23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այսօր մեկնարկել է Երևանու ավագանու այս տարվա վերջին նիստը, որի ընթացքում որոշում կայացվեց բնակարան նվիրաբերել ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանին:
«Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինե Խաչատրյանը հայտարարեց, որ իրենք դեմ են այս որոշմանը և պահանջեց հիմնավորել, թե ինչո՞ւ են Ռաիսա Մկրտչյանին բնակարան տրամադրում, երբ նա ունի բնակարան ու ապրում է լավ պայմաններում:
Մարինե Խաչատրյանի հայտարարությանն արձագանքեց Երևանի ավագանու ՀՀԿ-ական անդամ Լևոն Իգիթյանը. «Երբ որ առարկային չես տիրապետում, կարծիք ունենալը մի քիչ ծիծաղելի է»,-ասաց Իգիթյանը և հավելեց. «Ես աշխատել եմ Ռաիսա Մկրտչյանի հետ, նա հոգևոր դիվիդենտ է բերել մեր երկրին, շատ եմ ցավում, որ հասել ենք այն վիճակին, որ բացարձակ արժեքներն ենք կասկածի տակ դնում»,-ասաց նա:
Լևոն Իգիթյանն ընդգծեց, որ ինքը չի ուզում Ադրբեջան դառնալ և խորհուրդ տվեց բացարձակ արժեքների շուրջ վեճի չբռնվել. «Էությունը չիմանալով՝ կապրիզներով հանդես մի՛ եկեք, ամեն ինչ արհեստական ինտրիգների մի՛ դիմեք»,- ասաց նա:
Առավել մանրամասն՝ տեսանյութում.
Գյումրեցի 18-ամյա Լեռնիկ Հունոյանը քայլում է կաղալով և կիսածռված, ոտնաթաթերի վրա գոյացություններ կան, «վրեն ոսկոր է աճած», ողնաշարը դեֆորմացած է, ունի նաև տեսողության խանգարում։ Գլխավոր զինկոմիսարիատը նրան որոշակի սահմանափակումներով ճանաչել է պիտանի զինվորական ծառայության։ Զինծառայողի մայրը՝ Գայանե Հուսիկյանը, խնդրում է կրկին հետազոտել որդուն պարզելու համար՝ արդյոք նման զորակոչիկի կարո՞ղ են բանակ տանել։
ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի այսօրվա՝ դեկտեմբերի 25-ի նիստին քննվել է Հուսիկյանի դիմումը։
Նիստի ժամանակ Լեռնիկը ցուցադրել է ոտքերը․ ոտնաթաթերի առաջնային մասում անզեն աչքով անգամ ոսկորային գոյացություն նկատվում, երիտասարդը կաղալով է քայլում։
«Ես նրան մտնելիս տեսա, էդ ժամանակ էլ էր կաղալով քայլում, նենց որ հաստատ չի ձևացնում», -խորհրդակցության ժամանակ հաստատել է հանձանաժողովի անդամներից մեկը։
Զինակոչիկի մոր խոսքով՝ Գյումրիի բժշկական կենտրոնում ասել են, որ նա չի կարող այդ ոտքերով կրել զինվորական կոշիկներ․ «Միայն փափուկ կոշիկներ պետք է հագնի»։
«Զինվորական ծառայության պիտանելիության գլխավոր չափանիշներից է, որ զինծառայողը կարողանա կրել զինվորական հանդերձանքը, եթե իր առողջական խնդիրը թույլ չի տալիս դա, ապա չի կարող ծառայել», — հաստատել է Հասարակական խորհրդի նախագահ, ՊՆ խորհրդական Գեղամ Հարությունյանը։ Վերջինս նշել է, որ հետագա տարիների համար քննարկվում է այն հարցը, որ ոտքերի հետ խնդիրներ ունեցող զինծառայողները կսկսեն կրել այլ ստանդարտներով կոշիկներ։
Չնայած զինծառայողը ցույց է տալիս դեֆորմացված ոտքը, սակայն դա դեռ ապացույց չէ, միայն բժշկական փաստաթուղթը կարող է հաշվի առնվել։ Ծնողների խոսքով՝ Գյումրիի բժշկական կենտրոնում, երբ իմացել են, որ հետազոտությունը արվում է զորակոչիկի համար, հրաժարվել են որևէ փաստաթուղթ տալ։ Բացի դրանից, հետազոտությունների համար զինկոմիսարիատից ուղեգիր են խնդրել, սակայն հրաժարվել են տալ։
«Նախազորակոչային տարիքում բոլոր հետազոտություններն անվճար են, ինչի՞ թուղթ չեն տվել», — դժգոհում է մայրը։
Վնասվածքաբանության և օրթոպեդիայի կենտրոնի ուսումնասիրության մեջ նշված է, որ Հունոյանն ունի «քայլքի չափավոր խանգարում», որի դեպքում զինծառայողը կարող է զորակոչվել բանակ։ Այդ ախտորոշմանը ծնողները չեն հավատում։ Հանձնաժողովը որոշում է ընդունել զինծառայողին ևս մեկ անգամ ընդունել դեկտեմբերի 27-ի նիստին, եթե նա բերի բժշկական ապացույց, որտեղ «այլ պատկեր է»։
Նշենք, որ մամուլի ասուլիսի ժամանակ Հելսինկյանք քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ, իրավապաշտպան Արմինե Սադիկյանը նշել է, որ քաղաքացիական հիվանդանոցները զորակոչիկներին հրաժարվում են փաստաթուղթ տրամադրել։
«Բացի սա, երբ զորակոչիկը ցանկանում է ճշտել իր առողջական վիճակը քաղաքացիական բժշկական հաստատությունում նրանց հրաժարվում են կամ բուժզննել, կամ զննելու դեպքում որևէ փաստաթուղթ տրամադրել։ Սա նշանակում է, որ կա հրահանգավորում», ֊ ասել է Սադիկյանը։
«Անդրադարձել ենք մեր երկու երկրների տարանցիկ կարողությունների զարգացմանը»,- նախօրեին Վրաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում հանդիպելով այդ երկրի նախագահին, ավելի ուշ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Սերժ Սարգսյանը: Սերժ Սարգսյանի՝ Վրաստան կատարած այցն ու տարանցիկ կարողությունների մասին հայտարարությունը հատկապես ուշագրավ են հնչում դրանից օրեր առաջ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի արած հայտարարության ֆոնին, որ կապված էր տրանսպորտային միջանցքների օգտագործման մասին 2011 թվականին կնքված ռուս-վրացական պայմանագրի հետ: Այդ պայմանագրով նախատեսվում է Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ բեռնափոխադրում Հարավային Օսիայի եւ Աբխազիայի տարածքով, երրորդ կողմի մոնիթորինգի ներքո:
Բանն այն է, որ Վրաստանն ու Ռուսաստանը քաղաքական հակամարտության մեջ են Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հարցում եւ պայմանագրով նրանք փորձում են տրանսպորտային հաղորդակցությունը վերականգնել այդ հակամարտության պայմաններում, սահման դիտարկելով Ռուսաստանի սահմանը: Իսկ չճանաչված այդ հանրապետությունների տարածքով, որոնց այսպես ասած անջատումը, Վրաստանը չի ընդունում, իսկ Ռուսաստանը ճանաչել է անկախությունը, բեռնափոխադրումը իրականացվելու է շվեյցարական մոնիթորինգի ներքո: Պայմանագիրը կա, սակայն այն չի իրականացվում: Եվ ահա Վրաստանի վարչապետը օրեր առաջ հայտարարեց, որ Հայաստանն ու Թուրքիան էլ կարող օգտվել այդ տարանցումից, եթե պայմանագիրը մտնի ուժի մեջ, եւ եթե փակ լինի Վերին Լարսի ճանապարհը: Սակայն խնդիրն այն է, որ Վրաստանը տալիս է իր համաձայնությունը, իսկ Ռուսաստանը դնում է քաղաքական պահանջներ՝ չճանաչված տարածքների հարցում, որոնք Վրաստանի համար ընդունելի չեն: Առանցքային է այստեղ թերեւս այն, որ Ռուսաստանի համար զուտ տնտեսական իմաստով այդ ճանապարհը կարեւոր չէ: Դա կարեւոր է դեպի Ռուսաստան բեռներ փոխադրողների համար, որոնք ձգտում են ռուսական շուկա: Այսինքն՝ դա կարեւոր է թե՛ Հայաստանի, Վրաստանի, թե՛ Թուրքիայի համար: Սակայն Ռուսաստանը, բնականաբար, շահագրգռված չէ մտածել նրանց մասին:
Վրաստանի վարչապետը գուցե այդ հարցում ակնկալում է Հայաստանի եւ Թուրքիայի աջակցությունը՝ Ռուսաստանի հետ բանակցության գործում, Մոսկային համոզելու եւ քաղաքական պահանջներից հրաժարվելու հարցում: Արդյո՞ք Սերժ Սարգսյանը վրացական կողմի հետ քննարկել է հարցեր այդ կապակցությամբ: Հետաքրքիր է այն, որ Սերժ Սարգսյանը Վրաստանից մեկնում է Մոսկվա, որտեղ աշխատանքային այց է կատարելու եւ մասնակցելու է ԱՊՀ երկրների վեհաժողովին: Ընդ որում, այստեղ դիտարկման է արժանի փաստը, որ Սարգսյանի՝ Վրաստան այցի վերաբերյալ ոչ պաշտոնական տեղեկություն էր տարածվել դեկտեմբերի 16-ի մասով: Սակայն դեկտեմբերի 16-ի համար ոչ պաշտոնական հղումով ռուսալեզու մամուլում ազդարարված այցը տեղի չունեցավ, ու Սերժ Սարգսյանը Վրաստան մեկնեց դեկտեմբերի 25-ին: Եվ այդ տեսանկյունից հետաքրքիր է՝ արդյո՞ք վրացական այցը պլանավորվեց այնպես, որ Սարգսյանը, այսպես ասած, տաք հետքով մեկնի Մոսկվա: Դա նշանակո՞ւմ է արդյոք, որ Սարգսյանը մոսկովյան այցի շրջանակում կշարունակի Վրաստանում սկսված թեմայի քննարկումը:
Այդ հարցին, անշուշտ, դժվար է միարժեք պատասխանել, սակայն այդ համատեքստում ուշագրավ է այն, որ մինչ Սերժ Սարգսյանի այցը, Երեւան պետք է ժամաներ Վրաստանի վարչապետ Կվիրիկաշվիլին, սակայն նրա հայտարարված այցը կարճ ժամեր անց հետաձգվեց: Այստեղ հետաքրքիր է նաեւ այն, որ Վրաստանի վարչապետը Հայաստան պետք է ժամաներ Իրանի արտգործնախարարի հայաստանյան այցից հետո: Այդ իմաստով հատկանշական է այն, որ Սերժ Սարգսյանը հայտարարում է տարանցիկ փոխադարձ կարողությունների ընդլայնման մասին: Մյուս կողմից, իհարկե, այստեղ առկա է մեկ այլ հարց: Արդյո՞ք խոսքն անպայմանորեն վերաբերում է տրանսպորտային, կամ միայն տրանսպորտային տարանցմանը, թե՞ խոսք կարող է լինել, օրինակ, գազի մասին՝ Իրան-Հայաստան-Վրաստան: Եվ այստեղ էլ իհարկե կա մեկ այլ հարց՝ խոսքը նոր գազամուղի՞, թե՞ եղած հնարավորություններով փոխանակման տարբերակի մասին: Ընդ որում, այդ տարբերակի մասին քառակողմ բանակցություն վարվել է երկու տարի առաջ, սակայն, կարծես թե, կողմերը չեն եկել վերջնական պայմանավորվածության: Թեեւ այստեղ խոսքը Իրան-Հայաստան-Վրաստան երկաթուղու մասին է, սակայն օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքների բերումով, առանց Մոսկվայի, այդ հարցն իհարկե չի կարող ունենալ առաջընթաց: Իսկ փոխանակման տարբերակով տարանցման դեպքում էլ «Գազպրոմ»-ի ուղղակի մասնակցությունը անխուսափելի է:
Այդպիսով, կա՞ արդյոք որեւէ շարժ հայ-վրացական տարանցիկ կարողությունների հարցում արդյունավետության բարձրացման տեսանկյունից, ինչպես հայտարարել է Սերժ Սարգսյանը, թե՞ խոսքը պարզապես հռետորաբանության մասին է: Առանցքային է այստեղ իհարկե Ռուսաստանի մոտիվացվածությունը, եւ այդ առումով դեր կարող է խաղալ Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթուղու շահագործումը, որը գործնականում Ռուսաստանին նետված մարտահրավեր է, եւ դա կարող է Մոսկվային խթանել՝ որպես պատասխան քայլ առաջընթաց գրանցել դեպի հյուսիս հաղորդուղիների բացման հարցում»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Tesaket.info-լրատվականը, շարունակելով «Օգնիր մերձավորիդ» շարքը, լուսաբանելով մեր համաքաղաքացիների խնդիրները և սոցիալական ծանր վիճակը, Ձեր ուշադրությունն է հրավիրում Արթուր անունով այս ալեհեր մարդու հանդեպ: Մարդ, ով իր պատմածի համաձայն՝ ունի 16 մասնագիտություն, սովորել է Իտալիայում, տիրապետում է մի քանի լեզուների մեջ նաև եբրայերենին, սակայն այսօր, չգիտես ինչու (և ինքն էլ Tesaket մամուլի ակումբի ղեկավար Հովհաննես Գրիգորյանի հետ զրույցում չցանկացավ պատասխանել այդ հարցին), բնակվում է փողոցում բառիս բուն իմաստով: Շուրջ տարին հաստ քուրքը հագին, շներն էլ իր կողքին, ունենալով խորհրդավոր, ալեհեր արվեստագետի դեմք, նրան կարելի է հանդիպել քաղաքի տարբեր ծայրամասերում, իսկ այս վերջին մի քանի ամիսների ընթացքում կարծես հանգրվան է գտել Չեխովի փողոցում, մասնավորապես՝ Չեխովի 48/27 հասցեում՝ Օն Կլինիկ բժշկական կենտրոնի բակում, այն հատվածում, որտեղից ջերմահամակարգի խողովակներից տաք օդ է փչում: Tesaket.info-ն զրուցեց բժշկական կենտրոնի աշխատակիցների հետ, թե արդյոք ճանաչում են Արթուրին, օգնո՞ւմ են նրան, ասացին, որ այո, նա արդեն մի քանի ամիս է, այդտեղ է կացարան գտել, և իրենք էլ պարբերաբար օգնում են նրան, իրենց ներկայացմամբ, թեյ տալով:
Արթուրի խոսքով ինքը չունի հարազատներ, գիշերում է այդտեղ (բայց բոլորս էլ գիտենք, որ դեռ եղանակը ցուրտ չէ, իսկ ցրտելու դեպքում ինչ կլինի, Աստված գիտի) և հարցին, ինչով օգնել իրեն, ասաց սկզբում՝ ոչնչով, ապա երկար համոզելուց հետո՝ եթե ցանկանում եք օգնել, օգնեք Նոր տարվա հետ կապված:
Պետք է նշել, որ չունենալով ոչինչ և ոչ մի օգնություն, ինքը զարմանալիորեն այնպես էր հոգ տանում իրեն ուղեկցող շներին, անգամ ծածկել էր նրանց տաք վերմակներով, չունենալով իրեն վրա գցված տաք ներքնակ: Շատ շատերի կարծիքով, երկար ժամանակ է միայն այս շներն են ուղեկցում այս մարդուն: Այն դեպքում, երբ բազմաթիվ կենտրոններ ունենք մեր երկրում նման անճար մարդկանց օրը մի փոքր բարվոք դարձնելու համար, այդ կենտրոնները, չգիտես ինչու, այս մարդուն չեն նկատել: Խնդրում ենք, համապատասխան ատյանների կողմից այս Նոր տարվա նախաշեմին ուշադրություն դարձնել Արթուրի խնդիրներին, և վստահ ենք, որ նմանատիպ մարդիկ, ցավոք, մեր քաղաքում էլի կան ու շատ:
Սիրելի ընթերցող, եթե դու էլ ցանկանում ես օգտակար լինել Արթուր անունով մեր համաքաղաքացուն, դիմիր մեզ՝ Tesaket.info լրատվականին: Ձեր օգնությունն էլ տեղ կհասցնենք անպայման: Իսկ եթե դուք էլ նկատեք քաղաքում նման մարդկանց, հայտնեք մեզ, նրանց էլ գուցե պետք է մեր օգնությունը: Յուրաքանչյուրս մի բարի գործով ու հանգիստ խղճով դիմավորենք Նոր Տարին:
Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա, որտեղ կմասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների տարեվերջյան ոչ պաշտոնական հավաքին: Սերժ Սարգսյանի մոսկովյան այս այցն, ըստ երևույթին, իր՝ այսպես ասած բովանդակային հագեցածության և լարվածության տեսանկյունից թերևս գտնվում է ոչ բարձր աստիճանի վրա, թեև, խոշոր հաշվով, Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների մոսկովյան այցերը մշտապես առաջացնում են լարված սպասումներ:
Այսօր տեղի ունենալիք այցից առաջ, սակայն, տեղի է ունեցել մի բան, որը թերևս կնպաստի սպասումների լարվածության թուլացմանը: Բանն այն է, որ ՌԴ նախագահ Պուտինը հանդիպելով Պետդումայի պատգամավորներին՝ հայտարարել է, որ իրավիճակը Աֆղանստանում ԱՄՆ զորքերի թվաքանակի կրճատումից հետո դեպի վատն է գնացել, սակայն եթե ԱՄՆ-ն չլիներ, ապա իրավիճակը ավելի վատ կլիներ: Պուտինը հայտարարել է, որ թեև բարդ հարաբերություններ ունեն Նահանգների հետ, այնուհանդերձ պետք է օբյեկտիվ մոտենան իրականությանը:
Պուտինի այդ հայտարարությունն, անշուշտ, ուղիղ որևէ կապ չունի Սերժ Սարգսյանի այցի հետ, սակայն խնդիրն այն է, որ Պուտինն Աֆղանստանի առիթով փոխանցում է երկու էական մեսիջ: Նախ այն, որ ԱՄՆ-ն շատ կոնկրետ ապահովում է Ռուսաստանի թիկունքը Աֆղանստանի ու միջինասիական հատվածի մասով ընդհանրապես և եթե հետ քաշվի, ապա Ռուսաստանի համար այդ գոտում իրավիճակը կլինի վատ, և մյուս մեսիջն այն է, որ Պուտինը, ըստ էության, բացահայտ հայտարարում է, որ իրողություններին պետք է մոտենալ օբյեկտիվ, մասնավորապես ԱՄՆ դերակատարման հարցում:
Իհարկե, սա անկասկած չի փոխելու ռուսական պաշտոնական քարոզչությունը, որի առանցքում վատ Արևմուտքն է և դրանից Ռուսաստանը փրկող Պուտինը, սակայն Հայաստանի համար կոնկրետ այդ հանգամանքը այնքան էլ էական չէ: Հայաստանի համար էական է ռեալ պոլիտիկի պարագան, որն էլ արտահայտվում է Պուտինի նմանօրինակ հազվադեպ, սակայն բավական խոսուն և նպատակային գնահատականներում: Իսկ դա ցույց է տալիս այն, որ Ռուսաստանի նախագահն, այնուհանդերձ, պատրաստ է իրողություններին նայել օբյեկտիվության դիրքերից կամ պարզապես ռացիոնալության՝ իրապաշտորեն գնահատելով Ռուսաստանի ռեսուրսները, չնայած քարոզչական մակարդակում գեներացվող կայսերապաշտությանը, «ամենակարողությանը»:
Իսկ եթե Ռուսաստանում բարձր մակարդակով գիտակցվում է այդ հանգամանքը, ապա դա նշանակում է, որ աշխատանքի լրացուցիչ կամ ավելի լայն հնարավորություն է ստեղծում Հայաստանի համար, որի իշխանության ներքին լեգիտիմության բացակայությունը լրացուցիչ նեղացնում է Ռուսաստանի հետ առանց այն էլ նեղ աշխատանքի դաշտը, որ մնում է Երևանի համար: Իսկ դա նշանակում է, որ եթե անգամ առաջացող հավելյալ տարածությունը չօգտագործվի լրացուցիչ խնդիրներ լուծելու համար, ապա գոնե քիչ թե շատ երաշխիք կա, որ ԱՄՆ դերակատարման հարցում օբյեկտիվ ռեժիմում գտնվող ՌԴ բարձրագույն իշխանությունը այդ ռեժիմում է գտնվում նաև կովկասյան տարածաշրջանի մասով, ինչը նշանակում է Հայաստանի դերի և անվտանգության կարևորության որոշակի գիտակցում:
ԱՄՆ ռեգիոնալ ռազմավարությունը, համենայնդեպս, ակնհայտորեն հենվում է այդ տրամաբանության վրա, և այստեղ Ռուսաստանի համար վատ կլինի ոչ միայն Աֆղանստանում ԱՄՆ բացակայության դեպքում, այլ նաև Կովկասում ԱՄՆ քաղաքականության բացակայության:
«Ժամանակ»
Հիսուս ասում է.
-Հաստա՛տ իմացեք, որ եթե ցորենի հատիկը հողի մեջ չընկնի և չմեռնի, ինքը կմնա որպես առանձին հատիկ, իսկ երբ մեռնի, բազմաթիվ հատիկներ կտա: Ով սիրում է իր անձը, կորցնում է այն, իսկ ով անտեսում է իր անձն այս աշխարհում, այն պահած է լինում հավիտենական կյանքի համար: Ով ուզում է ինձ ծառայել, պետք է հետևի ինձ, և որտեղ ես եմ գտնվում, այնտեղ կլինի և ինձ ծառայողը: Եվ իմ Հայրը կպատվի ինձ ծառայողին:
(Հովհաննեսի ավետարան 12:24-26)
«…Ինչքան համառ եք դուք, որ բնավ չեք զղջում և Աստծու կոչը չեք լսում և այսպես միշտ հակառակվում եք Սուրբ Հոգուն, ինչպես ձեր հայրերն էին անում անցյալում: Գտնվե՞ց մի մարգարե, որին ձեր հայրերը չհալածեցին: Նրանք սպանեցին բոլոր այն մարգարեներին, որոնք նախօրոք հայտնեցին Արդարի գալստյան մասին, այն Արդարի, որին դուք ձեր ձեռքով մահվան դատապարտեցիք և սպանեցիք…»:
Այս խոսքերը լսելով՝ ներկաները ներքնապես զայրացան և սկսեցին իրենց ատամները կրճտացնել Ստեփանոսի դեմ: Բայց Ստեփանոսը, Սուրբ Հոգով լցված, աչքերը բարձրացրեց դեպքի երկինք և … ասաց. «Ահա տեսնում եմ երկինքը բացված և Մարդու Որդուն, որ կանգնած է Աստծու աջ կողմը»: Ատյանում գտնվողները մեծ աղաղակ բարձրացրին, փակեցին իրենց ականջները, և բոլորը միասին հարձակվեցին նրա վրա… Մինչ նրանք քարկոծում էին Ստեփանոսին, նա այսպես էր աղոթում. «Տե՛ր Հիսուս, ընդունի՛ր իմ հոգին»: Հետո ծնկի եկավ և բարձրաձայն աղաղակեց. «Տե՛ր, ների՛ր նրանց այս մեղքը»: Եվ հազիվ այս խոսքերն ասած՝ մահվամբ փակեց իր աչքերը:
(Գործք Առաքելոց 7:51-60)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Պոլսահայ մտավորական, լեզվաբան Սեւան Նշանյանը, որն ամիսներ առաջ փախուստի դիմելով թուրքական բանտից՝ հաստատվել է Հունաստանի Սամոս կղզում, Twitter-ի իր էջում անդրադարձել է Թուրքիայում ծնված, այժմ եվրոպաբնակ հայերի ու ալեւիների դեմ թուրք ազգայնականների կողմից մահափորձերի շարքի նախապատրաստման շուրջ տեղեկություններին:
«Կարո Փայլանի հարցազրույցը պարունակում է արտահայտություններ, որոնք պետք է կարդալ առնվազն 3-4 անգամ եւ շատ ուշադիր: Կարոյի փոխարեն լինեի՝ առանց ժամանակ կորցնելու դուրս կգայի երկրից»,- գրել է Նշանյանը՝ նկատի ունենալով, որ այդ տեղեկությունների հրապարակմամբ Փայլանը վտանգի է ենթարկում նաեւ իրեն:
Հիշեցնենք, օրերս Փայլանը հայտարարել էր, որ Եվրոպայում ապրող հայերի ու Թուրքիայից հեռացած հայտնի թուրք գրողների եւ լրագրողների դեմ Թուրքիայից մահափորձեր են կազմակերպվելու։
Նա հայտնել էր, որ ըստ իրեն հասած տեղեկությունների, Թուրքիայից Եվրոպա տեղափոխված մի շարք հայերի, ալեւիների, ինչպես նաեւ թուրք ընդդիմադիր լրագրողների, գրողների ու մտավորականների վրա մահափորձ է նախապատրաստվում: Փայլանը նշել էր, որ ահաբեկչությունները պլանավորող խմբերը ուղղորդվում են Թուրքիայից:
Հատկանշական է, որ Թուրքիայի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) պոլսահայ պատգամավոր Գարո Փայլանի հայտարարության հիման վրա:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, այս մասին տեղեկացնում է թուրքական «Alevinet» լրատվական կայքը` հղում անելով դատախազությունը հայտարարությանը: Նշվում է, որ Գարո Փայլանը որպես գործով վկա ցուցմունք տալու նպատակով հրավիրվել է դատախազություն:
«Ինձ համար հեռացող 2017-ը հեշտ չէր, քանի որ այդ տարվա գրեթե 9 ամիսն անց եմ կացրել ադրբեջանական բանտում՝ Արցախ այցելությունների պատճառով։ Ինձ «բախտ վիճակվեց» ականատես լինել ադրբեջանական կլանների կեղտոտ «ռազբորկաներին», տեղեկանալ Ալիեւների ընտանեկան խժդժությունների մասին, թռչել Բաքվի սուլթանի կնոջ անձնական ինքնաթիռով եւ տեսնել, թե ինչպես են իրար կոկորդ կրծում այդ մահմեդական երկրում իշխանության ու նավթային փողերի համար, տեսնել նրանց ռասիզմն ու ատելությունը ոչ միայն հայ ժողովրդի նկատմամբ (արցախյան հակամարտության պատճառով), այլեւ այլադավանների նկատմամբ ընդհանրապես․․․
Փորձելով վախեցնել ամբողջ աշխարհին՝ գաճաճային Ադրբեջանը ընդհակառակը, նպաստեց նրան, որ 2017-ին Արցախ այցելեցին գրեթե կրկնակի շատ զբոսաշրջիկներ, քան նախորդ տարի։ Նրանց թվում էին իմ լավ բարեկամները Մերձբալթիկայից, ովքեր ֆիլմ են նկարահանել այս հրաշալի երկրամասի, նրա մշակույթի, ժողովրդի, բնության, հուշարձանների մասին»։
Այս մասին գրել է բլոգեր Ալեքսանդր Լապշինը, ով այժմ գտնվում է Չեխիայում։
Ամերիկահայ քաղաքագիտության դոկտոր Վիգեն Հովսեփյանի կարծիքով՝ ՄԱԿ-ում Երուսաղեմի վերաբերյալ Հայաստանի քվեն ազդեցություն չի ունենա արդեն թուլացած հայ-ամերիկյան հարաբերությունների վրա, և դա հակառակ բոլոր այն սպառնալիքներին, որ հնչեցին ամերիկյան պետական ներկայացուցիչների, այդ թվում նաև՝ նախագահ Թրամփի կողմից:
Tert.am-ի հետ զրույցում նա իր կարծիքը հիմնավորեց նրանով, որ նախ բանաձևին դեմ քվեարկած պետությունների թիվն այնքան մեծ և տպավորիչ է, որ պատժվողների հերթը մինչև Հայաստան չի հասնի, նույնիսկ եթե նախագահը որոշի իսկապես քայլեր ձեռնարկել իր անիրականանալի սպառնալիքի գծով:«Երկրորդ` ցավոք սրտի պետք է ասեմ, որ ԱՄՆ-ի պետական շրջանակները Հայաստանի դիրքորոշումը չեն ընդունի որպես ինքնուրույն քաղաքականության դրսևորում, այլ՝ Ռուսաստանի հետ համադրված քայլ: Երրորդ` ԱՄՆ-ը միշտ էլ ըմբռնումով է մոտեցել Միջին Արևելքի թատերաբեմում հայկական դիրքորոշումներին, որովհետև հասկացել է, որ հայությունն ունի արաբական երկրների մեջ փոքրամասնության լինելիության խնդիրներ»,- նշեց նա:Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը բանաձև է ընդունել, որով չի ընդունում Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք հայտարարելու ԱՄՆ-ի որոշումը: Բանաձևի օգտին քվեարկել է 128 երկիր, դեմ է հանդես եկել 9 երկիր, ևս 35-ը ձեռնպահ է մնացել: Բանաձևին դեմ են քվեարկել ԱՄՆ-ն, Իսրայելը, Հոնդուրասը, Գվատեմալան, Միկրոնեզիան, Մարշալյան կղզիները, Նաուրուն և Տոգոն։ Բանաձևին կողմ քվեարկած պետությունների թվում է նաև Հայաստանը։
«ԱՄՆ «օգնությունը» շատ ավելի տարաբնույթ է և ընդգրկուն, ունի շատ այլ պաշտոնական և կիսապաշտոնական դասավորումներ: Դժվար է կանխատեսել, թե նախագահ Թրամփն ինչպիսի քավության նոխազներ կստեղծի Երուսաղեմի հարցում, համենայնդեպս, այստեղ ևս ամերիկահայ համայնքի և լոբբիի դերը կարող է որոշիչ դեր ունենալ: Իսկ հայ-ամերիկյան հարաբերությունների առանցքը կամ նույնիսկ առաջնային տեղը պետք չէ, որ ֆինանսական օգնությունը լինի»,- ասաց նա:
tert.am
Հանրապետության Նախագահ, Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում մասնակցել է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեվերջյան նիստին: Խորհրդի անդամները քննարկել և հավանություն են տվել 2016-2017 ուստարում ԵՊՀ գործունեության հիմնական ուղղություններով կատարված աշխատանքների վերաբերյալ, ինչպես նաև 2016-2020 թթ. ԵՊՀ զարգացման ռազմավարական ծրագրով 2016-2017 ուստարում նախատեսված աշխատանքների վերաբերյալ ռեկտորի հաշվետվություններին: Համալսարանի 2016-2017 ուսումնական տարվա գործունեությունը գնահատվել է բավարար: Նիստի ընթացքում ռեկտոր Արամ Սիմոնյանը ներկայացրել է նաև ԵՊՀ եկամուտների և ծախսերի կատարողականի մասին հաղորդումը, որն ընդունվել է ի գիտություն: Խորհրդի անդամները հաստատել են 2018 ֆինանսական տարվա ԵՊՀ եկամուտների և ծախսերի նախահաշիվը, 2018թ. համալսարանի կառուցվածքը և հաստիքացուցակը:
Օրակարգային հարցերից բացի քննարկվել են ընթացիկ հարցեր, Հանրապետության Նախագահը պատասխանել է նաև խորհրդի անդամներին հետաքրքրող հարցերին: Նիստի ավարտին Նախագահ Սարգսյանը ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամներին ու բոլոր համալսարանականներին շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Նախագահն իր շնորհավորական խոսքում անդրադարձել է անցնող 2017 թվականին և այն համարել ձեռքբերումների ու աշխատանքի տեսակետից հաջողված տարի, որը բարենպաստ հիմք է հաջորդ տարի ամրապնդելու հաջողությունները ինչպես տնտեսության, արտաքին քաղաքականության, այնպես էլ այլ ոլորտներում և զարգացման բնականոն ուղով առաջ ընթանալու համար: «Ձմռան վերջին, միգուցե, գարնան սկզբին կփորձենք ի մի բերել տարվա արդյունքները և եթե, իրոք, կարողանանք 2018 թվականին էլ ինչ-որ բան ավելացնել, կարծում եմ, մենք արդեն կընկնենք բնականոն զարգացման ավելի հաճելի ուղի, քան այն ուղին, որ լի էր ցնցումներով, պրոբլեմներով, ճգնաժամերով: Բայց ամենահիմնականը ես համարում եմ ընտրություններից հետո մեր երկրում կատարված աշխատանքը անվտանգության, պաշտպանության ոլորտներում: Մեր զինված ուժերն այս տարվա ընթացքում համալրվեցին ինչպես սպառազինությամբ, այնպես էլ բազմաթիվ բարեփոխումներ իրականացվեցին և իրականացվում են: Համոզված եմ՝ այս տեմպը շարունակելու դեպքում մենք անվտանգության ոլորտում, ավելի հստակ՝ զինված ուժերում, որևէ խնդիր չենք ունենալու: Եվ որքան էլ մեզ ուսանողները հուշեն, որ պետք է հրապարակավ խնդրել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին մեզ խղճալ՝ մե՛զ, և գնալ հայրենիքը պաշտպանել, մենք այդպիսի բաներ չենք անելու, որովհետև հայրենիքը միայն մերը չէ, հայրենիքը բոլորինն է: Բացի դրանից, այն հայտարարությունները, որ հնչում են Հայաստանի Հանրապետությունում, մի քանի րոպե հետո դառնում են ինչպես ադրբեջանցիների, այնպես էլ թուրքերի ու մնացած բոլորի սեփականությունը: Որքան մենք յուրաքանչյուրս մեր տեղում կարողանանք արդյունավետ աշխատել, այնքան մեր երկիրն ունենալու է հաջող ընթացք: Մենք որևէ խնդիր չունենք ուսանողների ակտիվության մասով, մենք որևէ խնդիր չունենք ցանկացած առաջարկություններ լսելու, բայց կարծում եմ եկել է ժամանակը, որ մեզնից յուրաքանչյուրը սկզբից իր պարտականությունները կատարի, հետո սկսի ուրիշներին սովորեցնել, թե այդ ուրիշներն ինչպես պետք է կատարեն իրենց պարտականությունները: Առաջարկությունները, նորից եմ ասում, շատ նորմալ են, քննարկումները նորմալ են, առանց դրանց չի կարող մեր հասարակությունը զարգանալ, բայց երբ քննարկումների արդյունքում որոշումներ են կայացվում, մեզնից յուրաքանչյուրի գործը պետք է լինի գոնե իր մասով այդ որոշումներն իրականացնել: Ցանկանում եմ, որ 2018 թվականին մեզնից յուրաքանչյուրն այդ գիտակցությամբ ապրի՝ ինձնից սկսած, մեր առաջին կուրսի ուսանողով վերջացրած: Ցանկանում եմ, որպեսզի ձեր ընտանիքներում լինի ջերմություն, որ բոլորդ հաշտ լինեք առաջին հերթին ինքներդ ձեզ հետ, հետո՝ մնացածների: Ցանկանում եմ, որ մեր երկրում խաղաղություն լինի»,- ասել է Հանրապետության Նախագահը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.