կասեցրել ու կասեցումից հանել են: Հիմա դարձյալ գործը կասեցված է:
NEWSPRESS.am—ի հետ զրույցում զինվորի մայրը նեղսրտած նկատեց, որ դեռ գործող դատախազ Արթուր Դավթյանին հենց ինքն է խնդրել գործը կասեցումից չհանել, եթե այն հավուր պատշաճի չի քննվելու և նորից կասեցվելու է:
«Գևորգ Կոստանյան էլ հանեց կասեցումից ու նորից կասեցրեց: Հլա դեռ ասեց, թե՝ այո՛, տղաս՝ Վալերի Մուրադյանը, զորամասում ականատես է եղել բազմաթիվ չարաշահումների և քննություն է գնում. մեղավորները կպատժվեն»,-ասում է Նանա Մուրադյանն ու հավելում, որ մինչև հիմա ոչ ոք չի պատժվել, ու գործը բացահայտված չէ:
«Գնում ա, խոստումներ տալիս Ազգային ժողովի ամբիոններից, իրա բոլոր խոսքերն էլ փուչիկ են… ո՞ր խոստումն ա կատարել, ո՞ր խոսքն ա արել»,- նշում է Նանա Մուրադյանը:
Նրա խոսքով՝ եթե պետք է կասեցումից հանեն, փուչ խոստումներ տան, ավելի լավ է՝ այլևս կասեցումից չհանեն:
Հերթական անգամ գործը կասեցվել է, քանի որ քրեական գործ է հարուցվել «ինքնասպանության դրդում» ձևակերպմամբ, իսկ թե ովքեր են այդ «դրդողները», բացահայտված չէ:
«Հիմա այսքան տարի անց նոր մեղադրանք են առաջադրել էդ դրդողներին և հետախուզում են հայտարարել, բայց գործը կասեցրել են, քանի որ դրդողներին չեն գտնում»,-ասաց զինվորի մայրը:
Թուրքիայի նորաստեղծ ազգայնական «Լավ» կուսակցության փոխնախագահ Ումիթ Օզդաղը հայտարարել է, թե Մերձավոր Արեւելքում Թուրքիայի դեմ միավորվող երկրների բլոկ է ստեղծվելու։
Թուրքական Haberperi կայքի փոխանցմամբ՝ Ումիթ Օզդաղը նշել է, թե իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության սխալ արտաքին քաղաքականության պատճառով Թուրքիան տարածաշրջանում միայնակ է մնալու իր դեմ միավորվող երկրների բլոկի դեմ։
Նա պնդել է, թե Թուրքիան սարսափելի սցենարների առաջ կարող է կանգնել եւ նշել Թուրքիայի դեմ միավորվող երկրների ցանկը՝ Իսրայել, Հունաստան, Կիպրոս, Հայաստան, Եգիպտոս եւ Սաուդյան Արաբիա։
Երուսաղեմի կարգավիճակով ՄԱԿ-ում այսպիսի քնարկությունից հետո, երբ աշխարհի մեծ մասը,այդ թվում՝ Հայաստանը, չի համաձայնել ԱՄՆ նոր վարչակազմի քաղաքականության հետ ու դեմ է քվեարկել Թրամփի քաղաքականությանը, լուրջ ցնցումների է բերելու: Թրամփի համար Երուսաղեմի հարցն ավելին է, քան Իսրայելին սիրաշահելը կամ իսրայել-պաղեստինյան հակամարտության մեջ որոշակի խթան մտցնելը: Այն Մերձավոր Արևելքում Թրամփի տակտիկական քայլերի համալիրում մի օղակ է, որը կոչված է այլ խնդիրներ լուծել: Հետևաբար, պետք է լուրջ վերաբերել ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանի ու Թրամփի սպառնալիքներին, որ պատժելու են այն երկրներին, ովքեր ԱՄՆ աջակցությունն ստանում են ու դեմ քվեարկում նրա քաղաքականությանը: Եթե դա չանի, նշանակում է, Թրամփը պետք է հրեժարվի իր մերձավորարևելյան ռազմավարությունից, ինչը բնականաբար չի անի:
Տասնամյակ առաջ եվրատալանտյան հանրակցությունում ակադեմիական մակարդակում լրջորեն քննարկվում էր, թե ինչպիսին պետք է լինի արևմտյան կոլեկտիվ անվտանգության համակարգը՝ կոոպերատիվ թե կորպորատիվ: Այդ սպառնալիքների իրականացման դեպքում Թամփը կարծես թե կգնա կորպորատիվ անվտանգության մոդելին՝ ով որքան կներդնի/ինչպես կպահի ընդհանուր գործում, այդքան էլ կստանա, այդքանի էլ կարժանանա: Արևմտյան/եվրոպական բլոկից ԱՄՆ սերտ դաշնակիցների քվեարկությունը ընդդեմ ԱՄՆ դիրքորոշման, վկայում է, որ նրանք շարունակում են նախապատվությունը տալ կոոպերատիվ անվտանգության մոդելին, բայց հասկանալիորեն, իրենք չեն խաղի կանոնները թելադրողը, որովհետև ռեսուրսների ու պատասխանատվության մեծագույն մասը ԱՄՆ դաշտում է: Թրամփի դաշնակիցներ են դարձել եվրոպայի առավել երիտասարդ ժողովրդավարությունները, ինչից հետո պետք է սպասել ԱՄՆ շեշտադրումների փոփոխություն Եվրոպայում՝ առավել սերտ գործընկերների ընտրության տեսանկյունից: Եւ վերջապես, այս քվեարկությունը ցույց է տալիս նաև աշխարհում ԱՄՆ նոր քաղաքականության դժվարին ճեղքումը, որը բարդ է լինելու, բայց կարող է լինել, եթե իհարկե Թրամփը մնա իշխանության գլխին:

ԶՈւ գլխավոր շտաբի հրամանատար Մովսես Հակոբյանը հարցազրույցում նշել էր, որ Լելե Թեփեն ետ բերելու անհրաժեշտություն չկա:
Նույն կարծիքին է նաեւ գեներալ, ՀՀԿ-ական պատգամավոր Սեյրան Սարոյանը: Խորհրդարանում պատասխանելով լրագրողների հարցին եւ անդրադառնալով Հակոբյանի խոսքերին, ասաց.
«Աստված չանի պատերազմ սկսվի: Այդ մի դիրքի համար ժողովուրդ չենք տանի կոտորենք: Էդ դիրքը իրանից բան չի ներկայացնում»:
Դիտարկմանը, թե 1994-ին այդ դիրքի համար 400 զոհ ենք ունեցել, Սարոյանն ասաց.
«Պատերազմի ժամանակ կարող ա՞ հազար էլ լինել: Պատերազմի ժամանակ զոհերը չես կարող հաշվել: Իսկ էդ դիրքն էն տեղից կարանք գնանք վերցնենք, որ սաղին էլ գերի վերցնենք: Դա մի մեծ խնդիր չի: Էսօր բռնենք մի հատ բլուրի համար կռիվ սարքենք ու դաժե մի զինվոր կորցնենք, դա մեր համար ավելի թանկ է»,- եզրափակեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:
«Գեոկոսմոս» ՓԲԸ-ին Կառավարության պահուստային ֆոնդից շուրջ 300 մլն դրամի հատկացման նպատակն է ընդլայնել Հայաստանի հետախուզական հնարավորությունները կոնկրետ տիեզերական տեխնոլոգիաների միջոցով:
Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով նախօրեին կառավարության կայացրած որոշումը:
Նա ընդգծեց, որ դա գաղտնի գործառույթ եւ ավելին, քան նշված է կառավարության որոշման մեջ, ինքն ասել չի կարող: «Կարծում եմ՝ որոշման մեջ ասվել է բավական շատ բան»,-ընդգծեց Հովհաննիսյանը՝ չմանրամասնելով, թե արդյոք Հայաստանը կարող է հետագայում ունենալ նաեւ իր արբանյակը՝ հետախուզական նպատակներով օգտագործելու համար:
Նշենք, որ կառավարության դեկտեմբերի 21-ի որոշմամբ, Կառավարության 2017 թվականի պահուստային ֆոնդից «Գեոկոսմոս» ՓԲԸ-ին է փոխանցվում շուրջ 300 մլն դրամ: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ դրա նպատակն է «Գեոկոսմոսի» ընդունիչ կայանի ծրագրատեխնիկական համալիրի աշխատունակ վիճակի բերելու համար արդիականացման եւ շահագործման կառավարման կարգավորման նպատակով պայմանների ապահովումը:
Որպես ակնկալվող արդյունք նշվում է, որ կիրականացվի Հայաստանի եւ հարեւան պետությունների սահմանամերձ տարածքների օպերատիվ հետախուզման` տիեզերալուսանկարների օգտագործմամբ, համար պայմանների ապահովումը:
«Գեոկոսմոս» ընկերությունը ստեղծվել է նախորդ ամիս:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.