23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Bank of America Merrill Lynch-ը վերլուծել է հակառուսական պատժամիջոցների հնարավոր հետևանքները
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացումը կարող է արտասահմանյան որոշ ներդրողների ստիպել հրաժարվել ռուսական բոնդերից, ինչը 2018 թվականին կարող է բերել ռուսական ռուբլու արժեզրկման։ Այսպիսի գնահատականներ են տրամադրել Bank of America Merril Lynch-ից,– հաղորդում է Reuters-ը։
«Ճնշումը կարող է զգալի լինել։ Այն կախված կլինի պատժամիջոցների ծավալից։ Ավելի ճշգրիտ, Ռուսաստանին կապիտալների արտաքին շուկայից ամբողջովին կտրելու փորձը կարող է բերել կայուն տարադրամի պահանջարկի վերականգնման, այնպես, ինչպես դա եղավ 2014 թվականին»,– ասվում է բանկի հաշվետվությունում։
Ռոյթերսը հիշեցնում է, որ 2014 թվականին, Ղրիմի բռնակցումից հետո, Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ մտցնելը ներդրողներին ստիպեց հրաժարվել որոշ կազմակերպություններից և բանկերից արժեթղթեր ձեռք բերելուց։ Նաև որոշ անձինք ընկան պատժամիջոցների տակ։
Սակայն այժմ ԱՄՆ–ն քննարկում է Ռուսաստանից ռուբլիով պետական բաժնետոմսերի ձեռք բերման համար սահմանափակումներ մտցնելու հարցը։ Bank of America Merrill Lynch–ում գտնում են, որ դա կբարձրացնի ռուսական բոնդերի եկամտաբերությունը 100-150 բազային կետով, այն դեպքում, երբ արտասահմանցիները 37 միլիարդ դոլարի ռուսական պետական բոնդեր ունեն։ Ռուսաստանի արտաքին պարտքի ևս 14,5 միլիարդ դոլարը գտնվում է ոչ ռեզիդենտ ներդրողների ձեռքերում։ Ռուսական կազմակերպությունների և բանկերի արտաքին պարտքը կազմում է 450 միլիարդ դոլար։
Վերլուծաբանները գտնում են, որ հաջորդ տարի կարող է ռուբլու սրընթաց անկում սկսվել, ինչպես դա եղավ 2014 թվականին, երբ ՌԴ ԿԲ–ն ստիպված եղավ միլիարդավոր դոլարներ ծախսել ազգային տարադրամը պահելու համար, բարձրացնել բազային տոկոսադրույքները, իսկ հետո բաց թողնել ռուբլին ազատ նավարկության։
Գիտնականները հայտարարել են, որ հունվարի վերջին արյունոտ լիալուսին է սպասվում, – հաղորդում է Space.com-ը։
Նշվում է, որ «արյունոտ լիալուսինը» հազվադեպ երևույթ չէ, սակայն հետևել դրան լիակատար խավարման հետ զուգահեռ ոչ հաճախ է հաջողվում։ Վերջին անգամ նման երևույթ է դիտարկվել 150 տարի առաջ, իսկ հաջորդ խոշոր լիալուսինները սպասվում են 2028-ի դեկտեմբերի 31-ին և 2037-ի հունվարի 31-ին։
Ըստ գիտնականների տվյալների, լիակատար «արյունոտ լուսինը» կհայտնվի օրվա մութ ժամերին, առաջինը դա կարող են տեսնել մոլորակի արևմտյան կիսագնդի բնակիչները։
Լիալուսինը աստրոնոմիական երևույթ է, որը տեղի է ունենում լիալուսնի կամ նորալուսնի համընկնման ժամանակ Լուսնի և Երկրի առավել մոտեցման պահի հետ։ Ընդ որում, վառ կարմիր երանգը ստեղծվում է այն բանի հաշվին, որ երկնային մարմինը գտնվում է մոլորակի ստվերում, և նրա մակերեսին միայն լույսի մի մասն է ընկնում։
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է Հայաստանում գտնվող սիրիացի փախստականներին, որ վերջիններիս ԱՄՆ ներգաղթի կեղծ սխեմաների մեջ ներքաշելու փորձեր են արվում: Այս ծուղակում արդեն հայտնվել են ԱՄՆ տեղափոխվելու մտադրություն ունեցող սիրիացիների մի քանի ընտանիքներ, որոնց ԱՄՆ-ում բնակվող մի ոմն անձնավորություն խոստացել է որոշակի գումարի դիմաց ԱՄՆ դեսպանատնից նրանց համար ստանալ տեղափոխման և փախստականի ճամփորդական փաստաթղթեր:
Հարկ է նշել, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փախստականներին ճամփորդական փաստաթղթեր առհասարակ չի տրամադրում: Այս խաբեության հեղինակները կարող են տրամադրել փաստաթղթեր, որոնք արտաքուստ շատ նման են պաշտոնական փաստաթղթերի, սակայն դրանք կեղծ են:
Միացյալ Նահանգներ տեղափոխվելու մտադրություն ունեցողներին կոչ ենք անում զգույշ լինել նման կեղծարարներից:
Խաբեության հնարավոր զոհերին առաջարկում ենք դիմել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարին: Բացի այդ, խաբեության հետ կապված կասկածների մասին կարող եք հաղորդում ներկայացնել ԱՄՆ դեսպանությանը:
Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն
Խուասին Չինաստանի ամենահարուստ գյուղն է, որտեղ ապրում են բացառապես միլիոնատերերը և որտեղ իշխում է կոմունիզմը: Յուրաքանչյուր բնակիչ ունի 250000 դոլարի չափով բանկային հաշիվ, թանկարժեք մեքենաներ, առանձնատներ, որոնք հասու չեն շարքային չինացիների համար: Բայց եթե որևէ մեկը փորձի հեռանալ գյուղից, կզրկվի ամեն ինչից: Գյուղի բյուջեն տնօրինում է վարչական շրջանի ղեկավարը, ով տարվա ընդհանուր եկամտի 20%-ը հավասարապես բաժանում է բնակիչներին: Խուասիում իրավունք ունեն անվճար կրթության և բուժսպասարկման: Բնակիչներն ունեն ծերության ապահովագրություն, սննդամթերքի ձեռքբերման սուբսիդիաներ, իսկ չափահաս դառնալուն պես ամեն քաղաքացի ստանում է բնակարան: Աշխարհի ամենահարուստ գյուղը, որտեղ բոլորը միլիոնատերեր են
Աշխարհի ամենահարուստ գյուղը, որտեղ բոլորը միլիոնատերեր են
Աշխարհի ամենահարուստ գյուղը, որտեղ բոլորը միլիոնատերեր են
Աշխարհի ամենահարուստ գյուղը, որտեղ բոլորը միլիոնատերեր են
Մոտ կես դար առաջ, սակայն, այս գյուղը ոչնչով չէր տարբերվում Չինաստանի մյուս բնակավայրերից, որտեղ մարդիկ զբաղվում էին գյուղատնտեսությամբ: Ֆերմեր Ու Ժենբաոն, ով նշանակվեց գյուղական կուսակցության կոմիտեի քարտուղար, օգտագործելով զբաղեցրած պաշտոնն ու գիտելիքները, գյուղում տեքստիլ արդյունաբերություն հիմնեց: Աշխարհի ամենահարուստ գյուղը, որտեղ բոլորը միլիոնատերեր են
10 տարիների ընթացքում այն ընդլայնեց իր ծավալներն ու մեծ եկամուտներ բերեց տնտեսությանը: Գյուղի տարածքում բացվեցին նոր գործարաններ, ձեռնարկություններ, որոնք բնակավայրին բերեցին միլիարդավոր եկամուտներ: Աճում էր նաև բնակչության թիվն, ուստի պատկան մարմինները որոշեցին մեծացնել գյուղի վարչական տարածքը: Այսօր արդեն գյուղում բնակվում է 35 հազար մարդ, իսկ 1950-ին նրանց թիվը 576 էր: Աշխարհի ամենահարուստ գյուղը, որտեղ բոլորը միլիոնատերեր են
Բնակիչների միակ խնդիրը հանգստի պակասն է: Նրանք աշխատում են Խուասիի ձեռնարկություններում՝ շաբաթը 7 օր, ինչի պատճառով չեն հասցնում շրջագայել: Տեղի իշխանությունները, սակայն, դրա լուծումն էլ են գտել. գյուղում կառուցել են աշխարհի տեսարժան կառույցների կրկնօրինակները: Աշխարհի ամենահարուստ գյուղը, որտեղ բոլորը միլիոնատերեր են
Աշխարհի ամենահարուստ գյուղը, որտեղ բոլորը միլիոնատերեր են
Աշխարհի ամենահարուստ գյուղը, որտեղ բոլորը միլիոնատերեր են
|
Հանրապետության տարածքում`
Հունվարի 4-ի ցերեկը, 6-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 5-ին առանձին շրջաններում հնարավոր են տեղումներ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունվարի 5-6-ի գիշերը կբարձրանա 3-4 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Հունվարի 4-ի ցերեկը, 6-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 5-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են տեղումներ:
TheDeasList կայքը հայտնել է անվանի մարդկանց անունները, ովքեր կարող են նոր տարում հեռանալ կյանքից։ Այդ առցանց պարբերականի խմբագիրները նման կանխատեսումների հաջող փորձ ունեն։ 2017 թվականին նրանք կանխատեսել էին Playboy-ի գլխավոր խմբագիր Հյու Հեֆների մահը։
Պարբերականը հրապարակել է հերթական ցուցակը։ Դատելով ամեն ինչից՝ կայքի կանխատեսումները հիմնվում են տխուր վարկանիշի թեկնածուների տարիքի, առողջական վիճակի և կյանքի միջին տևողության վրա։
Այս տարի կայքը մահ է կանխատեսում դերասան Շոն Քոններիի, Ջոն Մաքքեյնիի, Ջորջ Բուշ-ավագի, Շառլ Ազնավուրի, հանրահայտ ֆիզիկոս Ստիվեն Հոքինգի, Եղիսաբեթ II թագուհու՝ արքայազն Ֆիլիպի և այլ հայտնիների համար։
Հունվարի 1-ից թանկացել է բենզինի և դիզելային վառելիքի գները:
Սա յուրօրինակ նվեր է բոլորիս նոր տարվա կապակցությամբ:
Եթե բենզինը թանկացել է մեկ լիտրը 20 դրամով, ապա դիզելային վառելիքը՝ 60 դրամով:
Այլ կերպ ասած, 20 լիտր բենզինի համար այսուհետ վճարելու ենք 400 դրամ ավելին, իսկ դիզելային վառելիքի 20 լիտրի համար՝ միանգամից 1200 ՀՀ դրամ:
Ամեն ինչ արվում է մեր երկրում, ընդորում՝ հոյակապ կերպով, բոլորիս կյանքն անտանելի դարձնելու համար:
Կեցցե՜ք Դուք, շարունակե՛ք նույն տեմպերով՝ մինչև կա՛մ Դուք մնաք, կա՛մ մենք…
Հնարավոր է՝ ինչ-որ խումբ փորձի ինչ-որ բան ձեռնարկել, բայց դա բոլորովին չի ազդի քաղաքական գործընթացների վրա՝ ասել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ընդդիմությունը կփորձի՞ որևէ բողոքի ակցիա կազմակերպել այն ժամանակաշրջանում, երբ սահմանադրական բարեփոխումները վերջնական ուժի մեջ մտնեն՝ հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանի գործող նախագահ Սերժ Սարգսյանի լիազորություններն ապրիլին են ավարտվում։
Վարդանյանը news.am-ի հետ զրույցում վստահություն է հայտնել, որ Հայաստանում ընդդիմությունը չի կարողանա որևէ լուրջ բողոքի ցույց կազմակերպել` ասելով, որ նման սպառնալիք Հայաստանում գոյություն չունի:
Վարդանյանը, իհարկե, գործնականում ճիշտ է ասում, որովհետև օբյեկտիվ վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանում չկա քաղաքական որևէ ուժ, որն ի վիճակի կլինի 2018-ի ապրիլին ի դերև անել իշխանության ծրագրերը: Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջում են կամ վարչապետության հեռանկարը փորձում են կանխել այն ուժերը, որոնք խորհրդարանական ընտրություններում կատարելապես ձախողվել են կամ հարաբերականորեն հաջողել են՝ առանց իշխանափոխության օրակարգի:
Մյուս կողմից՝ այս տարվա ապրիլի անցնում ընտրությունները կանխորոշվել են անցած տարվա խորհրդարանական ընտրություններով, երբ աֆրիկա-ասիական քաղաքական մշակույթին բնորոշ կոնսենսուս ձևավորվեց քաղաքական այցեքարտ չունեցող իշխանության և այլընտրանքից զրկված հասարակության միջև: Այդ կոնսենսուսը խորքային իմաստով շատ ավելի վտանգավոր է, քան այն ընտրությունները, որոնք ավարտվել են ընդդիմադիր գործիչների ձերբակալություններով կամ գրասենյակների գրավումով: Ապրիլի 2-ի վտանգն այն է, որ ոչ թե ընդդիմությունը, այլ հասարակությունը հայտնվեց խաղից դուրս վիճակում:
Մյուս կողմից՝ Աղվան Վարդանյանի լավատեսությունը կարճաժամկետ կամ խաբուսիկ է, որովհետև արաբական երկրների, իսկ այսօր Իրանի փորձը ցույց են տալիս, որ խաղից դուրս հայտնված հասարակությունների վարքագիծն անկանխատեսելի ու նաև վտանգավոր է լինում: Տասը հազար դրամն իշխանության և հասարակության կոմպրոմիսի, բայց նաև հասարակության նվաստացման խորհրդանիշն է:
Նվաստացած հասարակությունները, մանավանդ իրական ընդդիմության բացակայության պայմաններում, պայքարում են ցանկացած եղանակով՝ խտրություն չդնելով միջոցների սահմանադրականության միջև: ՊՊԾ գնդի գրավումը ահազանգ էր, բայց, ինչպես երևում է, իշխանության ներկայացուցիչները դասեր չեն քաղում: Նման դեպքերում այլ երկրների փորձի հիշատակումը նույնիսկ անիմաստ է, որովհետև Հայաստանի իշխանությունը թերևս ուշքի կգա, երբ հեղափոխությունը չոքի Հայաստանի դռանը: Դոնալդ Թրամփը երեկ ասել էր, որ Իրանի ժողովուրդն ազատության և հացի կարիք ունի: Նույնը վերաբերում է Հայաստանի ժողովրդին:
Հայկական գամփռները 2018 թվականի փետրվար — մարտին կկարողանան սահման մեկնել՝ ՀՀ Զինված ուժերի զինվորների հետ սահմանը պաշտպանելու։
Այս մասին Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում ասաց Հայաստանի կինոլոգիական միության ղեկավար Վիոլետա Գաբրիելյանը:
Նրա խոսքով, «Գամփռը Հայաստանի սահմաններին» ծրագիրն արդեն երեք տարի է` մշակման փուլում է։
«Ծրագիրը թափ է հավաքում, քանի որ երկու տարի պատրաստական աշխատանքներ էին ընթանում։ Սահման ուղարկվող շները պետք է առնվազն կես տարեկան լինեն», — ասաց Վիոլետան։
Հենց այդ տարիքում է հնարավոր գնահատել՝ շունն ինչ խառնվածք ունի՝ կռվարար է, թե պահապան։ Դա մասնագետներին թույլ է տալիս հասկանալ՝ որոնց կարելի է սահման ուղարկել։
Վիոլետան նաև նշեց, որ հայկական գելխեղդը հայրենիքի իսկական պաշտպան է․ խառնվածքով մարտիկ է։
«Կարծում ենք` շներն իրենց լիովին կարդարացնեն, քանի որ ժամանակին (1985 թվականին) ԽՍՀՄ-ի ու Չինաստանի պատերազմի ժամանակ սահմանն այդ ցեղատեսակի շներն էին պաշտպանում։ Այն ժամանակ որոշվեց գամփռներին կարճաբուրդ կովկասյան հովվաշուն անվանել, քանի որ մենք ընդհանուր պետության սահմաններում էինք», — ասաց Sputnik Արմենիայի զրուցակիցը։
Նա կարծում է, որ այս փորձը կհաջողվի ու կծավալվի։
«Շներից յուրաքանչյուրը համարակալված է, մենք ուշադիր հետևում ենք նրանց, մանրամասն գիտենք ամեն մի շան տոհմածառը։ Կարծում եմ՝ գամփռը բարօրություն կցանկանար մաղթել այն ժողովրդին, որի կողքին ապրում է դարերով, նաև քաջ առողջություն բոլոր սիրելի մայրիկներին», — հավելեց Վիոլետան։
Նրա խոսքով՝ գամփռը խելացի շուն է ու երբեք հենց այնպես չի վատնում էներգիան։ Տիրոջ իրերին էլ առանձնահատուկ ուշադրությամբ է վերաբերվում՝ խստորեն հսկելով դրանք։
Հայաստանում այսօր գամփռների հինգ բուծարան կա։ Այս ցեղատեսակի շների քանակը Հայաստանում գերազանցում է 2500-ը։ Հայաստանում գամփռի ձագն ավելի քան 200 000 դրամով է վաճառվում։
Անցյալ ամիս նախագահ Թրամփը երկու նոր մեծ սխալ ավելացրեց ամբողջ տարվա արտաքին և ներքին քաղաքականության սխալ որոշումների երկար ցանկին:
2017 թվականի դեկտեմբերի 18-ին Միացյալ Նահանգները վետո դրեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշման վրա, որը կոչ էր անում չեղարկել նախագահ Թրամփի՝ Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և ԱՄՆ-ի դեսպանատունն այդ քաղաք տեղափոխելու հայտարարությունը: Անվտանգության խորհրդի մյուս բոլոր 14 անդամները, ներառյալ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, կողմ քվեարկեցին բանաձևին, որն իրավացիորեն պնդում էր, որ «Երուսաղեմի վերջնական կարգավիճակի հարցը պետք է լուծվի բանակցությունների միջոցով»: Այն նաև կոչ էր անում բոլոր պետություններին ձեռնպահ մնալ իրենց դիվանագիտական առաքելությունները Երուսաղեմ տեղափոխելուց, հայտնում է panorama.am-ը:
Երուսաղեմի կարգավիճակը բավականին վիճահարույց և զգացական հարց է հրեաների, մահմեդականների և քրիստոնյաների համար: Իսրայելը գրավել է Երուսաղեմի արևելյան հատվածը 1967 թ. արաբա-իսրայելյան պատերազմի ժամանակ և անեքսիայի ենթարկել այն խախտելով միջազգային օրենքը: Իսրայելը Երուսաղեմը համարում է իր «անբաժանելի և հավերժական մայրաքաղաքը»: Մյուս կողմից, պաղեստինցիները Արևելյան Երուսաղեմը համարում են ապագա Պաղեստին պետության մայրաքաղաքը: ՄԱԿ-ի քվեարկությունից անմիջապես հետո, Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբբասը հայտարարեց, որ մերժելու է հանդիպել փոխնախագահ Մայք Փենսի հետ, Մերձավոր Արևելք նրա առաջիկա այցի ընթացքում: Ուղևորությունը հետաձգվեց ավելի ուշ: Բազմաթիվ իսլամական երկրներում հազարավոր ցուցարարներ բողոքի ցույցեր անցկացրեցին նախագահ Թրամփի՝ Երուսաղեմի վերաբերյալ կայացրած որոշման դեմ: Պաղեստինի ղեկավարությունը հայտարարեց, որ նրանք ԱՄՆ-ին այլևս չեն համարում խաղաղության անաչառ միջնորդ հակամարտող կողմերի միջև:
Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ ներկայացուցիչ Նիկոլայ Մլադինովը զգուշացրեց, որ նախագահ Թրամփի միակողմանի գործողությունը նվազեցնում է խաղաղության հնարավորությունները՝ «խոչընդոտելով չափավորներին և ուժեղացնելով արմատականներին»:
Նախագահ Թրամփն իր որոշումն արդարացրեց հիմք ընդունելով 1995 թ. Կոնգրեսի ընդունած օրենքը՝ ԱՄՆ դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու մասին: Սակայն, այդ ժամանակից սկսած ԱՄՆ բոլոր նախագահները ազգային անվտանգության մտահոգություններից ելնելով՝ ամեն վեց ամիսը մեկ հետաձգել են տեղափոխումը: Նրանք չեն ցանկացել վնաս հասցնել արաբա-իսրայելյան խաղաղ բանակցություններին և բորբոքել արաբական և իսլամական աշխարհի կրքերը:
Այն փաստը, որ Թրամփն իր նախընտրական քարոզչության ժամանակ խոստացել էր ԱՄՆ-ի դեսպանատունը տեղափոխել Թել-Ավիվից Երուսաղեմ, չի կարող արդարացնել նրա վերջին որոշումը: Մեկ տարի առաջ ես գրել էի, որ Թրամփը անխոհեմ խոստում էր տվել, և դրա կատարումը կարող էր վտանգավոր լինել:
Խնդիրն ավելի խորացնելով ԱՄՆ-ի համար, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան, որտեղ Միացյալ Նահանգները վետոյի իրավունք չունի, 2017 թ. դեկտեմբերի 21-ին ձայների ճնշող մեծամասնությամբ բանաձև ընդունեց՝ Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչող նախագահ Թրամփի որոշումը հայտարարելով «անվավեր»: Այնպիսի գերտերության համար, ինչպիսին Միացյալ Նահանգներն է, խիստ վիրավորական է ունենալ դեմ քվեարկած 128 երկիր, և միայն 8 աջակից, 35 ձեռնպահ մնացած և 21 բացակա երկրներ: Այսպիսով, Թրամփը Միացյալ Նահանգները ծիծաղի առարկա դարձրեց ամբողջ աշխարհի առջև, մանավանդ որ ԱՄՆ-ին և Իսրայելին աջակցեցին միայն այնպիսի անծանոթ փոքր երկրներ, ինչպիսիք են Տոգոն, Միկրոնեզիան, Մարշալյան կղզիները, Նաուրուն և Պալաուն:
Ընդհակառակը, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում շատ խոշոր երկրներ դեմ քվեարկեցին ԱՄՆ-ին. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Բելգիան, Դանիան, Ֆինլանդիան, Հունաստանը, Թուրքիան, Իտալիան, Ճապոնիան, Նիդեռլանդները, Նորվեգիան, Պորտուգալիան, Հարավային Կորեան, Սինգապուրը, Հարավային Աֆրիկան, Իսպանիան, Շվեդիան և տասնյակ այլ երկներ:
Կարծես թե այս ծանր կացությունը քիչ էր, նախագահ Թրամփը և ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Նիքի Հեյլին հպարտորեն հայտարարեցին, որ Միացյալ Նահանգները կկտրի այն երկրներին տրամադրվող օգնությունը, որոնք դեմ են քվեարկել ԱՄՆ-ին: Սա ծիծաղելի հայտարարություն է, քանի որ Միացյալ Նահանգները չի պատրաստվում վերացնել օգնությունն այս 128 պետությունների մեծ մասին: Ավելին, երբ ԱՄՆ-ի նման հզոր պետությունը արտաքին օգնություն է տրամադրում, դա անում է ելնելով իր սեփական շահերից: Վերացնելով օգնությունը՝ Միացյալ Նահնագները վտանգի տակ կդնի իր ազգային շահերը: Ամերիկյան օգնության տրամադրումը չի նշանակում, որ ԱՄՆ-ը ավտոմատ կերպով գնում է մի այլ երկրի սուվերեն իրավունքը, թե ինչպես քվերակել ՄԱԿ-ում և փորձել ստիպել նրան հնազանդվելու:
Ինչ վերաբերում է Երուսաղեմի հարցին, ապա հայկական մամուլում շատ քննարկումներ եղան Հայաստանի՝ ԱՄՆ-ի դեմ ՄԱԿ-ում դեկտեմբերի 21-ի քվեարկության նպատակահարմարության մասին: Մտավախություն կար, որ Հայաստանը ԱՄՆ-ից չի ստանա արտաքին օգնություն և կթշնամացնի Իսրայելին:
Իմ կարծիքով, այս երկու տեսակետները հիմնավորված չեն: Համոզված եմ, որ ԱՄՆ Կոնգրեսում Հայաստանի կողմնակիցների մեծ մասը կվերահաստատի օգնությունը՝ ընդդեմ Սպիտակ տան ցանկության, եթե անհավանականորեն Թրամփը իրականացնի իր սպառնալիքը:
Ինչ վերաբերում է Իսրայելի հետ հարաբերություններին, ապա Հայաստանը ոչ մի ռիսկի չի դիմում, քանի որ Իսրայելը բարեկամաբար տրամադրված չէ Հայաստանի նկատմամբ: Այն դեսպանատուն չունի Երևանում, հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը և միլիարդավոր դոլարների մահացու զենք է վաճառել Ադրբեջանին`հայերին սպանելու համար: Նույնիսկ Ադրբեջանը, չնայած Իսրայելի հետ իր ջերմ հարաբերություններին, դեմ է քվեարկել ԱՄՆ-ին որոշմանը: Ավելորդ է ասել, որ Թուրքիան նույնպես դեմ է քվեարկել դրան:
Բացի այդ, ՄԱԿ-ում քվեարկությունից ձեռնպահ մնալը կամ բացակա լինելը Հայաստանը կմեկուսացներ մնացած աշխարհից, արաբական և իսլամական երկրների հայ համայնքներից և կհակասեր Երուսաղեմի հայոց պատրիարքարանի ցանկությանը, որը դատապարտել էր ԱՄՆ-ի որոշումը:
Վերջապես, Իսրայելի ղեկավարները չպետք է ողջունեն Երուսաղեմի վերաբերյալ Թրամփի որոշումը, քանի որ Իսրայելի շահերից չի բխում թշնամանալ մնացած աշխարհի հետ և մեկուսացնել ինքն իրեն: Իսրայելը պետք է իր կողմը թեքի այլ երկրներին, հատկապես պաղեստինցիներին՝ խաղաղ կարգավորման հասնելով բանակցությունների միջոցով, այլ ոչ թե ուժի կիրառմամբ կամ բռնությամբ…
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.