23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Մի հրեա իշխանավոր հարցրեց Հիսուսին.
-Բարի՛ Վարդապետ, ի՞նչ պիտի անեմ հավիտենական կյանքը ժառանգելու համար:
Հիսուսն ասաց նրան.
-Ինչո՞ւ ես ինձ բարի կոչում. միայն Աստված է բարի: Պատվիրանները գիտես. «Մի՛ շնանա, մի՛ սպանիր, մի՛ գողանա, սուտ վկայություն մի՛ տուր, պատվիր քո հորը և մորը»:
Նա ասաց.
-Այդ բոլորը իմ պատանեկությունից ի վեր պահել եմ:
Հիսուս երբ լսեց, ասաց իշխանավորին.
-Մի բան էլ դեռ պետք է անես: Ինչ որ ունես, վաճառի՛ր և տո՛ւր աղքատներին. այդպիսով երկնքում գանձ կունենաս, ապա արի՛ և հետևի՛ր ինձ:
Իշխանավորը երբ լսեց, տրտմեց, որովհետև շատ հարուստ էր: Հիսուս, նրան տրտմած տեսնելով, ասաց.
-Որքա~ն դժվար է հարստություն ունեցողների համար Աստծու արքայություն մտնելը: Շատ ավելի հեշտ է, որ պարանը մտնի ասեղի ծակից, քան հարուստը՝ Աստծու արքայությունը:
(Ղուկասի ավետարան 18:18-25)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Միանգամից երեք հայ է ներառվել Ռուսաստանի հոկեյի հավաքականի կազմում, նրանք պայքարում են ԱՄՆ–ում անցկացվող աշխարհի առաջնությունում հաղթանակի հասնելու համար։
Հայազգի հոկեյիստները Ռուսաստանի երիտասարդ հավաքականի այս խաղաշրջանը բացառիկ են դարձնում։ Այդ մասին գրված Հոկեյի Կոնտինենտալ լիգայի պաշտոնական կայքէջում։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի երիտասարդ հավաքականում այս տարի հանդես կգան երեք հայ հոկեյիստներ։ Արտյոմ Մանուկյանը, Ալեքսեյ Փոլադյանն ու Անդրեյ Ալտիբարմակյանը Ռուսաստանի հավաքականի կազմում պայքարելու են ամերիկյան Բաֆալո քաղաքում դեկտեմբերի 26-ին կայանալիք աշխարհի առաջնությունում հաղթանակ տանելու համար։
«Այս հավաքականը բացառիկ է նրանով, որ նրա կազմում երեք հայ խաղացող է լինելու», – գրված է հաղորդագրության մեջ։
Հաղորդագրության համաձայն` մարզիչը հայերին հետևյալ կերպ է բաշխել։ Հակառակորդի համար հիմնական վտանգը առաջին օղակից է լինելու (որն ամբողջությամբ պետերբուրգցիներից է կազմված) Ալտիբարմակյան–Մալցև–Փոլադյան, երկրորդ եռյակը Կանադայի մարզիկներից են հավաքել` Սոկոլով, Ռուբցով և Աբրամով։ Երրորդում էլ կլինեն Մանուկյանն ու Սվեչնիկովը, ինչպես նաև, հավանաբար, Մարսել Շոլոխովը։
Հավաքականում ամենից շատ ներկայացված է СКА–ն (Սանկտ Պետերբուրգի ռուսական պրոֆեսիոնալ հոկեյի ակումբ)։ Պետերբուրգի ակումբի համակարգից միանգամից վեց խաղացող է անցել վերջնական կազմ, նրանցից չորսը ծնվել են Պետերբուրգում (Մելնիչուկ, Մալցև, Ալտիբարմակյան և Փոլադյան)։
Ստորև նշվում է աշխարհի առաջնության մեկնարկի պահին հայ հոկեյիստների տվյալները.
Անդրեյ Ալտիբարմակյան (СКА), 13 խաղ, 0 (0+0) միավոր, «+2»
Արտյոմ Մանուկյան («Ավանգարդ»), 24 խաղ, 2 (1+1) միավոր, «+3»
Ալեքսեյ Փոլադյան («СКА-Нева», Հոկեյի բարձրագույն լիգա)
Ավելի վաղ Կոնտինենտալ լիգայի նշանավոր խաղացողներից մեկը` Սամվել Մնացյանը, նշել էր, որ ուրախ է, որ հարձակվողներ Արտյոմ Մանուկյանը, Ալեքսեյ Փոլադյանն ու Անդրեյ Ալտիբարմակյանը Ռուսաստանի հոկեյի երիտասարդական հավաքականի առաջատարներ են դարձել։
«Ադմիրալ» հոկեյի Կոնտինենտալ լիգայի ակումբի պաշտպան Մնացյանի մոտ առանձնակի հպարտություն է առաջացրել այն, որ երիտասարդ մարզիկները կոտրել են կարծրատիպերը` ընտրելով և հաջողության հասնելով մի մարզաձևում, որն այդքան էլ մեծ տարածում չունի հայերի շրջանում:
«Դեռ տասը տարի առաջ ինձ մի տղա ասաց. «Դու հոկեյիստ չես լինի. հայկական ազգանուն ունես»։ Դա հիշում եմ, երբ տեսնում եմ, թե ով է Ռուսաստան-Կանադա խաղերում որոշիչ բուլիտները կատարում», — նշել է հոկեյիստը։
Մանուկյանը, Փոլադյանն ու Ալտիբարմակյանը Ռուսաստանը կներկայացնեն ԱՄՆ-ում անցկացվող աշխարհի երիտասարդական առաջնությանը։
Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր ` դեկտեմբերի 27-ին շարունակվեց «Սասնա ծռերի» 10 անդամների գործով դատական նիստը։
Նշենք, որ նիստը ընթացավ լարված մթնոլորտում։ «Սասնա ծռեր»-ի անդամ Արայիկ Խանդոյանի (Միայնակ գայլ) շահերի պաշտպան Արա Ղարագյոզյանը միջնորդություն ներկայացրեց իր պաշտպանյալի նկատմամբ կիրառված սանկցիան վերացնելու մասին:
«Կամ սանկցիան վերացրեք, կամ պաշտպանյալիս բերեք դահլիճ թող ինձնից հրաժարվի՝ թողնեմ գնամ»,-դատավորի Մեսրոպ Մակյանին դիմեց Արա Ղարագյոզյանը:
Արա Ղարագյոզյանը իր խոսքում նշեց, որ դատախազները իր պաշտպանյալին անվանել են «կենդանի», ինչը դատարանի կողմից չի արձանագրվել։ Նա նաեւ նշեց, որ այսօրվա նիստին ամբաստանյալ Գագիկ Եղիազարյանին մեղադրող Արամ Արամյանը անվանել է «վիժվածք»։ Այս խոսքից հետո նիստերի դահլիճում լարված մթնոլորտ ստեղծվեց:
Դատախազ Արամ Արամյանը հայտնեց, որ արձագանքել է Գագիկ Եղիազարյանի անպարկեշտ արտահայոտւթյանը:
Եղիազարյանը ասաց, որինքը անպարկեշտ արտահայտություն չի արել, միայն նշել է, որ գիշեր-ցերեկ հայհոյելու է Արայիկ Խանդոյանին կենդանի անվանած մարդուն:
Դատավորի որոշմամբ Արայիկ Խանդոյանը վերադարձվեց դատական նիստերի դահլիճ, ներկաները նրան ծափահարություններով դիմավորեցին։
Մանրամասները՝ տեսանյութում:
https://www.youtube.com/watch?v=ey85e3e0HQc
Տարեվերջի ամենավտանգավոր Thinktank վերլուծությունը ԱՄՆ-ից՝ Այսրկովկասին
ԱՄՆ-ը բացառում է խաղաղությունը մեր տարածաշրջանում առաջիկա տասնամյակում Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչումից հետո հաջորդ քայլը Այսրկովկասի և Մերձավոր Արևելքի քարտեզափոխությունն է:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից կայացրած որոշումը երկրի դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու վերաբերյալ առաջին քայլն էր, որին հաջորդելու են ավելի ազդեցիկ քայլեր, փորձ անելով այժմ էլ ողջ տարածաշրջաններ վերածել ՛՛կառավարվող քաոսի՛՛:
Այս անգամ գլխավոր թիրախն Իրանն է:
FOXNEWS –ը հոդված է հրապարակել , ուր ոչ միայն վերլուծվել է Մերձավոր Արևելքի քաղաքական վիճակը ծայրահեղ իսլամիստական Խալիֆաթի պարտությունից հետո, այլ նաև ուղղակի ՛՛հրահանգներ՛՛ է տրվում Թրամփի աշխատակազմին, թե ինչպես վարվել այդ տարածաշրջանում:
Հոդվածի վերնագիրն արդեն իսկ խոսուն է՝ ՛՛Ի՞նչպես դիմակայել Իրանի ագրեսիային: Փոխել Մերձավոր Արևելքի քարտեզը՛՛:
One way to counter Iran’s aggression? Change the map of the Middle East (FOXNEWS)
Ինչ է առաջարկում Թրամփին հոդվածագիրը, եթե հաշվի առնենք, որ FOXNEWS-ը համարվում է ԱՄՆ գործող նախագահի ՛՛խոսափողը”:
Առաջարկվում է.
-չեզոքացնել Իրանի ազդեցությունը Իրաքի, Սիրիայի , Եմենի և Լիբանանի վրա, այդ երկրների հետ ստեղծելով միակողմանի ազդեցիկ հարաբերություններ և փոխել Մերձավոր Արևելքի քարտեզը, քանի որ այդ չորս երկրներն արհեստածին են և ստեղծվել են Առաջին համաշխարհային պատերազմի հաղթողների քմհաճույքով:՛
— շարունակել Իրաքի քրդերին ռազմական աջակցությունը և հասնել անկախ Քրդստանի ստեղծմանը: Իրաքի մնացյալ հատվածը դարձնել դաշնային պետություն:
-հասնել Իրանի ժողովուրդների անկախությանը, աջակցելով Իրանի ծովափնյա ալավիներին և արմտյան հատվածում բնակվող քրդերին, առաջացնելով ներքին լարվածություն Իրանում:
— ԱՄՆ-ի հակաշիական դիմագծից խուսափելու համար անհրաժեշտ է սերտ հարաբերություններ ստեղծել Ադրբեջանի հետ, ով Իրանի անմիջական շիա հավատքով պետությունն է (FOXNEWS): Այդ պարագայում Իրանում բնակվող ազերիները ևս քրդերի հետ կձգտեն անկախությանը՝ ԱՄՆ-ի քաջալերանքով:
Ինքնին հասկանալի է, որ Ռուսաստանը թույլ չի տա , որ ԱՄՆ-ը նման քաղաքականություն իրականացնի Մերձավոր Արևելքում և փորձի Ադրբեջանն իր միահեծան ազդեցության տակ պահել: Փաստորեն Այսրկովկասը կարող է դառնալմի կողմից Ռուսաստան-Իրան, մյուս կողմից ՝ ԱՄՆ-Իսրայել-Սաուդյան Արաբիա ռազմավարական դաշնակիցների հակամարտությունների կիզակետ:
Հայաստանին 2018-2019 թվականներին կարող են բաժին հասնել այնպիսի մարտահրավերներ, որ ստիպված լինենք վերանայել մեր պետականության գաղափարախոսությունը և անգամ կրկին վերադառնալ նախագահական կառավարման ձևին:
Պետք է լուրջ վերաբերվել FOXNEWS-ի այս բացահայտ սպառնալիքին և այն համարել նաև զգուշացում տարածաշրջանում ապրող այլ ազգերին, որ ՛՛իրենց գլխի ճարը տեսնեն՛՛ արդեն այսօր:
Հայաստանը պետք է ոչ թե 2040 թվականին ունենա 4 մլն բնակչություն, մոռանանք դա, քանի որ 2040 թվականին հասնելու համար պետք է գոյամարտ մղել արդեն 2018-ից:
Սկսած 2018թվականից այն կառավարությունը և Ազգային ժողովը, որի կառավարման օրոք Հայաստանի բնակչությունը կնվազի, պետք է ոչ միայն ինքահրաժարական տան, այլ ընդհանրապես լքի քաղաքականությունը:
Մեզ վաղն առաջնորդներ են պետք, այլ ոչ թե կառավարողներ:
Էդիկ Հովսեփյան
Հունվարի 6-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է մեր Փրկիչ տեր Հիսուս Քրիստոսի ծննդյան ու Աստվածահայտնության տոնը, որը Հիսուսի ծննդյան և մկրտության հիշատակումն է:
Մարդիկ իրար ողջունում են հետևյալ խոսքերով. «Քրիստոս ծնաւ և յայտնեցավ, մեզ և ձեզ մեծ աւետիս»՝ ի պատասխան լսելով. «Օրհնեալ է յայտնութիւնը Քրիստոսի»:
Ի տարբերություն Հայ առաքելական եկեղեցու՝ կաթոլիկ եկեղեցին Քրիստոսի ծնունդը նշում է դեկտեմբերի 25-ին: Սակայն քրիստոնեության առաջին 300 տարիներին ավանդույթներն այլ էին: Մինչև 4-րդ դարը բոլոր քրիստոնյաները Սուրբ ծնունդը նշել են հունվարի 6-ին, սակայն քրիստոնեության ընդունումից հետո հռոմեացիները շարունակել են նշել հեթանոսական տոները: Դեկտեմբերի 25-ին մեծ շուքով նշվել է արևի պաշտամունքին նվիրված տոնը: Հեթանոսական ավանդույթները խափանելու համար 336թ. Հռոմի եկեղեցին դեկտեմբերի 25-ը պաշտոնապես հռչակեց Հիսուս Քրիստոսի ծննդյան օր: Հին հռոմեացի եպիսկոպոսների ցուցակում, որ թվագրվում է մոտ մ.թ. 336-354թթ, կարելի է հանդիպել հետևյալ խոսքերին. «25 Dec.: natus Christus in Betleem Judeae», այսինքն՝ «Քրիստոս ծնվել է Բեթլեհեմում դեկտեմբերի 25-ին»:
Փաստորեն, 336թ․-ի դեկտեմբերի 25-ը Սուրբծննդյան առաջին արձանագրված տոնակատարությունն է: Հետագայում Ասորիքում և գրեթե ողջ արևելքում Քրիստոսի ծննդյան տոնի օրը փոխադրվեց դեկտեմբերի 25-ին, իսկ հունվարի 6-ը մնաց որպես Տիրոջ աստվածահայտնության և մկրտության օր: Եկեղեցու գոյության առաջին տարիներին այնքան էլ կարևորված չէին ծննդյան տարեդարձերը, այդ թվում՝ Քրիստոսի ծնունդի օրը: Սովորաբար Հիսուսի մկրտությանն առավել մեծ տեղ էր հատկացվում, քան ծննդին: Հասկանալի է, որ ոչ ոք հստակ չի կարող իմանալ Քրիստոսի ծննդյան իրական տարեթիվը: Ժամանակի ընթացքում բազմաթիվ հեթանոսական ավանդույթներ կապվում են Սուրբ ծննդյան տոնի հետ:
Ռուս ուղղափառ եկեղեցին, ինչպես նաև բոլոր ուղղափառ եկեղեցիները, Սբ․ ծնունդը ևս նշում են դեկտեմբերի 25-ին կաթոլիկ եկեղեցու հետ միասին: Իսկ հունվարի 7-ին այդ եկեղեցիներում նշվում է Աստվածահայտնության տոնը և Սուրբ մկրտությունը։
Այսօր դժվար է ասել նաև, թե երբ է սկսել գործածվել Սուրբ ծննդյան եղևնին: Ենթադրվում է, որ այն ծագել է Գերմանիայից: Ըստ որոշ աղբյուրների՝ 8-րդ դարի անգլիացի միսիոներ Բոնիֆեյսը որոշում է մշտադալար եղևնի կանգնեցնել, որ կխորհրդանշեր Քրիստոսի հավիտենական լինելը: 16-րդ դարի վերջում արդեն դրանք մեծ տարածում են գտնում ողջ Գերմանիայում: Ոմանք էլ ասում են, որ Լյութերն է եղել առաջինը, ով Սուրբ ծննդյան եղևնի է կտրել:
Հնագույն ավանդության և ավետարանական հաշվարկներին հավատարիմ է մնացել միայն Հայ առաքելական սուրբ եկեղեցին` հունվարի 6-ին միասնաբար նշելով Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության տոները: Աստված մարդացավ և հայտնվեց մարդկանց: Քրիստոսի մկրտության ժամանակ Հայր Աստված վկայում է. «Դա է իմ սիրելի Որդին, որն ունի իմ ամբողջ բարեհաճությունը» (Մատթ. 3:17, Մարկ. 1:11, Ղուկ. 3:22) և Սուրբ հոգին աղավնակերպ իջնում է Քրիստոսի վրա: Տեղի է ունենում երկրորդ Աստվածահայտնությունը:
Այսպիսով՝ Քրիստոսի ծննդյան և մկրտության միջոցով հաստատված երկու աստվածահայտնությունները եկեղեցում տոնում են միասին հունվարի 6-ին «Հայտնություն» կամ «Աստվածահայտնություն» ընդհանուր անվամբ: Հունվարի 6-ի առավոտյան մատուցվում է Սուրբ պատարագ, որից հետո կատարվում է Ջրօրհնեք` Հիսուսի մկրտությունը (ըստ ժողովրդի` խաչը ջուրն են գցում): Հիսուսը ջուրն օրհնեց իր մկրտությամբ: Պատարագիչը սուրբ մյուռոն է կաթեցնում ջրի մեջ և օրհնում այն: Ավանդության համաձայն՝ ժողովուրդն այդ ջրից տուն է տանում որպես բուժիչ դեղ հիվանդների համար: Այնուհետև քահանան այցելում է հավատացյալների տներն` ավետելու Հիսուս Քրիստոսի ծնունդը: Այստեղից էլ առաջացել է Տնօրհնեքի սովորույթը:
Քրիստոսի ծննդյան օրը Սուրբ պատարագ է մատուցվում նաև քրիստոնեական ամենահայտնի սրբավայրերից մեկի՝ Բեթղեհեմի (Բեթլեհեմի) եկեղեցում: Բեթղեհեմի եկեղեցին ընդհանուր սրբավայր է բոլոր քրիստոնեական եկեղեցիների՝ կաթոլիկների, ուղղափառների, առաքելականների և բողոքականների համար: Ըստ ավանդության՝ այն կառուցվել է այն վայրում, որտեղ ծնվել է Հիսուս Քրիստոսը: Հենց եկեղեցին կառուցվել է 1500 տարի առաջ, 200 տարի ավելի վաղ շրջանում կառուցված այլ շինության վրա: Հազարավոր զբոսաշրջիկներ են ժամանում Բեթղեհեմ՝ Սուրբ ծնունդը Հիսուս Քրիստոսի ծննդավայրում անցկացնելու համար։ Սուրբ ծննդի երեկոյան արարողությունները Հորդանան գետի արևմտյան ափում գտնվող այս քաղաքում իրենց գագաթնակետին են հասնում կեսգիշերին։
րա համար նրան մեղադրում են բրիտանական հետախուզական ծառայությունները
Զեկույց է հրապարակվել, որում բրիտանական հետախուզության ստորաբաժանումները (ՄԻ-5, ՄԻ-6, Կառավարական կապի կենտրոն) հայտարարել են համացանցում հակաօրինական գործողությունների մասշտաբների մասին, հաղորդում է Financial Times-ը:
Զեկույցում ասվում է, որ Ռուսաստանը բնակչությանն ապակողմնորոշող արշավ է վարում: Որպես ապացույց բրիտանական հետախուզական ծառայություններն օրինակ են բերում 2014թ-ի հուլիսին Դոնբասի երկնքում խոցված ուղևորատար ինքնաթիռի հետ կապված իրավիճակը:
«[Ռուսաստանի ապօրինի գործողությունների] գլխավոր օրինակ է պրոպագանդիստական փորձն աշխարհին ցույց տալու, թե Ռուսաստանը պատասխանատվություն չի կրում МН17 չվերթի բոինգի կործանման համար (ինչն ապատեղեկատվություն է. մենք անկասկած գիտենք, որ ռուս զինվորականները (Դոնբաս) են ուղարկել հակաօդային կայանք, իսկ հետո՝ դուրս բերել այն)», – համարում են զեկույցի հեղինակները:
«Մտացածին բաների և ապատեղեկատվության ստեղծում ու հրապարակում». ահա, ըստ Մեծ Բրիտանիայի հետախուզական ծառայությունների, թե ինչով են զբաղվում Կրեմլի վարձած մարդիկ:
Զեկույցի հեղինակներն անհանգստացած են նաև ռուս հաքերների աճող հնարավորությունների կապակցությամբ: Ռուսաստանը, նրանց խոսքով, «պատրաստ է ողջ աշխարհը որպես պոլիգոն օգտгգործել» համացանցային իր փորձարկումների համար:
Մեկ ամիս առաջ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ռուսական իշխանությունների հասցեին կոշտ հայտարարությամբ հանդես եկավ:
«Մենք գիտենք ձեր պլանների մասին և թույլ չենք տա ձեզ անել այն, ինչ ուզում եք», – հայտարարել էր նա:
Sputnik: Ոստիկանները շղթայել են «Մենշևիկ» գործարանը, որտեղ տեղի է ունեցել հրաձգությունը, ՆԳՆ–ն փորձում է կապ հաստատել պատանդառուների հետ։
Մոսկվայի հարավ-արևելքում գտնվող գործարանի շենքում, որտեղ տղամարդը կրակ է բացել, մի քանի մարդու պատանդ են վերցրել, հաղորդում էՌԻԱ Նովոստին։
Տնտեսվարող սուբյեկտների գույքային վեճի հիման վրա կոնֆլիկտը ծագել է դեկտեմբերի 27-ի առավոտյան «Մենշևիկ» գործարանի տարածքում։ Մասնակիցներից մեկը կրակել է ընդդիմախոսին և սպանել նրան։
Ինչպես հաղորդում է Mash ալիքը, գործարանի տնօրենը կրակել է «Սայգա» հրացանից, երբ դատական կատարածուները վարկատուների հետ եկել են գործարան` պարտքերը գանձելու համար։ Հաղորդվում է առնվազն երեք վիրավորի մասին։ Հրաձիգը հրաժարվում է տուժածների մոտ թողնել ոստիկաններին և, ինչպես պնդում են, պատանդներ է պահում։ Որոշ տվյալներով` Մոսկվայի «Մենշևիկ» գործարանի տնօրենը որոշել է կրակել այցելուների վրա` լուրջ պարտքերի պատճառով։ Առավոտյան նրա մոտ մարդիկ են եկել և պահանջել վերադարձնել հին պարտքը, որով արդեն քաղաքացիական գործ է հարուցվել։
Ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում տղամարդուն ձերբակալելու համար, մահացել է մեկ մարդ։
Պանկիսիի կիրճում երկար ժամեր տևած հակաահաբեկչական հատուկ գործողության արդյունքում 5 մարդ է ձերբակալվել
Վրաստանի Պետանվտանգության ծառայության տվյալներով՝ Թբիլիսիի Գաբրիել վանականի փողոցում անցկացրած հատուկ գործողության արդյունքում չեզոքացվածներն ու ձերբակալվածները հարձակումներ էին պլանավորում Թուրքիայի և Վրաստանի դիվանագիտական առաքելությունների վրա:
Իրավապահ մարմինների աշխատակիցներն այդ եզրահանգմանն են եկել չեզոքացված և ձերբակալված ահաբեկիչների տեխնիկական զինվածության մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո, որը նրանք կիրառել էին վրացի ուժայինների դեմ նշված հատուկ գործողության ժամանակ:
Համակարգիչներից և բջջային հեռախոսներից դուրս բերված տեղեկատվության համաձայն՝ ահաբեկիչները գաղտնարան էին սարքել, որտեղից իրավապահ կառույցների աշխատակիցներն առգրավել են զենք, ռացիաներ, հեռադիտակներ, քարտեզներ և այլ իրեր:
Այդ մասին հաղորդվել է ՊԱԾ արտակարգ բրիֆինգին:
Իսկ բրիֆինգին նախորդում էր բազմաժամ հակաահաբեկչական գործողությունը Պանկիսյան կիրճում: Այն սկսվել էր երեկ առավոտյան ժամը 4-ին և դարձել Գաբրիել վանականի փողոցի թբիլիսյան հատուկ գործողության շարունակությունը: Հատուկ գործողության արդյունքում Պանկիսիում ձերբակալվել է 5 մարդ, նրանցից մեկը ծանր վիրավոր է: 50 հատուկջոկատայինների մասնակցությամբ իրականացված հատուկ գործողությունն անցկացվել է կիրճի երկու բնակավայրում՝ Դուիսի և Օմալո:
Հայտնի են նաև ձերբաալվածների անունները՝ Զուրաբ Գորկանաշվիլի, Ռուսլան Ալդամով, Ռամազ Մարգոշվիլի, Բադուր Չոպանաշվիլի և Թեմիրլան Մաչալիկաշվիլի: Վերջինս ճակատի հատվածում վիրավորվել է և հիվանդանոցում է գտնվում: Բոլոր ձերբակալվածները Պանկիսիի բնակիչներ են: ՊԱԾ տվյալներով՝ նրանց դեմ քրեական գործ է հարուցվել 331-րդ հոդվածի երրորդ մասի համաձայն, որն ահաբեկչության ֆինանսավորում է ենթադրում:
Իրավապահների տեղեկատվության համաձայն՝ Պանկիսյան կիրճում ձերբակալվածները կապ էին պահում թբիլիսյան հատուկ գործողության ժամանակ չեզոքացված Չատաևի և նրա համախոհների հետ: Հենց նրանք են վերջիններիս օգնել Վրաստանի սահմանի ապօրինի հատման, Թբիլիսիում վարձով բնակարանի որոնման, զենքով ապահովման գործում:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 21-22-ը Թբիլիսիում Գաբրիել վանականի անվան փողոցում անցկացրած հատուկ գործողության արդյունքում չեզոքացվել է 3, կալանավորվել 1 մարդ: Ավելի ուշ ՊԱԾ ներկայացուցիչները հաստատել են, որ զոհվածներից մեկն Ահմեդ Չատաևն է, որը մեղադրվում էր Ստամբուլի օդանավակայանում ահաբեկչության կազմակերպման համար:
ՊԱԾ այսօրվա բրիֆինգին հաղորդվել է նաև, որ թբիլիսյան հատուկ գործողության ժամանակ զոհվածներից մնացածի անձերը նույնպես հաստատվել են: Այդ օրը Չատաևի հետ միասին զոհվել էր նաև Ռուսատսանի քաղաքացի Իբրահիմ Ադաշևը, որն, օգտվելով կեղծ անձնագրերից, Վրաստանում էր գտնվում 2010-2012թթ-ին, և Ասլանբեկ Սոլտախադովը: Նշվել է նաև ձերբակալվածի անունը՝ Շոաիֆ Բորզիև, որի հանդեպ Ինտերպոլը հետախուզում էր հայտարարել ահաբեկչության մեղադրանքով:
Հայաստանի և Վրաստանի դատախազությունների միջև համագործակցության արդյունքում, քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով Վրաստանից Հայաստան է տեղափոխվել «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիրի ռազմամթերք հանդիսացող հրթիռի մաքսանենգության և դրա ապօրինի շրջանառության համար հետախուզման մեջ գտնվող Ռոբերտ Աղվանյանը:
ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա 2017 թվականի մարտի 24-ին որոշում է կայացվել նշված արարքների համար Ռոբերտ Աղվանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով և 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին:
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ԱԱԾ աշխատակիցների և Վրաստանի ՆԳՆ Կրիմինալ ոստիկանության Կենտրոնական Դեպարտամենտի համագործակցությամբ իրականացված համատեղ միջոցառումների արդյունքում Ռ. Աղվանյանը մարտի 27-ին հայտնաբերվել է Թբիլիսի քաղաքում:
Վերջինիս ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը բավարարվել է և 2017 թվականի դեկտեմբերի 25-ին նա տեղափոխվել է ՀՀ:
Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նկատեց, որ Աղվանյանին Հայաստանին փոխանցելուց հետո կսկսվի նախաքննություն և եթե պարզվի, որ նրա արարքներում հանցակազմ կա, դրանից հետո այդ մասով գործը կմտնի դատարան:
Մեր հարցին, թե հնարավո՞ր է, որ այս գործով Սամվել Բաբայանը որևէ կարգավիճակ ունենա, օրինակ՝ լինի վկա, Քալաշյանը պատասխանեց.
«Իմ կարծիքով՝ Սամվել Բաբայանը այդ գործով կարգավիճակ չի ունենա, որովհետև նա բացարձակ առնչություն չի ունեցել Ռոբերտ Աղվանյանի հետ և ոչ էլ ճանաչել է նրան: Այդ գործով Բաբայանն ի՞նչ ասի, այն դեպքում, երբ ինքը արդեն ասել է, որ այդ ամենի հետ որևէ կապ չունի»:
Դեկտեմբերի 25-ին Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարար Ռահիմ Գազիեւը ձերբակալվել է Բաքվի մետրոյի «Նարիմանով» կայարանին հարող այգում եւ տեղափոխվել ոստիկանության Նարիմանովի շրջանի 17-րդ բաժանմունք։ Այս մասին հայտնել է նրա եղբայրը՝ Ռահաբ Գազիեւը, հաղորդում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը։
Նրան տեղափոխել են ոստիկանության Նարիմանովի շրջանի 17-րդ բաժանմունք: «Այսօր (դեկտեմբերի 25-ին) մոտ 20:00-ին ինձ զանգահարեցին 17-րդ բաժանմունքից եւ ասացին, որ եղբորս ձերբակալել են»,-գործակալությանը հայտնել է նրա եղբայրը։
Ընդ որում՝ եղբորը չեն հայտնել Ռահիմ Գազիեւին ձերբակալելու պատճառները։
Իրավապաշտպանների կարծիքով՝ Ռահիմ Գազիեւին ձերբակալել են օրերս «Kanal-13» ինտերնետային հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ վերջինիս հոր՝ հանգուցյալ Հեյդար Ալիեւի հասցեին քննադատական ելույթով հանդես գալու համար: Ռահիմ Գազիեւը 1989 թվականին ստեղծված Ժողովրդական ճակատ կուսակցության անդամ էր: 1992 թ-ի մարտից մինչեւ 1993 թ-ի փետրվար Ռահիմ Գազիեւը զբաղեցրել է Ադրբեջանի պաշտպանության նախարարի պաշտոնը:
Նշենք, որ իրավապահ մարմինները Ռահիմ Գազիեւի ձերբակալության մասին որեւէ տեղեկություն դեռ չեն հրապարակել:
Ռահիմ Գազիեւը 1993 թ. ձերբակալվել էր Շուշի քաղաքը թշնամուն հանձնելու մեղադրանքով եւ դատապարտվել էր մահապատժի պատերազմական հանցագործությունների համար, ինչը հետագայում փոխարինվել էր ցմահ ազատազրկմամբ: 2005 թվականին Գազիեւին ներում էր շնորհվել:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.