23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հայտնի ռուս երգչուհի Լյուբով Ուսպենսկայան երգել է Վենետիկի փողոցներից մեկում, որպեսզի Ռուսաստան վերադառնալու տոմսի համար գումար հավաքի, գրում է «Սոբեսեդնիկ» թերթը։
Շանսոնի թագուհին մի քանի օրով Իտալիա է մեկնել, և հավանաբար մեծ գումարներ է ծախսել։ Այդ պատճառով երգչուհին մի օր «ձեռքը պարզած» է փողոց դուրս եկել։
Ռուս երգչուհին վերցրել է գլխարկն ու սկսել երգել փողոցներից մեկում՝ հույս ունենալով, որ անցորդները գումարային նվիրաբերումներ կանեն։
«Մնացել ենք առանց կոպեկի։ Լյուբով Ուսպենսկայան վերադարձի տոմսի համար գումար է հավաքում»,- հայտնել է երգչուհու ուղեկիցը։
Սկզբում Ուսպենսկայան կատարել է Ricchi e Poveri խմբի Come Vorrei-ն, իսկ հետո անցել սեփական երգացանկին։
Րոպեների ընթացքում երգչուհուն հաջողվել է մի քանի տասնյակ եվրո հավաքել: Գումար են տվել հիմնականում ռուս զբոսաշրջիկները, որոնք նրան միանգամից ճանաչել են։
Հայաստանին սպառնում է ևս մեկ չոր ու հրդեհավտանգ ամառ։ Մասնագետները չեն բացառում հերթական երաշտն ու հույս են դնում աստծո բարեհաճության վրա։
Քիչ տեղումներ, անոմալ տաք եղանակ, կիսադատարկ ջրամբարներ։ Բնապահպան Կարինե Դանիելյանը չի բացառում, որ Հայաստանն այս ճանապարհով գնում է դեպի անապատացում, իսկ մինչ այդ առջևում հերթական չոր ու անջուր ամառն է։
«1992թ-ին աշխարհի ամենահայտնի գիտնականների ստորագրությամբ նամակ է ուղղվել մարդկությանը` ՄԱԿ-ի միջոցով, որ եթե այսպես շարունակվի, ապա մոլորակն այնպես կփոխվի, որ մարդն այլև չի կարողանա ապրել դրա վրա։ Եվ մեզ մնացել էր 10-20 տարի մեր վերաբերմունքը փոխելու, բայց մենք չփոխեցինք»,- ասում է բնապահպանը։
Համաշխարհային գլոբալ կլիմայական փոփոխությունների կանխատեսումներով՝ մթոլորակի որոշ հատվածներ կանապատացվեն, որոշ հատվածներում` հակառակը`գերխոնավեցում է տեղի ունենալու` ջրհեղեների, սելավների տեսքով։
Չոր ու առանց տեղումների ձմռեռը հուշում է, որ Հայաստանն, ըստ ամենայնի, առաջինների շարքում է։
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը չի շտապում հերթական երաշտ տարին կանխատեսել։ Նախարարի տեսակալ Աշոտ Հարությունյանը նշում է, որ ձմռան ընթացքը միշտ չէ, որ առաջիկա ամռան ցուցիչ կարելի է համարել և որպես ապացույց հիշեցնում անցած տեղումնառատ ձմեռը։
«2015թ-ին էլ կար երաշտի մտավախություն, բայց բնությունն ինքնակարգավորվեց, և մենք 2015-ին ունեցանք աննախադեպ բերքառատ տարի։ 2016-ի վերջին, 2017-ի սկզբին ունեցանք ձյան տեղումներ, բայց հետո հարց առաջացավ` ի՞նչ եղավ այդ ձյունը»,- ասում է Հարությունյանը` ակնարկելով տեղումնառատ ձմռանը հաջորդած երաշտային ամառը։
Առջևում դեռ ձմռան` 1.5 և գարնան 3 ամիս կա, նշում է Հարությունյանը` հույս հայտնելով, որ այդ ընթացքում դեռ տեղումներ կլինեն։
«Տա աստված, մենք կունենանք առատ տեղումներ` լինի ձյան տեսքով, թաց ձյան, թե հորդառատ անձրևների: Այդ դեպքում հողը հագեցած կլինի, ամբողջ ջուրը չի ներծծի, կունենանք ակտիվ հոսքեր, որոնք ջրամբարները կլցնեն»,- ասաց Աշոտ Հարությունյանը։
Իսկ անցած տարի ամռանը շոգի պատճառով նորմայից ավելի գոլորշիացած ու ոռոգման համար գերօգտագործված ջրի պաշարը հայաստանյան ջրամբարներում այդպես էլ դեռ չի վերականգնվել։
ՀՀ ԱԻՆ տրամադրած պաշտոնական տվյալներով՝ մեր երկրի ջրամբարներն այսօրվա դրությամբ դեռ շարունակում են 80%-ով դատարկ մնալ։ Այսպես` Ախուրյանի ջրամբարում ջրի ծավալը հունվարի 10-ի դրությամբ 525 մլն խմ-ի փոխարեն 113 է, Արփի լճում`105-ի փոխարեն 13, Ապարանի ջրամբարում` 91-ի փոխարեն 14.8, Ազատի ջրամբարում` 70-ի փոխարեն 19.3, Մարմարիկում` 24-ի փոխարեն 2.57 մլն խմ։
Հիշեցնենք՝ 2017թ-ի ամռանը աննախադեպ շոգի պատճառով, գյուղատնտեսական հողատարածությունների ոռոգումն ապահովելու համար Ջրային տնտեսության պետական կոմիտեն ստիպված եղավ ջրամբարներից բաց թողնել գրեթե ամբողջ ջրի պաշարը։
Քրիստոսի մեջ ծածկված է գտնվում Աստծու իմաստության ու գիտության ամբողջ գանձարանը…
Զգո՛ւյշ եղեք, որ որևէ մեկը ձեր միտքը չգրավի իմաստասիրական տեսություններով և խաբեբայական սին խոսքերով, որոնք հիմնված են մարդկային ավանդությունների և բնության ուժերի և ոչ թե Հիսուս Քրիստոսի ճշմարիտ վարդապետության վրա, որովհետև մարդացած Քրիստոսի մեջ է բնակվում աստվածային բնության ամբողջ լիությունը: Եվ դուք ձեր կյանքի լիությունը գտաք՝ միանալով նրան, որ գլուխն է ոգեղեն աշխարհի բոլոր իշխանությունների ու պետությունների: Հավատի ճանապարհով երբ միացաք Քրիստոսին, դուք ձեր մեղքերը թոթափեցիք և Քրիստոսի թլփատությամբ ստացաք սրտի՛ թլփատությունը: ՄԿՐՏՎԵԼՈՎ՝ ԹԱՂՎԵՑԻՆՔ ՆՐԱ ՀԵՏ ՄԻԱՍԻՆ ԵՎ ՆՐԱ ՀԵՏ ԷԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՔ, ՔԱՆԻ ՈՐ ՀԱՎԱՏԱՑԻՔ ԱՍՏԾՈՒ ԶՈՐՈՒԹՅԱՆԸ, ՈՐ ՄԵՌԵԼՆԵՐԻՑ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՏՎԵՑ ՆՐԱՆ: ՔՐԻՍՏՈՍԻ ՀԵՏ ԱՍՏՎԱԾ ՁԵ՛Զ ԷԼ ԿԵՆԴԱՆԱՑՐԵՑ, ՔԱՆԻ ՈՐ ԴՈՒՔ ՀՈԳԵՊԵՍ ՄԵՌԱԾ ԷԻՔ ՁԵՐ ՄԵՂՔԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ, որովհետև անթլփատ հեթանոսներ էիք: Այո՛, Աստված ներեց մեր բոլոր հանցանքները և իր իշխանությամբ ջնջեց մեր օրինազանցության համար մեր դեմ արձակված դատապարտության վճիռը՝ խաչափայտին մեխելով այն: Այդպիսով նա զինաթափ արեց ոգեղեն աշխարհի իշխանություններին ու պետություններին՝ նրանց հայտնապես խայտառակելով ու պարտության մատնելով Քրիստոսի ձեռքով՝ նրա հարության ժամանակ:
(Պողոս առաքյալի նամակը կողոսացիներին 2:3, 8-15)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Ֆուտբոլի աշխարհի առաջնության գավաթը կբերվի Հայաստան:
«Մունդիալ-2018»-ի գավաթը Հայաստանում կլինի փետրվար 7-ին: Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն: Գավաթը կլինի նաև Թբիլիսում և Բաքվում:
Ֆուտբոլի 2018 թվականի աշխարհի առաջնությունից առաջ աշխարհի գավաթը կշրջի նաև Ռուսաստանի 24 քաղաքներում:
Աշխարհի 2006 թվականի առաջնությունից սկսած Մունդիալի գավաթը շրջում է աշխարհի տարբեր երկրներում:
21-րդ աշխարհի առաջնությունը 2018 թվականին կկայանա Ռուսաստանի 11 քաղաքների 12 մարզադաշտերում: Այն կմեկնարկի հունիսի 14-ին և կեզրափակվի հուլիսի 15-ին: Եզրափակիչ հանդիպումը կկայանա Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում:
Հունվարի 12-ի լույս գիշերը Ադրբեջանի Տերտերի (Թարթառ) շրջանի ուղղությամբ սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, ենթասպա Մամմադով Սենան Հիդայաթ օղլուն (Məmmədov Sənan Hidayət oğlunu)։ Ադրբեջանական աղբյուրների պնդմամբ՝ զինծառայողը սպանվել է «հայկական գնդակից»։
1996 թ․ ծնված զինծառայողը Նախիջևանի Ջուլֆայի շրջանի Յայչը գյուղի բնակիչ էր։ Ադրբեջանական Meydan TV ընդդիմադիր լրատվակայքի հաղորդմամբ՝ Մամմադովը ծառայում էր Տերտերի շրջանում՝ ենթասպայի կոչումով։
Սոցցանցերում ադրբեջանից օգտատերերից մեկն էլ պնդում է, որ զինծառայողին «հայ դիպուկահարներն են սպանել»։ Այս տեղեկությունն առայժմ այլ աղբյուրներից չի հաստատվել։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը առայժմ որևէ կերպ չի անդրադարձել միջադեպին՝ չնայած համացանցում կան նաև տեսանյութեր, որտեղից երևում է, որ Նախիջևան զինծառայողի դի են տանում։
Հիշեցնենք, որ հունվարի 11-ին Ադրբեջանում ևս մեկ զինծառայողի էին թաղել, ում մասին Ադրբեջանի ՊՆ-ն նույնպես չի հայտնել։ Այսպիսով 2018 թ․ Ադրբեջանի ԶՈւ հայտնի դարձած կորուստների թիվը հասնում է 2-ի, սակայն չի բացառվում, որ իրական կորուստների թիվը կարող է ավելի շատ լինել՝ հաշվի առնելով Ադրբեջանի որդեգրած թաքցնելու քաղաքականությունը։
Երեկ ՀՀԿ ԳՄ-ի նիստից հետո կուսակցության մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել է, որ արդեն հաջորդ շաբաթվանից սկսելու են Հայաստանի նախագահի թեկնածուի շուրջ ներկուսակցական քննարկումները: ԱԺ փոխնախագահը շեշտել է, որ հանրապետության նախագահի պաշտոնում առաջադրելու են թեկնածուի, ով կունենա լուրջ կենսագրություն և բարձր հեղինակություն: Հայաստանում լուրջ կենսագրություն ունենալը հարաբերական հասկացություն է, որովհետև նույնանում է բացառապես պետական ծառայության հետ, որտեղ մարդիկ նշանակվում են ամենևին էլ ոչ իրենց մասնագիտական կամ բարոյական հատկանիշների շնորհիվ: Ինչ վերաբերում է բարձր հեղինակությանը, ապա Հայաստանում հազիվ թե գտնվի այդպիսի որակ ունեցող գործիչ, ով առնչություն ունի այսօրվա իշխանության հետ: Մյուս կողմից` հեղինակավոր որևէ գործիչ անհարմար կզգա նախագահ ընտրվել խորհրդարանական այսօրվա գորշ մեծամասնության կողմից, առավել ևս` նախագահի պաշտոնը զբաղեցնել գործող քրեա-օլիգարխիկ համակարգում` հատկապես, որ խորհրդարանական կառավարման պարագայում նախագահի պաշտոնն արարողակարգային է և լուրջ ազդեցություն չունի երկրում որակապես նոր վիճակ ձևավորելու հարցում:
Այնուամենայնիվ, Շարմազանովի ասածները հարաբերականորեն համարենք որպես նշաձող և անդրադառնանք նախագահի հնարավոր թեկնածուներին:
ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Մամուլում ամենից շատը քննարկվել է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի թեկնածությունը, մանավանդ, որ մարտի 23-ին նա բոլորում է իր 70-ամյակը ու պետք է հրաժեշտ տա այսօրվա պաշտոնին: Սակայն միայն այդ հանգամանքը չէ, որ խոսում է Հարությունյանի օգտին: Ավելի կարևոր է այն փաստը, որ բոլոր երեք նախագահների պաշտոնավարման շրջանում Գագիկ Հարությունյանը եղել է իշխանության օլիմպոսում, սակայն հակադրության մեջ չէ համակարգի որևէ սեգմենտի հետ: Հայաստանի իշխանության էլիտայում դժվար է գտնել ավելի կոմպրոմիսային ֆիգուր, քան` Գագիկ Հարությունյանն է: Ընդ որում` եթե խնդիրը դիտարկենք անգամ Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան իրական կամ մտացածին հակադրության ֆոնին, ապա Հարությունյանի ֆիգուրը ձեռնտու է թե՛ Սարգսյանի, թե՛ Կարապետյանի համար: Գագիկ Հարությունյանը բազմիցս է դրսևորել իր հավատարմությունը Հայաստանի գործող նախագահի հանդեպ, իսկ Կարապետյանի հետ Հարությունյանների ընտանիքին կապում են խնամիական հարաբերությունները (Կարեն Կարապետյանի դուստրը Գագիկ Հարությունյանի եղբոր հարսն է):
Սակայն վերջերս Գագիկ Հարությունյանը շատերի համար անակնկալ հայտարարեց, թե նախագահ դառնալու մտադրություն չունի: Հարցին, թե ՀՀ նախագահի պաշտոնում ՀՀԿ-ն դիտարկո՞ւմ է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի թեկնածությունը, Շարմազանովը պատասխանել է. «Գագիկ Հարությունյանը հերքել է, որ նման ցանկություն ունի, իսկ մենք հարգում ենք նրա որոշումը»։
Կարելի է ենթադրել, որ Գագիկ Հարությունյանի թեկնածությունը դուրս է եկել օրակարգից: Կամ Սերժ Սարգսյանը Հարությունյանին չափազանց ինքնուրույն է համարում և կասկածներ ունի նրա հավատարմության վրա այն պարագայում, երբ գործող նախագահը ֆորմալ ստատուս չի ունենա նոր իշխանության մեջ, կամ էլ` Հարությունյանի համար իսկապես նախատեսվել է նորաստեղծ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնը:
ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ
Հայաստանի ԱԳ գործող նախարարը համարվում է ապագա նախագահի ամենահավանական թեկնածուներից մեկը, մանավանդ, որ ֆորմալ առումով համապատասխանում է սահմանադրական պահանջներին, չի անդամակցում կամ նույնանում որևէ կուսակցության հետ: Բացի այդ` Նալբանդյանը կարգապահ կատարող է, այսինքն` կերպարային առումով ամբողջովին բավարարում է Սերժ Սարգսյանի չափանիշներին ու նաև որոշակի ընկալում ունի միջազգային կառույցներում: Պակաս կարևոր չէ այն հանգամանքը, որ ԱԳ նախարարի պաշտոնում Նալբանդյանը «հոգնած» է և ակնհայտորեն փոխարինման կարիք ունի` հատկապես, որ չի տեղավորվում նոր իշխանության մասին Սերժ Սարգսյանի պատկերացումներում:
Էդվարդ Նալբանդյանի նախագահական հեռանկարին խանգարում է այն հանգամանքը, որ նրա նշանակումով Սերժ Սարգսյանը չի կարողանում լուծել որևէ համակարգային կամ քաղաքական խնդիր:
ԱՐԿԱԴԻ ՂՈՒԿԱՍՅԱՆ
Արդեն ունենք նախադեպ, որ ԼՂՀ նախկին նախագահը դառնում է Հայաստանի ղեկավար: Ռոբերտ Քոչարյանի նախադեպը ոչ մի լավ բան չտվեց Հայաստանին, սակայն ներհայկական հարաբերություններում և միջազգային ձևաչափերում էապես հարվածեց Ղարաբաղի սուբյեկտությանը: Այս խնդիրները, սակայն, Սերժ Սարգսյանին բացարձակապես չեն հուզում, և Արկադի Ղուկասյանի թեկնածությունը կարող է լրջորեն քննարկվել` որպես փոխհատուցում ԼՂՀ նախագահի պաշտոնին վերադառնալու նրա անհագ ցանկության: Իսկ որ Ղուկասյանը նման ցանկություն ունի ԼՂՀ 2020թ-ի նախագահական ընտրությունների կտրվածքով` չի թաքցրել անգամ անցած տարվա սեպտեմբերի 2-ին «Առաջին լրատվական»-ին տված հարցազրույցում:
Սակայն Սերժ Սարգսյանը կարող է և նպատակահարմար չհամարել Արկադի Ղուկասյանի թեկնածությունը: Նախ` նա զուրկ է որևէ խարիզմայից, բացի այդ` Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին գոնե արտաքուստ տեղի է ունենում իշխանության «դեղարաբաղիզացիա»: Սա այն կարևոր գործոններից մեկն է, որի շնորհիվ Սերժ Սարգսյանը փորձում է տարբերվել Ռոբերտ Քոչարյանից:
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Գուցե պարադոքսալ թվա, բայց Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն այս պահին նախագահի ամենահավանական թեկնածուն է` հենց Շարմազանովի ներկայացրած չափանիշների համատեքստում:
Նախ` Մանուկյանն ինտեգրված չէ գործող համակարգին և նրա նախագահությունը չի կարող ուժեղացնել կամ թուլացնել համակարգի սեգմենտներից որևէ մեկին: Մյուս կողմից` Մանուկյանը, ինչքան էլ տարօրինակ է, այսօրվա` Հոկտեմբերի 27-ի ոճրագործության ծնունդ համակարգի հիմնական «գաղափարախոսն» է, որովհետև առաջինը Վազգեն Մանուկյանը ահաբեկիչներին «կնքեց» «ռոմանտիկ» բառով` բացառելով կազմակերպիչների վարկածը:
Մյուս կողմից` համակարգը Վազգեն Մանուկյանին պարտք է 1996-ի նախագահական ընտրությունների համար: Սերժ Սարգսյանը` իր և Լևոն Տեր-Պետրոսյանի ու Ռոբերտ Քոչարյանի կողմից Վազգեն Մանուկյանին կարող է վերադարձնել այդ պարտքը` նրա մոտ վերացնելով 96-ի բարդույթը: Իհարկե, Սերժ Սարգսյանը նաև անձնական պարտք ունի Վազգեն Մանուկյանին` 2008-ի նախագահական ընտրություններում նրա «ճիշտ» պահվածքի համար:
Այս պահին չկա որևէ տեսանելի պատճառ, որը կարող է խոցելի դարձնել Վազգեն Մանուկյանի թեկնածությունը, մանավանդ, որ Սերժ Սարգսյանը խնդիր ունի ցույց տալ, որ իր շրջապատը բաղկացած չէ միայն հաստավիզ օլիգարխներից, օդիոզ երկրապահներից ու նժդեհացած կոմսոմոլներից:
«Մի գնա»-ից հետո Սպիտակցի Հայկոյի թողարկած այս նոր երգը հերթական հիթն է դառնալու․ այն արդեն պայթեցնում է համացանցը։
ԱՄՆ Վիրջինիա նահանգից խուլ համրերի լեզվի թարգմանչուհին դատապարտվել է 90 տարվա ազատազրկման՝ 15- ամյա տղայի հետ սեքի համար:
Կինը նաև իր մերկ լուսանկաներն է ուղարկել տղային և ծանոթացել է վերջինս մոր հետ որպեսզի իրենք կարողանան հանդիպել առանց խոչընդոտների: Այդ մասին հայտնել է Fox 5 հեռուստաընկերությունը:
Ուսուցչուհու և աշակերտի հանդիպումները կայացել են ուսուցչուհու ավտոմեքենայում, որտեղ նաև անկողին է եղել:
Սկզբում ուսուցչուհուն մեղադրանք է առաջադրվել 18 հոդվածներով, դատարանը նրան դատախարտել է 90 տարվա ազատազրկման պատժի յոթ տարի՝ պարտադիր կրմամբ:
Ուսուցչուհուն ձերբակալել են 2016 թվականի սեպտեմբերին, երբ ոստիկանությունը հայտնաբերել է հարյուրավոր անպարկեշտ նամակներ, որոնք նա ուղարկել է աշակերտին:
Կինը սկզբում հերքել է իր առնչությունը մեղադրանքին, ապա ընդունել է, որ նամակագրական կապի միջոցով տղային գայթակղել, ապա սեռական ոտնձգության է ենթարկել:
Հունվարի 8-ին, ժամը 04:40-ին Երեւանի Սայաթ Նովա-Աբովյան փողոցերի խաչմերուկում բախվել են ԲՄՎ X6 եւ ոստիկանական Տոյոտա մեքենաները, որի հետեւանքով զոհվել է 2 ոստիկան:
ԲՄՎ-ի վարորդին մեղադրանք է ներկայացվել: Սարգիս Վարդանյանը մեղադրվում է 2 մարդու մահ առաջացրած ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու և ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելու մեջ: Վարդանյանը կալանավորվել է:
Ողբերգական հետեւանքների հանգեցրած վթարը Հայաստանում տիրող հարաբերությունների յուրատեսակ անատոմիական դիահերձում է: Վարդանյանը, ինչպես պարզվել է, քրեական հեղինակություն Ճվճվ Արոյի որդին եւ ինչպես գրում է մամուլը, թաքնված միլիարդատեր, Գազպրոմ Արմենիայի բարձրաստիճան աշխատակից Նիկոլայ Գաբրիելյանի թոռն է:
Փաստացի, մեկ ՃՏՊ-ում բախվել են ոստիկանության, քրեական աշխարհի եւ գազպրոմյան շերտի շահերը:
Սկզբում այնպես ներկայացվեց, որ Ս. Վարդանյանը գերազանցել է արագությունը եւ միանշանակ նա է մեղավոր վթարի եւ ոստիկանների մահվան մեջ: Հանրությունն անմիջապես բարկացած արձագանքեց գողականի որդու արարքին, որոնք կարող են ամեն ինչ թույլ տալ իրենց: Հետո Tert.am-ը հրապարակեց վթարի տեսանյութը, որում երեւում է, որ ոստւկանական մեքենան կարմիր լույսի տակով է անցել եւ անգամ չի զիջել հետիոտնին: Չնայած հայտարարվել է, որ ոստիկաններն իրավունք ունեին անցնել կարմիրի տակով, դա մի փոքր մեղմել է Ս. Վարդանյանի մեղքը:
Փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը հայտարարել է, որ մեղավորները պատժվելու են, այդպիսի տականքներին միշտ բռնել ու պատժել են, ասել է նա: Այսինքն, նա քրեական աշխարհի ներկայացուցիչների զավակներին տականք է անվանում՝ հասարակությանը մեղադրելով, որ երբ ոստիկանությունը փորձում է պատժել նրանց, ոմանք դատապարտում են ոստիկանությանը: Ս. Վարդանյանին մեղադրանք է ներկայացվել՝ երթեւեկության կանոնների խախտում, որն անզգուշությամբ մահվան է հանգեցրել:
Սակայն երրորդ կողմ էլ է հայտնվել: Լրատվամիջոցների տվյալներով՝ վարչապետ Կարեն Կարապետյանը դիմել է Քննչական կոմիտեի ղեկավարին՝ կոչ անելով գտնել ու պատժել մեղավորներին: Նրա մամուլի քարտուղարը հերքել է այդ տեղեկությունը: Այդուհանդերձ, մամուլը գրում է, որ Կարեն Կարապետյանը մեղադրյալի պապի ընկերն է, ում հետ երկար աշխատել է Գազպրոմում: Կարծիք կա, որ ինչ-որ շրջանակներ փորձում են պաշտպանել գազպրոմյան թոռնիկի շահերը եւ կոչ անեում Ոստիկանությանը բացահայտ ընդունել, որ ոստիկաններն էին մեղավոր:
Իրականում «ամենադժվար» վիճակում ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն է: Ցանկացած այլ վիճակում նա ոստիկանների կողմը կպահեր եւ ամենախիստ պատիժը կպահանջեր: Դատելով Հունան Պողոսյանի հայտարարություններից՝ ոստիկանական համակարգը հենց այդպիսի մոտեցում է պահանջում:
Եթե Վովա Գասպարյանը այդ ճանապարհով գնա, ստիպված է լինելու բախվել երկու ազդեցիկ շերտի՝ քրեական աշխարհին եւ գազպրոմցիներին: Չնայած Վլադիմիր Գասպարյանը բազմիցս է ասել, որ գողական աշխարհի հետ կապեր չունի, մամուլում ու սոցցանցերում գրում են, որ ոստիկաններն ու մյուս իրավապահները իրենց նպատակների համար օգտագործում են կրիմինալին եւ հաճախ աչք փակում նրանց խախտումների վրա: Ինչ վերաբերում է Գազպրոմին, Հայաստանում դժվար թե ինչ-որ մեկը ցանկանա վիճել ռուսական պետական կորպորացիայի հետ:
Ս. Վարդանյանի մեղադրանքը կարելի է յուարտեսակ կոնսենսուս համարել: Այն թույլ է տալիս բավարարել ոստիկանական համակարգի պահանջները, որը նույնպես հոգնել է քրեական տարրերի զավակների ամենաթողությունից եւ միեւնույն ժամանակ շատ խիստ չպատժել գազպրոմցու թոռանն ու քրեական հեղինակության որդուն:
Նյութի աղբյուրը` lragir.am
Հանրապետության տարածքում հունվարի 12-ի ցերեկը եւ 13-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: 13-ի գիշերն առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում հունվարի 12-ի ցերեկը եւ 13-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: 13-ի գիշերը հնարավոր են տեղումներ, գիշերային ժամերին՝ թաց ձյան տեսքով: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի 0-2, ցերեկը՝ +8+10 աստիճան տաքություն: Ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը` -5-10, ցերեկը` 0+5,
Կոտայքի լեռներում՝ գիշերը` -5-10, ցերեկը` 0+5,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` 0-2, ցերեկը` +6+8,
Գեղարքունիքում՝ գիշերը` -5-10, ցերեկը` 0+5, Լոռիում՝ գիշերը` -4+1, ցերեկը` +7+11,
Տավուշում՝ գիշերը` -1+4, ցերեկը` +9+12,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը` -5-10, ցերեկը` 0+5,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` 0-2, ցերեկը` +7+10,
Արարատում՝ գիշերը`0-2, ցերեկը` +7+10, Արմավիրում՝ գիշերը` 0-2, ցերեկը` +7+10,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` -5-10, ցերեկը` 0+5,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` 0-2, ցերեկը` +7+10
, Սյունիքի հովիտներում՝ գիշերը` -1+3, ցերեկը` +10+14,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` -3+1, ցերեկը` +8+11,
Արցախում՝ գիշերը` 0+3, ցերեկը՝ +7+10:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.