23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ապրիլին տեղի ունեցած «Ազգ-բանակ 2017» համաժողովին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ներկայացրեցնախարարության «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերը։ Ծրագրերը սկսեցին գործել 2017 թվականի ձմեռային զորակոչի մեկնարկի հետ՝ նոյեմբերին։ Մի քանի ամիս քննարկված ծրագրերը, սակայն, մեկնարկել են օրենսդրական որոշ բացերով։
Վիգեն Սարգսյանի ներկայացրած «Ես եմ» ծրագրի համաձայն՝ ծառայության ավարտին զինծառայողի հաշվին բնակարան գնելու, մինի ֆերմա կառուցելու կամ ուսումը փոխհատուցելու նպատակով «փոխանցվելու է շուրջ 5 մլն ՀՀ դրամ»։ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 4-րդ կետն ամրագրում է, որ այս դեպքում «պատվովճարի չափը, տրման կարգը և պատվովճարի տնօրինման ուղղությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»: Թեև, ՊՆ-ի ներկայացրած ծրագիրն արդեն փաստացի ուժի մեջ է, խոստացված 5 մլն դրամ պատվովճարի սահմանման վերաբերյալ ՀՀ Կառավարության որոշում գոյություն չունի՝ սահմանված չեն ո´չ չափը, ո´չ էլ տնօրինման ուղղությունները:
Այսինքն, ծառայության համար 5 մլն պատվովճարը, որի մասին հայտարարում են պաշտոնյաները, պատմում են ԶԼՄ-ները և Պաշտպանության նախարարության պատրաստած տեսահոլովակները այս պահին որևէ փաստաթղթով ամրագրված չէ։ Մեզ հետ հեռախոսազրույցում ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հաստատեց, որ կառավարության՝ 5 մլն պատվովճար սահմանող որոշումը դեռ չկա և որ այն «կլինի մեկ-երկու ամսվա ընթացքում»։
Թերևս սա կարող էր խնդիր չլինել, եթե այժմ ընթացող զորակոչով զինակոչիկներից չպահանջեին «Ես եմ» ծրագրին մասնակցության մասով կողմնորոշվել նախքան դեկտեմբերի 29-ը (փաստացի զինկոմիսարիատները պահանջում են կողմնորոշվել առ դեկտեմբերի 27-ը):
Այսինքն, զինակոչիկները պետք է այժմ կողմնորոշվեն, թե արդյո՞ք պատրաստ են ծառայել 3 տարի՝ ակնկալելով վերջում ստանալ պատվովճար, որի չափն ու տնօրինման ուղղությունները դեռևս սահմանված չեն (և պետք է հիմնվել միմիայն Վիգեն Սարգսյանի բանավոր խոստման վրա):
Հավելենք, որ Արծրուն Հովհաննիսյանը հերքում է մտավախությունը, թե ծրագիրն այս զորակոչին արդեն ընտրած զինակոչիկները, պայմանավորված օրենսդրական այս բացով, կարող են խնդիր ունենալ՝ հղում անելով նախարար Վիգեն Սարգսյանի համապատասխան հայտարարությանը, որը, փաստացի, այս պահին միակ հիմքն է «Ես եմ» ծրագրով խոստացված պատվովճարի հատկացման համար։
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կոչ է արել ադրբեջանական սփյուռքի կազմակերպություններին առավել սերտացնել կապերը հայրենիքի հետ, առավել ակտիվ լինել հայրենիքի խնդիրների հարցում, միավորվել, ամուր կամք դրսեւորել ղարաբաղյան խնդրի հարցում Ադրբեջանի դիրքորոշումների սպասարկման համար: Այլ կերպ ասած՝ Ալիեւը ադրբեջանական «սփյուռքի» մոբիլիզացիա է հայտարարում, ինչը մի կողմից լինելով Հայաստանի, նաեւ հայկական սփյուռքի համար մարտահրավեր, մյուս կողմից նաեւ վկայում է որոշակի նոր իրողությունների մասին, որոնք կարող են դիտվել որոշակիորեն դրական երանգների մեջ:
Ինչի մասին է խոսքը: Լավ է, եթե Ալիեւը դիմում է ոչ թե, այսպես ասած, ադրբեջանական բանակին, այլ ադրբեջանական սփյուռքին: Դա նշանակում է, որ նա ինչ-ինչ պատճառներով սկսել է ավելի ու ավելի քիչ տեսնել բանակով հարց լուծելու հնարավորություն: Հետեւաբար, այս տեսանկյունից, իհարկե, հնարավոր է նրա հայտարարություններում նշմարել դրական տոներ, գուցե Ալիեւի համար էլ ակամա: Մյուս կողմից՝ սա, իհարկե, նոր մարտահրավեր է Հայաստանի եւ հայության համար: Ընդ որում՝ մարտահրավեր ոչ այն իմաստով, որ ադրբեջանցիները կսկսեն ակտիվորեն հակահայկական քարոզչություն վարել՝ օգտագործելով նաեւ նավթադոլարները, այլ պարզապես կարող են հայությանը ներքաշել ծուղակը: Ինչի մասին է խոսքն այս դեպքում:
Պարզունակացնելով խնդիրը՝ բերենք մի փոքր օրինակ. ադրբեջանցիները մեզ պարզապես կարող են սկսել աշխարհով մեկ ասել, օրինակ, «ավանակ», իսկ մենք էլ ի պատասխան կսկսենք նրանց ասել՝ «ավանակը դուք եք»: Կստացվի անիմաստ մի մրցավազք, որում պարզապես հնարավոր չէ, ինչպես ռուսները կասեին, перекричать, ավելի բարձր գոռալ եւ խլացնել նրանց: Մինչդեռ դա կարող է լինել հայկական սփյուռքի ներուժը մսխելու եւ անիմաստ այդ մրցավազքի վրա վատնելու լավագույն մարտավարությունը, որ կկիրառի Ադրբեջանը:
Վերջին հաշվով, ակնհայտ է, որ հայկական սփյուռքը թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական իմաստով որպես ցանցային կամ ինստիտուցիոնալ համակարգ շատ ավելի կայացած եւ կազմակերպված է, նույնիսկ ներհայկական կազմակերպությունների միջեւ շահերի բախման պարագայում: Հայկական սփյուռքը ունի տարբեր ազդեցիկ երկրների ազդեցիկ քաղաքական շրջանակների հետ հարաբերությունների հարուստ փորձ, մշակույթ, ավանդույթներ: Այդ ամենը լրջագույն քաղաքական ռեսուրս է, որ պահանջում է հայեցակարգային, խորքային օգտագործում: Այդ ռեսուրսը պարզունակ բղավելու վրա վատնելը կլինի պարզապես կարեւոր ներուժի ռազմավարական վատնում: Ադրբեջանի նախագահը գործնականում անում է հենց այդ կոչը՝ հասնել նրան, որ ի պատասխան՝ ռազմավարական վատնման ռեժիմի մեջ հայտնվի հայկական սփյուռքը: Ըստ այդմ՝ այստեղ է թերեւս գլխավոր մարտահրավերը, որը պետք է չեզոքացնել կամ որից պետք է խուսափել:
Միեւնույն ժամանակ, Ադրբեջանի նախագահի այդ կոչի ֆոնին, ըստ էության, հայելային արտացոլումով առավել սրվում է հարցը, թե որքանով է արդյունավետ օգտագործվում հայկական սփյուռքի ահռելի ներուժը Հայաստանի պետական խնդիրները միջազգային ասպարեզում սպասարկելու հարցում: Այդ տեսանկյունից, անցնող 2017 թվականին տեղի ունեցավ Հայաստան-Սփյուռք վեցերորդ համաժողովը, որի գրեթե ընթացքին զուգահեռ Սերժ Սարգսյանը ՄԱԿ ամբիոնից հայտարարեց, որ ղարաբաղյան խնդրում ինքն արտահայտում է ոչ միայն Հայաստանի, այլեւ ամբողջ հայության դիրքորոշումն ու մեսիջը, որ հղում է Հայաստան-Սփյուռք համաժողովը:
Դա գործնականում աննախադեպ հայտ էր ղարաբաղյան խնդրում եւ հայկական պետականության կենսագրությունում ընդհանրապես, երբ Հայաստանն ու հայկական սփյուռքը ներկայացվում են պետական մեկ միասնական դիրքորոշման համատեքստում: Սակայն ի՞նչ կոնկրետ նախաձեռնություններ եւ հայեցակարգ է հաջորդել, հաջորդում դրան, առայժմ պարզ չէ: Մինչդեռ Ալիեւի կոչը այդ խնդիրը Հայաստանի ու հայության համար դարձնում է հրատապ»:
«Ժամանակ»
Այս երրորդ անգամ էր, որ Հիսուսը երևաց աշակերտներին՝ մեռելներից հարություն առնելուց հետո։
Երբ նրանք կերան, Հիսուսը Սիմոն Պետրոսին ասաց.
-Սիմո՛ն, Հովնանի՛ որդի, սիրո՞ւմ ես ինձ սրանցից ավելի։
-Այո՛, Տե՛ր,- պատասխանեց նա,- դու գիտես, որ սիրում եմ քեզ։
-Արածեցրո՛ւ իմ գառներին,- ասաց Հիսուսը նրան։
Նա դարձյալ հարցրեց.
-Սիմո՛ն, Հովնանի որդի, սիրո՞ւմ ես ինձ։
-Այո՛, Տե՛ր,- պատասխանեց նա,- դու գիտես, որ սիրում եմ քեզ։
-Արածեցրո՛ւ իմ ոչխարներին,- ասաց Հիսուսը նրան։
Երրորդ անգամ նրան հարցրեց.
-Սիմո՛ն, Հովնանի՛ որդի, սիրո՞ւմ ես ինձ։
Պետրոսը տխրեց, որ նա երեք անգամ հարցրեց իրեն, թե՝ «Սիրո՞ւմ ես ինձ»։ Եվ ասաց նրան.
-Տե՛ր, դու ամեն ինչ գիտես և գիտես, որ սիրում եմ քեզ։
Հիսուսը նրան ասաց.
-Արածեցրո՛ւ իմ ոչխարներին։
Եվ ավելացրեց.
-Լա՛վ իմացիր, երբ դու երիտասարդ էիր, ինքդ էիր կապում գոտիդ և գնում, ուր որ ուզում էիր։ Բայց երբ ծերանաս, ձեռքերդ պիտի վեր բարձրացնես, և ուրիշները պիտի կապեն գոտիդ ու քեզ տանեն այնտեղ, ուր դու չես ուզում գնալ։
Հիսուսն այս ասաց՝ ցույց տալու համար, թե Պետրոսն ինչպիսի մահով պիտի
փառավորի Աստծուն։ Ապա Հիսուսն ասաց նրան.
-Հետևի՛ր ինձ։
Պետրոսը հետ դարձավ և տեսավ, որ այն աշակերտը, ում Հիսուսը սիրում էր, հետևում է իրեն. նա, որ ընթրիքի ժամանակ Հիսուսի կողմը դառնալով՝ հարցրել էր. «Տե՛ր, ո՞վ է, որ մատնելու է քեզ»։ Պետրոսը, տեսնելով նրան, հարցրեց Հիսուսին.
-Տե՛ր, իսկ սա ի՞նչ պիտի լինի։
Հիսուսը պատասխանեց.
-Եթե ես ուզում եմ, որ սա ապրի, մինչև որ ես գամ, քեզ ի՞նչ փույթ. դու հետևի՛ր ինձ։
(Հովհաննեսի ավետարան 21:15-22)
Հետևյալ պատվերն եմ տալիս քեզ Աստծու և Հիսուս Քրիստոսի առաջ, որ դատելու է ողջերին և մեռածներին՝ իր հայտնության օրը, երբ գա իր թագավորությամբ.
— Քարոզի՛ր Աստծու խոսքը և այն հայտարարի՛ր ամեն առիթով՝ առանց մտածելու պատեհության կամ անպատեհության մասին, ուղղի՛ր սխալները, սաստի՛ր կամ հորդորի՛ր՝ մեծ համբերատարությամբ ուսուցանելով, որովհետև կգա ժամանակ, երբ մարդիկ ականջ չեն դնի առողջ վարդապետությանը, այլ իրենց սեփական ցանկություններին համապատասխանող և իրենց հաճոյացնող բաների մասին խոսող ուսուցիչներ կփնտրեն: Նրանք չեն ուզենա ճշմարտությունը լսել և կկորչեն՝ ականջ դնելով առասպելներին: Բայց դու արթո՛ւն եղիր միշտ, համբերի՛ր նեղություններին, ավետարանչի քո գործն արա և քո ծառայությունը հասցրու իր ավարտին:
Գալով ինձ՝ ես արդեն իմ կյանքն իբրև զոհ նվիրել եմ Աստծուն, և այս աշխարհից իմ մեկնումի ժամանակն էլ մոտեցել է: Բարի պատերազմ մղեցի, ավարտեցի կյանքիս ընթացքը, պահեցի հավատը: Այսուհետև ինձ մնում է միայն սպասել արդարության պսակին, որ Տերը՝ արդար Դատավորը, իբրև հատուցում, ինձ կտա դատաստանի օրը: Եվ կտա ոչ միայն ինձ, այլ նաև բոլոր նրանց, ովքեր սիրով սպասում են Տիրոջ հայտնվելուն:
(Պողոս առաքյալի երկրորդ նամակը Տիմոթեոսին 4:1-8)
Ռուբեն աբեղա Զարգարյան
ՌԴ ռազմակայանը ՀՀ-ում ռուսական գաղութատիրության երկու հիմնական համակարգաստեղծ բաղադրիչներից մեկն է. մյուսը ռուսահպատակ գործակալական վերնախավն է: Այս մասին իր հոդվածաշարի 6-րդ մասում նշել է «Սասնա ծռերի» մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանը:
Նա, մասնավորապես գրել է.
«Եթե անդրադառնանք ՀՀ և ՌԴ միջև ՀՀ տարածքում ՌԴ ռազմակայանի մասին 1995թ. մարտի 16-ի (ուժի մեջ է մտել 1997թ. նոյեմբերի 11-ին) պայմանագրի (այսուհետև՝ Պայմանագիր) նպատակին, որը սահմանված է Պայմանագրի 3-րդ հոդվածի 2-րդ պարբերությամբ, ապա կտեսնենք, որ ըստ Պայմանագրի՝ «Ռուսաստանյան ռազմակայանը ՀՀ տարածքում գտնվելու ժամանակահատվածում, բացի ՌԴ շահերը պաշտպանելու գործառույթից, ՀՀ Զինված ուժերի հետ միասին ապահովում է ՀՀ անվտանգությունը»:
Առաջին հայացքից բնական, տրամաբանական և նույնիսկ վստահություն ներշնչող այս ձևակերպումն իրականում գաղութացման բանալի է:
Պատճառն այն է, որ Ռուսաստանի և Հայաստանի ռազմավարական շահերը չեն համընկնում: Ռուսաստանը մեր տարածաշրջանում իր շահերը կարող է իրացնել միայն մեր շահերի հաշվին: Իսկ եթե նա ռազմական անվտանգության նկատմամբ խիստ կարիքավոր ու զգայուն Հայաստանում ունի ռազմակայանի նման արդյունավետ ուժային բաղադրիչ, ապա ծրագրային և հետևողական լինելու պարագայում կարող է դրա վրա հենվելով և այն գործադրելով՝ Հայաստանը գործիք դարձնել իր համար և մինչև նրա վերջնական սպառումն այն օգտագործել իր շահերն ապասարկելու նպատակով:
Ռազմակայանի վրա է հիմնվում և նրա շուրջն է կառուցվում Հայկական բանակի և, առհասարակ՝ մեր պաշտպանական-անվտանգային համակարգի, նկատմամբ ՌԴ-ի ռազմավարական կառավարում հաստատելու, որով՝ դրանց ռազմավարական զարգացման, հզորացման և մեր անվտանգության իրական կարիքների մակարդակին հասնելու հեռանկարից մեզ զրկելու (այդ թվում՝ տեխնիկատեղեկութային և կադրային մասնագիտական կախյալությունը պահպանելու ու խորացնելու միջոցով) և Հայաստանը (Արցախը ներառյալ) վերջնականորեն գաղութ-կայազորի վերածելու Ռուսաստանի աշխարհաքաղաքական ծրագրի ռազմաքաղաքական ուղղությունը:
Ռազմակայանի առկայության շնորհիվ է, մասնավորապես, Ռուսաստանին հաջողվել փաստացի յուրացնել մեր ՀՕՊ-ը և վերահսկողության տակ առնել Թուրքիայի և Նախիջևանի ուղղությամբ տեղակայված զորամիավորումները:
Ռազմակայանի առկայությունն է, որ «իմաստավոր» ու «առարկայական» է դարձնում ռուս-թուրքական երկընտրանքի դավադիր ու կեղծ ձևաչափը, դրա մեջ ռուսական սվինի ընտրությունը, ինչպես նաև մեր անվտանգային ինքնուրույնությունն էապես սահմանափակող և, ռուս-թուրքական երկընտրանքից զատ, մեզ համար գոյութենական հավելյալ մարտահրավերներ ստեղծող՝ Ռուսաստանի հետ երկկողմ և նրա առանցքով ստեղծված բազմակողմ (ԱՊՀ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ) ձևաչափերում Հայաստանի բռնի ու կախյալ մասնակցությունը:
Ասվածից հետևում է, որ ՀՀ-ում ՌԴ ռազմակայանի, որպես ռուս-թուրքական ցեղասպան երկընտրանքը գետնի վրա առարկայացնող գործոնի, որպես ռուսական գաղութատիրության երկու համակարգաստեղծ բաղադրիչներից մեկի, առկայությունը և գործունեությունը և դրա միջոցով իրականացվող ռուսական քաղաքականությունը մեզ զրկում են մեր անվտանգային կարիքներին համապատասխանող ինքնուրույն պաշտպանական-անվտանգային համակարգ ունենալու, այդու՝ ինքնիշխան ազգային պետություն ստեղծելու, Հայրենիքին վերատիրանալու և հայության ու Հայաստանի առաքելությունը վերաստանձնելու, ասել է թե՝ ապագա ունենալու հեռանկարից:
Ուստի Ռազմակայանը պետք է դուրս բերվի:
Այդ գործընթացը կարող է իրականացվել երկու տարբերակով՝ փուլային ու մաս-մաս և միանգամից ու ամբողջությամբ:
Փուլային ու մաս-մաս տարբերակի պարագայում, որն ավելի նախընտրելի է, քանի որ կողմերին հնարավորություն է տալիս պլանաչափ կերպով լրացնելու իրենց պաշտպանական-անվտանգային համակարգերի բացերը, որոնք օբյեկտիվորեն կառաջանան ռազմակայանը դուրս բերելու պարագայում:
Հայաստանի կողմից այդ տարբերակով Ռազմակայանը դուրս բերելու առաջարկությունը պարտադիր կերպով առնվազն պետք է պարունակի հետևյալ պահանջները.
1)Ռուսական կողմն անհապաղ կերպով դուրս է բերում Ռազմակայանի երեք տարրերից (ցամաքային, հետախուզական և ՀՕՊ ու ավիացիա) երկուսը՝ ցամաքային և հետախուզական ստորաբաժանումները՝ թողնելով միայն ՀՕՊ-ը և ավիացիան:
2)Պայմանագրի գործողության ժամկետը (Պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին թիվ 5 արձանագրության համաձայն՝ մինչև 2046թ., հնգամյա ժամանակահատվածներով հետագա երկարաձգումների հնարավորությամբ) վերանայվում է: Այն չի կարող նախկին ժամկետից (2022թ.) ավելի երկար լինել, ընդ որում՝ չի կարող ունենալ երկարաձգման հնարավորություն:
3)ՀՀ-ում ՌԴ Ռազմակայանի գտնվելու արտոնյալ (անհատույց տեղակայում և երկկողմ պահպանման ծախսեր) ֆինանսական պայմանները վերանայվում են: ՌԴ-ն պետք է վճարի միջազգային չափանիշներին համապատասխան:
4)Վերաձևարկվում և վերահաշվարկվում են Ռազմակայանի գտնվելու հետ կապված փոխադարձ ֆինանսական պարտավորությունները՝ հաշվի առնելով կողմերի՝ դրանց հետ կապված գործողությունների փաստացի կատարման և կատարածի իրական արժողության հանգամանքները:
Միևնույն ժամանակ՝ հարկավոր է պատրաստ լինել ցանկացած զարգացման և, եթե ռուսական կողմը մերժի այս առաջարկությունը, նրանից պահանջել անհապաղ դուրս բերել Ռազմակայանն ամբողջությամբ և ապահովել այդ պահանջի կատարումը:
Համաձայն Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից ստացված տեղեկատվության՝ Վերին Լարս անցակետի հատվածում կուտակված ՀՀ քաղաքացիների համար ՌԴ ԱԻՆ-ի կողմից տեղադրվել են վրաններ, դաշտային խոհանոց՝ քաղաքացիներին տաք սնունդ և անհրաժեշտ այլ օգնություն ցուցաբերելու համար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Անցակետում է գտնվում նաև Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչը: Վրաստանում՝ Կազբեգի անցակետի հատվածում, ձնամաքրման աշխատանքները դեռ շարունակվում են։ Ըստ նախնական տեղեկատվության՝ առկա է ձնահոսքի վտանգ, ուստի կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,– հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ վերջին տվյալներով, ՌԴ ԱԻՆ Հարավային Օսեթիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն, ռուսական կողմում կա կուտակված 282 տրանսպորտային միջոց, որից 247 բեռնատար, 32–ը մարդատար ավտոմեքենա և 3 ավտոբուս:
Bloomberg-ը «Հոռետեսության գիդը» հրապարակում է ամեն տարի` ներկայացնելով ամենատհաճ իրադարձությունները, որոնք կարող են իրականանալ մոտ ապագայում: Այս անգամ հաշվարկը 10 տարվա համար է: Եթե հակիրճ` Թրամփը կվերընտրվի, ֆեյքերը կոչնչացնեն ֆեյսբուքը, Ճապոնիան միջուկային զենք կստանա, Եվրոպայում թոշակառուները կհաղթեն երիտասարդներին, Պուտինն էլ կհեռանա նախագահի պաշտոնից:
Դոնալդ Թրամփի երկրորդ ժամկետը։
Սպիտակ տան հարկային ռեֆորմը կհանգեցնի բուռն տնտեսական աճի, հետաքննությունը`ընտրություններին ռդ միջամտության գործով, արդյունք չի տա: Թրամփը չնչին տարբերությամն կվերընտրվի երկրորդ ժամկետում և կկատարի բժկական ապահովագրության համակարգը հետաձգելու խոստումը, բայց այլընտրանք չի կարողանա առաջարկել: Կսկսվի ճգնաժամ, իսկ 2024-ի նոր ընտրություններում կհաղթի Ջիմմի Քիմմելը: Եվս 4 տարի անց Հանրապետականներն ու Դեմոկրատները վերջնականապես կլուծարվեն, ընտրություններին կմասնակցի չորս թեկնածու, և նրանցից ոչ ոք չի ստանա հաղթանակի համար անհրաժեշտ քանակի ձայներ: Սպասվում է խոշոր քաղաքական ճգնաժամ:
Ֆեյսբուքը կպարտվի ֆեյքերի դեմ պայքարում։
Շատ երկրներ կհետևեն ՌԴ օրինակին և կստեղծեն թրոլ անելու սեփական գործարաններ: Թվիթերի թրաֆիքի կեսը կլինեն բոտերը, ֆեյք նորություններ տարածող էջերը: Խոշոր հաքերային հարձակումից հետո ձայնային օգնականները օգտատերերին խորհուրդ են տալու քվեարկել Թրամփի օգտին: Մարդիկ չեն կարողանա տարբերել ճիշտը ստից, թվիթերն ու ֆեյսբուքը կդադարեն գոյություն ունենալ այսօրվա տեսքով: Թրամփի թագադրման ֆեյք վիդեոյի պատճառով ռուսաստանցիների կեսը մինչև 2028-ը վստահ կլինի, թե նա ցմահ նախագահ է դարձել:
Բիթքոյնը կփոխարինի բանկերին։
Բիթքոյնի արժեքը 2018-ին կդառնա 40 հազար դոլար: 2021-ին 100 հազար դոլարի կհասնի, բիթքոյնի կանցնեն Հունաստանը և աֆրիկյան որոշ երկրներ: Բանկային համակարգը 2028-ին այժմյան տեսքով գոյություն չի ունենա, իսկ խոշորագույն օնլայն սերվերները կանցնեն բիթքոյնի, որի արժեքը կգերազանցի միլիոն դոլարը:
Կիմ Չեն Ինը կմահանա։
Հյուսիսային Կորեան կարձակի հրթիռ, որն օվկիանոս կընկնի ԱՄՆ արևելյան ափից 20 կմ հեռավորության վրա: Ճգնաժամը չխորացնելու համար Թրամփը կորոշի չպատասխանել: 2019-ին Կիմ Չեն Ինը կմահանա սրտի կաթվածից, իսկ նոր կառավարությունը կորոշի հրաժարվել միջուկային ծրագրից: Չինաստանը կամրապնդի բարեկամությունը ԱՄՆ հետ և Թրամփի թողտվությամբ կվերադարձնի Թայվանը: Այդ ֆոնի վրա Ճապոնիան կսկսի աշխատել միջուկային զենքի վրա և մինչև 2028-ը կդառնա միջուկային գերտերություն:
Սոցիալիստները Մեծ Բրիտանիայում կզավթեն իշխանությունը։
Թերեզա Մեյը բրեքզիթը կձախողի ու հրաժեշտ կտա վարչապետի աթոռին: Նրան կփոխարինի լեյբորիստների առաջնորդ Ջերեմի Կորբինը: Կրթությունը կդառնա անվճար, Կորբինի ռեֆորմները կդառնան չափազանց պոպուլյար, բայց` շատ ծախսատար:
Թոշակառուները կփլուզեն Եվրոպան։
Եվրոպան ծերանում է, իսկ տարեցների սերունդը քվեարկում է պահպանողական կուսակցությունների օգտին, որոնք շրջանները փոքրացնելու կողմնակից են: Բելգիան կբաժանվի երեք մասի, Կատալոնիան ու Շոտլանդիան անկախություն ձեռք կբերեն: Ֆրանսիայում ևս, ինչպես Մեծ Բրիտանիայում, իշխանության կգան սոցիալիստները: Եվրոպացի երիտասարդների 50 տոկոսը անգործ կլինի:
Չինաստանը կծավալի խոշոր առեվտրային պատերազմ
Կլիմայի փոփոխության հետևանքով Չինաստանի գետերը կսկսեն ցամաքել: Չինաստանն առևտրային սանկցիաներ կկիրառի այն երկրների դեմ, որոնք, Պեկինի կարծիքով, մեծ վնաս են հասցրել շրջակա միջավայրին, (նաև ԱՄՆ և ՌԴ-ն):
Էլեկտրամեքենաների շնորհիվ կթոթափենք կախվածությունը նավթից
Էլեկտրամեքենաների մարտկոցները 2018-ին կդառնան չափազանց արդյունավետ, էլեկտրամոբիլները` պոպուլյար, ինչի հետևանքով նավթի արդյունահանումը կկրճատվի: ԱՄՆ և Ճապոնիայի տնտեսությունները 2021-ին ցնցման մեջ կընկնեն` սովորական մեքենաների պահանջարկի կտրուկ անկման պատճառով: ՌԴ նավթային գործարաններում ցույցեր կսկսվեն, Պուտինը կհեռանա նախագահի պաշտոնից` իր փոխարեն թողնելով ԿԲ ղեկավար Էլվիրա Նաբիուլլինիային: Պուտինը 2028-ին ամբողջությամբ կանհետանա հասարակական կյանքից, իսկ Նաբիուլլինան երկիրը դժվարությամբ կփրկի փլուզումից:
2017 թ. մայիսի 7-ին լրատվամիջոցներով տեղեկություն հրապարակվեց, որ հանցաշխարհի հետ սերտ հարաբերություններ ունենալու պատճառով պաշտոնակ արված Կոտայքի մարզային վարչության պետ Սերոբ Հարությունյանը նշանակվել է «Նուբարաշեն» ՔԿՀ պետ: Վերջինս ՀՀ ոստիկանապետի հրամանով, ի թիվս ոստիկանության այլ պաշտոնյաների, պաշտոնանկ էր արվել 2016 թ. փետրվարին: Համաձայն լրատվամիջոցներով շրջանառվող տեղեկությունների՝ վերոնշյալ պաշտոնյաները պարբերաբար մասնակցել են հանցաշխարհի ներկայացուցիչների կազմակերպած խնջույքներին:
Տևական զգուշացումներից հետո ոստիկանապետը որոշել է աշխատանքից ազատել նրանց: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնը ևս ենթադրում է առնչություն հանցավոր աշխարհի ներկայացուցիչների հետ՝ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը գտնում է, որ որևէ հիմնավորում չի կարող լինել քրեական աշխարհի հետ կապերի հիմքով պաշտոնից ազատված ոստիկանապետին քրեական աշխարհի հետ ուղղակի կապ ունեցող հաստատության պետի պաշտոնում նշանակելու համար: 2017 թ. նոյեմբերի 28-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել է ՀՀ արդարադատության նախարար Դ. Հարությունյանին՝ Սերոբ Հարությունյանին «Նուբարաշեն» ՔԿՀ պետի պաշտոնից ազատելու և հանցավոր աշխարհի հետ կապեր ունեցող անձանց ՔԿՀ պետի պաշտոնում նշանակվելն ու պաշտոնավարելը բացառելու հնարավորություն ընձեռող իրավական ակտ մշակելու հարցով:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Ս. Քրմոյանը 2017 թ. դեկտեմբերի 19-ի պատասխանում հայտնում է, որ օրենքով սահմանված են քրեակատարողական ծառայությունից ազատելու հիմքերը, և Սերոբ Հարությունյանը բավարարել է «գլխավոր խմբի պաշտոն զբաղեցնելու համար քրեակատարողական ծառայողին ներկայացվող պահանջներին»: Ըստ արդարադատության փոխնախարարի՝ «մամուլում հրապարակված տեղեկատվությունը հիմք չի կարող հանդիսանալ անձին ծառայությունից ազատելու համար»:
Sputnik: Սանկտ Պետերբուրգում երեխաներ տեղափոխող ավտոբուսի վարորդի վրա հարձակումից հետո քրեական գործ է հարուցվել։
Սանկտ Պետերբուրգում ավտոմոբիլիստը դանակով վնասել է դպրոցականներին տեղափոխող ավտոբուսի վարորդին, հարուցվել է քրեական գործ, հայտնում է Ռուսաստանի Քննչական կամիտեի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ Պետերբուրգի և Լենինգրադի շրջանի ՆԳՆ ԳՎ ներկայացուցիչը ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ ոստիկանությունը փորձում է գտնել Պետերբուրգում ավտոբուսի վարորդին դանակահարած ավտոմեքենայի վարորդին։ Տեղական ԶԼՄ–ների տվյալներով` Օկտյաբրսկի առափնյա փողոցում տղամարդը դանակով հարձակվել է երեխաներ տեղափոխող ավտոբուսի վարորդի վրա, երեխաների աչքի առաջ։ Միջադեպից հետո երեխաներին տեղափոխել են Նևսկի շրջանի ադմինիստրացիա։
«Քրեական գործ է հարուցվել հանցագործություն, մահափորձ հատկանիշներով», – գրված է հաղորդագրության մեջ։
Քննության տվյալներով` երկուշաբթի երեկոյան ճանապարհային կոնֆլիկտի ընթացքում Ադրբեջանում ծնված 44-ամյա Ալիզադե Մուսթաֆաևը, անհայտ կնոջ հետ հարձակվել է դպրոցականներին, նրանց ծնողներին և ուսուցիչներին Լենինգրադի շրջանի Կիրովսկ քաղաք տեղափոխող ավտոբուսի վարորդի վրա։
Մուսթաֆաևը տուժածին դանակով բազմաթիվ վնասվածքներ է հասցրել, իսկ նրա ուղեկցորդուհին մի քանի անգամ հարվածել է նրան անհայտ առարկայով։ Հայտնում են, որ հարձակում իրականացրած անձինք լքել են դեպքի վայրը Range Rover–ով, իսկ տուժածը ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել, նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Այժմ անհրաժեշտ քննչական գործողություններ են իրականացվում կատարվածի բոլոր հանգամանքները և Մուսթաֆաևի ու նրա հանցակցի գտնվելու վայրը պարզելու համար, ավելացրել են ՔԿ–ում։
Arenanews.am կայքը շարունակում է բլից-հարցազրույցների շարքն՝ այս անգամ հարցախույզ անելով դերասանուհի Անժելա Սարգսյանին:
-Անժելա, սկսեցինք,
Վերջին անգամ ի՞նչ ուտեստ եք պատրաստել:
Կոլոլակով սուպ:
-Ռետին տանք Ձեր կյանքի ո՞ր հատվածը ջնջեք:
Ռետին չեմ սիրում փոքր ժամանակվանից, գրիչի հետքերը չի մաքրում:
—Հարսանիքներին տարոսիկ վերցնելու հույսին մնում են նրանք, ովքեր..
Ովքեր վստահ են, որ հույսը վերջում է մեռնում:
-Ո՞ր տիպի տղամարդկանց կվերացնեիք, եթե լինեիք հրաշագործ:
Տղամարդկանց պետք չի վերացնել, հատկապես որ վերացող տեսակ են:
-Երեխաներին արագիլից բացի է՞լ ով է բերում:
Կաղամբը կամ գետը:
-Ի՞նչ է կորցրել Հայաստանը Ձեր Ամերիկա գնալով:
Յուրաքանչյուր հայ, երբ լքում է Հայաստանը, մի նոր վերք է բացում նրա սրտում:
-Քիթը ինչի՞ մեջ չի կարելի մցնել, բացի ուրիշի սպիտակեղենից:
Ուրիշի գրպանի:
— Ձեր կյանքի ամենամեծ փոփոխությունը:
Աղջկաս լույս աշխարհ գալը:
-Աղքատ տղամարդուն քանի՞ օր կհանդուրժեք Ձեր կողքին:
Հարց է՝ հոգով աղքատ, թե՞ գրպանով:
-Ձեզ կարող են հասկանալ նրանք, ովքեր…
Ովքեր հումորի զգացում և ինտելեկտ ունեն:
-Գիտեք, որ գեղեցիկ եք, բա ի՞նչ ասենք, որ Ձեզ համար նորություն լինի:
Այս աշխարհն այնքան հին է, որ նոր բան ասելը հաստատ ինչ-որ մեկի ասածի կրկնությունն է:
—Նրանք ովքեր կհամարձակվեն հարցնել, թե ով է Ձեր երեխայի հայրը, կլսեն…
Ամուսինս:
—Ձեր անձնական կյանքին քանի՞ մետր կարելի է մոտենալ:
Բացարձակ չի կարելի մոտենալ.. այսպիսի գրառում կա՝ осторожно злая собака:
—Ձեր դուստրը մայրիկին բնավորության ո՞ր գծերով պետք է նման լինի:
Բարությամբ, աշխատասիրությամբ, ազնվությամբ, նպատակասլացությամբ:
—Դուք պատրաստ եք պատշգամբից նետել նրան, ով…
Կփորձի երեխայիս վնասել:
—Որո՞նք են Ձեր սիրելի ծաղիկները:
Երիցուկները:
—Անգլերեն արտահայտություն, որն ամենից հաճախ եք օգտագործում:
Take it easy
-Դեռահասներին ի՞նչ կասեք:
Որ դեռ հասունանալու տեղ ունեն:
—Եթե 2018-ի Ձմեռ պապը լիներ Թրամփն ի՞նչ նվերներ կբերեր Ձեր կարծիքով:
Ինչ ուզում է լինի, միայն ոչ պատերազմ:
—Ու՞մ հետ արժի գնալ գինի խմելու:
Ով լավ զրուցակից է ու գինու սիրահար:
-Ի՞նչ է նշանակում լինել հայեցի:
Ազգային արժեքները կրող և պահպանող:
-Դրամատիկականին բարևներ ուղարկում ե՞ք Հոլիվուդից:
Կոլեգաներիս ու ընկերներիս հետ հաճախ եմ շփվում:
-Եվ վերջում՝ Ձեզ կարող են մոռանալ միայն նրանք, ովքեր…
Կարևորը Աստված ինձ չմոռանա:
Թուրքիան տեղ չունի ԵՄ-ում
Ավստրիայի դաշնային կանցլեր Սեբաստիան Կուրցը քննադատել է Թուրքիայի իշխանությունների՝ վերջին տարիներին վարած քաղաքականությունն ու հայտարարել, որ Թուրքիան տեղ չունի Եվրամիության կազմում: Ավստրիայի կանցլերը նշել է, որ Թուրքիայում տեղի ունեցող անօրենություններն ու մարդու իրավունքների խախտումներն իր համար անընդունելի են և որ նա չի պատրաստվում պասիվ դիտողի դերում մնալ: «Հատկապես վերջին տարիներին այդ երկրի վարած քաղաքականությունից ելնելով կարծում եմ, որ Թուրքիան տեղ չունի ԵՄ-ում: Թուրքիայի հետ հարաբերությունների խզումը ԵՄ-ի կողմից ճիշտ ու արդար կլինի», – ասել է Կուրցը՝ շեշտելով, որ թեև ԵՄ շատ երկրներ այժմ պատրաստ չեն դրան, սակայն նա չի կորցնում հույսն այդ առումով: Ավելի վաղ Կուրցը հայտարարել էր, որ երկիրը դեմ է ԵՄ-ի և Թուրքիայի միջև մաքսային միության պայմանագրի ընդլայնմանը, և այդ հարցում լիովին աջակցում է Գերմանիային:
Այն, որ Թուրքիայում ապօրինությունների ու մարդու իրավունքների խախտումների պակաս վերջին տարիներին չի զգացվել՝ ակնհայտ է: Վերջին մի քանի օրերին սկանդալային տեղեկություններ են սկսել ի հայտ գալ՝ Թուրքիայի կողմից վարվող քաղաքականության վերաբերյալ և դրանց մասին բարձրաձայնելու ու տարածելու հարցում դերակատարություն ունեն նաև հայազգի գործիչները:
Գարո Փայլանը՝ վտանգների մասին է բարձրաձայնում
Թուրքիայում ներկա մթնոլորտը Թալեաթի ու Էնվերի ստեղծած մթնոլորտի նման է, թուրքական Gazeteduvar կայքի հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության հայ պատգամավոր Գարո Փայլանը՝ անդրադառնալով է Թուրքիայի ներկայիս վիճակի և զուգահեռներ տանելով 1915–ի Հայոց ցեղասպանության միջև։ Փայլանը նշել է նաև, որ իրեն զգում է ինչպես 1915 թվականին. «Թուրքիայում ներկա մթնոլորտը Թալեաթի ու Էնվերի ստեղծած մթնոլորտի նման է։ Այն ժամանակներին էլ հայ ժողովրդի, հայ պատգամավորների ժողովրդավարական պահանջները նույնն էին ինչ այսօր քրդական կուսակցության պահանջները։ HDP–ի պատգամավորների ու այն ժամանակվա հայ պատգամավորների ելույթների տեքստերը կողք–կողքի դնելուց տպավորություն է ստեղծվում, թե դրանք կրկնօրինակ են», – ասել է նա:
Փայլանն այնուհետև սենսացիոն հայտարարությամբ է հանդես եկել: Թուրքական գաղտնի խմբեր մահափորձեր են ծրագրում արտաքսման մեջ գտնվող թուրք այլախոհների, կրոնական փոքրամասնությունների առաջնորդների, կառավարության քննադատների դեմ՝ քաոս ու անկայունություն սերմանելու համար, ասել է Գարո Փայլանը։ Al-Monitor կայքի սյունակագիր Ամբերին Զամանի հետ զրույցում Փայլանը պատմել է, որ արևմտյան պաշտոնյաներից հաստատում է ստացել առ այն, որ թուրքական պետության հետ կապեր ունեցող անհատներ ծրագրում են մի շարք հայտնի լրագրողների ու կառավարության քննադատների սպանություններ։ «Թիրախների ցանկ կա»,- ասել է Փայլանը։ Նա, այդուհանդերձ, ընդգծել է, որ որևէ ապացույց չկա՝ վերոհիշյալ անհատները գործում են Թուրքիայի կառավարության անմիջական հրահանգներով։ «Ավելի շուտ մեր օրերի պես մռայլ և անհանգիստ օրերում պետության ներսում առկա մութ ցանցերը իրենց ձեռքն են վերցնում հարցերը, ինչպես տեսանք Հրանտ Դինքի սպանության դեպքում»,- ասել է Փայլանը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը պարբերաբար քննադատում է արևմտյան կառավարություններին, որոնք ապաստան են տվել Թուրքիայում հետապնդումների ենթարկվող այլախոհներին, որոնց մի մասը մեղադրվում է իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի շարժման հետ, մյուս մասը՝ Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ կապեր ունենալու մեջ։ Ապաստան տրամադրելու հարցում առաջատար է Գերմանիան։
Փայլանը ասել է, որ կառավարության հռետորաբանությունը և քննադատներին անգամ անունով մատնանշելը ստեղծել է «անպատժելիության մթնոլորտ»։ «Ջանասեր վրիժառուների կողմից սա կարող է ընկալվել որպես այդ մարդկանց հետևից գնալու կանաչ լույս»,- նշել է Փայլանը։ Իր ունեցած տեղեկությունները պատգամավորը կիսել է Թուրքիայի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներից ոմանց հետ, և նրանք շնորհակալություն են հայտնել նրան։ Թուրք լրագրող, Գերմանիայի Քյոլն քաղաքում բնակվող Ջելալ Բաշլանջըչը կիսում է Փայլանի մտահոգությունը։ «Թուրքական պետության կողմից իր ընդդիմախոսների թիրախավորումը նոր բան չէ։ Սակայն մենք տեղեկացանք, որ երեք նոր մարդասպան է ուղարկվել Թուրքիայից Գերմանիա, և նրանք կարող են լինել մեր շարքերում»,- Ամբերին Զամանին պատմել է լրագրողը՝ չբացահայտելով իր աղբյուրները։ Վտանգի մասին նա նախազգուշացրել է իր գործընկերներին։
Սևան Նշանյանը Փայլանին խորհուրդ է տալիս հեռանալ Թուրքիայից
Պոլսահայ մտավորական, լեզվաբան Սևան Նշանյանը, որն ամիսներ առաջ փախուստի դիմելով թուրքական բանտից՝ հաստատվել է Հունաստանի Սամոս կղզում, Twitter-ի իր էջում անդրադարձել է Թուրքիայում ծնված, այժմ եվրոպաբնակ հայերի ու ալևիների դեմ թուրք ազգայնականների կողմից մահափորձերի շարքի նախապատրաստման շուրջ տեղեկությունները: «Գարո Փայլանի հարցազրույցը պարունակում է արտահայտություններ, որոնք պետք է կարդալ առնվազն 3-4 անգամ և շատ ուշադիր: Գարոյի փոխարեն լինեի՝ առանց ժամանակ կորցնելու դուրս կգայի երկրից», – գրել է Նշանյանը՝ նկատի ունենալով, որ այդ տեղեկությունների հրապարակմամբ Փայլանը վտանգի է ենթարկում նաև իրեն:
Այսպես, Փայլանն ասում է, որ Եվրոպայում ապրող հայերի ու Թուրքիայից հեռացած հայտնի թուրք գրողների և լրագրողների դեմ Թուրքիայից մահափորձեր են կազմակերպվելու։ Նա հայտնում է, որ ըստ իրեն հասած տեղեկությունների, Թուրքիայից Եվրոպա տեղափոխված մի շարք հայերի, ալևիների, ինչպես նաև թուրք ընդդիմադիր լրագրողների, գրողների ու մտավորականների վրա մահափորձ է նախապատրաստվում, և որ ահաբեկչությունները պլանավորող խմբերը ուղղորդվում են Թուրքիայից: Ուշագրավ է, որ Թուրքիայի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել Գարո Փայլանի հայտարարության հիման վրա: Ավելին՝ Փայլանը որպես գործով վկա ցուցմունք տալու նպատակով հրավիրվել է դատախազություն:
Օզդեմիրի մեղադրանքը Դինքի սպանության գործով. իշխանությունը տեղյակ էր
Գերմանիան պետք է անի հնարավոր ամեն ինչ, որպեսզի երկրում թույլ չտա Թուրքիայի կողմից վախի մթնոլորտի ստեղծում, Deutsche Welle-ի թուրքական ծառայությանը տված հարցազրույցում ասել է ծագումով թուրք, Կանաչների կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը, որը հսկայական ներդրում է ունեցել Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունման հարցում։ Նա այդ կերպ մեկնաբանել է Եվրոպայում բնակվող հայերի, քրդերի ու ալևիների դեմ թուրք ազգայնականների կողմից մահափորձերի շարքի նախապատրաստման մասին Գարո Փայլանի արած նախազգուշացումը։ «Վերջերս դիտում էի Գերմանիա տեղափոխված պոլսահայ լրագրող, հայտնի մտավորական Հայկո Բաղդադի ելույթը, ով հանդես էր գալիս զրահաբաճկոնով՝ ելույթի նախօրեին սպառնալիքներ ստանալու պատճառով: Սա նորմալ չէ: Մենք պետք է հստակ ցույց տանք, որ թույլ չենք տալու վախի մթնոլորտի տարածում Գերմանիայում»,- ասել է Օզդեմիրը: Նա, մատնացույց անելով Հրանտ Դինքի սպանության դեպքը, նշել է, որ այդ տեղեկությունն իրեն չի զարմացրել։
Թուրքիայի կառավարությունը դերակատարում է ունեցել հայ լրագրող Հրանտ Դինքի սպանության գործում, ասել է Օզդեմիրը: Ի դեպ, մի քանի շաբաթ առաջ՝ Դինքի սպանության գործով հինգ կասկածյալի ազատ արձակելու մասին որոշում է ընդունվեց: Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով դեկտեմբերի 8-ին կայացած դատական նիստում որոշում է կայացվել 5 կասկածյալի ազատ արձակելու վերաբերյալ: Հայտնի է, որ ազատ արձակվածները՝ Բեքիր Յոքուշը, Էջեվիթ Էմիրը, Էմրե Ջինգյոզը, Հաջը Շերիֆ Շիմժեքը և Շերեֆ Աթեշը, սպանության ժամանակ Ստամբուլի ժանդարմերիայի հրամանատարության աշխատակիցներ են եղել: Ստամբուլի ծանր հանցագործությունները քննող 14-րդ դատարանում կայացած դատական նիստի ընթացքում արձանագրվել է, որ որոշ տեսաձայնագրություններում բացակայում է կասկածյալների հստակ նույնականացումը:
Հիշեցնենք, որ Ստամբուլի «Ակոս» թերթի հայազգի խմբագիր Հրանտ Դինքը սպանվեց 2007թ. հունվարի 19-ին` խմբագրության առջև նրա վրա կատարված զինված հարձակման հետևանքով: Օրեր առաջ Դինքի սպանության գործով հերթական դատավարության ժամանակ Տրապիզոնի ժանդարմերիայի հետախուզության բաժնի նախկին պետ Մեթին Յլըդըզը սկանդալային հայտարարություն արեց։ Մեթին Յըլդըզը դատարանում հայտարարել է, թե պետությունը տեղյակ է եղել Դինքի սպանության նախապատրաստման մասին, սակայն ոչինչ չի արել նրան պաշտպանելու համար։ «Ոստիկանությունը և ահաբեկչության դեմ պայքարի վարչությունը մեզնից առաջ են իմացել Հրանտ Դինքի դեմ նախապատրաստվող մահափորձի մասին։ Ստամբուլի ոստիկանությունը բավարար տեղեկություններ ուներ, որ Դինքի դեմ մահափորձ են կազմակերպում։ Այնտեղ ամեն ինչ շատ լավ գիտեին, սակայն չփորձեցին կանխել սպանությունը»,-ասել է Մեթին Յըլդըզը։ Նախորդ վկայության ժամանակ Մեթին Յըլդըզը նաև շեշտել է, որ Դինքի դեմ նախապատրաստվող սպանության մասին տեղեկացրել է Ժանդարմերիայի հրամանատարին, սակայն որևէ հրահանգ չի ստացել գործողություն իրականացնելու համար։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.