23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Աջ ղեկով մեքենաների հաշվառումն ու շահագործումը ապրիլի 1-ից արգելելու վերաբերյալ կառավարության որոշումը մեքենաների գնի բարձրացման կհանգեցնի: Այսօր «Զարկերակ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեցին «Սպառողների խորհրդատվական կենտրոն» հկ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանն ու «Վարորդի ընկեր» հկ-ի համահիմնադիր Դավիթ Պեդանյանը:
«Աջ ղեկով մեքենաների ներմուծումը (որոնք ավելի որակյալ են նույն գնային սահմանում ձախ ղեկ մեքենաներից) եթե արգելվեն, ապա պետք է նույն գնի տիրույթում ներկրվի այլ մեքենա կամ պետք է ավելի շատ գումար ծախսես, որպեսզի մոտավորապես նույն որակի մեքենա ներկրես: Դա բերելու է նրան, որ գների բարձրացում տեղի ունենա: Դժվար է ասել՝ 10 տոկոսով կբարձրանա, թե 20 տոկոսով, դա արդեն կախված կլինի, թե երբ ներմուծման արգելքը կլինի»,- ասաց Կարեն Չիլինգարյանը՝ նշելով, որ սպառողների եկամուտներից էլ է որոշ բան կախված: Հասարակական կազմակերպության նախագահի խոսքով, 2020 թվականից հետո ավելի շատ կբարձրանան մեքենաների գները, քանի որ ԵԱՏՄ տարածք երրորդ երկրից մեքենա ներկրելու մաքսատուրքը մի քանի անգամ կբարձրանա: «Եթե դուք հիմա ԱՄՆ-ում կամ ԵՄ-ում գնեցիք մոտ 2 հազար ԱՄՆ դոլար արժեքով մեքենա եւ բերեցիք Հայաստան, վճարելով մաքսատուրք, ճանապարհածախս, այն ձեզ վրա կնստի 3.5 հազար դոլար: 2020 թվականից, երբ կսկսվի գործել ԵԱՏՄ-ի օրենքները, ապա 2 հազար դոլարանոց մեքենան մեր սպառողի վրա կնստի 6-ից 8 հազար դոլար»,- հայտարարեց Կարեն Չիլինգարյանը:
«Վարորդի ընկեր» հկ-ի համահիմնադիր Դավիթ Պեդանյանը վաճառքի ենթակա աջ ղեկ մեքենաների գնի փոփոխություն է կանխատեսում, սակայն դա կապում է բացառապես մեքենաների տերերի որոշման հետ: «Գնաճ միանշանակ տեղի է ունենալու ձախ ղեկ մեքենաների համար: Ինձ թվում է, որ շատ հնարավոր է կրկնակի գնաճ տեղի ունենա: Դա չի վերաբերվում հին մեքենաներին, որովհետեւ հին մեքենան թանկ գնով ոչ մեկ չի պատրաստվում գնել»,- ասաց Դավիթ Պեդանյանը: Վերջինիս խոսքով՝ Հարկային օրենսգրքով սահմանվել է բացարձակ ներմուծող հասկացությունը: «Օրինակ «Տոյոտա»-ի ներկրողը թույլ չի տալու ներկրողներին ձախ ղեկով «Տոյոտա» ներկրել: Դա նշանակում է, որ «Տոյոտայի» սերվիսն արդեն ինքն է միայն վաճառելու այդ ապրանքը եւ գինն ինքնուրույն է որոշելու: Այս դեպքում մրցակցությունը նվազում է, հետեւաբար՝ գներն էլ բարձրանում են: Դա բոլորս էլ գիտենք»,- ասաց Դավիթ Պեդանյանը:
Երևանի Կենտրոնում՝ Սարյան փողոցում տարազով կովի պատկեով գովազդային ցուցապաստառի կողքով քաղաքացիներից շատերն անտարբեր չէին կարողանում անցնել:
Քաղաքապետարանում չունեն տվյալներ, գովազդային այդ ցուցապաստառը Երևանում միակն է, թե այլ վայրերում էլ կան:
«Սա համարվում է ապօրինի գործողություն: Օրենքով նման դեպքի համար սահմանված է վարչական տույժ: Բնականաբանար կլինի գովազդային ցուցապաստառի ապամոնտաժում»,-ասել է քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը։
Այս անգամ հերթական նմանատիպ գովազդը փորձում է սովորական մանիկյուրը ներկայացնել հայ մեծանուն նկարիչ Մինաս Ավետիսյանի ճանաչումն օգտագործելով: Եթե այսպես շարունակվի և որևէ կարգավորող օրենք չընդունվի, ապա վստահ ենք, որ դեռ ավելի տխուր օրինակներ ենք ունենալու:
«Հունվարի 20-ից համարեք գարունը գալիս է»,- ֆեյսբուքի իր էջում երեկ ավետել էր ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
Մեզ հետ զրույցում այսօր նա մանրամասնեց, որ գարուն ասվածը չի նշանակում, թե եղանակը համապատասխանելու է ապրիլ կամ մայիս ամիսներին հատուկ ջերմային ֆոնին: Սպասվում է, որ կդիտվի մարտին համապատասխանող ջերմաստիճան:
«Հունվարի 19-ից սկսած նորից մեզ մոտենալու են հարավային տաք օդային հոսանքներ: Կանխատեսվում է, որ Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում կտաքանա 8-10, իսկ մյուս մարզերում 4-5 աստիճանով: Օրինակ՝ Սյունիքի եւ Տավուշի հովտային գոտիներում օդի ջերմաստիճանը կհասնի մինչեւ +14 +17 աստիճանի, Արարատյան դաշտում՝ մինչեւ +11 +12-ի: Կլիմայական միջին ջերմաստիճանը հաշվի առնելով՝ դա մարտի ջերմային ֆոն է»,- ասաց Գագիկ Սուրենյանը:
Նրա խոսքով, այդ ընթացքում եղանակը կլինի փոփոխական՝ ինչպես սովորաբար դիտվում է մարտին՝ Հայաստանում. «Կլինի փոփոխական եղանակ՝ կցրտի, նորից կտաքանա, բայց միջին ջերմաստիճանը մարտին համապատասխանող ջերմային ֆոն է լինելու: Տաք ջերմային ֆոնը պահպանվելու է նաեւ հունվարի 20-ից հետո, բայց ամեն դեպքում գարուն ասվածը չի նշանակում, թե ապրիլ կլինի, ծառերը կծաղկեն: Ձմռան համար շատ բարձր ջերմաստիճան կլինի, բայց՝ մարտին հատուկ»:
Օդերեւութաբանության կենտրոնի պետը տեղեկացրեց, որ այսօր ցերեկը, որքան էլ եղանակը համեմատաբար սառն է թվում, ջերմաստիճանը, օրինակ Արարատյան դաշտում կլիմայական միջինից բարձր է 5 աստիճանով: Իսկ ամբողջ ձմռան ընթացքում կլիմայական միջինից ամենաբարձր ջերմաստիճանը եղել է +10-ը՝ հունվարի 1-2-ին:
Թուրքիայում մանկական պոռնոգրաֆիկ նյութեր ներբեռնելու և դրանք համացանցում տարածելու համար ձերբակալվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի Մ.Մ.-ն:
Ըստ թուրքական «Hurriyet» թերթի կայքի՝ ՀՀ քաղաքացու համացանցային տվյալները Թուրքիայի իրավապահ մարմիններին է տրամադրել ԱՄՆ-ի «Կորած և շահագործման ենթարկված երեխաների որոնման ազգային կենտրոնը» (NCMEC), որի աշխատակիցներն ավելի վաղ հայտնաբերել են Մ.Մ.-ի İP հասցեն ու հետևել նրա գործողություններին:
Նշվում է, որ ոստիկանությունը հայտնաբերել է կասկածյալի բնակության հասցեն և ձերբակալել նրան, սակայն կասկածյալի համակարգչի հիշողության քարտի կոդավորված լինելու պատճառով չի կարողացել ապահովել անհրաժեշտ ապացույցներ՝ ազատ արձակելով վերջինին: Շատ չանցած, սակայն, կասկածյալը կրկին ձերբակալվել է, քանի որ ոստիկանության մասնագետներին հաջողվել է կոտրել նրա համակարգչի կոդերը և հայտնաբերել մանկանական պոռնոգրաֆիկ տեսանյութեր:
ՀՀ քաղաքացի 24-ամյա Մ.Մ.-ն «արգելված կայքերից մանկական պոռնոգրաֆիկ նյութեր ներբեռնելու, պահեստավորելու և դրանք տարածելու» մեղադրանքով կալանավորվել է:
Նշվում է, որ Մ.Մ.-ն Ստամբուլի համալսարանի բժշկական ֆակուլտետի 6-րդ կուրսի ուսանող է:
Շաբաթ երեկոյան ՀՀ ՊՆախարար Վիգեն Սարգսյանը Ֆեյսբուքում գրառումկատարեց այն մասին, որ վիրավոր զինվորին օգնություն է հարկավոր, և ինքը հասարակական աջակցություն է ակնկալում:
Գրառումը մեծ արագությամբ տարածվեց, իսկ արձագանքները հիմնականում բացասական էին՝ ինչպե՞ս կարելի է նախարարի մակարդակով զինվորի վիրահատության համար հանգանակություն կազմակերպել: Սա այն դեպքում, երբ ՊՆ պաշտոնյաններից շատերի ծառայողական մեքենան նույնքան արժե, որքան այդ զինվորի վիրահատության համար անհրաժեշտ գումարը: Օգտատերերի մի մասն էլ գրում էր՝ ուր են հիմնադրամների փողերը, արդյոք մեր երկրում ամեն բան օրենքո՞վ է, այս դեպքն էլ չի՞ կարող շրջանցել օրենքը:
Բացի այդ, հասարակությանն ալեկոծեց Վիգեն Սարգսյանի և յուր խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի անքաղաքավարի շփումը մեկնաբանություններ գրողների հետ: «Բոշա» գրողին «բոշան դու ես» պատասխանող նախարարը հայտնվեց քննարկումների կիզակետում: Մարդիկ քննարկում ու քննադատում են թե՛ Սարգսյանի պատասխանները, թե՛ գրառումը, նաև հիշեցնում, թե ինչպես է այդ զինվորը վիրավորվել:
Զինվորն ապրիլյան քառօրյա պատերազմը դիմագրաված, սակայն դրանից ամիսներ անց Հադրութում իր իսկ սպայի կողմից գլխի ծանր վիրավորում ստացած նախկին զինծառայող՝ 21-ամյա Ալբերտ Դալլաքյանն է:
Ալբերտ Դալլաքյանին վիրավորելու համար Քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել դասակի հրամանատար, լեյտենանտ Ավագ Նահապետյանին: Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ նախնական քննության տվյալներով՝ ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Դալլաքյանը գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացել 2016թ. հունիսի 24-ին՝ ժամը 16:10-ի սահմաններում, N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքի գետնատնակում՝ դասակի հրամանատարի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով:
Մասնավորապես՝ պարզվել է, որ դասակի հրամանատար, լեյտենանտ Ավագ Նահապետյանն ինքնաձիգը լիցքավորելուց հետո պատահաբար սեղմել է ձգանը, ինչի արդյունքում արձակված գնդակը դիպել է գետնատնակում գտնվող Ա.Դալլաքյանի գլխին՝ անզգուշությամբ պատճառելով գլխի հրազենային գնդակային միջանցիկ վիրավորում՝ կյանքին վտանգ սպառնացող:
Նկատենք, որ Ալբերտին ծանր վիրավորած սպա Ավագ Նահապետյանը մինչ այժմ պատասխան չի տվել, քրգործի քննությունը դեռ շարունակվում է:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը թույլ չի տա, որ օրենքով գողերը և քրեական հեղինակությունները խանգարեն ֆուտբոլի աշխարհի 2018 թ. առաջնության նորմալ անցկացմանը: «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Ռուսաստանում օրեքնով գողերի, քրեական հեղինակությունների ներքին ցուցակ է կազմվել: Բոլորին հրահանգվել է մրցաշարի ընթացքում՝ հունիսի 14-ից հուլիսի 15-ը, երկրում չլինել:
Այս արգելքը տարածվել է նաեւ հայազգի քրեական հեղինակությունների վրա: Նրանցից է Ռոբսոնը՝ Ռուբեն Թաթուլյանը, որի ազդեցության գոտին Սոչին է: «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ հիմա նա արդեն գտնվում է Ֆրանսիայում, բնակվում է Փարիզի իր տանը:
Աշխարհի առաջնությունն անցկացվելու է Ռուսաստանի 11 քաղաքներում՝ Մոսկվայում, Սոչիում, Կալինինգրադում, Սանկտ-Պետերբուրգում, Վոլգոգրադում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սամարայում, Սարանսկում, Դոնի Ռոստովում, Եկատերինբուրգում:
Միջազգային մամուլում պարբերաբար տեղեկություններ են տարածվում, որ Ռուսաստանը չի կարող կազմակերպել մրցաշարի ապահով անցկացումը:
15 աշակերտ տուժել է Պերմում դպրոցի վրա կատարված հարձակումից, հայտնում է Ren TV–ն։
Միջադեպը տեղի է ունեցել 127-րդ դպրոցում, Մոսկվայի ժամանակով `08:19-ին: Կասկածյալներն արդեն ձերբակալվել են: ՌԴ առողջապահության նախարարության տվյալներով՝ երկու տուժած՝ մեկ ուսուցիչ և տասնվեցամյա մեկ դպրոցական, գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, նրանց վիրահատում են:Վիրավորվածների թվում է նաև 4-րդ դասարանի աշակերտուհի, 2007 թ. ծնված Մենուլա Աբրոյանը. վիրավորներից երկուսի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։
Հրապարակվել է հարձակման կազմակերպչի՝ 16-ամյա Լև Բ.-ի ձերբակալության տեսանյութը: Նա լրիվ արյան մեջ կորած է եղել, քանի որ փորձել է ինքնասպանություն գործել:
Արմեն Ջիգարխանյանի միակ դուստրը մահացել է 30 տարի առաջ: Այն ժամանակ դեպքը որակել են դժբախտ պատահար: Սակայն դերասանի նախկին կին Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան իր տարբերակն ունի այն մասին, թե ինչ է տեղի ունեցել դերասանի ժառանգի հետ: Այս մասին գրում է Dni.ru-ն:
«Նա մահացավ 23 տարեկանում: Մի քանի անգամ ես Ջիգարխանյանին առաջարկել էի այցելել նրա գերեզմանին, սակայն նա միշտ սկսում էր նյարդայնանալ և թեման շեղել: Մենք պատմում էինք Ելենայի մասին մտերիմներին: Չեմ բացառում, որ այսպիսի արձագանքը մեղքի զգացումի արտահայտում էր»,- հայտնել է դաշնակահարուհին:
Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան վստահ է, որ դերասանի դուստրն ինքնասպան է եղել: «Երբ դուստրը կյանքն ավարտում է իր կամքով, դա կապված է գիտակցված գործողության հետ, բողոքի հետ»,- հավելել է դերասանի նախկին կինը: Վիտալինայի խոսքով՝ Ելենան ինքնասպան է եղել, և այդ քայլին աղջկան դրդել է սեփական ընտանիքը:
Խելագարությունը ճաքեր չի տալիս: Չես կարող այնտեղ բանականության հատիկ խցկել: Թեկուզ որպես «համակարգչային» վիրուս: Որպեսզի ուտի խելագարությունը:
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը կոչ է հրապարակել, որով բուժման կարիք ունեցող զինվորի համար փող է խնդրում: 1000 դրամներն այդ զինվորի վրա չեն տարածվում, որովհետեւ 2017-ի հունվարի 1-ից վաղ է վիրավորվել:
Իսկ եթե հանկարծ հավաքվեց այդ 45 հազար դոլարը, որն այդ զինվորի համար չարքաշ քաղաքացուց խնդրում է շքեղագույն կյանքով ապրող Վիգեն Սարգսյանը, ի՞նչ մտածի Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղի բնակիչ 19-ամյա Դավիթ Բաղիկյանի հայրը, որը բանակում գլխից հաշմանդամ դարձած որդու համար ՊՆ-ից դեղի փող էր խնդրում ու գրավոր ստանում մերժումը՝ ֆինանսական օգնություն հատկացնելու վերաբերյալ Ձեր խնդրանքը բավարարել հնարավոր չէ: Այս մեծատառով գրված «Ձեր»-ը դագաղին խփվող ոսկե մեխ է, ընկեր ՊՆ ԶՍՊ վարչության պետ Առուշանյան: Դուք էս ի՞նչ եք անում:
Ինչու՞ Դավիթ Բաղիկյանի համար հանգանակություն չեք կազմակերպում, եթե 1000 դրամները նրա վրա չեն տարածվում միայն այն պատճառով, որ 2017-ի հունվարի 1-ից շուտ է վիրավորվել, ինչպես Ալբերտը: Օրենքից անտեղյակ քաղաքացին նախարարի օգնության կոչի տակ գրում է. «1000 դրամները պրծա՞ն, թե թազա բոշայության ձեւ է»: Նախարար Վիգեն Սարգսյանն անձամբ է պատասխանում. «Բոշան դու ես»:
Քաղաքացին բոշա բառը դարձրել է վիրավորանք, ինչպես թուրքերն են «հայ» բառը կիրառում որպես վիրավորանք: Նախարարը դա չի հասկացել: Նա չգիտի, որ բոշաները հայախոս քրիստոնյա գնչուներ են: Դա իր հերթին: Նա վիրավորում է քաղաքացուն՝ հարկատուին: Ինքը դրա իրավունքը չունի: Ինքը պետք է թողնի իր աթոռը հենց միայն վիրավորելու պատրաստակամության համար: Որովհետեւ քաղաքացին կարող է նաեւ էթիկայի ու մտքի հետ կապված խնդիրներ ունենալ: Քաղաքացին մտավոր առողջության խնդիրներ ունենալու սահմանափակումներ չունի: Նախարարն ունի: Եթե անգամ քաղաքացին հարկատու չէ, նա ընտրող է: Նշանակում է՝ իշխանություն բաշխող:
Նախարարի մամուլի քարտուղարն իր հերթին է վրիպում: Պետական աշխատավարձ ստացող մամուլի քարտուղարը նախարարի կոչին լուրջ չվերաբերվող քաղաքացիներին ծաղրում է հետեւյալ բառերով. «Ամեն մեկին թվում է, թե մի քանի հազարով մի քանի զինծառայողի օգնելով պետությունից ու նախարարությունից շատ են օգնել մարդկանց»: Չեղավ: Մի այլ կերպ չեղավ: Տղերք, դուք ձեր գրպանի՞ց եք օգնում: Դարձյալ պետության փողերը չե՞ն: Այսինքն, էդ նույն քաղաքացու փողերը չե՞ն, որին ծաղրում եք:
Եկեք էս գլխից որոշենք՝ եթե մենք ենթակա ենք ծաղրի, բանակի զինվորներին որտեղից ուզում եք ճարեք: Դուք գուցե ապագա կամ նախկին զինվորին եք ծաղրում, նրա հորը, մորը, եղբորը կամ քրոջն եք ծաղրում: Եվ նա, ասում եմ ձեզ, պարտավոր չէ ձեր զսպվածությունն ունենալ, նրան դրա համար չեն վճարում, այդ առիթով օրենքի որեւէ կետ չկա, նա էթիկայի որեւէ հանձնաժողովի առաջ պատասխանատու չէ, նա ոչ մեկից ստացած գումարները չի մսխում: Նա պարզ դիրքորոշում է հայտնում: Նա գուցե իր էմոցիոնալ պատճառներն ունի, որոնք պոռթկալու միակ ամբիոնն են գտել: Իշխանության հանդեպ քաղաքացու անհավատության համար ո՞վ պետք է պատասխան տա՝ խաչքավո՞րը:
Ֆեյսբուքում նախարարի պաշտպանները գրում են՝ չեք ուզում օգնեք, մի օգնեք, ինչու՞ եք անլուրջ վերաբերվում, վատաբանում: Ընկերներ, այսքան ժամանակ չհասկացա՞ք: Ի՞նչ կապ ունի Ալբերտն այս ամենի հետ: Վիգեն Սարգսյանը ներկայանում է իբրեւ «Հայաստան» համահայկական հիմնադրամ, որպեսզի զինվորին հաշմելու բանակային թողտվությունը կոծկի մեր մարդասիրությամբ:
Որպես էդ մարդասիրության արանքի գովազդային ընդմիջում Թոխատյան Հրանտն է խոստանում 1000 դոլար փոխանցել, Աշոտյանն է գրում՝ Վիգեն ջան: Իբր՝ լավ բան է անում, տեր եղեք:
Աշոտյանը հո գիտի՞, թե ինչ շքեղ կյանքով է ապրում պարոն Վիգենը Հյուսիսային Պողոտայում: Ինքն էլ՝ ոչինչ: Միայն կոռուպցիայի ու կեղծիքների մեջ հաջողած երկրում բարեգործությունն ինքնականիբալիզմ է: Մարդասիրական էս կեղծիքով մեջ ինքը մեզ առաջարկում է ուտել հենց մեզ, եւ որպես գումար տվող, եւ որպես գումար չտվող: Որպես տվող մենք պետությանն ազատում ենք էդ զինվորի հանդեպ պարտքից, որպեսզ չտվող դառնում ենք զինվոր սպանող: Իսկ դա մարսվող բան չէ:
Մհեր Արշակյան
Աստվածաշունչը համարվում է աշխարհի ամենահին, ամենաշատ հրատարակվող գրքերից մեկը: Գոյություն ունեն բազում հետաքրքիր փաստեր, որոնք կապված են դրա հետ:
Ներկայացնում ենք այդ փաստերից միայն մի փոքր մասը, բայց դրանցից յուրաքանչյուրն արժե, որպեսզի ամեն մարդ իմանա դրանց մասին:
1. Աստվածաշնչում հիշատակվում են միաեղջյուրները
Աստվածաշնչում հիշատակվել են միաեղջյուրները: Իրականում, Սուրբ գրքում այդ միֆական արարածները հիշատակվում են 5 անգամ: Դրանց նկարագրում են՝ որպես կենդանիներ, որոնք հիշեցնում են ճակատի հատվածում մեծ եղջյուր ունեցող ձիու:
2. Աստվածաշունչը տակն են դրել…
Երբ 14-ամյա Ջորջ Սթինիին դատապարտեցին մահապատժի` էլեկտրական աթոռի միջոցով, նա այնքան փոքր էր, որ գլուխը չէր հասնում հոսանք անցկացնող սաղավարտին: Տղայի տակ Աստվածաշունչ դրեցին: Ջորջի մահապատժից 70 տարի հետո նրա արդարացրին:
3. «616»
«666» թիվը համարվում է «գազանի» թիվը: Այնուամենայնիվ, ըստ Աստվածաշնչի, այդ թիվն իրականում «616» է: Ուղղակի, «666»-ը համարեցին ավելի չարագուշակ:
4. Աստվածաշնչային թվաբանություն
Եթե Աստվածաշնչի բառերի քանակը բաժանեք դրա բանաստեղծությունների թվի վրա, կստանաք «666» թիվը:
5. «Մի վախեցիր»
Աստվածաշնչում «Մի վախեցիր» արտահայտությունը կրկնվում է 81 անգամ: Հոգեբանները պնդում են, որ եթե ինչ-որ մեկին անընդհատ կրկնեն, որ պետք չէ վախենալ, մարդը սկսում է ենթագիտակցաբար զգուշանալ դրանից:
6. Մխիթարություն կրոնասեր մարդկանց համար
Համաձայն «Kindle»-ի տվյալների, Աստվածաշնչի ամենահանրաճանաչ հատվածը հանդիսանում է այն, որում ասվում է, թե ինչպես պայքարել տագնապի դեմ: Ակնհայտորեն դա հանդիսանում է մխիթարություն կրոնասեր մարդկանց համար:
7. Ծննդյան օր
Եհովայի վկաները ծննդյան օրերը չեն նշում, քանի որ Աստվածաշնչում նկարագրված 2 ծննդյան օրերի տոնակատարություններն էլ ավարտվել են սպանությամբ:
8. Համասեռամոլ անբարոյականություն
Հիսուսն Աստվածաշնչում երբեք չի խոսել համասեռամոլության մասին: Բայց, ինչպես բոլորը գիտեն, նա նախատել է սեռական անբարոյականության բոլոր տեսակները:
9. Երեք գուշակ (волхвы)` երեք նվեր…
Աստվածաշնչում ոչ մի տեղ չի խոսվում երեք գուշակների և երեք նվերների մասին: Կոնկրետ քանակ չի նշվում:
10. 5 միլիարդ
Աստվածաշունչը հանդիսանում է ամենաշատ հրատարակվող և վաճառվող տպագիր գիրքն աշխարհում: 1815թ.-ից մինչև 1975թ. ընկած ժամանակահատվածում տպագրվել է Աստվածաշնչի 2.5 մլրդ օրինակ: Ավելի ուշ կատարված հաշվարկներով՝ այդ թիվը հասնում է 5 միլիարդի:
11. Գուտենբերգի Աստվածաշունչ
Գուտենբերգի Աստվածաշունչն ընդգրկված է «Համաշխարհային գրադարանի»` բոլոր ժամանակների լավագույն 100 գրքերի մեջ։
12. 40 մարդ
Աստվածաշունչը գրվել է մ.թ.ա. 1500թ.-ից մինչև մ.թ. 100թ.-ը: 1600 տարվա ընթացքում Սուրբ Գիրքը գրելու գործին մասնակցել է մոտ 40 մարդ:
13. Բացարձակ տեքստ
Սուրբ Գիրքը երբեք չի հակասում ինքն իրեն: Որոշ մարդիկ պնդում էին, որ գտել են հակասություններ, բայց դրանք միայն արտահայտություններ էին, որոնք «պոկված էին» կոնտեքստից:
14․ 1200 լեզու
Աստվածաշունը թարգմանված է եղել աշխարհի ժողովուրդների ավելի քան 1200 լեզուներով: Ոչ մի այլ գիրք չի կարող նույնիսկ մոտենալ այս արդյունքին:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.