23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հնդիկ վանականն իր սեռական օրգանով տեղափոխել է միկրոավտոբուսը «Magh Mela» փառատոնի ժամանակ: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «Daily Mail»-ին:
Փառատոնը մեկնարկել է հունվարի երկուսին Ալլահաբադ քաղաքում, որը գտնվում է Հնդկաստանի հյուսիսում: Փառատոնին ավանդաբար մասնակցում են հազարավոր մարդիկ:
«Metro»-ն նշել է, որ տղամարդը պարան է կապել իր սեռական օրգանին և սկսել է բեռնատարը քաշել փողոցով: Այս քայլով նա իբրև թե որոշել է ցույց տալ իր հոգևոր ուժի մակարդակը:
Փառատոնը կտևի 45 օր: Վանականը հրաժարվել է աշխարհից և երկրային վայելքներից: Նա իրեն ամբողջովին նվիրում է ազատագրմանը՝ մեդիտացիայի և աստվածաճանաչության միջոցով:
Հունվարի 6-ին՝ ժամը 02:10-ի սահմաններում, դժբախտ պատահարի հետևանքով (նախնական տվյալներով շմոլ գազից թունավորվելու արդյունքում), մահացել է ՊԲ պայմանագրային զինծառայող, 1992թ. ծնված Մհեր Վանիկի Զիրոյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն
Օրեր առաջ՝ դեկտեմբերի 28-ին, Եղվարդի խճուղում տեղի ունեցած վրաերթի հետևանքով հիվանդանոցում 2 օր հետո մահացած 60-ամյա Հարություն Հարությունյանի հարազատները շոկի մեջ են:
Եղվարդ քաղաքի բնակիչը հիվանդանոց էր տեղափոխվել «աջ ազդրոսկրի վզիկի կոտրվածք» ախտորոշմամբ, գիտակցությունը եղել էր նորմալ, նրան տեղափոխել էր հենց վրաերթի ենթարկող մեքենայի վարորդը:
Հ. Հարությունյանը ճանապարհին զրուցել էր վարորդի հետ, ով հայտնել էր, որ հայր չունի, իսկ հանգուցյալն էր որոշել էր հիվանդանոցում չհայտնի, որ վրաերթի է ենթարկվել այլ ուղղակի ասի, թե իբր ընկել է:
Այդպես, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել էր «Արմենիա» բժշկական կենտրոն, սակայն մինչ հասնելը, վերջինս հասցրել էր տան անդամներին զանգահարել ու տեղյակ պահել, որ ոտքը կոտրվել է ու հիվանդանոց է գնում:
Հիվանդանոցում 2 օր հետո Հ. Հարությունյանը մահացել է, ինչի համար հարազատները մեղադրում են միայն հիվանդանոցի բժիշկներին, քանի որ, ըստ իրենց՝ նրանք դրժել են Հիպոկրատին տված երդումը և բարեխղճորեն չեն կատարել իրենց պարտականությունները, ինչի հետևանքով էլ կորցրել են իրենց հարազատին:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում հանգուցյալի այրին՝ 61-ամյա Մարգարիտա Մնացականյանը և որդին՝ 33-ամյա Մարգար Հարությունյանը, ասում էին.
«Հենց իմացանք, որ տեղափոխում են հիվանդանոց, անմիջապես մենք էլ գնացինք: Ընդունարանում տեսանք, որ արդեն ցավազրկել են, տանում են ռենտգեն անելու, մեզ էլ ասեցին, որ ծանր կոտրվածք է: Դրանից հետո իջեցրեցին պալատ՝ բժշկի մոտ (Հովհաննես Սարգսյանն էր բժիշկը) ու ինքը նայեց նկարները, մեզ ցույց տվեց կոտրվածքները ու ասաց, որ միանշանակ վիրահատություն է պետք: Մենք ասեցինք, որ սկսեն, ինչի՞ են սպասում, նա ասաց, որ առավոտ շուտ կգան անալիզները կվերցնեն ու նոր կվիրահատեն:
Մեզ տվեց գնացուցակ վիրահատության, դեղորայքի և այլնի: Գնացինք պալատ ու տեսանք, որ ծանր ցավեր ունի, ճնշումը ընկած է, իսկ մեզ ասում էին, որ ապարատի սուրճ բերենք, որպեսզի ճնշումը կարգավորվի: Բուժքույրն էլ ասում էր, որ շոկ է ապրում, կանցնի, ոչինչ: Իր նման մի հոգի էլ կողքի սենյակում կա:
Մեզ բարկացրել է հատկապես նրանց անտարբեր վերաբերմունքը, այն որ բժիշկը ասում էր, ապարատից սուրճ բերեք, որպեսզի ճնշումը կարգավորվի: Հիվանդը ասում էր վատ եմ, ինձ լավ չեմ զգում ցավեր ունեմ, իսկ բժիշկները ասում էին, որ նա շոկի մեջ է, կանցնի, վախեցել է:
Խնդրում ենք, ասում ենք, վիրահատեք, ինչի եք սպասում, ասում են, պետք է անալիզ վերցնենք առավոտյան, նոր: Հետո, որ տեսան շատ-շատ է ցավում, բերեցին մորֆի սրսկեցին, սակայն դա էլ չօգնեց, մեզ ասում էին ձեր տանը նոր տարվա գործեր չկա՞, գնացեք արեք: Մենք գիշերը 2-ին եկանք տուն: Առավոտ արդեն վիճակը կտրուկ վատացել էր և տարել էին վերակենդանացման բաժանմունք, որտեղ 1 ժամ հետո մահացավ:
Մենք դիմում ենք ՀՀ Առողջապահության նախարարությանը, որ նման բժիշկները հեռացվեն համակարգից, նրանք իրավունք չունեն աշխատել այնպիսի ոլորտում, որի գործը մարդու կյանքի հետ է կապված: Խնդրում ենք, որ միչև վերջ բացահայտվեն մահվան հանգամանքները, քանի որ մենք վստահ ենք, որ միակ պատճառը բժիշկներն են դարձել՝ Հովհաննես Սարգսյանի գլխավորությամբ:
Թող պատժվեն բոլոր մեղավորները օրենքի ամբողջ խստությամբ: Ինչպե՞ս կարող է մարդ ոտքի կոտրվածքով մտնի հիվանդանոց և մահանա, ինչո՞ւ բժիշկները մատը մատին չտվեցին, որպեսզի փրկեն կյանքը»:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ռուսաստանի մոտալուտ կործանման մասին լուրերը տարածում է արևմուտքը, որպեսզի դեմոկրատացման ենթակա երկրներին մոլորեցնի և հեռու պահի այդ երկրի հետ համագործակցությունից․ իբր կործանված երկիր է և դուք էլ կկործանվեք՝ հույսեր կապելով նրա հետ․․․ Ցարական Ռուսաստանի կազմաքանդման պատճառն այն էր, որ այն ժամանակվա Ռուսաստանի ռազմական պոտենցիալը բավական չէր արտաքին և ներքին խնդիրները լուծելու համար, մանավանդ ցարական Ռուսաստանում բավական մեղմ էին պատիժները արևմտյան գործակալների, ինչպես նաև հեղափոխականների նկատմամբ․․․ Այսօր այդ երկիրը իր ռազմական պոտենցիալով չի զիջում ոչ մի երկրի, և ավելի հզոր է, քան եվրոպական բոլոր բանակները, որը քաջ գիտակցում են այնտեղ․․․ Արևմտյան մեծ տերությունը բավական խոր խաղի մեջ է մտել եվրոպայի հետ, և եվրոպային փորձում է <<պաշտպանել>> ոչ թե Ռուսաստանից, այլ գործում է ըստ իր ծավալապաշտական քաղաքականության․․․ Ոչ միայն եվրոպան, այլև ամբողջ աշխարհը նրան պետք է որպես շուկա․ սա է գերխնդիրը, մնացածը արվում է սա քողարկելու համար․․․ Ոչ միայն Չինաստանն է խնդիր, այլև հենց եվրոպան, Ճապոնիան․․․ Սա բավական հեռուն գնացող է, և շատերի համար անհասկանալի․․․
Այս երկու օրերի ընթացքում Իրանում մեկ միլիոնից ավելի մարդ է մասնակցել ի պաշտպանություն կառավարությանը՝ պահանջելով պատժել անկարգությունների հրահրիչներին․․․ Աշխարհը վաղուց արդեն բազմաբևեռ է․․․ Սիրիան չկարողացան կազմաքանդել, ուր մնաց աշխարհի ամենահզոր միջուկային տերությունը կազմաքանդեն․․․ Քաղաքականությունը մի քանի ծանծաղամիտների հայտարարություններ կամ հեռուստատեսային հաղորդումներ չեն, այլ հստակ, հաճախ քողարկված գործողություններ, որոնց արդյունքում Սիրիան ետ նվաճեց իր տարածքի գրեթե 95 տոկոսը․․․ Ռուսական տասնվեց հոգուց կազմված հատուկ նշանակության խումբը մի քանի օր շարունակ ետ մղեց ԻՊ-ի մի քանի հարյուր զինյալներին, որոնք հարձակվում էին տանկերով․․․ Միայն այս փաստը արդեն իսկ խոսում է այդ երկրի բանակի մարտունակության, զինվածության և սպաների պատասխանատվության մասին․․․ Քսանվեց տարի մեր երկիրը գտնվել է եվրոպական քաղաքականության ազդեցության տակ, որը բավական լուրջ տրամաբանությամբ հանդուրժել է Ռուսաստանը՝ միաժամանակ գիտակցելով և հաշվարկելով մեր հնարավորությունները իր ծավալապաշտական քաղաքականության շրջանակներում․․․
Չեմ կարծում, որ մեր երկրի երեք կառավարությունների կողմից քսանվեց տարի շարունակ իրականացված սիրողական քաղաքականության շնորհիվ ստեղծված քաղաքական իրավիճակը ձևավորել է քաղաքական <<հանգամանքներ>>, որոնք ի օգուտ մեր երկրի են․․․ Տարեցտարի ահագնացող արտագաղթը այս բոլոր հարցերի հստակ պատասխանն է․․․
Բաքուն պատրաստ է լայն ինքնավարություն շնորհել Լեռնային Ղարաբաղին ու ապահովել տեղի հայ հասարակության քաղաքացիական իրավունքները։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը։
«Մենք պատրաստ ենք որոշակի փոխզիջման ու խնդրի կառուցողական լուծմանը։ Խնդրի կայուն, արդարացի լուծման համար առաջարկում են Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանին հատկացնել լայն ինքնավարություն Ադրբեջանի կազմում՝ ապահովելով տեղի հայ բնակչության քաղաքացիական, սոցիալ-տնտեսական, մշակութային իրավունքներն Ադրբեջանի օրենսդրության ու միջազգային օրենքին համապատասխան»,- նշել է Հասանովը The Jerusalem Post-ին տված հարցազրույցում։
Ադրբեջանը Ղարաբաղի հարցում դարձել է ավելի անզիջում ու մաքսիմալիստական հայտարարություններ է անում։ Այդ ճանապարհն ավելի է մոտեցնում նոր պատերազմի կամ խոշոր ռազմական բախման հնարավորությունը։
Բաքուն հաջորդ պատերազմում փորձելու է կիրառել «երեք ճակատների» մարտավարությունը։ Մեկը`առաջնայինը, լինելու է ղարաբաղյան ճակատը:
Ադրբեջանը փորձելու է ապրիլին գրաված դիրքերից (Թալիշի մերձակայք և Լելե Թեփե) կրակի տակ պահել լայն շառավիղով ռազմավարական նշանակության օբյեկտները, գյուղերն ու քաղաքները, ինչպես նաև այդ դիրքերն օգտագործել որպես նոր տարածքներ գրավելու մեկնակետեր կամ հենակետեր։ Երկրորդ ճակատը Նախիջևանն է լինելու, որտեղից Բաքուն կրակի տակ է պահելու ՀՀ-ի ռազմավարական նշանակության մարզերը` Արարատի մարզը` գյուղատնտեսական ահռելի ներուժ, Վայոց ձորը` բնական պաշարներ, «կապող օղակ» կյանքի ճանապարհ Սյունիք-Իրանի հետ, ինչպես նաև Սյունիքի մարզը, որն ունի հանքաարդյունաբերական հզոր ներուժ․ այդ մարզում գտնվող հզորություններն ապահովում են ՀՀ-ի բյուջեի զգալի մասը, իսկ Սյունիքով են անցնում Իրանի հետ կապող ռազմավարական, այլընտրանքային (Վրաստանը՝ որպես արտաքին աշխարհին կապող «պատուհան») ճանապարհները։
Բացի այդ՝ Նախիջևանից ուղիղ հարվածի տակ կարող է գտնվել Երևանը․ ՀՀ-ի մայրաքաղաքի ռազմա-քաղաքական, տնտեսական, ժողովրդագրական կարևորության մասին խոսելն անգամ ավելորդ է։
Երրորդ ճակատը լինելու է Տավուշի մարզը` 3-րդ բանակային կորպուս։ Բաքուն, կրակի տակ պահելով այդ մարզի սահմանամերձ գյուղերն ու առաջնագծում գտնվող զորամասերը, թույլ չի տալու, որ այդտեղից զորքերը տեղափոխվեն և Վարդենիս-Մարտակերտ կարճ ճանապարհով օպերատիվ կերպով օգնության հասնեն հիմնական ճակատ` Արցախին։ Բացի այդ՝ կրակի տակ է պահվելու միջպետական` ՀՀ-Վրաստան ճանապարհը, որն անցնում է հենց Տավուշի մարզով` խոչընդոտելով ՀՀ-ի տնտեսական կյանքն ու քաղաքացիների տեղաշարժը։
Հիշեցնենք, որ Իսրայելի ՊՆ-ն վերջերս հայտարարել էր, որ Իսրայելի ռազմաօդային ուժերին է տրամադրվել արդիականացված, բոլոր եղանակային պայմանների համար նախատեսված մարտավարական անօդաչու Hermes 900-ը, որն արտադրվել է Elbit Systems-ի կողմից։ Իսրայելական ԶԼՄ-ների տվյալներով` Hermes 900-ի առաջին գնորդներից է լինելու Ադրբեջանը։ Նոր անօդաչուն ունի ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ, կարողանում է առցանց ռեժիմով տեղակատվություն տրամադրել։ Hermes 900 կարողանում է երկար ժամանակ գտնվել օդում և նախատեսված է հետախուզության համար, բացի այդ՝ այն կարելի է զինել նաև հարվածային միջոցներով։ Նշենք, որ Ադրբեջանում սկսվել են տեղական արտադրության «Zərbə» անօդաչու թռչող սարքերի փորձարկումներն ու մասսայական արտադրությունը։ 2017թ.-ին նախատեսվում է ևս երկու տեսակի անօդաչուների արտադրության մեկնարկ։
Չմոռանանք, որ նախորդ տարի Ղարաբաղում ապրիլյան քառօրյայի ժամանակ Ադրբեջանը նույնպես բազմաթիվ անգամ և տարբեր նպատակների` հետախուզական, հարվածային, հրետանու կրակի ուղղորդում (корректировка огня), կիրառել է անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ իսրայելական արտադրության կամիկաձեներ, իսկ այժմ սկսել է տարբեր տեսակի անօդաչուների սեփական արտադրությունը։ Ադրբեջանը, Քառօրյայից դասեր քաղելով, հասկացել է անօդաչուների կիրառման արդյունավետությունը։ Արցախի երկնքում կործանիչների կիրառությունը հանգեցնելու էր ՊԲ ՀՕՊ ուժերի հակազդմաննը, ու մարդկային` օդաչուներով, Ադրբեջանը երբեք աչքի չի ընկել և արցախյան պատերազմում այլազգի օդաչուների ծառայություններից օգտվելը՝ նաև նյութական` միլիոնավոր դոլար արժեցող կործանիչների կորուստների։
Սեփական արտադրության անօդաչուները այդքան էլ թանկ չեն Իսրայելից գնելու համեմատությամբ, այդ պատճառով Բաքուն որոշել է գնալ հետախուզական, հարվածային (կամիկաձե) և հետախուզա-հարվածային տիպի անօդաչուների արտադրությանը, ինչը հուշում է, որ Ղարաբաղում այդ տիպի զինատեսակներն ավելի լայնորեն են կիրառվելու։ ՊԲ-ն պետք է ամրապնդի ՀՕՊ համակարգն ու РЭБ համակարգերը։ Անօդաչուների զանգվածային կիրառության նպատակն է տնտեսել թե՛ կործանիչ ավիացիան, թե՛ մարդկային գործոնը բացառել: Կործանիչի խոցումը բերելու է կա՛մ անձնակազմի կորստին, կա՛մ նրանք կատապուլտայից օգտվելու պարագայում «ընկնելու» են ԼՂՀ տարածքում ու դառնան ադրբեջանական ագրեսիայի կենդանի վկաները` գերիներ, ինչը կունենա թե՛ ռազմական, թե՛ քաղաքական ծանր հետևանքներ Բաքվի ռեժիմի համար։
Անօդաչուները հաջորդ ռազմական գործողությունների ժամանակ օգտագործվելու են թե՛ հետախուզական` ԼՂՀ խորքում զորքերի տեղաշարժը հսկելու, ինչպես նաև հարվածային նպատակներով` հարվածելով թիկունքից առաջնագիծ օգնության շտապող զինտեխնիկայի շարասյուններին՝ շարքից հանելով ենթակառուցվածքներն ու հարվածի տակ պահելով Քելբաջարի ու Լաչինի ճանապարհները, որպեսզի ՀՀ-ից օգնության ինտենսիվությունը սահմանափակվի։ Հարվածներ կարող են հասցվել նաև Ստեփանակերտի դեռևս չգործարկված օդանավակայանին, թռիչքուղուն և այլն` Երևան-Ստեփանակերտ օդային ճանապարհով ռազմական աջակցությունը խափանելու համար։
Արտյոմ Բալասանով
Հայաստանում լուրեր են պտտվում, որ կտրուկ աճել է սուր շնչառական հիվանդություններով հիվանդների քանակը, և այդ պատճառով դպրոցականների ձմեռային արձակուրդը երկարացվելու է:
Հանրակրթական հաստատություններում ձմեռային արձակուրդները երկարացնելու համար ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հիմքեր չունի, Sputnik Արմենիային ասաց գերատեսչության մամուլի քարտուղար Լուսինե Մարգարյանը:
Մարգարյանի խոսքով, շատ տարածված դեպք է, երբ ձմռանը դպրոցական արձակուրդի երկարացման մասին լուրեր են ի հայտ գալիս։
«Սակայն դրա համար որևէ հիմք չկա, քանի որ Հայաստանում սուր շնչառական հիվանդությունների համաճարակ չկա», — նշեց Մարգարյանը:
Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանը հայտնել էր, որ Հայաստանում սուր շնչառական հիվանդացության քանակը համապատասխանում է եղանակային պայմաններին:
Նրա խոսքով` Հայաստանի բուժհիմնարկներ է դիմում օրական մոտ 200 մարդ: Թորոսյանը կոչ էր արել չշփոթել սուր շնչառական հիվանդությունը գրիպի հետ:
Հայաստանի դպրոցներում ձմեռային արձակուրդը մեկնարկել է դեկտեմբերի 25-ին: 3-12-րդ դասարանցիների համար արձակուրդը կտևի մինչև 2018 թվականի հունվարի 7-ը ներառյալ, իսկ 1-ին և 2-րդ դասարանցիների համար` մինչև 2018 թվականի հունվարի 21-ը ներառյալ:
Չինաստանի Հեյլոնջջյան նահանգում գտնվող Խանկա լճի և Ռուսաստանի սահմանի մոտ հայտնաբերվել է մոտ 20 մետր բարձրության վրա գտնվող սառցե պատ: CCTV հեռուստաալիքով հրատարակվել է արտասովոր բնական երևույթով տեսանյութ: Այս մասին գրում է ria.ru-ն:
Տպավորիչ «շինարարությունն» ունի բնական ծագում: Պատերը հայտնվել են ուժեղ քամու պատճառով, որը տարբեր չափերի սառույցներ է քշել բերել լճի արևելյան ափ: Սկզբում այն չի գերազանցել երեք-չորս մետր բարձրությունը, բայց հետո այն աճել է մինչև քսան մետր և ավելի: Բնական արգելքի երկարությունը տասնյակ կիլոմետր է:
«Դա կարծես սառույցի մեծ պատ է», — ասել է օպերատոր, լուսանկարիչ Լի Լեյը, ով եկել էր արտասովոր բնական երևույթ տեսնելու:
Ըստ Հիդրոօդերևութաբանական կայանի աշխատակիցների՝ նմանատիպ սառցե պատեր հաճախ չեն հայտնվում։ Դրա համար հարկավոր են երկարատև օդի ցածր ջերմաստիճաններ, ուժեղ քամի և լճի ջրի վերին շերտերի շարժ։
Հունվարի 4-ին՝ ժամը 11.20-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Շահումյան գյուղում «Հայփոստ»-ի ավտոմեքենայից գողացել են չորս գյուղերի համար նախատեսված թոշակների գումարի պարկերը:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 11.10-ի սահմաններում, Շահումյան գյուղի «Հայփոստ» ՓԲԸ մասնաճյուղի շենքի դիմաց օգտվելով «Հայփոստ»-ի՝ «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենայի վարորդի բացակայությունից և ավտոմեքենայի դուռը բաց լինելու հանգամանքից` սրահից գողացել են կենսաթոշակների գումարի 17 պարկերից 6-ը, որոնց մեջ եղել է մոտ 12.620.000 դրամ գումար: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:
Ոստիկանության ՔՀԳՎ, ԿՀԴՊ ԳՎ, Արարատի մարզային վարչության և բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված հանցագործությունը կատարել է 1987 թ. ծնված Գարիկ Հակոբյանը: Վերջինս տվել է խոստովանական ցուցմունք: Գողացված գումարից հայտնաբերվել է 5.128.800 դրամը:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնի մյուս մասը հայտնաբերելու ուղղությամբ:
Գ. Հակոբյանը ձերբակալվել է: Կատարվում է նախաքննություն:
Ռուսաստանը մասնագիտացել է Արեւմտյան երկրների հասարակությունների տարբեր հատվածներին միմյանց դեմ ուղղորդելու խարդախ գործում, «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահի անվտանգության հարցերով խորհրդական գեներալ Հերբերթ ՄքՄասթերը.
«Ռուսաստանը կատարելագործել է ապատեղեկատվության, քարոզչության եւ սոցիալական ցանցերի միջոցով հասարակությունների բեւեռացման, միմյանց բախելու արվեստը»:
Դրան հակազդելու համար Միացյալ Նահանգներին անհրաժեշտ է առաջին հերթին լույս սփռել Ռուսաստանի մութ գործողությունների վրա, համոզված է գեներալը.
«Երբ բոլորը տեսնեն, թե իրականում ինչ է անում Ռուսաստանը, վերջինիս համար այլեւս այդքան հեշտ չի լինի համայնքներն իրար դեմ լարել եւ մարդկանց վստահությունից զրկել»:
ՄքՄասթերի խոսքով, եթե նախկինում Ռուսաստանի հայտարարություններին վստահությամբ էին վերաբերվում, ապա այժմ այդ վստահությունը վերացել է.
«Այս մարդիկ ասում են. մենք քաղաքացիական ինքնաթիռ չենք ոչնչացրել, այդ բոլոր ուղեւորվերին չենք սպանել: Ոչ, ասում են նրանք, մենք Ղրիմում եւ արեւելյան Ուկրաինայում զինվորներ չունենք: Այլեւս նրանց խոսքերի նկատմամբ վստահություն չկա»:
Միեւնույն ժամանակ, Դոնալդ Թրամփի անվտանգության հարցերով խորհրդականն ընդգծում է՝ Միացյալ Նահանգները պատրաստ է Ռուսաստանի հետ համագործակցության ուղիներ որոնել: Գոյություն ունեն բազմաթիվ հարցեր, որոնց շուրջ Արեւմուտքի հետ համագործակցությունը հենց Ռուսաստանի շահերից է բխում, ընդգծում է Հերբերթ ՄքՄասթերը.
«Սակայն, մենք տեսնում ենք, որ վերջերս Ռուսաստանը գործում է նույնիսկ իր սեփական շահերի դեմ՝ միայն թե ընդդիմանա ԱՄՆ-ին, Արեւմուտքին եւ մեր եվրոպական դաշնակիցներին»:
Նման պահվածքի օրինակներից մեկը Հյուսիսային Կորեան է, նշում է գեներալ ՄքՄասթերը, քանի որ, ասում է նա, Ռուսաստանի շահերից որեւէ կերպ չի բխում Ասիայում միջուկային զենքի տարածումը: Մյուս հարցը Իրանն է, որին Մոսկվան օգնել է պահպանել ազդեցությունը Սիրիայում.
«Բացատրեք՝ ինչպե՞ս կարող է Ռուսաստանը հետաքրքրված լինել Մերձավոր Արեւելքում Իրանի ազդեցության տարածմամբ: Նրանք բարձր գին են վճարելու դրա համար»:
ԱՄՆ-ի նախագահի անվտանգության հարցերով խորհրդականն ընդգծում է՝ Վաշինգտոնում չեն ակնկալում եւ չեն պահանջում, որ Մոսկվան ի վնաս ինքն իրեն աշխատի, սակայն ակնկալում են, որ Ռուսաստանն ի վերջո կգործի իր շահերից ելնելով եւ կհամագործակցի Արեւմուտքի հետ:
«Ջերմաստիճանի այսչափ բարձրացումը բնորոշ իրավիճակ է ոչ միայն Հայաստանում, այլ նաև ամբողջ աշխարհում, ինչը պայմանավորված է գլոբալ տաքացմամբ։ 1988թ.-ին հենց այսպիսի շոգ ձմեռ էր, երբ դեկտեմբերի 7-ին եղավ Սպիտակի երկրաշարժը: Չեմ ուզում չարաբաստիկ բաներ կանխագուշակել, և Աստված չանի՝ դա նորից կրկնվի, սակայն փաստերն են ապացուցում, որ սա բնապահպանական կատակլիզմ է, որը կարող է նույն ձևով կրկնվել»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց բնապահպան Սիլվա Ադամյանը։
Վերջինիս դիտարկմամբ՝ նման իրավիճակում եղանակային շրջադարձ է լինում գարնանը, ինչը ևս կարող է իր բացասական հետևանքներն ունենալ։
«Գալիս է մարտ ամիսը, և մեզ մոտ սկսում է առատ ձյուն տեղալ, ցածր ջերմաստիճան լինել, ինչն անդրադառնում է ոչ միայն կենդանական, այլև բուսական աշխարհի վրա, գյուղատնտեսական ոլորտի վրա է նաև խիստ բացասաբար անդրադառնում, այսպիսի տաք ձմռան ժամանակ անգամ որոշ տեղերում ծառեր են ծաղկում, իսկ ջերմաստիճանային տատանման ժամանակ դրանք ցրտահարվում են: Ամենապարզ օրինակներից մեկը կարող եմ բերել նաև կենդանիների, թռչունների հետ կապված: Օրինակ՝ արագիլն առհասարակ չվող թռչուն է, բայց վերջին մի քանի տարիներին նա այլևս չի չվում Հայաստանից, որովհետև նրանք սովորել են արդեն այս տաք եղանակին և բնազդաբար սովորել են, որ կարելի է նաև այստեղ կեր հայթայթել և մնալ այստեղ, արդյունքում ստացվում է, որ արագիլը դառնում է նստակյաց թռչուն՝ չնայած նրան, որ մենք ունենում ենք նաև շատ ցուրտ ձմեռներ, սակայն արագիլներն արդեն ադապտացվել են դրան։ Այս ամբողջի պատճառը կլիմայական փոփոխություններն են, որոնք կատարվում են մեզ մոտ, և որոնց արդյունքում տեղի են ունենում այսպիսի կատակլիզմներ, իսկ աշխարհի մասշտաբով շատ ավելի լուրջ և վտանգավոր փոփոխություններ են տեղի ունենում: Կրկնում եմ՝ սա կապված է գլոբալ տաքացման հետ»,- հավելեց Սիլվա Ադամյանը։
Բնապահպանի գնահատմամբ՝ եթե առաջիկայում ևս Հայաստանում չլինեն ձյան տեսքով առատ տեղումներ, ապա գյուղատնտեսական ոլորտում կառաջանան շատ լուրջ խնդիրներ, առաջին հերթին՝ կապված հենց ոռոգման ջրի հետ։
«Ջրամբարները հիմա դափ-դատարկ են, ձյուն չկա, սառույց չկա, որ հետո դա հալվի և լցվի այդ ջրամբարները: Հետո նորից պետք է սկսեն խոսել այն մասին, որ մեզ մոտ երաշտ է, ոռոգման ջուր չկա, գյուղատնտեսական մթերքներն են փչանում և այլն, սակայն ուզում եմ ասել, որ ջրամբարներում ջուր չլինելու փաստը ոչ միայն կլիմայական փոփոխությունների հետ է կապված, այլև դա գալիս է նաև մեր պատկան մարմինների բարձիթողի վերաբերմունքից: Եթե մենք պատշաճ ուշադրություն չդարձնենք ջրամբարներին, այնտեղ ջրի քանակի ու որակի կարգավորումներին, ապա լուրջ և վտանգավոր պրոբլեմների առջև ենք կանգնելու, ամեն ինչը պետք է հաշվարկներով արվի, իսկ մենք հույսներս դրել ենք միայն Սևանա լճի վրա, բայց այդպես չի կարելի»։
Դիտարկմանը, թե այս դեպքում և՞ս փորձելու են ջրամատակարարման հարցը կարգավորել Սևանա լճից ջուր բաց թողնելու միջոցով, Սիլվա Ադամյանը պատասխանեց. «Ըստ էության այդպես է ստացվում, և մենք բազմիցս դրա ականատեսն ենք եղել: Մենք անցյալ տարի ջրամատակարարման խնդիր չունեինք, որովհետև բավականին ձնառատ ձմեռ էր, և ջրամբարներում բավականաչափ ջուր կար, բայց մեզ կառավարությունը փորձում էր համոզել, թե շատ լուրջ խնդիրներ ունենք Արարատյան հարթավայրում, և եթե այնտեղ Սևանից ջուր բաց չթողնենք, ապա գյուղատնտեսության ոլորտը կկանգնի խոշոր խնդրի առջև, գյուղացիները ջուր չեն ունենա և այլն, և այլն: Եթե անցյալ տարի եղանակային այդ պայմաններում, երբ ջրի խնդիր չկար, դրեցին ու Սևանից այդքան ջուր բաց թողեցին, և Սևանա լճի մակարդակի զգալի նվազում ունեցանք, ապա այս տարի արդեն իրական պրոբլեմի առկայության դեպքում էլ են նույնը անելու, կառավարությունը հեշտ միջոց է գտել իր համար: Եթե եղանակային փոփոխություն չլինի, և մենք չունենանք ձնառատ փետրվար կամ նույնիսկ մարտի կես, ապա իսկապես լուրջ խնդիրներ են մեզ սպասվում. հա՛մ ջրի առկայության դեպքում են Սևանից ջուր բաց թողնում, հա՛մ ջուր չլինելու դեպքում են բաց թողնում, և այստեղ մի մեծ հարց է ծագում՝ մինչև ե՞րբ պետք է այդ իրավիճակը շարունակվի, չէ՞ որ Սևանի ջրի որակը, էկոլոգիան փոփոխվում է, ինչն ուղղակի մահացու է լճի համար, իսկ մենք առանց Սևանի ոչինչ ենք»։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.