23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

2017 թվականի դեկտեմբերի 22-ին, ժամը 12.00-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ Գայի պողոտայի շուկայից իրենց մոտ է տեղափոխվել 60-ամյա մի տղամարդու դին` «ձախ վերամրակային շրջանի ծակած-կտրած վերք» ախտորոշումով:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նույն օրը, ժամը 11.30-ին, նշված շուկայում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ անհայտ անձը սուր կտրող-ծակող գործիքով հարվածել էր նրա պարանոցին` պատճառելով մարմնական վնասվածքներ, ինչի հետևանքով տղամարդը մահացել էր:
Ձեռնարկվում էին միջոցառումներ հանցագործություն կատարած անձին ու հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ: Նախնական տեղեկություններով` հնարավոր է` վնասվածքները հասցրած լիներ ներկայացվող տեսագրության մեջ փողոցը հատող տղամարդը, որը կոշիկի միջատակերի շրջիկ վաճառող է: Տեսագրության մեջ երևացող անձին ճանաչողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02: SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նշված անձի վերաբերյալ տեղեկություններ տրամադրողին Ոստիկանությունը խոստանում է խոշոր դրամական պարգև՝ ապահովելով նաև անձի գաղտնիությունը։
Ավելի վաղ ֆոտոլրագրող Գ. Շամշյանը նշված վայրից հայտնել էր, որ դեկտեմբերի 22-ին սպանություն էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։50-ի սահմաններում Նոր Նորք վարչական շրջանում գտնվող «Երևան Սիթի»-ից ծայրահեղ ծանր վիճակում՝ դանակահարված, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն էր տեղափոխվել մի քաղաքացի։ Վերջինս վնասվածքը ստացել էր պարանոցի մասում և հիվանդանոցի ճանապարհին մահացել է։ Դեպքի վայր էին ժամանել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանի, վարչության պետի օպերծով տեղակալ, Ոստիկանության գնդապետ Արտակ Պողոսյանի և քրեական հետախուզության բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ։ Տեղում էին նաև Ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ։ Տեղում աշխատել էին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի մեծ թվով քննիչներ՝ բաժնի պետ Դավիթ Գևորգյանի գլխավորությամբ։
«Սա ընդհանուր կլիմայի դեստաբիլիզացման գործընթաց է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց բնապահպան Կարինե Դանիելյանը՝ խոսելով ձմռանը նման անոմալ տաք եղանակի մասին:
Նա նկատեց, որ տաք հոսանքը մոլորակի որոշ վայրերում է՝ ներառյալ՝ Հայաստանում, բայց կան վայրեր, որտեղ բուք ու բորան է, ջերմաստիճանը նորմայից ցածր է, մարդիկ փողոցներում սառում են. «Սա ընդհանուր կլիմայի դեստաբիլիզացման գործընթաց է, մեզ մոտ այս տեսքով է արտահայտվում: Տեսաք՝ Սահարայում ձյուն եկավ, Միացյալ Նահանգներում նույնիսկ հրդեհներ եղան, հիմա՝ ջրհեղեղներ: Սա ընդհանուր մոլորակի պատասխանն է մարդու գործունեությանը, մեզ մոտ դեռ մեղմ է: Եթե այսպես շարունակվի, և հանգիստ անցնենք գարուն, լավ կլինի, բայց եթե այսպես տաք լինի, ծառերը ծաղկեն, բույսերը ծաղկեն, բողբոջեն, ու հետո միանգամից սկսվի ձյուն, ցածր ջերմաստիճան, քամիներ, այդ դեպքում մենք շատ լուրջ կորուստներ կունենանք գյուղատնտեսության ոլորտում»:
Հարցին՝ մարդկանց առողջության վրա ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ եղանակային այս երևույթները՝ Կ. Դաինելյանն այսպես պատասխանեց. «Իհարկե, պետք է, որ նման բացասական բան չլինի: Մարդիկ վախենում են, շատերը դիմում են ինձ, թե երկրաշարժի տարին նույնպես այսքան ջերմաստիճանը բարձր էր, շատ տաք ձմեռ արեց, հետո երկրաշարժ եղավ: Ես միանգամից հերքում եմ դա, բայց մյուս կողմից մտածում եմ՝ միգուցե, իրոք, եթե ընդերքում մեծ քանակությամբ էներգիա է հավաքվում, նրա ժայթքումը տարբեր ճանապարհներով է լինում:
Իհարկե, կապը կլիմայի և երկրաշարժի գիտության մեջ չկա, բայց ես հիմա ոչինչ բացառել չեմ կարող, որովհետև մոլորակը բացարձակ քաոտիկ, լրիվ հավասարակշռությունից դուրս եկած վիճակում է»:
Մենք հետաքրքրվեցինք, թե ի՞նչ կարող են անել մարդիկ այս իրավիճակը շտկելու համար: Ի պատասխան՝ բնապահպանն ասաց.
«Մարդիկ պետք է խելքի գան, հասկանան, որ իրենք ընդամենը բնության մի մասնիկն են, պարտավոր են ենթարկվել բնության օրենքներին, և ոչ թե՝ ագահի նման, ինչ հնարավոր է՝ բնությունից վերցնեն, հարստանան, ամեն մեկին մի մեքենա լինի: Դա հնարավոր չէ, բնությունը չի կարող այդպես, բնությունն ուղղակի պետք է ոչնչացնի մարդկությանը, եթե մենք այսպես շարունակենք: Իսկ Հայաստանի մասին՝ եթե անկախություն ստացանք ու միանգամից սկսեցինք ընդերքը քանդել ծայրից ծայր՝ չնայելով ոչ մի զսպող մի երևույթ, ես հասկանում եմ, թե ինչու նույն մոլորակը, տիեզերքն ուղղակի մեզ այլևս տարածք չեն տալիս, որովհետև մենք պղծում ենք այդ տարածքը»:
Կ. Դանիելյանը գտնում է՝ հնարավոր է՝ քայլ առ քայլ եղած սխալները փոխել, վերանայել երկրի զարգացման ռազմավարությունը.
«Ամեն տարի 30-40 թույլտվություն է տրվում ընդերքօգտագործման, նավթ ու գազ փնտրում են նույնիսկ Սևանի տակ, այդ բոլորը պետք է դադարեցնել, վերականգնել այն ճյուղերը, որոնք այդքան վնաս չեն տալիս բնությանը, այսօրվա տեխնոլոգիաներն ամեն ինչ թույլ են տալիս, պարզապես պետք է քաղաքական կամք, պետք է էկոլոգիական մշակույթ»:
Այս տարի Մեծ պահքը կմեկնարկի փետրվարի 12-ին, Հիսուս Քրիստոսի Հարության տոնը կնշվի ապրիլի 1-ին: Ֆեյսբուքյան իր էջում եկեղեցական մի քանի տոների օրացույցի վերաբերյալ գրառում է կատարել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տեր Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը. «Արժե իմանալ, որ այս տարի Սուրբ Սարգիս զորավարի տոնը հունվարի 27-ին է: Մեծ Պահքի սկիզբը` փետրվարի 12-ին, միջինքը` մարտի 7-ին: Ծաղկազարդը` մարտի 25-ին է, Սուրբ Հարության տոնը` ապրիլի 1-ին»:
Տաղավար տոներից Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը` Վարդավառը, կնշվի հուլիսի 8-ին, Վերափոխումն Սուրբ Աստվածածի (Խաղողօրհնեք)` օգոստոսի 12-ին, Խաչվերացը` սեպտեմբերի 16-ին:
Հին և նոր տոմարներ արտահայտությունը լսում ենք հատկապես Ամանորի օրերին, երբ խոսվում է Նոր տարին նաև հին տոմարով դիմավորելու մասին: Ի՞նչ են հին և նոր տոմարները: Նոր տարին հունվարի 1-ին սկսեց տոնվել Ն.Ք. 46 թվականին` Հուլիոս Կեսարի օրոք, երբ նրա կողմից գործածության մեջ դրվեց մի նոր տորմար, որը նրա անունով կոչվեց հուլյան տոմար: Ըստ այդ տոմարի` տարին ուներ ոչ թե 365 օր, 5 ժամ, 48 րոպե, 46 վայրկյան, այլ 365 օր, 6 ժամ, այսինքն՝ ճշգրիտ հաշվումներով որոշված տարուց 11 րոպե 14 վայրկյանով երկար էր։
Սխալմունքը վերացնելու նպատակով Հռոմի Գրիգոր 13-րդ պապը Եվրոպայի նշանավոր տոմարագետներին հրավիրում է Հռոմ, որպեսզի նորը մշակեն։ Բազմաթիվ նախագծերից ընդունվում է իտալացի բժիշկ և աստղագետ Ալոիս Լիլիոյի նախագիծը, որը կիրառվեց 1582 թվականի հոկտեմբերի 15ից։ Քանի որ հուլյան տոմարի 11 րոպե 14 վայրկյանի սխալը Ն.Ք. 46 թվականից մինչև 1582 թիվը կուտակվել դարձել էր 10 օր, այսինքն` ժամանակը 10 օր ետ էր ընկել, ուստի սխալն ուղղելու համար որոշվեց 1582 թ. հոկտեմբերի 4ից հետո ոչ թե հոկտեմբերի 5 ընդունել, այլ` հոկտեմբերի 15։
Այսպես սկսվեց նոր տոմարը, որը Հռոմի Գրիգոր պապի անունով կոչվեց «Գրիգորյան»։ Մոտ 340 տարվա ընթացքում նոր տոմարն ընդունեցին աշխարհի գրեթե բոլոր քրիստոնյա ժողովուրդները։ Վերջինն ընդունեց Եգիպտոսը (1928 թ.), իսկ Ռուսաստանը նոր տոմարին անցավ 1918թ. հունվարի 1-ին։ Քանի որ 1582 թվականից մինչև 1918 թվականը, այսինքն` 336 տարում վերոհիշյալ 11 րոպե 14 վայրկյանը կուտակվելդարձել էր 3 օր, ուստի այդ երկրում նոր տոմարը հնից երկար էր ոչ թե 10, այլ 13 օրով։ Այստեղից էլ նոր տոմարի համեմատ հին տոմարի 13 օրվա տարբերությունը։
Ադամ քահանա Մակարյան. Քրիստոնեության իսկությունը (գիտելիքներ հավատացյալներին)
Այդ օրերին Օգոստոս կայսրը հրապարակեց մի հրամանագիր՝ իր կայսրության սահմաններում գտնվող բնակիչների մարդահամար անցկացնելու: Ամեն մարդ իր հայրենի քաղաքն էր գնում՝ արձանագրել տալու իր անունը: Հովսեփը ևս, Դավթի ցեղից և ազգատոհմից լինելով, Գալիլեայի Նազարեթ քաղաքից ելավ և իր անունն արձանագրել տալու համար գնաց Հրեաստանի Բեթղեհեմ քաղաքը՝ Դավիթ թագավորի ծննդավայրը: Նրան ուղեկցում էր իր նշանածը՝ Մարիամը, որը հղի էր:
Բեթղեհեմում Մարիամի ծննդաբերության ժամանակը հասավ, և նա ծնեց իր անդրանիկ որդուն, խանձարուրի մեջ փաթաթեց նրան և դրեց մսուրի մեջ, որովհետև պանդոկում նրանց համար տեղ չկար:
(Ղուկասի ավետարան 2:1-7)
Ես՝ Պողոսս, ծառան եմ Հիսուս Քրիստոսի, որը կանչեց ինձ՝ դառնալու իր
առաքյալը և պաշտոն տվեց ինձ՝ քարոզելու Աստծու Ավետարանը։ Սուրբ գրքերում արձանագրված է, որ Աստված նախապես իր մարգարեների միջոցով խոստացավ տալ այս ավետիսը, որ վերաբերում է իր Որդուն՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսին, որը, իբրև մարդ, ծնվեց Դավթի սերնդից, բայց հայտնվեց իբրև Աստծու Որդի, երբ իր Սուրբ Հոգու զորությամբ հարություն առավ մեռելներից։ Նրա միջոցով Աստված տվեց ինձ առաքյալ լինելու շնորհը, որպեսզի Քրիստոսի անվանը հավատալու և հնազանդվելու առաջնորդեմ բոլոր ազգերին, որոնց թվում դուք էլ կանչվեցիք՝ Հիսուս Քրիստոսին պատկանելու համար։
Ողջո՜ւյն բոլորիդ, որ բնակվում եք Հռոմում, ձեզ, որոնց Աստված սիրեց և կանչեց՝ լինելու իր սուրբ ժողովուրդը։ Թող Աստված՝ մեր Հայրը, և Տեր Հիսուս Քրիստոսը ձեզ պարգևեն շնորհ և խաղաղություն։
(Պողոս առաքյալի նամակը հռոմեացիներին 1:1-7)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Այսօր լրացավ Գյումրու Արցախ թաղամասի Մյասնիկյան փողոցի 188 տանը բնակվող Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանության երրորդ տարին։ Ավետիսյանների հարազատներն այսօր ողբով, լացով բացեցին կողպված տան դռները։ Չնայած սենյակներից հանված են արյունոտ անկողինները, մաքրված են արյան հետքերը, սակայն ներս մտնել հնարավոր չէ․ փտել է հատակը, քայլելն անհնար է․ ամեն վայրկյան ոտք ու ձեռք կոտրվելու վտանգ կա։ Խոհանոցի ու հյուրասենյակի պատերին դեռ ամանորյա նմուշներից զարդարանք կա․ ներս մտնողին դիմավորում է անգլերեն լեզվով, գունեղ տառերով փակցված «Ուրախ Սուրբ Ծնունդ» արտահայտությունը, հյուրասենյակում էլ ընտանիքի 7 անդամների լուսանկարների դիմաց՝ նրանց հայացքների ներքո կախված են Ձմեռ պապն ու Ձյունանուշը՝ «Շնորհավոր Նոր Տարի» արտահայտությամբ։
Տանտիրուհու՝ Հասմիկ Ավետիսյանի քույրերը՝ Ռիտա Պետրոսյանն ու Ջուլիետա Ջալալյանը, որոնք իրենց քրոջ ընտանիքի սպանությունից հետո լքել են Հայաստանը, վերադառնում են նրանց մահվան տարելիցին, նեղվեցին, որ տունն արդեն կիսավեր է։ «Մենք մեղք չե՞նք, ամեն ինչը ծածկադմփոց եղավ, փակվեց, պրծավ գործը, մյուս տարի որ գանք, այս տունն էլ չի լինի, մենք ո՞ւր պիտի գանք, էլ ոչ մի տեղ չկարողանանք գալ, հա՞՛․․․ Գանք այդ փողոցների վրա կանգնենք, գնանք, հա՞, գոնե հատակը սարքեն քաղաքապետարանի միջոցներով, քաղաքապետ ունենք վերջը», -նեղվեց Ռիտա Պետրոսյանը։
Հունվարի 9-ին ողջ Շորժա համայնքը, նաև հարևան գյուղերի բնակիչները եկել էին Չիլինգարյանների միակ որդու՝ ժամկետային զինծառայող Վաչեի հուղարկավորությանը մասնակցելու: Նրա հարազատները չգիտեն, թե ինչպես է մահացել որդին: Վաչեի ծառայության վայրից՝ Մարտակերտի N զորամասի զինվորականներից, որոնք եկել էին ցավակցելու Չիլինգարյաններին, նրանք ընդամենը իմացել են, որ պատճառը հունվարի 7-ին, ժամը 13.20-ի սահմաններում արձակված դիպուկահարի կրակոցն է եղել:
«Ոնց եմ պահել ու ոնց՝ ընդունել բալիս»:
Վաչեի տատը՝ Սվետլանա Չիլինգարյանն այնքան է լացել, որ թարթիչները ջնջվել են: «Խամ երեխիս տարան, գցին պոստերը, բոլորիս խնդրանքը դա ա, որ իրենց երեխենք էլ ներկա լինեն պոստերում, — ասում է նա — իրանցը պահում են, մերոնցը ուղարկում: Տելեվիզորով հարցնում են՝ հնարավոր ա, որ ձեր երեխաներին էլ տանեն: Հա՝ ասում են, պարտադիր: Ո՞ւր ա: Ո՞ր մի դեպուտատի, պաշտոնավորի, լավ մարդու երեխին եք տեսել Ղարաբաղում: Պետք է հավասարություն լինի: Հենց էդ տարբերությունը կա, դրա համար էլ մենք տանջվում ենք: Կամ՝ նայում ենք հաղորդումներում, գնում են, գալիս են, հանդիպում են, խոսում են: Ի՞նչ եք հանդիպում, ի՞ նչ եք «կիսիպիսի» անում, գալիս եք, ժողովրդին բան չեք ասում: 30 տարի ա, էս կռիվը գնում ա, եթե 10 տարի էլ շարունակվի, Հայաստանում երիտասարդ չի մնա, որ ծառայի, բոլորը կկոտորվեն»:
Վաչեի տատը խաղաղության հասնելու միջոց գիտի: «Եթե 30 տարվա ընթացքում զոհված երեխեքի մայրերը մի տող բողոք գրեին վերևներին, Սերժ Սարգսյանին, էսօր կռիվը պրծած կլիներ», — ասում է, նայում է թոռան նկարին ու էլի լացում է. «Ոնց եմ պահել, ոնց եմ ընդունել բալիս»:
Նկարում Վաչեն ժպտում է, բութ մատը վեր պահած
«Նա մեզ դուխ էր տալիս, — հպարտանում է Վաչեի հայրը, — ասում էի, տղա ջան, փոխանակ մենք քեզ դուխ տանք, դու ես մեզ օգնում»: Նա հիշում է, որ Վաչեն զորակոչվելիս նեղվել էր: «Զինկոմիսարիատ գնալուց ասեց՝ մի սովորական թղթի վրա գրեցեք՝ Ղարաբաղ, ես գնամ, էս ինչքա՞ն թուղթ եք լրացնում»:
Որդու մարմինը Նվերը մանրամասն զննել է: Վստահեցնում է. կրակոցը եղել է թիկունքից: Ըստ քննչական կոմիտեի հաղորդագրության, զինծառայողը հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով ձախ թիկնային շրջանում մահացու հրազենային վիրավորում է ստացել: «Նկատելով կատարվածը՝ զինծառայողին օգնության են շտապել նախ ավագ լեյտենանտ Ե.Մուսինյանը, ապա՝ պայմանագրային զինծառայող, վարորդ Դ.Վանյանը, ովքեր ևս հակառակորդի կողմից արձակած կրակոցների հետևանքով ստացել են հրազենային վիրավորումներ: Վերջիններս տեղափոխվել են զինհոսպիտալ. նրանց կյանքին վտանգ չի սպառնում», — ասված է կոմիտեի հաղորդագրության մեջ։
Մովսես Հակոբյանը քննիչներից առաջ է ընկել
Չսպասելով նախաքննության արդյունքներին, դեպքի հաջորդ օրը՝ հունվարի 8-ին, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը լրագրողների հետ զրույցում առաջ ընկնելով քննիչներից, որոշ մանրամասներ ավելացրեց նախապես տարածված կցկտուր հաղորդագրությանը:
«Միանշանակ փաստ է, որ զինվորը խոցվել է հակառակորդի դիպուկահարի կողմից, հրամանատարը, որը գնացել է զինծառայողին օգնություն ցուցաբերելու, եւս վիրավորվել է: Օպերատիվ խումբը, որը մեկնել է դեպքի վայր, եւս կրակի տակ է ընկել, երկու վիրավոր կա: Վիրավորները թեթեւ վնասվածքներ ունեն: Ուզում եմ առանձնացնել սպայի սխրագործությունը, որը մեկ վայրկյան չի մտածել՝ նետվել է՝ իր զինվորի կյանքը փրկելու համար»:
Այսպիսով, Մովսես Հակոբյանը առաջ քաշեց սահմանային միջադեպի այն վարկածը, որն էլ կդառնա պաշտոնական: Շորժեցիները դժվարությամբ են հավատում այս վարկածին: Նրանք կիսաձայն հարցնում էին միմյանց՝ ո՞նց եղավ, որ դիպուկահարը մեջքից խփեց, կամ դա ի՞նչ դիպուկահար էր, որ բոլորին վերացնում էր, գուցե, հարձակո՞ւմ է եղել, կամ հերթական դիվերսիա՞: Ոմանք էլ բացատրում էին. հենակետը, որտեղ հերթապահում էր Վաչեն, նոր էր, և այնտեղ հաճախ հարձակումներ են լինում:
Քրիստինեին մեդալը պետք չէ
Նվեր Չիլինգարյանը՝ Վահեի հայրը պատմեց, որ իր որդին մահից մի քանի ամիս առաջ դիպուկահարի կրակոցից ընկած իր ընկերոջը օգնության էր հասել, դուրս էր բերել կրակի գոտուց: «Ինքը հպարտանում էր դրանով՝ որ փրկել է ընկերոջը: Կուզենայի մեր ղեկավար մարմիններին ասեինք, որ միջոցներ ձեռնարկեն, որ նման դեպքեր չլինեին: Կուզեի, որ վերջին զոհը ինքը լիներ, որ մնացած տղաները առողջ իջնեն պոստերից, գնան իրենց ընտանիքներին հասնեն»:
Երեխա կորցրած հայրը անընդհատ կրկնում էր, որ շնորհակալ է բոլորից. «Զորամասի հրամանատարը, կորպուսի տղերքը, մարզպետը՝ Ղարաբաղից ով, որ եկել ա, ես իրանցից շատ գոհ ու շնորհակալ եմ, ով ուզեցել ա փրկել երեխիս, բայց չի կարողացել»:
Դեպի Շորժա տանող մայրուղու վերևում սգո ժապավեն է փակցված: Վրան գրված է. «Վաչե 19»: Չիլինգարյաններն ապրում են խորհրդային ժամանակվա հին պանելային շենքում: Շենքի բակում «կուլակաթափ» արված «Զիլ» բեռնատար է կանգնած, նույնպես «սովետի» վերհուշ, և ինչ որ ժանգոտ մետաղակույտեր: Չքավորության դրոշմը նաև շորժացի կանանց նիհար դեմքերին է: Վաչեի մայրը՝ Քրիստինեն, ընդամենը 39 տարեկան է: Վշտից ուսերը չեն ուղղվում: Նա չի էլ նկատել, թե ինչպես են թաղման օրը Ղարաբաղից եկածները արիության մեդալ բերել որդու համար ու պարգևատրել են նրան հետմահու: Քրիստինեին այդ մեդալը պետք չէ:
58 տարեկանում մահացած Ֆլորիան Չիոաբի` գնչուների թագավորի հուղարկավորությունը իր տեսակի մեջ եզակիներից էր Ռումինայում։ Նա մահացել էր Թուրքիայում, հանգստի ժամանակ։ Մահվան թափորը ձգվում էր 7 կմ, իսկ գերեզմանին ծաղկեպսակ էր դրել անձամբ Ռումինիայի նախագահը։
Նրան թաղեցին արքայավայել, թանկարժեք փայտից պատրաստված դագաղում, որը պատուհան և օդափոխության համակարգ ուներ։ Թաղման ժամանակ Ֆլորիանի ավագ որդուն` Դորինաին հռչակեցին «Բոլոր գնչուների թագավոր»` գլխին դնելով հոր ոսկյա թագը, իսկ կրտսեր որդուն հռչակեցին «Ռումինացի գնչուների թագավոր»։
Աղբյուր՝ Blognews.am
Ամերիկացի հեռուստահաղորդավար և կատակերգակ Թրևոր Նոյն իր դժգոհությունն է հայտնել ԱՄՆ-ում հայ համայնքի վերաբերյալ՝ Daily Show հաղորդման ժամանակ օգտագործելով «կեղտոտ հայ» արտահայտությունը:
«Դա իսկապես ծիծաղելի է: Դա նույնն է, երբ ինչ-որ մեկն ասի. «Ես ամենահանդուրժող մարդն եմ. հարցրեք այն կեղտոտ հային»,- ասել է հաղորդավարը՝ մեկնաբանելով Դոնալդ Թրամփի խոսքն իր «կայուն հանճարեղության» մասին:
Հաղորդման եթերից հետո ԱՄՆ-ի փաստաբանների հայկական միությունն իր դժգոհությունն է հայտնել հաղորդավարի արարքի կապակցությամբ և պահանջել Daily Show-ից ներողություն խնդրել հայերի հասցեին վիրավորական արտահայտության համար:
Գերմանիա տեղափոխված պոլսահայ լրագրող Հայկո Բաղդատը եւս մեկ անգամ ուշադրություն է հրավիրել Գերմանիայում հաստատված Թուրքիայի քաղաքացիների դեմ հնարավոր մահափորձերի մասին տեղեկատվության վրա:
«Եվս մեկ անգամ նախազգուշացնում եմ` Գերմանիայում մահափորձերի մասին պնդումներին լուրջ մոտեցեք»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Բաղդատը:
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Գարո Փայլանը դեկտեմբերի 20-ին հայտարարել է, որ հետախուզական տվյալներ ունի այն մասին, թե Եվրոպայում բնակվող Թուրքիայի քաղաքացի ալեւիների եւ հայկական համայնքների ներկայացուցիչների, ինչպես նաեւ Արդարություն եւ զարգացում կուսակցության իշխանության օրոք երկիրը ստիպված լքած լրագրողների, գրողների, գիտնականների դեմ մահափորձեր են նախապատրաստում:
Փայլանը նշել էր, որ Թուրքիայի կառավարության ներկայացուցիչները, ում հետ հանդիպել եւ խոսել է իր ունեցած տվյալների վերաբերյալ, խոստացել են անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել:
Գերմանիայի ոստիկանությունը հայտնել էր, որ տեղյակ է Փայլանի հայտարարության մասին: «Տեղյակ ենք վերոնշյալ վտանգից, անհրաժեշտ աչալրջությամբ ուսումնասիրում ենք իրադրությունը: Սակայն իրավիճակի եւ պաշտպանական միջոցների ձեռնարկման մասին այլ մանրամասներ չենք կարող տրամադրել»,- նշված էր Գերմանիայի ոստիկանության տարածած հայտարարության մեջ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.