23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Կառավարության առաջիկա նիստի օրակարգում ընդգրկված է «Աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության նախագծի մասին» հարցը: Դրանով նախատեսվում է «Աշխատանքային օրենսգրքում» հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողներին և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներին հաստիքների կրճատման դեպքում աշխատանքում մնալու նախապատվություն տալ՝ հավասար որակավորման դեպքում:
Ըստ այդմ, նոր մաս է ավելանում, ըստ որի նախապատվություն է տրվելու ՀՀ պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող զինծառայողի ընտանիքի անդամներին` ծնողին, կնոջը, երեխային, ինչպես նաև ընտանիքի անդամ հանդիսացող քրոջը և եղբորը, եթե նրանց ընտանիքում ինքնուրույն վաստակով այլ աշխատող չկա»:
Նախագիծը վաղը կառավարության հավանությանն արժանանալուց հետո կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը:
Կաթնամթերք արտադրող «Մեր երկիր» ընկերությունը «Ապրեն մեր կովերը» կարգախոսով գովազդային վահանակ է փակցրել, որի վրա հայ կնոջ տարազով կով է պատկերված: Լուսանկարը մեծ արձագանք է գտել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում:
Araratnews.am-ը կապ հաստատեց ազգագրագետ Լուսիկ Ագուլեցու հետ՝ տեղեկանալու, թե որքանով է ճիշտ, երբ հայ կնոջ տարազը հագցնում են կովին: Ազգագրագետը նախ հետաքրքրվեց, թե հայ կնոջ ի՞նչ տարազ են հագցրել կենդանուն. «Հայկական տարազը լինում է զինվորականի, բժշկի, տղամարդու, անգամ կոշկակարի: Տարբեր մասնագիտությունների տարազ կա»:
«Հայ կնոջ տարազ է» պատասխանից հետո Լուսիկ Ագուլեցին հումորով ասաց. «Եթե կնոջ տարազ է, թող մի հատ էլ շինեին այդ կովին ու այդ մասին հայտարարեին: Նշանակում է՝ իրենց հայ կանանց են շինում: Թող ձեռ առնեն իրենց կնոջը: Սա անընդունելի է: Հայ կինը կո՞վ է նրանց համար, կթան կո՞վ նրանց տան մեջ, թե՞ թագուհի, իշխանուհի, նռան հատիկ: Ֆիլմ են հանում, մեծարում հայ աղջկան՝ որպես կույսի (նկատի ունի «Նռան հատիկ» սերիալը.-հեղ.): Եթե նռան հատիկ չէ, թող մի հատ էլ շինեն, բաց թողեն»:
Ազգագրագետն այս երեւույթը համարեց անգրագիտություն, տգիտություն, անիմաստություն: «Բոլորը գրագետ չեն, ինչ կարող ենք անել»,- ավարտեց իր խոսքը Լուսիկ Ագուլեցին:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից հրաժարված անձանց թիվը վերջին տարիներին շեշտակի աճել է։ Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունից NEWS.am–ին տրամադրված տվյալների համաձայն՝ 2017 թվականի դրությամբ ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու վերաբերյալ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն դիմում է ներկայացրել 3823 քաղաքացի։ Այսպիսով 2012 թվականին 968 դիմում է ստացվել, 2013–ին՝ 1461, 2014–ին՝ 2407, 2015–ին՝ 2487, 2016–ին՝ 3863, 2017–ի դեկտեմբերի մեկ դրությամբ՝ 3823 դիմում։ Այսինքն՝ 2012 թվականի ընտրություններից մինչեւ 2017 թվականի ընտրությունները, երբ իշխանության է եկել կրկին Հանրապետական կուսակցությունը, ՀՀ քաղաքացիությունից հրաժարվել է 15009 քաղաքացի։ Քաղաքացիությունը դադարեցրած անձանց սեռի եւ տարիքի մասին ոստիկանությունը տվյալներ չի փոխանցել՝ հիմնավորելով, որ այդպիսի վիճակագրություն չեն իրականացնում։ Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը կարծում է, որ սա լուրջ ցուցանիշ է, եւ իշխանությունը պետք է այն ընդունի որպես երկրի առջեւ ծառացած թիվ մեկ խնդիր։ Նախկին ոստիկանապետը չի ժխտում, որ այս ցուցանիշի զգալի հատվածը բանակից խուսափելու պատճառով է հրաժարվել քաղաքացիությունից։
«Սա շատ մեծ թիվ է մեր երկրի համար։ Յուրաքանչյուն իր պատճառն ունի երկրից գնալու։ Իմ կարծիքով, իմ տպավորությամբ, մի մասը բանակից խուսափելու պատճառով է, ինչն ուղղակի անընդունելի է։ Բայց ես տեղեկություն չունեմ պատճառների մասին, պարզապես ինձ այդպես է թվում, մի մասն էլ սոցիալական պատճառով, քանի որ դրսում աշխատանք կա, լավ են վարձատրվում եւ ապագայում ինչ–որ բանի հասնելու հույս ունեն, թողնում գնում են։ Ես համոզված եմ, որ այս մարդկանց մի մասը հետ է գալու շատ շուտ, դա իմ համոզմունքն է, մի քիչ որ տնտեսական վիճակը բարելավվեց, մարդիկ կարողանան աշխատել ապրել, կվերադառնան հայրենիք։ Անպայման իշպխանությունը պետք է համարի թիվ մեկ խնդիր երկրի համար, որը լուծման կարիք ունի»։ Դիտարկմանը՝ ՀՀԿ–ի իշխանության վերջին հինգ տարիների ընթացքում է այս թիվը աճել, եթե շարունակում է իշխանության մնալ ՀՀԿ–ն, արդյո՞ք դա չի նշանակում, որ միտումն ավելանալու է, պատգամավորն արձագանքեց. «Դուք գտնո՞ւմ եք, որ եթե այլ ուժ իշխանության լիներ, այդ պրոցեսը դադարելո՞ւ էր, մարդիկ չէին գնալո՞ւ։ Քանի որ զուգադիպել է ՀՀԿ իշխանության հետ, ուրեմն վերագրում եք իշխանությա՞նը։ Ես չեմ կարծում, որ դա պայմանավորված է ՀՀԿ–ի մեղքով»։ Ըստ Ալիկ Սարգսյանի՝ այս հոսքը հնարավոր է կանխել մի դեպքում, եթե մարդկանց բացատրեն, որ ներդրումներ պիտի արվեն, աշխատատեղեր բացվեն։ Ալիկ Սարգսյանը ոգեշնչվել է նման հայտարարություններից, բացատրություններից եւ հավատում է, որ այս տարվանից ինչ–որ բան կփոխվի տնտեսական ոլորտում, աճի ցուցանիշները կկրկնապատկվեն։ Ալիկ Սարգսյանին հիշեցրինք, որ արդեն մեկ ցուցանիշի աճ արձանագրվել է՝ սպառողական ապրանքների գները։
Ամենաազդեցիկ ադրբեջանցի «օրենքով գող» Նադիր Սալիֆովը (Լոտու Գուլի) նոր միտում է սահմանել մաֆիայի առաջնորդի աթոռի համար պայքարում։ Պոտենցիալ դաշնակիցներին նա հայտարարում է, որ նոր «թագավոր» ընդհանրապես պետք չէ, իսկ ինքն անձամբ բոլորին կվերաբերվի «եղբայրաբար»։ Սակայն Սալիֆովը նախ պետք է դատաստան տեսնի հակառակորդների հետ։ Այդ բանակցությունների մասնակիցների վերլուծությունից հետո հասկանալի է դառնում, որ առաջին հարվածները կհասցվեն «օրենքով գող» Մերաբ Ջանգվելաձեի կլանին և նրան մոտ սուխումցի մաֆիոզներին, ովքեր հիմնավորվել են Թուրքիայում։
Վերջերս գաղութից ազատվելուց հետո Սալիֆովը հաստատվել է Թուրքիայում, որտեղ սկսել է ձևավորել սեփական կլանը։ Իրավիճակին ծանոթ գործակալության զրուցակցի խոսքով՝ Գուլին բանակցություններ է անցկացրել սուխումցի «օրենքով գողերի» հետ, ովքեր նախկինում եղել են Ռովշան Ջանիևի կլանի կազմի մեջ (Ռովշան Լյանկորանսկի, սպանվել է 2016 թվակնի ամռանը), և նույնիսկ Ջանիևի նախկին թիկապահի հետ, ով հանդիսանում է «օրենքով գող» Խաջիբաբա Թալիբխանլին (Խաջի Բեյլագանսկի)։ Ստեղծվել է զգացողություն, որ ո՛չ սուխումցիներին, ո՛չ Խաջիին առանձնապես չի անհանգստացրել այն, որ հենց Գուլին է համարվում Ջանիևի մահվան գործում ներդրում ունեցած «օրենքով գողերից» մեկը։
Սակայն, ինչպես ասում են «Փողից հոտ չի գալիս», իսկ Սալիֆովը, ըստ տեսաբանների, ամենահարուստ «օրենքով գողերից» մեկն է։ Ըստ շշուկների՝ Խաջին նույնիսկ անձնական զրույցներում հավատարմության երդում էր տվել։
Թվում էր՝ ամեն ինչ ընթանում է ըստ պլանի։ Գուլին այնուհետև պետք է աջակցություն գտներ ի դեմս «գողական գիլդիայի» հնաբնակներից մեկի։ «Ավագ ընկերների» գլխավոր հավակնորդների թվում էր Մերաբ Ջանգվելաձեն (Մերաբ Սուխումսկին)՝ սուխումցի «օրենքով գողերի» առաջնորդը։
Սակայն նոյեմբերի սկզբին թուրքական ոստիկանությունը ձերբակալեց տեղի կազմակերպված հանցավոր խմբավորման մոտ 10 անդամի, ներառյալ Ռովշանի եղբորը՝ Նամիկ Ջանիևին և Խաջիին։ Նրանց ձերբակալել են այն պահին, երբ նրանք զենքով պատրաստվել են ներխուժել Գուլիի առանձնատներից մեկը և սպանել այնտեղ բոլորին, ներառյալ Սալիֆովին։ Ավելին՝ մարդասպաների ձեռքին եղել է շենքի մանրամասն պլանը, որը կարող էր կազմել միայն առանձատանը հաճախ լինող մարդը։
Գուլին ակնթարթորեն մահվան դատավճիռ է կայացրել դավաճան Խաջիի նկատմամբ։ Կասկածի տակ է հայտնվել նաև սուխումական կլանը՝ Մերաբի հետ միասին։ Սալիֆովի թիմում կարծում են, որ Ջանգվելաձեն կարող էր առնվազն տեղյակ լինել պատաստվող հարձակման մասին։
Այդ միջադեպից հետո Գուլին կտրուկ փոխել է պոտենցիալ դաշնակիցների որոնման վեկտորները։ Այժմ նրանց թվում գերակշռում են «սուխումցիների» ոխերիմ թշնամիները։ Մասնավորապես, վերջին շրջանում Սալիֆովին կարելի է հաճախ տեսնել Մերաբ Պիպիայի ընկերակցությամբ։ 2012 թվականին սուխումցիները ծեծել էին Մերաբին փոքր երեխայի աչքի առաջ այն բանի համար, որ նա չի ճանաչել «օրենքով գող» Ջանգվելաձեին։ Այդ ժամանակվանից Պիպիան կազմում է վրեժխնդրության պլաններ և՛ իրեն վիրավորանք հասցնողների, և՛ նրանց ղեկավարի նկատմամբ։ Գուլիի հետ են նաև «օրենքով գողեր» Ալեքսանդր Քուշներովը (Քուշներ) և Ռաշադ Իսմայիլովը (Ռաշադ Գյանջինսկի)՝ Մերաբի վաղեմի թշնամիները։
Նրանց թվում, ում հետ հանդիպում է Գուլին, հայտնվել է միանգամայն անսպասելի մաֆիոզ՝ Սերգեյ Չեբանը (Չինացի)։ Նա ժամանակին թագադրվել էր «օրենքով գող» Գելա Կարդավայի կողմից, ով վերջին տարիներին լուրջ դժվարություններ ունի։ Զախարի Քալաշովի (Շաքրո մոլոդոյ) և այլ ազդեցիկ գանգստերների որոշմամբ՝ Գելայի գողական լիազորությունները դադարեցվել են։ Կարգավիճակը վերադարձնելու նրա բոլոր փորձերը դեռևս ավարտվում են ձախողմամբ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Rosbalt-ը, վերջերս կրկին լիարժեք «օրենքով գող» դառնալու ցանկությունից Գելան նույնիսկ կապի էր դուրս եկել Էդուարդ Ասատրյանի հետ (Էդիկ Օսետրինա), որը ձևավորում է հզոր կլան Մոսկվայում և հայտարարում «թիմ 1 օրենքով գողի» աթոռի համար իր հավակնություննեերի մասին։ Եվ դա չնայած այն բանին, որ ժամանակին Գելան մասնակցել էր Ասատրյանի ծեծին։
Սակայն Գելան, կարծես թե, փնտրում է իր դիրքերի վերականգնման այլ տարբերակներ՝ Օսետրինայի հետ մերձեցումից բացի։ Լոտու Գուլին այդ պլանում իդեալական տարբերակ է։ Բացառված չէ, որ Չինացու օրինակով Թուրքիա կուղևորի նաև Կարդավան։
Իր բանակցություններում Գուլին օգտագործում է միանգամայն ոչ ստանդարտ մոտեցում։ Նա զրուցակիցներին ասում է, որ գողերին ոչ մի նոր «թագավոր» պետք չէ, և ինքն անձամբ մտադիր է մյուս «օրենքով գողերի» հետ շփվել հավասար՝ «ինչպես եղբայրների հետ»։
Սակայն սուխումցիների կլանի վրա Սալիֆովի նման խաղաղասեր վերաբերմունքը չի տարածվում։ Դրա ներկայացուցիչները ջանում են հիմա գրեթե չերևալ մարդաշատ վայրերում։ Իսկ քրեական աշխարհում սպասում են Թուրքիայում մեծ արյունահեղության։
«Սասնա ծռեր» զինված խմբի 10 հոգու գործով այսօրվա նիստը սկսվեց լարված մթնոլորտում։ Նրանցից երկուսը՝ Արմեն Բիլյանը եւ Սմբատ Բարսեղյանը դեռ անցած տարվա դեկտեմբերի վերջից գտնվում են հացադուլի մեջ։ Այդ իսկ պատճառով այսօր դատական նիստին Բիլյանի փաստաբան Արմինե Ֆանյանը նշեց, որ իր պաշտպանյալը արդեն 23-րդ օրն է, գտնվում է հացադուլի մեջ եւ առողջական վիճակը ծայրահեղ ծանր է։ Նա նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանին կրկին ներկայացրեց, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի տեղակալից դիմում է ստացել, որտեղ նշված է, որ Բիլյանին «Արմավիր» ՔԿՀ տեղափոխելու վերաբերյալ որոշում պետք է կայացնի դատարանը, Մակյանն էլ նշեց, որ իրեն հասցեագրված դիմումում ասված է, թե Բիլյանին «Արմավիր» ՔԿՀ տեղափոխելու անհաժեշտություն չկա։
Արմեն Բիլյանն այսօր դատարանում հայտարարեց, որ չի դադարեցնելու հացադուլը. «Ես դուրս չեմ գալու հացադուլից, իմ մահն եք ուզում` կստանաք, բայց իմ մահի համար պատասխան եք տալու ժողովրդի առաջ»,-ասաց նա:
Արմեն Բիլյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ: Նիստը ընդմիջվեց: Նիստից հետո «Հանուն Հայաստանի փրկության ճակատի» անդամները հայտարարեցին, որ շարժվում են դեպի քրեակատարողական վարչություն՝ հարցն այնտեղ եւս բարձրացնելու համար։
Նշենք, որ հացադուլի մեջ էգտնվում նաեւ «Սասնա ծռեր» խմբի անդամ Սմբատ Բարսեղյանը նա նաւյնպես պահանջում է րեն «Նուբարաշեն» ՔԿՀ-ից տեղափոխել «Արմավիր» ՔԿՀ:
ԱԺ ԵԼՔ խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանն ԱԺ-ում պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչ գործիքներ կան թանկացումների ընթացքը կասեցնելու համար, նշեց, որ վառելանյութի եւ այլ ապրանքների գնաճը կարելի է զսպել միայն հարկային օրենսգրքի փոփոխությամբ:
«Հիմա, քանի որ հասարակությունն իր մաշկի վրա զգաց այն, ինչ մենք ամիսներ շարունակ խոսում էինք, կոչ ենք անում իրենց շահերը պաշտպանել՝ դուրս գալ փողոց, նաեւ մեզ սատարել, որ կարողանանք խորհրդարանում բերել օրենքի ինչ-որ փոփոխություններ: Մենք շատ լուրջ սոցիալական ճգնաժամ ենք ունենալու, քանի որ 26 տոկոսի փոխարեն եկամտահարկ վճարելու ենք 28 տոկոս, նվազելու է աշխատավարձը, թանկացել է վառելանյութը, հուլիսի մեկից ավելանալու է կենսաթոշակի համար վճարողների թիվը, իսկ մաքսային միությունից ներկրվող ապրանքների համար պետք է վճարենք մաքսահարկ: Այս իսկ պատճառով մենք մարդկանց ասում ենք, որ պայքարեն, որովհետեւ մենք 9 հոգով խորհրդարանում քիչ ենք»,- նշեց Գորգիսյանը՝ կոչ անելով հունվարի 19-ին դուրս գալ փողոց եւ միանալ ԵԼՔ դաշինքի ընդդեմ գնաճի երթին:
Պատգամավորի խոսքով՝ սոցիալական վիճակն այն աստիճան է վատթարացել, որ Հայաստանում առկա են սոցիալական բունտ իրականացնելու համար բոլոր նախադրյալները: Միաժամանակ Գորգիսյանը պատասխանելով «Հայկական Ժամանակ»-ի հարցին՝ բացառեց, որ Հայաստանում էլ տեղի կունենա այն, ինչ մի քանի օր առաջ Իրանում էր կատարվում:
«Սոցիալական լուրջ ճգնաժամ է եւ սպասում ենք, որ ՀՀ քաղաքացիներն կընդվզեն այս ամենի դեմ: Անկախ քաղաքական հայացքներից մարդիկ պետք է դուրս գան եւ պայքարեն, եթե անգամ հավատացել են Կարեն Կարապետյանին, ապա հիմա տեսնում են, որ այդ միլիարդների ներդրումը չկա: Սոցիալական բունտի համար բոլոր նախադրյալները կան, մնում է, որ մարդկանց ունեցվածքը հավաքեն»,- ասաց Գեւորգ Գորգիսյանը:
նորակոչիկների իրավունքների վերաբերյալ arenanews.am-ը ներկայացնում է օրենքով սահմանված զարկերակային հիպերտենզիայի այն հիվանդությունները, որոնց դեպքում նորոկոչիկը կազատվի պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից:
հիվանդությունները, որոնց դեպքում նորոկոչիկը կազատվի պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից:
Եվ այսպես, օրենքն առանձնացնում է զարկերակային ճնշման 4 դրսևորումներ՝ 1-ին, 2-րդ, 3-րդ շրջանի հիպերտենզիա և բարձր նորմալ զարկերակային հիպերտենզիա:
3-րդ փուլի հիպերտենզիա՝ նորակոչիկն առհասառակ ազատվում է զինվորական ծառայությունից
Նորակոչիկն առհասարակ ազատվում է զինվորական ծառայությունից, եթե նրա մոտ առկա է 3-րդ փուլի զարկերակային հիպերտենզիայի դանդաղ զարգացող և չարորակ ձևերը: Այսինքն՝ այս դեպքում նրա ճնշումը պետք է լինի՝ նվազագույնը՝ սնդիկի սյան 110 մմ և ավելի, առավելագույնը՝ սնդիկի սյան 180 մմ և ավելի: Կլինիկական պատկերում այս ճնշման դեպքում գերակշռում են անոթային ծանր խանգարումները՝ պայմանավորված սրտի, ուղեղի, երիկամների և աչքի հատակի աթերոսկլերոզով ու արտերիոսկլերոզով:
Եթե նորակոչիկի մոտ առկա է ախտանշանային հիպերտենզիա, ապա դրա անարդյունք բուժման կամ բարդ ձևերի վերջնական բուժման անհնարինության դեպքում, նույնպես ազատվում է զինծառայությունից:
2-րդ փուլի հիպերտենզիա՝ նորակոչիկն ազատվում է խաղաղ ժամանակ ծառայելու պարտականությունից
Նորակոչիկն ազատվում է խաղաղ ժամանակ ծառայելու պարտականությունից, եթե նրա մոտ առկա է 2-րդ փուլի զարկերակային հիպերտենզիա: Այսինքն՝ զարկերակային ճնշումն ունի կայուն, բարձր մակարդակ (նվազագույնը՝ սնդիկի սյան 100-109 մմ, առավելագույնը՝ սնդիկի սյան 160-179 մմ) չի կարգավորվում առանց ախտածագումնաբանորեն հիմնավորված բուժման:
Զարկերակային հիպերտենզիայի երկրորդ փուլին հատուկ է սրտամկանի գերաճը, ինչը հաստատվում է ինչպես կլինիկական, այնպես էլ գործիքային հետազոտությունների ու չափավոր ծանրաբեռնվածության փորձերի միջոցով:
1-ին փուլի հիպերտենզիա՝ նորակոչիկն ազատվում է զինվորական ծառայությունից ժամանակավոր
Նորակչիկը ժամանակվորապես պիտանի չէ զինծառայության, եթե նրա մոտ առկա է զարկերակային հիպերտենզիայի առաջին փուլը: Սա բնորոշվում է որևէ գրգռիչի ազդեցությամբ զարկերակային ճնշման ժամանակավոր բարձրացումով (նվազագույնը՝ սնդիկի սյան 90-99 մմ, առավելագույնը՝ սնդիկի սյան 140-159 մմ): Այս դեպքում նորակոչիկի մոտ չի նկատվում սրտի, գլխուղեղի, երիկամների օրգանական փոփոխություններ, Օրգանների ու համակարգերի ֆունկցիան խանգարված չէ կամ խանգարված է աննշան չափով: Հնարավոր է աչքերի հատակի զարկերակների չափավոր նեղացում և երակների լայնացում նկատվի:
Զորակոչիկների փորձաքննության ժամանակ զարկերակային հիպերտենզիայի ախտորոշումը հաստատվում է ստացիոնար հետազոտության տվյալներով:
Հասարակությունը ցնցվեց նախորդ օրվա դժբախտ դեպքից, երբ պետավտոտեսչության երկու երիտասարդ աշխատակիցներ զոհվեցին ավտովթարի հետևանքով: Մեղավորը «Ճըվճվ» Արոյի որդի Սարգիսն էր՝ «Սաքուլիկը», ով փախել էր դեպքի վայրից:
Լրատվամիջոցներն անընդհատ շոշափում են «Ճըվճվ» Արոյի անունը, այնինչ մարդը մահացել է: Իսկ անընդհատ հասարակական կարգը և երթևեկությունը խախտող Սարգիսը «հովանավորվում» է միշտ իր միլիոնատեր պապի՝ «Տրանսգազի» 20 տարվա տնօրեն Նիկոլայ Վազգենի Գաբրիելյանի կողմից: Ասում են՝ ամեն անգամ, երբ թոռը ավտովթարի է ենթարկում մարդկանց, պապը իր փողերով նոր ավտոմեքենա է գնում: Իսկ գազի Կոլյան՝ Գաբրիելյանը, Հայաստանի «գաղտնի» միլիարդատերերից է: Յուրաքանչյուր մարզում 4–5 գազալցակայան ունի: Նրա 50–ից ավելի լցակայանների` պետությանը մուծվող հարկերը որևէ մեկը հաշվե՞լ է: Չար լեզուներն ասում են, թե ամեն չորսից մեկի հարկը հազիվ է տալիս՝ գազի կորուստ ձևակերպելով:
Գլուխը՝ քարը, ուրիշի միլիոնները չհաշվենք, ուղղակի այդ միլիոններով թոռների համար ավտոմեքենաներ է գնում ու չարիք դառնում հասարակության համար:
Ըստ ՀՀ քննչական կոմիտեի հայտարարության, Նիկոլայ Գաբրիելյանի մյուս թոռը՝ Սարգիսի եղբայր Սերժը, հետախուզման մեջ է կողոպուտի և խուլիգանության մեղադրանքով:
«Փաստ» օրաթերթ
ՀՀ Զինապարտության մասին օրենքի 11-րդ հոդվածի 7-րդ կետը հստակ սահմանում է, թե ովքեր կարող են պարտադիր զինվորական ծառայությունն անկացնել բնակության վայրին մոտ գտնվող զորամասում:
Ըստ այդմ՝ բնակության վայրին մոտ կարող են ծառայել
1. Միակողմանի ծնողազուրկ նորակոչիկը, եթե նրա միակ ծնողն արդեն իսկ անցել է տարիքային կենսաթոշակի
2. Միակողմանի ծնողազուրկ նորակոչիկը, եթե նրա միակ ծնողն ունի ունի հաշմանդամության երրորդ խմբի կարգ
3. Այն նորակոչիկն, ում հայրը/մայրը կամ եղբայր/քույրը մահացել են՝
ՀՀ սահմանների պաշտպանության ժամանակ՝ ՀՀ զինված ուժերում և այլ զորքերում ծառայության ընթացքում, ինչպես նաև ՀՀ տարածքում տեղակայված օտարերկրյա պետությունների զինվորական ստորաբաժանումներում ծառայողական պարտականություններ կատարելիս:
4. Այն նորակոչիկն, ով ամուսնացած է և ունի մեկ երեխա
5. Երկկոմանի ծնողազուրկ նորակոչիկներն, ինչպես նաև միակողմանի ծնողազուրկ զորակոչիկները, եթե չունեն չափահաս քույր կամ եղբայր:
6. ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով՝ այլ նորակոչիկներ:
Նշենք, որ օրենքը հստակ սահմանում է, որ բնակության վայրին մոտ գտնվող զորամաս է համարվում նորակոչիկի հաշվառման վայրից մինչև 150 կմ տեղակայված զորամասը:
Կոտայքի նախկին մարզպետ Կավալենկո Շահգալդյանը, ով վերջին մեկ տարում տասը անգամ Գերմանիա է թռել ու հետ եկել, պարզվում է ահռելի քանակի անշարժ գույք է գնել Համբուրգ և Բեռլին քաղաքներում: Այն, ինչ հիմա գրում ենք, նա, սովորույթի համաձայն, դարձյալ փորձելու է հերքել: Բայց Համբուրգից մեր աղբյուրը տեղեկացնում է, որ նախկին մարզպետը այնքան շենք–շինություններ է գնել իր փեսայի հետ միասին, որ դրանք տեղացիներին «արենդայով» տալով, ամսական 200000 եվրո է ստանում:
Շեշտում ենք՝ միայն վարձավճարից եկամուտը կազմում է 200000 եվրո: Եվ դա այն մարզպետը, ով առանձնապես աչքի չի ընկել իր հարստությամբ, համեմատաբար «համեստ» է եղել:
«Փաստի» աղբյուրի տեղեկություններով՝ ԱԺ նախկին ու ներկա մի քանի պատգամավորներ, նախկին նախարարներ նույնպես մեծ թվով շենքեր են գնել Բեռլինում և Համբուրգում: Նրանց մասին տեղեկությունները՝ լուսանկարներով, կհրապարակենք առաջիկայում:
«Փաստ»
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.