23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

35-ամյա տղամարդը մեղադրվում է 5-ամյա աղջիկ երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեջ: Անչափահասը տղամարդու ընկերուհու երեխան է, տղամարդը նրանց հյուրընկալել է իր՝ Արաբկիր վարչական շրջանում գտնվող տանը: Երբ ընկերուհին տնից բացակայել է, և փոքրիկը մնացել է իր խնամքին՝ տղամարդը երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել:
Ըստ մեղադրանքի՝ տղամարդը, 19.08.2017 մինչև 01.09.2017թ. ընկած ժամանակահատվածում հյուրընկալելով ընկերուհուն և վերջինիս 07.03.2012թ. ծնված մանկահասակ դստերը, օգտվելով երեխայի անօգնական վիճակից, իր համար ակնհայտ 5 տարին չլրացած մանկահասակ փոքրիկի նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ:
Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
armeniasputnik.am Տաջիկստանի կառավարությունը հանձնարարել է նախարարություններին սկսել գործընթացը և վերջապես ուղիղ օդային հաղորդակցություն հաստատել Հայաստանի հետ։
Տաջիկստանի կառավարությունը հանձնարարել է համապատասխան գերատեսչություներին անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել Հայաստանի հետ օդային հաղորդակցություն հաստատելու համար, երկուշաբթի հաղորդում է News.tj —ը։
Տաջիկստանի կառավարության` օրերս ընդունած որոշմամբ հանձնարարվում է հաստատել Տաջիկստանի և Հայաստանի կառավարությունների միջև համաձայնագիրը, որ ստորագրվել է 2017թ-ի ապրիլի 14-ին Երևանում։
«Տաջիկստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը հանձնարարվում է սահմանված կարգով ծանուցել հայկական կողմին Տաջիկստանի կողմից ներպետական ընթացակարգերի կատարման մասին, որոնք անհրաժեշտ են նշված համաձայնագիրը կյանքի կոչելու համար», — նշում է պարբերականը։
Հիշեցնենք, որ Հայաստանի ու Տաջիկստանի նախագահներ Սերժ Սարգսյանը և Էմոմալի Ռահմոնը պայմանավորվել են դիտարկել երկու երկրների միջև ավիաչվերթեր գործարկելու հնարավորությունը։
«Այդ նախագծի շրջանակում մենք պատրաստ ենք մեր տաջիկ գործընկերներին արտոնությունների փաթեթ տրամադրել, որոնք ձևավորվում են Հայաստանի «բաց երկնքի» քաղաքականության իրագործման շրջանակում», — հունիսի 14-ին տաջիկ գործընկերոջ հետ հանդիպումից հետո ասել է Սարգսյանը։
Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել հունիսի 14-ին։։ Նրան հրավիրել էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։
Պաշտոնական Ստեփանակերտն ահաբեկչական է որակում Ադրբեջանի գործողությունները: «Արմենպրես»-ի հետ զրույցում Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն անդրադարձավ հակառակորդի կրակոցից հայ զինվորի մահվանը:
«Հանձին Ադրբեջանի` գործ ունենք ահաբեկչական պետության հետ: Մենք գործ ունենք ստոր հակառակորդի հետ: Ամանորյա օրերին զինադադարի ռեժիմի խախտումը, որը որևէ ձևով չի ազդում ռազմաքաղաքական հավասարակշռության վրա, իրավիճակը չի փոխում հօգուտ Ադրբեջանի: Սա պարզապես ստորություն է, ահաբեկչություն, անմարդկային վերաբերմունք: Ահա այսպիսի աննորմալ հակառակորդի հետ գործ ունենք»,- ասաց նա:
Դավիթ Բաբայանը հիշեցրեց, որ պաշտոնական Ստեփանակերտը, որպես կայունության, խաղաղության միջոց, դեռ 10 տարի առաջ առաջարկել էր հատկապես միջազգային, ազգային, կրոնական տոն օրերին զինադադարի ռեժիմը չխախտել:
«Տոն օրերին նման քայլի գնալը ստորություն է, որևէ բանականության մեջ չի տեղավորվում: Մեզ համար սա անդառնալի կորուստ է, զոհված զինվորի հիշատակը միշտ վառ կմնա բոլորի սրտերում»,-հավելեց Դավիթ Բաբայանը:
Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը այսօր տեղեկացրել էր, որ հունվարի 7-ին` ժամը 13:20-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Վաչե Նվերի Չիլինգարյանը: Եվս 2 զինծառայող վիրավորվել է:
Araratnews.am-ին Ստեփանակերտի զինվորական հոսպիտալից տեղեկացրին, որ երկու զինծառայողների առողջական վիճակը բավարար է: Արցախի ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանից էլ փորձեցինք մանրամասներ իմանալ դեպքի մասին, սակայն վերջինս հորդորեց մեզ բավարարվել պաշտոնական տեղեկատվությամբ:
Զոհված զինծառայող Վաչե Չիլինգարյանը Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղի բնակիչ էր: Մեզ հետ զրույցում գյուղապետ Սուլիկո Շուշանյանն ասաց, որ Վաչեն կարգին, աշխատասեր տղա էր, երկու քույր ուներ: Ընտանիքն էլ սոցիալապես նորմալ վիճակում է ապրում:
Հարցին, թե ինչպե՞ս է եղել դեպքը, գյուղապետը դժվարացավ հստակ տեղեկություն տալ: Միայն ասաց, որ ըստ շրջանառվող լուրերի՝ Վաչեի ընկերոջը խփել են, նա գնացել է օգնության, իրեն էլ են խփել, հետո մեկ ուրիշն էլ է գնացել օգնության, նրան էլ են խփել:
Եթե Հայաստանում ապրանքների գներն անգամ 1000 տոկոսով բարձրանան, հասարակությունը տեղից չի շարժվելու։ քաղաքականություն։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց տնտեսագետ, ՀԱԿ անդամ Զոյա Թադեւոսյանը՝ անդրադառնալով այս տարվա հունվարի 1-ից ակցիզային հարկի բարձրացման հետեւանքով վառելիքաէներգետիկ ապրանքների գները բարձրացմանը։
Նրա խոսքով, դա հասարակության լայն խավերի վրա դա բացասաբար կանդրադառնա, նրանց կենսամակարդակը կընկնի. «Նաեւ կթանկանան բոլոր այն ապրանքների գները, որոնք արտադրվում են Հայաստանում եւ որոնց արտադրության մեջ օգտագործվում են վառելիքային ռեսուրսներ։ Այսինքն գների տոտալ բարձրացման հետ ենք գործ ունենալու»։
Այսինքն, ըստ Զոյա Թադեւոսյանի, հասարակությունը կտուժի ոչ միայն բենզինի ու գազի գների բարձրացման հետեւանքով, այլեւ մնացած ապրանքների գները եւս կբարձրանան՝ կապված վառելիքի թանկացման հետ
Հարցին, թե հնարավո՞ր է՝ դա սոցիալական բողոքի ալիք բարձրացնի Հայաստանում տնտեսագետը պատասխանեց. «Եթե Հայաստանում ապրանքների գներն անգամ 1000 տոկոսով բարձրանան, հասարակությունը տեղից չի շարժվելու։ Մեր ժողովուրդը բողոքել չի սիրում, տրտնջալ է սիրում փակ դռների հետեւում, սեղանների շուրջ, բայց փողոց դուրս չի գա։ Հայաստանում երբեք սոցիալական բունտ չսպասեք, մեր ժողովուրդը դրան ունակ չէ»։
Դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանը խոստացել է, որ 2040 թվականին Հայաստանի բնակչությունը կհասնի 4 մլն-ի, մինչդեռ այսօր արտագաղթը շարունակվում է, գներն աճում են, աշխատավարձերը չեն ավելանում, աշխատատեղեր չեն ստեղծվում, տնտեսագետն արձագանքեց. «Հասարակ մարդիկ իրավունք ունեն հույսով առաջնորդվել, բայց երկրի ղեկավարը հույսով առաջնորդվելու իրավունք չունի։ Նա պետք է լինի իրավիճակը ճիշտ գնահատող, պրագմատիկ, բոլոր հանգամանքները հաշվի առնող, նոր դրա հիման վրա եզրակացություններ անի։ Բայց եթե նա դեռեւս հույս դնելու վիճակի մեջ է, իհարկե, դա չի կարելի համարել ճիշտ մոտեցում։ Գնահատականն էլ ճիշտ չէ։ Մեր բնակչությունը երբեք չի կարող ավելանալ, եթե տարեցտարի շուրջ 50 հազար մարդ արտագաղթում է։ Միգրացիայի մնացորդը Հայաստանում բացասական է, եւ դրա արդյունքում ավելի արագ տեմպերով կնվազի բնակչությունը, քան թե կավելանա։ Որպեսզի գործող նախագահի ասածը թեկուզ փոքր ինչ ճշմարտություն պարունակեր, պետք է առնվազն դրական միգրացիա ունենայինք։ Թող դա չլիներ 50 հազար, թող լիներ տարեկան 10 հազար, հաջորդ տարի՝ 20 հազար եւ գնալով ավելանար։ Իրականում Սերժ Սարգսյանն այդ միտքը հայտնել է հասարակությանը զբաղեցնելու, սպասումներ առաջացնելու համար, ոչ ավելին»։
Մանրամասն ՝ սկզբնաղբյուր կայքում
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններին.
«2018թ. հունվարի 6-ին ուժի մեջ են մտել «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները: Մինչ փոփոխությունը նշված օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն 1995թ. նոյեմբերի 28-ի դրությամբ (այսինքն օրենքի ուժի մեջ մտնելու պահի դրությամբ) այլ պետությունում բնակվող ազգությամբ հայ նախկին ՀԽՍՀ քաղաքացիները եթե մինչև նշված ժամկետը (այսինքն 1995թ. նոյեմբերի 28-ը) չեն ստացել այլ պետության քաղաքացիություն, հանդիսանում էին ՀՀ քաղաքացիներ օրենքի ուժով, անկախ այն հանգամանքից ստացել էին ՀՀ քաղաքացու անձնագիր, թե՝ ոչ: Կատարված փոփոխության համաձայն, վերը նշված կատեգորիայի անձինք կհամարվեն ՀՀ քաղաքացիներ, եթե դիմեն և ստանան ՀՀ քաղաքացու անձնագիր:
Այսինք, կհանդիսանան ՀՀ քաղաքացիներ ոչ թե օրենքի ուժով, այլ իրենց դիմումի համաձայն ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալուց հետո: Այդ դեպքում կհամարվեն ՀՀ քաղաքացիներ 1995թ. նոյեմբերի 28-ից»,- գրել է նա:
Հունվարի 7-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Վաչե Նվերի Չիլինգարյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:
2018թ-ին աշխարհում քաղաքական զարգացումների մասին արդեն իսկ տարբեր կանխատեսումներ են արվում: Այս տարի առավել լայն տարածում է ստացել բրիտանացի պայծառատես Քրեյգ Համիլթոն-Պարկերի կանխատեսումները. մարդ, ով 2016թ.-ին ասել էր, որ ԱՄՆ նախագահ է դառնալու Դոնալդ Թրամփը և որ տեղի է ունենալու Brexit: Այս մասին գրում է ancient-code.com-ը:
Ըստ Համիլթոն-Պարկերի կանխատեսումների՝ 2018թ-ին Բրիտանիայի ավտոմայրուղիներից մեկի վրա տեղի է ունենալու ահաբեկչական հարձակում, Եվրոպայի կարևոր քաղաքներից մեկի վրա տեղի է ունենալու քիմիական հարձակում, իսկ Հյուսիսային Կորեայում էլ հեղափոխություն է լինելու և տապալվելու է Կիմ Յոնգ Ունի ռեժիմը: Նա նաև կանխատեսել է, որ չնայած Brexit-ի շուրջ ընթացող բանակցությունների դժվարություններին՝ Թերեզա Մեյին կհաջողվի պահպանել իր իշխանությունը:
Մինչդեռ «Fortune»-ի հրապարակած կանխատեսումների համաձայն (հինված մի շարք փորձագետների կարծիքների, տարբեր աղբյուրների կողմից հրապարակված կանխատեսումների վրա) Մեծ Բրիտանիայում Brexit-ի շուրջ առկա տարաձայնությունները կստիպեն Թերեզա Մեյի կառավարությանը հրաժարական տալ:
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ կդառնա աշխատավորական կուսակցության առաջնորդ Ջերեմի Կորբինը, ով Եվրամիության հետ ավարտին կհասցնի Brexit-ի բանակցությունները:
Ըստ «Fortune»-ի՝ 2018թ.-ին ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում դեմոկրատները կկարողանան ավելի շատ ձայն հավաքել, քան ունեն այսօր, սակայն նրանց կրկին չի հաջողվի կազմել մեծամասնություն:
Ռուս հայտնի էքստրասենս և աստղագուշակ Պավել Գլոբան նույնպես բավականին հետաքրքիր կանխատեսումներ է արել 2018թ-ի համար: Ըստ նրա՝ գալիք տարվա ընթացքում աշխարհում կարևոր փոփոխություններ տեղի կունենան: ԱՄՆ-ն կկորցնի իր առաջատար դիրքը, տեղի կունանա իշխանափոխություն:
ԵՄ մի շարք երկրների համար, ըստ Գլոբայի, տարին նույնպես բավականին ծանր կլինի: Պորտուգալիան կհեևի Հունաստանին և կդառնա սնանկ: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա Գլոբան կանխատեսում է, որ երկիրը կունենա նոր նախագահ՝ 55-ամյա տղամարդ: Այս մասին գրում է u-f.ru կայքը:
Հարյուրավոր տարիներ առաջ 2018թ-ի համար կանխատեսումներ է արել նաև Նոստրադամուսը: Ինչպես գրում է lovepsychics.club-ը, ըստ նրա՝ աշխարհի համար տարվա գերագույն խնդիրը մնալու է ահաբեկչությունը: Չինաստանն էլ ավելի է հզորանալու և դառնալու է նոր գերտերություն, իսկ ԱՄՆ-ն էլ մտնելու է «անկառավարելի և անմրցունակ» փուլ: Նոստրադամուսը կանխատեսել է նաև Կաթոլիկ եկեղեցու առաջնորդի մահը:
Բառապաշարով ու հագուկապով տարբերվող վարչապետը
2016 թվականի սեպտեմբերին Մոսկվայից Երեւան` որպես վարչապետ գործուղված Կարեն Կարապետյանը փոքր-ինչ ակտիվացրեց երկրի ներքաղաքական կյանքը եւ իր ակտիվությամբ աչքի ընկավ լճացած իշխանական գործիչների կողքին՝ նախ կոստյումի պիջակն ուսին, աթոռին գցելով, հետո քարոզարշավին թմբուկ նվագելով:
Ներկայացնում ենք վարչապետ Կարեն Կարապետյանի 2017 թվականի այն խոսքերը, որոնք լայնորեն քննարկվեցին ու քննադատվեցին, բայց արդյունք չտվեցին:
«Մենք ֆանտաստիկ ներուժ ունենք՝ մարդկային կապիտալը»
Վարչապետը կարծում է, որ մարդկային կապիտալը Հայաստանի համար ֆանտաստիկ ներուժ է: Այդ պատճառով էլ, ըստ նրա, կառավարության համար կարեւոր է այդ կապիտալի զարգացման պայմաններ ստեղծել, նախեւառաջ, արդար, հավասար եւ մրցունակ տնտեսական դաշտ:
«Ես բազմիցս ասել եմ, որ տարբեր հարցումների արդյունքներով, ամենաերջանիկ երկրների թվին պատկանում են այն երկրները, որոնք առավելագույն բարենպաստ պայմաններ են ստեղծել աշխատող մարդու, ստեղծագործող մարդու համար: Այդ երկրների թվում չկան նրանք, որոնք ունեն գազ, նավթ եւ այլ նմանատիպ հարստություններ»,-2017 թվականի ընթացքում նշել է վարչապետը:
«Առանց «ստվերի» դեմ պայքարի մեր տնտեսությունն ապագա չունի»
«Հասկանալի է այդ հարցում առկա դժգոհությունը: Երբեմն գործարարները կարծում են, որ ողջ բեռը դրված է «սպիտակ» տնտեսության ուսերին, իսկ «ստվերին» ոչ մի ուշադրություն չենք դարձնում: Հնարավոր է՝ դժգոհությունն արդարացված է, բայց եթե մենք չպայքարենք «ստվերի» դեմ եւ ամեն ինչ տեղափոխենք «սպիտակ դաշտ», ապա մեր տնտեսությունն ապագա չի ունենա»,-նշել է վարչապետը:
«Մենք փոխում ենք միջավայրը, նշանակում է՝ կոռուպցիայի համար այն բարդ ենք դարձնում»
«Մենք բոլորս խոսում ենք կոռուպցիայի դեմ պայքարի մասին: Չգիտեմ որեւէ կառավարություն կամ վարչապետի, ում կհարցնեին՝ Դուք պայքարու՞մ եք կոռուպցիայի դեմ: -Իսկ նա պատասխաներ՝ ոչ: Եվ երբ ես խոսում եմ ստվերի դեմ պայքարի մասին, ես նկատի ունեմ նաեւ կոռուպցիայի դեմ պայքարը»,-ընդգծել էր Կ. Կարապետյանը, բայց այդպես էլ ամբողջ տարվա ընթացքում ականատես չեղանք, որ որեւէ մեկ օլիգարխ, գործարար կամ իշխանավոր կոռուպցիոն գործարքների մեջ ներգրավված լինելու համար պատասխան տար:
«Պետք է պայմաններ ստեղծել Հայաստանը սփյուռքի համար հետաքրքիր դարձնելու համար»
«Մեզ պետք է գործակցել: Գուցե «պետք է» բառը շատ կատեգորիկ է հնչում, բայց անտրամաբանական կլիներ դա չանել»:
Հայաստանի զարգացման մեջ Կարապետյանը տեսնում է Հայաստանի, սփյուռքի եւ Արցախի փոխգործակցության հատուկ դերը:
Ըստ նրա, շատ կարեւոր է, որ սփյուռքի ներկայացուցիչներն իրենց ավանդը ներդնեն Հայաստանի կառավարչական կյանքում, կիսվեն իրենց մշակույթով: «Փոքրիկ օրինակ՝ սիրիահայերը եկել են Երեւան, եւ ռեստորանային ծառայության որակը բարելավվել է: Կարող եմ մի շարք բնագավառներ թվարկել, որտեղ սփյուռքի հետ գործակցությունը մուլտիպլիկատիվ արդյունք կտա»,-ասել է նա:
«Ես չեմ կարող ծանր բեռ դառնալ երկրի համար, եթե ոչ արդյունավետ աշխատեմ»
Կարապետյանն անցած տարվա ընթացքում նշել է, որ շատերին հետաքրքրում է, թե ինչ ժամկետով է նա եկել կառավարություն:
«Կա՞ երկար աշխատելու ցանկություն: -Այո, բայց եթե դա արդյունավետ լինի: Չեմ կարող ծանր բեռ դառնալ երկրի համար, եթե ոչ արդյունավետ աշխատեմ»,-ասել է վարչապետը:
«Պետք է այնպես անել, որ արտագաղթելու ցանկություն չլինի»
«Ձգտելու ենք Հայաստանում կյանքը այնպիսին դարձնել, որ արտագաղթ չլինի: Ինչպե՞ս պայքարել արտագաղթի դեմ: Պետք է ուղղակի այնպես անել, որ արտագաղթելու ցանկություն չլինի»,-ասել է վարչապետը:
Արտագաղթի դեմ պայքարող վարչապետը 2017 թվականին խորհրդարանական ընտրություններից առաջ, երբ ակտիվ քարոզարշավ էր իրականացնում, իսկ Տավուշի մարզում քաղաքացիները դժգոհում էին իրենց ապրելակերպից, ասաց.
«Մի՛ վախեցրու, որ գնալու ես երկրից»,-բնակչի բողոքին ի պատասխան ասել էր Կարապետյանը:
Կարեն Կարապետյանը 2017 թվականի ընթացքում աջ ու ձախ հանձնարարություններ տվեց, սակայն այդպես էլ թերացող պատասխանատուներին պատժի ենթարկվելը չտեսանք:
«Արման, էս ամսվա մեջ սաղի ողնաշարը կջարդես»
«էն յառի պետական կառավարիչները, որոնք տարեցտարի մեզ ֆռռացնում են, Արման, էս ամսվա մեջ սաղի ողնաշարը կջարդես»,-2017 թվականի հունվարի 30-ին դիմելով ՀՀ պետական գույքի կառավարման եւ օտարման գործընթացի վերաբերյալ ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին՝ ասել էր Կարեն Կարապետյանը:
asparez.am
«Դա արդար չէր։ Ես ներողություն եմ խնդրել նրանից։ Նա լավ էր խաղում:Բայց ինձ պետք էր Ռոմելուն, քանի որ Ռեշֆորդը չէր կարողանում գոլ խփել, եւ ես «զոհաբերեցի» Միկիին»,- «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ներողություն է խնդրել թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանից, վերջինիս Անգլիայի գավաթի 1/32 եզրափակչի «Դերբիի» դեմ հանդիպման երկրորդ խաղակեսի սկզբում փոխարինելու համար։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.