23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

wnews.am Զարդերը հաճախ խոսում են ոչ միայն նրա նրբաճաշակության եւ ոճի մասին, այլ նաեւ կարող են որոշակիորեն նկարագրել նրա բնավորությունը։
Օրինակ՝ առանց քարերի ոսկյա, փոքրիկ ականջողերը կրում են այն կանայք, ովքեր կախում ունեն հասարակության կարծիքից եւ շատ զգացմունքային են։ Փոքրիկ քարով ականջողեր կրողը կոկետուհի է, գրավիչ։ Մեծ ոսկյա ականջողերը խոսում են կնոջ ինքնավստահության, ցանկացած հարցի շուրջ իր հստակ դիրքորոշումն ունենալու մասին։
Մեծ մատանի կրող կանայք վճռական են, իշխող։ Եթե կինը նախընտրում է ոչ մեծ քարով ոսկյա մատանի, ապա նա զգացմունքային է եւ ձգտում է հարմոնիայի։ Որքան մատանու քարի գույնը բաց է, այնքան նա բաց հոգի ունի։
Բարակ ոսկյա շղթաները, որպես կանոն, կրում են զուսպ, հանգիստ կանայք։ Եթե բարակ շղթան խոշոր կախազարդով է, ապա նա բարձր կարծիք ունի իր մասին։
Ինչպիսի զարդեր են նախընտրում առաջին տիկնայք, Wnews.am-ը ներկայացնում է ստորեւ.
ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյան.
Ռիտա Սարգսյանը տարիներ առաջ «Հայաստանի գանձերը» ցուցահանդեսին յուրահատուկ զարդեր էր կրում. բացառիկ զարդերը ստեղծված են ծովաշուշանների աստղաձև քարացած մնացորդներով, որոնք հայտնաբերվել են Հայկական լեռնաշխարհում (գյուղ Աստղաշեն, Արցախ) Յուրյան ուշ դարաշրջանի նստվածքներում: Դրանք ցողունների մասնիկներն են, դասվում են Pentacrinus Blumenbuch սեռին, և 165-145 մլն տարվա պատմություն ունեն…
Ռիտա Սարգսյանին հաճախ ենք տեսնում հետաքրքիր եւ նրբաճաշակ բրոշներով, որոնք ամբողջացնում են նրա էլեգանտ կերպարը.
ԱՄՆ առաջին տիկին Մելանիա Թրամփ.
Մելանիա Թրամփի զարդերի հավաքածուն ավանդական ոճում է. նրա զարդերը ժամանակից դուրս են եւ արդիական կարող են լինել անգամ քսան տարի անց։
Ամուսնու երդմնակալության արարողությանն ընտրված Ralph Lauren-ի ականջողերը, միանշանակ, կմնան նորաձեւության պատմության մեջ։
Առօրյայում ԱՄՆ առաջին տիկինը նախընտրում է կրել ոսկյա ապարանջաններ.
Մելանիա Թրամփն անտարբեր է շղթաների հանդեպ, իսկ ահա ականջողերը նրա սիրելի զարդերից են։ Հաճախ դրանք մեծ են, փայլուն, թափանցիկ ադամանդյա քարերով։
Ուկրաինայի առաջին տիկին Մարինա Պորոշենկոն նախընտրում է կրել բնական, թանկարժեք քարերից պատրաստված զարդեր՝ մարգարիտներ, կորալներ, բալամուտներ եւ այլն։
Սիրիայի առաջին տիկին Ասմա Ասադը մեծ զարդերի սիրահար է.
Նրբաճաշակ օղերը Իսպանիայի թագուհի Լետիցիայի այցեքարտն են.
Ես մտահոգություն ունեմ, որ մարդիկ շատ են մտածում թանկացումների մասին։ Այս մասին այսօր՝ հունվարի 17-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը։
«Ես շատ լավ ճանաչում եմ իմ ժողովրդին եւ գիտեմ նրա ցանկությունն ինչ է։ Պարզապես ընդդիմություն է, փորձում է իր տեսակետն առաջ տանել»,-շեշտեց նա։
Հարցին, թե որն է ժողովրդի ցանկությունը, Գալուստ Սահակյանը պատասխանեց․ «Ժողովրդի ցանկությունն է, որ էժանություն լինի, մարդիկ լավ ապրեն, կարողանան խանութներից օգտվել»։
Նա նաեւ հավելեց, որ իշխանությունից չէ, որ գնաճն ավելանում է։ «Ամբողջ աշխարհում գնաճ կա։ Անցած տարի 5 տոկոս գնաճ ունեինք, այս տարի 2․5։ Մեր ժողովրդի այն մասը, որ շատ վատ է ապրում, նրանց համար սա էլ է մեծ բեռ։ Ժողովուրդը պետք է հասկանա, որ այստեղ պետությունն ու իշխանությունները չեն մեղավոր, այլ պետք է այնպիսի քայլեր մտածել, որ լուծվեն ժողովրդի խնդիրները»,-եզրափակեց պատգամավորը՝ նշելով, որ պետք է մտածի ժողովուրդը, պետությունը, իշխանությունները, իսկ մարդիկ պետք է գան, օգտվեն աշխատաշուկայից, թեկուզ ցածր աշխատավարձով։
ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանը խորհրդարանում անդրադարձավ իր եւ մի շարք կուսակցականների այն հայտարարություններին, թե Սերժ Սարգսյանն անփոխարինելի է եւ պետք է շարունակի պաշտոնավարել` որպես վարչապետ,այս անգամ նա նշեց, որ անփոխարինելի քաղաքական գործիչներ չկան:Լրագրողների հարցին, թե ում է նա տեսնում նախագահի պաշտոնում 2018 թվականից հետո՝ Սահակյանն պատասխանեց․ «Ինչ-որ մարդու տեսնում եմ, բայց ժամանակը չէ, որ արտահայտեմ, երբ կուսակցությունում քննարկվի այդ հարցը, նոր կհայտարարվի»։
«Ես անընդհատ մի ուրիշ բան եմ ասում, լրագրողները մի ուրիշ բան են ասում: Ես ժամանակի առումով ինչ-որ խնդիրներ դրել եմ, բայց այս պահին չեմ ուզում անդրադարձներ կատարել նույն խնդրին, որովհետեւ նաեւ այս պահերին քննարկումներ են գնում, թե ով պիտի լինի վարչապետ»,- ասաց պատգամավորը, ապա հավելեց.
«Քաղաքականության մեջ երբեւիցե Գալուստ Սահակյանն անփոխարինելի մարդ չի տեսնում: Ես ասում եմ` ժամանակաշրջանի մեջ մարդ կա, որ այդ գործը կարող է ավելի լավ կատարել»:
Հանրապետության տարածքում` Հունվարի 17-ի ցերեկը, 18-19-ը, 20-ի գիշերը առանձին շրջաններում, ժամանակ առ ժամանակ, դադարներով սպասվում են թույլ տեղումներ, առանձին վայրերում` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Հունվարի 20-ի ցերեկը, 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունվարի 18-20-ը, այսօրվա համեմատ, աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 11-13 աստիճանով:
Երևան քաղաքում՝ Հունվարի 17-ի ցերեկը, 18-19-ը, 20-ի գիշերը ժամանակ առ ժամանակ, դադարներով հնարավոր են թույլ տեղումներ՝ գիշերները թաց ձյան տեսքով, 20-ի ցերեկը, 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քարդաշյան-Ուեսթ զույգը երրորդ անգամ ծնող է դարձել: Փոխնակ մոր օգնությամբ ծնված երեխան աղջիկ է: ։
Քիմը երեխայի ծննդյան վերաբերյալ հայտարարությունը տեղադրել է իր հավելվածում.
«ՈՒրախ ենք ամուսնուս հետ, որ լույս աշխարհ եկավ մեր երրրորդ երեխան՝ գեղեցիկ և առողջ մի աղջիկ։ Մենք անասելի երախտապարտ ենք մեր փոխնակ մորն, ով իրականացրեց մեր երազանքը՝ պարգևելով ամենամեծ նվերը։Սեյնը եւ Նորթը անհամբերությամբ սպասում են այն պահին, թե երբ են տեսնելու իրենց քրոջը»,-գրել է զույգը:
«Սահմանամերձ համայնքներում համակարգման ենթակա հարցերի լուծման նպատակով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որի կազմում են գերատեսչությունների փոխնախարարները:
Հանձնաժողովի նախագահը պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն է, ով, պարզվում է, քիչ գործ չի արել ոգևորելու համար, որ սահմանամերձ համայնքներում փոքր ձեռնարկություններ ստեղծվեն:
Ստեղծվելուց հետո, սակայն, ձեռնարկատերերից ոմանք հայտնվել են անհասկանալի իրավիճակում, քանի որ նախնական պայմանավորվածությունները մնացել են օդում կախված:
Տավուշի մարզի Կոթի համայնքը, որն Ադրբեջանի հետ ամենաերկար սահմանն ունի, սահմանամերձ մյուս համայնքների նման կանգնած է դատարկվելու վտանգի առջև: Եվ որպեսզի համայնքին նման բան հանկարծ չպատուհասի, սահմանամերձ գյուղում սոցիալական և այլ խնդիրներ լուծելու նպատակով Ռուդիկ Գանջալյանը, ով իր եղբայրների հետ Երևանում հիմնել էր «Գանջալյան եղբայրներ» պահածոյացված մսի արտադրության գործարան, որոշում է կայացրել այլ կոթեցիների հետ մսի պահածոյի գործարան հիմնել: Կոթիում թշնամու հենակետից մոտ մեկ կիլոմետր հեռավորության վրա կառուցված գործարանի հիմնադիր տնօրենն է:
Գործարանի գտնվելու վայրը սակայն, ամենևին էլ չի խանգարել, որ բավականին ներդրում իրականացնեն և զրոյից գործարան հիմնեն:
«Մենք մեր արտադրանքը ներկայացրեցինք պաշտպանության նախարարությանը: Նրանք շատ հավանեցին և սկսվեց մի գործընթաց, որի արդյունքում պետք է մեր ընկերության և նախարարության միջև պայմանագիր կնքվեր, բայց մի քանի օր առաջ տեղեկացա, որ այդ ծրագիրը մերժվել է: Ես շատ զարմացա, քանի որ նախարար Վիգեն Սարգսյանի և մյուս բարձրաստիճան պաշտոնյաների տրամադրվածությունը շատ լավ էր այս նախագծի հանդեպ: Եվ ամեն ինչ տանում էր նրան, որ պետք է անպայման մատակարարման պայմանագիր կնքվի, բայց այդպես էլ պարզ չդարձավ, թե կառավարությունն ինչու է մերժել այդ ծրագիրը»,- ասաց Ռ. Գանջալյանը:
ՊՆ-ի հետ կապը բավականին բարձր մակարդակի վրա է եղել: Գործարանի հիմնադիր տնօրենը շատ զգացված է նաև ՊՆ-ի աշխատակիցների շփման ձևից ու որակից, սակայն նրան հետաքրքրում է, թե նախարար Վ. Սարգսյանը, ով նաև վերը նշված հանձնաժողովի նախագահն է, տեղյա՞կ է այդ մասին, թե ոչ:
«Փաստի» թղթակցի հետ զրույցում Ռ. Գանջալյանը հույս հայտնեց, որ ամենայն հավանականությամբ նախարարն այդ որոշման մասին տեղյակ չէ, հակառակ դեպքում պաշտոնապես այդ մասին կտեղեկացնեին:
Ընկերության արտադրանքը համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության պահանջներին: Հայաստանում իրականացված լաբորատոր փորձաքննությունը նույնպես հաստատել է արտադրանքի բարձր որակ ունենալու հանգամանքը: Այսինքն, խնդիրը որակը չէ, այլ ձեռնարկատիրոջ համար անհայտ մի պատճառ, որի մասին առայժմ ոչինչ չգիտի:
«Մեր ընկերությունը նոր է հիմնադրվել: Եվ քանի որ 3 տարվա գործունեություն դեռ չունի, չէր կարող մասնակցել armeps համակարգի միջոցով կազմակերպվող մրցույթին: Այդ պատճառով, «Ազգ–բանակ» ծրագրի շրջանակներում պետք է հատուկ կառավարության որոշում կայացվեր, որ ՊՆ–ի պահանջարկի որոշ մասը մեր ընկերությունը իրականացներ, որը փաստորեն մերժվել է»,- ասաց Ռուդիկը:
Նա «Փաստին» տեղեկացրեց նաև, որ կառավարության որոշման տպագիր տարբերակն անգամ իրեն չեն ներկայացրել և այդ մասին ինքն իմացել է բանավոր, հարցուփորձի միջոցով: «Քանի որ ողջ գործընթացը գրավոր է իրականացվել, ավելի արժանապատիվ կլիներ, որ ինձ գրավոր պատասխան ուղարկեին: Ոչ թե ես տարբեր ճանապարհներով իմանայի այդ մասին: Միայն բանակի հետ չի, որ հույս ենք կապել, քանի որ մեր արտադրանքի որակը բավականին բարձր է և ամբողջ Հայաստանում է վաճառվում:
Մոտ օրերս նաև մեր արտադրանքի արտահանման թույլտվություն կստանամ: Եվ եթե հիմա արտադրում ենք շոգեխաշած տավարի մսի տեսականի, ապա հնարավոր է, որ հետագայում՝ նաև պահածոյացված մուրաբաներ»,- ասաց Ռուդիկ Գանջալյանը: Խնդիրն այն է նաև, որ ՊՆ-ի հետ աշխատելու հույսով բավականին վարկ են վերցրել և գործարանը երկու անգամ ընդլայնել: Կարճ ասած, բավականին ներդրում են իրականացրել բանակի համար որակյալ սնունդ մատակարարելու պայմանագիր ստորագրելու համար, բայց եթե իմանային, որ կառավարությունը նման որոշում է կայացնելու, նման ծախս չէին անի ու վարկային բեռի տակ չէին մտնի:
«Վարկավորման իմաստը ՊՆ-ի հետ աշխատելն է եղել, բայց հիմա ես ինձ մի քիչ խաբված եմ զգում: Նաև վատ եմ զգում, որ մատակարարման պայմանագրի մերժման կառավարության որոշումը մի քանի ամիս առաջ է եղել, բայց մեզ այսքան ժամանակ ոչինչ չեն ասել: Եվ ցավալին այն է, որ ես մինչ օրս դեռ նոր կառուցված գործարանի վրա աշխատանք եմ իրականացնում, ներդրումներ անում, բայց փաստորեն ամիսներ առաջ արդեն մերժումը եղել է: Ես չեմ կարծում, որ բանակը պարտադիր պետք է գար կամ օգներ մեզ, մեր արտադրանքը գներ, բայց կան էթիկայի կանոններ, որոնք չեն պահպանվել: Եվ դա է, որ մեղմ ասած ճիշտ չեմ համարում»,- ասաց Ռուդիկը:
Սահմանամերձ համայնքում փաստորեն նա 5 կայուն աշխատատեղ է ստեղծել: Գործարանի շինարարության ժամանակ էլ բավականին աշխատատեղեր են ստեղծվել: Գյուղացիներից շատերը նույնպես հույսով սպասել են, որ գործարանը կմեծանա ու իրենք էլ աշխատանք կունենան:
«Եթե բանակի հետ աշխատեինք, մեզ մոտ աշխատատեղերը կրկնակի կավելանային, բայց այն մարդիկ, ովքեր հույսով սպասում էին, արդեն ինքնաթիռի տոմս են գնել ու շուտով կմեկնեն Հայաստանից: Բայց ես գործարանի շահագործման այլ ուղիներ եմ մտածում, որպեսզի այն բազմապրոֆիլ դարձնեմ և արտադրանքը ԵԱՏՄ-ի շուկայում վաճառեմ»,- ասաց Ռ. Գանջալյանը:
«Փաստ»
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
«Վերջին օրերին հասարակության շրջանում բուռն քննարկման թեմա է դարձել պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ֆեյսբուքյան կոչը՝ վիրավոր զինծառայող Ալբերտ Դալլաքյանին արտերկրում վիրահատելու դրամահավաքության նպատակով: Ինչո՞ւ ՊՆ-ն իր միջոցներից գումար չի տրամադրում այդ վիրահատության համար. «ՀԺ»-ի այս եւ մի քանի այլ հարցերի պատասխանել է Արցախի Հանրապետության ռազմական եւ քաղաքական գործիչ Վահան Բադասյանը:
– Պարոն Բադասյան, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով կոչ արեց միանալ վիրավոր զինծառայող Ալբերտ Դալլաքյանին արտերկրում վիրահատելու նպատակով նախաձեռնված դրամահավաքին: Նախարարի այս կոչը մեծ աղմուկ առաջացրեց. ի՞նչ եք կարծում, նման կոչը պաշտպանության նախարարի կողմից ճիշտ էր:
– Պետք է 1000 դրամների ֆոնդից տրամադրվեր այդ գումարը: Եթե վիրահատությունը հնարավոր է անել Հայաստանում, պետք է այստեղ անել, բայց եթե ծնողը գտնում է, որ Գերմանիայում ավելի ապահով կլինի, ապա դրամահավաքությունը սխալ չէ, բայց դա չպետք է նախարարը անի: Դրամահավաքը պետք է նախաձեռնեին հասարակական կազմակերպությունները, հասարակական գործիչները, նրանք պետք է նախաձեռնեին, որովհետեւ պաշտպանության նախարարը բանակի ղեկավարն է, եւ ինքը պետք է նման հարցերից զերծ մնա:
– Վերջին շրջանում անգամ պրոիշխանական լրատվամիջոցներով Վիգեն Սարգսյանի դեմ ակնհայտ արշավ է նկատվում, ըստ ձեզ, դա ինչո՞վ է պայմանավորված:
– Չեմ կարող ասել, կարող եմ ենթադրել, որ հնարավոր է գեներալիտետից, որից նախարարն արդեն ուզում է ազատվի. հնարավոր է, դա է պատճառը, որովհետեւ մեծ հաշվով այդ գեներալիտետն այս իշխանության մեջ է:
– Այսինքն՝ գեներալիտե՞տն է կանգնած այս արշավի հետեւում:
– Ես իրավունք ունեմ այդպես ենթադրելու:
– Իսկ ի՞նչ կասեք այն մասին, որ Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան մեկնաբանություններում մարդուն պատասխանում է «բոշան դու ես» արտահայտությամբ:
– Կարծում եմ, պահի տակ, մարդկային թուլություն է եղել, ես նորից եմ կրկնում՝ ինքը պետք է զերծ մնար այդպիսի բաներից եւ պահի տակ նման վիճաբանությունների մեջ չմտներ:
– Վերջերս բավական շատ է խոսվում նաեւ ՊՆ բարձրաստիճան այն պաշտոնյաների մասին, որոնք մեծ դրամական միջոցներ ունեն, արդյո՞ք զինծառայողի վիրահատության համար գումար չտրամադրելը գալիս է այն հանգամանքից, որ այդպիսի մարդկանց «շնորհիվ» վերջացել են այդ գումարները:
– Ես անցյալ տարի էլ ասել եմ, որ Վիգեն Սարգսյանի բարձրացրած հարցը 1000 դրամների մասին, ճիշտ էր, բայց ոչ արդարացի: Նա ճիշտ է անում, որ նման ֆոնդ է ստեղծում, շատ դեմ խոսողներ կային, բայց ինչո՞ւ էին դեմ, որովհետեւ ասում էին՝ 2000 կարելի էր տալ, բայց եթե իմանան, որ դա նպատակին է հասնում:
Մի կողմից Վիգեն Սարգսյանը բարձրացրել է հարց, որ խումբ ստեղծի, վիրավոր եւ զոհված զինվորների ընտանիքները ապահովեն, մյուս կողմից բանակից գողություններ են կատարվում, ինչի մասին ես բազմիցս ասել եմ, գործող գեներալիտետի մասին եւ այլն: Բայց արդարացի չէր, որովհետեւ շարունակվում էր բանակից թալանը:
Հիմա եթե միառժամանակ արդեն սկսում են թալանչի գեներալներից կամաց-կամաց ազատվել, ինքը արդեն սկսում է նաեւ այդ ճշմարիտ քայլը արդարացնել դրանով: Եվ ներկայիս գնդապետներ, գեներալներ, որ ինչ-որ գույք են ձեռք բերում, ես չեմ կարծում, որ այդ գումարներից են գողանում: Նրանք, ես համոզված եմ, որ նախկին գողացածներն են օգտագործում, եւ անօրեն բիզնեսներ ունեն, որը, իհարկե, նույնպես արատավոր երեւույթ է, եւ ես համոզված եմ, որ Վիգեն Սարգսյանը այդ հարցում նրանց հետ չէ»:
«Հայկական ժամանակ»
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
ԵԹԵ ԱՍՏՎԱԾ ՄԵՐ ԿՈՂՄՆ Է, Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ՄԵԶ ՀԱԿԱՌԱԿ ԼԻՆԵԼ:
Եթե Աստված իր Որդուն իսկ չխնայեց, այլ նրան մինչև անգամ մահվան մատնեց մեզ համար, նրա հետ նաև ամեն բան չի՞ շնորհելու մեզ: Ո՞վ է , որ մեղադրելու է Աստծու ընտրյալներին: Ոչ ոք, քանի որ Աստված է, որ արդարացնում է: Կամ ո՞վ է դատապարտելու: Հիսուս Քրիստո՞ս, որ մեռավ մեզ համար, բայց մանավանդ հարություն առավ և այժմ Աստծու աջ կողմում է ու բարեխոսում է մեզ համար: Իհարկե, ո՛չ: Ուրեմն ո՞վ կարող է բաժանել մեզ Քրիստոսի սիրուց՝ նեղությո՞ւնը, անձկությո՞ւնը, հալածա՞նքը, սո՞վը, մերկությո՞ւնը, վտա՞նգը կամ սո՞ւրը…
Բայց այս բոլորից շա~տ ավելի հաղթական ենք դուրս գալիս նրա շնորհիվ, ով սիրեց մեզ, որովհետև վստահ եմ, որ ո՛չ մահը և ո՛չ կյանքը, ո՛չ հրեշտակները, ո՛չ չար ոգիների իշխանությունները, ո՛չ ներկան և ո՛չ գալիքը, ո՛չ էլ որևէ զորություն, ո՛չ վերին և ո՛չ ներքին աշխարհները, ո՛չ էլ ուրիշ ստեղծագործություն, ոչինչ չի կարող մեզ բաժանել Աստծու սիրուց, որը մենք ճանաչեցինք մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի միջոցով:
(Պողոս առաքյալի նամակը հռոմեացիներին 8:31-39)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Վարդենիսցի Աբո Մելիքյանի կնոջ ողբն ու սնկրտոցը երկու ամիս է, չի կտրվում: Թոռնիկի մարմինը նոյեմբերի 22-ին փակ դագաղով են բերել Մարտակերտի «Ինտերնատներ» կոչվող զորամասից:
«Իմ Սարգիս, իմ խեր, իմ Սարգիսը՝ մեղք, կներեք, որ սիրտս լիքն ա, չեմ հանգստանում, հունվարի 21-ին տուն էր գալու», — բացատրում է տատը ու հարյուր անգամ նույն բանն է պատմում՝ թե ոնց այն օրն իր տեղը չէր գտնում, «մտքերը չէին ամփոփվում», անգամ «Իչայի կինոն» չէր կարողնում նայել: «Գիշերը տենամ մեր հայաթի մեջ էնքան ժողովուրդ կա: Ասի՝ ի՞նչ ա եղել, որ էսթավուր լցվել ին, ինչ իմանայի, որ իմ տան ճրագն ա մարել»:
Ժամկետային զինծառայող, սակրավորների վաշտի շարքային Սարգիս Մելիքյանը, նույն վաշտի լեյտենանտ Գեղամ Զաքարյանն ու շարքային Սարգիս Աբրահամյանը զոհվել են նոյեմբերի 21-ին, ականի պայթյունի հետևանքով: Եւս մեկ զինծառայող՝ Նարեկ Հովեյանը, այդ նույն միջադեպի արդյունքում վիրավորվել է: Կորցրել է աչքը և առայժմ չի կարողանում խոսել: Զորամասում Սարգիսին Հսկա էին ասում՝ փարթամ էր, առողջ:
Բանակից առաջ ծնողները նրան կնքել էին, որ անփորձանք հետ գա: Բայց մնացին որդուն սպասող: Երրորդ կայազորային քննչական բաժնից թուղթ ստացան, մեջը՝ մեկ նախադասություն. «Մահվան պատճառը՝ ռազմական գործողություններից առաջացած վնասումներ»:
«Ես չեմ պատկերացնում, նա ոնց է մահացել, ինչ է եղել, նրա մարմինը չեմ տեսել, ու միշտ ինձ թվալու է՝ Սաքոս կգա», — կիսվում է Սաքոյի մայրը՝ Ռուզաննա Մելիքյանը: Նրա ամուսինը՝ Մհեր Մելիքյանը տեսել է որդու մարմինը՝ սրտի կողմը չկար, գլխի մի մասը այրված էր, ոտքը մարմնից անջատված:
Վերջին տարիներին Մելիքյան ամուսինները Մոսկվայում էին բնակվում: Սարգիսին էլ են ցանկացել «փախցնե»լ Ռուսաստան: Տղան չի համաձայնվել: «Գնամ, ծառայեմ, գամ, որ հանգիստ սրտով ազատ ապրեմ», — ասել է: «Հանգիստ սրտով ապրելուն» մնում էր երկու ամիս:
«Մենք ուզում ենք, որ փորձառու, բանիմաց մարդկանց ուղարկեն ական դնելու», — հուզված ասում է զոհվածի հորեղբոր կինը՝ Էվելինա Մելիքյանը: Նրա որդին էլ է բանակում: «Ես տղայիցս բանակից ոչ մի դժգոհություն չեմ լսել, մենք չենք զգացել, ոնց է անցել նրա ծառայության այս մեկ տարին, բայց Սարգիսի մահից հետո մի օրն ինձ տարի է թվում: Մենք որդի չենք տվել հայրենիքին, չենք վաճառել, որ որոշ գումարներ ստեղից — էնդեղից տան, կամ մի դրոշ աստղի հետ բերեն»:
Մելիքյանները ենթադրում են՝ սակրավորների մահվան պատճառը նրանց հրամանատարի անփորձությունն է եղել, այն, որ լեյտենանտը մի երկու ամիս առաջ էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտն ավարտել և նրան վաղ էր ականապատման ուղարկելը:
Forrights.am-ին նրանք ցույց տվեցին Էջմիածնի ուսումնական զորամասում Սարգիսի ստացած վկայականն ու շնորհակալագիրը, բայց վստահ չեն, թե արդյոք ժամանակն էր նրան ուղարկել ականապատման աշխատանքների, վաղ չէ՞ր: Մենք կապվեցինք Էջմիածնի ուսումնական զորամասի հրամանատարի հետ, որտեղ պատրաստվում են սակրավորները, և հարցրեցինք, թե արդյո՞ք 6 ամսվա ուսումնառությունից հետո կարելի է շարքային սակրավորներին ուղարկել ականապատման աշխատանքների: Ստացանք հետևյալ պատասխանը.
«Ես չեմ տիրապետում կոնկրետ այս դեպքի մանրամասներին, չեմ մասնակցել ծառայողական քննությանը, չեմ կարող ասել, թե որքանով են պահպանվել անվտանգության կանոնները: Բայց եթե նա սակրավորի մասնագիտությունը ստացել է, վկայական ստացել է, քննություն է հանձնել, ապա միանշանակ իրավունք ունեին նրան ուղարկել նման աշխատանքների»: Իր անունը հրամանատարը հրաժարվեց նշել, որ «հանգուցյալի ծնողներին ավելորդ հուզմուքն չպատճառի»:
Լրագրողներ հանուն մարդու իրավունքների կազմակերպության փաստահավաքները արձանագրել են մեկ տասնյակ ականապայթյունային դեպքեր, որոնք 2017 թվականին հայկական բանակի զինծառայողների մահվան կամ վիրավորվելու պատճառ են եղել: Ի՞նչ ականներ են պայթել նոյեմբերի 21-ին, որոնք այսքան սարսափելի հետևանքներ են ունեցել; Հնարավո՞ր է, որ խոսքը հակատանկային ականների մասին է և ինչ՞ի հետ են կապված ականապատման աշխատանքների ակտիվացումը վերջին շրջանում ու նաև դժբախտ պատահարների ավելացումը: Գյուղերում լուրեր են պտտվում, որ պատրաստվում են հողեր հանձնել, դրա համար են ականապատում: Ի՞նչ վիճակում են վիրավորները:
Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց մեր հարցերին: «Վիրավորների ընդհանուր վիճակը նորմալ է, վերջերս եմ տեղեկացել նրանց առողջական վիճակին: Ինչ ականի վրա են պայթել, ես չեմ կարող ասել: Նրանք դրել են և հակատանկային, և հակահետևակային ականներ: Թե դրանցից որն է պայթել, միայն իրենք հստակ կարող են ասել: Ինչ վերաբերում է ակտիվ ականապատելուն՝ հողերի հանձնման խոսակցությունները բացարձակ ապուշություն են: Այո, ակտիվ ականապատում ենք, որովհետև այս պահին ունենք ավելի շատ ականներ ու պետք է շատ ական դրվի:
Երկրորդը՝ հիմա մենք ավելի ակտիվ գործողություններ ենք անում այն գոտիներում, որոնք մեր հիմնական վերահսկողությունից դուրս են, այպես կոչված դիվերսիոն և տանկավտանգ ուղղություններում: Այս պահին շատ ենք ականապատում, որովհետև մեր դիվերսիոն խմբերն էլ են ակտիվ գնում իրենց մոտ, գալիս: Այդ պայթյունները , որ անցյալ տարի շատացել էին, ավելի շատ իրենց տարածքների մոտ ական դնելու հետևանք էր, ինչը մեր հաջողությունն է: Բայց այս թեմայի շուրջ խոսակցություններ ծավալելը ցանկալի չէ»:
Պաշտպանության նախարարությունը կուրսանտների է ուղարկել Վարդենիս, Աբո Մելիքյանի տուն: Նրանք գնացել են Սարգիսին մեծարելու և ցավակցելու նրա ծնողներին, պապին ու տատին, հորեղբորը, քաղցրավենիք են տարել տուփերով և մի նամակ Վիգեն Սարգսյանի ստորագրությամբ: Նամակում շեշտված է, որ կուրսանտների այցելությունը կատարվում է «Դուք մենակ չեք» ծրագրի շրջանակներում, ՀՀ նախագահի հովանու ներքո և երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ:
«Այն հավաստումն է, որ Սարգիսի գործը չի մոռացվել… իրականում մենք չենք կորցրել ձեր հարազատին, այլ գտել ենք նրան նոր հերոսական կերպարով», — գրված է կուրսանտների բերած նամակում:
Իսկ հունվարի 30-ին Մելիքյանները այլ հյուրերի են սպասում՝ Սարգիսի զորացրվող ծառայակիցներին, որոնք նրա շորերն ու անձնական իրերը Ղարաբաղից բերելու են տուն:
Հայաստանի տարածքում ամենատարբեր սրբեր ու սրբավայրեր կային՝ Սուրբ Հովհաննես, Թուխ Մանուկ եւ այլն: Սերո Խանզադյանն իր պատմվածքներից մեկում մի հետաքրքիր դրվագ է ներկայացնում՝ կապված հենց սրբավայրերի հետ: Անպտղությունը տարածված երեւույթ էր: Քանի բժշկությունն ամենատարբեր մեթոդներով չէր մտել այս ոլորտ, բոլորն անպտղության կամ, ինչպես ժողովրդի մեջ էր տարածված, չբերության մեջ մեղադրում էին կնոջը: Այդ կարծիքը չէին կիսում տատիկները, ովքեր հասկանում էին, որ խնդիրը կարող է եւ տղամարդուց հետ կապված լինել: Այս հարցը կարգավորելու համար հարսին տանում էին «սրբի դուռը», որպեսզի «սուրբն օրհներ», եւ հարսը հղիանար: Հարսին 3 օր շարունակ սոված էին պահում այդ նվիրագործ նպատակով, հյուծում: (Ի դեպ, այս մեթոդը Հին Հայաստանում կիրառվում էր նաեւ հղիության արհեստական ընդհատման համար. սովածությունը, հետո թունավոր խոտաբույսերի օգտագործումը, վերջում արգանդին հասցված հարվածն անում էին իրենց գործը. կինը կորցնում էր երեխային):
Հարսին 3 օր սոված պահելուց հետո նրան տալիս էին մեծ քանակությամբ գինի, ինչը բավարար էր նրան կամ մասամբ գիտակցությունը կորցնելու, կամ գոնե կիսաուշաթափ վիճակում հայտնվելու համար: Ըստ Սերո Խանզադյանի՝ հրավիրում էին գյուղի «ղոչ ջահելներից մեկին», ով հարսի հետ սեռական կապի մեջ էր մտնում: Արդյունքում, եթե հարսը հղիանում էր, գոհ էին մնում թե՛ հարսը, թե՛ ամուսինը, ում տղամարդկության վրա այլեւս ոչ ոք չէր կասկածում, թե՛ ղոչ ջահելը, ով բավարարվում էր սեռապես, եւ թե՛ Սուրբը, ում հեղինակությունը բարձրանում էր մինչեւ երկինք: Եթե հարսը չէր հղիանում, միշտ էլ կարելի էր կրկնել այս ամենը:
Այս գիշեր Արցախում մահացած զինծառայող Հարություն Վանյայի Խաչատրյանը Արցախի Մարտունու շրջանի Թաղավարտ գյուղի բնակիչ էր:
Հարություն Վանյայի Խաչատրյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ ինքնասպանություն է գործել:
Մեզ հայտնի դարձավ, որ իրավապահները հենց այս վարկածն են քննում:
Մեր զրույցում Թաղավարտի գյուղապետ Լեւոն Ալավերդյանն ասաց, որ Խաչատրյանը մեկ քույր ուներ, ընտանիքն ապրում էր սոցիալապես նորմալ պայմաններում: Նա ասաց, որ զինծառայողի հայրը ՊԲ կենտրոնական շտաբում է աշխատում, կոչումով գնդապետ է:
Հարցին, հավատում են արդյո՞ք ինքնասպանության վարկածին, գյուղապետն ասաց, որ այս պահին մանրամասների չի տիրապետում:
Այսօր Արցախի ՊԲ-ն տեղեկացրել էր, որ հունվարի 16-ին՝ ժամը 01:15-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռեւս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Հարություն Վանյայի Խաչատրյանը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.